Հայկական լեռնաշխարհը հայտնի է հազարամյակների պատմություն ունեցող ժայռապատկերներով: Հայաստանում հայտնի են Գեղամա և Ուխտասարի հնավայրերը, սակայն քչերը գիտեն Հուսոսարի ժայռապատկերների մասին: Հուսոսարը գտնվում է Վայոց ձորում: Բարձրությունը՝ 3214 մետր է: Լանդշաֆթը լեռնամարգագետնային է:
Ժայռապատկերները բազմաբովանդակ են. առկա են քրմական հավատալիքներ, անեծքներ, ինչպես նաև առասպել, կենցաղ, գյուղատնտեսություն, որսորդություն, աղետ, պատերազմ և այլ երևույթներ արտահայտող թեմաներ։
Լեռանը մոտանելու ենք արտաճանապարհային մեքենաներով (գազ 66, ԶԻԼ):
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), ձեռնափայտեր, մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1,5 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7:00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը
Ուղեկցորդի ծառայությունը
Արտաճանապարհային մեքենաների վարձակալությունը
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Գրանցվելուց հետո խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։ Տեղում կանխիկ գումար չենք ստանում։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
«Սա եղավ որդուս հետ առաջին գիշերակացով արշավը»,- պատմում է արշավական Ռուբեն Զաքոյանը՝ խոսելով Ուխտասարում տեղի ունեցած երկօրյա արշավի մասին:
Armenian Geographic-ը շաբաթ-կիրակի օրերին գիշերակացով արշավ էր կազմակերպել Սյունիքի բարձրավանդակի Ուխտասար հնավայրում: Առաջին օրը բարձրացանք Ուղտասար լեռը, հաջորդ օրը՝ Ծղուկը:
Ռուբեն Զաքոյան
Արշավ դեպի Ուխտասար
Մեր արշավականներից Ռուբեն Զաքոյանն արշավ դեպի Ուխտասար ճամփորդությանը որդու հետ էր մասնակցում: Նա նշում է, որ արշավը շատ լավ էր կազմակերպված և շատ հետաքրքիր անցավ. «Հանդիպեցի վաղեմի և նոր ընկերներիս, ստացա նոր տպավորություններ, ստացա նոր փորձ։ Իմ համար սա շատ սպասված արշավ էր։ Վերջապե՜ս»։
Ռուբենը պատմում է, որ տարիներ առաջ եղել է Ուխտասարում, սակայն միայն զբոսնել է լճի շուրջ և դիտարկել ժայռապատկերները. «Սակայն ամենատպավորիչը, իհարկե, Ուղտասարն էր՝ միանգամից գրավեց ինձ, և, ասես, կանչում էր։ Ո՜նց էի ուզում բարձրանալ… Այդ պահին ես գիտեի, որ վերադառնալու եմ։ Իմ կարծիքով՝ Ուղտասարը և Ծղուկն առանձնանում են իրենց յուրահատուկ տեսարաններով և մթնոլորտով։ Իհարկե, Հայստանում շատ աննկարագրելի սարեր, ժայռեր և վայրեր կան, բայց Ուղտասարը և Ծղուկը բացառիկ տարբերվողներից են։ Իմ եղած սարերից ոչ բոլորը երկրորդ անգամ կգնամ, Ուխտասար հաստատ էլի գնալու եմ»։
Ռուբեն Զաքոյանը որդու հետ Ուխտասարում
Ռուբենի համար այս ճամփորդությունն առանձնացավ նրանով, որ առաջին անգամ որդու հետ էր մասնակցում գիշերակացով արշավի: Նա պատմում է, որ ինքն առաջին անգամ Ուխտասարում է եղել ընտանիքի հետ, ու որդին նույնպես տպավորված է եղել տեսարաններով. «Երբ իմացավ, որ գնում եմ արշավ դեպի Ուխտասար, ասաց, որ իրեն էլ տանեմ։ Սա եղավ որդուս հետ առաջին գիշերակացով արշավը։ Մոտս խառը զգացմունքներ էին՝ մի կողմից գիատկցում էի, որ որդիս՝ Ռաֆայելը, արդեն հասուն երիտասարդ է, և հատուկ անհանգստանալու կարիք չկա, մյուս կողմից՝ որպես հայր՝ չէի կարողանում ձերբազատվել տագնապի զգացումից և երբեմն անտեղի շատ հոգատարություն էի ցուցաբերում, ինչն ընդհանրապես դուր չէր գալիս որդուս: Ինչպես նշել էի, սա շատ սպասված արշավ էր, բայց իրականությունն ավելի պայծառ ստացվեց՝ բացահայտեցի նաև Ծղուկը։ Ի՜նչ տեսարաններ բացվեցին, ի՜նչ գույների համադրություն, մի խոսքով, շատ տպավորիչ էր»։
Ռուբեն Զաքոյան
Արշավականը նշել է, որ իր ունեցած արշավային փորձն իրեն թույլ է տալիս ճիշտ պլանավորել արշավները. գիտի՝ կոնկրետ արշավի համար ինչ պարագաներ են անհրաժեշտ՝ ինչ քանակի. «Բացառություն չէր նաև այս արշավը՝ տեղանքին ծանոթ էի, պատկերացնում էի՝ ինչ պայմաններ են լինելու, և ըստ այդմ հավաքեցի իմ և Ռաֆայելի իրերը։ Սակայն սարերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք անկախատեսելի են, և պետք է հարգալից վերաբերվես նրանց։ Ցուրտ էր, շատ ցուրտ։ Այդպիսի ցուրտ գիշեր ես իմ կյանքում դեռ չէի անցկացրել։ Ինչ շոր-մոր ունեի, հագել էի. հագել էի բաֆս, ձեռնոցներս, չեմ հիշում, բայց երևի կոշիներս էլ չէի հանել, և ամենացավալին այն էր, որ չէի հասկանում՝ ինչո՞ւ եմ այդպես մրսում, չէ՞ որ, ես ամենը նախատեսել էի, տաք շոր էի վերցրել, ունեի քնապարկ, վրանի մեջ էի։ Առավոտ կանուխ սկսեցի բոլորին հարց ու փորց անել, թե գիշերը ո՞նց էր, հո, չե՞ն մրսել։ Պարզվեց, որ ավելի փորձառու արշավականներն էլ են մրսել, մի քիչ հանգստացա»:
Այ, սրանք իմոնք են
Ռուբենը նշում է, որ ամեն անգամ նոր արշավից հետո ինքը ևս «հարյուրերորդ» անգամ համոզվում է, թե ինչ «աննկարագրելի գեղեցիկ, գրավիչ, երբեմն ֆանտաստիկ» բնություն ունենք. «Հաճախ անգամ աչքերիս չեմ հավատում, որ սենց պատկերներ գոյություն ունեն բնության մեջ։ Միշտ փորձել եմ նկարել այդ տեսարանները, որ հետո հիշեմ, բայց ոչ մի նկար չի համեմատվի իրականի հետ։ Մարդիկ, ովքեր սիրում են բնությունը, Հայաստանը, սիրում են արկածներ և նոր տպավորություններ, ուղղակի գնում են արշավների»։
Ռուբեն Զաքոյանն ու Տիգրան Վարագը
Նա նաև պատմեց, որ ArmGeo-ի հետ սկսել է արշավների գնալ իր վաղեմի և լավ ընկերոջ շնորհիվ, որի անունը Լուսինե Արշակյան է. «Այդ ժամանակ մի քանի ընկերներով (որոնց մեջ կար նաև Լուսինեն) փորձում էինք ինքնակազմակերպվել և գնալ արշավների։ Ունեցանք մի քանի հաջող արշավ, սակայն ամեն անգամ չէր, որ հաջողվում էր խումբը հավաքել։ Շատ ծանր էի տանում, որ չէր հաջողվում խումբը հավաքել, և մի օր Լուսինեն ասաց՝ «ինչո՞ւ ես ծանր տանում, թե ուզում ես արշավել մի լավ ակումբ կա, արի ծանոթացնեմ հետները, գնա»։ Ասեց ու արեց։ Տենց հայտնվեցի իմ ArmGeo-ում։ Լուս ջան, անչափ շնորհակալ եմ։ Ու այդ ժամանակից էլ սկսվեց իմ արշավային բուռն կյանքը։ Հատկանշական է, որ երկրորդ, թե երրորդ արշավից հետո հասկացա, որ «այ, սրանք իմոնք են», միանգամից ձևավորվեցին ջերմ և մտերմիկ հարաբերություններ ակումբի անդամների հետ, ինչը, ի վերջո, վերածվեց ընկերության։ Այժմ իմ մոտ խառը զգացմունքներ են՝ չգիտեմ՝ արշավ գնում եմ արշավի՞ համար, թե ընկերներիս հանդիպելու»։
Արշավական ընկերներ
Մենք հետաքրքրվեցինք, թե Ռուբենն ինչո՞ւ է մասնակցում արշավների և ի՞նչ է փնտրում լեռներում: Ի պատասխան՝ նա ասաց, որ արշավական լինելն ապրելակերպ է, մտածելակերպ է, գաղափարախուսություն է, մարդու տեսակ է. «Ես այդպիսինն եմ։ Փնտրո՞ւմ… Չգիտեմ։ Չեմ փնտրում, ես ուղղակի քայլում եմ, նայում եմ, երբեմն տանջվում եմ, հիանում եմ բնությամբ, նոր փորձ եմ ձեռք բերում և, ամենակարևորը, կիսում եմ իմ տպավորությունները և հույզերը ԼԱՎ մարդկանց հետ»։
Ճամփեքը կոփել են
Ռուբենը վաղ մանկությունից էլ արշավում է։ Պատմում է, որ փոքր տարիքում ծնողները գրեթե ամեն շաբաթ կամ կիրակի տանում էին իրեն «քաղաքից դուրս»՝ բնության գիրկ. «Մինչ կպատրաստվեին ավանդական խորովածն ու խաշլաման, ես իմ համար վազվզում էի անտառներում, դաշտերում կամ սարերում ու ինձ համար ինչ-որ արկածներ էի հորինում։ Հետո, որ մեծացա, ուզում էի «գեոլոգ» դառնալ, որ ուսապարկ հագնեի ու սարերով թափառեի (խորհրդային կինոների ազդեցությունն էր)։ Երազնքներս իրականացան՝ հագնում եմ ուսապարկս ու սարերում թափառում»։
Ռուբենը գտնում է, որ արշավների արդյունքում նրա բնավորությունը մի քիչ մեղմացել է, դարձել է ավելի հանդուրժող. «Սկսել եմ ավելի արագ ճանաչել մարդկանց՝ արշավի դժվարությունների և տարբեր իրավիճակների ժամանակ միանգամից հասկանում ես՝ ով ով է։ Արշավը չի հանդուրժում եսասիրություն, էգոիզմ, անտարբերություն, արշավի ժամանակ բոլորս կարծես մի օրգանիզմ ենք, և ամեն մեկիցս է կախված մեր անվտանգությունը։ Ու ամենակարևորը հասկացա, որ կարևորը սար բարձրանալը չէ, կարևորը սարից ողջ-առողջ տուն վերադառնալն է»։
Ռուբեն Զաքոյան
Արշավականը նշում է, որ արշավելիս տարբեր դժվարությունների է հանդիպել ու հանդիպում. «Որ նոր էի սկսում արշավել և չունեի համապատասխան փորձ, չէի կարողանում ճիշտ պլանավորել արշավս՝ մե՛կ ջուրն էր քիչ, մե՛կ ուսապարկս էր շատ ծանր, մ՛եկ մրսում էի, չէի պատկերացնում արշավի բարդության աստիճանը և այլն, ինչի պատճառով չէի կարողանում լիովին վայելել արշավը։ Կամաց-կամաց սաղ ընկավ տեղը. այժմ արշավից առաջ ուսումնասիրում եմ տեղանքը, նայում եմ եղանակին, կախված հարաբերական բարձրությունից և արշավի երկարությունից՝ կարողանում եմ կանխատեսել արշավի բարդությունը»։
Ռուբենը հիշում է իր մի քանի «դաժան» արշավները, որոց ժամանակ ուղղակի լացն է եկել, իրեն թվացել է, որ այդ պահին կպառկի ու կմեռնի. «…Բայց զգացողությունը, որ ես մենակ չեմ, ընկերներս կողքիս են, ինձ ոգևորում և ուժ էր տալիս չկանգնելու և շարունակելու»։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Սպիտակասարի գագաթին ամուսնության առաջարկ ստացած Տաթև Խաչատրյանն այդ օրը երբեք չի մոռանա: Armenian Geographic-ի կազմակերպած արշավի ժամանակ տեղի ունեցած այդ միջադեպն անակնկալի էր բերել ոչ միայն Տաթևին, այլև մյուս արշավականներին:
Արշավային առաջին փորձը
Մեզ հետ զրույցում Տաթևը պատմեց, որ դա իր առաջին լուրջ արշավային փորձն էր, թեև նախկինում թեթև բարդության արշավների մասնակցել էր. «Նախկինում սարեր բարձրացել եմ, անգամ հետո հիշեցինք, որ 3.5 տարեկանում Կարմիր սարն եմ բարձրացել, դպրոցական տարիքում, ուսանողության ժամանակ նույնպես արշավների մասնակցել եմ, բայց որպես պրոֆեսիոնալ լեռնագնացություն Սպիտակասարը առաջինն էր։ Սկզբում էլ, չէինք պատկերացնում, որ այդքան բարդ սար է: Սկզբնական փուլում մի քիչ դժվար էր, (առաջին 20 մետրը բարձրանալիս արդեն փոշմանել էինք ու մի քիչ հոգնել), բայց հետո սովորեցինք, մեր օրգանիզմն էլ սովորեց ընթացքին ու ամեն ինչ ավելի հեշտ դարձավ: Երկուսս էլ շատ ենք սիրում արշավներ, էքստրիմներ և ընդհանրապես ճանապարհորդել։ Այս արշավն ընտրեցինք անմիջապես երբ տեսանք դեպի Աժդահակ լեռ 90 հոգանոց վերելքն ու ամենաշատը գրավեց Զիլ մեքենան, որով արշավականները հասան մինչև լեռ՝ ոգևորվեցինք ու ուզեցինք անպայման մասնակցել»:
Տաթև Խաչատրյան
Տաթևը նշում է, որ արշավն ընդհանուր շատ «հավես» է անցել: Ըստ նրա՝ խումբը շատ լավն էր. «Բոլորս իրար հետ ընկերացել էինք, անգամ վերջում անձրևի տակ մնացինք, բայց անգամ այդ անձևի տակ մնալն էլ այնքան հավես ու ուրախ է, որ լրիվ մոռացել էինք, որ ոտքից գլուխ ջուր էինք եղել: Շատ ուրախ էր, ամեն ինչ լավ էր կազմակերպված, մեր ուղեկցորդներն էլ էին շատ ուշադիր ու հետևում էին, որ ոչ մեկ ընթացքից ետ չմնա»:
Անակնկալ առաջարկը
Խոսելով իր ընկերոջ արած անակնկալի մասին՝ Տաթևն ասաց, որ իրենք ուղղակի արշավի էին գնացել, ու ինքը տեղյակ չի եղել, որ նման բան է լինելու. «Ընդհանուր նշանադրության հետ կապված մտածել էինք, որ ամռանը ինչ-որ մի ձև պետք է կազմակերպենք, բայց ո՞նց, ի՞նչ, ե՞րբ, դեռ ոչինչ պլանավորված չէր: Նախատեսել էինք, որ Տաթևի վանք պետք է գնանք, բայց չստացվեց դա, ու այդպես ընկերս ասաց՝ «թող մնա, ես լավ բան եմ մտածել», ու էլ ոչինչ չասեց»:
Տաթև Խաչատրյան
Տաթևը պատմում է, որ ոչ միայն ինքն է անակնկալի եկել, այլև ողջ խումբը. «Իրականում շատ անակնկալի եկա, որովհետև մենք մեծ դժվարությամբ բարձրացանք գագաթ ու հենց սկզբում որոշեցինք, որ կգնանք ամբողջ խմբով հաց կուտենք, հետո կգնանք նկարվելու: Գնացինք՝ հաց կերանք ու ուրախ-զվարթ ուղղակի պատրաստվում էինք նկարվելու, շարվել էինք բոլորով, որ պետք է նկարվենք, մեկ էլ ընկերս ծնկի իջավ ու մատանու տուփը բացեց: Իսկապես բոլորի համար էր դա շոկ, մենակ իմ համար չէր, մյուսներն էլ էին զարմացել, որովհետև մենք կանգնել էինք նկարվելու համար, իսկ Մհերին էլ (հեղինակի կողմից. լեռնային ուղեկցորդին) ընկերս նախապես հեռախոսը տվել էր, որ նկարի»:
Տաթևը շատ ուրախ է, որ իր ամուսնության առաջարկությունը հենց սարերում է եղել: Նշանադրության այդ տարբերակը նրան ավելի հոգեհարազատ է, քան աղջկա տուն գնալը. «Ինձ համար ավելի խորհրդավոր էր հենց ամուսնության առաջարկ անելը, հատկապես սենց էքստրեմալ պայմաններում, ինձ համար դա ավելի հետաքրքիր էր ու օրիգինալ: Հայկական մյուս տարբերակն էլ էլի շատ հետաքրքիր է ու ունի իր խորհուրդը, բայց 3555մ բարձրունքը հաղթահարելուց հետո այս առաջարկը ստանալը կհիշվի ամբողջ կյանքում»:
Ամուսնության առաջարկ
Տաթևը նշում է, որ ինքն ու իր նշանածը շարունակելու են արշավների մասնակցել, քանի որ շատ են հավանել այս փորձը. «Իրականում էդ դժվարությունն ամենասկզբում էր, երբ նոր էինք սկսում բարձրանալ, որովհետև մեր օրգանիզմն էլ երևի սովոր չէր, երևի սկզբի 10-20 մետրն ենք դժվարությամբ բարձրացել, դրանից հետո սովորեցինք արդեն, ու մի հատված կար, որ ընդհանրապես դժվար չէր, շատ հանգիստ քայլում էինք: Երկուսս էլ ոգևորվել ենք, անգամ արդեն լերնագնացության համար անհրաժեշտ հագուստ ենք պատվիրել, որ հետո էլի շարունակենք: Հաջորդն Աժդահակ լեռն ենք ուզում բարձրանալ»:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատում եմ որպես բրենդ մենեջեր և լոգիստիկայի մասնագետ:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Երկրորդ կուրսում էի, մի օր մեր ֆիզկուլտուրայի դասախոսը՝ ընկեր Բաբուրյանը, ասաց, որ արշավներ է կազմակերպում և առաջարկեց միանալ առաջիկա արշավին: Ես չգնացի, էդ միտքն ինձ չգրավեց: Որոշ ժամանակ անց նորից առաջարկեց, մտածեցի գնամ, փորձեմ, տեսնեմ՝ դա ինչ է (մեր կյանքի լավագույն փոփոխությունները հենց այդ հարցից են սկսվում, չէ՞): Բարձրացանք Արայի լեռ, և միակ բանը, որ կասեմ՝ ես սիրահարվեցի լեռներին, մեր բնությանը, ինչն արդեն 13 տարի է, ինչ «չի բուժվում»:
Անի Մոսյան
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Ես երբեմն սարսափում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե արշավները չլինեին իմ կյանքում: Դա պարզապես հոբբի չէ, այլ կյանքի կարևորագույն մաս, կենսակերպ: Արշավները բնավորություն են կերտում, ավելի ուժեղ դարձնում, և խոսքս միայն ֆիզիկականի մասին չէ, ամեն մի արածդ քայլի հետ վերափոխվում ես, սկսում ես ճանաչել ինքդ քեզ, քո ներուժը, բազմաշերտ էմոցիաների և շքեղագույն տեսարանների մասին էլ չասեմ:
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Լեռներում ես ներդաշնակ եմ ինքս իմ և ամբողջ աշխարհի հետ, լեռները ինձ խաղաղեցնում են, հոգատար գրկում, բոլոր հույզերս ու վախերս անէանում են, լեռներում ես ազատ եմ, ու աշխարհի երջանիկն եմ: Լեռներում միշտ ուզում եմ աշխարհն ամուր գրկել:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Խենթանում եմ Ապո Սահագիանի «Արի երթանք» երգի համար:
Արի էրթանք սարն ի Սիփան,
Սրտիս կարոտ հոգուցս ի հան,
Օյ օյ օյ լաճ տնավեր:
Անի Մոսյան
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Ամենահիշարժան արշավս Բարդողի (Կողբասարի) վերելքն էր: Վաղուց էի նկատել այդ լեռը, բայց երբևէ այդտեղ արշավախումբ չէր գնացել, հույս չունեի, որ կգնամ: Մինչև մի օր Տիգրանը որոշեց այն բացահայտել՝ ի ուրախություն ինձ: Տպավորիչ էր ամբողջ ճամփորդությունը, նախ որովհետև առաջին անգամ էի Արևմտյան Հայաստանում, և փորձում էի կլանել ամեն մի վայրկյանը, ամեն մի զգացողությունս: Եվ հետո էլ, վերելքն ինքին ակնկալվում էր լինել բարդ, մեր կասկաները վկա: Հիշում եմ, թե ինչպես էին կյանքումս առաջին անգամ ոտքերս դողում գագաթ հասնելիս և ինչպես էի գագաթին լացում երջանկությունից կամ էլ վախից, չգիտեմ:
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Պատրաստվում եմ Արարատի վերելքին, մնում է սահմանները բացվեն:
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Հիացմունք՝ որքան էլ արշավեմ, բնությունը չի դադարում ինձ զարմացնել, էմոցիաներս միշտ տարբեր են, տարբեր գույներ ունեն, տարբեր համեր,
ազատության զգացում և խաղաղություն, իսկ իրականում զգացմունքները նկարագրել գրեթե անհնար է, պարզապես զգալ է պետք:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավանկաններն այն հաջողակներն են, ում բախտ է վիճակվել աշխարհին լեռների գագաթներից նայել:
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
2014-ի ապրիլի 5-ն էր, շաբաթ օր, մտքիս փչեց արշավ գնալ, դե գիտեք, որ էդ ժամին սովորաբար ազատ տեղ չի լինում, ֆեյսբուքում երկու արշավախումբ գտա, մեկին զանգեցի, ինձ բավականին չոր ճամփեցին: Երկրորդն ArmGeo-ն էր, Տիգրանն ասաց՝ տեղ չկա, բայց եթե ազատվի, կասեմ: Արդեն ուշ երեկոյան զանգեց՝ «բա տեղ ա ազատվել», ու տենց ես գնացի ArmGeo-ի հետ իմ առաջին արշավը Գնիշիկի կիրճ: Անձրևոտ եղանակ էր, երբեք չեմ մոռանա իմ զարմանքը, երբ խմբի անդամները արշավից առաջ սկսեցին «հագնվել» `զանգապաններ, անձրևապաշտպան թիկնոց, հերիք չի, մի հատ էլ ուսապարկի համար անձրևապաշտպան, ապշած նայում էի, լուրջ արշավախումբ էի ընկել:
Անի Մոսյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Ուղղակի մի վախեցեք, մի օր պարզապես եկեք, ու հավատացեք ինքներդ ձեզ, հետո երկար շնորհակալ եք լինելու համարձակության համար:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Մասնագիտությամբ պատմաբան եմ: Աշխատում եմ Հայաստանի ազգային արխիվում:

