Ծիրան, դուդուկ, խաչքար, Սևանա լիճ՝ սրանք այն խորհրդանիշներն են, որոնք անմիջապես կապվում են Հայաստանի հետ: Իհարկե, այս բոլոր խորհրդանիշները հատուկ նշանակություն ունեն ինչպես երկրի մշակույթի, այնպես էլ մարդկանց համար: Սրանք այն խորհրդանիշներն են, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին, սակայն Հայաստանն ունի նաև մի շարք յուրօրինակ խորհրդանիշներ, որոնք քչերին են հայտնի: Այստեղ առանձնացրել ենք Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները:
Վիշապաքարեր
Առաջին քիչ հայտնի խորհրդանիշը վիշապաքարերն են: Վիշապաքարերը հազարավոր տարիների պատմություն ունեցող քարակոթողներ են, որոնք գտնվել են հենց Հայկական լեռնաշխարհի տարածքում: Հայկական լեռնաշխարհի տարածքում են հայտնաբերվել մոտ 150 վիշապաքարեր, որոնց մեծ մասը թվագրվում է ք.ա. 3-4 հազարամյակներին:

Գեղամա լեռների վիշապաքարերը
Հին հայկական առասպելաբանության մեջ վիշապը հստակ ինչ-որ կենդանատեսակ չէ և ոչ մի կապ չունի Եվրոպական առասպելներում հանդիպող հրեշների հետ: Մի շարք աղբյուրներում վիշապները համարվում են ջուր և հարստություն պարգևող ոգիներ: Երբեմն երաշտների ժամանակ մարդիկ երկրպագում էին այս վիշապներին՝ հավատալով, որ դրանք կարող էին փրկել իրենց երաշտից: Կա կարծիք, որ այս քարերի վրա պատկերված կերպարներն էլ հենց ներկայացնում են այդ առասպելական վիշապներին: Գոյություն ունի նաև որոշակի կապ այս վիշապաքարերի և ջրի միջև: Քանի որ այս քարակոթողները հիմնականում տեղադրված են եղել ջրի աղբյուրների մոտ: Մարդիկ հնում հավատացել են ,որ վիշապաքարերը ջրի աղբյուրների մոտ դնելով նրանք վախեցնում էին վիշապներին, որոնք ցանկանում էին փակել ջրի ակը:

Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները / Վիշապաքարեր
Կախված իրենց ձևից և պետկերաքանդակներից՝ վիշապաքարերը բաժանվում են 3 հիմնական խմբի: Առաջին տիպը դրանք ձկանակերպ հսկայական քարակոթողներն են: Երկրորդ տեսակն իրենից ներկայացնում է բազալտե արձան, որի վրա ցլի կամ խոյի գլուխ է քանդակած։ Երրորդ տիպը վերը նշված երկու տեսակների խառնուրդն է: Հայաստանում մեծ քանակությամբ վիշապաքարեր գտնվել են Գեղամա լեռներում:
Այս քարակոթողների հետ կապված կան բազմաթիվ չբացահայտված առեղծվածներ, որոնք չեն խանգարում, որ այս յուրահատուկ հուշարձանները դառնան Հայաստանի այցեքարտ՝ հիացնելով բազմաթիվ օտարերկրացիների:
Քարերի սիմֆոնիա
Չնայած, որ Արարատը միշտ եղել է Հայաստանի ամենաճանաչված բնական հուշարձանը, բայց կա մեկ այլ բնական հուշարձան, որի մասին նույնպես չպետք է մոռանալ՝ Քարերի սիմֆոնիան: Գառնու տաճարի հարևանությամբ՝ Ազատի կիրճում է գտնվում այս բազալտե հուշարձանը: Այն իրենից ներկայացնում է հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ, որոնք իրենց սիմետրիկության շնորհիվ ձեռագործ են թվում: Գետի վրա կախված այս սյուների շարքը հիշեցնում է երգեհոն երաժշտական գործիքը, որը միախառնվում է կիրճով հոսող Ազատ գետի ձայնի հետ՝ ստեղծելով յուրահատուկ սիմֆոնիա:

Քարերի սիմֆոնիա
Այս բնական հուշարձանն անհրաժեշտ է ներառել Հայաստանի խորհրդանիշների ցանկում, քանի որ այն աշխարհում հազվադեպ հանդիպող հուշարձան է: Մեկ այլ նմանատիպ երևույթ, որն ինչ-որ չափով նման է Քարերի սիմֆոնիային, Հյուսիսային Իռլանդիայում գտնվող «Հսկաների ճանապարհն» է: Այն նույնպես բաղկացած է երգեհոն հիշեցնող բազալտե սյուներից: Բայց, ի տարբերություն Քարերի սիմֆոնիայի, նրա բազալտե սյուները կարծես վեր են խոյանում գետնի տակից: Եվ միգուցե հենց դրանում էլ կայանում է Քարերի սիմֆոնիայի յուրահատկությունը. կարծես այն ինչ-որ գերբնական ուժով ստեղծված և երկնքից կախված բնության հրաշք լինի: Այսպիսի հուշարձանն անհրաժեշտ է համարել Հայաստանի խորհրդանիշ ՝ Արարատի հետ միասին:
Բեզոարյան այծ
Բեզոարյան այծը եղջերավորների ընտանիքին պատկանող կենդանի է, որը հանդիսանում է ներկայիս տնային այծի նախնիներից: Սրանք համարվում են նաև լեռնային այծեր, որոնք մեծ մասամբ տարածված են եղել Հայկական լեռնաշխարհում: Բեզոարյան այծերի հիմնական առանձնահատկությունը նրանց եղջյուրներն են, որոնք հիմնականում օգտագործվում են պաշտպանության և պայքարի համար: Արուների եղջյուրի երկարությունը կարող է հասնել մինչև 130 սմ-ի: Բեզոարյան այծը 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:

Բեզոարյան այծ / լուսանկարը՝ Ալեքսանդր Մալխասյանի
Այս տեսակը, ցավոք, ոչնչացման եզրին է գտնվում, քանի որ մարդիկ շարունակում են որսալ դրանց: Բեզոարյան այծի ստամոքսում առկա է կարծրացած մազափունջ, որը հենց կոչվում է բեզոար: Այծերն իրենց անունը ստացել են հենց սրա շնորհիվ: Հայկական մշակույթում բեզոարյան այծերի կարևորությունը հիմնված է առասպելաբանության վրա: Հնագույն ժամանականերում մարդիկ երկրպագել են բեզոարյան այծերին: Այդ մասին են վկայում նաև բազմաթիվ ժայռապատկերներում պատկերված բեզոարյան այծերը: Այս յուրահատուկ այծերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն մասնագետների, այլ նաև բազմաթիվ օտարերկրացիների շրջանակներում, ինչն էլ կարող է նրանց դարձնել Հայաստանի խորհրդանիշներից մեկը:
Դաղդղան
Գրեթե բոլոր մշակույթներում էլ կարելի է հանդիպել հատուկ թալիսմաններ, որոնք օգնում են պաշտպանվել չար աչքից: Այս բոլորի մեջ ամենատարածվածը թերևս աչքի ուլունքներն են, որոնք շատ մարդիկ՝ այդ թվում և հայերը, կրում են իրենց պարանոցին կամ կախում իրենց դռներից և պատուհաններից: Սակայն հայերն ունեն իրենց յուրահատուկ չարխափան թալիսմանը, որը կոչվում է դաղդղան: Այն փայտից պատրաստված թալիսման է, որը մարդիկ կրել են որպես զարդ, կախել կենդանիների վզից, ինչպես նաև տան անկյուններում, որպեսզի պաշտպանվեն չար ուժերից: Դաղդղան պատրաստելու համար օգտագործվել է հիմնականում բռինչ կոչվող ծառի փայտանյութը, որն էլ մարդիկ անվանել են դաղդղան: Դաղդղանը պատրաստել են փայտի վրա տարբեր նախշազարդեր փորագրելով:

Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները / Դաղդղան
Յուրաքանչյուր դաղդղան յուրահատուկ է և երբեք չի կրկնվում: Վարպետը դաղդղանի վրա պատկերում է նշաններ, որոնցից յուրաքանաչյուրն առանձնահատուկ իմաստ և նշանակություն ունեն: Դաղդղաններ պատրաստում էին նաև նորածին երեխաների համար, որպեսզի նրանց պաշտպանեին չար աչքից: Սակայն երեխաների համար պատրաստված դաղդղաններն ավելի փոքրիկ էին և հաճախ ունեին փոքրիկ ուլունքի տեսք: Հնում մարդիկ հավատում էին, որ դաղդղան կրելով իրենք ամբողջովին պաշտպանված էին չարի ներգործությունից:
