Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։ «Հայաստանի լճերը» ցանկում ներառել ենք միայն այն լճերը, որոնք բնական են կամ ունեն բնական ծագում, բայց հետագայում վերածվել են ջրամբարների։

Հայաստանի լճերը
Հայաստանի լճերը գերում են իրենց գեղեցկությամբ ու ջրի պարզությամբ, սակայն որոշ լճերի հատակը պատված է տիղմով և անվտանգ չէ լողալու համար։ Օրինակ Գոշի լճում կամ Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չենք տալիս։ Նրանց հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։
Հիշեք, որ լողալ կարելի է միայն բնական լճերում, ջրամբարի վերածված լճերում լողալն արգելված է։
Հիշեք նաև, որ Աժդահակի խառնարանային լճում Չլողալն արգելվում է։)
Աժդահակի խառնարանային լիճ
Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։

Աժդահակ լեռան խառնարանային լիճը
Թառի լիճ
Թառի լիճը գտնվում է համանուն լեռան խառնարանում, Աժդահակ լեռնագագաթից 1,3 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 3442 մետր բարձրության վրա։ Թառը լեռան ոչ պաշտոնական անունն է, գագաթն անուն չունի։ Ոմանք այն անվանում են Կարմիրսար։

Թառի լիճ
Մթնալիճ
Արագածը լինելով Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ 4090 մ, իր շուրջն ունի բազմաթիվ բարձրլեռնային լճեր։ Դրանցից հատկապես յուրահատուկ է Մթնալիճ անունը կրող լիճը, որը գտնվում է 3 500 մ բարձրության վրա։ Այն տեղակայված է Արագածի հյուսիսային լանջին՝ Մեծ Մանթաշ գյուղից 15,2 կմ հարավ-արևելք։

Մթնալիճ
Մթնալճի յուրահատկությունն իր տեղադիրքն է Հայաստանի ամենաբարձր գագաթի տակ և կապույտ հայելին, որը չի կարող անտարբեր թողնել բնության սիրահարներին։
Ռապի լիճ
Ռապի լիճը Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակիջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մետր է, մակերեսը՝ 1,2 հա։

Ռապի լիճ
Քարի լիճ
Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան վրա, ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ է:

Քարի լիճ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի
Պարզ լիճ
Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսարևմտյան՝ անտառապատ լանջերին, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Մակերեսը` շուրջ 0,03 ք․կմ, միջին խորությունը` 7 մ:

Պարզ լիճ
Կակաչ լիճ
Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռնահամակարգում, Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2300 մ, մակերեսը` 1 հա: Լիճն անվանում են նաև Ծովագյուղի լիճ։

Կակաչ լիճ
Ծովեր լիճ
Ծովեր լճակը գտնվում է Լոռու մարզում՝ Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, Սևորդյաց լեռների հյուսիսային լանջի աղեղնաձև գոգավորությունում, ծովի մակերևույթից 1390 մետր բարձրության վրա։

Ծովեր լիճ / Լուսանկարը՝ Շահե Հարությունյանի
Սևանա լիճ
Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որն ունի տեկտոնահրաբխային ծագում: Աշխարհում կան բազմաթիվ լճեր, որոնք Սևանից մեծ են և ավելի բարձր են տեղադրված, բայց չեն վայելում այնպիսի ժողովրդականություն ինչպես Սևանը: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով և այլն: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից շուրջ 1900 մ բարձրության վրա:

Սևան
Սևանա լիճը ձգված է հյուսիս արևմուտքից հարավ-արևելք 75 կմ երկարությամբ: Սևանի գոգավորությունը տեկտոնական ծագում ունի, բոլոր կողմերից շրջապատված է լեռներով՝ Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Գեղամա և Վարդենիսի: Արտանիշ և Նորատուս թերակղզիներով անցնող պայմանական գծով լիճը բաժանվում է երկու մասի` Մեծ և Փոքր Սևանի: Ընդհանուր մակերեսը` 1416 ք․կմ է, միջին խորությունը` 41 մ, առավելագույնը` 82 մ:

Սևանա լիճ
Փոքր Սևանը երիտասարդ է, լճային նստվածքները սակավազոր են, փաստորեն ներկայացնում է խորը գրաբեն (տեկտոնական իջվածք)։ Առավելագույն խորությունն ակստեղ հասնում էր 99 մ-ի (մինչև մակարդակի իջեցումը)։ Լիճը փաստորեն առաջացել է Փոքր Սևանի արևմտյան մասում վերին չորրորդական լավաների արտավիժումից։ Մինչև արտավիժումը Հրազդան գետը Մեծ Սևանի հարթ հատակին գալարներ առաջացնելով մտնում էր Շորժայի թմբի մեջ ստեղծված հովիտը, դուրս գալիս Փոքր Սևանի գոգավորություն և այնտեղից հոսում հարավ։ Սակայն լավային արտավիժումների հետևանքով գետի հունը Լճաշեն գյուղից արևմուտք փակվել, և սկսվել է Սևանի լճացումը․ սկզբում Փոքր Սևանում, ապա՝ Մեծ Սևանում։
Սևանա լճի գոգավորությունը բնության հրաշալիքներից մեկն է նաև իր մաքուր օդով, վճիտ ջրով, զովությամբ, պատմական ու բնական հազվագյուտ հուշարձաններով, հանքային ջրերով։
Արտավանի լիճը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա է: Լճի կադաստրային անունը Ալլիճ է, սակայն լիճն ավելի հայտնի է Արտավանի լիճ անվամբ: Արտաքին տեսքը յուրահատուկ է։ Վերևից նայելիս լիճը նման է աշխարհի քարտեզին:

Արտավանի լիճը
Թարփի լիճ
Թարփի լիճը գտնվում է Ողջաբերդի լեռներում՝ Գեղարդ գյուղից 5,5 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2170 մետր բարձրության վրա։

Թարփի լիճը Ողջաբերդի լեռներում / Հեռվում Արագած լեռնազանգվածն է
Ակնա լիճ
Լիճը գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների կենտրոնական կատարային մասում, ծովի մակերևույթից 3032 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,8 ք․կմ է , խորությունը` 15 մ: Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։

Ակնա լիճն ու Գեղամա լեռները
Արփի լիճ
Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում։ Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն խմ: Ամբարտակի կառուցումից հետո, Արփի լիճը դարձավ Հայաստանի երկրորդ ջրային ավազանը Սեւանից հետո: Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը, որը թափվում է Հայաստանը Թուրքիայից բաժանող Ախուրյանի ջրամբարը: Արփի լճին ամենամոտ տեղակայված Պաղակն գյուղակում է գրանցվել Հայաստանի ամենացածր՝ -46 աստիճանը:
2009 թ․-ին ատեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը։ Ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։

Արփի լիճ
Վիշապալիճ (Վանքի լիճ)
Լճակը գտնվում է Արարատի մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ սարավանդի արևմտյան մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արևելք: Ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա, մակերեսը` 30 հա:

Վիշապալիճ (Վանքի լիճ)
Կապույտք կամ Գոմքի լիճ
Կապույտք լիճը առաջացել է համանուն գետի վրա՝ գետի հունի արգելափակման հետևանքով։ Գտնվում է Կապույտ գյուղից 3,2 կմ հարավ-երևելք, ծովի մակերևույթից 2055 մետր բարձրության վրա։ Լիճն անվանում են նաև Գոմքի լիճ, քանի որ մոտ է գտնվում Գոմք գյուղին։ Պաշտոնական անուն չունի։

Կապույտք լիճ / Լուսանկարը՝ Լևոն Գալստյանի
Գոշի լիճ
Լճակը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսային լանջերին, Խաչարձան գետի ձախափնյակում, Ճերմակավան գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1398 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,2 հա:

Գոշի լիճ
Լեսինգի լիճ

Լեսինգի լիճ
Լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը` 1,6 հա, առավելագույն խորությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։

Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգ
Ծակքարի լիճ
Ծակքարի լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3270 մ բարձրության վրա: Մակերեսը` 3 հա:

Ծակքարի լիճ
Կապուտան լիճ
Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.խմ է, առավելագույն խորությունը` 22 մ:

Կապուտան / Գոգի/ լիճ
Կապտաչ կամ Սրտներ լիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հարավային լանջին, Լիճք գյուղից 8 կմ արևմուտք։ Մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ: Տեղացիները լճին «սրտներ» են ասում, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի:

Կապտաչ լիճ
Գազանալիճ
Գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ:

Գազանալիճ / Լուսանկարը՝ Կարեն Մարությանի
Ակնալիճ (Այղր)
Ակնալիճը գտնվում է Ակնալիճ գյուղում, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։

Ակնա (Այղր) լիճ / Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի
Մարգալիճ
Լճակը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Վայքի լեռների հյուսիսային լանջերին, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 1996 մ է, մակերեսը` 1 հա:

Մարգալիճ / Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Վարդավառի լիճ
Վարդավառի լիճը գտնվում է Երևանում։ Կառուցվել է մ․թ․ա․ 8-րդ դարում Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել է Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչ օրս։

Վարդավառի լիճ / Լուսանկարը՝ Արծրուն Արշակյանի
Ծաղկունյաց լիճ
Ծաղկունյաց լիճը գտնվում է Ծաղկունյաց լեռների լանջերին, Աղվերանից 3,6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2427 մետր բարձրության վրա։

Ծաղկունյաց լիճ
Նազելի լիճ
Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գեղամա լեռներում։ Գտնվում է Աժդահակ և Սպիտակասար գագաթների մեջտեղում՝ Նազելի լեռնագագաթից 1,7 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3100 մետր է։ Նազելի լիճն անվանում են նաև Բադի լիճ։

Նազելի լիճ / Գեղամա լեռներ / Լուսանկարը՝ Շուշան Ռուբենյանի
Աթանի լիճ
Աթանի լիճը գտնվում է Լոռու մարզում, Աթան գյուղից 1 կմ արևելք, ծովի մակարդակից 1792 մ բարձրության վրա։

Աթանի լիճ / Լուսանկարը՝ Ստեփան Նալբանդյանի
Սև լիճ
Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Մեծ Իշխանասարի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 2660 մետր բարձրության վրա: Մակերեսը` 1,6 ք․կմ:
Սև լճի մեծ մասը՝ հարավային հատվածը, գտնվում է ՀՀ տարածքում։ Հյուսիսային հատվածը գտնվում է Ադրբեջանում։

Սև լիճ
Ծղուկի կամ Ուխտասարի լիճ
Լիճը (Ուխտալիճ, Ուխտասարի լիճ, Ծղուկի լիճ) գտնվում է Ծղուկ լեռնագագաթից 2,3 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Լճի ափին են գտնվում բազմաթիվ ժայռապատկերներ։ Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել։

Ուխտասարի լիճ
Երկնաքարի լիճ
Իրականում այս լճակն անանուն է, բայց ասում են իբր առաջացել են երկնաքարի հարվածի տեղում։ Չնայած փոքր մակերեսին, խորությունը մոտ 5-6 մետր է։ Լճակը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում և շատ պարզ երևում է Ուղտասարի վերելքի ընթացքում։

Երկնաքարի լիճ
Այլակ լիճ
Այլակ լիճը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում, Թրասար լեռնագագաթից 6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2985 մետր բարձրության վրա։
ՀՀ-Ադրբեջան սահմանային գիծն անցնում է լճի մեջտեղով։

Այլակ լիճ
Վարդենիքի լիճ
Վարդենիքի լիճը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ելփին գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք, Շրեշտասարի լանջին, ծովի մակերևույթից 1753 մետր բարձրության վրա։ Լճակը սնվում է ստորգետնյա ջրերով։

Վարդենիք լիճ
Ումրոյի լիճ
Ումրոյի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագածի արևելյան լանջին, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ., ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա: Մակերեսը` 20 հա:

Ումրոյ լիճ
Երբ կյանքդ փոխվում է 5165-ով
Եղնալիճ
Եղնալիճը գտնվում է Արագածի հյուսիսարևելյան լանջին, Կուրաղբյուր լճից 230 մետր հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3016 մետր։

Եղնալիճ / Լուսանկարը՝ Կարինե Հակոբյանի
Ջոջ լիճ
Ջոջ լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռներում, Լուսագյուղից 1,2 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 2286 մ է։ մակերեսը՝ 0,05 հա։

Ջոջ լիճ / Լուսանկարը՝ Արծրուն Արշակյանի
Յոթ լիճ
Աստղոնք լեռան հարավային լանջերին են գտնվում մի քանի փոքրիկ լճակներ, որոնց ընդհանուր անունով կոչում են «Յոթ լիճ»։ Գտնվում են ծովի մակերևույթից մոտ 3000-3300 մետր բարձրության վրա։

Աստղոնքի «Յոթ լիճը» / Լուսանկարը Աղասի Մարտիրոսյանի
Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ
Ջրաշուշանների լիճը գտնվում է Ուրասար գյուղից 1․2 կմ հյուսիս-արևելք։ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ / Լուսանկարը՝ Լուսինե Աղաբեկյանի

Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ / Լուսանկարը՝ Լուսինե Աղաբեկյանի
Որոտանի լիճ
Որոտանի լիճն առաջացել է Որոտան գետի վրա՝ փլվածքի հետևանքով։ Գտնվում է Հարժիս գյուղից 1,6 կմ հարավ՝ Որոտանի կիրճում։ Ծովի մակերևույթից 1195 մետր բարձրության վրա։ Լիճը կարելի է տեսնել Հարժիսից Տաթև տանող արշավային երթուղին անցնելիս։

Որոտանի լիճ
Սևակն լիճ
Սևակն լիճը գտնվում է Արարատի մարզում, Գենուտի լեռներում, Զանգակատուն գյուղից 1 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1740 մետր է, մակերեսը՝ 0,6 հա։

Սևակն լիճ / Լուսանկարը՝ Ստեփան Նալբանդյանի
Ջղին լճեր
Ջղին բնական լճակները գտնվում են Խոսրովի արգելոցում, Ուրցաձոր գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա։