2013 թ. ընկերուհիներիս հետ միասին որոշեցինք բացահայտել Արցախը: Առաջին արշավներն ավելի շատ էքսկուրսիաների էին նման, որոնց ընթացքում ի հայտ եկան յուրաքանչյուրիս նախասիրությունների տարբերությունները: Ես արվարձանասերն էի: Չնայած տարբեր ցանկություններին՝ Կաչաղակաբերդը երեքիս ուշադրությունն էլ գրավել էր, որի մասին լսել էինք, որ իբր թե այդքան էլ հեշտ չի գնալը, ու ամեն մեկի խելքի բանը չէ: Մի բան գիտեինք, որ հաստատ գնալու ենք ու գնացինք, բայց 2015 թ.-ին: Հենց տեղում սկսեցինք ուղեկցորդ փնտրել ու ծանոթացանք Ազատի հետ, որից էլ առաջին անգամ լսեցի ArmGeo-ի մասին:
Վարդ Գրիգորյան
Վերելքն ինձ համար թեթև անցավ, հետոն էր վատ, քանի որ հանդերձանքի մասին չէի մտածել ու կեդերով էի բարձրացել: Արդյունքում ոտքերս վնասեցի ու մի ամբողջ տարի չկարողացա որևէ տեղ գնալ: Կաչաղակաբերդը շատ բան փոխեց երեքիս մեջ էլ: Աղջիկները հստակ որոշեցին, որ սար ու ձորերն իրենցը չեն, իսկ ես ընդհակառակը, մի ամբողջ տարի մինչև ոտքերս էի կարգի բերում, անհամբեր սպասում էի, երբ եմ առաջին անգամ լեռ բարձրանալու. ներքին անհագ ցանկություն ունեի: Ասում են, չէ՞, լեռները կանչում են…լրիվ իմ մասին է:
2016 թ. օգոստոսին վերջապես ստացվեց, Ազատի ասած, ArmGeo-ի հետ առաջին անգամ արշավ գնալ Ծղուկ լեռը, որից հետո արդեն հաստատ գիտեի, որ գտել եմ իմը՝ լեռները:

Սերը լեռների հանդեպ սովորեցրեց լսել ինքս ինձ, կյանքի կոչել իրական ցանկություններս: Նախկինում, երբ ինչ-որ բան էի ուզում անել, միշտ մտածում էի՝ ո՞նց կարող եմ առանց մոտ ընկերներիս մենակ ինչ-որ տեղ գնալ: ArmGeo-ն ու լեռները փոխեցին մտածելակերպս: Բնավորություն դարձավ ցանկացած պարագայում մյուսներին հարմարվելուն զուգահեռ չկորցնել ինքդ քեզ ու գնալ սեփական ցանկությունների հետևից:

Լեռները միակ տեղն են, որտեղ կարողանում եմ ընդհանրապես մոռանալ արտաքին աշխարհը, չմտածել ոչ մի բանի մասին՝ թե՛ լավ, թե´վատ: Լեռներից հետո մի տեսակ կարոտ եմ զգում ամեն ինչի հանդեպ: Լեռները կյանքդ ամեն անգամ 0-ից սկսելու հնարավորություն ու մեծ էնտուզիազմ են տալիս:

Հատուկ ստեղծագործություն չկա: Ավելի շատ լեռների հետ կապված պատմական դրվագներ են: Օրինակ, երբ Սասունի լեռներում ես, մտքիդ է գալիս այն, թե ոնց են Ծովասարի ու Անդոկի լեռներում սասունցիները պատսպարվել ու ինքնապաշտպանական մարտեր տվել ամիսներ շարունակ…
Վարագ լեռան գագաթին / Վարդ Գրիգորյան

Մինչ օրս ամենահիշարժանը 2017 թ. Արցախի Կուսանաց լեռան արշավն է: Առաջին անգամ էի վրանային արշավ գնում: Մոտս այն տպավորությունն էր, որ կորուսյալ աշխարհում եմ հայտնվել: Տեսարաններն ու զգացողություններն աննկարագրելի էին: Դժվար է փոխանցել այն, թե ինչ ես զգում, երբ գիշերով արշավից հոգնած հետ ես գալիս, տուն չես գնալու ու անծանոթ հովիվները մթության մեջ քեզ թեյ են հյուրասիրում… անգամ չես տեսնում, թե իրենք ինչ տեսք ունեն:

Սիրածս արշավներն էքսպեդիցիոններն են, երբ չգիտես՝ ուր ես գնալու, որ պահին ինչ ես տեսնելու: Հեշտ հաղթահարելի կամ շատ հայտնի լեռները ինձ չեն ձգում: Լեռնային մի ավանդույթ էլ ունեմ. դեռ ոչ մի լեռ երկրորդ անգամ չեմ բարձրացել: Շատ կուզենայի Հայկական լեռնաշխարհի բոլոր ծածուկ անկյուններում հայտնվել:

Արշավականները տարբեր են լինում, թերևս իրական լեռնասերները մարդիկ են, որոնք փորձում են լեռներում գտնել իրենց «ես»-ն ու իրենց նմաններին:
Վարդ Գրիգորյան
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo-ի ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել նրանց թիմի հետ)
Ինչպես նշեցի Արցախում եմ լսել ArmGeo-ի մասին, որից հետո այլևս իրենց հետ եմ, քանի որ այն թիմն է, որը ոչ թե աշխատում, այլ ապրում է իր գործով ու անընդհատ նորը բացահայտելու ցանկությամբ:

Խորհուրդ կտայի երկար-բարակ չմտածել, ուղղակի գրանցվել ու գնալ: Ինչքան երկար ես մտածում, այնքան համարձակությունդ նվազում է:

Մասնագիտությամբ ակտուար եմ, այժմ աշխատում եմ բանկային համակարգում:

Առաջին արշավս ArmGeo-ի հետ չորստարի առաջ էր՝ Արայի լեռ, անհարմար հագուստ, ավելի անհարմար կոշիկներ. արդեն չեմ հիշում քանի անգամ վայր ընկա… Կապտուկները լավացան, իսկ Արայի լեռան ուրցի հոտը մնաց…
Սվետա Թորոսյան

Ավելի համերաշխ եմ դարձել ինքս ինձ հետ:

Ինչքան, որ կարող է տարօրինակ հնչել՝ ինձ եմ փնտրում ու ամեն արշավից հետո վերադառնում եմ՝ ինքս ինձ մեկ այլ անկյունից բացահայտած:

Առաջին ստեղծագործությունը, որ մտքիս գալիս է Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսն է: Լեռներում էլ ամեն ինչ այնքան սարոյանական է՝ պարզ, զուրկ ամեն տեսակ ավելորդություններից:

Դժվարանում եմ պատասխանել, երևի Արարատը… չնայած՝ չեմ կարողանա մոռանալ Աժդահակի գույները, Խուստուփի արևածագը, Արայի լեռան ուրցի հոտը, Դժոխքի ձորի դրախտային գեղեցկությունը, Մեծ Քիրսի գագաթից բացվող անվերջ տեսարանը, Ծակքարի լիճը, Փոքր Իշխանասարի մայրամուտը… ու ամենակարևորը մարդկանց, ում գտնում ես լեռների ճանապարհներին:

Այնքան շատ են, կարելի է ասել՝ չվերջացող, ու դեռ հները չհաղթահարած, նորերն են անընդհատ ավելանում: Մի ամբողջ կյանք էլ բավարար չի բոլորը բարձրանալու համար: Նույնիսկ հաջորդ կյանքի համար նախանշված ուղղություններ ունեմ:

Երեք բառերի փոխարեն կասեմ ընդամենը մեկը՝ երջանիկ:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Խենթեր…
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ):
Արարատը բերեց ու թողեց՝ առանց հետադարձ տոմսի:

Ինչ վերաբերում է հարմարավետության գոտուն, ապա ինձ մոտ այն 2000+ բարձրությունների վրա է. թե ֆիզիկապես, թե հոգեպես ինձ ավելի լավ եմ զգում, իհարկե, պետք է խոստովանեմ՝ հարմարավետության գոտի հասնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Իսկ լեռներ բարձրանալ կա՛մ սիրում ես, կա՛մ՝ ոչ, ու չեմ պատկերացնում՝ ինչ կարելի է խորհուրդ տալ այն մարդուն, ով չի սիրում, իսկ նա, ով սիրում է, անպայման կգնա ու կմնա, իմ խորհրդի կարիքը թերևս չունի:

Մասնագիտությամբ բանասեր եմ՝ անգլերեն ու ռուսերեն լեզուների մասնագետ, այժմ աշխատում եմ որպես թարգմանիչ։

2016թ. սեպտեմբեր ամսին էր… Պատահաբար Facebook-ում տեսա Մեծ Քիրս վերելքի ArmGeo-ի իվենթը, ու արմատներով լինելով արցախցի, ես միշտ մտածել ու ցանկացել եմ բարձրանալ այդ լեռը, ուղղակի գրանցվեցի… Դա իմ կյանքի առաջին վերելքն ու արշավն էր։ Ամեն ինչ անցավ ուղղակի հիանալի… Թե՛ վերելքը, թե՛ մթնոլորտը խմբում, թե՛ մարդիկ՝ ամեն ինչ շատ լավ էր, ու, ոնց-որ ասում են՝ լրիվ սրտովս էր… Ու, չնայած, «կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ» խոսքերը իմ երևի թե ամենասիրված կարգախոսն են ճամփորդությունների վերաբերյալ, և այդ արշավն ու վերելքը դա ևս մեկ անգամ հաստատեցին, տվյալ պարագայում իմ համար այդ «որտեղն» էլ էր կարևոր։ Եվ, իհարկե, երբ առաջինն ինքդ քեզ հաղթահարելով հասնում ես գագաթ, հենց այդ զգացմունքն ինքդ քո հանդեպ, քո թուլության հանդեպ կրած հաղթանակի, իմ համար շաաաատ հաճելի էին։
Գևորգ Հայրապետյան

Ավելի լավ սկսեցի ճանաչել մեր երկիրը, նրա պատմությունն ու աշխարհագրությունը և, իհարկե՝ մարդկանց… Ծանոթացա և ընկերացա այնպիսի մարդկանց հետ, ում հետ ինձ հաճելի է ճանապարհ գնալ, ժամանակ անցկացնել միասին, նրանցից նոր բաներ սովորել, իմանալ ու ճանաչել մեր երկիրը։ Միգուցե կրկնվում եմ բայց իմ համար ամեն տեղ առաջնայինը մարդկային գործոնն է… Եթե այդպես նայես՝ սարեր, անտառներ, լճեր, ձորեր, գեղեցիկ բնություն… շատ տեղեր կան, բայց անձամբ իմ համար այն, ինչ դարձնում է այդ ամենն անկրկնելի, այն մարդիկ են, ում հետ դու դա կիսում ես… Այս պարագայում իմ բախտը, կարելի է ասել, բերել է, որ ես հանդիպել եմ նման մարդկանց։

Ինքս ինձ ու իմ հնարավորությունները փորձելու հնարավորություն, բնությունից ու այդ լեռներից լիցքավորվելու հնարավորություն։

Որպես գրեթե 40 տարեկան, բայց մանկուց Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների տակ մնացած մարդ, կարող եմ հաստատ ասել, որ՝ այո։ Պլյուս՝ կարող եմ առանձնացնել Մորիս Հերցոգի «Անապուռնա»-ն և Տուր Հեյրդալի «Կոն-Տիկի։ Ռա»-ն, ու, չնայած վերջինը, մեղմ ասած, այդքան էլ լեռների մասին չի, սակայն դա այն ստեղծագործություններից է, որն իմ մեջ միշտ արթնացրել է ճամփորդելու ու արկածների ցանկություն։

Կուսանաց։ Դժվարանում եմ կոնկրետ ինչ-որ բան առանձնացնել, թե հենց ինչն էր տպավորիչ։ Մենք առաջինն էինք, որ որպես խումբ բարձրացանք Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Իր լանջերի տեսքը, որ բացվում էր Մեյդան կոչված վայրից, ճանապարհը, որը բավական դժվար ու երկար էր, գագաթին հասնելու հաճույք..․Ամեն ինչն էլ տպավորիչ էր իմ համար։

Պատասխանեմ իմ սիրած արտահայտությամբ՝ կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ։

Բավարարվածություն, հանգստություն ու ափոսոսանք/ինքնափնովում (ինչ եմ անում ես այստեղ, հոգնած, արևահարված, քրտնած՝ կիրակի առավոտյան, երբ ես շատերի նման կարող էի քնած լինել կամ նոր զարթնել և վայելել իմ սուրճը կամ թեյը, և որը առաջանում է, երբ գագաթին հասնելուն մնում է մի քանի տասնյակ մետր (հարաբերական) և անհետանում, երբ հասնում ես գագաթին:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Ճամփորդությունների, իրենց երկիրը ճանաչելու, գնահատելու և, ինչու ոչ, արկածներ փնտրելու մոլուցքով տառապող մարդիկ են։

Ինձ թվում է՝ նախորդ հարցերին պատասխանելիս արդեն այս հարցին էլ եմ ինչ-որ չափով պատասխանել։ Հենց առաջին արշավից ինձ «զգացի ինչպես տանը», ինչը, միգուցե, ArmGeo-ի այլ անդամների այդքան էլ սրտով չէր՝ հաշվի առնելով առավոտյան վերկացները գիշերակացով արշավների ժամանակ։ Իսկ եթե մեկ բառով՝ մարդիկ։ Ասեմ ավելին, մինչ այսօր արշավել եմ միայն ArmGeo-ի հետ։

Ուղղակի վեր կենալ և գնալ։ Կորցնելու ի՞նչ ունեն։ Դուրները կգա՝ կշարունակեն, ոչ՝ կվերադառնան իրենց առօրյա կյանքին։

Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, տարբեր ոլորտներում եմ աշխատել, այս պահին՝ ծրագրավորման ոլորտում։
Անի Հակոբյան

Արշավների վաղուց եմ մասնակցել, իսկ եթե խոսեմ ArmGeo-ի առաջին արշավիս մասին, Երանոսի լեռնաշղթան էր 2019թ-ին։ Իրականում երբ կարդում էի արշավի մանրամասները, տեսա, որ մեկօրյա արշավներից ամենաերկարն է: Պատասխանատվությունս ավելի բարձրացավ։ Որոշել էի՝ եթե ընթացքում դժվարանամ կամ չստացվի, ոչ ոքի չեմ անհանգստացնի։ Արշավը շա՜տ սիրուն ստացվեց՝ առանց որևէ դժվարության։ Աչքերս չէին կշտանում տեսարաններից։
Արշավներին մասնակցելուց հետո ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Արտաքին ու ներքին աշխարհներիս խախտված անհավասարակշռությունն է վերականգնվել։ Կյանքիս գույների երանգներն են շատացել (կանաչը, դեղինը, սպիտակը): (Մի քիչ գեղարվեստական ստացվեց):

Լեռները տալիս են հնարավորություն․․․ Հնարավորություն ճանաչելու լեռների բնավորությունը, բացի բնավորությունից՝ ինձ համար լեռներն ունեն նաև սեռ, ու ամեն արշավին մի նոր տեսակ ես բացահայտում։
Լեռներում փնտրում եմ իսկական մարդկանց։

Վահագն Դավթյանի «Հայոց Լեռներ» բանաստեղծությունը շատ ուրույն կերպով է նկարագրում մեր լեռները։
ՀայոցԼեռներ (ՎահագնԴավթյան)
Տուն եմ դարձել, բայց ողջ գիշեր
Իմ աչքերում տենդոտ
Դեղին լեռներ, լեռներ են շեկ,
Լեռան ծարավ ու տոթ։
Մեկն ուզում է ծունկը ծալի
Ու խոնարհվի խոհեմ,
Որ մեկ հատիկ փրկված ծառի
Հողն արցունքով ցողեմ։
Այն մեկն ուղտի համբերությամբ
Իր ծարավն է ծամում,
Երազում է ծանրիկ մի ամպ
Եվ սպասում քամուն։
Այն մեկն ըմբոստ վեր է սուրում
Լեռնապարի միջից
Ու երկնքի սիրտն է խրում
Պղնձացած մի ճիչ։
Մեկը՝ նվազ ու տենդահար,
Դարձել դեղին թախիծ,
Կարկամել է՝ անդունդն ի վար
Տապալվելու ահից։
Գալիս այդպես, գալիս հերթով
Աչքերիս դեմ չոքում
Ու ծարավից ճաքած շուրթով
Իրենց ցավն են ոգում։
Եվ զգում եմ, լեռներ իմ հին,
Իմ տառապած լեռներ,
Որ ձեզ համար ուզած պահին
Կարող եմ ես մեռնել
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Ամենահիշարժան արշավս Ծռասարի արշավն էր։ Առաջին էքսպեդիցիոն արշավն էր, որին մասնակցեցի։ Այն, որ պիտի առավոտ 4-ին արթնանաս, կիսամութ ու ցուրտ, հետո պիտի մտնես գետը՝ այն էլ մի քանի անգամ, պիտի քայլես չգիտես՝ ինչքան ու ամենակարևորը՝ դու դեռ չես տեսնում գագաթը։ Տղաներից մի քանիսն արդեն գագաթին էին, երբ ես էլ միացա. էն, որ չգիտեի վազեի, ցատկեի, թե ուրախությունից գոռայի:
Անի Հակոբյան
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Հարցն ուրիշ կերպ ձևակերպեմ. ի՞նչ ուղղություններ եմ դեռևս հաղթահարել։ Ինձ համարում եմ սկսնակ, ու երևի ուղղությունների մի ամբողջ ցուցակ ունեմ, որ պետք է հաղթահարեմ։
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Բավարարվածություն, վստահություն, երանություն (ու այս բառերի հոմանիշներն իրենց գերադրական աստիճանով):
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավականներն այն մարդիկ են, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում կյանքից, ինչ են ուզում լեռներից ու գնահատում են հայրենիքը։
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել ArmGeo թիմի հետ):
Երբեք չեմ մտածել այս հարցի շուրջ, բայց երևի՝ հենց առաջին արշավից։ Տիգրանի առաջին խոսքերից «Շարքից դուրս չգալ». զգացի, որ սա իմ տեղն է, ու սկսեցի պարբերաբար արշավել միայն ArmGeo-ի հետ:
Անի Հակոբյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Վաղը երբեք չի լինում այսօր, միթե՞ կարելի է արթնանալ առավոտյան և ասել․«Ահա, հիմա վերջապես վա՞ղն է» (Ալիսան հրաշքների աշխարհում):
Էնպես որ, պետք չի հետաձգել, եթե սիրում ես ու ուզում ես գնալ արշավների, հենց հիմա գրանցվում ես ու կունենաս անմոռանալի հանգստյան օրեր։
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Տիգրան Վարագը ծնվել է 1984 թվականին Երևանում: Մասնագիտությամբ աշխարհագրագետ է: Դեռ մանկուց ունեցած սերը բնության, լուսանկարչության, ճանապարհորդությունների և բացահայտումների հանդեպ ի վերջո վերածել է սիրած գործի, որին նվիրված է իր ողջ էությամբ: 2012 թվականին հիմնադրել է Armenian Geographic ընկերությունը:
Կազմակերպել և ղեկավարել է ավելի քան 3000 արշավ և լեռնային վերելք
Հանդիսանում է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ
«Մերն է» նախագծի շրջանակներում իրականացրել է վերելքներ Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները
2017 թվականին ՀՀ ԱԻՆ նախարարի հրամանով ստացել է լեռնային փրկարարի կոչում, որպես «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» փրկարարական թիմի անդամ:
Իրականացրել է «Ծովու բոլոր» նախագիծը, որի շրջանակներում առաջնորդել է վերելքներ դեպի Վանա լիճը բոլոր կողմերից եզրավորող լեռները:
Էլբրուսի գագաթին
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված նշանավոր վերելքներն են՝ Մասիս (5165 մ), Կիլիմանջարո (5895 մ), Քաջքար (3932 մ), Սիփան (4058 մ), Էլբրուս (5642 մ), Կազբեկ (5047 մ), Սաբալան (4811 մ), Դեմավենդ (5610 մ), ինչպես նաև ձմեռային վերելք Հեզար լեռ (Իրան / 4501 մ)։
Բարձրացել է Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, անցել է ամենախոր ձորերով, մտել ամենախորը քարանձավներն ու համոզված ասում է, որ Հայաստանն անվերջ բացահայտումների երկիր է, և մեկ կյանքը հերիք չէ այն ամբողջությամբ ճանաչելու համար: Իր փորձով ու գիտելիքներով այժմ կիսվում է խմբի անդամների հետ՝ ամեն անգամ նորովի բացահայտելով Հայաստանը:
2022 թ․-ի դեկտեմբերի 16-ին լույս է տեսել նրա երկրորդ ՝ «Լեռնային կղզի» գիրքը, որը նվիրված է Հայկական լեռնաշխարհի լեռներին։
Սեպտեմբերի 3-6-ը առաջարկում ենք ակտիվ հանգիստ Գեղամա լեռներում։ Ծրագիրը կազմված է արշավային փորձ ունեցող մարդկանց համար։ Քայլելու ենք թեթև ուսապարկերով, օրական 12-16 կմ։ Բոլոր ծանր իրերը տեղափոխվելու են ուղեկցող մեքենայով։
Հուսոսար / ժայռապատկերներ
/in Առանց խորագրի /by armeniangeographicԿիրակի՝ 16․08․2020
Իրականացնելու ենք վարելք դեպի Հուսոսար։
Հայկական լեռնաշխարհը հայտնի է հազարամյակների պատմություն ունեցող ժայռապատկերներով: Հայաստանում հայտնի են Գեղամա և Ուխտասարի հնավայրերը, սակայն քչերը գիտեն Հուսոսարի ժայռապատկերների մասին: Հուսոսարը գտնվում է Վայոց ձորում: Բարձրությունը՝ 3214 մետր է: Լանդշաֆթը լեռնամարգագետնային է:
Ժայռապատկերները բազմաբովանդակ են. առկա են քրմական հավատալիքներ, անեծքներ, ինչպես նաև առասպել, կենցաղ, գյուղատնտեսություն, որսորդություն, աղետ, պատերազմ և այլ երևույթներ արտահայտող թեմաներ։
Լեռանը մոտանելու ենք արտաճանապարհային մեքենաներով (գազ 66, ԶԻԼ):
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), ձեռնափայտեր, մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1,5 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7:00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը
Ուղեկցորդի ծառայությունը
Արտաճանապարհային մեքենաների վարձակալությունը
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Գրանցվելուց հետո խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։ Տեղում կանխիկ գումար չենք ստանում։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Առաջիկա արշավներ
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ
Վերելք Խուստուփ լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Որդուս հետ՝ Ուխտասարում
/in Արշավային պատմություններ /by armeniangeographicArmenian Geographic-ը շաբաթ-կիրակի օրերին գիշերակացով արշավ էր կազմակերպել Սյունիքի բարձրավանդակի Ուխտասար հնավայրում: Առաջին օրը բարձրացանք Ուղտասար լեռը, հաջորդ օրը՝ Ծղուկը:
Ռուբեն Զաքոյան
Արշավ դեպի Ուխտասար
Մեր արշավականներից Ռուբեն Զաքոյանն արշավ դեպի Ուխտասար ճամփորդությանը որդու հետ էր մասնակցում: Նա նշում է, որ արշավը շատ լավ էր կազմակերպված և շատ հետաքրքիր անցավ. «Հանդիպեցի վաղեմի և նոր ընկերներիս, ստացա նոր տպավորություններ, ստացա նոր փորձ։ Իմ համար սա շատ սպասված արշավ էր։ Վերջապե՜ս»։
Ռուբենը պատմում է, որ տարիներ առաջ եղել է Ուխտասարում, սակայն միայն զբոսնել է լճի շուրջ և դիտարկել ժայռապատկերները. «Սակայն ամենատպավորիչը, իհարկե, Ուղտասարն էր՝ միանգամից գրավեց ինձ, և, ասես, կանչում էր։ Ո՜նց էի ուզում բարձրանալ… Այդ պահին ես գիտեի, որ վերադառնալու եմ։ Իմ կարծիքով՝ Ուղտասարը և Ծղուկն առանձնանում են իրենց յուրահատուկ տեսարաններով և մթնոլորտով։ Իհարկե, Հայստանում շատ աննկարագրելի սարեր, ժայռեր և վայրեր կան, բայց Ուղտասարը և Ծղուկը բացառիկ տարբերվողներից են։ Իմ եղած սարերից ոչ բոլորը երկրորդ անգամ կգնամ, Ուխտասար հաստատ էլի գնալու եմ»։
Ռուբեն Զաքոյանը որդու հետ Ուխտասարում
Ռուբենի համար այս ճամփորդությունն առանձնացավ նրանով, որ առաջին անգամ որդու հետ էր մասնակցում գիշերակացով արշավի: Նա պատմում է, որ ինքն առաջին անգամ Ուխտասարում է եղել ընտանիքի հետ, ու որդին նույնպես տպավորված է եղել տեսարաններով. «Երբ իմացավ, որ գնում եմ արշավ դեպի Ուխտասար, ասաց, որ իրեն էլ տանեմ։ Սա եղավ որդուս հետ առաջին գիշերակացով արշավը։ Մոտս խառը զգացմունքներ էին՝ մի կողմից գիատկցում էի, որ որդիս՝ Ռաֆայելը, արդեն հասուն երիտասարդ է, և հատուկ անհանգստանալու կարիք չկա, մյուս կողմից՝ որպես հայր՝ չէի կարողանում ձերբազատվել տագնապի զգացումից և երբեմն անտեղի շատ հոգատարություն էի ցուցաբերում, ինչն ընդհանրապես դուր չէր գալիս որդուս: Ինչպես նշել էի, սա շատ սպասված արշավ էր, բայց իրականությունն ավելի պայծառ ստացվեց՝ բացահայտեցի նաև Ծղուկը։ Ի՜նչ տեսարաններ բացվեցին, ի՜նչ գույների համադրություն, մի խոսքով, շատ տպավորիչ էր»։
Ռուբեն Զաքոյան
Արշավականը նշել է, որ իր ունեցած արշավային փորձն իրեն թույլ է տալիս ճիշտ պլանավորել արշավները. գիտի՝ կոնկրետ արշավի համար ինչ պարագաներ են անհրաժեշտ՝ ինչ քանակի. «Բացառություն չէր նաև այս արշավը՝ տեղանքին ծանոթ էի, պատկերացնում էի՝ ինչ պայմաններ են լինելու, և ըստ այդմ հավաքեցի իմ և Ռաֆայելի իրերը։ Սակայն սարերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք անկախատեսելի են, և պետք է հարգալից վերաբերվես նրանց։ Ցուրտ էր, շատ ցուրտ։ Այդպիսի ցուրտ գիշեր ես իմ կյանքում դեռ չէի անցկացրել։ Ինչ շոր-մոր ունեի, հագել էի. հագել էի բաֆս, ձեռնոցներս, չեմ հիշում, բայց երևի կոշիներս էլ չէի հանել, և ամենացավալին այն էր, որ չէի հասկանում՝ ինչո՞ւ եմ այդպես մրսում, չէ՞ որ, ես ամենը նախատեսել էի, տաք շոր էի վերցրել, ունեի քնապարկ, վրանի մեջ էի։ Առավոտ կանուխ սկսեցի բոլորին հարց ու փորց անել, թե գիշերը ո՞նց էր, հո, չե՞ն մրսել։ Պարզվեց, որ ավելի փորձառու արշավականներն էլ են մրսել, մի քիչ հանգստացա»:
Այ, սրանք իմոնք են
Ռուբենը նշում է, որ ամեն անգամ նոր արշավից հետո ինքը ևս «հարյուրերորդ» անգամ համոզվում է, թե ինչ «աննկարագրելի գեղեցիկ, գրավիչ, երբեմն ֆանտաստիկ» բնություն ունենք. «Հաճախ անգամ աչքերիս չեմ հավատում, որ սենց պատկերներ գոյություն ունեն բնության մեջ։ Միշտ փորձել եմ նկարել այդ տեսարանները, որ հետո հիշեմ, բայց ոչ մի նկար չի համեմատվի իրականի հետ։ Մարդիկ, ովքեր սիրում են բնությունը, Հայաստանը, սիրում են արկածներ և նոր տպավորություններ, ուղղակի գնում են արշավների»։
Ռուբեն Զաքոյանն ու Տիգրան Վարագը
Նա նաև պատմեց, որ ArmGeo-ի հետ սկսել է արշավների գնալ իր վաղեմի և լավ ընկերոջ շնորհիվ, որի անունը Լուսինե Արշակյան է. «Այդ ժամանակ մի քանի ընկերներով (որոնց մեջ կար նաև Լուսինեն) փորձում էինք ինքնակազմակերպվել և գնալ արշավների։ Ունեցանք մի քանի հաջող արշավ, սակայն ամեն անգամ չէր, որ հաջողվում էր խումբը հավաքել։ Շատ ծանր էի տանում, որ չէր հաջողվում խումբը հավաքել, և մի օր Լուսինեն ասաց՝ «ինչո՞ւ ես ծանր տանում, թե ուզում ես արշավել մի լավ ակումբ կա, արի ծանոթացնեմ հետները, գնա»։ Ասեց ու արեց։ Տենց հայտնվեցի իմ ArmGeo-ում։ Լուս ջան, անչափ շնորհակալ եմ։ Ու այդ ժամանակից էլ սկսվեց իմ արշավային բուռն կյանքը։ Հատկանշական է, որ երկրորդ, թե երրորդ արշավից հետո հասկացա, որ «այ, սրանք իմոնք են», միանգամից ձևավորվեցին ջերմ և մտերմիկ հարաբերություններ ակումբի անդամների հետ, ինչը, ի վերջո, վերածվեց ընկերության։ Այժմ իմ մոտ խառը զգացմունքներ են՝ չգիտեմ՝ արշավ գնում եմ արշավի՞ համար, թե ընկերներիս հանդիպելու»։
Արշավական ընկերներ
Մենք հետաքրքրվեցինք, թե Ռուբենն ինչո՞ւ է մասնակցում արշավների և ի՞նչ է փնտրում լեռներում: Ի պատասխան՝ նա ասաց, որ արշավական լինելն ապրելակերպ է, մտածելակերպ է, գաղափարախուսություն է, մարդու տեսակ է. «Ես այդպիսինն եմ։ Փնտրո՞ւմ… Չգիտեմ։ Չեմ փնտրում, ես ուղղակի քայլում եմ, նայում եմ, երբեմն տանջվում եմ, հիանում եմ բնությամբ, նոր փորձ եմ ձեռք բերում և, ամենակարևորը, կիսում եմ իմ տպավորությունները և հույզերը ԼԱՎ մարդկանց հետ»։
Ճամփեքը կոփել են
Ռուբենը վաղ մանկությունից էլ արշավում է։ Պատմում է, որ փոքր տարիքում ծնողները գրեթե ամեն շաբաթ կամ կիրակի տանում էին իրեն «քաղաքից դուրս»՝ բնության գիրկ. «Մինչ կպատրաստվեին ավանդական խորովածն ու խաշլաման, ես իմ համար վազվզում էի անտառներում, դաշտերում կամ սարերում ու ինձ համար ինչ-որ արկածներ էի հորինում։ Հետո, որ մեծացա, ուզում էի «գեոլոգ» դառնալ, որ ուսապարկ հագնեի ու սարերով թափառեի (խորհրդային կինոների ազդեցությունն էր)։ Երազնքներս իրականացան՝ հագնում եմ ուսապարկս ու սարերում թափառում»։
Ռուբենը գտնում է, որ արշավների արդյունքում նրա բնավորությունը մի քիչ մեղմացել է, դարձել է ավելի հանդուրժող. «Սկսել եմ ավելի արագ ճանաչել մարդկանց՝ արշավի դժվարությունների և տարբեր իրավիճակների ժամանակ միանգամից հասկանում ես՝ ով ով է։ Արշավը չի հանդուրժում եսասիրություն, էգոիզմ, անտարբերություն, արշավի ժամանակ բոլորս կարծես մի օրգանիզմ ենք, և ամեն մեկիցս է կախված մեր անվտանգությունը։ Ու ամենակարևորը հասկացա, որ կարևորը սար բարձրանալը չէ, կարևորը սարից ողջ-առողջ տուն վերադառնալն է»։
Ռուբեն Զաքոյան
Արշավականը նշում է, որ արշավելիս տարբեր դժվարությունների է հանդիպել ու հանդիպում. «Որ նոր էի սկսում արշավել և չունեի համապատասխան փորձ, չէի կարողանում ճիշտ պլանավորել արշավս՝ մե՛կ ջուրն էր քիչ, մե՛կ ուսապարկս էր շատ ծանր, մ՛եկ մրսում էի, չէի պատկերացնում արշավի բարդության աստիճանը և այլն, ինչի պատճառով չէի կարողանում լիովին վայելել արշավը։ Կամաց-կամաց սաղ ընկավ տեղը. այժմ արշավից առաջ ուսումնասիրում եմ տեղանքը, նայում եմ եղանակին, կախված հարաբերական բարձրությունից և արշավի երկարությունից՝ կարողանում եմ կանխատեսել արշավի բարդությունը»։
Ռուբենը հիշում է իր մի քանի «դաժան» արշավները, որոց ժամանակ ուղղակի լացն է եկել, իրեն թվացել է, որ այդ պահին կպառկի ու կմեռնի. «…Բայց զգացողությունը, որ ես մենակ չեմ, ընկերներս կողքիս են, ինձ ոգևորում և ուժ էր տալիս չկանգնելու և շարունակելու»։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Ամուսնության առաջարկ Սպիտակասարում
/in Արշավային պատմություններ /by armeniangeographicԱրշավային առաջին փորձը
Մեզ հետ զրույցում Տաթևը պատմեց, որ դա իր առաջին լուրջ արշավային փորձն էր, թեև նախկինում թեթև բարդության արշավների մասնակցել էր. «Նախկինում սարեր բարձրացել եմ, անգամ հետո հիշեցինք, որ 3.5 տարեկանում Կարմիր սարն եմ բարձրացել, դպրոցական տարիքում, ուսանողության ժամանակ նույնպես արշավների մասնակցել եմ, բայց որպես պրոֆեսիոնալ լեռնագնացություն Սպիտակասարը առաջինն էր։ Սկզբում էլ, չէինք պատկերացնում, որ այդքան բարդ սար է: Սկզբնական փուլում մի քիչ դժվար էր, (առաջին 20 մետրը բարձրանալիս արդեն փոշմանել էինք ու մի քիչ հոգնել), բայց հետո սովորեցինք, մեր օրգանիզմն էլ սովորեց ընթացքին ու ամեն ինչ ավելի հեշտ դարձավ: Երկուսս էլ շատ ենք սիրում արշավներ, էքստրիմներ և ընդհանրապես ճանապարհորդել։ Այս արշավն ընտրեցինք անմիջապես երբ տեսանք դեպի Աժդահակ լեռ 90 հոգանոց վերելքն ու ամենաշատը գրավեց Զիլ մեքենան, որով արշավականները հասան մինչև լեռ՝ ոգևորվեցինք ու ուզեցինք անպայման մասնակցել»:
Տաթև Խաչատրյան
Տաթևը նշում է, որ արշավն ընդհանուր շատ «հավես» է անցել: Ըստ նրա՝ խումբը շատ լավն էր. «Բոլորս իրար հետ ընկերացել էինք, անգամ վերջում անձրևի տակ մնացինք, բայց անգամ այդ անձևի տակ մնալն էլ այնքան հավես ու ուրախ է, որ լրիվ մոռացել էինք, որ ոտքից գլուխ ջուր էինք եղել: Շատ ուրախ էր, ամեն ինչ լավ էր կազմակերպված, մեր ուղեկցորդներն էլ էին շատ ուշադիր ու հետևում էին, որ ոչ մեկ ընթացքից ետ չմնա»:
Անակնկալ առաջարկը
Խոսելով իր ընկերոջ արած անակնկալի մասին՝ Տաթևն ասաց, որ իրենք ուղղակի արշավի էին գնացել, ու ինքը տեղյակ չի եղել, որ նման բան է լինելու. «Ընդհանուր նշանադրության հետ կապված մտածել էինք, որ ամռանը ինչ-որ մի ձև պետք է կազմակերպենք, բայց ո՞նց, ի՞նչ, ե՞րբ, դեռ ոչինչ պլանավորված չէր: Նախատեսել էինք, որ Տաթևի վանք պետք է գնանք, բայց չստացվեց դա, ու այդպես ընկերս ասաց՝ «թող մնա, ես լավ բան եմ մտածել», ու էլ ոչինչ չասեց»:
Տաթև Խաչատրյան
Տաթևը պատմում է, որ ոչ միայն ինքն է անակնկալի եկել, այլև ողջ խումբը. «Իրականում շատ անակնկալի եկա, որովհետև մենք մեծ դժվարությամբ բարձրացանք գագաթ ու հենց սկզբում որոշեցինք, որ կգնանք ամբողջ խմբով հաց կուտենք, հետո կգնանք նկարվելու: Գնացինք՝ հաց կերանք ու ուրախ-զվարթ ուղղակի պատրաստվում էինք նկարվելու, շարվել էինք բոլորով, որ պետք է նկարվենք, մեկ էլ ընկերս ծնկի իջավ ու մատանու տուփը բացեց: Իսկապես բոլորի համար էր դա շոկ, մենակ իմ համար չէր, մյուսներն էլ էին զարմացել, որովհետև մենք կանգնել էինք նկարվելու համար, իսկ Մհերին էլ (հեղինակի կողմից. լեռնային ուղեկցորդին) ընկերս նախապես հեռախոսը տվել էր, որ նկարի»:
Տաթևը շատ ուրախ է, որ իր ամուսնության առաջարկությունը հենց սարերում է եղել: Նշանադրության այդ տարբերակը նրան ավելի հոգեհարազատ է, քան աղջկա տուն գնալը. «Ինձ համար ավելի խորհրդավոր էր հենց ամուսնության առաջարկ անելը, հատկապես սենց էքստրեմալ պայմաններում, ինձ համար դա ավելի հետաքրքիր էր ու օրիգինալ: Հայկական մյուս տարբերակն էլ էլի շատ հետաքրքիր է ու ունի իր խորհուրդը, բայց 3555մ բարձրունքը հաղթահարելուց հետո այս առաջարկը ստանալը կհիշվի ամբողջ կյանքում»:
Ամուսնության առաջարկ
Տաթևը նշում է, որ ինքն ու իր նշանածը շարունակելու են արշավների մասնակցել, քանի որ շատ են հավանել այս փորձը. «Իրականում էդ դժվարությունն ամենասկզբում էր, երբ նոր էինք սկսում բարձրանալ, որովհետև մեր օրգանիզմն էլ երևի սովոր չէր, երևի սկզբի 10-20 մետրն ենք դժվարությամբ բարձրացել, դրանից հետո սովորեցինք արդեն, ու մի հատված կար, որ ընդհանրապես դժվար չէր, շատ հանգիստ քայլում էինք: Երկուսս էլ ոգևորվել ենք, անգամ արդեն լերնագնացության համար անհրաժեշտ հագուստ ենք պատվիրել, որ հետո էլի շարունակենք: Հաջորդն Աժդահակ լեռն ենք ուզում բարձրանալ»:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Անի Մոսյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատում եմ որպես բրենդ մենեջեր և լոգիստիկայի մասնագետ:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Երկրորդ կուրսում էի, մի օր մեր ֆիզկուլտուրայի դասախոսը՝ ընկեր Բաբուրյանը, ասաց, որ արշավներ է կազմակերպում և առաջարկեց միանալ առաջիկա արշավին: Ես չգնացի, էդ միտքն ինձ չգրավեց: Որոշ ժամանակ անց նորից առաջարկեց, մտածեցի գնամ, փորձեմ, տեսնեմ՝ դա ինչ է (մեր կյանքի լավագույն փոփոխությունները հենց այդ հարցից են սկսվում, չէ՞): Բարձրացանք Արայի լեռ, և միակ բանը, որ կասեմ՝ ես սիրահարվեցի լեռներին, մեր բնությանը, ինչն արդեն 13 տարի է, ինչ «չի բուժվում»:
Անի Մոսյան
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Ես երբեմն սարսափում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե արշավները չլինեին իմ կյանքում: Դա պարզապես հոբբի չէ, այլ կյանքի կարևորագույն մաս, կենսակերպ: Արշավները բնավորություն են կերտում, ավելի ուժեղ դարձնում, և խոսքս միայն ֆիզիկականի մասին չէ, ամեն մի արածդ քայլի հետ վերափոխվում ես, սկսում ես ճանաչել ինքդ քեզ, քո ներուժը, բազմաշերտ էմոցիաների և շքեղագույն տեսարանների մասին էլ չասեմ:
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Լեռներում ես ներդաշնակ եմ ինքս իմ և ամբողջ աշխարհի հետ, լեռները ինձ խաղաղեցնում են, հոգատար գրկում, բոլոր հույզերս ու վախերս անէանում են, լեռներում ես ազատ եմ, ու աշխարհի երջանիկն եմ: Լեռներում միշտ ուզում եմ աշխարհն ամուր գրկել:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Խենթանում եմ Ապո Սահագիանի «Արի երթանք» երգի համար:
Արի էրթանք սարն ի Սիփան,
Սրտիս կարոտ հոգուցս ի հան,
Օյ օյ օյ լաճ տնավեր:
Անի Մոսյան
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Ամենահիշարժան արշավս Բարդողի (Կողբասարի) վերելքն էր: Վաղուց էի նկատել այդ լեռը, բայց երբևէ այդտեղ արշավախումբ չէր գնացել, հույս չունեի, որ կգնամ: Մինչև մի օր Տիգրանը որոշեց այն բացահայտել՝ ի ուրախություն ինձ: Տպավորիչ էր ամբողջ ճամփորդությունը, նախ որովհետև առաջին անգամ էի Արևմտյան Հայաստանում, և փորձում էի կլանել ամեն մի վայրկյանը, ամեն մի զգացողությունս: Եվ հետո էլ, վերելքն ինքին ակնկալվում էր լինել բարդ, մեր կասկաները վկա: Հիշում եմ, թե ինչպես էին կյանքումս առաջին անգամ ոտքերս դողում գագաթ հասնելիս և ինչպես էի գագաթին լացում երջանկությունից կամ էլ վախից, չգիտեմ:
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Պատրաստվում եմ Արարատի վերելքին, մնում է սահմանները բացվեն:
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Հիացմունք՝ որքան էլ արշավեմ, բնությունը չի դադարում ինձ զարմացնել, էմոցիաներս միշտ տարբեր են, տարբեր գույներ ունեն, տարբեր համեր,
ազատության զգացում և խաղաղություն, իսկ իրականում զգացմունքները նկարագրել գրեթե անհնար է, պարզապես զգալ է պետք:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավանկաններն այն հաջողակներն են, ում բախտ է վիճակվել աշխարհին լեռների գագաթներից նայել:
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
2014-ի ապրիլի 5-ն էր, շաբաթ օր, մտքիս փչեց արշավ գնալ, դե գիտեք, որ էդ ժամին սովորաբար ազատ տեղ չի լինում, ֆեյսբուքում երկու արշավախումբ գտա, մեկին զանգեցի, ինձ բավականին չոր ճամփեցին: Երկրորդն ArmGeo-ն էր, Տիգրանն ասաց՝ տեղ չկա, բայց եթե ազատվի, կասեմ: Արդեն ուշ երեկոյան զանգեց՝ «բա տեղ ա ազատվել», ու տենց ես գնացի ArmGeo-ի հետ իմ առաջին արշավը Գնիշիկի կիրճ: Անձրևոտ եղանակ էր, երբեք չեմ մոռանա իմ զարմանքը, երբ խմբի անդամները արշավից առաջ սկսեցին «հագնվել» `զանգապաններ, անձրևապաշտպան թիկնոց, հերիք չի, մի հատ էլ ուսապարկի համար անձրևապաշտպան, ապշած նայում էի, լուրջ արշավախումբ էի ընկել:
Անի Մոսյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Ուղղակի մի վախեցեք, մի օր պարզապես եկեք, ու հավատացեք ինքներդ ձեզ, հետո երկար շնորհակալ եք լինելու համարձակության համար:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Վարդ Գրիգորյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Մասնագիտությամբ պատմաբան եմ: Աշխատում եմ Հայաստանի ազգային արխիվում:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
2013 թ. ընկերուհիներիս հետ միասին որոշեցինք բացահայտել Արցախը: Առաջին արշավներն ավելի շատ էքսկուրսիաների էին նման, որոնց ընթացքում ի հայտ եկան յուրաքանչյուրիս նախասիրությունների տարբերությունները: Ես արվարձանասերն էի: Չնայած տարբեր ցանկություններին՝ Կաչաղակաբերդը երեքիս ուշադրությունն էլ գրավել էր, որի մասին լսել էինք, որ իբր թե այդքան էլ հեշտ չի գնալը, ու ամեն մեկի խելքի բանը չէ: Մի բան գիտեինք, որ հաստատ գնալու ենք ու գնացինք, բայց 2015 թ.-ին: Հենց տեղում սկսեցինք ուղեկցորդ փնտրել ու ծանոթացանք Ազատի հետ, որից էլ առաջին անգամ լսեցի ArmGeo-ի մասին:
Վարդ Գրիգորյան
Վերելքն ինձ համար թեթև անցավ, հետոն էր վատ, քանի որ հանդերձանքի մասին չէի մտածել ու կեդերով էի բարձրացել: Արդյունքում ոտքերս վնասեցի ու մի ամբողջ տարի չկարողացա որևէ տեղ գնալ: Կաչաղակաբերդը շատ բան փոխեց երեքիս մեջ էլ: Աղջիկները հստակ որոշեցին, որ սար ու ձորերն իրենցը չեն, իսկ ես ընդհակառակը, մի ամբողջ տարի մինչև ոտքերս էի կարգի բերում, անհամբեր սպասում էի, երբ եմ առաջին անգամ լեռ բարձրանալու. ներքին անհագ ցանկություն ունեի: Ասում են, չէ՞, լեռները կանչում են…լրիվ իմ մասին է:
2016 թ. օգոստոսին վերջապես ստացվեց, Ազատի ասած, ArmGeo-ի հետ առաջին անգամ արշավ գնալ Ծղուկ լեռը, որից հետո արդեն հաստատ գիտեի, որ գտել եմ իմը՝ լեռները:
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Սերը լեռների հանդեպ սովորեցրեց լսել ինքս ինձ, կյանքի կոչել իրական ցանկություններս: Նախկինում, երբ ինչ-որ բան էի ուզում անել, միշտ մտածում էի՝ ո՞նց կարող եմ առանց մոտ ընկերներիս մենակ ինչ-որ տեղ գնալ: ArmGeo-ն ու լեռները փոխեցին մտածելակերպս: Բնավորություն դարձավ ցանկացած պարագայում մյուսներին հարմարվելուն զուգահեռ չկորցնել ինքդ քեզ ու գնալ սեփական ցանկությունների հետևից:
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Լեռները միակ տեղն են, որտեղ կարողանում եմ ընդհանրապես մոռանալ արտաքին աշխարհը, չմտածել ոչ մի բանի մասին՝ թե՛ լավ, թե´վատ: Լեռներից հետո մի տեսակ կարոտ եմ զգում ամեն ինչի հանդեպ: Լեռները կյանքդ ամեն անգամ 0-ից սկսելու հնարավորություն ու մեծ էնտուզիազմ են տալիս:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Հատուկ ստեղծագործություն չկա: Ավելի շատ լեռների հետ կապված պատմական դրվագներ են: Օրինակ, երբ Սասունի լեռներում ես, մտքիդ է գալիս այն, թե ոնց են Ծովասարի ու Անդոկի լեռներում սասունցիները պատսպարվել ու ինքնապաշտպանական մարտեր տվել ամիսներ շարունակ…
Վարագ լեռան գագաթին / Վարդ Գրիգորյան
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Մինչ օրս ամենահիշարժանը 2017 թ. Արցախի Կուսանաց լեռան արշավն է: Առաջին անգամ էի վրանային արշավ գնում: Մոտս այն տպավորությունն էր, որ կորուսյալ աշխարհում եմ հայտնվել: Տեսարաններն ու զգացողություններն աննկարագրելի էին: Դժվար է փոխանցել այն, թե ինչ ես զգում, երբ գիշերով արշավից հոգնած հետ ես գալիս, տուն չես գնալու ու անծանոթ հովիվները մթության մեջ քեզ թեյ են հյուրասիրում… անգամ չես տեսնում, թե իրենք ինչ տեսք ունեն:
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Սիրածս արշավներն էքսպեդիցիոններն են, երբ չգիտես՝ ուր ես գնալու, որ պահին ինչ ես տեսնելու: Հեշտ հաղթահարելի կամ շատ հայտնի լեռները ինձ չեն ձգում: Լեռնային մի ավանդույթ էլ ունեմ. դեռ ոչ մի լեռ երկրորդ անգամ չեմ բարձրացել: Շատ կուզենայի Հայկական լեռնաշխարհի բոլոր ծածուկ անկյուններում հայտնվել:
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Հանգստություն, ներդաշնակություն, բացահայտումների սպասում:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավականները տարբեր են լինում, թերևս իրական լեռնասերները մարդիկ են, որոնք փորձում են լեռներում գտնել իրենց «ես»-ն ու իրենց նմաններին:
Վարդ Գրիգորյան
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo-ի ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել նրանց թիմի հետ)
Ինչպես նշեցի Արցախում եմ լսել ArmGeo-ի մասին, որից հետո այլևս իրենց հետ եմ, քանի որ այն թիմն է, որը ոչ թե աշխատում, այլ ապրում է իր գործով ու անընդհատ նորը բացահայտելու ցանկությամբ:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Խորհուրդ կտայի երկար-բարակ չմտածել, ուղղակի գրանցվել ու գնալ: Ինչքան երկար ես մտածում, այնքան համարձակությունդ նվազում է:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Սվետա Թորոսյան
/in Արշավային պատմություններ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Մասնագիտությամբ ակտուար եմ, այժմ աշխատում եմ բանկային համակարգում:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Առաջին արշավս ArmGeo-ի հետ չորստարի առաջ էր՝ Արայի լեռ, անհարմար հագուստ, ավելի անհարմար կոշիկներ. արդեն չեմ հիշում քանի անգամ վայր ընկա… Կապտուկները լավացան, իսկ Արայի լեռան ուրցի հոտը մնաց…
Սվետա Թորոսյան
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Ավելի համերաշխ եմ դարձել ինքս ինձ հետ:
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Ինչքան, որ կարող է տարօրինակ հնչել՝ ինձ եմ փնտրում ու ամեն արշավից հետո վերադառնում եմ՝ ինքս ինձ մեկ այլ անկյունից բացահայտած:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Առաջին ստեղծագործությունը, որ մտքիս գալիս է Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսն է: Լեռներում էլ ամեն ինչ այնքան սարոյանական է՝ պարզ, զուրկ ամեն տեսակ ավելորդություններից:
Սվետա Թորոսյան
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Դժվարանում եմ պատասխանել, երևի Արարատը… չնայած՝ չեմ կարողանա մոռանալ Աժդահակի գույները, Խուստուփի արևածագը, Արայի լեռան ուրցի հոտը, Դժոխքի ձորի դրախտային գեղեցկությունը, Մեծ Քիրսի գագաթից բացվող անվերջ տեսարանը, Ծակքարի լիճը, Փոքր Իշխանասարի մայրամուտը… ու ամենակարևորը մարդկանց, ում գտնում ես լեռների ճանապարհներին:
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Այնքան շատ են, կարելի է ասել՝ չվերջացող, ու դեռ հները չհաղթահարած, նորերն են անընդհատ ավելանում: Մի ամբողջ կյանք էլ բավարար չի բոլորը բարձրանալու համար: Նույնիսկ հաջորդ կյանքի համար նախանշված ուղղություններ ունեմ:
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Երեք բառերի փոխարեն կասեմ ընդամենը մեկը՝ երջանիկ:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Խենթեր…
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ):
Արարատը բերեց ու թողեց՝ առանց հետադարձ տոմսի:
Սվետա Թորոսյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Ինչ վերաբերում է հարմարավետության գոտուն, ապա ինձ մոտ այն 2000+ բարձրությունների վրա է. թե ֆիզիկապես, թե հոգեպես ինձ ավելի լավ եմ զգում, իհարկե, պետք է խոստովանեմ՝ հարմարավետության գոտի հասնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Իսկ լեռներ բարձրանալ կա՛մ սիրում ես, կա՛մ՝ ոչ, ու չեմ պատկերացնում՝ ինչ կարելի է խորհուրդ տալ այն մարդուն, ով չի սիրում, իսկ նա, ով սիրում է, անպայման կգնա ու կմնա, իմ խորհրդի կարիքը թերևս չունի:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Գևորգ Հայրապետյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Մասնագիտությամբ բանասեր եմ՝ անգլերեն ու ռուսերեն լեզուների մասնագետ, այժմ աշխատում եմ որպես թարգմանիչ։
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
2016թ. սեպտեմբեր ամսին էր… Պատահաբար Facebook-ում տեսա Մեծ Քիրս վերելքի ArmGeo-ի իվենթը, ու արմատներով լինելով արցախցի, ես միշտ մտածել ու ցանկացել եմ բարձրանալ այդ լեռը, ուղղակի գրանցվեցի… Դա իմ կյանքի առաջին վերելքն ու արշավն էր։ Ամեն ինչ անցավ ուղղակի հիանալի… Թե՛ վերելքը, թե՛ մթնոլորտը խմբում, թե՛ մարդիկ՝ ամեն ինչ շատ լավ էր, ու, ոնց-որ ասում են՝ լրիվ սրտովս էր… Ու, չնայած, «կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ» խոսքերը իմ երևի թե ամենասիրված կարգախոսն են ճամփորդությունների վերաբերյալ, և այդ արշավն ու վերելքը դա ևս մեկ անգամ հաստատեցին, տվյալ պարագայում իմ համար այդ «որտեղն» էլ էր կարևոր։ Եվ, իհարկե, երբ առաջինն ինքդ քեզ հաղթահարելով հասնում ես գագաթ, հենց այդ զգացմունքն ինքդ քո հանդեպ, քո թուլության հանդեպ կրած հաղթանակի, իմ համար շաաաատ հաճելի էին։
Գևորգ Հայրապետյան
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Ավելի լավ սկսեցի ճանաչել մեր երկիրը, նրա պատմությունն ու աշխարհագրությունը և, իհարկե՝ մարդկանց… Ծանոթացա և ընկերացա այնպիսի մարդկանց հետ, ում հետ ինձ հաճելի է ճանապարհ գնալ, ժամանակ անցկացնել միասին, նրանցից նոր բաներ սովորել, իմանալ ու ճանաչել մեր երկիրը։ Միգուցե կրկնվում եմ բայց իմ համար ամեն տեղ առաջնայինը մարդկային գործոնն է… Եթե այդպես նայես՝ սարեր, անտառներ, լճեր, ձորեր, գեղեցիկ բնություն… շատ տեղեր կան, բայց անձամբ իմ համար այն, ինչ դարձնում է այդ ամենն անկրկնելի, այն մարդիկ են, ում հետ դու դա կիսում ես… Այս պարագայում իմ բախտը, կարելի է ասել, բերել է, որ ես հանդիպել եմ նման մարդկանց։
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Ինքս ինձ ու իմ հնարավորությունները փորձելու հնարավորություն, բնությունից ու այդ լեռներից լիցքավորվելու հնարավորություն։
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Որպես գրեթե 40 տարեկան, բայց մանկուց Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների տակ մնացած մարդ, կարող եմ հաստատ ասել, որ՝ այո։ Պլյուս՝ կարող եմ առանձնացնել Մորիս Հերցոգի «Անապուռնա»-ն և Տուր Հեյրդալի «Կոն-Տիկի։ Ռա»-ն, ու, չնայած վերջինը, մեղմ ասած, այդքան էլ լեռների մասին չի, սակայն դա այն ստեղծագործություններից է, որն իմ մեջ միշտ արթնացրել է ճամփորդելու ու արկածների ցանկություն։
Գևորգ Հայրապետյան
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Կուսանաց։ Դժվարանում եմ կոնկրետ ինչ-որ բան առանձնացնել, թե հենց ինչն էր տպավորիչ։ Մենք առաջինն էինք, որ որպես խումբ բարձրացանք Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Իր լանջերի տեսքը, որ բացվում էր Մեյդան կոչված վայրից, ճանապարհը, որը բավական դժվար ու երկար էր, գագաթին հասնելու հաճույք..․Ամեն ինչն էլ տպավորիչ էր իմ համար։
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Պատասխանեմ իմ սիրած արտահայտությամբ՝ կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ։
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Բավարարվածություն, հանգստություն ու ափոսոսանք/ինքնափնովում (ինչ եմ անում ես այստեղ, հոգնած, արևահարված, քրտնած՝ կիրակի առավոտյան, երբ ես շատերի նման կարող էի քնած լինել կամ նոր զարթնել և վայելել իմ սուրճը կամ թեյը, և որը առաջանում է, երբ գագաթին հասնելուն մնում է մի քանի տասնյակ մետր (հարաբերական) և անհետանում, երբ հասնում ես գագաթին:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Ճամփորդությունների, իրենց երկիրը ճանաչելու, գնահատելու և, ինչու ոչ, արկածներ փնտրելու մոլուցքով տառապող մարդիկ են։
Գևորգ Հայրապետյան
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
Ինձ թվում է՝ նախորդ հարցերին պատասխանելիս արդեն այս հարցին էլ եմ ինչ-որ չափով պատասխանել։ Հենց առաջին արշավից ինձ «զգացի ինչպես տանը», ինչը, միգուցե, ArmGeo-ի այլ անդամների այդքան էլ սրտով չէր՝ հաշվի առնելով առավոտյան վերկացները գիշերակացով արշավների ժամանակ։ Իսկ եթե մեկ բառով՝ մարդիկ։ Ասեմ ավելին, մինչ այսօր արշավել եմ միայն ArmGeo-ի հետ։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Ուղղակի վեր կենալ և գնալ։ Կորցնելու ի՞նչ ունեն։ Դուրները կգա՝ կշարունակեն, ոչ՝ կվերադառնան իրենց առօրյա կյանքին։
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Անի Հակոբյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, տարբեր ոլորտներում եմ աշխատել, այս պահին՝ ծրագրավորման ոլորտում։
Անի Հակոբյան
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Արշավների վաղուց եմ մասնակցել, իսկ եթե խոսեմ ArmGeo-ի առաջին արշավիս մասին, Երանոսի լեռնաշղթան էր 2019թ-ին։ Իրականում երբ կարդում էի արշավի մանրամասները, տեսա, որ մեկօրյա արշավներից ամենաերկարն է: Պատասխանատվությունս ավելի բարձրացավ։ Որոշել էի՝ եթե ընթացքում դժվարանամ կամ չստացվի, ոչ ոքի չեմ անհանգստացնի։ Արշավը շա՜տ սիրուն ստացվեց՝ առանց որևէ դժվարության։ Աչքերս չէին կշտանում տեսարաններից։
Արշավներին մասնակցելուց հետո ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Արտաքին ու ներքին աշխարհներիս խախտված անհավասարակշռությունն է վերականգնվել։ Կյանքիս գույների երանգներն են շատացել (կանաչը, դեղինը, սպիտակը): (Մի քիչ գեղարվեստական ստացվեց):
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Լեռները տալիս են հնարավորություն․․․ Հնարավորություն ճանաչելու լեռների բնավորությունը, բացի բնավորությունից՝ ինձ համար լեռներն ունեն նաև սեռ, ու ամեն արշավին մի նոր տեսակ ես բացահայտում։
Լեռներում փնտրում եմ իսկական մարդկանց։
Անի Հակոբյան
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Վահագն Դավթյանի «Հայոց Լեռներ» բանաստեղծությունը շատ ուրույն կերպով է նկարագրում մեր լեռները։
Հայոց Լեռներ (Վահագն Դավթյան)
Տուն եմ դարձել, բայց ողջ գիշեր
Իմ աչքերում տենդոտ
Դեղին լեռներ, լեռներ են շեկ,
Լեռան ծարավ ու տոթ։
Մեկն ուզում է ծունկը ծալի
Ու խոնարհվի խոհեմ,
Որ մեկ հատիկ փրկված ծառի
Հողն արցունքով ցողեմ։
Այն մեկն ուղտի համբերությամբ
Իր ծարավն է ծամում,
Երազում է ծանրիկ մի ամպ
Եվ սպասում քամուն։
Այն մեկն ըմբոստ վեր է սուրում
Լեռնապարի միջից
Ու երկնքի սիրտն է խրում
Պղնձացած մի ճիչ։
Մեկը՝ նվազ ու տենդահար,
Դարձել դեղին թախիծ,
Կարկամել է՝ անդունդն ի վար
Տապալվելու ահից։
Գալիս այդպես, գալիս հերթով
Աչքերիս դեմ չոքում
Ու ծարավից ճաքած շուրթով
Իրենց ցավն են ոգում։
Եվ զգում եմ, լեռներ իմ հին,
Իմ տառապած լեռներ,
Որ ձեզ համար ուզած պահին
Կարող եմ ես մեռնել
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Ամենահիշարժան արշավս Ծռասարի արշավն էր։ Առաջին էքսպեդիցիոն արշավն էր, որին մասնակցեցի։ Այն, որ պիտի առավոտ 4-ին արթնանաս, կիսամութ ու ցուրտ, հետո պիտի մտնես գետը՝ այն էլ մի քանի անգամ, պիտի քայլես չգիտես՝ ինչքան ու ամենակարևորը՝ դու դեռ չես տեսնում գագաթը։ Տղաներից մի քանիսն արդեն գագաթին էին, երբ ես էլ միացա. էն, որ չգիտեի վազեի, ցատկեի, թե ուրախությունից գոռայի:
Անի Հակոբյան
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Հարցն ուրիշ կերպ ձևակերպեմ. ի՞նչ ուղղություններ եմ դեռևս հաղթահարել։ Ինձ համարում եմ սկսնակ, ու երևի ուղղությունների մի ամբողջ ցուցակ ունեմ, որ պետք է հաղթահարեմ։
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Բավարարվածություն, վստահություն, երանություն (ու այս բառերի հոմանիշներն իրենց գերադրական աստիճանով):
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավականներն այն մարդիկ են, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում կյանքից, ինչ են ուզում լեռներից ու գնահատում են հայրենիքը։
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել ArmGeo թիմի հետ):
Երբեք չեմ մտածել այս հարցի շուրջ, բայց երևի՝ հենց առաջին արշավից։ Տիգրանի առաջին խոսքերից «Շարքից դուրս չգալ». զգացի, որ սա իմ տեղն է, ու սկսեցի պարբերաբար արշավել միայն ArmGeo-ի հետ:
Անի Հակոբյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Վաղը երբեք չի լինում այսօր, միթե՞ կարելի է արթնանալ առավոտյան և ասել․«Ահա, հիմա վերջապես վա՞ղն է» (Ալիսան հրաշքների աշխարհում):
Էնպես որ, պետք չի հետաձգել, եթե սիրում ես ու ուզում ես գնալ արշավների, հենց հիմա գրանցվում ես ու կունենաս անմոռանալի հանգստյան օրեր։
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Տիգրան Վարագ
/in ArmGeo թիմ /by armeniangeographicՏիգրան Վարագը ծնվել է 1984 թվականին Երևանում: Մասնագիտությամբ աշխարհագրագետ է: Դեռ մանկուց ունեցած սերը բնության, լուսանկարչության, ճանապարհորդությունների և բացահայտումների հանդեպ ի վերջո վերածել է սիրած գործի, որին նվիրված է իր ողջ էությամբ: 2012 թվականին հիմնադրել է Armenian Geographic ընկերությունը:
Էլբրուսի գագաթին
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված նշանավոր վերելքներն են՝ Մասիս (5165 մ), Կիլիմանջարո (5895 մ), Քաջքար (3932 մ), Սիփան (4058 մ), Էլբրուս (5642 մ), Կազբեկ (5047 մ), Սաբալան (4811 մ), Դեմավենդ (5610 մ), ինչպես նաև ձմեռային վերելք Հեզար լեռ (Իրան / 4501 մ)։
Բարձրացել է Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, անցել է ամենախոր ձորերով, մտել ամենախորը քարանձավներն ու համոզված ասում է, որ Հայաստանն անվերջ բացահայտումների երկիր է, և մեկ կյանքը հերիք չէ այն ամբողջությամբ ճանաչելու համար: Իր փորձով ու գիտելիքներով այժմ կիսվում է խմբի անդամների հետ՝ ամեն անգամ նորովի բացահայտելով Հայաստանը:
2022 թ․-ի դեկտեմբերի 16-ին լույս է տեսել նրա երկրորդ ՝ «Լեռնային կղզի» գիրքը, որը նվիրված է Հայկական լեռնաշխարհի լեռներին։
Մեր գործունեությունը
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
«Լեռնային կղզի» / Մենք 10 տարեկան ենք
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Իռենա Խառազովայի կյանքի Էվերեստը
Արարատվածներ / Մենք 7 տարեկան ենք
«Հայաստանի լեռները» գրքի շնորհանդես
Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում
Ռանչպարների Կանչը
4 օր Գեղամա լեռներում
/in Առանց խորագրի /by armeniangeographicՍեպտեմբերի 3-6-ը առաջարկում ենք ակտիվ հանգիստ Գեղամա լեռներում։ Ծրագիրը կազմված է արշավային փորձ ունեցող մարդկանց համար։ Քայլելու ենք թեթև ուսապարկերով, օրական 12-16 կմ։ Բոլոր ծանր իրերը տեղափոխվելու են ուղեկցող մեքենայով։
Օր 1։ Սևաբերդ – Ակնա լիճ
Արշավը սկսում ենք Սևաբերդ գյուղից։
Արշավի երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Օր 2։ Ակնա լիճ – Աժդահակ լեռ – Նազելի լիճ
Օր 3։ Նազելի լիճ – Սպիտակասար – Նազելի լիճ
Օր 4։ Նազելի լիճ – Գեղարդ