Չնայած որ այժմ՝ կրոնական հավատալիքների փոփոխման արդյունքում, մարդիկ այլևս այս հմայիլներին չեն վերագրում չարխափան հատկանիշներ, բայց միևնույն է դրանք իրենց յուրահատկության շնորհիվ կարող են հանդիսանալ Հայաստանի խորհրդանիշներից մեկը:
Որդան Կարմիր
Հայկական այս յուրահատուկ ներկանյութը, որը հայտնի է «որդան կարմիր» անունով, միջատ է, որը տարածված է եղել Հայկական լեռնաշխարհում: Ինչպես հնագույն գրավոր աղբյուրներն են վկայում, որդան կարմիր ներկանյութը Հայաստանում օգտագործվել է դեռևս հնագույն ժամանակներից: Երևանի Մատենադարանում պահպանված մի շարք ձեռագրերում կարելի է տեսնել կատարյալ վառ կարմիր գույնով գրվածքներ, որոնց համար օգտագործվել է հենց որդան կարմիրը: Այս կարմիր ներկանյութը մեծապես օգտագործվել է նաև հայկական գորգերի մեջ, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին նաև «կարմիր գորգեր»:

Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները / Որդան կարմիր
Միջնադարից սկսած արդեն հայկական որդան կարմիրը մեծ հռչակ էր վայելում ամբողջ աշխարհում՝ ինչպես Մերձավոր արևելքում, այնպես էլ Եվրոպայում: Ք.ա. 3-րդ հազարամյակում Պարսկաստանի թագավորն այս կարմիր ներկանյութը հասցնում է Հռոմ: Նա այն Ավրելիանոս կայսերը ներկայացրեց բրդյա ներկված կտորի տեսքով: Հռոմեացիները հիացած էին ամբողջ աշխարհում հայտնի այս հայկական ներկի հիասքանչ գույնով: Այն բավականին թանկ գնով վաճառվում էր այնպիսի վայրերում ինչպիսին էր՝ Կոստանդնոպոլիսը, և մարդիկ նույնիսկ հեռավոր Եվրոպայից հասնում էին այստեղ, որպեսզի գնեին այն: Այն ժամանակ որդան կարմիրը հանդիսանում էր Հայաստանի տնտեսության հիմնասյուներից մեկը:
Այս միջատն ապրում է հողի տակ: Կարմիր գույնը սովորաբար ստացվում է միջատներին որոշ ժամանակ հատուկ քիմիական միջավայրում պահելու արդյունքում: Որդան կարմիրն այսօր համարվում է վտանգված տեսակ: Դրա պահպանության համար 1987 թվականին Արմավիրում բացվել է «Որդան Կարմիր» արգելավայրը:
Այնպիսի խորհրդանիշներն, ինչպիսիք են նուռը, ծիրանը և Արարատ լեռը, միևնույն է շարունակում են մնալ Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից: Սակայն վերը թվարկված խորհրդանիշները նույնպես դասվում են դրանց շարքին: Այս խորհրդանիշները նույնպես պետք է լավ ճանաչելի լինեն, ոչ այն պատճառով, որ արդեն հայտնիները բավարար չեն, պարզապես դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ նշանակություն ունի Հայկական մշակութային արժեքների համատեքստում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Խոր Վիրապ
/in Առանց խորագրի, Վանքեր և եկեղեցիներ /by armeniangeographicՊատմություն
Ագանթագեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը (287 – 330 թ․թ․) Հայաստանում քրիստոնյաններին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ։ Վիրապում Գ Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի։ Նրան կերակրել է մի այրի կին գաղտնի զնդան է նետել հանապազօրյա հացը։ Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր հետո։
V-րդ դարում վիրապի վրա վանք է հիմնադրվել և միաբանություն հաստատվել։ Մոտ 642 թվականին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը, ում նաև Շինարար էին անվանում վիրապի վրա կառուցել է Սբ․ Գևորգ եկեղեցին։ Ըստ աղբյուրների այն եղել է «Զվարթնոցատիպ» եկեղեցի՝ սպիտակ կրաքարից, ներսում ութ սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց, որի ավերվելուց հետո XVII-րդ դարում ավերակների վրա կառուցվել է այժմյան Սբ․ Գրիգոր եկեղեցին։ Ունի թաղածածկ դահլիճի հորիվածք։
XVII-րդ դարում դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս գբի հատակի տակ բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան (հավանական է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը), որը սակայն թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով։ Վիրապի առաստաղի արևելյան կողմում այն անցքն է, որի միջով այրի կինը ներս է գցել հացը։ III-րդ դարից պահպանված այս շինությունը հայկական միջնադարյան ճարտարապետության հնագույն գմբեթավոր կառույցն է։
XVII-րդ դարում Խոր Վիրապի վանահայր Դավիթ վարդապետ Վիրապեցին վերակառուցել է վանքի շենքերը։ Խոր Վիրապը XVII-րդ դարում Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակ է։
Խոր Վիրապ
1703 թվականին ավարտվել է վանքի բակի կենտրոնում առանձին կանգնած Սբ․ Աստվածածին գլխավոր եկեղեցու կառուցումը։ Եկեղեցու արևելյան ճակատին, խորանի լուսամուտից վերև, ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը։ Կենտրոնում պատկերված է Գրիգոր Լուսավորիչը, ում աջ և ձախ կողմերում գտնվում են հրեշտակներ։ Ձախ ձեռքին Սբ․ Գիրքն է, իսկ աջով օրհնում և դիվահարությունից բուժում է պառկած Տրդատ Գ արքային։ Նրանցից վերև քանդակված են երկու հոգի (համեմատաբար փոքր), որոնցից հոգևորականի զգեստով աջ կողմինը Խոր Վիրապի վանահայր Դավիթ Վիրապեցին է։ Քանդակի աջ եզրին գալարվող օձ է, գլուխը Գրիգոր Լուսավորչի ոտքերի տակ։
Քրիստոնեության տարածումը Հայաստանում
I-ին դարում քրիստոնեությունը Հայաստանում տարածել են Քրիստոսի առաքյալներ՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը։ Թադեոսի քարոզչության շնորհիվ քրիստոնեություն են ընդունել շատերը, այդ թվում հայոց Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտը։ Թադեոս առաքյալին հաջողվեց քրիստոնյա դարձնել նաև հայոց թագավոր Սանատրուկին։
Բարդուղիմեոս առաքյալը Հայաստանում քարոզել է 60-68 թ․թ․ և այստեղ էլ նահատակվել է։ Նա սկզբից եկել Գողթն գավառ , հետո անցել է Հեր և Զարևանդ գավառներ, այնուհետև Հայաստանի մյուս շրջաններ։ Բարդուղիմեոս առաքյալը նահատակվել է Սանատրուկ թագավորի կարգադրությամբ Արևբանոս (Ուրբանոս) քաղաքում։ Բարդուղիմեոսի քարոզչությունը ևս ժողովրդի տարբեր խավերին զուգահեռ հասել է նաև արքունիք Քրիստոսի հետևորդ դարձնելով արքայի քրոջը՝ Ոգուհուն, ով նույնպես նահատակվել է Սանատրուկի հարահանգով։
Առաքյալների գործունեության շնորհիվ Հայաստանում հիմվել են քրիստոնական համայնքներ, որոնք թեև գաղտնի էին գործում, սակայն մեծաթիվ էին և ունեին իրենց հայրապետը՝ որպես առաքյալների հաջորդ։ Չնայած քրիստոնեության տարածվելուն, ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում քրիստոնյանները հալածվել են։
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
276 թվականին երբ պարսից Վռամ թագավորը գրավել էր Հայաստանը, Գրիգոր Պարթևը Տրդատ Գ Մեծի հետ գնացել էր Հռոմեական կայսրություն օգնություն խնդրելու։ 287 թվականին վերադառնլով Հայոց գահին Տրդատ Գ Մեծը ի նշան հաղաթանակի Եկեղյաց գավառի Երիզա ավանի մոտ Անահիտի մեհյանում գոհության տոնախմբություն է կազմակերպել։ Հայոց թագավորը Գրիգոր Պարթևին հրամայել է մասնակցել պաշտամունքին և երկրպագել Անահիտին։ Բայց նա հրաժարվել է և Տրդատ թագավորը, ըստ Ագաթանգեղոսի, որի պատմությունը Գրիգոր Լուսավորչի վարքի սկզբնաղբյուրն է, նրան ենթարկել է չարչարանքների, հուսալով, որ նա տեղի կտա և կուրանա Քրիստոսին։
Տրդատ Գ-ի հրամանով 287 թվականին նրան նետել են մահապարտների բանտ՝ Խոր Վիրապ, որտեղ, ըստ ավանդության Գրիգոր Պարթևը մնացել է շուրջ 15 տարի։
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու փաստը սերտորեն կապված է Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ ավանդության՝ նրանք հռոմեացի կույսեր էին, որոնք փախչելով Դիոկղետիանոս կասեր հալածանքներից, գալիս են Հայաստան և հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի հնձաններում։ Տրդատ թագավորը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է սպանել բոլոր կույսերին։ Կույսերի հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հզոր հոգեկան ցնցում է պատճառում թագավորին և վերջինս հիվանդանում է։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինիս ազատում են Խոր Վիրապի արքունի բանտից և հանդիսավորությամբ ընդունում Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, այնուհետև քարոզում է քրիստոնեության մասին և բժշկում է թագավորին։ Դրանից հետո թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում, իսկ 301 թ․ քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն։ Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ Վաղարշապատում Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրում մատուռներ հիմնել, որոնց վրա VII-րդ դարում նրանց անուններով եկեղեցիներ կառուցվեցին։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում
/in Մեր գործունեությունը /by armeniangeographicՎերջին ժամանակներում շատ է խոսվում Համշենի մասին, երիտասարդությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի համշենյան մշակույթը, երգում են համշենյան երգերը, պարում պարերը: Բայց թե ինչ է իրական համշենը և թե իրականում ինչն է համշենի մշակույթը դարձնում այդքան տարբերվող և միևնույն ժամանակ այդքան մոտ ու կանչող՝ քչերին է հայտնի:
Անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, արտաքին աշխարհից կտրված, ինքնամփոփ, մութ ու մառախլապատ մի երկրամաս է Համշենը: Այլ ազգերի հետ մեկտեղ այսօր էլ Համշենում ապրում են էթնիկ հայեր, որոնք յուրահատուկ բարբառի, երաժշտության ու մշակույթի կրողն են:
Միջոցառման մեկնարկը
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ համշենագետ Սերգեյ Վարդանյանը՝ պատմելով ֆիլմի ստեղծման, նկարահանման աշխատանքների մասին: Նա նշեց, որ Ֆիլմն արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան մարդասիրական մրցանակին: Այն ցուցադրվել է նաեւ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային, Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոներում, Տորոնտոյի «Նուռ» փառատոնում, Պրահայում եւ այլն:
Սերգեյ Վարդանյանը խոսեց նաև Լուսինե Սահակյանի հեղինակած «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի մասին:
Այնուհետև սկսվեց ֆիլմի դիտումը:
Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում / Կինոդիտում
Մաս առաջին / Արդվինի նահանգ
Ֆիլմը երկու մասից է բաղկացած: Առաջին մասում, որ կոչվում է «Արդվինի նահանգ», հայոց Համշեն գավառի մասին պատմական ակնարկից հետո ներկայացվում են դրվագներ Արդվինի նահանգի Խոփա գավառի համշենցիների կյանքից: Ֆիլմը կառուցվել Լուսինե Սահակյանի ուղևորությանը համաձայն: Բռնի իսլամացումից` 18-րդ դարից հետո, բուն Համշենից համշենցիների մի խումբ տեղաշարժվել է Արդվին: Թեև դարերի ընթացքում նրանք կորցրել են հայկական ինքնության շատ կարևոր շերտեր, բայց, զարմանալիորեն, թուրքական այդ մեծ օվկիանոսում կարողացել են պահպանել հայրենի Համշենի բարբառի իրենց տեղական խոսվածքը: Նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ նրանց մի մասն ընդունում է իր հայկական ծագումը։
Համշենցիներն ունեն իրենց յուրահատուկ երգարվեստը, պարերը, որոնք ուղեկցվում են սրնգի, երբեմն` պարկապզուկի նվագակցությամբ, օգտագործում են նաև զուռնա ու դհոլ: Ֆիլմում տեղ են գտել դրվագներ Խոփայի համշենցիների պարերից, երգերից` հայտնի երգիչների և գյուղացիների կատարմամբ, նմուշներ նրանց տեղական խոսվածքից ու բանահյուսությունից, հավատալիքներից, զբաղմունքից, ինչպես նաև խոհանոցից:
Մաս երկրորդ / Ռիզեի նահանգ
Երկրորդ մասը, որ կոչվում է «Ռիզեի նահանգ», արդեն ներկայացվում է թուրքախոս համշենցիներին: Ռիզեի համշենցիների շրջանում թրքացումն առավել խոր արմատներ է գցել: Նրանք մոռացել են իրենց մայրենին` հայերենը, և խոսում են թուրքերեն: Ոմանք ընդունում են, որ ունեն հայկական ծագում, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են:
Ֆիլմը ավարտվում է հետևյալ տողերով ՝ «Ինչո՞ւ այսպիսի ճակատագիր», որն ամբողջացնելով ֆիլմի տպավորությունները, ստիպում է ևս մեկ անգամ հայացք նետել մեր ժողովրդի ճակատագրին և պարզապես պահպանել այն, ինչ մոտ է, մերն է և հարազատ:
Ֆիլմի ցուցադրումից հետո Լուսինե Սահակյանը պատասխանեց մասնակիցների հարցերին, պատմեց մի քանի զվարճալի միջադեպի մասին և խոսեց նկարահանման ժամանակ առաջացած դժվարությունների:
Երեկոն համեմված էր համշենյան շնչով։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ստացան իրենց այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է Համշենը և ո՞վքեր են համշենցիները:
Միջոցառման ավարտին մի խումբ երիտասարդներ, լցված համշենյան էներգիայով, ներկայացրին «Համշենի Թրթռուկ» պարը:
Բլոգ Հայաստանի Մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Պաշատ լեռ
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՀայկական Տավրոս լեռնահամակարգ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները
/in Բլոգ /by armeniangeographicՎիշապաքարեր
Առաջին քիչ հայտնի խորհրդանիշը վիշապաքարերն են: Վիշապաքարերը հազարավոր տարիների պատմություն ունեցող քարակոթողներ են, որոնք գտնվել են հենց Հայկական լեռնաշխարհի տարածքում: Հայկական լեռնաշխարհի տարածքում են հայտնաբերվել մոտ 150 վիշապաքարեր, որոնց մեծ մասը թվագրվում է ք.ա. 3-4 հազարամյակներին:
Գեղամա լեռների վիշապաքարերը
Հին հայկական առասպելաբանության մեջ վիշապը հստակ ինչ-որ կենդանատեսակ չէ և ոչ մի կապ չունի Եվրոպական առասպելներում հանդիպող հրեշների հետ: Մի շարք աղբյուրներում վիշապները համարվում են ջուր և հարստություն պարգևող ոգիներ: Երբեմն երաշտների ժամանակ մարդիկ երկրպագում էին այս վիշապներին՝ հավատալով, որ դրանք կարող էին փրկել իրենց երաշտից: Կա կարծիք, որ այս քարերի վրա պատկերված կերպարներն էլ հենց ներկայացնում են այդ առասպելական վիշապներին: Գոյություն ունի նաև որոշակի կապ այս վիշապաքարերի և ջրի միջև: Քանի որ այս քարակոթողները հիմնականում տեղադրված են եղել ջրի աղբյուրների մոտ: Մարդիկ հնում հավատացել են ,որ վիշապաքարերը ջրի աղբյուրների մոտ դնելով նրանք վախեցնում էին վիշապներին, որոնք ցանկանում էին փակել ջրի ակը:
Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները / Վիշապաքարեր
Կախված իրենց ձևից և պետկերաքանդակներից՝ վիշապաքարերը բաժանվում են 3 հիմնական խմբի: Առաջին տիպը դրանք ձկանակերպ հսկայական քարակոթողներն են: Երկրորդ տեսակն իրենից ներկայացնում է բազալտե արձան, որի վրա ցլի կամ խոյի գլուխ է քանդակած։ Երրորդ տիպը վերը նշված երկու տեսակների խառնուրդն է: Հայաստանում մեծ քանակությամբ վիշապաքարեր գտնվել են Գեղամա լեռներում:
Այս քարակոթողների հետ կապված կան բազմաթիվ չբացահայտված առեղծվածներ, որոնք չեն խանգարում, որ այս յուրահատուկ հուշարձանները դառնան Հայաստանի այցեքարտ՝ հիացնելով բազմաթիվ օտարերկրացիների:
Քարերի սիմֆոնիա
Չնայած, որ Արարատը միշտ եղել է Հայաստանի ամենաճանաչված բնական հուշարձանը, բայց կա մեկ այլ բնական հուշարձան, որի մասին նույնպես չպետք է մոռանալ՝ Քարերի սիմֆոնիան: Գառնու տաճարի հարևանությամբ՝ Ազատի կիրճում է գտնվում այս բազալտե հուշարձանը: Այն իրենից ներկայացնում է հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ, որոնք իրենց սիմետրիկության շնորհիվ ձեռագործ են թվում: Գետի վրա կախված այս սյուների շարքը հիշեցնում է երգեհոն երաժշտական գործիքը, որը միախառնվում է կիրճով հոսող Ազատ գետի ձայնի հետ՝ ստեղծելով յուրահատուկ սիմֆոնիա:
Քարերի սիմֆոնիա
Այս բնական հուշարձանն անհրաժեշտ է ներառել Հայաստանի խորհրդանիշների ցանկում, քանի որ այն աշխարհում հազվադեպ հանդիպող հուշարձան է: Մեկ այլ նմանատիպ երևույթ, որն ինչ-որ չափով նման է Քարերի սիմֆոնիային, Հյուսիսային Իռլանդիայում գտնվող «Հսկաների ճանապարհն» է: Այն նույնպես բաղկացած է երգեհոն հիշեցնող բազալտե սյուներից: Բայց, ի տարբերություն Քարերի սիմֆոնիայի, նրա բազալտե սյուները կարծես վեր են խոյանում գետնի տակից: Եվ միգուցե հենց դրանում էլ կայանում է Քարերի սիմֆոնիայի յուրահատկությունը. կարծես այն ինչ-որ գերբնական ուժով ստեղծված և երկնքից կախված բնության հրաշք լինի: Այսպիսի հուշարձանն անհրաժեշտ է համարել Հայաստանի խորհրդանիշ ՝ Արարատի հետ միասին:
Բեզոարյան այծ
Բեզոարյան այծը եղջերավորների ընտանիքին պատկանող կենդանի է, որը հանդիսանում է ներկայիս տնային այծի նախնիներից: Սրանք համարվում են նաև լեռնային այծեր, որոնք մեծ մասամբ տարածված են եղել Հայկական լեռնաշխարհում: Բեզոարյան այծերի հիմնական առանձնահատկությունը նրանց եղջյուրներն են, որոնք հիմնականում օգտագործվում են պաշտպանության և պայքարի համար: Արուների եղջյուրի երկարությունը կարող է հասնել մինչև 130 սմ-ի: Բեզոարյան այծը 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:
Բեզոարյան այծ / լուսանկարը՝ Ալեքսանդր Մալխասյանի
Այս տեսակը, ցավոք, ոչնչացման եզրին է գտնվում, քանի որ մարդիկ շարունակում են որսալ դրանց: Բեզոարյան այծի ստամոքսում առկա է կարծրացած մազափունջ, որը հենց կոչվում է բեզոար: Այծերն իրենց անունը ստացել են հենց սրա շնորհիվ: Հայկական մշակույթում բեզոարյան այծերի կարևորությունը հիմնված է առասպելաբանության վրա: Հնագույն ժամանականերում մարդիկ երկրպագել են բեզոարյան այծերին: Այդ մասին են վկայում նաև բազմաթիվ ժայռապատկերներում պատկերված բեզոարյան այծերը: Այս յուրահատուկ այծերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն մասնագետների, այլ նաև բազմաթիվ օտարերկրացիների շրջանակներում, ինչն էլ կարող է նրանց դարձնել Հայաստանի խորհրդանիշներից մեկը:
Դաղդղան
Գրեթե բոլոր մշակույթներում էլ կարելի է հանդիպել հատուկ թալիսմաններ, որոնք օգնում են պաշտպանվել չար աչքից: Այս բոլորի մեջ ամենատարածվածը թերևս աչքի ուլունքներն են, որոնք շատ մարդիկ՝ այդ թվում և հայերը, կրում են իրենց պարանոցին կամ կախում իրենց դռներից և պատուհաններից: Սակայն հայերն ունեն իրենց յուրահատուկ չարխափան թալիսմանը, որը կոչվում է դաղդղան: Այն փայտից պատրաստված թալիսման է, որը մարդիկ կրել են որպես զարդ, կախել կենդանիների վզից, ինչպես նաև տան անկյուններում, որպեսզի պաշտպանվեն չար ուժերից: Դաղդղան պատրաստելու համար օգտագործվել է հիմնականում բռինչ կոչվող ծառի փայտանյութը, որն էլ մարդիկ անվանել են դաղդղան: Դաղդղանը պատրաստել են փայտի վրա տարբեր նախշազարդեր փորագրելով:
Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները / Դաղդղան
Յուրաքանչյուր դաղդղան յուրահատուկ է և երբեք չի կրկնվում: Վարպետը դաղդղանի վրա պատկերում է նշաններ, որոնցից յուրաքանաչյուրն առանձնահատուկ իմաստ և նշանակություն ունեն: Դաղդղաններ պատրաստում էին նաև նորածին երեխաների համար, որպեսզի նրանց պաշտպանեին չար աչքից: Սակայն երեխաների համար պատրաստված դաղդղաններն ավելի փոքրիկ էին և հաճախ ունեին փոքրիկ ուլունքի տեսք: Հնում մարդիկ հավատում էին, որ դաղդղան կրելով իրենք ամբողջովին պաշտպանված էին չարի ներգործությունից:
Չնայած որ այժմ՝ կրոնական հավատալիքների փոփոխման արդյունքում, մարդիկ այլևս այս հմայիլներին չեն վերագրում չարխափան հատկանիշներ, բայց միևնույն է դրանք իրենց յուրահատկության շնորհիվ կարող են հանդիսանալ Հայաստանի խորհրդանիշներից մեկը:
Որդան Կարմիր
Հայկական այս յուրահատուկ ներկանյութը, որը հայտնի է «որդան կարմիր» անունով, միջատ է, որը տարածված է եղել Հայկական լեռնաշխարհում: Ինչպես հնագույն գրավոր աղբյուրներն են վկայում, որդան կարմիր ներկանյութը Հայաստանում օգտագործվել է դեռևս հնագույն ժամանակներից: Երևանի Մատենադարանում պահպանված մի շարք ձեռագրերում կարելի է տեսնել կատարյալ վառ կարմիր գույնով գրվածքներ, որոնց համար օգտագործվել է հենց որդան կարմիրը: Այս կարմիր ներկանյութը մեծապես օգտագործվել է նաև հայկական գորգերի մեջ, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին նաև «կարմիր գորգեր»:
Հայաստանի քիչ հայտնի խորհրդանիշները / Որդան կարմիր
Միջնադարից սկսած արդեն հայկական որդան կարմիրը մեծ հռչակ էր վայելում ամբողջ աշխարհում՝ ինչպես Մերձավոր արևելքում, այնպես էլ Եվրոպայում: Ք.ա. 3-րդ հազարամյակում Պարսկաստանի թագավորն այս կարմիր ներկանյութը հասցնում է Հռոմ: Նա այն Ավրելիանոս կայսերը ներկայացրեց բրդյա ներկված կտորի տեսքով: Հռոմեացիները հիացած էին ամբողջ աշխարհում հայտնի այս հայկական ներկի հիասքանչ գույնով: Այն բավականին թանկ գնով վաճառվում էր այնպիսի վայրերում ինչպիսին էր՝ Կոստանդնոպոլիսը, և մարդիկ նույնիսկ հեռավոր Եվրոպայից հասնում էին այստեղ, որպեսզի գնեին այն: Այն ժամանակ որդան կարմիրը հանդիսանում էր Հայաստանի տնտեսության հիմնասյուներից մեկը:
Այս միջատն ապրում է հողի տակ: Կարմիր գույնը սովորաբար ստացվում է միջատներին որոշ ժամանակ հատուկ քիմիական միջավայրում պահելու արդյունքում: Որդան կարմիրն այսօր համարվում է վտանգված տեսակ: Դրա պահպանության համար 1987 թվականին Արմավիրում բացվել է «Որդան Կարմիր» արգելավայրը:
Այնպիսի խորհրդանիշներն, ինչպիսիք են նուռը, ծիրանը և Արարատ լեռը, միևնույն է շարունակում են մնալ Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից: Սակայն վերը թվարկված խորհրդանիշները նույնպես դասվում են դրանց շարքին: Այս խորհրդանիշները նույնպես պետք է լավ ճանաչելի լինեն, ոչ այն պատճառով, որ արդեն հայտնիները բավարար չեն, պարզապես դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ նշանակություն ունի Հայկական մշակութային արժեքների համատեքստում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ընձառյուծը Հայաստանում
/in Բլոգ /by armeniangeographicԸնձառյուծը Հայաստանում
Առաջավորասիական ընձառյուծ աշխարհում հաշվվում է ընդամենը 500-600 հատ: Հայասատում մոտ երկու տասնամյակ առաջ ընձառյուծի գրեթե ոչ մի հետք չէր մնացել որսագողերի պատճառով, որոնք հասել էին նույնիսկ լեռնային շրջաններ այս զգուշավոր կենդանիների հետևից: Եվ միայն 2006 թ-ից սկսած ընձառյուծներ են նկատվել Հայաստանում, և ըստ WWF-Հայաստանի, երկրի հարավային երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում գրանցվել են 7 ընձառյուծ: Ըստ գրական աղբյուրների, ավելի վաղ այն նաև երկրի հյուսիսում է նկատվել:
Հայաստանում ընձառյուծները մեծ թիվ չեն կազմել: 2007 թվականին ապրել է երկու արու, բայց քանի որ արուները սիրում են հաճախակի փոխել իրենց բնակության վայրը՝ հեռացել են: Ընձառյուծներ մեզ մոտ չեն նկատվել մինչև 2013 թ.: Մեր երկրում վերջին մի քանի տարիների ընթացքում ընձառյուծների հայտնվելը մասնագետները կապում են Հայաստանում բեզոարյան այծերի քանակի ավելացման հետ: Հայաստանի տարածք ընձառյուծներն անցնում են Թուրքիայից և Իրանից:
Ընձառյուծը Հայաստանում / Լուսանկարը՝ FPWC-ի
Ընձառյուծի անվան ծագումը
Հնում ընձառյուծին համարում էին, որպես առյուծի և հովազի հիբրիդ, որն իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ Leopard բառը ծագում է հին հունարեն λέων (leōn, առյուծ) և πάρδος (pardos, արու հովազ) բառերից։ Տեսակի ներկայիս անվանումը (Panthere pardus) գալիս է հունարենից լատիներեն անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Որն էլ ենթադրում է, որ ծագել է παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։ Սակայն ավելի հավանական է հնդիրանական «պանդարաբ» բառի տարբերակը, որը նշանակում է «սպիտակադեղնավուն, գունատ»:
Նկարագրությունը
Ընձառյուծը շատ ճկուն կենդանի է, ունի ձգված, մկանոտ, սլացիկ մարմին, որի երկարությունը կարող է հասնել 126-183 սմ, իսկ պոչի երկարությունը` 94-116 սմ: Հասուն արուի կշիռը երբեմն հասնում է մինչև 90 կգ: Էգերը սովորաբար իրենց չափսերով զիջում են արուներին: Ընձառյուծի մեջքը լինում է դեղին կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, վարդանախշաձև սև բծերով: Հանդիպում են նաև լրիվ սև մորթիով ընձառյուծներ (Ճավա կղզում)։ Ունեն կարճ և կլորավուն ականջներ։ Ոտքերը համեմատաբար կարճ են և ամուր, թաթերը լայն են ու սուր ճանկերով, որոնց շնորհիվ էլ լավ մագլցում են ծառերը։ Ունեն սուր տեսողություն, լավ լսողություն, բայց թույլ զարգացած հոտառություն։
Ընձառյուծ
Ընձառյուծի թողած հետքերը
Ընձառյուծն իր հետևից բազմաթիվ նշաններ է թողնում, այդ թվում նաև փորվածքներ ու քերծվածքներ: Այդ փորվածքների առկայության դեպքում կարող ենք նույնիսկ դատողություններ անել կենսունակության և ապրելավայրի վիճակի մասին: Փորվածքներ թողնում են հիմնականում հասուն արուները, հազվադեպ նաև էգերը, որոնք բազմացման շրջանում ավելի հաճախ նշում են հարևան արահետները: Ի տարբերություն հետքերի, ընձառյուծի փորվածքները գետնի վրա ավելի երկար են մնում: Ծառերի վրա ավելի քիչ են քերվածքները, որոնք գտնելու համար ավելի շատ փորձ ու ուշադրություն է անհրաժեշտ և գիտելիք տեղանքի մասին: Հասուն արու առանձնյակի հետքի լայնությունը կազմում է 8.0-9.5 սմ, էգինը՝ 6.0-7.5 սմ, ձագի հետքը՝ 5.5-6.5 սմ է:
Տարածվածությունը և կենսամիջավայրը
Առաջավորասիական ընձառյուծը տարածված է Ասիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ Իրանում, Արելևելյան Թուրքիայում, Թուրքմենստանում, Աֆղանստանում, Ադրբեջանում: Բնակվում է չոր լեռնատափաստաններում, չորային նոսրանտառներում, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում: Ընձառյուծներն իրենց բնակության վայրի ընտրության հարցում շատ ուշադիր են, որոնց համար ամենահարմարավետ ապրելավայրը գիհու նոսրանտառներն են` ժայռոտ ծածկերով, խորը կիրճերով և քարքարոտ լանջերով: Որջը սարքում են հաստաբուն ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Հասուն արու առանձնյակի տարածքը կարող է հասնել մինչև 30 հազ. հեկտարի, էգինը՝ 10 հազ. հեկտարի: Սնվում է մկնանման կրծողներով, նապաստակներով, վայրի խոզերով, այծյամներով, եղջերուներով, նաև լեշերով ու ձկներով: Ուժեղ և ճարպիկ կենդանի լինելով, որս անում է դարանակալելով։
Բազմացումը
Ընձառյուծների զուգավորումը Հայաստանում տեղի է ունենում ձմռան ամիսներին՝ դեկտեմբերի վերջից մինչև փետրվարի սկզբը: Ձագերը ծնվում են ապրիլին, ունենում են երկու ձագ, երբեմն նաև չորս ձագ: Ձագերը կաթով կերակրվում են երեք (երբեմն՝ 6–8) ամիս: Հինգ ամսականում ձագերը կարող են մանր կենդանիներ որսալ, իսկ մեկ տարեկան ձագն արդեն ունի հասուն էգի չափսեր և կարող է ինքնուրույն կյանք վարել: Ընձառյուծը զգուշավոր կենդանի է, նա հրաշալի է քողարկվում: Բնության մեջ չափազանց դժվար է այս կենդանուն տեսնելը: Ընձառյուծն անազատ պայմաններում ապրում է 21 տարի։
Ընձառյուծ
Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Թովմասար լեռ
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicԲարձրություն` 1580 մ
Թովմասարի լեռներ, Արցախի լեռնաշղթա
Կոորդինատներ` 39° 24′ 10,8″, 46° 45′ 49,2″
Թովմասարը գտնվում է Արցախի լեռներում` Աղավնո գետի ստորին հոսանքի ձախ կողմում: Հայտնի է նաև Թումաս անունով: Երեք կողմից ուղղաձիգ ժայռեր ունեցող Թովմասարի վրա է գտնվում վաղ միջնադարյան Թովմասաբերդը։ Լեռան ստորոտինեն գտնվում Թովմասար կամ Թումաս գյուղի ավերակները:
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Թովմասարն անցավ Ադրբեջանին։
Տեսանյութը՝ Սիփան Գրիգի
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Տիգրան Վարագի
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Վանա կատու
/in Բլոգ /by armeniangeographicՎանա կատու / լուսանկարը Sputnik Armenia կայքից
Վանա թույր
Ունեն խիտ և ջրամեկուսիչ մորթի: Վանա ցեղին պատկանող այս կատուների մորթին առանձնանում է նաև յուրահատուկ գունավորումով: Սպիտակաթույր գեղմի ֆոնին ունի պղնձագույն նշաններ գլխին և թիկունքի ձախ կողմում, իսկ փարթամ պոչն ունի օղակաձև գունավորում: Գունավոր նշանների յուրօրինակ տեղակայման շնորհիվ, այսպիսի գունավորումը ստացել է «Վանա թույր» անվանումը: Վանա կատուները նաև լավ որսորդներ են. որսում են մկներ, մողեսներ, թռչուններ, ճանճեր, միջատներ, ձկներ: Ուտում են նաև որոշ մրգեր՝ սեխ, ձմերուկ և այլն:
Վանա կատու / լուսանկարը՝ Sputnik Armenia կայքից
Վանա կատուն չի վախենում ջրից
Վանա կատուները միակն են աշխարհում, որ սիրում են լողալ, և չեն վախենում ջրից: Դեռ անհիշելի ժամանակներից նրանք Վանա լճում որսում էին ձկներ, նույնիսկ մինչև – 35 աստիճան ցելսիուս ցրտի պայմաններում: Նրանք նաև առջևի թաթով ստուգում են կերակրի ջերմաստիճանը:
Վանա կատու
Նորածին կատվիկներն ունենում են գորշ աչքեր: Նրանց գույնը փոխվում է 25-րդ օրից սկսած և վերջնական տեսք է ստանում 40 օրականում: Սովորաբար այս ցեղի կատուների ականջների միջև կարելի է նկատել 1 կամ 2 կետ: 2 կետի առկայությունը բնորոշ է տարագույն աչքեր ունեցողներին: Զուգավորման շրջանը փետրվար, մարտ ամիսներն են: Նոր միջավայրին հարմարվում են 20–30 օրվա ընթացքում:
Վանա կատու
Կատվի պաշտամունքը Հայաստանում
Դեռևս Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակ, երբ ամբարներում կային մկներ, մարդիկ Վանա կատուներին բերում են ամբարներ, որպեսզի մուկ որսեն և իրենցից անկախ դարձնում են ընտանի կենդանի: Այնքան մեծ արդյունք է ցուցաբերում կատուն, որ նրան դարձրնում են պաշտամունք: Այս ցեղատեսակի հնության մասին վկայում է նաև կատվին բնորոշ գունավորումը, ինչը հաստատում են նաև հնագիտական պեղումները: Օրինակ, Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանի ոսկերչական զարդերի վրա պատկերված են օղակաձև գունավորում ունեցող, բաց գույնի խոշոր կատուներ:
Վանա կատու
Վանա Կատուն՝ ազգային արժեք
Հայոց ցեղասպանությունից տարիներ անց թուրքերը Վանա կատվին հռչակեցին իրենց նախնիների ժառանգություն և ազգային արժեք: 1987 թ. Թուրքիայում ստեղծվեց Վանա կատվի հետազոտական ինստիտուտը, որը զբաղվում է նաև կատուների բուծմամբ: Սակայն, թուրք սելեկցիոներները զբաղված էին ցեղատեսակի ուծացմամբ` խաչասերելով անգորա ցեղատեսակի կատուների հետ: Թուրքիայում իրականացվող այս սելեկցիոն աշխատանքը կարող է ցեղատեսակն ամբողջությամբ փոխել և նույնիսկ հասցնել անհետացման վտանգի:
Այժմ աշխարհի տարբեր երկրներում ապրում են Վանա կատուներ՝ այդ թվում նաև Հայաստանում, և առողջ սերունդ են տալիս:
Կա հետաքրքիր մի լեգենդ այն մասին, թե ինչու Վանա կատվի հենց գլխի և պոչի հատվածն ունի ծիրանագույն գունավորում: Ասում են, որ Վանա կատուն, երբ լճում լողում է միայն այդ մասերն են ջրից դուրս մնում, և դա արևի վառած հատվածներն են:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայերը Պրոկուդին-Գորսկու լուսանկարներում
/in Բլոգ /by armeniangeographicՍերգեյ Պրոկուդին-Գորսկիյ
Լուսանկարիչը իր ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հայերին: Ստորև ձեզ ենք ներկայացնում Պրոկուդին-Գորսկիի կողմից արված լուսանկարները և նրա տված բնորոշումները հայկական տարազի, մշակութային առանձնահատկությունների, կենցաղի վերաբերյալ:
Տարազով հայ կինը
Տարազով հայ կինը
Այս նկարում պատկերված է կին, որը հագել է Հայկական ավանդական համազգեստ (տարազ): Նրա կապույտ և կարմիր թավշյա համազգեստը կազմված է հագուստից ու գոգնոցից և զարդարված է ոսկեգույն թելով ասեղնագործ նախշազարդերով: Շատ մշակույթներում ասեղնագործությունն ու ժանյակները եղել են բարձր հասարակության ատրիբուտներում, մինչդեռ Հայաստանում դրանք յուրաքանչյուր կնոջ հագուստի ձևավորման մաս էին կազմում: Ամենօրյա կյանքում և տոն օրերին հայ կանայք հաճախ կրում էին գլխաշոր, ինչպես այս կինը, որը ձևավորված էր ոսկեգույն դրամներով: Ի հակադրություն տղամարդկանց, որոնք հագնվում էին ոչնչով աչքի չընկնող ոճով, որով հարմար էր խառնվել տարբեր էթնիկ խմբերի հետ և բիզնեսով զբաղվել, կանայք խնամքով զարդարում էին իրենց հագուստը: Հաշվի առնելով, որ նրանք տնից դուրս գալու շատ առիթներ չունեին, այս գեղեցիկ ձեռագործ հագուստը կարող էր հիանալի տարբերակ լինել պատշաճ ներկայանալու համար:
Տարազով հայ կանայք / Արդվին
Հայ կանայք տոնական զգեստով. Արդվին
Հայ կանայք տոնական զգեստով / Արդվին
Այդ ժամանակ Կայսրությունը զարմանալի բազմազանություն ուներ 150 մլն. բնակչությամբ, որից էթնիկ ռուսները կազմում էին միայն կեսը: Լուսանկարչին գրավեց այս բազմազանությունը, փաստերով ներկայացնելու ավանդական համազգեստներն ու կյանքի ձևերը: Այս նկարն արված է Արդվինում (Սև ծովի շրջան, ներկայիս Թուրքիա), պատկերված են երկու հայ կանայք նստած նստարանին իրենց տոնական զգեստով: Կանանց հագուստները արտացոլում են հայկական հարուստ մշակութային ավանդույթներն ու ազգային բնութագիրը: Գեղեցիկ ձևավորված զգեստները պատրաստված էին մետաքսից, ատլասից կամ թավիշից, զարդարված ժանյակներով և ոսկեգույն կամ արծաթագույն ասեղնագործ զարդանախշերով: Սպիտակ շղարշե քողերն օգտագործվում էին որպես գլխաշոր:
Արդվին / Սերգեյ-Պրոկուդին – Գորսկի
Արդվին / Սերգեյ-Պրոկուդին – Գորսկի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էթնիկ տուրիզմը Հայաստանում
/in Բլոգ /by armeniangeographicԻ՞նչ է էթնիկ տուրիզմը
Էթնիկ տուրիզմը զբոսաշրջության երիտասարդ և քիչ ուսումնասիրված ճյուղերից մեկն է: Չնայած որ այն նոր առաջացած ճյուղ է, այնուամենայնիվ, զարգանում է արագընթաց տեմպերով: Նման արագ զարգացումը կարելի է կապել տեխնիկական առաջընթացի և գլոբալիզացման տեմպերի հետ: Քանի որ ինչքան ավելանում են գիտատեխնիկական հայտնագործություններն, այնքան մարդկությունը ձգտում է դեպի ավանդական, էկզոտիկ մշակույթները: Հենց նման էկզոտիկ մշակույթների բացահայտմանն է ուղղված էթնիկ զբոսաշրջությունը։
Էթնիկ տուրիզմը Հայստանում
Խոսելով էթնիկ տուրիզմի մասին անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ ասել է էթնիկ խումբ կամ էթնոս: Էթնիկ խումբը կամ էթնոսը բնորոշվում է որպես մարդկանց խումբ, որն ունի միևնույն գենետիկ կոդը և ծագումը: Հաճախ որպես էթնիկ խմբի տարբերակիչ գործոններ են հանդիսանում նաև մշակույթը, հավատքը, լեզուն և ավանդույթները:
Էթնիկ տուրիզմի մեջ զբոսաշրջությունն ու էթնոսը շատ մոտ հարաբերվածություն ունեն, որտեղ էթնոսները ներկայացվում են որպես զբոսաշրջային գրավչություն: Մի շարք հետազոտողներ էթնիկ տուրիզմը բացատրում էին որպես մի ճանապարհորդություն, որի ժամանակ այցելուն անմիջական շփում էր ունենում տեղի բնիկ ժողովրդի հետ առանց որևէ միջամտության: Նրանք հիմնականում այցելում էին ծանոթանալու ավանդույթներին, սովորույթներին, տարբեր արարողակարգերին և, իհարկե, ապրելակերպին:
Էթնիկ տուրիզմը Հայաստանում
Սակայն զբոսաշրջութունը մեծ ազդեցություն է թողնում ազգային պատկանելիության վրա: Ամենանշանակալի ազդեցություններից մեկն այն է, որ այն կարող է ուժեղացնել էթնիկ ինքնությունը, խրախուսելով էթնիկ մշակույթը, արվեստն ու փառատոնները: Զբոսաշրջությունը շատ ժամանակ կարող է խթանել էթնիկ խմբերի վերածննդին, ավելին այն նաև որոշ էթնիկ խմբերին հնարավորթյուն է տալիս աշխարհին ցույց տալու իրենց ոչ հայտնի կենցաղը:
Էթնիկ տուրիզմի նախադյալները Հայաստանում
Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում ստեղծել է մշակութային բազում արժեքներ, որոնք քաղաքակիրթ աշխարհում լայն ճանաչման և գնահատանքի են արժանացել: Քանի որ արդեն նշել ենք, որ էթնիկ տուրիզմի ժամանակ զբոսաշրջիկի հիմնական նպատակը տվյալ էթնիկ խմբի մշակույթին և սովորույթներին անմիջապես առընչվելն է, հետևաբար Հայաստանի ներուժը այս ոլորտում բավականին մեծ է: Նշենք մի քանի ռեսուրսներ որոնք կարող են խթանել էթնիկ տուրիզմի զարգացումը Հայաստանում.
1․ Հայ ժողովրդի կենցաղը, ծեսերն ու տոները
2․ Պար և երաժշտություն
3․ Արհեստներ՝ գորգագործությունը, մանրանկարչությունը, խաչքարագործությունը և փայտագործությունը
4․ Տարազ
5․ Ազգային յուրահատուկ երաժշտական գործիքները
6․ Խոհանոց
7․ Ազգային փոքրամասնություններ
Էթնիկ տուրիզմը Հայաստանում
Հաշվի առնելով հայկական մեծ սփյուռքի առկայությունը, կարող ենք ասել, որ այն ևս զգալի դեր կարող է խաղալ Հայաստանում էթնիկ տուրիզմի զարգացման համար: Ապագայում հայերի՝ իրենց ծննդավայր կատարվելիք այցելությունները կարող են մեծ բաժին կազմել Հայաստանում էթնիկ տուրիզմի սեգմենտում: Քանի որ էթնիկ տուրիզմը ներառում է նաև այցելություններ, որոնք ուղղված են դեպի ակունքներ, երբ զբոսաշրջիկը վերադառնում է իր ծննդավայր՝ ծանոթանալու իր ազգային մշակույթին և ավանդույթներին:
Էթնիկ-ազգային պարկեր Հայաստանում
Էթնիկ տուրիզմի զարգացման կարևոր գործոն է համարվում նաև նոր էթնիկ ենթակառուցվածքների ստեղծումը: Այն չի ենթադրում նոր ազգային էթնիկ տարրերի ստեղծում, այլ էթնիկ մշակութային տարրերի համախմբումն է: Այն իրենից ենթադրում է ազգային էթնիկ պարկերի ստեղծումը: Ի՞նչ են իրենցից ներկայացնում ազգային էթնիկ պարկերը: Չնայած Հայաստանի հարուստ ավանդույթների և պատմության, այսօր հազվադեպ կարող ենք հանդիպել էթնիկ կենցաղով ապրող մարդկանց:
Էթնիկ տուրիզմը Հայստանում
Նման էթնիկ-ազգային պարկն իրենից ենթադրում է բոլոր էթնիկ տարրերի միավորում, մի վայր որտեղ կարելի է հանդիպել բոլոր սովորույթները, կենցաղը, ծեսերը ինչպես նաև էթնիկ սիմվոլները: Էթնիկ-ազգային պարկ կարող է հանդիսանալ ցանկացած գյուղ կամ համայնք, որն ապրելով իր ավանդական կենցաղով և ավանդույթներով ինքնին կհանդիսանա որպես զբոսաշրջային գրավչություն էթնիկ տուրիզմի դեպքում: Էթնիկ գյուղում զբոսաշրջիկը ոչ միայն հետևում կամ ծանոթանում է կենցաղին, այլ նաև ինքն անձամբ մաս է կազմում այդ ամենի: Շնորհիվ զբոսաշրջիկների համար կազմակերպվող խաղերի, ծիսական արարողությունների և մի շարք անիմացիոն ծրագրերի զբոսաշրջիկը լիարժեք պատկերացում է կազմում տվյալ էթնիկ խմբի սովորույթների և ավանդույթների մասին: Եվ, իհարկե, նման էթնիկ-ազգային պարկերը կարելի է ստեղծել Հայաստանի տարբեր մարզերում: Նման ձևով մենք կկարողանանք ապահովել զբոսաշրջության կայուն և համաչափ զարգացում, ընդգրկելով ոչ միայն քաղաքները, այլ նաև գյուղերը: Այն նաև հնարավորություն կտա յուրաքանչյուր մարզում ներկայացնել հայ էթնիկ մշակույթը համեմված տեղական բազմաթիվ սովորույթներով:
Էթնիկ տուրիզմը Հայստանում
Նման էթնիկ-ազգային պարկերի ստեղծումը նաև կբարձրացնի բնակչության կենսամակարդակը գյուղական և մարզային համայնքներում: Այն մեծ հաշվով կլուծի նաև գործազրկության խնդիրը, քանի որ մարդիկ ապրելով իրենց կենցաղով, ավանդույթներով և ծեսերով հնարավորություն են ունենում զբոսաշրջիկներին ծանոթացնելու իրենց կենցաղին, որը բերում է զբոսաշրջային այցելությունների աճի, որից էլ հետևում են նոր եկամուտներ և զարգացած տնտեսություն:
Եվ, իհարկե, ամենամեծ ազդեցությունը, որ նման էթնիկ-ազգային պարկերի ստեղծումը կարող է ունենալ, թերևս, մարդկանց մեջ ազգային ինքնագիտակցություն արթնացնելն ու այն պահպանելն է:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Հայկական Գորգ
/in Բլոգ /by armeniangeographicՈւշագրավ է, որ «գորգ» բառը հանդիպում ենք Կապտավանքի մասին արձանագրություններում՝ 1242-1243թթ․։
Հայկական գորգի առանձնահատկությունը
Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևներից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները: Նռան կեղևից ստացել են սև գույնը, կապույտ գույն ստանալու համար օգտագործել են տարբեր բույսերից ստացված ներկերն իրար խառնելու տեխնոլոգիան, բայց հիմնականում Հնդկաստանից ներկրվում էր ինդիգո հայտնի ներկանյութը: Միջնադարում հայկական գորգերի հռչակը մեծապես պայմանավորված էր որդան կարմիրից ստացված երանգներով, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին նաև «կարմիր գորգեր»:
Հայկական գորգերի առանձնահատկություններից էր նաև, որպես հումք օգտագործվող «բալբաս» տեսակի ոչխարի բուրդը, ինչպես նաև լայն տարածում ուներ անգորյան այծի բուրդը: Այն շրջաննրում, որտեղ զարգացած էր բամբակի և մետաքսաթելի մշակումը, լայնորեն կիրառվում էր նաև բամբակ և մետաքսաթել:
Հայկական գորգ / Կարպետ
Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը դրանց զարդանախշերն են, քանի որ դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը: Հայկական գորգերը իրենց մեջ կրում են մեծ քանակությամբ ծիսական, պատկերային և գաղափարական զարդանախշեր: Հայկական գորգերում օգտագործված զարդանախշերը լայնորեն կիրառվել են նաև քանդակագործության, մանրանկարչության, ճարտարապետության, արծաթագործության մեջ:
Վիշապագորգ
Հայկական գորգերի թերևս ամենատարածված տեսակը վիաշապագորգն է: Հայկական լեռնաշխարհի տարածված խորհրդանիշներից են վիշապները և միշտ չէ, որ վիշապները խորհրդանշել են չարը և չարիքը: Վիշապը խորհրդանշում էր լոկ տարերքը, որը կարող էր լինել և՛ չարը, և՛ բարին: Այդ է պատճառը, որ հայկական գորգերի մի ամբողջ ենթատեսակ կրում է հենց վիշապագորգ անունը: Վիշապապատկերները միանգամայն բարի ուժերի մարմնացումն են և պաշտպանող և օժանդակող նշանակություն ունեին: Վիշապագորգերի գեղազարդման ավանդույթների ակունքները հայոց գորգարվեստում ու առհասարակ մշակութային համակարգում հայտնի են մթա III-II հազարամյակներից:
Հայկական գորգ / Վիշապագորգ
Վիշապագորգերը սովորաբար ունենում են վիշապների, Կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաեւ եռանկյունաձեւ, ատամնավոր շեղանկյունով և հավերժության նշանով զարդանախշեր: Վիշապագորգերը սովորաբար ներկվել են որդան կարմիրով: Վիշապագորգերը հայերի համար ուրույն նշանակություն ունեն: Այն հաղթության խորհրդանիշ է: Հայոց ռազմի ու զորության Աստծուն՝ Վահագնին վիշապաքաղ են ասում, այսինքն՝ վիշապին՝ չարին, քաղող, սանձող, հնազանդեցնող: Հայերը հավատում էին, որ եթե տանը վիշապագորգ ունեն, ուրեմն պաշտպանված են չար ուժից, քանզի վիշապին արդեն հնազանդեցրել են, ենթարկեցրել:
Գորգագործություն՝ արհեստ և արվեստ
Ձևավորվելով որոշակի էթնիկական միջավայրում, որոշակի պահանջների բավարարման անհրաժեշտությամբ՝ գորգը հազարամյակների ընթացքում տվյալ էթնիկական միավորի հետ միասին ենթարկվել է բազմազան տեղաշարժերի և փոխազդեցությունների, ստացել գործնական նոր ոլորտներ: Գորգը չի ծառայել, որպես կենցաղային պարզ առարկա, այլ ի սկզբանե ունեցել է ծիսապաշտանմունքային նշանակություն, ու նաև դրանով է պայմանավորված գորգի կարևորությունը հայոց մշակութային ժառանգության համակարգում:
Հայկական գորգ / Կարպետ / Լուսանկարը ՝ Մեգերյան Կարպետի արխիվից
Գորգը դարեր շարունակ եղել է ազգային կերպն ու նկարագիրը ներկայացնող մշակութային մի երևույթ, պատմամշակութային բացառիկ արժեք: Կան գորգեր, որոնց նախշերի ետևում մի ամբողջ կյանքի պատմություն և իմաստ է թաքնված: Զարդանախշերի մեջ թաքնված է հիշողություն և շատ հաճախ մարդկանց փոխարեն նախշերն են պատմում: Գորգերին վերագրվել է նաև բուժիչ հատկություն, ոչ միայն այն պատճառով, որ դրանք գործվել են բնական բրդից, իսկ թելերը ներկվել են բնական ներկերով, այլ կարծել են, որ նրանց նախշազարդերի հետևում յուրահատուկ խորհուրդ կա թաքնված: Տան ամենամեծ կամ հիվանդ անդամը միշտ լինում էր տան այն անկյունում, որտեղ գորգ կար կախված: Տարբերվում էին նաև պատից կախվող և հատակին փռվող գորգերը: Հատուկ զարդանախշեր ունեցող գորգերը կախվում էին պատից, իսկ նրանց վրա կախում մահացած հարազատների նկարները, երաժշտական գործիքներ և այլ նվիրական իրեր: Հատակին փռվող գորգերը, թեև ունեին յուրահատուկ զարդանախշեր, բայց դրանք չունեին հատուկ նշանակություն կամ նախնիներին վերաբերվող խորհրդանշաններ:
Հայկական գորգն այսօր
Հայկական գորգն այսօր էլ իր ուրույն տեղն է գրավում հայկական մշակույթում: Չնայած, որ անընդհատ տեղի են ունենում տեխնոլոգիական նորամուծություններ, սակայն հայկական գորգը շարունակում է մնալ որպես կենցաղի և մշակութային ժառանգության անբաժան մասնիկ: Չնայած գիտատեխնիկական առաջընթացի հայկական գորգերը չեն կորցնում իրենց արժեքը: Հայկական գորգագործության ավանդույթներն այսօր էլ պահպանվում և շարունակնվում են՝ աշխարհին ներկայացնելով հայկական գորգերի յուրօրինակ մշակույթը:
Հայկական գորգ / Կարպետ / Լուսանկարը ՝ Մեգերյան Կարպետի արխիվից
2000 թ-ից Հայաստանում գործող և մեկդարյա պատմություն ունեցող «Մեգերյան Կարպետ» ընկերությունը զբաղվում է հայկական գորգերի արտադրությամբ, անտիկ գորգերի վերականգնմամբ և պահպանմամբ, ինչպես նաև դրանց ցուցադրությամբ: Հավատարիմ մնալով յուրօրինակ գորգերի ստեղծման մեթոդներին`«Մեգերյան Կարպետ» ընկերությունը, օգտագործում է երկրի բուրդը, տարածշրջանի ներկերը և գործելու ավանդական տեխնիկաները:
Հայկական ձեռագործ գորգերի ավանդույթները պահպանվել են նաև Արցախում: «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ. : Ընկերությունը մեծամասամբ արտադրում է հայկական ավանդական, մասնավորապես՝ տիպիկ արցախյան գորգեր: Ընկերությունը արտադրում է նաև էկոգորգեր, որոնք պատրաստվում են բնական չներկված բրդյա թելերից ՝ պահպանելով գորգոագործության ավանդական եղանակները: Էկոգորգերը կարող են հանդիասանալ Արցախի նոր այցեքարտ:
Հայկական գորգ / Կարպետ / Լուսանկարը ՝ Մեգերյան Կարպետի արխիվից
Բացի վերոնշյալ արտադրամասերից հայկական ձեռագործ գորգերի բացառիկ նմուշներ կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, Ձիթողցյանների տուն թանգարանում, Հայկական գորգի ազգային կենտրոնում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Մեր առաջիկա արշավները
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