Ջղին լճեր
Ամառանոց լիճ
Ամառանոց լիճը գտնվում է Շարայի լեռան հյուսիսային լանջին, Լեռնապար գյուղից 6,5 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2324 մետր բարձրության վրա։

Շարայի լեռան լանջին գտնվող Ամառանոց լիճը / Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի
Արմաղանի լիճ
Արմաղանի լիճը գտնվում է Արմաղան լեռան խառնարանում, Մադինա գյուղից 3,4 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 2793 մետր բարձրության վրա։ լճակի մակերեսը կազմում է մոտ 2 հա, խորությունը՝ 2,5 մետր։

Արմաղանի խառնարանային լիճը
Աչքասարի լիճ
Աչքասարի լիճը գտնվում է Ջավախքի լեռնավահանում, Աչքասար լեռնագագաթից 930 մետր արևելք, ծովի մակերևույթից 2932 մետր բարձրության վրա։

Աչքասարի լիճ
Հորսի լիճ
«Հորսի լիճ» ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Հորս գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Քարկատարի լեռներում, ծովի մակերևույթից 2090 մ բարձրության վրա։

Հորսի լիճ
Այստեղ ներկայացրել էինք միայն Հայաստանի տարածքում գտնվող լճերը, իսկ ողջ Հայկական լեռնաշխարհի լճերին կարող եք ծանոթանալ Հայկական լեռնաշխարհի լճերը հոդվածում։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Հայերի էթնիկ բնութագիրը
/in Բլոգ /by armeniangeographicՀայերի ծագումնաբանությունը
Մինչ հայերի էթնիկ բնութագիրը տալը եկեք հասկանանք, թե որտեղից և ինչպես են առաջացել հայերը: Հայերի ծագման վերաբերյալ հին և միջին դարերում կազմվել են մի շարք աշխատություններ: Սակայն հայերի ծագումնաբանության հիմք ընդունվում է Մովսես Խորենացու աշխատությունը: Ըստ Մովսես Խորենացու հայերի ծագումը վերագրվում է Հայկ նահապետին: Սակայն այդ ժամանակ Մովսես Խորենացին չգիտեր Ուրարտական պետության մասին և Վանի շրջանի ուրարտական հուշարձանները վերագրում էր Արա Գեղեցիկին: Հայկը համարվում էր արարչագործ և հսկա աստվածների որդին: Ըստ Մովսես Խորենացու՝ մ.թ.ա 2492 թվականի օգոստոսի 11-ին Հայկը պարտության է մատնում Միջագետքի տիրակալ Բելին և վերահաստատում իր անկախությունը: Եվ այդ օրվանից սկսած է մեկնարկում բուն հայոց տոմարը: Հայկական ավանդության համաձայն, Հայկ նահապետի անունով մեր ազգը կոչվեց «Հայ», երկիրը՝ «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի՝ «Արմենիա» և հայերի՝ «Արմեն» անվանումները:
Հայերի էթնիկ բնութագիրը / «Հայկ և Բել»
Սակայն գոյություն ունի նաև հայերի ծագման արաբական ավանդությունը, ըստ որի հայերի ծագումը կապվում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ: Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունն ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին:
Մարդաբանական նկարագիրը
Այն հարցին, թե ինչ արտաքին տեսք ունեին Հայկական լեռնաշխարհի բնակիչներն, առաջին անգամ պատասխան է տվել Մովսես Խորենացին: Այնուհետև մենք պատկերացում ենք կազմում հայերի արտաքին տեսքի մասին պահպանված Արտաշեսյան դրամների միջոցով, որտեղ պատկերված արքաների արտաքին հատկանիշները գրեթե չեն տարբերվում այժմյան Հայաստանի բնակիչների դիմագծերից: Հայերի մարդաբանական ուսումնասիրություններով զբաղվել են մի շարք մարդաբաններ: Դրա պատճառն այն էր, որ հայերն իրենց ֆիզիկական հատկանիշներով տարածաշրջանում միակն էին:
Տարբեր գիտնականներ և մարդաբաններ պնդում են, որ հայերն, ովքեր պատկանում են արմենոիդ ռասսայական տիպին, գալիս են հին և միջին դարերից, երբ առաջացել է բանական մարդը: Հայկական լեռնաշխարհում այն կազմավորվել է, որպես Եվրոպոիդ ռասսայի հարավային ճյուղ և անփոփոխ պահպանվել իր սկզբնավորման տարածքում: Արմենոիդ տիպն, իր կազմավորման պահից ի վեր, պահպանվում է, և այսօր էլ, նրա տարբերակիչ դիմագծերը հանդիպում են հիմնականում հայերի մոտ: Արմենոիդ մարդաբանական տիպը կազմավորվել և զարգացել է հենց Հայկական լեռնաշխարհի տարածքում:
Հայերի էթնիկ բնութագիրը / արմենոիդ մարդաբանական տիպ
Խորհրդային տարիներին, ըստ էթնիկ մարդաբանության դասակարգումների, հայերը համարվեցին առաջավորասիական տիպ, իսկ արմենոիդ տիպը համարվեց խիստ ազգայնամոլական: Բայց պետք է նշել, որ արմենոիդ անվանումը վերաբերում էր, ոչ թե ազգությանը, այլ աշխարհագրական տեղանքին՝ Հայկական լեռնաշխարհին:
Հայերը, կովկասյան ժողովուրդների հետ համեմատելիս, առանձնացել են երեք հիմնական հատկանիշներով։ Դրանք են՝ պրոֆիլավորված և երկար քիթը, փարթամ երրորդային մազածածկույթը և հարթածոծրակությունը: Մեկ այլ առանձնահատկություն կապված է աչքերի հետ: Հայերի աչքերը շրջապատված են թավ մազածածկույթով, այն է` թավ հոնքեր և թարթիչներ: Մյուս առանձնահատկությունը, դա աչքի անկյունների ցածր դիրքն է, որն էլ հենց տխուր արտահայտություն է հաղորդում հայերի աչքերին: Սակայն սա առաջավորասիական շատ տարածված հատկանիշ է:
Հայերի էթնիկ բնութագիրը
Հայերի կառուցվածքային առանձնահատկությունները հիմնականում պայմանավորված են լեռնային աշխարհագրական դիրքի հետ: Դրանով է պայմանավորված հայերի ցածր հասակը, լայն թիկունքն ու բազուկների ամուր մկանները: Թթվածնի սակավության հետևանքով էլ ձևավորվել է խեթական մեծ արծվաքիթը: Այս ամենը ձևավորվել է լեռային պայմաններում հարմարվողականության արդյունքում:
Աշխարհագրական դիրքն ազդում է ոչ միայն ֆիզիկական հատկանիշների, այլ նաև հոգեբանական հատկանիշների վրա: Լեռնային ժողովուրդների նյարդային համակարգն ավելի ուժեղ է՝ պատրաստ դիմակայելու դժվարություններին:
Սակայն, այս ամենից զատ, պետք է նշել, որ գոյություն չունի հայկական գեն ասվածը: Այնպես ինչպես գոյություն չունի ճապոնական կամ շվեդական գեն: Գոյություն ունի գենի հաճախականության անալիզ, որը ցույց է տալիս, որ որոշ ժողովուրդների մոտ գեները հաճախակի են մի ձևով, մյուս ժողովուրդների մոտ մեկ այլ ձևով: Հայերն, իհարկե, ունեն որոշ ազգային առանձնահատկություններ, բայց և ունեն բազմաթիվ ընդհանրություններ աշխարհի այլ ժողովուրդների հետ: Մեկ այլ բան է, որ յուրաքանչյուր ազգի մոտ կան որոշակի գենային խմբեր, որոնք ավելի հաճախ են հանդիպում:
Էթնիկ խորհրդանիշներ
Ցանկացած էթնիկ խումբ, իր ձևավորման հենց սկզբից փորձում է առանձնանալ այլ էթնիկական խմբերից: Առանձնանալու լավագույն միջոցը սեփական էթնիկ խորհրդանիշներ ստեղծելն է: Էթնիկ խորհրդանիշները հիմնականում վերցվում են բնաշխարհից, անցյալից, մշակույթից, առասպելներից և նույնիսկ մարդկանց արտաքին տեսքից: Եվ հենց այս ամենի պատճառով է, որ էթնիկ խորհրդանիշները համարվում են յուրաքանչյուր ազգի ինքնության կարևոր բաղադրիչ և բնավորության կերտող:
Գրեթե բոլոր ազգերն ունեն իրենց էթնիկ ինքնության խորհրդանիշները, ինչպես, օրինակ՝ Ամերիկայում Ազատության Արձանը, Հաղթական կամարն ու Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայում, Հռոմի Պապը Իտալիայում, կամ Մահատմա Գանդին Հնդկաստանում: Հայերի համար այդպիսի խորհրդանիշներ են հանդիսանում Արարատ լեռը, Մեսրոպ Մաշտոցը, որպես հայկական գրի ստեղծող, Վարդան Մամիկոնյանը, որպես հայ ժողովրդի կյանքում ամենակարևոր ճակատամրտերից մեկում հաղթանակ տարած սպարապետ, Սասունցի Դավիթը, որպես հայկական էպոսի գլխավոր հերոս և հայի հավաքական կերպարի մարմնավորում:
Գրիգոր Խանջյան «Վարդանանք»
Այս բոլոր էթնիկ խորհրդանիշների փոփոխումը կամ փոխարինումը նորերով մեծապես ազդում է ազգի էթնիկ ինքնագիտակցության վրա, սակայն եթե տարիների ընթացքում այս էթնիկ խորհրդանիշներ չեն փոխարինվում նորերով, դա կարող է հանգեցնել ազգի մասնատման:
Կա տարածած կարծիք, որ էթնիկական խորհրդանիշներն իրենցից ներկայացնում են տվյալ ազգի հոգեբանական ամբողջությունը: Այս համատեքստում կարելի է ասել, որ դրանք յուրահատուկ կոդեր են, որոնց ապակոդավորելու միջոցով կարելի է բացահայտել ազգային ինքնության մի շարք կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են՝ բնավորությունը, մենտալիտետը և աշխարհի մասին պատկերացումները:
Էթնիկական խորհրդանիշերի ստեղծումը մշտական և անդադար գործընթաց է: Եթե տվյալ ազգը չի կարողանում իր հին խորհրդանիշների հետ զուգահեռ ձևավորել կամ փոխառել այլ էթնիկ խորհրդանիշներ, ապա դա ազդում է էթնիկ խմբի գոյության վրա:
Պետք է նշել նաև, որ հայերը համարվում են էթնիկորեն միատարր ազգ, քանի որ ազգային փոքրամասնութոյւններն այստեղ կազմում են բնակչության ընդամենը 3%-ը:
Հայկական անունները
Անունը ոչ միայն դիմելու, այլ հաճախ նաև ազգային առանձնահատկություններն ընդգծելու միջոց է: Հայկական անունները ստեղծվել են բնության հանդեպ սիրուց, ազգերի միջև փոխհարաբերություններից, ազատագրական շարժումների և պատերազմների հետևանքով: Հայկը հայկական անունների շարքում առաջինն է: Եվ հենց այս առասպելական հերոսի անունով էլ հետագայում կոչվեց հայկական պետությունը՝ Հայք, Հայաստան և հայեր:
Հայերի էթնիկ բնութագիրը / Հայկ Նահապետ
Ըստ Մովսես Խորենացու Հայկը Նոյի 5-րդ սերունդն էր, ով հաղթեց Բելին և դրեց Հայոց պետության հիմքերը: Հայկի ցեղակից անուններից են Արմենակը, Արամայիսը, Արամը, Արան: Գերակշռում էին հիմնականում պատմադիցաբանական հերոսների անունները: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո սկսեցին տարածվել նոր Աստվածաշնչյան անուններ: Տարիների ընթացքում անունների ցանկը համալրվում է նորերով, իսկ հին անձնանուններից շատերը մոռացության են մատնվում:
Հայկական անունների մեջ հստակ տարանջատում կար արական և իգական անձնանունների միջև: Տղամարդկանց մեծ մասամբ կոչել են աստվածների, հաղթողների և արքաների անուններով, իսկ կանանց ոչ միայն աստվածուհիների և քրիստոնեական կույսերի, այլ նաև ծաղիկների, բնական երևույթների, թանկարժեք քարերի անուններով:
Անահիտ աստածուհի
Հայերի կյանքում իրենց անվանը զուգահեռ կարևոր նշանակություն ունեին նաև ազգանունները: Հնում ազգանվան միջոցով են իմացել, թե տվյալ մարդն ում որդին կամ ում ժառանգն է: Ազգանունների իմաստը դարերի ընթացքում մնացել է նույնը, փոփոխվել է միայն դրա կազմությունը: Հայկական ազգանունների 99 %-ը կազմվում է ցեղի նահապետական անվան և -յան մասնիկի միակցությամբ: Սակայն միշտ չէ, որ -յան-ին կցվել են նահապետական անուններ: Հաճախ ազգանունները կազմվում էին ըստ մասնագիտության, ինչպես օրինակ՝ Ներկարարյան, Բժշկյան, Դարբինյան և այլն: Շատ հազվադեպ հանդիպում են նաև -ունի մասնիկի կազմությամբ ազգանունները, որոնց արմատները շատ ավելի հին են:
Ազգային արժեքներ
Յուրաքանչյու ժողովրդի հայելին նրա ստեղծած արժեքներն են: Հայերն, անկախ բազմաթիվ պատերաղմներից, պահպանել են ոչ միայն ավանդույթներն, այլ նաև ինքնությունը, մշակույթը, կրոնը և լեզուն: Եվ դարեր շարունակ կարողացել են փոխանցել այն ամենն ինչ կոչվում է ազգային արժեք:
Ազգային արժեքների պահպանության մեջ կարևոր նշանակություն է ունեցել գրերի գյուտը: 405 թվականից սկսված հայերն ունեցան իրենց յուրօրինակ այբուբենը, որը և դարձավ հայերի ամենակարևոր ազգային արժեքներից մեկը: Եվրոպայում միայն հայերն ու վրացիներն են, որ ունեն իրենց սեփական գիրը, մնացյալ ազգերը գրում են օգտագործելով կամ լատինական կամ կիրիլյան այբուբենը: Հենց գրերի ստեղծումով էր, որ արժևորվեց հայոց լեզվի և մշակույթի պահպանությունը:
Մեսրոպ Մաշտոցը և հայկական գիրը
Հայերն իրենց մշակութային արժեքները հավերժացրել են նաև հայկական գորգի վրա: Պատմական Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում գորգ են գործել: 13-րդ դարի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն Փոքր Հայքում ճամփորդությունից հետո պատմել է, որ հայերը և հույները ժամանակին գործում էին ամենանուրբ և բարձրարվեստ գորգերը:
Ազգային արժեքների ցանկում իր ուրույն տեղն է գրավում ազգային հագուստը՝ տարազը: Այն արտահայտում է ժողովրդի մտածողությունը: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:
Արևմտյան Հայաստանի տարազ
Խոսելով ազգային հագուստի մասին՝ ազգային արժեքների շարքում պետք է առանձնացնենք նաև ազգային երգն ու պարը: Ազգային պարը, թերևս ազգի ամենայուրահատուկ և տարբերակիչ մշակութային տարրն է, որն առօրյայի և խնջույքների անբաժան մասն է կազմում: Այն ժողովրդի բնորոշ գծերի, ապրելակերպի և քաղաքակրթության աստիճանի կարևոր արտահայտչամիջոցն է:
Ազգայի արժեքների այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, քանի որ հայերի ազգային արժեքներն են՝ պատմությունն ու անցած ճանապարհը, հավատալիքները, մշակութային հազարամյա նյութական և ոչ նյութական ժառանգությունները, որոնք բազմաթիվ են:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական տուֆ
/in Բլոգ /by armeniangeographicՀայկական տուֆի առանձնահատկությունները
Դարեր առաջ արդեն հայերը համոզել էին, որ տուֆն ավելի ամուր քարատեսակ է, քան աղյուսը: Ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ այս քարատեսակը նաև միատարր է և նրանից հնարավոր է հարթ և հավասար ուղղանկյուն կտորներ ստանալ:
Տուֆն առաջանում է հրաբխային ժայթքման արդյունքում գոյացած մոխիրի և պեմզային թրծման արդյունքում: Հենց դրանով էլ պայմանավորված է տուֆի գլխավոր առավելությունը՝ թեթև քաշը, փխրությունն ու բազմաթիվ գունային երանգները: Սա հնարավորություն էր տալիս ապահովելու շենքերի գեղեցիկ և քանդակազարդ արտաքին տեսքը:
Հայկական տուֆ / լուսանկարը՝ evnmag.com-ի
Տուֆը կտրելու համար անհրաժեշտ չէին մեքենաներ և ժամանակակից սարքավորումներ: Միայն կացինը և սղոցը բավարար էին, որպեսզի ստանային հավասար քարի կտորներ:
Տուֆն ունի նաև շնչելու հատկություն: Քարի ծակոտիները հնարավորություն են տալիս ձմռանը շենքի ներսում պահպանել 0-ից բարձր ջերմաստիճան, իսկ ամռանը խուսափել դրսի շոգից: Եվ այսպիսով, տուֆից պատրաստված շենքերը ապահովված են լինում բնական օդափոխությամբ:
Հնում մարդիկ կարծում էին, որ տուֆն այդքան էլ ամուր քարատեսակ չէ: Եվ որպեսզի ավելի ամրացնեին տուֆից պատրաստված շինությունները, դրանք օծել են յուղով, իսկ այնուհետև ներկել որդան կարմիրով: Եվ միգուցե հենց այս ամենի շնորհիվ է, որ մի շարք շինություններ մինչ օրս կանգուն են մնացել:
Տուֆի տեսակները
Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տուֆի մի ամբողջ հանքավայր: Այն աչքի է ընկնում ոչ միայն տուֆի առատությամբ, այլ նաև գունային բազմազանությամբ: Կարելի է հանդիպել վարդագույնից մինչև մուգ հրաբխագույնի երանգները: Տուֆի 28 երանգներից Հայաստանում տարածված են մանուշակագույնը, կարմիրը, նարնջագույնը, շագանակագույնը, վարդագույնը և սևը:
Հայկական տուֆը բաժանվում է 5 հիմնական տեսակների՝
Հայկական տուֆ / լուսանկարը՝ evnmag.com-ի
Գիտնականների պնդմամբ տուֆի գույների տարբերությունները կապված են լավայի հոսքի արագության, դրա ավարտի վայրի և օքսիդացման հետ: Վարդագույն տուֆը՝ այսպես կոչված զոդված տուֆն է, որն առաջանում է պիրոկլատիկ հոսքերի վերին շերտերից, որոնք և տարածված են Հայաստանի տարածքում: Վարդագույնը հենց տուֆի իսկական օքսիդացման գույնն է, որը ձևավորվում է անմիջապես պրիոկլատիկ հոսքերի սառեցումից հետո:
Հայաստանում տուֆի ամենամեծ հանքավայրերից մեկը գտնվում է Արթիկ քաղաքում: Հենց այստեղ էլ մշակվում է բոլորին հայտնի վարդագույն տուֆը: Արթիկից տուֆը արտահանվում է բազմաթիվ երկրներ:
Վարդագույն տուֆի քաղաքը
Երևանի ճարտարապետության գլխավոր առանձնահատկությունը տուֆն է: Հենց իր վարդագույն համայնապատկերի համար էլ Երևանը կոչվել է վարդագույն քաղաք: Քաղաքն իր ամենավառ գունավորումը ստանում է արևածագի և արևամուտի ժամերին և օրվա ընթացքում փոխում է իր գույնը՝ կախված թե որտեղ է գտնվում արևը: Սա էլ հենց Թամանյանի երազանքն էր՝ կառուցել արևի քաղաք:
Հայկական տուֆ / Վարդագույն Երևանը
Դեռ դարեր առաջ Արգիշտի արքան հրամայել էր Էրեբունի մայրաքաղաքը կառուցել սև տուֆից, քանի որ սև տուֆի հանքը գտնվում էր հենց կառուցվող քաղաքում: Էրեբունի մայրաքաղաքից մինչև Երևան տուֆը չի փոփոխվել և չի կորցրել իր արժեքը: Եվ դարեր անց Թամանյանը, հետևելով հայկական ճարտարապետության ավանդույթներին, որոշեց, որ Հայաստանի նոր մայրաքաղաքը պետք է կառուցվի վարդագույն և սև տուֆից:
Սև տուֆի քաղաքը
Այնպես ինչպես Երևանը կոչվում է վարդագույն քաղաք, վարդագույն տուֆից կառուցված լինելու պատճառով, այնպես էլ Գյումրին կոչվում է «Սև տուֆի քաղաք»: Գյումրու քաղաքաշինության մեջ մեծապես օգտագործվել է սև տուֆը: Քաղաքի ճարտարապետության մեջ օգտագործված է մի յուրահատուկ մեթոդ, որը կոչվում է ադամանդի էֆեկտ: Այն ստեղծվում է պատերի վրա կարմիր և սև տուֆի համադրումից: 1860-80 թվականներին քաղաքաշինության մեջ օգտագործում էին հիմնականում կարմիր և սև տուֆի տեսակները, որն այդ ժամանկ կոչվում էր «Ալեքսանդրապոլյան ոճ»: Իսկ արդեն 1880 թվականից սկսած սև տուֆը դարձավ գերակշռողը քաղաքի ճարտարապետության մեջ:
Հայկական տուֆ / սև տուֆի քաղաք Գյումրին
Գյումրիում սև տուֆից կառուցված նշանակալի կառույցներից է Սև Բերդը, որն իր անվանումը ստացել է հենց սև տուֆից պատրաստված լինելու պատճառով: Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց և ծառայել, որպես զինվորների բանտ:
Այժմ բերդը հանդիսանում է Գյումրու կարևոր ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց:
Տուֆից պատրաստված զարդեր
Ընդունված է, որ ոսկին և արծաթը զարդի են վերածվում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի համադրությամբ: Սակայն վերջին տարիներին սկսել են պատրաստվել զարդեր արծաթի և Հայկական լեռնաշխարհում ամենատարածված քարի՝ տուֆի համադրությամբ: Բայց սրանից զարդերի արժեքը չի նվազում, քանի որ տուֆից զարդեր պատրաստելը բավականին բարդ և աշխատատար գործընթաց է: Վարպետից մեծ ջանքեր են պահանջվում մեծ տուֆի կտորներից փոքրիկ և հավասար քարակտորներ ստանալու համար: Եվ այս երկար աշխատանքի արդյունքում էլ ստացվում են այդքան յուրօրինակ զարդերը, որոնցում օգտագործվում է Հայաստանի, կարելի է ասել, ամենաազգային քարը՝ տուֆը:
Տուֆից պատրաստված զարդերը կարելի է ձեռք բերել «Զնդան»-ից:
Հայկական տուֆը զարդերում / լուսանկարը «Զնդան»-ի ֆեյսբուքյան էջից
Տուֆը և խաչքարերը
Հայերի կյանքում տուֆը չի օգտագործվել միայն քաղաքաշինության մեջ: Այն մեծ քանակությամբ օգտագործվել է նաև եկեղեցաշինության մեջ: Հայաստանի վանքերն ու վանական համալիրները մեծամասամբ կառուցված են տուֆից: Տուֆը նաև ամենահարմար հումքն է ծառայում հայկական խաչքարերի կերտման համար, քանի որ տուֆը շատ հարմար էր տարբեր տեսակի քանդակների և զարդանախշերի համար: Քարի փխրունությունն ու թեթևությունը հեշտացնում է քարի վրա բազմաթիվ մանր զարդանախշեր փորագրելու գործընթացը: Ինչպես նաև, հայկական տուֆի օգտագործումը խաչքարերի պատրաստման մեջ՝ ավելի է կարևորում դրանք ազգային արժեքների համատեքստում։
Հայկական խաչքար / հեղինակներ՝ Արսեն Փանոսյան, Արթուր Պարույրյան և Պարույր Պարույրյան
Գուցե դարեր առաջ, տուֆի օգտագործումը քաղաքաշինության և այլ շինարարական նպատակներով պայմանավորված էր տարածաշրջանում դրա առատության, թեթևության և պրակտիկության հետ: Սակայն այժմ հայկական մշակույթում տուֆը շատ ավելին է, քան պարզապես հարմար և պրակտիկ քարատեսակ: Տուֆն այժմ համարվում է ազգային յուրահատուկ արժեք, որից միշտ կարելի է զգալ հարազատ ու ջերմ քաղաքի բույրը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Պաշտպանություն թունավոր օձերից
/in Գոյատևում /by armeniangeographicԵրկրագնդում տարեկան մոտ կես միլիոն մարդ է ենթարկվում թունավոր օձերի հարձակման, և նրանցից մոտ 30-40 հազարը մահանում է:
Հայաստանի թունավոր օձերը / Հայկական իժ
Օձերը երբեք մարդկանց վրա նախահարձակ չեն լինում, ընդհակառակը, խուսափում են մարդկանցից: Խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդիկ անզգուշորեն տրորում են օձին, կամ պարզապես չափից շատ մոտենում նրանց: Սա առավել արդիական է լինում, երբ մայր օձը պաշտպանում է ձվերը:
Հաճախ, օրվա շոգ ժամերին, օձերը թաքնվում են թփերի, քարերի տակ, ժայռերի արանքում: Արշավականը կամ հողագործ գյուղացին չի նկատում և քայլելիս ոտքը դնում է օձի կողքին: Այս պարագայում խայթոցը օձի բնական արձագանքն է, իսկ մեղավորը՝ մարդը: Հիմնականում օձերը զգուշացնում են իրենց ներկայության մասին՝ հանելով բնորոշ ֆշշոցը: Այդ ձայնը նրանք հանում են թեփուկների միջոցով: Մարմնի իրար կպած գալարները շարժելիս՝ թեփուկների շփումից առաջանում է այդ բնորոշ ձայնը: Կա իժերի մի տեսակ՝ կոչվում են շառաչող օձեր, որոնք պոչի ծայրին ունեն ձևափոխված թեփուկներից կազմված բոժոժներ: Օձը թափահարում է պոչը և բոժոժներով արձակում բնորոշ շառաչող ձայնը, որտեղից էլ ստացել է այդ անվանումը:
Օձի թույնը և դրա ազդեցությունը
Օձերի թույնը դեղնավուն, թափանցիկ հեղուկ է, որը արտադրվում է զույգ թունավոր գեղձերում: Չորացրած վիճակում օձի թույնը պահպանում է իր թունավոր հատկությունը տասնյակ տարիներ:
Օձերի թույները բաժանվում են երեք մեծ խմբի՝
Նեյրոտոքսին
Խոցում է զոհի նյարդային համակարգը: Ուղեղից և ոնղուղեից նյարդային ազդակները դադարում են հասնել սիրտ, թոքեր, մկաններ: Զոհը պարալիզացվում է և չի կարողանում շարժվել: Հիմնականում մահանում է շնչահեղձությունից կամ սրտի կանգից: Նեյրոտքսինով զինված օձերից են՝ կոբրաների մեծամասնությունը՝ թագավորական կոբրայի գլխավորությամբ և ծովային օձերի մեծամասնությունը:
Օձի թույն
Հեմոտոքսին
Խոցում է արյան մեջ էրիթրոցիտները՝ ոչնչացնելով դրանք: Սրա արդյունքում արյունը մակարդվում է անոթներում, առաջանում է հեմոլիզ, հեմոգլոբինը անջատվում է արյան պլազմայից, ինչի արդյունքում խախտվում է օրգանիզմի սնուցումը՝ հանգեցնելով մահվան: Հեմոտոքսինով զինված օձերից են իժերի մեծամասնությունը՝ այդ թվում Հայաստանում հանդիպող չորսը տեսակի իժերը, որոշ կոբրաներ, Տրոպիկական շառաչող օձը:
Ցիտոտոքսին
Թերևս այս եռյակից ամենասարսափելին է: Ցիտոտոքսինը սպանում է խոցված բջիջները, տուժածի մոտ սկսվում է մեռուկացում և քայքայում: Այլ կերպ ասած սա օգնում է, որպեսզի օձի զոհը սկսի «մարսվել»՝ մինչև նրան կուլ տալը: Ի վերջո զոհը վերածվում է դոնդողանման զանգվածի, ինչը հեշտացնում է օձին կուլ տալ, և արդեն ներսում, մարսել այն: Ցիտոտոքսինով են զինված թագավորական մամբան՝ աշխարհի ամենավտանգավոր օձերից մեկը և որոշ կոբրաներ:
Սակայն պարտադիր չէ, որ օձը զինված լինի միայն մեկ որոշոկի տեսակի թույնով: Շատ հաճախ նույն տեսակը կարող է իր զինանոցում ունենալ մի քանի տեսակի թույներից բաղկացած կոկտեյլ, ինչն առավել մահացու է դարձնում նրան:
Հայաստանի թունավոր օձերը չորսն են, չորսն էլ իժերի ընտանիքից: Դրանք են՝ հայկական իժ, Հայկական լեռնատափաստանային իժ, Դարևսկու իժ և Գյուրզա:
Հայաստանի թունավոր օձերը / Դարևսկու իժ
Չնայած չորսն էլ թունավոր են, մարդու համար առավել մեծ վտանգ ներկայացնում է Գյուրզան: Այն զինված է ուժեղ հեմոտոքսինով, որը խոցում է նույնիսկ հասուն մարդուն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում, բացի Գեղարքունիքի մարզից: Տարածված է նախալեռնային և ցածր լեռնային տարածքներում, տափաստաններում, կիսատափաստաններում, կիսանապատաներում և նոսրանտառներում:
Թույնի տեղային ազդեցությունը
Խայթոցից անմիջապես հետո դեռևս ուժեղ ցավ չի լինում, սակայն 10-15 րոպե հետո առաջանում է ուժեղ և այրող բնույթի ցավ: Խայթած հատվածն այտուցվում է կամ ուռում և սկսում է տարածվել: Վերջույթն իր ծավալով կարող է երկու անգամ մեծանալ:
Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանի խայթոցները, քանի որ այտուցի կամ ուռածության հետևանքով կարող է առաջանալ շնչուղիների անցանելիության խանգարում, և մարդը կարող է խեղդվել: Սրանք թույնի տեղային ազդեցություններն են:
Թույնի ընդհանուր ազդեցությունը
Ինչպես նշեցինք իժերի թույնը ազդում է էրիթրոցիթների վրա՝ ջախջախելով դրանք: Տուժածի մոտ առաջ է գալիս գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ծարավի զգացում, բերանի չորություն, փորլուծություն, ընդհանուր թուլություն, քնկոտություն, արյունահոսություն քթից, երբեմն էլ ժամանակավոր կուրություն: Տուժածն ընկնում է ծանր վիճակի մեջ, որն անվանում են շոկային վիճակ:
Առաջին օգնություն
Ոչ թունավոր օձերի խայթոցների դեպքում վերքը լվացեք և մշակեք յոդով, տեղադրեք վիրակապ: 99.9% դեպքերում ամեն ինչ ընթանում է առանց բարդությունների:
Իսկ եթե խայթել է թունավոր օձը, ապա պետք է․
Հայաստանի թունավոր օձերը
Ինչպե՞ս կատարել արտածծումը
Արտածծելու համար ծալքի ձևով բռնեք խայթված մասը և այնպես սեղմեք, որ խայթած երկու վերքերից երևան արյան կաթիլներ: Այնուհետև 10-15 րոպեի ընթացքում արտածծեք առավելագույն քանակությամբ արյուն և անընդհատ թքեք: Վերջում բերանը ողողեք ջրով: Հաշվի առեք, որ արյան միջոցով տուժածից ձեզ կարող են փոխանցվել տարբեր վարակներ՝ հեպատիտ, ՁԻԱՀ և այլն: Նաև հաշվի առեք, որ եթե բերանի խոռոչում ունեք բաց վերք կամ վնասված ատամ, ապա արտածծած թույնը կարող է ձեզ նույնպես խոցել: Սակայն խուճապահար նույնպես չարժի լինել, քանի որ թույնն ազդում է միայն արյան մեջ հատնվելու դեպքում: Այնպես որ, եթե արտածծած զանգվածը պատահաբար կուլ գնա, ոչ մի վնաս չի պատճառի ստամոքսում:
Պաշտպանություն թունավոր օձերից
Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ արտածծել թույնը, ապա 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած մասի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից: Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել վերքի վրա: Այս գործողությունը ևս թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից դադարի արյուն դուրս գալ:
Անպայման պառկեցրեք տուժածին
Տուժածը չպետք է շարժվի
Պաշտպանություն թունավոր օձերից
Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել
Օձի հարձակման ժամանակ մարդիկ հիմնականում մահանում են ոչ թե բուն խայթոցից, այլ սխալ կերպով ցուցաբերած օգնությունից:
Այդ պատճառով օգնություն ցուցաբերելիս հիշեք.
Հայաստանի թունավոր օձերը
Ինչպե՞ս խուսափել օձերի խայթոցներից
Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին
Արշավելիս զգուշացեք օձերից
Հայաստանի թերևս բոլոր խոշոր բուժ. հաստատություններում առկա է անտիգյուրզին շիճուկը, որը հիմնականում բավարար հակաթույն է Գյուրզայի, Դարևսկու և Լեռնատափաստանային իժերի դեմ: Իր բաղադրությամբ տարբերվում է Հայկական իժի թույնը: Ինչը բարդույթներ կարող է առաջացնել, քանի որ մինչև համապատասխան հակաթույներ ներարկելը, պետք է պարզել, թե ի՞նչ օձ է ձեզ խայթել:
Հայաստանի թունավոր օձերը
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի, հնարավորության դեպքում բժիշկներին նկարագրվի, թե ի՞նչ օձ է խայթել: Ապահովելով սեփական անվտանգությունը՝ փորձեք նկարել օձին: Օձին սպանել չի կարելի, քանի որ բոլոր օձերը շատ կարևոր դեր ունեն էկոլոգիայի մեջ, իսկ նրանց մեծ մասը նաև Կարմիր գրքում է գրանցված՝ Դարևսկու իժն ընդհանրապես կրիտիկական վիճակում է գտնվում:
Մի՛ սպանեք օձերին, դժբախտ դեպքերից խուսափելու համար բավական է զգուշացնել օձին ձեր մոտենալու մասին: Մեծ խմբերով մեկ շարք կազմած քայլելիս՝ դուք գրեթե ամբողջովին ապահովագրում եք ձեզ օձի հետ առերեսումից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայաստանի լճերը
/in Բլոգ /by armeniangeographicՀայաստանի լճերը
Հայաստանի լճերը գերում են իրենց գեղեցկությամբ ու ջրի պարզությամբ, սակայն որոշ լճերի հատակը պատված է տիղմով և անվտանգ չէ լողալու համար։ Օրինակ Գոշի լճում կամ Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չենք տալիս։ Նրանց հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։
Հիշեք, որ լողալ կարելի է միայն բնական լճերում, ջրամբարի վերածված լճերում լողալն արգելված է։
Հիշեք նաև, որ Աժդահակի խառնարանային լճում Չլողալն արգելվում է։)
Աժդահակի խառնարանային լիճ
Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։
Աժդահակ լեռան խառնարանային լիճը
Թառի լիճ
Թառի լիճը գտնվում է համանուն լեռան խառնարանում, Աժդահակ լեռնագագաթից 1,3 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 3442 մետր բարձրության վրա։ Թառը լեռան ոչ պաշտոնական անունն է, գագաթն անուն չունի։ Ոմանք այն անվանում են Կարմիրսար։
Թառի լիճ
Մթնալիճ
Արագածը լինելով Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ 4090 մ, իր շուրջն ունի բազմաթիվ բարձրլեռնային լճեր։ Դրանցից հատկապես յուրահատուկ է Մթնալիճ անունը կրող լիճը, որը գտնվում է 3 500 մ բարձրության վրա։ Այն տեղակայված է Արագածի հյուսիսային լանջին՝ Մեծ Մանթաշ գյուղից 15,2 կմ հարավ-արևելք։
Մթնալիճ
Մթնալճի յուրահատկությունն իր տեղադիրքն է Հայաստանի ամենաբարձր գագաթի տակ և կապույտ հայելին, որը չի կարող անտարբեր թողնել բնության սիրահարներին։
Ռապի լիճ
Ռապի լիճը Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակիջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մետր է, մակերեսը՝ 1,2 հա։
Ռապի լիճ
Քարի լիճ
Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան վրա, ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ է:
Քարի լիճ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի
Պարզ լիճ
Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսարևմտյան՝ անտառապատ լանջերին, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Մակերեսը` շուրջ 0,03 ք․կմ, միջին խորությունը` 7 մ:
Պարզ լիճ
Կակաչ լիճ
Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռնահամակարգում, Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2300 մ, մակերեսը` 1 հա: Լիճն անվանում են նաև Ծովագյուղի լիճ։
Կակաչ լիճ
Ծովեր լիճ
Ծովեր լճակը գտնվում է Լոռու մարզում՝ Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, Սևորդյաց լեռների հյուսիսային լանջի աղեղնաձև գոգավորությունում, ծովի մակերևույթից 1390 մետր բարձրության վրա։
Ծովեր լիճ / Լուսանկարը՝ Շահե Հարությունյանի
Սևանա լիճ
Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որն ունի տեկտոնահրաբխային ծագում: Աշխարհում կան բազմաթիվ լճեր, որոնք Սևանից մեծ են և ավելի բարձր են տեղադրված, բայց չեն վայելում այնպիսի ժողովրդականություն ինչպես Սևանը: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով և այլն: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից շուրջ 1900 մ բարձրության վրա:
Սևան
Սևանա լիճը ձգված է հյուսիս արևմուտքից հարավ-արևելք 75 կմ երկարությամբ: Սևանի գոգավորությունը տեկտոնական ծագում ունի, բոլոր կողմերից շրջապատված է լեռներով՝ Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Գեղամա և Վարդենիսի: Արտանիշ և Նորատուս թերակղզիներով անցնող պայմանական գծով լիճը բաժանվում է երկու մասի` Մեծ և Փոքր Սևանի: Ընդհանուր մակերեսը` 1416 ք․կմ է, միջին խորությունը` 41 մ, առավելագույնը` 82 մ:
Սևանա լիճ
Փոքր Սևանը երիտասարդ է, լճային նստվածքները սակավազոր են, փաստորեն ներկայացնում է խորը գրաբեն (տեկտոնական իջվածք)։ Առավելագույն խորությունն ակստեղ հասնում էր 99 մ-ի (մինչև մակարդակի իջեցումը)։ Լիճը փաստորեն առաջացել է Փոքր Սևանի արևմտյան մասում վերին չորրորդական լավաների արտավիժումից։ Մինչև արտավիժումը Հրազդան գետը Մեծ Սևանի հարթ հատակին գալարներ առաջացնելով մտնում էր Շորժայի թմբի մեջ ստեղծված հովիտը, դուրս գալիս Փոքր Սևանի գոգավորություն և այնտեղից հոսում հարավ։ Սակայն լավային արտավիժումների հետևանքով գետի հունը Լճաշեն գյուղից արևմուտք փակվել, և սկսվել է Սևանի լճացումը․ սկզբում Փոքր Սևանում, ապա՝ Մեծ Սևանում։
Սևանա լճի գոգավորությունը բնության հրաշալիքներից մեկն է նաև իր մաքուր օդով, վճիտ ջրով, զովությամբ, պատմական ու բնական հազվագյուտ հուշարձաններով, հանքային ջրերով։
Արտավանի լիճ
Արտավանի լիճը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա է: Լճի կադաստրային անունը Ալլիճ է, սակայն լիճն ավելի հայտնի է Արտավանի լիճ անվամբ: Արտաքին տեսքը յուրահատուկ է։ Վերևից նայելիս լիճը նման է աշխարհի քարտեզին:
Արտավանի լիճը
Թարփի լիճ
Թարփի լիճը գտնվում է Ողջաբերդի լեռներում՝ Գեղարդ գյուղից 5,5 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2170 մետր բարձրության վրա։
Թարփի լիճը Ողջաբերդի լեռներում / Հեռվում Արագած լեռնազանգվածն է
Ակնա լիճ
Լիճը գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների կենտրոնական կատարային մասում, ծովի մակերևույթից 3032 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,8 ք․կմ է , խորությունը` 15 մ: Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։
Ակնա լիճն ու Գեղամա լեռները
Արփի լիճ
Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում։ Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն խմ: Ամբարտակի կառուցումից հետո, Արփի լիճը դարձավ Հայաստանի երկրորդ ջրային ավազանը Սեւանից հետո: Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը, որը թափվում է Հայաստանը Թուրքիայից բաժանող Ախուրյանի ջրամբարը: Արփի լճին ամենամոտ տեղակայված Պաղակն գյուղակում է գրանցվել Հայաստանի ամենացածր՝ -46 աստիճանը:
2009 թ․-ին ատեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը։ Ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։
Արփի լիճ
Վիշապալիճ (Վանքի լիճ)
Լճակը գտնվում է Արարատի մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ սարավանդի արևմտյան մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արևելք: Ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա, մակերեսը` 30 հա:
Վիշապալիճ (Վանքի լիճ)
Կապույտք կամ Գոմքի լիճ
Կապույտք լիճը առաջացել է համանուն գետի վրա՝ գետի հունի արգելափակման հետևանքով։ Գտնվում է Կապույտ գյուղից 3,2 կմ հարավ-երևելք, ծովի մակերևույթից 2055 մետր բարձրության վրա։ Լիճն անվանում են նաև Գոմքի լիճ, քանի որ մոտ է գտնվում Գոմք գյուղին։ Պաշտոնական անուն չունի։
Կապույտք լիճ / Լուսանկարը՝ Լևոն Գալստյանի
Գոշի լիճ
Լճակը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսային լանջերին, Խաչարձան գետի ձախափնյակում, Ճերմակավան գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1398 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,2 հա:
Գոշի լիճ
Լեսինգի լիճ
Լեսինգի լիճ
Լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը` 1,6 հա, առավելագույն խորությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։
Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգ
Ծակքարի լիճ
Ծակքարի լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3270 մ բարձրության վրա: Մակերեսը` 3 հա:
Ծակքարի լիճ
Կապուտան լիճ
Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.խմ է, առավելագույն խորությունը` 22 մ:
Կապուտան / Գոգի/ լիճ
Կապտաչ կամ Սրտներ լիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հարավային լանջին, Լիճք գյուղից 8 կմ արևմուտք։ Մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ: Տեղացիները լճին «սրտներ» են ասում, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի:
Կապտաչ լիճ
Գազանալիճ
Գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ:
Գազանալիճ / Լուսանկարը՝ Կարեն Մարությանի
Ինչպե՞ս պատրաստվել Արարատի վերելքին
Ակնալիճ (Այղր)
Ակնալիճը գտնվում է Ակնալիճ գյուղում, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։
Ակնա (Այղր) լիճ / Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի
Մարգալիճ
Լճակը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Վայքի լեռների հյուսիսային լանջերին, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 1996 մ է, մակերեսը` 1 հա:
Մարգալիճ / Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Վարդավառի լիճ
Վարդավառի լիճը գտնվում է Երևանում։ Կառուցվել է մ․թ․ա․ 8-րդ դարում Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել է Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչ օրս։
Վարդավառի լիճ / Լուսանկարը՝ Արծրուն Արշակյանի
Ծաղկունյաց լիճ
Ծաղկունյաց լիճը գտնվում է Ծաղկունյաց լեռների լանջերին, Աղվերանից 3,6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2427 մետր բարձրության վրա։
Ծաղկունյաց լիճ
Նազելի լիճ
Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գեղամա լեռներում։ Գտնվում է Աժդահակ և Սպիտակասար գագաթների մեջտեղում՝ Նազելի լեռնագագաթից 1,7 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3100 մետր է։ Նազելի լիճն անվանում են նաև Բադի լիճ։
Նազելի լիճ / Գեղամա լեռներ / Լուսանկարը՝ Շուշան Ռուբենյանի
Աթանի լիճ
Աթանի լիճը գտնվում է Լոռու մարզում, Աթան գյուղից 1 կմ արևելք, ծովի մակարդակից 1792 մ բարձրության վրա։
Աթանի լիճ / Լուսանկարը՝ Ստեփան Նալբանդյանի
Սև լիճ
Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Մեծ Իշխանասարի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 2660 մետր բարձրության վրա: Մակերեսը` 1,6 ք․կմ:
Սև լճի մեծ մասը՝ հարավային հատվածը, գտնվում է ՀՀ տարածքում։ Հյուսիսային հատվածը գտնվում է Ադրբեջանում։
Սև լիճ
Ծղուկի կամ Ուխտասարի լիճ
Լիճը (Ուխտալիճ, Ուխտասարի լիճ, Ծղուկի լիճ) գտնվում է Ծղուկ լեռնագագաթից 2,3 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Լճի ափին են գտնվում բազմաթիվ ժայռապատկերներ։ Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել։
Ուխտասարի լիճ
Երկնաքարի լիճ
Իրականում այս լճակն անանուն է, բայց ասում են իբր առաջացել են երկնաքարի հարվածի տեղում։ Չնայած փոքր մակերեսին, խորությունը մոտ 5-6 մետր է։ Լճակը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում և շատ պարզ երևում է Ուղտասարի վերելքի ընթացքում։
Երկնաքարի լիճ
Այլակ լիճ
Այլակ լիճը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում, Թրասար լեռնագագաթից 6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2985 մետր բարձրության վրա։
ՀՀ-Ադրբեջան սահմանային գիծն անցնում է լճի մեջտեղով։
Այլակ լիճ
Վարդենիքի լիճ
Վարդենիքի լիճը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ելփին գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք, Շրեշտասարի լանջին, ծովի մակերևույթից 1753 մետր բարձրության վրա։ Լճակը սնվում է ստորգետնյա ջրերով։
Վարդենիք լիճ
Ումրոյի լիճ
Ումրոյի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագածի արևելյան լանջին, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ., ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա: Մակերեսը` 20 հա:
Ումրոյ լիճ
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ
Երբ կյանքդ փոխվում է 5165-ով
Եղնալիճ
Եղնալիճը գտնվում է Արագածի հյուսիսարևելյան լանջին, Կուրաղբյուր լճից 230 մետր հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3016 մետր։
Եղնալիճ / Լուսանկարը՝ Կարինե Հակոբյանի
Ջոջ լիճ
Ջոջ լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռներում, Լուսագյուղից 1,2 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 2286 մ է։ մակերեսը՝ 0,05 հա։
Ջոջ լիճ / Լուսանկարը՝ Արծրուն Արշակյանի
Յոթ լիճ
Աստղոնք լեռան հարավային լանջերին են գտնվում մի քանի փոքրիկ լճակներ, որոնց ընդհանուր անունով կոչում են «Յոթ լիճ»։ Գտնվում են ծովի մակերևույթից մոտ 3000-3300 մետր բարձրության վրա։
Աստղոնքի «Յոթ լիճը» / Լուսանկարը Աղասի Մարտիրոսյանի
Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ
Ջրաշուշանների լիճը գտնվում է Ուրասար գյուղից 1․2 կմ հյուսիս-արևելք։ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ / Լուսանկարը՝ Լուսինե Աղաբեկյանի
Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ / Լուսանկարը՝ Լուսինե Աղաբեկյանի
Որոտանի լիճ
Որոտանի լիճն առաջացել է Որոտան գետի վրա՝ փլվածքի հետևանքով։ Գտնվում է Հարժիս գյուղից 1,6 կմ հարավ՝ Որոտանի կիրճում։ Ծովի մակերևույթից 1195 մետր բարձրության վրա։ Լիճը կարելի է տեսնել Հարժիսից Տաթև տանող արշավային երթուղին անցնելիս։
Որոտանի լիճ
Սևակն լիճ
Սևակն լիճը գտնվում է Արարատի մարզում, Գենուտի լեռներում, Զանգակատուն գյուղից 1 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1740 մետր է, մակերեսը՝ 0,6 հա։
Սևակն լիճ / Լուսանկարը՝ Ստեփան Նալբանդյանի
Ջղին լճեր
Ջղին բնական լճակները գտնվում են Խոսրովի արգելոցում, Ուրցաձոր գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա։
Ջղին լճեր
Ամառանոց լիճ
Ամառանոց լիճը գտնվում է Շարայի լեռան հյուսիսային լանջին, Լեռնապար գյուղից 6,5 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2324 մետր բարձրության վրա։
Շարայի լեռան լանջին գտնվող Ամառանոց լիճը / Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի
Արմաղանի լիճ
Արմաղանի լիճը գտնվում է Արմաղան լեռան խառնարանում, Մադինա գյուղից 3,4 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 2793 մետր բարձրության վրա։ լճակի մակերեսը կազմում է մոտ 2 հա, խորությունը՝ 2,5 մետր։
Արմաղանի խառնարանային լիճը
Աչքասարի լիճ
Աչքասարի լիճը գտնվում է Ջավախքի լեռնավահանում, Աչքասար լեռնագագաթից 930 մետր արևելք, ծովի մակերևույթից 2932 մետր բարձրության վրա։
Աչքասարի լիճ
Հորսի լիճ
«Հորսի լիճ» ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Հորս գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Քարկատարի լեռներում, ծովի մակերևույթից 2090 մ բարձրության վրա։
Հորսի լիճ
Այստեղ ներկայացրել էինք միայն Հայաստանի տարածքում գտնվող լճերը, իսկ ողջ Հայկական լեռնաշխարհի լճերին կարող եք ծանոթանալ Հայկական լեռնաշխարհի լճերը հոդվածում։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Ինչպես պատրաստվել Արարատի վերելքին
/in Բլոգ /by armeniangeographicԱյս հոդվածում ներկայացրել ենք, թե ինչպես պատրաստվել Արարատի վերելքին: Ներառել ենք հիմնական կետերն ու անհրաժեշտ պարագաների ցանկը, որոնք ձեր վերելքը կդարձնեն լիարժեք:
Վերելք Արարատ
Կարգավորեք ձեր կենսակերպը
Վերելքից առնվազն մեկ ամիս առաջ սկսեք առավել կայուն և առողջ ապրելակերպ վարել: Կարգավորեք ձեր քնի ռեժիմը, սննդակարգը, հնարավորինս փորձեք զերծ մնալ ալկոհոլից և ծխախոտից: Ալկոհոլ օգտագործելուց հետո սպիրտը դեռ երկար ժամանակ մնալու է ձեր օրգանիզմում:
Վերելք Արարատ
Դա ամենևին չի նշանակում, որ վերելքի ժամանակ դուք դեռ գինովցած եք լինելու, բայց օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու համար՝ արժե զերծ մնալ ալկոհոլից:
Մարզվեք
Հիանալի կլինի, եթե մարզումների գրաֆիկ կազմեք՝ համապատասխան սննդակարգով և քնի ռեժիմով: Երբեմն դժվար է առօրյան կտրուկ փոխել և հետևողան լինել այդ ամենին: Խորհուրդ ենք տալիս սկսել փոքր քայլերից: Աստիճանաբար կարգավորեք ձեր սննդակարգը և մարզումները:
Իսկ հետո փորձեք ավելի խիտ գրաֆիկի անցնել: Ֆիզիկական պատրաստվածությունը միանշանակ դրական ազդեցություն կունենա ձեր կենսակերպի վրա:
Գնացեք արշավների
Շատ արշավների մասնակցեք Հայաստանում: «Armenian Geographic» – ն ամեն շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է քայլարշավներ և լեռնային վերելքներ: Մեզ հետ արշավների մասնակցելով՝ դուք կմարզվեք գալիք վերելքի համար: Հատկապես ձմեռային արշավները ամենալավ փորձն են տալիս։ Քանի որ ձմռանը Հայաստանի լեռներում կլիման մոտավորապես նույնն է, ինչ ամռանն Արարատի գագաթին։ Նաև սեփական փորձով կհասկանաք, թե ինչ հանդերձանք ընտրել՝ տարբեր եղանակային պայմաններում։
Ինչպես պատրաստվել Արարատի վերելքին – Գնալ արշավներ
Արշավների ընթացքում կգտնեք գաղափարակից ընկերներ: Կշփվեք փորձառու արշավականների հետ, ովքեր կկիսվեն ձեզ հետ արժեքավոր խորհուրդներով և իրենց վերելքների փորձով:
Անցեք բժշկական զննում
Ստուգեք թոքերի և սրտի աշխատանքը: Եթե ունեք որևէ առողջական խնդիր՝ ախտահարված ատամ, մրսածություն կամ խրոնիկ հիվանդություններ, ապա անպայման լուծեք այդ խնդիրները: Հիշեք, որ լեռներում մարդու օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է: Անգամ ամենաաննշան բանը կարող է բացասաբար անդրադառնալ:
Իրատեսորեն մոտեցեք այս հարցին: Խորհրդակցեք բժիշկների հետ և եթե ունեք հակացուցումներ, անպայման մեզ տեղյակ պահեք: Իմացեք, որ այս հարցում առաջին պատասխանատուն դուք եք:
Վերելքի համար անհրաժեշտ պարագաների ցանկ
Արարատի վերելքը սկսվում է 2200 մետր բարձրությունից։ Եվ քանի որ ամռանն այս բարձրության վրա բավականին շոգ է, պետք է պաշտպանվել արևահարվելուց։ Բարձր լեռնային գոտում արևային ռադիացիան ավելի ուժեղ է և առաջին հերթին պետք է փակել մարմնի բոլոր մասերը։ Խստորեն հետևեք ուղեկցորդների ցուցումներին և վերելքը ավելի հեշտ կստացվի:
Վերելք Արարատ
Գլուխն ու վիզը փակում ենք հատուկ արշավային գլխարկով: Եթե ձեր գլխարկը չի ծածկում վիզը՝ կարող եք ծածկել բաֆով։ Վերելքի սկզբում ձեզ պետք չեն պրոֆեսիոնալ բարձրալեռնային կոշիկներ։ Մինչև երկրորդ ճամբարը կարող եք բարձրանալ սովորական արշավային կոշիկներով։ Կարևոր է, որ դրանք լինեն հաստ տակացուներով և կոճից բարձր, որպեսզ ամուր պահեն կոճն ու սրունքը: Արարատը բավականին քարքարոտ լեռ է և ոտքը ոլորելու վտանգ կա։
Վերելք Արարատ լեռ
Առաջին օրը բարձրանալու ենք հարաբերական 1000 մետր։ Վերելքը տևում է մոտ 4 ժամ։ Բարձրանում ենք թեթև հանդերձանքով։ Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Ձեզ հետ վերցնելու եք միայն փոքր ուսապարկ։ Ուսապարկի մեջ լինելու են միայն մի քանի ժամվա համար անհրաժեշտ պարագաներ. դեղատուփ, թեթև բաճկոն, գլխարկ, ջուր և սնունդ՝ կանգառների ընթացքում թեթև սնվելու համար: Նաև հիշեք, որ մարմինը ջրազրկվելու հատկություն ունի, և ջուր օգտագործելը վերելքի ընթացքում պարտադիր է։ Աշխատեք ճամբարից ճամբար բարձրանալիս խմել առնվազն 1-1,5 լիտր ջուր։
Վերելք Արարատ
Երկրորդ օրվա առավոտյան կլիմայական պայմանները գրեթե նույնն են։ Սակայն որքան բարձրանանք վերև, այդքան զգալու ենք ջերմաստիճանի փոփոխությունը։ Երկրորդ օրվա հանդերձանքը նույնն է, ինչ նախորդ օրվանը: Միայն պետք է վերցնել ավելի տաք բաճկոն, տաք ձեռնոց ու գլխարկ։
Վերելք Մասիս լեռ
Եվ այսպես, մոտեցանք ամենակարևոր օրվան։ Երկրորդ ճամբարը գտնվում է 4200 մետր բարձրության վրա։ Հենց այստեղից է սկսվում երազանքի վերելքը, և հենց այս օրվա համար ենք այդքան երկար պատրաստվում։
Վերելքը սկսվում է գիշերը ժամը 1-ին։ Ջերմաստիճանը 0-ից ցածր է լինում, և որքան բարձրանանք, այդքան նվազելու է։ Պետք է ճիշտ ընտրել ադ օրվա հանդերձանքը։
Ի՞նչ հագնել վերելքի օրը
Գոյություն ունի շերտերով հագնվելու հասկացություն։ Դա նշանակում է, որ հագնում եք ոչ թե մեկ շատ հաստ բաճկոն, այլ մի քանի շերտ հագուստ: Սովորաբար այն բաղկացած է լինում երեք շերտից, շատ ցուրտ պայմաններում՝ չորս կամ հինգ: Դրանցից ամեն մեկն ունի իր դերը: Առաջին շերտը թերմոներքնազգեստն է, որը պահում է մարմնի ջերմաստիճանը և իր շնչող հատկության շնորհիվ՝ մարմնից հեռացնում է քրտինքն ու այն չոր պահում:
թերմոներքնազգեստ
Երկրորդը՝ ֆլիսե բաճկոնն է: Այս շերտը ապահովում է հիմնական տաքությունը:
Ֆլիս
Երրորդը՝ քամուց և ջրից պաշտպանող բաճկոնն է, որը նույնպես կարող է տաքացնող բաղկացուցիչ շերտ ունենալ:
Ձմեռային բաճկոն
Անհրաժեշտ պարագաների ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Եթե Արարատ բարձրանալն այլևս անիրական երազանք չեք համարում, ունեք ցանկություն ու պատրաստակամություն, ապա՝
Վերելք Արարատ լեռ 2025
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ և լեռնագնացություն
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Հայաստանի լեռները և դրանց բարձր գագաթները
/in Բլոգ /by armeniangeographicԲնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ Հայաստանի տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր: Այս հոդվածում ներկայացնում ենք 3 լեռնագրական մարզերը։ Միջլեռնային գոգավորություններն ու դաշտերը չենք ընդգրկել մեր ուսումնասիրության նյութի մեջ: Անդրադարձել ենք Հայաստանի ամենաերկար լեռնաշղթաներին և նրանց ամենաբարձր գագաթներին, որոնց բարձրությունը 2000 մետրից բարձր է և հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջային տեսանկյունից։ Ստորև նշված բոլոր լեռները բարձրացել ենք «Մերն է» նախագծի շրջանակներում։ Ցանկացած լեռան մասին կարող եք կարդալ սեղմելով ամենաբարձր գագաթի վրա և անցնել հղումով, որտեղ ներկայացրել ենք ավելի մանրամասն նկարագրություն և լուսանկարներ մեր արշավներից։ Այս տեղեկությունները ներկայացված են նաև Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վարագի «Լեռնային կղզի» գրքում։
Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռների մարզ
Մարզը զբաղեցնում է Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասը։ Այս գոտու մեջ մտնող լեռները բաժանվում են արտաքին շարի` Վիրահայոց, Գուգարաց, Միափորի և ներքին շարի՝ Բազումի, Շիրակի, Բովաքարի, Իջևանի, Պապաքարի, Փամբակի, Ծաղկունյաց, Թեղենյաց, Արեգունու, Սևանի և մի քանի այլ լեռնաշղթաներ: Միջլեռնային գոգավորություններից մարզում առանձնացնում են Լոռվա, Շիրակի դաշտերը, Սևանի գոգավորությունը և Փամբակի, Դեբեդի, Աղստևի հովիտները:
Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռների մարզ / Հայաստանի լեռները
Վիրահայոց լեռներ
Երկարությունը՝ 86 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Լալվար լեռ (2552 մ)
Շիրակի լեռներ
Երկարությունը՝ 47 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ցուլասար լեռ (2556 մ)
Ցողասարի լեռներ
Երկարությունը՝ 26 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Շաղզարդ լեռ (2712 մ)
Բազումի լեռներ
Երկարությունը՝ 66 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ուրասար լեռ (2992 մ)
Քարհանքի լեռներ
Երկարությունը՝ 14 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Շիկալիճ լեռ (2402 մ)
Վահագնի լեռներ
Երկարությունը՝ 16 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Քարհատ լեռ (2230 մ)
Տափերի լեռներ
Երկարությունը՝ 12 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Վարդուտ լեռ (2353 մ)
Կամատուրի լեռներ
Երկարությունը՝ 3,5 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Գլուտ լեռ (2101 մ)
Գուգարաց լեռներ
Երկարությունը՝ 80 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Դժարսար (2244 մ)
Իջևանի լեռներ
Երկարությունը՝ 32 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Սառցապատ լեռ (2532 մ)
Կենաց լեռներ
Երկարությունը՝ 50 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կենացսար լեռ (2139 մ)
Տավուշի լեռներ
Երկարությունը՝ 47 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Մեծլանջ լեռ (2052 մ)
Փամբակի լեռներ
Երկարությունը՝ 106 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Թեժ լեռ (3101 մ)
Արջանոցի լեռներ
Երկարությունը՝ 28 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ձոր լեռ (2628 մ)
Արջուտի Թամքոց լեռներ
Երկարությունը՝ 16 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Նժույգ լեռ (2470 մ)
Թեղենյաց լեռներ
Երկարությունը՝ 22 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Թեղենիս լեռ (2851 մ)
Կարմիր Թևի լեռներ
Երկարությունը՝ 4,7 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կարմիր Թև լեռ (2582 մ)
Բովաքարի լեռներ
Երկարությունը՝ 36 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Բովաքար լեռ (3016 մ)
Արեգունու լեռներ
Երկարությունը՝ 65 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կարկտասար լեռ (2750 մ)
Կենացբլրի լեռներ
Երկարությունը՝ 8 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կենացբլուր լեռ (2428 մ)
Միափորի լեռներ
Երկարությունը՝ 63կմ
Ամենաբարձր գագաթը՝ Միափոր (2993 մ)
Պայտապարի լեռներ
Երկարությունը՝ 16,5 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Պայտապար լեռ (2071 մ)
Ծաղկոտ լեռներ
Երկարությունը՝ 7 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Մակաղաքար (2170 մ)
Արջաքարի լեռներ
Երկարությունը՝ 9,5 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Արտանիշ լեռ (2461 մ)
Արևելյան Սևանի լեռներ
Երկարությունը՝ 48 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ծարասար լեռ (3427 մ)
Հրաբխային լեռնազանգվածների և սարավանդների մարզ
Այս մարզը ձգվում է ՀՀ տարածքի առանցքային մասով՝ հյուսիս – արևմուտքից հարավ-արևելք և բաժանում միմյանցից հյուսիսային և հարավային ծալքաբեկորավոր լեռների մարզերը: Այս մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի մոտ 45 %-ը: Սկսվում է հյուսիս-արևմուտքից՝ Եղնախաղի և Ջավախքի լեռներով, ձգվում հարավ , ապա հարավ –արևելք՝ ընդգրկելով Արագած և Արայի լեռնազանգվածները, Գեղամա լեռնավահանը, Վարդենիսի լեռները և Սյունիքի բարձրավանդակը:
Մարզը բնութագրվում է լավային սարավանդներով, բազմաթիվ հրաբխային կոներով և թույլ մակերևութային հոսքով: Հրաբխային ռելիեֆի կարևոր ձևերից են արտաժայթուք կոները՝ առանց խառնարանի հրաբուխները։ Թթվային լավան դուրս մղվելով կուտակվել է երկրի մակերևույթին՝ առաջացնելով զառիթափ լանջերով կոներ կամ լեռնազանգվածներ։ Այն լավ արտահայտված է Սպիտակասար, Վարդենիս և Մեծ Իշխանասար լեռնագագաթներում:
Մարզը բաժանվում է 2 ենթամարզերի՝ Ջավախք-Աշոցքի և Արագած-Սյունիքի:
Հրաբխային լեռնազանգվածների և սարավանդների մարզ
Ջավախքի լեռներ
Երկարությունը՝ 65 կմ, ՀՀ-ում՝ 20 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Աչքասար լեռ (3196 մ)
Եղնախաղի լեռներ
Երկարությունը՝ 60 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Մեծ Եղնախաղ (3042 մ)
Արագած Լեռնավահան Արայի լեռնազանգված
Ամենաբարձր կետը՝ Հյուսիսային գագաթ (4090 մ)
Արայի լեռնազանգված
Ամենաբարձր գագաթը՝ Արայի լեռ (2606 մ)
Գեղամա լեռներ
Երկարությունը՝ 72 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռ (3597մ)
Վարդենիսի լեռնավահան
Երկարությունը՝ 78 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Վարդենիս լեռ (3522մ)
Սյունիքի բարձրավանդակ
Ամենաբարձր գագաթը՝ Թրասար (3594 մ)
Հարավային ծալքաբեկորավոր լեռների մարզ
Մարզը տարածվում է Ազատ գետի հովտից մինչև Արաքսի հովիտ: Բաժանվում է 2 ենթամարզի՝ Ուրծ-Վայքի և Զանգեզուրի: Այս մարզն ունի խիստ մասնատված մակերևույթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ: Ամենախոշոր լեռնագրական միավորը Զանգեզուրի լեռնային համակարգն է՝ Վայքի, Բարգուշատի, Մեղրու լեռներով և նրանց բազմաթիվ լեռնաճյուղերով, առանձին միավոր է Խուստուփ-Կատարի աղեղնաձև լեռնաշղթան:
Ողջաբերդի լեռներ
Երկարությունը՝ 28 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ողջաբերդ լեռ (2220 մ)
Երանոսի լեռներ
Երկարությունը՝ 41 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Հանդասար լեռ (2293 մ)
Կոտուցի լեռներ
Երկարությունը՝ 13 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կոտուց լեռ (2061 մ)
Տասանորդի լեռներ
Երկարությունը՝ 14 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Տասանորդ լեռ (2535 մ)
Ուրծի լեռներ
Երկարությունը՝ 27 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ուրծ լեռ (2446 մ)
Քարկատարի լեռներ
Երկարությունը՝ 25 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Քարկատար լեռ (2961 մ)
Գնդասարի լեռներ
Երկարությունը՝ 28 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Մկնասար լեռ (2947 մ)
Վայքի լեռներ
Երկարությունը՝ 72 կմ, ՀՀ-ում 55 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Գոգի լեռ (3120 մ)
Թեքսարի լեռներ
Երկարությունը՝ 45 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Սեմասար լեռ (3385 մ)
Զանգեզուրի լեռներ
Երկարությունը՝ 160 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կապուտջուղ լեռ (3906 մ)
Բարգուշատի լեռներ
Երկարությունը՝ 86 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Արամազդ լեռ (3399մ)
Խուստուփ – Կատարի լեռներ
Երկարությունը՝ 44 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Խուստուփ լեռ (3201 մ)
Մեղրու լեռներ
Երկարությունը՝ 64 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Բաղացսար լեռ (3249մ)
Հեղինակ՝ Տիգրան Վարագ
Օգտագործված գրականություն՝ «ՀՀ լեռնագրական օբյեկտների անվանումների համառոտ տեղեկատու-բառարան», Գեոդեզիա և քարտեզագրություն ՊՈԱԿ, գլխ. խմբագիր Յու. Վարյան, Երևան 2015
Քարտեզը՝ Անուշավան Բարսեղյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Ինչպե՞ս ստիպել զուգընկերոջդ զզվել արշավներից
/in Բլոգ /by armeniangeographicԱրշավ զուգընկերոջ հետ
Արշավ զուգընկերոջ հետ
Արշավ զուգընկերոջ հետ
Եթե նա, այնուամենայնիվ, հավանեց արշավները, մի օր ձեզ խնդրի գիշերակացով արշավի տանել իրեն, կամ խոսի բարձր լենռերի՝ Արարատի, Կազբեկի և Սաբալանի մասին, ապա այստեղ դուք՝ ձեր կաստային բնորոշ մեծամտությամբ, պատասխանեք. «Չես կարող»: Պետք չէ նրան սովորեցնել՝ լեռները միայն ընտրյալների համար են, իսկ նա չի կարող:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչո՞ւ են ծնկները ցավում արշավների ընթացքում
/in Բլոգ /by armeniangeographicԻնչո՞ւ են մեր ծնկները ցավում քայլելիս
Շատ մարդիկ են ունենում ծնկի ցավ արշավների ընթացքում: Քայլարշավի ընթացքում ծնկներն ավելի շատ են ծանրաբեռնվում, քան սովորական քաղաքային քայլքի ժամանակ: Դա պայմանավորված է խորդուբորդ ռելիեֆով ու թեք լանջերով քայլելու, ծանր ուսապարկի և կոշիկների որակի հետ: Պարբերաբար նույն սխալները թույլ տալով դուք կարող եք լրջորեն վնասել ձեր ծնկները՝ շարունակական ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով: Հաշվի առեք, որ ծնկների, հոդերի վնասվածքների բուժումը շատ դժվար, երկարատև ու թանկարժեք գործընթաց է, իսկ գրագետ մոտեցմամբ կանխելը՝ ոչ այդքան բարդ և ավելի մատչելի:
Ծնկի ցավ արշավների ընթացքում
Իջնելիս, երբ ամեն անգամ ոտքը գետնին եք դնում, ծունկն ուժեղ հարված է ստանում, իսկ բարձրանալիս, երբ ոտքով ձեզ դեպի վեր եք հրում՝ կրկին ծանրաբեռնում եք ծնկի հոդերը: Բնականաբար, լեռան լանջի թեքությունից խուսափել չենք կարող, բայց կարող ենք հետևել մի քանի կանոնի՝ ոտքերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:
*Օգտագործեք ճիշտ գույք և հանդերձանք
Ծնկի ցավ արշավների ընթացքում
*Լանջն ի վար իջնելիս ուշադիր եղեք
Ծնկի ցավ արշավների ընթացքում
*Լանջն ի վեր բարձրացնալիս ուշադիր եղեք
Ծնկի ցավ արշավների ընթացքում
Հնարավորինս պակասեցրեք ուսապարկի քաշը: Մի վերցրեք ավելորդ իրեր, որոնք չեք օգտագործելու: Նաև ճիշտ դասավորեք ուսապարկը, որպեսզի ծանրության կենտրոնը ճիշտ բաշխվի:
Մի վազեք գագաթից իջնելիս: Ծանոթ իրավիճակ է: Իջնելիս դուք ոգևորված եք հաջող վերելքից, ձեզ մոտ ուժերի երկրոդ ալիքն է վրա հասել և շտապում եք շուտ հասնել ճամբար: Բայց վազելն ամենասխալ բանն է, որ կարող եք անել վայրընթաց արահետի վրա: Նախ դուք կարող եք ընկնել, ստանալ, օրինակ՝ ուղեղի ցնցում կամ կոտրվածքներ: Եվ հետո դա չափազանց խոցելի է դարձնում ծնկները՝ հասցնելով ծանր վնասվածքներ: Ազատվեք ավելորդ քաշից: Մարմնի ավելորդ քաշը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է մեր կմախքի համար:
Ծնկի ցավ արշավների ընթացքում
Մի մոռացեք ջուր խմել: Մեր հոդերի արանքում կա ամորտիզացիոն հեղուկ, որը մեղմում է ծնկոսկրերին ուղղված հարվածները քայլելու ընթացքում: Ջրազրկվելիս այդ հատվածները նույնպես չորանում են և, կոպիտ ասած, ոսկորները սկսում են իրար հպվել, ինչն էլ ժամանակի ընթացքում հանգեցնում է ջիղերի և հոդերի վնասվածքների:
Հետևեք սննդակարգին: Շատ մրգեր, բանջարեղեն, ընդեղեն, յուղոտ ձուկ ,դառը շոկոլադ, սունկ կերեք: Ծնկներում հաճախ կարող են բորբոքային պրոցեսներ սկսվել: Վերոնշյալ սննդամթերքներն ունեն հակաբորբոքային ազդեցություն, նաև հարուստ են վիտամիններով և առողջ կալորիաներով, որն, առհասարակ, անհրաժեշտ է ակտիվ կենսակերպ վարող մարդուն:
Ինչպե՞ս վերացնել ծնկների ցավն արշավից հետո
Այս պարզ կանոններին հետևելով կարող եք նվազեցնել տհաճ զգացողությունները հոդերում: Սակայն եթե զգում եք, որ միևնույն է ունենում եք ծնկի ցավ արշավների ընթացքում ՝ դիմեք բժշկի: Ծնկները մեր մարմնի ամենանուրբ մասերից են, և դրանց խնամքին պետք է զգուշությամբ մոտենալ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Օգտակար է իմանալ
Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ
Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
Պաշտպանություն թունավոր օձերից
Ջրի աղբյուրները լեռներում
Լեռնային հիվանդություն
Կլիմայավարժեցումը լեռներում
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում
Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
/in Գույք և հանդերձանք /by armeniangeographicԱրտաքին մարտկոց կամ Powerbank
Դա ապահովելու ամենապարզ ձևը արտաքին մարտկոց՝ Powerbank ունենալն է: Դրանք լիցքավորում են բոլոր հիմնական սարքավորւոմները, որոնք ունեն USB մուտք: Powerbank ընտրելիս հիմնական ցուցանիշը, որին պետք է ուշադրություն դարձնել, մարտկոցի տարողունակությունն է, որը չափվում է միլիամպեր/ժամ՝ “Mah” ցուցանիշով: Բնականաբար որքան շատ, այնքան լավ: Սակայն քաշի և չափսերի մասին էլ պետք չէ մոռանալ: Որքան մարտկոցի տարողունակությունը շատ է, այնքան ծանր է լինելու powerbank-ը: Սովորաբար 10.000 միլիամպերը բավարար է 4000 միլիամպեր/ժամ մարտկոցով հեռախոսը երկու անգամ լիցքավորելու համար:
Գաջեթների վերալիցքավորումը արշավների ժամանակ
Հաշվի առեք նաև հոսանքի կորուստը, որը տեղի է ունենում powerbank-ի ապահովիչների և փոխարկիչների պատճառով: Բացի տարողությունը, ուշադրություն դարձրեք նաև դուրս եկող հոսանքի ուժին՝ դրանից է կախված, թե որքան արագ այն կլիցքավորի ձեր սարքը:
Ստանդարտ ցուցանիշ է համարվում 1 ամպեր/ժամ ուժով միակցիչը, սակայն պատահում է, որ մի քանի միակցիչ է լինում, որոնցից մեկը 2, 2.5 և անգամ 3 ամպեր/ժամ հոսանքով: Նաև հաշվի առեք, թե քանի սարք եք լիցքավորելու: Եթե դուք միայն սմարթֆոն պետք է լիցքավորեք, ապա մեկ USB միակցիչով Powerbank-ը բավարար է: Բայց եթե դուք մի քանի սարք ունեք, կամ ձեր ընկերոջ հեռախոսը նույնպես պետք է լիցքավորել, ապա ավելի լավ է ձեռք բերեք երկու կամ մի քանի միակցիչներով Powerbank: Եթե դուք ակտիվ հանգստի սիրահար եք և հաճախ եք բնության գրկում էքստրեմալ իրավիճակներում հայտնվում, ապա ձեր powerbank-ը ևս պետք է պատրաստ լինի էքստրեմալ պայմաններին: Ցանկալի է ընտրել մետաղյա թաղանթով, ջրադիմացկուն տարբերակ, որի միակցիչները ռետինե խցաններով պատշտպանված կլինեն ջրի և փոշու ներթափանցումից:
Գաջեթների վերալիցքավորումն արշավների ժամանակ
Եվս մեկ խորհուրդ powerbank-երի հետ կապված՝ ձեզ մոտ մի քանի powerbank պահեք: Ավելի լավ է ունենալ երկու 7000 միլիամպերանոց, քան մեկ մեծը, քանի որ դրանք կարող են վնասվել, փչանալ կամ ցրտից լիցքաթափվել: Նման դեպքերում միշտ լավ է ունենալ պահեստային տարբերակ:
Powerbank-երն ունեն մեկ թույլ կողմ՝ դրանք աշխատում են 3.7 վոլտ լարմամբ: Այսինքն մի շարք սարքեր ի զորու չեն լիցքավորվել առանց հատուկ փոխարկիչների: Իսկ դրանք կրկին քաշ և տեղ են զբաղեցնում ձեր ուսապարկում: Այդ պատճառով, օրինակ ֆոտոխցիկի, ռադիոսարքերի համար, ավելի լավ է պահեստային մարտկոցներ ձեռք բերել և միշտ լիցքավորված վիճակում պահել ուսապարկում: Իսկ լապտերների դեպքում ցանկալի է ձեռք բերել այնպիսիք, որոնք կրկին ունեն փոխվող մարտկոցներ՝ AA կամ AAA տեսակի: Դուք կարող եք այդ չափսի վերալիցքավորվող մարտկոցներ ձեռք բերել, որպեսզի ամեն անգամ գումար չվատնեք նորերը գնելու համար, բայց մի քանի մեկ անգամյա մարտկոցներ պարտադիր պահեք ուսապարկում, որպես պահեստային տարբերակ:
Արևային վահանակներ
Ինչ վերաբերում է արևային վահանակներին, ապա դրանց արդյունավետությունը մի փոքր վիճելի հարց է: Քանի որ կոմպակտ և թեթև վահանակները, որոնք նպատակահարմար են կրել ուսապարկում, միշտ չէ, որ բավարար հզորությամբ և կայուն հոսանք են ապահովում սարքերը լիցքավորելու համար: Դրանց հետ պետք է միջանկյալ մարտկոց ունենալ՝ powerbank, որն ունակ է լիցք վերցնել նման անկայուն հոսանքի աղբյուրից: Սմարթֆոնների և այլ գաջեթների մարտկոցներն առավել պարզունակ են և հնարավոր է թույլ հոսանքի դեպքում ընդհանրապես չլիցքավորվեն, կամ անեն դա շատ դանդաղ: Այս ողջ համակարգը կարող է մի ամբողջ կիլոգրամով ավելացնել ձեր ուապարկի քաշը: Այդ իսկ պատճառով պետք է լավ մտածել, արդյո՞ք դրա կարիքը կա, թե՞ ոչ: Եթե ձեր քայլարշավը չի տևելու մեկ շաբաթ կամ ավել, եթե այն լիովին ավտոնոմ չէ, ապա արևային վահանակ ունենալն անիմաստ է: Արևային վահանակները լինում են շատ տարբեր հզորությունների՝ 0.5-ից մինչև 75 վատ:
Արևային վահանակներ
Իրատեսական է ուսապարկում կրել առավելագույնը 20-25 վատ հզորություն ապահովող արևային վահանակ: Առավել հզորներն արդեն շատ ծանր կլինեն: Նմանատիպ վահանակներ կարող եք վերցնել երկարատև քեմփինգների ժամանակ, երբ ճամբարում տարբեր սարքեր կան, և դուք համեմատաբար պասիվ հանգստով եք զբաղված լինելու: Հաշվի առեք նաև այն, որ արևային վահանակի հզորությունն անմիջականորեն կախված է արևից: Այն պետք է ողջ մակերեսով ուղղված լինի դեպի արևը, իսկ առավելագույն հզորություն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղ արև և անամպ երկինք լինի: Հզորությունը կախված է նաև աշխարհագրական դիրքից: Օրինակ Երևանում ավելի մեծ հզորություն կստացվի ապահովել, քան, օրինակ՝ Հելսինկիում:
Ինչպես խնայել լիցքը
Եվ վերջում մի քանի խորհուրդ ձեր գաջեթների լիցքն ավելի երկար պահելու համար:
Գաջեթների վերալիցքավորումն արշավների ժամանակ / լուսանկարը՝ outdoorsymama.com-ից
Այսքանն այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել գաջեթների վերալիցքավորումն արշավների ժամանակ: Թեև խորհրուդրների մեծ մասն ակնհայտ էին, բայց պետք էր չէ՞, որ որևէ մեկը դրանք մեկ նյութի մեջ հավաքագրեր:
Արշավեք ապահով!
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Օգտակար է իմանալ
Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ
Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
Պաշտպանություն թունավոր օձերից
Ջրի աղբյուրները լեռներում
Լեռնային հիվանդություն
Կլիմայավարժեցումը լեռներում
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում
Ջրի աղբյուրները լեռներում
/in Գոյատևում /by armeniangeographicԻնչպե՞ս գտնել ջրի աղբյուրներ լեռներում
Եվ այսպես, դուք կարող եք․
Ծայրահեղ դեպքերում դուք կարող եք նաև անջրաթափանց կտորը պարզելով հավաքել անձրևաջուրն ու առավոտյան ցողը, սակայն եկեք խոստովանենք՝ սա նույնպես պրակտիկ մեթոդ չէ, և իրականում Հայաստանում նման մեթոդի կարիքն էլ չկա:
Ջրի աղբյուրներ լեռներում
Առաջին երկու տարբերակները մեզ ամբողջ կյանքի համար պետք է հիմնականում բավարարեն: Սակայն կա ևս մեկ կարևոր կետ՝ ջուրը ֆիլտրելը: Դրա մասին նույնպես կխոսենք:
Հայաստանում ջրագրական ցանցը շատ խիտ է՝ լեռնային ռելիեֆի շնորհիվ: Իսկ լեռնային արագ հոսք ունեցող գետակներում նաև համեմատաբար մաքուր: Այդ իսկ պատճառով երթուղիների վրա միշտ հանդիպում են գետեր, մեծ ու փոքր լճակներ և ձյունադաշտեր: Բարձր լեռնային գետակների և ձյունադաշտերից հոսող առվակների ջուրը պիտանի է խմելու համար: Սակայն նրա հանքայնացումը շատ քիչ է և ջրազրկումից խոսափելու համար արժի ավելացնել իզոտոնիկներ, կամ գոնե մի փոքր կերակրի աղ, շաքար և կիտրոնաթթու: Նույնն, ի միջի այլոց, վերաբերում է ձյուն ու սառույց հալեցնելուն: Մի փոքր ավելի զգույշ է պետք մոտենալ լճերին, հատկապես եթե դա փոքր, հոսք չունեցող ծանծաղ լիճ է, օրինակ՝ Նազելի (Բադի) լիճը, Գոշի լիճը և այլն: Այս կետը հիշեք, վերջում անպայման կանդրադառնանք ջրի ֆիլտրացման հարցին, իսկ հիմա ներկայացնենք Արագածի և Գեղամա լեռների երթուղիները՝ հայտնի ջրի աղբուրներով, որտեղից կարելի է ջրի պաշարները լրացնել:
Արագած լեռ
Կա երկու հայտնի երթուղի՝ ստանդարտ Քարի լճից սկսվողը և Գեղարոտի կիրճով՝ Արագած գյուղից սկսվողը: Եթե գիշերակացով արշավը սկսում եք Գեղարոտի կիրճից, ապա ջրի պաշարը լրացնելու համար հենց գետի ջուրն էլ կարող եք օգտագործել, իհարկե, միայն ֆիլտրելուց հետո: Կիրճով շարունակելով դեպի վեր պետք է փնտրել ձյունադաշտեր, որտեղ հնարավոր կլինի հալեցնել ձյունն ու վերածել ջրի, բայց պետք է հաշվի առնել, որ ամառվա ամիսներին ձյունադաշտերն ամբողջությամբ վերանում են, կամ շատ կեղտոտ են լինում: Այնպես որ դա լավագույն տարբերակը չէ, բայց եթե դուք հայտվել եք այնպիսի իրավիճակում, երբ ունեք գոյատևման խնդիր, ապա ձյունադաշտերը և Հյուսիսային գագաթի տակ գտնվող լճերը կարող են ձեր կյանքը փրկել:
Ջրի աղբյուրներ լեռներում
Քարի լճից դեպի հարավ-արևմտյան թամբ և խառնարան երկու ընդունված կետ կա գիշերակացի՝ մեկը հենց թամբի վրա, մյուսը խառնարանի մեջ: Խառնարանում ձյունադաշտերից հոսող առվակներ կան, որոնք միանում են մեկ մեծ առվակի և հոսելով ներքև՝ կազմում Գեղարոտ գետը: Խառնարանի առվակի ջուրը կարելի է խմել (40.50872° N, 44.19115° E): Սակայն այս ջուրը ևս պետք է հանքայնացնել և ուշադիր լինել դեղնասպիտակավուն հողային հատվածներին: Այդտեղից ավելի լավ է ջուր չխմել, քանի որ այդ դեղին հետքերն իրենց մեջ ծծումբ են պարունակում, որը չափազանց թունավոր է: Եթե որոշել եք գիշերել թամբի վրա, ապա այդտեղ դարձյալ ձյունադաշտ կա, որը հիմնականում ողջ ամռան ընթացքում պահպանվում է: Փոքր ինչ ներքև՝ դեպի Քարի լիճ, կան առվակներ, որոնք հոսում են քարերի տակով և տեղ-տեղ դուրս գալիս մակերևույթ՝ հոսելով քարերի վրա:
Արագածում կա մի շատ հարմար տեղ, որտեղ առվակը քարերի վրա փոքրիկ ջրվեժների է նմանվում և շատ նպատակահարմար է ջուր վերցնելու համար: (40.49885° N, 44.17096° E)
Քարի լիճ
Այս առվակը հատկապես հարմար է Արագածի Հյուսիսային կամ Արևմտյան գագաթներից վերադառնալիս, երբ բավականին ուժասպառ եք, ջրի պաշարները վերջացել են կամ շշի միջի ջուրն արդեն տաքացել և պլաստիկից տհաճ համ է ստացել: Արշավականներն այստեղ շատ են սիրում կանգնել լվացվել, մի լավ ջուր խմել, լրացնել պաշարները և շարունակել ճանապարհը: Քանի որ միջին խմբի հաշվարկով մինչև Քարի լիճ դեռ երկու – երեք ժամ լինում է քայլելու, և առավել հարմար տեղ ճանապարհին չկա, ապա ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել այս աղբյուրը:
Քարի լճի ջրից խմելը մի փոքր վիճելի հարց է, մի պարզ պատճառով՝ խաշանոց: Բայց մի փոքր ներքև ճանապարհի ձախ հատվածի բացատում՝ փոքրիկ լճակի մոտ, ևս կա ջրի աղբյուր: (40.47247° N, 44.18675° E)
Գեղամա լեռներ
Եկեք դիտարկենք ընդունված «Սևաբերդ – Ակնա լիճ – Աժդահակ – Վանքի լիճ – Գողթ» երթուղին
Սևաբերդից սկսած՝ դեռ Սեղանասար չհասած, առաջին իսկ օբայի (եզդիների ճամբար) մոտ կա աղբյուր: Եզդիներն ասում են, որ այդ ջրից չեն խմում և գյուղից խմելու ջուր են բերում: Ամբողջ խմբով, այդ թվում երեխաներ, խմեցինք, որովհետև այլ տարբերակ չկար, պետք է այդտեղ գիշերեինք։ Զարմանալիորեն մեզ ոչինչ չպատահեց: Ջուրն, իհարկե, մի փոքր պղտոր է՝ արժի ֆիլտրել: Հաջորդ կետն անմիջապես Սեղանասարի արևմտյան լանջին գտնվող երկու լճակներն են: Լճակները շատ փոքր են և հոսք չունեն, բայց, ամեն դեպքում, պղտոր չեն: Դարձյալ, ֆիլտրելուց հետո, կարելի է խմել (40°16’19″N 44°52’45″E)։
Հաջորդն արդեն Ակնա լիճն է, որի ջուրը ևս կարող եք խմել։ Լճի արևելյան ափին, որտեղ տաղավար կա` Շուշան հրաբխի հարավարևելյան լանջի տակով, հոսում են առվակներ՝ մաքուր խմելու ջրով (40°16’55″N 44°55’42″E)։
Ակնա լիճն ու Գեղամա լեռները
Այստեղից մեր ճանապարհը շարունակվում է դեպի Աժդահակ լեռը: Վերելքից հետո իջնում ենք Աժդահակի հարավային ստորոտ: Այստեղ հարավային լանջերի ձյունադաշտերից առվակներ են հոսում, որոնք փոքր ինչ ներքև վերածվում են նեղլիկ, բայց բավականին ջրառատ առվակների: Սա շատ հարմար տեղ է գիշերակացի համար, քանի որ նախ ջրի աղբյուր ունենք, երկրորդ՝ այստեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սպիտակասար, Նազելի և Վիշապասար լեռնագագաթները (40.21835° N, 44.96194° E)։
Հաջորդ ջրի կետը 7 աղբյուր կոչվող տեղանքն է: Այն գտնվում է դեպի Վանքի լիճ տանող կիրճում՝ Վիշապասարի ստորոտին: Այս տեղանքը բավականին թաց ու ճահճոտ է, սակայն կան մաքուր ջրով առվակներ և տեղի հովիվների կողմից պատրաստված աղբյուրներ՝ ջուր հավաքելու համար: Հարմար տեղ է գիշերելու համար։ Կան հարթ մեծ մակերեսներ վրանային ճամբարը տեղակայելու համար (40.17380° N, 44.93358° E)։
Հաջորդ ջրի աղբյուրն արդեն Վանքի լճի մատույցներում է: Լիճ չհասած կա փոքրիկ մետաղյա կամրջակ, որի տակով գետակ է հոսում: Կամրջակն անցնելուց հետո եթե թեքվեք աջ, մի փոքր քայլեք գետակի հունով, ապա ափի մոտ կտեսնեք խողովակ, որտեղից մաքուր խմելու ջուր է բխում: Այդտեղ սովորաբար հովիվներ են լինում, եթե նրանց հարցնեք՝ հստակ տեղը ցույց կտան (40.16179° N, 44.90414° E)։
Վիշապալիճ (Վանքի լիճ)
Վանքի լճից մինչև Գողթ գյուղը դեռ երկար ճանապարհ կա, և ևս մեկ գիշերակացի անհրաժեշտություն է լինում: Լճից ճանապարհը տանում է դեպի ներքև: Մոտ երկու կիլոմետր քայլելուց հետո հասնում ենք կանաչով ծածկված ձորակի: Այնտեղ վարար գետ է հոսում և ամեն տեղ ուրց ու դաղձ է աճում: Հենց ձորակում՝ ժայռերի տակ, հարմար տեղանք կա վրանների համար: Այստեղ կարող եք գիշերել, կամ պարզապես լրացնել ջրի պաշարները: (40.14254° N, 44.88344° E)
Այստեղից հետո երկար ճանապարհով պետք է իջնել մինչև Գողթ: Ճանապարհի համարյա վերջում՝ վերջին ոլորանների վրա, կա մեծ ուռենի՝ տակն աղբյուր և տաղավար: Սա էլ մեր երթուղու վերջին աղբյուրը:
Ջրի ֆիլտրում
Մենք իմացանք ջրի աղբյուրների տեղերը, հիմա հասկանանք, թե ինչպես ֆիլտրել ջուրը:
Ջրի աղտոտվածությունը կարող է լինել երեք տեսակի․
Ջրի աղբյուրներ լեռներում
Կա նաև ռադիոակտիվ աղտոտում, բայց մենք այն չենք դիտարկի, քանի որ մի փոքր այլ ոլորտից է, և Հայաստանի լեռներում այդ խնդիրը դժվար թե մեզ սպառնա: Եթե մեխանիկական աղտոտվածությունն անզեն աչքով կարելի է տեսնել, ապա կենսաբանականը՝ ոչ: Քիմիականն էլ՝ կախված թե ինչ բաղադրություն ունի ջուրը և արդյոք դրա մեջ լուծված նյութերը փոխել են ջրի գույնը կամ հոտը: Բարեբախտաբար բարձր լեռնային առվակներում և լճակներում մեզ հիմնականում անհանգստացնում է ջրի մեխանիկական աղտորումը և մասամբ՝ կենսաբանականը: Այս երկուսի հետ, համեմատաբար, հեշտ է պայքարել:
*Ջրի եռացում
Ջրի եռացումը արդյունավետ կերպով սպանում է միկրոբները, վիրուսները և օրգանական այլ աղտոտումները գրեթե ամբողջովին: Սա առավելությունն է, սակայն ջուրը եռացնելու համար մեծ քանակությամբ էներգիա և ժամանակ է հարկավոր, ինչի հնարավորությունն ինքնավար (ավտոնոմ) արշավների ժամանակ սահմանափակ է լինում: Սակայն ջրի եռացումը չի չեզոքացնում քիմիական և մեխանիկական աղտոտումը: Չնայած լեռնային լճերում և առվակներում քիմիական աղտոտման հավանականությունը շատ ցածր է, քանի որ այդպիսի վայրերում չկան քիմիական ֆաբրիկաներ և այլ մարդածին օբյեկտներ, որոնք կարող են աղտոտել ջուրը: Լեռներում ջրի աղտոտման հիմնական պատճառ կարող են դառնալ անասունները։ Ուշադիր եղեք, անասունները սիրում են պառկել և զովանալ փոքրիկ լճակներում, և նրանց արտաթորանքից ջուրը կարող է աղտոտվել:
*Քլոր
Քլորն արդյունավետ սպանում է միկրոբներն ու բակտերիաները: Եվ, ի տարբերություն, եռացման մեթոդին՝ խլում է հաշված րոպեներ և խնայում է «թանկարժեք» գազը: Կարող եք վերցնել քլորի հաբեր և քլոր պարունակող սպիտակեցնող միջոցներ: Ուշադիր եղեք, որ այն լինի առանց արոմատիզատորների և պարունակի միայն քլոր: Քլորը պետք է աստիճանաբար ավելացնել ջրին: Հենց ջրից թեթևակի քլորի հոտ զգացվի, նշանակում է բավարար է արդեն: Սպասեք մոտ 15 րոպե և վերջ, կարող եք խմել ջուրը: Ջուրը նման մշակում է անցնում ջրամատակարարման կայաններում՝ մինչև մեր ծորակներին հասնելը: Այսօր շուկայում հանդիպում են հատուկ քլորի և յոդի հիմքով հաբեր, որոնք նախատեսված են ջուրը ախտահանելու համար:
*Հատուկ ֆիլտր
Այս ցուցակում առանձին ցանկանում եմ առանձնացնել “Lifestraw” ջրի պորտատիվ ֆիլտրերը: Նմանատիպ ֆիլտրերը աշխատում են մեմբրանային շերտերի միջոցով: Մեմբրանի ծակոտկենությունը շատ փոքր է՝ 2 միկրոն տրամագծով, ինչը կանգնեցնում է ցանկացած մեխանիկական և կենսաբանական ախտոտվածություն:
Ջրի աղբյուրներ լեռներում / Lifestraw ֆիլտր
Այս ֆիլտրերը շատ փոքր են և թեթև, կարելի է պահել անգամ գրպանում՝ 22սմ երկարությամբ և 5 գրամ քաշով: Այս ֆիլտրերը ի սկզբանե ստեղծվել են Աֆրիկյան երկրների գյուղերի համար, որտեղ խմելու ջրի լուրջ խնդիր կա: Lifestraw ֆիլտրերը մաքրում են պղտոր ցեխաջուրը և դարձնում այն լիովին մաքուր ու թափանցիկ: Այժմ սրանք մեծ տարածում են գտել արշավականների, զբոսաշրջիկների, փրկակարների շրջանում: Հաշվի առնելով համեմատաբար ոչ բարձր գինը, անպայման արժէ նման բան ունենալ ուսապարկում:
*Պատրաստեք ինքներդ
Մեխանիկական աղտոտվածությունից մաքրող պարզագույն ֆիլտր կարելի է պատրաստել սեփական ձեռքերով: Դրա համար ձեզ պետք է բինտ, մանր խճաքար, ակտիվացրած ածուխ և բամբակ: Վերցնում ենք մեկ լիտրանոց պլաստիկ շիշ, կտրում ստորին հատվածը և հերթականությամբ այս նյութերը շարում մեջը: Սկզբից բամբակը՝ ամենաներքևում, հետո ածուխը, խճաքարը և վրայից բինտի մի քանի շերտ: Վերջ, պարզագույն ֆիլտր, որը կմաքրի ջուրը մեխանիկական աղտոտումից, իսկ ակիտվացրած ածուխը որոշ չափով կմաքրի վտանգավոր քիմիական տարրերից: Այսպիսի ֆիլտրերում պետք է հաճախակի փոխել բաղադրիչները, քանի որ իր միջով մեծ քանակությամբ կեղտ անցկացնելուց հետո ֆիլտրը խցանվում է և կորցնում իր մաքրող հատկությունները:
Ուշադիր եղե՛ք, մի մոռացեք բավարար քանակությամբ ջուր խմել և միշտ հետևեք ձեր ջրի պաշարներին: