Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:
Շատ կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:
Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով:
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը:
Հայկական մշակույթում սեղանը կարող էր իր շուրջը հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին:

Հայկական հյուրընկալություն
Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:
Բնակլիմայական պայմաններն իրենք են թելադրում երբ և ինչ ուտել: Ինչպես օրինակ ձմռանը պատրաստվող կերակուրները որպես կանոն հարուստ են ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով, որոնք օգնում են էներգիա կուտակել: Իսկ ամռանը պատրաստվող կերակուրների մեջ մեծ մաս են կազմում բանջարեղենը և կանաչեղենը:
Հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև ուտելի բույսերի առատությամբ: Հայկական լեռներում կարող ենք գտնել բազմաթիվ ուտելի բույսեր: Պատմագիտական նյութերի համաձայն հայերը հնուց ի վեր մեծ քանակությամբ բույսեր են օգտագործել կենցաղում: Հաշվվում են ավելի քան 300 տեսակի ուտելի բույսեր: Հայկական Խոհանոց ասելով առաջին հերթին պպատկերացնում ենք տոլման, խաշը, հարիսան, գաթան և այլն բայց այս ամենը զուտ կերակուրներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն, որոնցից շատերը պահպանվում են մինչ օրս:
Տոլմա
«Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դար: Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում: Դրանցից մեկն է Պասուց տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից: Հնում պասուց տոլման պատրաստել են գարնանամուտին, ինչը խորհրդանշում էր երկրագործական տարվա սկիզբը:
2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է: Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման:

Հայկական Տոլմա
Խաշ
Խաշը հնագույն հայկական ուտեստ է, որը հետագայում տարածվեց Կովկասում և Անդրկովկասում: Խաշ ուտելու ավանդույթները գալիս են դեռևս հեթանոսական ժամանակներից, սակայն դարերի ընթացքում պատրաստման եղանակներն ու ձևերը չեն փոխվել: Կերակրի անվանումը առաջացել է «խաշել» կամ «խարշ» բառերից, որոնց հնչյունափոխության արդյունքում ստացվել է խաշ բառը: Ըստ բազմաթիվ հյուսված լեգենդենրի խաշը իսկզբանե աղքատների կերակուր է համարվել: Պատմում են, որ երբ հարուստները անասուն են մորթել, միսն իրենց են վերցրել, իսկ ոտքերն ու թորոտիքը աղքատներին բաժին հանել: Դե իսկ աղքատներն էլ եփել են և առավոտյան թաքուն կերել, որպիսզի ոչ ոք չտեսնի:

Հայկական Խաշ
Գաթա
Գաթան իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել գրեթե բոլոր տոնական և ծիսական սեղաններին: Ըստ ազգագրագետների հնում գաթայի վրա հատուկ խորհրդանշաններ են պատկերել, հաճախ նաև խաչեր, որպիսզի ընտանիքը պաշտպանեին չար աչքից: Նրանց պնդմամբ գաթան խորհրդանշում է նաև ընտանիքի ամրությունը, և իզուր չէ որ հարսանիքների ժամանակ հենց գաթա են պարեցնում նորապսակների գլխավերևում:
Գաթան նաև Ամանորի սեղանի ամենակարևոր բաղադրիչն էր հանդիսանում, որի մեջ թաքցնում էին կոպեկը կամ դովլաթը: Այն սովորաբար կտրում էին տան ամենափոքր անդամի մեջքին դնելով: Այն անդամը ում բաժին էր ընկնում կոպեկը համարվում էր տարվա հաջողակը:

Հայկական Գաթա
Ղափամա
Ղափաման հայկական ավանդական ծիսական կերակրատեսակ է: Ի սկզբանե այն մատուցել են հարսանիքների ժամանակ, որպիսզի նորապսակների կյանքը լինի նույնքան քաղցր, հարուստ և գունեղ:
Ղափաման ունի նաև հատուկ խորհուրդ: Ըստ լեգենդի դդումը խորհրդանշում է երկրագունդը, բրինձը՝ մարդկությունը, իսկ չրերն ու ընկուզեղենը խորհրդանշում են տարբեր ազգության և հավատքի մարդկանց: Ըստ հին հավատալիքի Ղափաման պատրասվել է որպիսզի աշխարհում խաղաղություն և բարություն լինի:

Ղափամա
Հարիսա
Հարիսայի արմատները շատ հին են, հնում այն անվանել են նաև խաշիկա: Հարիսան դասվում է զորաց ուտելիքների շարքին: Հնում հարիսայի պատրաստումը ընդունված է եղել որպես զոհամատուցման արարողություն: Այն մի ամբողջ գիշեր եփում էին թոնրի մարմանդ կրակի վրա, որպիսզի առավոտյան մատուցեին: Ամանորին պատրաստվող հարիսան տարբերվում էր ամբողջ տարվա ընթացքում պատրաստվող հարիսայից, որովհետև այն ընդհանրապես չէին խառնում, որպիսզի տարին հաշտ ու խաղաղ անցներ:
Հարիսան նույնպես ունի բազմաթիվ տարատեսակներ: Պահքի շրջանում հարիսա պատրաստել են նաև վայրի ուտելի բույսերից կամ ընդեղենից:

Հարիսա
Խոհանոցը միայն սնունդ չէ, այն ազգային մտածողության և մշակույթի մի մասն է կազմում, որի միջոցով ճանաչում են երկրին և ժողովրդին: Հայերենում հենց այնպես չէ ընտրված խոհանոց բառը, այսինքն մի վայր որտեղ խորհում են: Իսկ խոհարարը հենց միտք ստեղծողն է: Իզուր չէ ասված, որ մենք այն ենք ինչ ուտում ենք:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի Մասին
Արսար լեռ
/in Մեր արշավները /by armeniangeographicԱրսար լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Վարագի լեռներում։ Գտնվում է Լուսահովիտ գյուղից 3 կմ արևելք։ Բարձրությունը 1862 մետր է։
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Ծռասար
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicԲարձրությունը` 3616 մ
Ծռասարի լեռներ
Կոորդինատներ` 39° 55′ 2.8″, 46° 2′ 33.2″
Ծռասար լեռնագագաթը գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում՝ Ջերմաջրից հարավ-արևելք, Ծռասար և Մխաթիք լեռնաշղթաների հատման կետում։ Լեռը հայտնի է նաև Գժասար անունով: Ծռասարից է սկիզբ առնում Թարթառ գետի վտակներից մեկը:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի, Հրաչուհի Այվազյանի, Անի Բաղդասարյանի և Գևորգ Հարոյանի
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Արարատի գագաթը նվաճելն արդեն անցյալ կատարյալ է
/in Արարատվածներ /by armeniangeographicԱրարատին նայելիս հաճախ եմ երազել հայտնվել նրա գագաթին, բայց միշտ էլ դա անհնար մի բան եմ կածել։ Սակայն իմ՝ դեռ կարճ, բայց հագեցած արշավային կյանքն ու արշավական խենթ ընկերներս կարողացան երազանքս քայլ առ քայլ դարձնել նպատակ։ Այժմ Արարատի գագաթը նվաճելն արդեն անցյալ կատարյալ է։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Մեկ տարի առաջ լեռնագնացության մասին պատկերացումներս խիստ մոտավոր էին, ու հավանաբար դա էր հիմնական պատնեշը։ Իսկ ավելի ուշ, երբ ArmGeo-ի հետ արդեն բացահայտել էի լեռնագնացության գաղտնիքները, իմ և նպատակիս միջև պատնեշ էր դարձել ժամանակի սղությունը։ Այդ պատնեշն արդեն ևս հաղթահարված է։
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Վերելքը պատկերացնում էի բարդ ու արկածներով լի։ Մինչև 4200 մետր բարձրացանք զրույցի բռնված, ու չհասցրինք նկատել ո՛չ արկած, ո՛չ էլ բարդություն։ Իսկ այն, ինչ կատարվեց 4200-ից հետո, հազար արկած ու բարդություն արժեր։
Վերելք Արարատ / Մհեր Պարույրյան
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Վերելքը կարող եմ նկարագրել իբրև մեր կարծյալ և իրական հնարավորությունների կռիվ, որում մեր իրական հնարավորությունները հաղթեցին մեր կարծյալ հնարավորություններին։
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Մտածում էի բղավել այնպես, որ հիացմունքս աշխարհն իմանա, բայց հիշեցի, որ ես զուսպ եմ, իսկ աշխարհը՝ մեծ։
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Իմ սիրելի մուլտհերոսի նմանությամբ՝ Ամենակարող (Аll Might)։
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Երբեք չեմ մոռանա այդ պահին արշավական մյուս ընկերներիս դեմքերը ։
Վերելք Արարատ / Մհեր Պարույրյան
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Վերելքի ամեն վայրկյանն իմաստավորվեց, ամփոփվեց 5165-ով, իսկ փոխվեց կյանքս օրեր անց, երբ տուն վերադառնալուց հետո կրկին նայեցի Արարատի արդեն նվաճված գագաթին։
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատը միշտ էլ կյանքիս անբաժանելի մասն է՝ ինչպես ամեն հայի, սակայն արդեն ոչ վիրտուալ՝ իրական։
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Թեկուզ վաղը՝ միայն թե լեռը ձայն տա։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Խորհուրդ կտամ արշավել. արշավել դեպի Հայաստանի լեռներն, ու այդ ժամանակ երազանքը կամաց կամաց կդառնա նպատակ, նպատակն էլ՝ իրականություն։
Մհեր Պարույրյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավները
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Տիգրան Վարագ
/in Լուսանկարիչներ /by armeniangeographicԱնհնար է ճանապարհորդել և չլուսանկարել
Մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ: Արշավների սկսել եմ մասնակցել դպրոցական տարիքից: Լուսանկարում եմ 2011-ից, լուսանկարիչ դառնալու նպատակ երբեք չեմ հետապնդել, ուղղակի անհնար է ճանապարհորդել և չլուսանկարել: Փորձում եմ լուսանկարների միջոցով ցույց տալ Հայաստանի բնությունը, կենցաղը, կյանքը: Ամենահաճելին այս գործում արձագանքն է, երբ լուսանկարիդ շնորհիվ մարդկանց մեջ զարթնում է նույնը իրենց աչքերով տեսնելու ցանկությունը: Լուսանկարներս հիմնականում տեղադրում եմ Armenian Geographic ֆեյսբուքյան էջում:
Ստորև ներկայացնում եմ «Արցախ» ֆոտոշարքը
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Արարատը անհաս երազանք երբեք չի եղել
/in Արարատվածներ /by armeniangeographicԻ՞նչը ստիպեց Արարատն անհաս երազանքից դարձնել նպատակ:
Ես երազում եմ այն ամենի մասին ինչը չի կարող լինել։ Փոքր ժամանակ փակում էի աչքերս ու երևակայում թե թևեր ունեմ` երազում էի թռչելու մասին։ Կյանքում մնացած ամեն ինչը նպատակներ են, որոնք եթե շատ ցանկանաս կիրականանան։ Արարատը անհաս երազանք երբեք չի եղել։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Ինչպիսի պատնեշ էլ լինի մեր նպատակների ճանապարհին, դրանք միշտ բարձր են լինում, երբ նրանց ներքևից ես նայում։ Ուղղակի ոտքերիս տակ կամաց-կամաց բարձր ու ամուր քարեր շարելով հայտնվեցի պատնեշից ավելի բարձր ու տեսա դեպի գագաթ տանող ճանապարհը։
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Ընդհանրապես իմ պատկերացրած իրադարձությունները, որոնք շատ եմ չափել, ձևել, որոնց մասին երկար եմ մտածել չեն եղել։ Ուստի մեծ ջանքեր եմ գործադրել, որ լավ բաներ չմտածեմ։ Միայն մտովի նախապատրաստվում էի անսպասելի ու ոչ ցանկալի իրադարձություններում ճիշտ լուծումներ գտնելուն։
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Սիրու՜ն … վերելքը անբացատրելի գեղեցիկ էր ու գեղեցկացնում էր բոլորին, լուսավորում բոլորի աչքերը։
Ու ոչ մի անսպասելի ու ոչ ցանկալի իրադարձություն տեղի չունեցավ։
Վերելք Արարատ/Աստղիկ Թորոսյան
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Գագաթին մոտ 10 քայլ էր մնացել։ Դանդաղ բարձրանում էի, մեկ ու մեջ գլուխս բարձրացնելով։ Հանկարծ տեսա, որ ինձանից մի քանի քայլ վերև շատերը կանգնած նկարվում են… մի՞թե էլ բարձրանալու տեղ չկա… ու վե՞րջ… դա վե՞րջն է… դա հենց գագա՞թն է…
Այդտեղ լուսավոր է… այստեղից է լույսը բացվում ու ամեն առավոտ այստեղից ճառագող լույսն է երևում :
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Չգիտեմ լույսի մեծ, թե թթվածնի փոքր չափաբաժնից էր, բայց գագաթին ինձ մոլորված էի զգում։ Աննկարագրելի ուժեղ էյֆորիայի մեջ էր միտքս, քայլ առ քայլ կուտակված ու իր գագաթնակետին հասած էյֆորիա։
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Լույսի մեջ շփոթված աջ ու ձախ էի նայում, փնտրում էի մեկին, ում ամուր կգրկեի։ Գագաթներին ամենահիշարժանը հետդ դժվարություն հաղթահարած, արդեն հարազատ դարձած մարդկանց գրկելն է։ Գտա ու գրկեցի։ Լիարժեքացավ Արարատս…
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Գագաթներին մենք չենք փոխվում։ Մենք փոխվում ենք գագաթներ տանող ճանապարհներին։ «5165» ով «5165» անգամ «5165» տարբեր սարերի ճանապարհներին է կյանքս փոխվել։ Հենց այդ փոփոխության հետևանքն էլ դարձավ 5165 ից ներքև նայելու ցանկություն։
Վերելք Արարատ/Աստղիկ Թորոսյան
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Հիմա Արարատն ինձ համար այն քիչ սարերից մեկն է, որին կարող եմ տեսնել գրեթե ամեն օր ու ժպտալ ինձ երևացող այդ լուսավորի լուսավոր գագաթին։ Ժպտալ, ինչպես ամբոխի մեջ կժպտաս հեռվից նկատած մեկին ում լավ ես ճանաչում, ում շա՜տ ես ճանաչում, ով լուսավոր ու սիրու՜ն մեկն է քեզ համար։
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Արարատին ամենամոտը առաջին անգամ եղել եմ մի քանի տարի առաջ, Ակոռի գյուղի հին գերեզմանատան կողմից։ Ամենատպավորիչն է եղել, ամենախորհրդավորը։ Վստահ եմ, դեռ շատ տարբերակներ կան նրա մոտ գնալու։ Արարատի մոտ վերադառնալը միայն գագաթ բարձրանալը չէ։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Եթե Արարատ բարձրանալը երազանք է, ուրեմն երազելու ցանկությունը ավելի մեծ է, քան բարձրանալունը։ Մի երազեք լույսի մասին, լույսի հետևից գնալ է պետք, որ լուսավորվի ձեր միտքը ու ձեր կյանքի մոտեցումները փոխվեն 5165 աստիճանով։
Աստղիկ Թորոսյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավները
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Ծովասար լեռ
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicԼեռնաշղթա` Ծովասարի լեռներ
Կոորդինատները` 38° 30′ 33.7″, 41° 27′ 53.3″
Երկիր` Թուրքիա (Subaşı Dağı)
Ծովասար լեռը համարվում է Ծովասարի լեռնաբազուկի բարձր գագաթը: Ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: Ձգվում է հարավից հյուսիս ուղղությամբ` կազմելով Խարզանի լեռնաշղթայի հյուսիսային շարունակությունը:
Մարաթուկ լեռը Ծովասարից
Լեռը Ծովասար է կոչվել իր գագաթամերձ հատվածում ունեցած լճակի պատճառով, հարուստ է մարգագետիններով և աղբյուրներով: Որոշ պատումների մեջ հիշատակվում է իբրև հերոսների զբոսավայր («սեհր անելու տեղ») կամ որսատեղի։ Ծովասարը հիշատակվում է նաև «Սասունցի Դավիթ» էպոսում։
Ծովասարի վերելքի ողջ ընթացքում մեզ ուղեկցում էր Մարաթուկը
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի, Գևորգ Հարոյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Վարագի
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Սուկավետ լեռ (Ջրաբաշխ)
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicՍուկավետը Խաստուր գյուղից / Հայկական Պար լեռնաշղթա
Հայկական Պարը գտնվում է Ներքին Տավրոսի կենտրոնական ու արևելյան մասում։ Հնում հայտնի է եղել 3 գագաթների անունով՝ Այծպտկունքի, Սուկավետի և Բարդողի։ Շուրջ 60 կմ զուգահեռականի ուղղությամբ Դերջանի սարահարթից մինչև Արաքս ձգվում է Այծպտկունքի լեռնաշղթան համանուն գագաթով (3124 մ)։ Լեռների կենտրոնական հատվածում են գտնվում Սուկավետի լեռները համանուն բարձր գագաթով (3445 մ)։ Լեռնաբազուկն ունի հրաբխային ծագում։ Բուսականությունը աղքատիկ է։ Ջրաբաշխից արևելք Բարդողի լեռներն են համանուն գագաթով (2562 մ)։
Սուկավետի լանջերը զառիթափ են, տեղ-տեղ՝ քարակարկառներով: Լեռան լանջերից սկիզբ են առնում Շարիան գետի (Արածանիի վտակ) ձախափնյա վտակները։ Բուսածածկույթը լեռնատափաստանային է։ Գագաթային մասում ալպյան մարգագետիններ են։
Լեռը տարբեր ժամանակներում կոչվել է նաև Սուկավ, Սուքավետ, Սուկավեթ, Սուքիաս, Ջրաբաշխ, Ջրբաշխ, Ջրաբաշխիս, Քյոսեդաղ, Քոսադաղ, Քոշասար։
Սուկավետ լեռ / Հայկական Պար լեռնաշղթա
Ավանդազրույց Սուկավետի և Ալադաղի մասին
Մի սիրո պատմություն էլ հյուսվել է Հայկական պար լեռնաշղթայի երկու գագաթների՝ Սուկավետի և Ալադաղի մասին։ Սուկավետը եղել է գեղեցիկ հայ հովիվ, իսկ Ալադաղը՝ քրդի նույնքան սիրուն մի աղջիկ, որոնք սարում հանդիպելով միմյանց՝ սիրահարվում են։ Սուկավետը Չանկլի գյուղի քահանայի որդին էր, Ալադաղը՝ Մանդուր գյուղի շեյխի դուստրը։ Հասկանալի է, որ նրանց ծնողները պիտի դեմ լինեին նման ամուսնությանը։ Սիրահարները զանց առնելով ծնողների կամքը՝ Համբարձման տոնի գիշերը փախչում են ամառանոցից ու մի տեղ թաքնվում։ Ծնողներն իմանալով այս մասին՝ անիծում են անհնազանդներին, և սրանք իրարից հեռու լեռներ են դառնում. երիտասարդը՝ Հայկական պարի կենտրոնում, Ալաշկերտ և Բասեն գավառների սահմանագծին, իսկ աղջիկը՝ Վանանդ և Բասեն գավառների միջև՝ կարոտալից հայացքները միշտ իրար հառած։ Երկուսի դեմքին էլ արցունքը սառչում, վերածվում է ձյան։ Սակայն ամեն Համբարձման տոնի գիշերը՝ լուսադեմին, Սուկավետ և Ալադաղ լեռները Չանկլի գյուղի մոտ հանդիպում են իրար, գրկախառնվում, ապա լալով բաժանվում։
Ամեն տարի Համբարձման տոնին հայ և քուրդ երիտասարդները ուխտի էին գնում Ալադաղ, մոմ վառում, հայերեն և քրդերեն սիրային երգեր երգում։
Տեսանյութը՝ Սիփան Գրիգի
Լուսանկարները՝ Գևորգ Հարոյանի, Սիփան Գրիգի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Վարագի
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Հայկական Խոհանոց
/in Բլոգ /by armeniangeographicՇատ կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:
Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով:
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը:
Հայկական մշակույթում սեղանը կարող էր իր շուրջը հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին:
Հայկական հյուրընկալություն
Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:
Բնակլիմայական պայմաններն իրենք են թելադրում երբ և ինչ ուտել: Ինչպես օրինակ ձմռանը պատրաստվող կերակուրները որպես կանոն հարուստ են ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով, որոնք օգնում են էներգիա կուտակել: Իսկ ամռանը պատրաստվող կերակուրների մեջ մեծ մաս են կազմում բանջարեղենը և կանաչեղենը:
Հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև ուտելի բույսերի առատությամբ: Հայկական լեռներում կարող ենք գտնել բազմաթիվ ուտելի բույսեր: Պատմագիտական նյութերի համաձայն հայերը հնուց ի վեր մեծ քանակությամբ բույսեր են օգտագործել կենցաղում: Հաշվվում են ավելի քան 300 տեսակի ուտելի բույսեր: Հայկական Խոհանոց ասելով առաջին հերթին պպատկերացնում ենք տոլման, խաշը, հարիսան, գաթան և այլն բայց այս ամենը զուտ կերակուրներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն, որոնցից շատերը պահպանվում են մինչ օրս:
Տոլմա
«Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դար: Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում: Դրանցից մեկն է Պասուց տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից: Հնում պասուց տոլման պատրաստել են գարնանամուտին, ինչը խորհրդանշում էր երկրագործական տարվա սկիզբը:
2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է: Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման:
Հայկական Տոլմա
Խաշ
Խաշը հնագույն հայկական ուտեստ է, որը հետագայում տարածվեց Կովկասում և Անդրկովկասում: Խաշ ուտելու ավանդույթները գալիս են դեռևս հեթանոսական ժամանակներից, սակայն դարերի ընթացքում պատրաստման եղանակներն ու ձևերը չեն փոխվել: Կերակրի անվանումը առաջացել է «խաշել» կամ «խարշ» բառերից, որոնց հնչյունափոխության արդյունքում ստացվել է խաշ բառը: Ըստ բազմաթիվ հյուսված լեգենդենրի խաշը իսկզբանե աղքատների կերակուր է համարվել: Պատմում են, որ երբ հարուստները անասուն են մորթել, միսն իրենց են վերցրել, իսկ ոտքերն ու թորոտիքը աղքատներին բաժին հանել: Դե իսկ աղքատներն էլ եփել են և առավոտյան թաքուն կերել, որպիսզի ոչ ոք չտեսնի:
Հայկական Խաշ
Գաթա
Գաթան իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել գրեթե բոլոր տոնական և ծիսական սեղաններին: Ըստ ազգագրագետների հնում գաթայի վրա հատուկ խորհրդանշաններ են պատկերել, հաճախ նաև խաչեր, որպիսզի ընտանիքը պաշտպանեին չար աչքից: Նրանց պնդմամբ գաթան խորհրդանշում է նաև ընտանիքի ամրությունը, և իզուր չէ որ հարսանիքների ժամանակ հենց գաթա են պարեցնում նորապսակների գլխավերևում:
Գաթան նաև Ամանորի սեղանի ամենակարևոր բաղադրիչն էր հանդիսանում, որի մեջ թաքցնում էին կոպեկը կամ դովլաթը: Այն սովորաբար կտրում էին տան ամենափոքր անդամի մեջքին դնելով: Այն անդամը ում բաժին էր ընկնում կոպեկը համարվում էր տարվա հաջողակը:
Հայկական Գաթա
Ղափամա
Ղափաման հայկական ավանդական ծիսական կերակրատեսակ է: Ի սկզբանե այն մատուցել են հարսանիքների ժամանակ, որպիսզի նորապսակների կյանքը լինի նույնքան քաղցր, հարուստ և գունեղ:
Ղափաման ունի նաև հատուկ խորհուրդ: Ըստ լեգենդի դդումը խորհրդանշում է երկրագունդը, բրինձը՝ մարդկությունը, իսկ չրերն ու ընկուզեղենը խորհրդանշում են տարբեր ազգության և հավատքի մարդկանց: Ըստ հին հավատալիքի Ղափաման պատրասվել է որպիսզի աշխարհում խաղաղություն և բարություն լինի:
Ղափամա
Հարիսա
Հարիսայի արմատները շատ հին են, հնում այն անվանել են նաև խաշիկա: Հարիսան դասվում է զորաց ուտելիքների շարքին: Հնում հարիսայի պատրաստումը ընդունված է եղել որպես զոհամատուցման արարողություն: Այն մի ամբողջ գիշեր եփում էին թոնրի մարմանդ կրակի վրա, որպիսզի առավոտյան մատուցեին: Ամանորին պատրաստվող հարիսան տարբերվում էր ամբողջ տարվա ընթացքում պատրաստվող հարիսայից, որովհետև այն ընդհանրապես չէին խառնում, որպիսզի տարին հաշտ ու խաղաղ անցներ:
Հարիսան նույնպես ունի բազմաթիվ տարատեսակներ: Պահքի շրջանում հարիսա պատրաստել են նաև վայրի ուտելի բույսերից կամ ընդեղենից:
Հարիսա
Խոհանոցը միայն սնունդ չէ, այն ազգային մտածողության և մշակույթի մի մասն է կազմում, որի միջոցով ճանաչում են երկրին և ժողովրդին: Հայերենում հենց այնպես չէ ընտրված խոհանոց բառը, այսինքն մի վայր որտեղ խորհում են: Իսկ խոհարարը հենց միտք ստեղծողն է: Իզուր չէ ասված, որ մենք այն ենք ինչ ուտում ենք:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի Մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Սևքար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՎարդենիսի լեռնաշղթա
Կոորդինատները` 40° 0′ 34.2″, 45° 17′ 47.4″
Սևքար (Սևսար) լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում` Վարդենիսի լեռնավահանի հարավ-արևելյան հատվածում: Անունը ստացել է լանջերին առկա հրաբխային սև քարերի համար։
Սևքարի (Սևսարի) աստղադիտարանը
Սևքարի աստղադիտարան
Լեռան հյուսիսային լանջին` 2700մ բարձրության վրա, պահպանվել է հնագույն ժամանակների մարդու տիեզերագիտական իմացությունները պատկերող «աստղադիտարանը»: Այն ներկայացնում է կենդանակերպի համաստեղությունները: Ժայռապատկերները դրոշմված են 2 մեծ, կողք-կողքի դրված սալաքարերի վրա: Պատկերների կենտրոնում արևի ժամացույցն է, որի շուրջ զետեղված են կենդանակերպի համաստեղությունների և երկնային այլ մարմինների սիմվոլիկ պատկերները: Այստեղ կան նաև մարդ-հսկաների պատկերներ: Ուշագրավ է արեգակնային ժամացույցի օրը 12 մասերի բաժանված լինելը, որը խորհրդանշում է գիշերվա և ցերեկվա 12 ժամերը:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Արարատն ինձ համար հարազատ մի վայր է
/in Արարատվածներ /by armeniangeographicԱնկեղծ, երբեք այդպիսի «երազանք» չեմ ունեցել, Արարատ բարձրանալ։ Բայց ինձ առաջ մղեց ցանկությունը մի նոր բան անելու որ երբևէ չէի արել։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Ոտքիս վնասվածքը, բայց բարեբախտաբար հասցրեցի ապաքինվել մինչև վերելքը։
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Մտածում էի որ տեղ-տեղ կարող է դժվար լինել, և պետք է առաջ շարժվել անկախ ամեն ինչից։
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Ավելի հեշտ քան սպասում էի, պատրաստվածությունը հաջողության գրավականն է այս գործում։
Վերելք Արարատ / Նարեկ Ղարիբյան
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Այոոոոո, ես արեցի դա!! Ես հիմա գտնվում եմ այնտեղ, ուր հաճախ հայացքս սևեռված է ինքնաթիռի պատուհանից, (գտնվում եմ մեդալի հակառակ կողմում): Ինչպես նաև հաճելի զգացողություն որ դու դեռ ունակ ես գերազանցելու ինքդ քեզ ու գրանցելու նորանոր հաղթանակներ։
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հաղթանակած
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Ինձ համար վերելքր ամենահիշարժան պահը վերջին գիշերն էր:
Վերելք Արարատ / Նարեկ Ղարիբյան
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Այո, միանշանակ
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատն այժմ հարազատ մի վայր է ինձ համար, անչափ հարազատ՝ միշտ իր մոտ կանչող ու սպասող:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Առաջիկայում նման պլաններ չունեմ :
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Անել վերջին քայլը, որոշել, պատրաստվել ու բարձրանալ։
Նարեկ Ղարիբյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում