«Սար գնալը վարակի նման բան է»
Ինչպիսի՞ն է լեռնային տուրիզմը Հայաստանում
Հարցազրույց Armenian Geographic-ի հետ համագործակցող ուղեկցորդ Մհեր Ավետիսյանի հետ:
-Քանի՞ տարի եք տուրիզմի ոլորտում աշխատում ու այդ տարիների ընթացքում ի՞նչ դինամիկա եք նկատում ընդհանրապես տուրիզմի ուղղությունների և տարածման ու կատարելագործման առումով: Եւ, մասնավորապես, ինչպիսի՞ն է լեռնային տուրիզմը Հայաստանում:
-Արդեն 6-րդ տարին է, ինչ լեռնային տուրիզմի բնագավառում եմ աշխատում, բայց ես փոքր տարիքից եմ սարեր գնում, դա իմ հոբբին է եղել: Կարող եմ ասել, որ սարերը միշտ դատարկ են եղել, այս ամառային սեզոնին շատ հազվադեպ երևույթ էր, որ մարդ տեսնեինք սարերում կամ մարդիկ վրաններ խփեին: Բայց վերջին 2-3 տարիների ընթացքում ոչ միայն արտասահմանցիները, նաև տեղացիները շատ են զբաղվում արշավներով: Տեղական արշավական կազմակերպությունների թիվը մեծանում է, նաև ավելի մեծ խմբեր են տանում արշավների, դրան զուգահեռ՝ Հայաստանում բացահայտվում են նաև նոր ուղղություններ, չլսված անուններ, կորած վայրեր, ու շատ արագ է զանրգանում այս բնագավառը:
-Ինչո՞վ եք պայմանավորում դա:
-Առաջին հերթին կապված է նորագույն տեխնոլոգիաների զարգացման հետ: Օրինակ, ArmGeo-ն կամ մյուս կազմակերպություններից ինչ-որ տեղեր են գնացել ու նկար են հրապարկել սոցիալական ցանցերում, մարդիկ հետաքրքրվում են՝ որտե՞ղ է դա գտնվում, ու դա վարակի նման տարածվում է: Բացի դրանից՝ այդ տեղանքները մարդու աչքին այնքան էլ սովոր չեն, մենք առօրյայում մեր աչքին հասանելի հատվածներ ենք տեսնում, ու մեկ էլ մարդիկ տեսնում են մի նկար, որը լրիվ այլ անկյուն է, այլ գույներ են, ու դա մարդուն ձգում է, ինքն էլ է ուզում տեսնել:

Մհեր Ավետիսյան
-Այսինքն՝ նորագույն տեխնոլոգիաներն են նպաստե՞լ, որ ոլորտը զարգանա:
-Իհարկե, որովհետև, օրինակ, 30 տարի առաջ, մարդը կարող էր հեռվից սար տեսնել, դա իրեն հերիքեր, բայց երբ ինքն իրեն անհասանելի դիրքերից լուսանկարներ է տեսնում, իրեն դա է ձգում: Սար գնալը վարակի նման բան է, ես չեմ ճանաչում մեկին, որ մի անգամ գնացել է ու չի շարունակել պարբերաբար գնալ:
-Կարո՞ղ ենք ասել, որ լեռնային տուրիզմը Հայաստանում զարգացած է:
– Լեռնային տուրիզմը Հայաստանում զարգացած չէ, բայց զարգանում է ու զարգացող է, ու իրականում շատ արագ է զարգանում, որովհետև մենք ունենք այդ ռեսուրսը: Մենք ունենք մեծ պոտենցիալ նույնիսկ ձմեռային լեռնային տուրիզմի համար, որը գրեթե զարգացած չի ու նոր է սկսել զարգանալ: Հայաստանում ձմեռային լեռնային տուրիզմի համար ֆանտաստիկ լավ պոտենցիալ ունենք:
-Ի՞նչ նրբություններ կան, որ մարդը պետք է իմանա Հայաստանում արշավներին մասնակցելուց առաջ:
-Նախ, մենակ գնալ չի կարելի, պետք է խմբով գնալ, իսկ եթե մարդն անփորձ է, պետք է կազմակերպված խմբերի հետ գնա, որ փորձ ձեռք բերի: Նույնիսկ մեր՝ գիդերիս մոտ հոբբի է եղել, մարդիկ են զբաղվում այս գործով, ում մոտ ժամանակին սա հոբբի էր ու հետո դարձել է գործ: Այսինքն՝ այդ փորձը կարևոր է: Օրինակ, կայծակը մեծ վտանգ է Հայաստանի լեռնային գոտիներում: Հայկական բարձրավանդակը հրաբխային լեռներ են ու մեր հրաբխային գագաթների վրա եղանակը կարող է շատ արագ փոխվել: Բարձր լեռնային գոտիներում մինչև հուլիս շատ դժվար է հասկանալը՝ եղանակը ոնց է լինելու հաջորդ օրը: Կայծակը հիմնականում գագաթներին է խփում, պետք է այնպես հաշվարկես ժամանակը, որ հասցնես շուտ իջնել ներքև, մետաղական բաներ չունենաս մոտդ, հեռախոսդ անջատված լինի և այլն:

Մհեր Ավետիսյան
-Ովքե՞ր են այստեղ հիմնականում արշաների մասնակցում:
-Տեղացիներից սկսել են զբաղվել ավելի երիտասարդ տարիքի մարդիկ: Քիչ չեն նաև մեծերը, նկատի ունեմ՝ 40-ն անց մարդիկ: Նման վիճակագրություն չկա, բայց ինչքանով ես եմ հասկացել, մեր խմբերին միանում են հիմնականում օֆիսային աշխատանք իրականացնող մարդիկ, ովքեր ամբողջ օրը սենյակում նստած են իրենց համակարգչի դիմաց ու իրենց շաբաթ-կիրակին նախընտրում են այդպես անցկացնել:
–Իսկ ո՞ր երկրներից են Հայաստան գալիս ու մասնակցում արշավների:
-Ես հենց դրսի տուրիստների հետ եմ աշխատում: Եթե ընդհանրապես Հայաստանում տուրիզմի մասին խոսենք, կան հիմնական երկրներ, որտեղից գալիս են Հայաստան, բայց դա չի վերաբերվում լեռնային տուրիզմին, որովհետև մարդիկ կան, որ գալիս են Հայաստան հենց արշավելու համար, ու կարող են գալ այնպիսի երկրներից, որտեղից առաձնակի հոսք չկա դեպի Հայաստան: Գերմանիա, Իտալիա և Ֆրանսիա, դրանք այն հիմնական երկրներն են, որտեղից մեծ հոսք կա արշավների առումով, Սկանդինավներից՝ ավելի քիչ: Իսկ, օրինակ, Արարատի վերելքներին կազմակերպվող արշավներին խմբերում մեծամասնություն են կազմում հայերը, բայց արտասահմանցիներ ևս միանում են:
– Լեռնային տուրիզմը Հայաստանում ի՞նչ ուղղություններ ունի, որոնք հետաքրքիր են արշավային տուրերի տեսանկյունից:
-Հիմնական ուղղություն ասելը հարաբերական է, որովհետև Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է ընդհանարպես արշավների տեսանկյունից: Մեր երկիրը փոքր է, բայց ունենք շատ ցածր ու բարձր տեղեր, ու շատ կարճ ժամանակահատվածում կարելի է ինչ-որ ճանապարհ հաղթահարել: Սեզոնից կախված՝ ուղղությունը փոխվում է:

Մհեր Ավետիսյան
-Այսինքն՝ Հայաստանում բոլոր սեզոններին արշավներ են իրականացվո՞ւմ:
-Մենք բոլոր սեզոններին ունենք արշավներ: Թյուր կարծիք կա Հայաստանում ձմեռային արշավների վերաբերյալ: Այնպես չէ, որ ձմեռը գալիս է, արջի քուն ենք ընկնում, արշավների չենք գնում: Իրականում ձմեռային ուղղություններն ավելի շատ են, քան, օրինակ, օգոստոսին:
–Ամեն դեպքում, մի քանի ուղղություն կնշե՞ք՝ որոնք տուրիստների համար հետաքրքիր կարող են լինել:
-Մենք նայում ենք՝ տուրիստն ինչքան ժամանակ ունի ու ինչքան ժամանակ է պատրաստ ծախսել ճանապարհի վրա: Որպես Երևանին մոտ, հասանելի ուղղություններ՝ մենք առաջարկում ենք Հատիս, Արայի լեռ, Գեղամա լեռնաշղթա, Արագած, իսկ երկար օրեր ունենալու դեպքում՝ արդեն Լոռիում և Տավուշում հազարավոր ուղղություններ կան: Կան ուղղություններ, որոնք մի քիչ ավելի շատ ծանրաբեռնված են, օրինակ, Լաստիվեր կամ Պարզ լճից Գոշ, և կան հազարավոր ուղղություններ, որոնք անհայտ են, ու, կարծես, այդ հատվածը թաքնված Հայաստանը լինի:
–Ո՞ւմ խորհուրդ կտաք մասնակցել արշավների և ո՞ւմ խորհուրդ չեք տա մասնակցել:
-Խորհուրդ կտամ մասնակցել բոլորին, որովհետև կան շատ թեթևից մինչև շատ բարդ ուղղություններ: Բարձր լեռնային արշավներին խորհուրդ չեմ տա մասնակցել միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց: Նրանք, ովքեր ունեն ճնշման հետ խնդիրներ, սիրտ-անոթային հիվանդություններ, ծանր քաշի հետ կապված խնդիրներ կարող են անցնել միայն թեթև արահետներ:

Մհեր Ավետիսյան
-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք, որ պատահել է ձեր տուրերի ժամանակ:
-Ամեն արշավի ժամանակ հետաքրքիր դեպքեր շատ են լինում, որովհետև հավաքվում են լրիվ տարբեր մարդիկ՝ զարգացած ու տարբեր աշխարհայացքներով: Մի անգամ Արագածի խառնարանում դեպք եղավ: Փոքր խումբ էր, տեղացիների հետ էինք ու մասնակիցները երիտասարդ էին ու անփորձ, ու վրաններից մեկը տեխնիկական խնդիրների պատճառով՝ լավ չէր փակվում, ես այդ պահին իմ վրանն էի հավաքում: Տեսնելով, որ չեն կարողանում փակել վրանը, երիտասարդները որոշեցին այդպես բաց վիճակում վերցնել վրանը ձեռքներին ու քայլել: Արագածի խառնարանից մինչև մեքենայի մոտ բավականին երկար ճանապարհ է, կարելի է ասել՝ կես օր կտևի, որ հասնեն, իսկ նրանք որոշեցին բաց վրանը ձեռքներին այդպես քայլել: Արշավականի համար դա շատ ծիծաղելի պատմություն է, որովհետև այդ քամու մեջ, բարձր լեռնային գոտում բացած վրանը ձեռքներին քայլելը շատ դժվար կլիներ: Ես ուղղակի հավաքեցի վրանն ու դրեցի ուսապարկում, ասացի՝ դե, քայլեք:
-Արշավներն ի՞նչ ազդեցություն են ունենում մարդու վրա:
-Սեղանների մոտ կենաց խմելու, թուրքական, բայց անունը հայկական դրած երգեր լսելու փոխարեն՝ հայրենասիրությունը պետք է սկսել արշավներից: Մեր մշակութային ունեցվածքի զգալի մեծամասնությունը ոտքով հասանելի տեղերում են, մարդիկ գաղափար չունեն վիշապաքարերի, ժայռապատկերներ մասին, գաղափար չունեն ինչ-որ լքված կամ շատ վաղ ժամանակվա մատուռների մասին: Արշավելը նաև հայրենասիրություն է: Բնությունը գնահատողն աղբ չի թափի գետնին, այսինքն՝ դա դաստիարակություն է, ապրելակերպ է: Ընդհանրապես ես խորհուրդ կտամ, որ փոքր երեխաներն էլ ինչ-որ խմբերով հետաքրքիր արշավների գնան, որովհետև այդպես կսկսեն սիրել իրենց երկիրը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Արշավների ազդեցությունը մարդու կյանքում
/in Բլոգ /by armeniangeographicՄակաղաքար լեռ / Հայաստանի լեռները
Արշավներն ամբողջությամբ կարող են փոխել մարդկանց կյանքը, սակայն իրականությունն այն է, որ դրանք մեզ ավելի են մոտեցնում մեր իրական պոտենցիալին: Բնությունն ու ֆիզիկական ակտիվությունն օգնում են մեզ լինել ավելի ներկա, ազատվել ավելորդ մտքերից ու զգալ մեր մարմինն ու դրա կարիքները: Երկար ժամանակ արշավներին մասնակցելով՝ դուք ուղղակի չեք կարող ապրել ձեր նախկին հոգսերով ու խնդիրներով: Այն բարձունքները կամ դժվարանցանելի ճանապարհները, որոնք դուք անցնում եք, մաքրում են ձեր հոգին ու բավարարվածության զգացում առաջացնում: Սարերում ու անտառներում հեռահաղորդակցման կապի խնդիրն այն ամենամեծ առավելություններից է, որ մեր օրերում կարող է գրավիչ համարվել նրանց համար, որոնք փորձում են ազատվել իրենց սոցիալական և հաղորդակցության կախվածություններից: Բնության հետ մարդու կապը փոխում է նրա կարիքներն ու օգնում լավացնել նրա վայելելու կարողությունը: Այդպիսով, արշավների ազդեցությունը նաև այն է, որ մարդը վերածվում է ավելի մինիմալիստ ու համեստ արարածի, որին շատ քիչ բան է անհրաժեշտ երջանիկ զգալու համար:
Պարզ լճից գոշի լիճ
Արշավների ազդեցությունը մարդու առողջության վրա
Շատ բժիշկներ փաստում են, որ արշավները մի շարք դրական ազդեցություններ կարող են ունենալ մարդու առողջության ու ինքնազգացողության վրա: Մասնագետները նաև գտնում են, որ շատ հաճախ այս ապրելակերպն ավելի օգտակար կարող է լինել, քան պարզապես մարզասրահ գնալը: Դա պայմանավորված է նաև նրանով, որ լավ տրամադրությունն ինքնին կարող է նպաստել մեր առողջության լավացմանը: Այսպիսով, նշենք այն հիմնական դրական ազդեցությունները, որոնց կարող է ենթարկվել մարդու մարմինն արշավների արդյունքում:
Օկոնավանք
Արշավների ազդեցությունը մարդու աշխարհայացքի վրա
Արշավային կյանքը մարդուն պակաս նյութական է դարձնում: Ինչպես նշեցինք, բնությունն ունի իր կանոնները, և մարդիկ սովորաբար հնազանդվում են դրանց՝ կա՛մ առանց իրենց ցանկության, կա՛մ ինքնակամ: Արշավները սովորեցնում են լինել գիտակից ու ավելի քիչ վնաս հասցնել ինքներս մեզ ու մեր շրջապատին, գնահատել այն ամբողջ հարստությունը, որն ունենք: Վստահորեն կարելի է ասել, որ մարդը բնության հետ երկար շփվելուց հետո սկսում է բուժվել նաև եսակենտրոն լինելուց ու ավելի շատ հոգ տանել բնության ու կենդանական աշխարհի մասին:
Ահա այն հիմնական հատկանիշները, որոնք ձեռք են բերում մարդիկ տևական ժամանակ արշավներին մասնակցելուց հետո․
Հայաստանի լեռները / Արշավներ Հայաստանում
Ովքե՞ր են Հայաստանում մասնակցում արշավների
Հայաստանում արշավներն աստիճանաբար դառնում են ամենատարածված հանգստի ու ժամանցի միջոցներից: Այնուամենային, հարկ է նշել, որ դրանց մասնակցում են հիմնականում 25-35 տարեկան հայերի այն հատվածը, որոնք առավել կայացած ու գիտակից են: Իսկ եթե խոսենք արտասահմանցիների մասնակցության մասին՝ Հայաստանում արշավներին մասնակցելու են գալիս գրեթե բոլոր զարգացած երկրներից, քանի որ այստեղ տուրիզմի այս ուղղությունն օրեցօր կատարելագործվում է: Դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ունենալով հարուստ բնաշխարհ՝ Հայաստանն ունի տուրիզմի այդ ուղղությունը զարգացնելու մեծ պոտենցիալ: Կարող ենք նաև փաստել, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտնում մանկական արշավները, ինչը շատ կարևոր է ավելի ազատ ու գիտակից հասարակություն ձևավորելու ճանապարհին: Այսինքն՝ արդեն փոքր տարիքից երեխաները սկսում են ինքնազարգացման ու ինքնամաքրման այդ ճանապարհը, որը կօգնի, որ հետագայում ավելի լավ մարդ ու քաղաքացի լինեն հասարակության համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Վերելք Դիմաց լեռ
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Մանկական վրանային ճամբար / 5 օր
/in Առանց խորագրի /by armeniangeographicArmGeo մանկապատանեկան ակումբը կազմակերպում է վրանային ճամբար Սևանի ափին.
Խումբ 1՝ օգոստոսի 17-21
Խումբ 2՝ օգոստոսի 24-28
Ճամբարի նպատակն է երեխաներին ծանոթացնել արշավային մշակույթին, սարերին, ձորերին, բնության հետ համահունչ ապրելուն և ազատության զգացողությանը:
Ծրագիրը մշակվել է ArmGeo թիմի կողմից և ղեկավարվելու է մարզիչ-մանկավարժ Կարեն Սարգսյանի և ArmGeo-ի հիմնադիր Տիգրան Վարագի կողմից, իսկ այդ գործում նրանց օգնելու են ջոկատի ղեկավարները։
Ճամբարն անց է կացվելու Սևանա լճի ափին՝ Արտանիշի ծոցում գտնվող «Հայկական Ճամբար» հանգստյան գոտում, որն ունի ճամբարային հանգիստ կազմակերպելու կոմունիկացիոն և անվտանգության բոլոր հարմարությունները:
Հարկ է նշել, որ հաշվի են առնված անվտանգության բոլոր ռիսկերն ու հնարավոր տարբերակները, և նախաձեռնված են միջոցառումներ դրանց կանխման համար․
Սնունդը երեքանգամյա է, պատրաստված սիրով, մաքուր և համեղ մթերքներից:
Ճամբարի ընթացքում անց են կացվելու լողի դասեր և ափային խաղեր, որոնց ներկա են գտնվելու ափի փրկարարները, ճամբարի և ջոկատների ղեկավարները:
Ելնելով համաճարարային իրավիճակից, ճամբարն այնպես է կազմակերպված, որ երեխաները չշփվեն կողմնակի անձանց հետ, մեզ համար ափին կառանձնացվի հատուկ տարածք:
Ճամբարի ծրագիր՝
Օր 1-ին
Օր 2-րդ
Օր 3-րդ
Օր 4-րդ
Օր 5-րդ
Մասնակցության արժեքը 58 000 դրամ է։
Արժեքի մեջ ներառված է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝
Անհրաժեշտ պարագաների ցանկ՝
Երեխաներն իրենց հետ պետք է ունենան`
անձնական հիգիենայի պարագաներ (խոզանակ, ատամի մածուկ, ականջի չոփիկներ, թաց անձեռոցիկ, շամպուն, ալկոգել)
Կոշիկներ (2 զույգ բոթաս, ցանկալի է հաստ տակացուով ՝ նախատեսված քայլքի համար):
ուսապարկ արշավների համար
տաբատ (երկար և կարճ)
կարճաթև շապիկ (5 հատ)
երկարաթև շապիկ
գիշերանոց
քնապարկ
ներքնակ (կարիմատ)
բարձ (ցանկալի է փչովի, տուրիստական)
արևային ակնոց
գլխարկ (տաք բրդե և արևապաշտպան լայնեզր)
տաք հագուստ (ֆլիսե բաճկոն կամ սվիտր)
լապտեր (հավելյալ մարտկոցներով)
արևապաշտպան քսուք
ներքնաշոր (5 հատ)
գուլպա (5 զույգ, հաստ և բարակ)
լողազգեստ
սրբիչ (մեծ և փոքր)
հողաթափեր
վերմակ
անձրևապաշտպան բաճկոն
հեռախոսի լիցքավորման լար
power bank (պարտադիր չէ)
լողի ակնոց (պարտադիր չէ)
մոծակների դեմ սփրեյ (պարտադիր չէ)
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային:
Արշավին կարող են մասնակցել միայն 8-14 տարեկան երեխաները։
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին։
Գրանցվելուց հետո խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Արշավներ Հայաստանում
Վերելք Դիմաց լեռ
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Լեռները՝ որպես Հայաստանի այցեքարտ
/in Բլոգ /by armeniangeographic«Սար գնալը վարակի նման բան է»
Ինչպիսի՞ն է լեռնային տուրիզմը Հայաստանում
Հարցազրույց Armenian Geographic-ի հետ համագործակցող ուղեկցորդ Մհեր Ավետիսյանի հետ:
-Քանի՞ տարի եք տուրիզմի ոլորտում աշխատում ու այդ տարիների ընթացքում ի՞նչ դինամիկա եք նկատում ընդհանրապես տուրիզմի ուղղությունների և տարածման ու կատարելագործման առումով: Եւ, մասնավորապես, ինչպիսի՞ն է լեռնային տուրիզմը Հայաստանում:
-Արդեն 6-րդ տարին է, ինչ լեռնային տուրիզմի բնագավառում եմ աշխատում, բայց ես փոքր տարիքից եմ սարեր գնում, դա իմ հոբբին է եղել: Կարող եմ ասել, որ սարերը միշտ դատարկ են եղել, այս ամառային սեզոնին շատ հազվադեպ երևույթ էր, որ մարդ տեսնեինք սարերում կամ մարդիկ վրաններ խփեին: Բայց վերջին 2-3 տարիների ընթացքում ոչ միայն արտասահմանցիները, նաև տեղացիները շատ են զբաղվում արշավներով: Տեղական արշավական կազմակերպությունների թիվը մեծանում է, նաև ավելի մեծ խմբեր են տանում արշավների, դրան զուգահեռ՝ Հայաստանում բացահայտվում են նաև նոր ուղղություններ, չլսված անուններ, կորած վայրեր, ու շատ արագ է զանրգանում այս բնագավառը:
-Ինչո՞վ եք պայմանավորում դա:
-Առաջին հերթին կապված է նորագույն տեխնոլոգիաների զարգացման հետ: Օրինակ, ArmGeo-ն կամ մյուս կազմակերպություններից ինչ-որ տեղեր են գնացել ու նկար են հրապարկել սոցիալական ցանցերում, մարդիկ հետաքրքրվում են՝ որտե՞ղ է դա գտնվում, ու դա վարակի նման տարածվում է: Բացի դրանից՝ այդ տեղանքները մարդու աչքին այնքան էլ սովոր չեն, մենք առօրյայում մեր աչքին հասանելի հատվածներ ենք տեսնում, ու մեկ էլ մարդիկ տեսնում են մի նկար, որը լրիվ այլ անկյուն է, այլ գույներ են, ու դա մարդուն ձգում է, ինքն էլ է ուզում տեսնել:
Մհեր Ավետիսյան
-Այսինքն՝ նորագույն տեխնոլոգիաներն են նպաստե՞լ, որ ոլորտը զարգանա:
-Իհարկե, որովհետև, օրինակ, 30 տարի առաջ, մարդը կարող էր հեռվից սար տեսնել, դա իրեն հերիքեր, բայց երբ ինքն իրեն անհասանելի դիրքերից լուսանկարներ է տեսնում, իրեն դա է ձգում: Սար գնալը վարակի նման բան է, ես չեմ ճանաչում մեկին, որ մի անգամ գնացել է ու չի շարունակել պարբերաբար գնալ:
-Կարո՞ղ ենք ասել, որ լեռնային տուրիզմը Հայաստանում զարգացած է:
– Լեռնային տուրիզմը Հայաստանում զարգացած չէ, բայց զարգանում է ու զարգացող է, ու իրականում շատ արագ է զարգանում, որովհետև մենք ունենք այդ ռեսուրսը: Մենք ունենք մեծ պոտենցիալ նույնիսկ ձմեռային լեռնային տուրիզմի համար, որը գրեթե զարգացած չի ու նոր է սկսել զարգանալ: Հայաստանում ձմեռային լեռնային տուրիզմի համար ֆանտաստիկ լավ պոտենցիալ ունենք:
-Ի՞նչ նրբություններ կան, որ մարդը պետք է իմանա Հայաստանում արշավներին մասնակցելուց առաջ:
-Նախ, մենակ գնալ չի կարելի, պետք է խմբով գնալ, իսկ եթե մարդն անփորձ է, պետք է կազմակերպված խմբերի հետ գնա, որ փորձ ձեռք բերի: Նույնիսկ մեր՝ գիդերիս մոտ հոբբի է եղել, մարդիկ են զբաղվում այս գործով, ում մոտ ժամանակին սա հոբբի էր ու հետո դարձել է գործ: Այսինքն՝ այդ փորձը կարևոր է: Օրինակ, կայծակը մեծ վտանգ է Հայաստանի լեռնային գոտիներում: Հայկական բարձրավանդակը հրաբխային լեռներ են ու մեր հրաբխային գագաթների վրա եղանակը կարող է շատ արագ փոխվել: Բարձր լեռնային գոտիներում մինչև հուլիս շատ դժվար է հասկանալը՝ եղանակը ոնց է լինելու հաջորդ օրը: Կայծակը հիմնականում գագաթներին է խփում, պետք է այնպես հաշվարկես ժամանակը, որ հասցնես շուտ իջնել ներքև, մետաղական բաներ չունենաս մոտդ, հեռախոսդ անջատված լինի և այլն:
Մհեր Ավետիսյան
-Ովքե՞ր են այստեղ հիմնականում արշաների մասնակցում:
-Տեղացիներից սկսել են զբաղվել ավելի երիտասարդ տարիքի մարդիկ: Քիչ չեն նաև մեծերը, նկատի ունեմ՝ 40-ն անց մարդիկ: Նման վիճակագրություն չկա, բայց ինչքանով ես եմ հասկացել, մեր խմբերին միանում են հիմնականում օֆիսային աշխատանք իրականացնող մարդիկ, ովքեր ամբողջ օրը սենյակում նստած են իրենց համակարգչի դիմաց ու իրենց շաբաթ-կիրակին նախընտրում են այդպես անցկացնել:
–Իսկ ո՞ր երկրներից են Հայաստան գալիս ու մասնակցում արշավների:
-Ես հենց դրսի տուրիստների հետ եմ աշխատում: Եթե ընդհանրապես Հայաստանում տուրիզմի մասին խոսենք, կան հիմնական երկրներ, որտեղից գալիս են Հայաստան, բայց դա չի վերաբերվում լեռնային տուրիզմին, որովհետև մարդիկ կան, որ գալիս են Հայաստան հենց արշավելու համար, ու կարող են գալ այնպիսի երկրներից, որտեղից առաձնակի հոսք չկա դեպի Հայաստան: Գերմանիա, Իտալիա և Ֆրանսիա, դրանք այն հիմնական երկրներն են, որտեղից մեծ հոսք կա արշավների առումով, Սկանդինավներից՝ ավելի քիչ: Իսկ, օրինակ, Արարատի վերելքներին կազմակերպվող արշավներին խմբերում մեծամասնություն են կազմում հայերը, բայց արտասահմանցիներ ևս միանում են:
– Լեռնային տուրիզմը Հայաստանում ի՞նչ ուղղություններ ունի, որոնք հետաքրքիր են արշավային տուրերի տեսանկյունից:
-Հիմնական ուղղություն ասելը հարաբերական է, որովհետև Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է ընդհանարպես արշավների տեսանկյունից: Մեր երկիրը փոքր է, բայց ունենք շատ ցածր ու բարձր տեղեր, ու շատ կարճ ժամանակահատվածում կարելի է ինչ-որ ճանապարհ հաղթահարել: Սեզոնից կախված՝ ուղղությունը փոխվում է:
Մհեր Ավետիսյան
-Այսինքն՝ Հայաստանում բոլոր սեզոններին արշավներ են իրականացվո՞ւմ:
-Մենք բոլոր սեզոններին ունենք արշավներ: Թյուր կարծիք կա Հայաստանում ձմեռային արշավների վերաբերյալ: Այնպես չէ, որ ձմեռը գալիս է, արջի քուն ենք ընկնում, արշավների չենք գնում: Իրականում ձմեռային ուղղություններն ավելի շատ են, քան, օրինակ, օգոստոսին:
–Ամեն դեպքում, մի քանի ուղղություն կնշե՞ք՝ որոնք տուրիստների համար հետաքրքիր կարող են լինել:
-Մենք նայում ենք՝ տուրիստն ինչքան ժամանակ ունի ու ինչքան ժամանակ է պատրաստ ծախսել ճանապարհի վրա: Որպես Երևանին մոտ, հասանելի ուղղություններ՝ մենք առաջարկում ենք Հատիս, Արայի լեռ, Գեղամա լեռնաշղթա, Արագած, իսկ երկար օրեր ունենալու դեպքում՝ արդեն Լոռիում և Տավուշում հազարավոր ուղղություններ կան: Կան ուղղություններ, որոնք մի քիչ ավելի շատ ծանրաբեռնված են, օրինակ, Լաստիվեր կամ Պարզ լճից Գոշ, և կան հազարավոր ուղղություններ, որոնք անհայտ են, ու, կարծես, այդ հատվածը թաքնված Հայաստանը լինի:
–Ո՞ւմ խորհուրդ կտաք մասնակցել արշավների և ո՞ւմ խորհուրդ չեք տա մասնակցել:
-Խորհուրդ կտամ մասնակցել բոլորին, որովհետև կան շատ թեթևից մինչև շատ բարդ ուղղություններ: Բարձր լեռնային արշավներին խորհուրդ չեմ տա մասնակցել միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց: Նրանք, ովքեր ունեն ճնշման հետ խնդիրներ, սիրտ-անոթային հիվանդություններ, ծանր քաշի հետ կապված խնդիրներ կարող են անցնել միայն թեթև արահետներ:
Մհեր Ավետիսյան
-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք, որ պատահել է ձեր տուրերի ժամանակ:
-Ամեն արշավի ժամանակ հետաքրքիր դեպքեր շատ են լինում, որովհետև հավաքվում են լրիվ տարբեր մարդիկ՝ զարգացած ու տարբեր աշխարհայացքներով: Մի անգամ Արագածի խառնարանում դեպք եղավ: Փոքր խումբ էր, տեղացիների հետ էինք ու մասնակիցները երիտասարդ էին ու անփորձ, ու վրաններից մեկը տեխնիկական խնդիրների պատճառով՝ լավ չէր փակվում, ես այդ պահին իմ վրանն էի հավաքում: Տեսնելով, որ չեն կարողանում փակել վրանը, երիտասարդները որոշեցին այդպես բաց վիճակում վերցնել վրանը ձեռքներին ու քայլել: Արագածի խառնարանից մինչև մեքենայի մոտ բավականին երկար ճանապարհ է, կարելի է ասել՝ կես օր կտևի, որ հասնեն, իսկ նրանք որոշեցին բաց վրանը ձեռքներին այդպես քայլել: Արշավականի համար դա շատ ծիծաղելի պատմություն է, որովհետև այդ քամու մեջ, բարձր լեռնային գոտում բացած վրանը ձեռքներին քայլելը շատ դժվար կլիներ: Ես ուղղակի հավաքեցի վրանն ու դրեցի ուսապարկում, ասացի՝ դե, քայլեք:
-Արշավներն ի՞նչ ազդեցություն են ունենում մարդու վրա:
-Սեղանների մոտ կենաց խմելու, թուրքական, բայց անունը հայկական դրած երգեր լսելու փոխարեն՝ հայրենասիրությունը պետք է սկսել արշավներից: Մեր մշակութային ունեցվածքի զգալի մեծամասնությունը ոտքով հասանելի տեղերում են, մարդիկ գաղափար չունեն վիշապաքարերի, ժայռապատկերներ մասին, գաղափար չունեն ինչ-որ լքված կամ շատ վաղ ժամանակվա մատուռների մասին: Արշավելը նաև հայրենասիրություն է: Բնությունը գնահատողն աղբ չի թափի գետնին, այսինքն՝ դա դաստիարակություն է, ապրելակերպ է: Ընդհանրապես ես խորհուրդ կտամ, որ փոքր երեխաներն էլ ինչ-որ խմբերով հետաքրքիր արշավների գնան, որովհետև այդպես կսկսեն սիրել իրենց երկիրը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Վերելք Դիմաց լեռ
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Մանկական արշավների կարևորությունը
/in Բլոգ /by armeniangeographicԱրշավների դրական ազդեցությունների մասին երկար կարելի է խոսել, սակայն այժմ անդրադառնանք նրան, թե դրանք ինչպես կարող են ազդել հենց փոքրիկների զարգացման վրա:
Երեխաներ
Գաղտնիք չէ, որ բնության մեջ ժամանակ անցկացնելը դրական է անդրադառնում ոչ միայն մարդու ֆիզիկական, այլև հոգեկան առողջության վրա: Իսկ եթե մարդը փոքր տարիքից առողջ ու երջանիկ ապրելակերպով է ապրում, արդեն երիտասարդ տարիքում նա ավելի արդյունավետ ու հաջողակ կլինի: Արշավելը այն զբաղմունքներից է, որն անգամ մեծ տարիքում կարող է հիմնովին փոխել մարդկանց աշխարհայացքն ու ապրելակերպը, դարձնել նրանց ավելի խաղաղ ու երջանիկ: Հասկանալի է, որ եթե երեխաները փոքր տարիքից սկսեն արշավների գնալ, այն բնականորեն նրանց մեջ կսերմանի այնպիսի արժեքներ, որոնք հետագայում նրանց ուղղակի թևեր կտան: Ներկայացնում ենք այն արժեքները, որոնք երեխաները կարող են ձեռք բերել արշավելու արդյունքում:
Հոգատարություն բնության հանդեպ
Լինելով բնության գրկում՝ երեխաներն ավելի հստակ են տեսնում այն վնասները, որ մարդը կարող է հասցնել ու հասցնում է իրեն ու շրջակա միջավայրին: Երբ երեխաներին ասում են՝ «մի՛ աղտոտեք բնությունը», նա կարող է այդ նախադասության իմաստը լավ չպատկերացնել: Բայց երբ ինքը գտնվում է այդ բնության մեջ ու տեսնում է, թե բնությունն ինչպես է մեռնում այդ ամենի արդյունքում, ավելի գիտակից է դառնում:
փոքրիկ տղան արշավի ժամանակ
Հարգանք և կարեկցանք
Կախված քո կյանքի պայմաններից՝ հարգանքը դժվար է սովորելը, բայց այն երեխաները, որոնք արշավում են ու շատ ժամանակ են անցկացնում բնության հետ, սովորում են հարգալից լինել բնականորեն: Երբ նրանք ճանապարհներին ուսումնասիրում են թռչյունների բները, կենդանիների ձագերին և նման այլ երևույթներ, նրանք կարեկցանքով ու հարգանքով են լցվում ուրիշ էակների նկատմամբ:
Ընկերասիրություն
Շատ հին մի ասացվածք կա, որ մարդկանց իսկապես ճանաչում ես նրանց հետ ճանապարհ անցնելուց հետո: Այսպիսով, երեխաները, արշավների մասնակցելով, սովորում են, թե ինչ է նշանակում լինել իսկական լավ ընկեր: Այն դժվարանցանելի ճանապարհները, որ նրանք անցնում են այլ երեխաների հետ, մտերմացնում են նրանց, սովորեցնում օգնել միմյանց ինչ-որ ճանապարհի հատված անցնել կամ կիսվել ունեցած սնունդով ու ջրով:
դժվարանցանելի ճանապարհներ
Աշխատասիրություն
Ծողները փոքր տարիքից ցանկանում են, որ իրենց երեխաները չլինեն ալարկոտ և ծույլ, սակայն ոչ հաճախ են կարողանում աշխատասիրություն սերմանել իրենց երեխաների մեջ: Շատ հաճախ փոքրիկներն իրենք էլ չեն հասկանում ինչ են սիրում, ինչ չեն սիրում, դրա համար չեն իմանում՝ ինչպես արդյունավետ կառավարեն իրենց ժամանակը: Արշավների ընթացքում երեխաները երկար ճանապարհներ են անցնում ու հասնելով վերջնակետին՝ բավարարվածության զգացում ունենում ու գիտակցում, որ այդքան ճանապարն իզուր չեն անցել: Նրանք գործնականորեն համոզվում են, որ ֆիզիկական աշխատանքն իրականում կարող է շատ ավելի մեծ հաճույքի հանգեցնել, քան նստակյացությունը: Արշավներից հետո նրանք լցվում են եռանդով ու ոգևորվածությամբ, ինչի արդյունքում ավելի հաճույքով ու էներգիայով են տրվում այլ աշխատանքներ կատարելուն:
Խիզախություն ու դիմացկունություն
Արշավները փոքրիկներին կոփում են ու պատրաստում կյանքի դժվարություններին: Հարմարավետության գոտուց դուրս մեծացած երեխաները միշտ էլ ավելի ուժեղ ու դիմացկուն մարդիկ են մեծանում: Ճանապարհներին նրանք սովորում են տարբեր անհարմարությունների պայմաններում քայլել ու երջանիկ զգալ: Այդ արշավները նրանց համար իսկական կյանքի դասեր են դառնում, ցույց են տալիս, որ խորդուբորդ ճանապարհներ միշտ էլ կլինեն, սակայն դրանց հաղթահարելն ու բարձրունքներին հասնելը երբեք անհնար չէ: Մանկական արշավներ Հայաստանում նույնպես ցույց են տվել այս դրույթի իրավացիությունը:
Մանկական արշավներ Հայաստանում
Մանկական արշավները Հայաստանում
Վերջին տարիներին մանկական արշավներ Հայաստանում նույնպես մեծ տարածում են գտնում: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ ավելի լավ են գիտակցում, թե ինչպես կարող են նպաստել իրենց երեխաների աճին ու զարգացմանը: Armenian Geographic-ը նույնպես իրականացնում է մանկական արշավներ Հայաստանում տարբեր ուղղություններով: Այս արշավներին կարող են մասնակցել 8-15 տարեկան երեխաները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Վերելք Դիմաց լեռ
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Ալիքները քեզ կարող են զարմացնել
/in Արշավային պատմություններ /by armeniangeographicՍապբորդինգը Հայաստանում այդքան էլ տարածված սպորտաձև չէ, սակայն աստիճանաբար դրա պահանջարկը մեծանում է, քանի որ Հայաստանում էքստրիմ տուրիզմն ավելի ու ավելի է զարգանում: Աստղիկն առաջին անգամ էր մասնակցում այս միջոցառմանը, չնայած նախկինում արշավների և նման այլ ակտիվ գործունեությունների շատ է մասնակցել: Նա ապրում է գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում ու նախկինում ականատես է եղել, թե ինչպես են այնտեղ Մայն գետի վրա սապբորդինգ անում, ու որոշել է, որ անպայման ինքն էլ է փորձելու:
Սապբորդինգ
«Երևի Հայաստան գալուցս մի քանի օր առաջ ընկերուհուս հետ տեսանք՝ ինչպես են մարդիկ paddle boarding/SUP boarding (սապբորդինգ) անում Մայն գետի վրա, ու ծիծաղելին այն էր, որ մտածում էինք՝ արժի մենք էլ անենք մի օր, շատ էլ հեշտ է, կանգնած հանգիստ գնում են: Դե, իհարկե, Մայնը շատ հանդարտ գետ է, բայց հաստատ ինքնուրույն անելու բան չէ»,-պատմեց սապբորդինգի մասնակիցը:
Ամենատպավորիչ զգացողությունները
Խոսելով իր ունեցած ակնկալիքների մասին՝ Աստղիկը նշեց, որ ի սկզբանե վստահ էր, որ մի հարյուր անգամ ընկնելու է բորդի վրայից, բայց հետո հիանալի կարողանալու է կանգնել. «Իրականում, գիտեի, որ հիանալի է անցնելու, սպասում էի իմ ու ջրի հանդիպմանը: Ես լավ չեմ լողում, կարելի է ասել՝ գրեթե չեմ լողում, վախենում եմ խորը տեղ լողալուց ու մտածում էի՝ ամեն ինչ պետք է անեմ, որ ջրում չհայտնվեմ»:
Աստղիկն այդ օրն ապրած իր զգացողություններն այսպես է բնութագրում՝ «հաճելիագույն», «ուսուցողական», «ջերմ» ու «արկածային»: Նա ուրախ է, որ իր առջև դրած ևս մի մարտահրավեր հաղթահարեց:
Սապբորդինգ
Աստղիկի համար այդ օրվա ամենատպավորիչ պահն այն էր, երբ վերջապես կանգնեց տախտակի վրա ու սկսեց թիավարել. «Դա իրականում շատ կարճ տևեց՝ մի քանի րոպե, բայց շատ կայֆ զգացողություն է: Մեկ էլ մի կարևոր բան եմ հիշում, որ անընդհատ ասում էի՝ սխալ եմ անում, Կարենը (հեղինակի կողմից. խմբի ղեկավարը) մոտավորապես նման բան ասաց, որ ջուրը անսահման մեծ է, ցանկացած շարժում, որ սխալ է եղել, կարելի է շտկել, ուղղակի պետք չէ այդ մեծությունն անտեսել»:
Նրա սպասելիքներն ու ակնկալիքներն այդ օրվա հետ կապված լիովին բավարարված են. «Կարենը շատ պրոֆեսիոնալ ու շատ հոգատար մարզիչ է: Ու ես չէի էլ կասկածում, որ տուրը հաջող է լինելու: Սկզբում մտածում էի, որ արշավ էլ է լինելու, բայց հետո նույնիսկ ուրախ էի, որ լիովին SUP-ի օր էր»:
Սապբորդինգի ազդեցությունը
Աստղիկը խորհուրդ է տալիս մասնակցել սապբորդինգին բոլոր նրանց, ովքեր ջրից ու արևից ալերգիա չունեն: Ըստ նրա՝ էգոիստական կլինի խորհուրդ չտալ մասնակցել այս միջոցառմանը. «Խորհուրդ կտամ՝ չմտածեն, որ միանգամից կարողանալու են իդեալական վարել, պատրաստ լինեն, որ ընկնելու են հազար անգամ, անպայման լսեն մարզիչին ու հետևեն հրահանգներին, որովհետև կարող է քեզ թվալ, թե դու կարող ես ամեն ինչ անել, բայց ալիքները քեզ կարող են զարմացնել»:
Սապբորդինգ
Աստղիկը խոստովանում է, որ ջրի նկատմամբ վախ ունի, ու սա համարում է ևս մեկ քայլ այդ վախը հաղթահարելու ճանապարհին. «Ես սիրում եմ ջուրը, բայց վախենում եմ դրանից, այնպես որ, սա նրան մոտենալու մեկ այլ միջոց էր, իհարկե, նաև՝ դաս, որը կարող եմ օգտագործել արդեն Ֆրանկֆուրտում Մայն գետի վրա»: Նա նաև պատմեց, թե ինչպես էր նա հայտնվել Սևանա լճի վրա սապբորդինգ իրականացնող այդ խմբում.
«Ես սովորաբար արշավում եմ մեկ խմբի հետ, այդպիսինն եմ, չեմ կարող արշավել մեկ այս, մեկ այն խմբի հետ: Ինձ համար միշտ կարևոր է եղել վստահել գիդին՝ ոչ միայն որպես իր գործի գիտակի, այլ ինտուիտիվ վստահության զգացում պետք է ունենամ՝ նաև որպես մարդու: Տիգրանը (հեղինակի կողմից. Armenian Geographic-ի հիմնադիր) վաղուց էր իմ ֆեյսբուքյան ընկերների ցանկում, ու ես միշտ հետևում էի նրան. նա յուրահատուկ աշխարհայացք ունի ու անսահման նվիրվածություն, բայց քանի որ սկզբունք ունեի արշավել մի խմբի հետ, ոչ մի անգամ չէի արշավել նրանց հետ մինչև 2017 թվականը: Այդ ժամանակվանից արշավում եմ նրանց հետ ու չեմ փոշմանել ոչ մի արշավի համար, որովհետև ArmGeo-ն հոգեվիճակ է»:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Վերելք Դիմաց լեռ
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Ռաֆթինգը Հայաստանում
/in Բլոգ /by armeniangeographicԱրագահոս գետն իսկակական դրախտ կարող է թվալ, երբ հայտնվես վրան լաստանավով:
Ռաֆթինգը ջրային սպորտի ամենաէքստրեմալ ու ամենազվարճալի տեսակներից մեկն է: Չնայած նրան, որ այն համարվում է սպորտաձև, շատ հաճախ դրանով զբաղվում են ուղղակի հաճույք ստանալու համար: Ռաֆթինգ տերմինն առաջացել է անգլերեն «raft» (լաստանավ) բառից: Կարելի է ասել՝ ռաֆթինգը նավարակություն է գետի վրա հատուկ փչովի ռետինե նավակով: Դրանց մեջ կարող են տեղավորվել 4-20 հոգի՝ կախված նավակի չափից ու կառուցվածքից: Նավակներն ունեն հատուկ թիակներ, որոնք օգտագործվում են շարժվելու ու ուղղությունը կառավարելու համար: Քանի որ սա առաջին հերթին սպորտաձև է, սովորաբար այն կազմակերպվում է մրցութային սկզբունքով: Այսինքն՝ մի քանի խումբ իրար հետ գետ են դուրս գալիս ու մրցարշավ ունենում: Չնայած դրան՝ մրցակցությունը պարտադիր չէ: Եթե դուք էքստրիմի սիրահար եք, սպորտի այս տեսակն այն է, ինչ պետք է անպայման փորձեք:
Ռաֆթինգ Հայաստանում
Պատմությունը
Ի սկզբանե ռաֆթինգը, ինչպես և Սապբորդինգը, չի ստեղծվել որպես սպորտաձև և զվարճանքի միջոց: Մոտ երկու դար առաջ այն ի հայտ եկավ՝ որպես անհայտ գետերն ու դրանց շրջակայքը ուսումնասիրելու միջոց: Այնուամենայնիվ, այսօր մարդիկ ռաֆթինգով են զբաղվում մեծապես զվարճանալու համար: Տարբեր աղբյուրներ հավաստում են, որ առաջին ռաֆթինգը տեղի է ունեցել 1811 թվականին «Snake» (օձ) գետի վրա, սակայն ոչ պատշաճ պատրաստվածության պատճառով այդ ուղևորությունը կարճ է տևել: Առաջին ռետինե լաստանավը պատրաստվել է 1840 թվականին ՝ լեյտենանտ Ջոն Ֆրեմոնտի և Հորաս Հ. Դեյի կողմից: Այնուհետև՝ 1842 թվականին, Ջոն Ֆրեմոնտն առաջին ռաֆթինգն իրականացրեց «Պլատե» գետի վրա: Դրանից 100 տարի անց այս սպորտաձևը սկսեց իրականացվել կոմերցիոն նպատակներով: Ռաֆթինգ իրականացնող ընկերությունների բացման ճշգրիտ ժամկետներն անհայտ են, սակայն 1972 թվականին ռաֆթինգը որպես սպորտաձև առաջին անգամ ներառվեց Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերում: Դե, իսկ այսօր արդեն ռաֆթինգը դարձել է զարգացող ու ավելի շատ տարածում գտնող էքստրեմալ սպորտաձևերից մեկը:
Ռաֆթինգ Հայաստանում
Ունենալով հարուստ բնաշխարհ՝ Հայաստանը շատ նպաստավոր տեղ է նման սպորտաձևերի համար: Այնուամենայնիվ, էքստրեմալ տուրիզմի այս տեսակը մեր երկրում բավականին նոր է: Հայաստանում ռաֆթինգ սկսել են իրականացնել մոտ 3 տարի առաջ, և այժմ այն ավելի ու ավելի տարածում է գտնում: Այստեղ ռաֆթինգ իրականացնելու հիմնական գետերն են Ձորագետը, Քասաղը, Թարթառը և Դեբեդը: Սակայն, հարկ է նշել, որ սիրողական նպատակներով ռաֆթինգ Հայաստանում իրականացնելու ամենահարմար ու ապահով գետը Դեբեդն է, դրա համար «Armenian Geographic»-ը կազմակերպում է ռաֆթինգի ուղևորություններ հիմնականում Դեբեդ գետի վրա: Ռաֆթինգի ուղևորությունները ուղեկցվում են նաև փոքր արշավներով և ջրային ջամփինգով (թռիչք կամրջից գետի մեջ): Ընկերությունը տրամադրում է նաև փրկարարական բաճկոններ ու սաղավարտներ:
Ռաֆթինգ Հայաստանում
Ինչո՞ւ զբաղվել ռաֆթինգով
Սպորտի այս տեսակը գուցե այնքան էլ տարածված չէ, բայց սա լիցքաթափվելու ու առօրյա հոգսերից կտրվելու լավագույն միջոցներից է: Ադրենալինը, որ մարդիկ ստանում են ռաֆթինգով զբաղվելու արդյունքում, օգնում է մեծ էներգիա ստանալ ու ավելի երջանիկ զգալ: Շատ մասնագետներ վստահեցնում են, որ ռաֆթինգով զբաղվելն օգնում է ազատվել ավելորդ քաշից ու մարզել բոլոր մկանները: Այդպիսով, նրանք փաստում են, որ այս սպորտաձևը կարող է նաև շատ դրական ազդեցություն ունենալ մարդկանց առողջության վրա: Այսինքն՝ ռաֆթինգը դրականորեն կարող է ազդել ձեր հոգու և մարմնի վրա՝ լավացնելով ձեր ինքնազգացողությունը: Իսկ մեր կողմից կարող ենք նաև ավելացնել, որ սա բնությանն ավելի մոտ զգալու և միաժամանակ լավ ժամանակ անցկացնելու հիանալի եղանակ է:
Ռաֆթինգ Հայաստանում
Ի՞նչ պետք է իմանալ ռաֆթինգով զբաղվելուց առաջ
Մինչև այս գայթակղիչ սպորտաձևով զբաղվելու փորձն ունենալը, կարևոր է հաշվի առնել այն բոլոր նրբություններն ու դժվարությունները, որ կարող են լինել ռաֆթինգով զբաղվելու ընթացքում: Դրա համար եթե դուք ձեր առաջին փորձերն եք անում, խորհուրդ է տրվում դրանք անել մասնագետների հետ և անպայման ավելի մարմանդ գետերի վրա: Աստիճանաբար, դառնալով ավելի հմուտ, դուք կարող եք փորձել դա անել լեռնային և քարքարոտ գետերում՝ երբեք չմոռանալով անվտանգության մասին: Իհարկե, ինչքան վտանգավոր է տեղանքը, այնքան մեծ է այդ փորձից ստացած ադրենալինը, սակայն երբեք ռիսկի մի դիմեք, եթե վստահ չեք, որ կարող եք հաղթահարել խոչընդոտները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Վերելք Դիմաց լեռ
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Տրվի՛ր ջրի հոսանքին / Ռաֆթինգ
/in Արշավային պատմություններ /by armeniangeographic«Մեկ էլ տեսար՝ ջրհեղեղ եղավ, պետք է թիավարել իմանալ». Լաուրայի առաջին ռաֆթինգը
«… Ռաֆթը տեղ-տեղ ալիքների վրա վեր ու վար էր լինում, ու մեզ թվում էր՝ հիմա կընկնենք ջուրը․ամեն անգամ, երբ բոլորի մոտ վախի զգացում էր առաջանում, բարձր երգում էին՝ «Happy birthday to you»»,- պատմում է օրերս «Armenian Geographic»-ի նախաձեռնությամբ Դեբեդ գետի վրա տեղի ունեցած ռաֆթինգի մասնակից Լաուրա Հովհաննիսյանը:
Լաուրայի առաջին ռաֆթինգը
Լաուրան, որն իր ծննդյան օրը որոշել է հաղթահարել ջրի նկատմամբ ունեցած վախը, երջանիկ է, որ նման էմոցիաներով լի փորձ է ունեցել: Ի սկզբանե նա այդ օրը պետք է այլ արշավի մասնակցեր, բայց վերջին պահին հանկարծակի փոխել է որոշումը. «Սկզբից չէի ուզում գնալ ռաֆթինգին, որովհետև լողալ չգիտեմ ու ջրի խորությունից վախենում եմ։ Վերջին պահին փոխեցի որոշումս ու հասկացա, որ իսկական ժամանակն է հաղթահարելու վախս՝ հենց իմ ծննդյան օրը»։
Թեպետ Լաուրան միշտ շատ է սիրել էքստրիմն ու մասնակցել է բազմաթիվ արշավների, այս փորձը նրա համար լրիվ նոր էր: Նա նշում է, որ շատ քիչ բան է իմացել ռաֆթինգի մասին, ու իր համար լրիվ բացահայտում էր այն, ինչ այդ օրը տեղի ունեցավ Դեբեդի վրա:
Լաուրայի առաջին ռաֆթինգը
Լաուրան ակնկալում էր իր ծննդյան օրն ունենալ ադրենալինի մեծ չափաբաժին, սակայն դժվարանում է մի քանի բառով նկարագրել իր զգացողությունները. «Դժվար է մի քանի բառով նկարագրել զգացողությունները, որոնք ապրեցի իմ ու «Արմջրերի» ծննդյան օրը: Երբեք չէի մտածել ջրի հոսանքով գնալու մասին: Անընդհատ պայքարում ես ջրին հավասար վազելու, ետ չմնալու, ջուրը չընկելու համար: Հետո հասնում ես մի տեղ, որտեղ ջրի հոսանքը կանգնած է։ Ու կարծում եմ՝ բացի էքստրեմալ լինելուց՝ նաև ինչ-որ տեղ մեր կյանքին է նման: Մենք էլ անընդհատ շարժման ու պայքարի մեջ ենք, երբեմն էլ՝ կանգնած ու խաղաղ։ 11 կիլոմետր հաղթահարելուց հետո՝ դու քեզ հաղթած ես զգում»:
Հաղթահարված էտապ
Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս բոլորին՝ առանց վախենալու մասնակցել ջրային արշավներին: Ըստ նրա՝ դրանք շատ են տարբերվում լեռնային արշավներից. «Հագեք լողային հարմար հագուստ և լավ տրամադրություն: Այնքան էի հավանել, որ ծնունդիս նվեր քարտ տվեցին՝ կրկին մասնակցելու: Նախորդ անգամ Աժդահակ բարձրանալու նպատակով էի հագնված, ու վերջին պահին փոխվեց ամեն ինչ: Այս անգամ ավելի ճիշտ կհագնվեմ: Ու քանի որ առաջին անգամ էի ռաֆթինգ անում, շատ բան չգիտեի, ու ցուցումների ժամանակ լարված էի քշում ու պահում թիակը: Հիմա արդեն գիտեմ օգտվելու կանոնները ու ավելի ինքնավստահ կթիավարեմ»:
Լաուրայի առաջին ռաֆթինգը
Լաուրան երջանիկ օր է ունեցել ու ավելի երջանիկ է, որ ամեն տարի այդ օրը նշելու են նաև «Արմջրերի» ծնունդը. «Հիմա հանգիստ կարող եմ ասել, որ ինչ-որ մեկից մեծ եմ 22 տարով»:
Ռաֆթինգը Լաուրայի համար փորձությունների հաղթահարում էր։ Հիմա ավելի ինքնավստահ է իրեն զգում ու չի վախենում ջրից ու ջուրն ընկնելուց. «Համ էլ, մեկ էլ տեսար՝ ջրհեղեղ եղավ, պետք է թիավարել իմանալ»:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Մեր առաջիկա արշավները
Վերելք Դիմաց լեռ
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Jeepney-ով Աժդահակ
/in Առանց խորագրի /by armeniangeographicՇաբաթ՝ 4․07․2020
Իրականացնելու ենք վերելք Աժդահակ լեռ (3597 մ)։
Այս վերելքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն իրականացնելու ենք SkyClub-ի հետ համատեղ։ Երևանից մինչև Ակնա լիճ ուղևորվելու ենք ոչ ստանդարտ փոխադրամիջոցով։ Ինչպես տեսնում եք տեսանյութում Jeepney-ով ճամփորդելն առանձին հաճույք է։
Սևաբերդ գյուղից մինչև Ակնա լիճ սպասվում է 12 կմ հետաքրքիր զգացողություններ արտաճանապարհային երթուղով։ Ակնա լճից կսկսենք վերելքը դեպի Աժդահակ լեռ։
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Շտապեք գրանցվել, քանի որ մասնակիցների թիվը լինելու է ընդամենը 6 հոգի։
Ուշադրություն
Բոլոր մասնակիցները պարտավոր են պահպանել արտակարգ իրավիճակի պայմաններում սահմանված անվտանգության կանոնները։ Արշավից առաջ չափե՛ք ձեր ջերմությունը։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), ձեռնափայտեր, մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 6։00
Մասնակցության արժեքը` 14 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը
Ուղեկցորդի ծառայությունը
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Գրանցվելուց հետո խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։ Տեղում կանխիկ գումար չենք ստանում։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Առաջիկա արշավներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Սապբորդինգ
/in Բլոգ /by armeniangeographicԱյսօր արդեն սպորտային տուրիզմի տասնյակ տեսակներ կան և այդ ամենի հետ մեկտեղ նորերն են մշակվում ու զարգացվում։
Առանձնացնենք ջրային տեսակները, որոնք բազմազան են և բազմաթիվ։ Կան առավել հայտնի տեսակներ, օրինակ՝ ռաֆթինգ, սյորֆինգ, առագաստանավային, ստորջրյա։ Բայց այսօր խոսելու ենք Հայաստանում ոչ այնքան հայտնի, բայց աշխարհում արդեն մեծ ճանաչում վայելող Սապբորդինգի SUP (standup paddleboarding) մասին, որը բառացի թարգմանաբար նշանակում է «կանգնած թիավարում»:
Սապբորդինգ / SUP boarding
SUP – ն առաջացել է սյորֆինգ սպորտաձևից, բայց այժմ էապես տարբերվում է դրանից և հասանելի է գրեթե բոլոր տարիքի և ֆիզիկական տվյալներ ունեցող մարդկանց համար։
SUP – ի տախտակներն ավելի լայն ու երկար են, քան սյորֆինգի համար նախատեսվածները, դա արված է նրա համար, որպեսզի թիավարելն ավելի հեշտ լինի։ Իսկ որպեսզի SUP – երը հեշտ լիներ տեղափոխել, արտադրվեցին փչովի տարբերակներ։
Սապբորդինգի ծագումը
SUP բորդինգը, ինչպես և սյորֆինգը, շատ վաղ ծագում ունի։ Այն առաջին անգամ կիրառվել է Հավայան կղզիներում, բնիկ հավայացիների կողմից։ Նրանք մեծ տախտակների վրա կանգնած թիավարելով կարողանում էին անձայն ու աննկատ ներխուժել հակառակորդի տարածք։ Իսկ թիակներն էլ միաժամանակ նիզակի դեր էին խաղում անսպասելի հարձակման ժամանակ։
Սապբորդինգ / SUP boarding
Հավայացիները SUP – երը պատրաստում էին փայտից, շատ դեպքերում դրանց երկարությունը հասնում էր մինչև 6 մետրի։ Ամենամեծ և ամենաաչքի ընկնող բոռդերը, ինչպես կարգն է, պատկանում էին թագավորական ընտանիքի անդամներին։
Սապեր արտադրող առաջին կազմակերպությունը հիմնադրվեց 2005 թվականին, իսկ 2007 թ․-ից SUP բորդինգը սկսեց կիրառվել, որպես պրոֆեսիոնալ մարզաձև։
Ի՞նչ դրական ազդեցություն ունի SUP բորդինգը մարդու օրգանիզմի վրա
Այժմ առանձնացնենք SUP – երի մի քանի տեսակ։ Պարզենք թե առաջին հայացքից այս հանգիստ սպորտաձևն ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա։
Սկսենք սիրտ-անոթային համակարգից (կարդիո)․ գաղտնիք չէ, որ ցանկացած տարիք և ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդուն անհրաժեշտ է մարզումներում կիրառել կարդիո մարզումներ, դա արյան շրջանառությունը բարելավելու ամենաարդյունավետ տարբերակներից է։ Սապբորդինգը կարող է դառնալ ձեր կարդիո մարզումների լավագույն և սիրելի տարբերակը, մարմնի դիրքի, համալիր և դինամիկ շարժումների շնորհիվ։
Սապբորդինգ / SUP boarding
Ընդհանուր դիմացկունությունը մշտապես բարձր պահելը մարդու ֆիզիոլոգիական կարևորագույն խնդիրներից է, իսկ շաբաթական 3-4 ժամ սապինգով զբաղվելը կապահովի բարձր դիմացկունությունը։
Սապինգը հիանալի կերպով կարող է փոխարինել տարբեր սպորտաձևերի, քանի որ Սապինգով զբաղվելու ընթացքում աշխատում են մարմնի համարյա բոլոր մկանները, ինչն օգնում է բարելավել նաև մարմնի կառուցվածքը:
Հայտնի է, որ բնական միջավայրում ֆիզիկական ակտիվությունը եռապատկում է մարզման էֆֆեկտիվությունը։ Սապբորդինգի դեպքում գումարվում է ջրի հանգստացնող և կենտրոնացնող հատկությունը։
Ովքեր կարող են զբաղվել Սապբորդինգով
Ի տարբերություն ջրային այլ սպորտաձևերի Սապբորդինգով զբաղվելը բավականին հեշտ է: Սապբորդինգով կարող են զբաղվել գրեթե բոլոր տարիքի մարդիկ՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները:
Սապբորդինգ / SUP boarding
Այս սպորտաձևն ունի այլ առավելություններ ևս՝ այն կախված չէ քամու ուղղությունից և եղանակային պայմաններից: Պարզապես կանգնում կամ նստում ես տախտակի վրա ու թիավարում։
SUP բորդինգի յուրօրինակ աշխարհ մտնելու համար շատ բան հարկավոր չէ, եթե օրինակ քեզ դուր է գալիս զբաղվել հեծանվային կամ նմանատիպ այլ սպորտաձևով ապա վստահեցնում ենք, որ Սապբորդինգը կդառնա քո ամենասիրելիներից մեկը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Այծպտկունք լեռ
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicԲարձրությունը՝ 3174 մ
Այծպտկունքի կամ Այծու պտկունքի լեռները գտվում են Հայկական Պարի արևմտյան հատվածում։ Սկսվում են Արևմտյան Եփրատի ձախ ափին գտնվող Մարիամի լեռներից և զուգահեռականի ուղղությամբ ձգվում դեպի արևելք։ Հյուսիսային լանջերն իջնում են դեպի Կարնո և Բասենի դաշտ։ Հարավայինը՝ դեպի Դերջանի դաշտ և վերին արաքսյան գոգավորություն։ Կտրտված են Արաքսի և Եփրատի վտակների հովիտներով։ բուսականությունը տափաստանային և լեռնամարգագետնային է։ Ամենաբարձրը Այծպտկունք լեռն է, որը գտնվում է Կարինից 8 կմ հարավ։
Այծպտկունք լեռ / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքում հանդիպում ենք մի ավանդազրույցի ըստ որի Նոյան տապանը երկար ժամանակ ջրերի վրա ծփալուց հետո, հոգնած մի կայան է փնտրում։ Եվ առաջին անգամ տապանը հանդիպում է Կարնո Այծպտկունք լեռան կատարին, ուր մի վայրկյան իսկ չմնալով անցնում է։ Այստեղ Նոյը զգում է, որ ջրերը հետզհետե քաշվում են, հուսահատությունը փարատվում է և ձեռքերը պարզելով աստծուն բացականչում է՝ «գոհանամ քեզանից, տեր»։ Դրանից հետո լեռը կոչվում է Գոհանամ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում