Մինչ կխոսենք, թե ինչ տեսակների են լինում Հայաստանի օձերը, եկեք փորձենք հասկանալ՝ ինչպիսի բնութագիր ունեն այս սողունները: Օձերը երկրագնդի ամենազարմանալի արարածներից են: Նրանց անսովոր տեսքը, վարքի բազմաթիվ հիանալի հատկանիշները, շարժվելու յուրահատուկ ձևը և, ի վերջո, մի մասի թունավոր լինելը հնուց ի վեր իրենց վրա են բևեռում մարդկանց հետաքրքրությունը և ուշադրությունը:
Օձերի մասին բազմաթիվ առասպելներ և լեգենդներ են ստեղծվել: Այժմ գիտության զարգացմանը զուգընթաց այդ լեգենդները քողազերծվում են և միաժամանակ բացվում են օձերի առավել հետաքրքիր վարքագծերը: Այնքան մեծ է օձերի տարածած ահը ժողովրդի մեջ, որ ինչ օձ էլ հանդիպի, մարդն առաջին վայրկյանից նրան հարվածելու մասին է մտածում: Իր պարտքն է համարում ջախջախել օձի գլուխը և հպարտանալ, որ օձ է սպանել:

Հայաստանի օձերը / Դարևսկու իժ
Մինչդեռ այդ սողունների մեծ մասն անվնաս, օգտակար և պաշտպանության արժանի կենդանիներ են: Ոչ մի կենդանի այնպես լավ չի որսում մկներին ու առնետներին, ինչպես օձը: Ոչ թունավոր օձերին մեր պահեստները և շտեմարանները գցելով, կարելի է ոչնչացնել կրծողներին: Իսկ փրկված կրծողներն այնպիսի սարսափ են ապրում, որ այլևս չեն վերադառնում այդ վայրերը: Աշխարհում կա օձերի 2700 տեսակ, որոնցից թունավոր են 450-ը:
Օձերը տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Նրանք բնակվում են ամենուր՝ օվկիանոսից և ծովերից մինչև ալպիական լեռներ, ստորգետնյա անձավներից մինչև բարձր ծառերը: Կարելի է ասել, որ նրանք չեն նվաճել միայն օդային տարածքը՝ չնայած որ, որոշ Հարավասիական ծառերի օձերը ծառից-ծառ այնպես են թռչում, ասես ճախրում են:
Օձերի կառուցվածքը
*Գունավորումը
Կենդանաբանական այգում օձերը մեզ շատ գունեղ են թվում, քանի որ աշխարհում կարելի է հանդիպել ծիածանի բոլոր գույներն ունեցող օձերի: Սակայն իրականում օձերն իրենց գույնով գրեթե չեն տարբերվում իրենց բնակավայրի գույնից, և նրանց նկատելը շատ դժվար է: Այսինքն նույն բնակավայրի քարայծը, նապաստակը, կաքավը և օձն ունեն նույն գույնը: Նրանք կարծես հարմարվում են շրջակայքին:
Երիտասարդ օձերն ունեն ավելի վառ գունավորում, իսկ ծեր օձերն ավելի միագույն են և խամրած:
Շատ հետաքրքիր է օձերի «շապիկափոխությունը», այսինքն մաշկի վերևի շերտի պարբերաբար փոփոխությունը: Օձերը տարեկան 2-4 անգամ փոխում են շապիկները: Շապիկը սկսվում է անջատվել գլխից և գուլպայի պես հանվում է՝ թարս շրջվելով: Առողջ օձերի շապիկը դուրս է գալիս ամբողջությամբ:
*Լսողությունը
Օձերը գրեթե խուլ են, նրանք չունեն ականջ և արտաքին լսողական անցք: Նրանք ունեն միայն ներքին ականջ, որը գտնվում է գանգի ոսկրերի մեջ: Այդ է պատճառը, որ մինչև հողը կամ օդը չտատանվի, ձայնը չի հասնի նրա լսողությանը: Նա հողի տատանումները լսում է դունչը հողին դնելով:

Հայաստանի օձերը / հայկական իժ
*Տեսողությունը
Իրականում օձերը շատ վատ են տեսնում: Դա երևում է նաև նրանից, որ հաճախ են վրիպում որսի վրա հարձակվելիս: Պատճառն այն է, որ օձի շապիկն, անցնելով գլխի վրայով, աչքերի վրա գոյացնում է թափանցիկ թաղանթ: Երբ օձը փոխում է իր շապիկը, այդ ժամանակ նա պայծառ է տեսնում, սակայն նոր շապիկը աստիճանաբար հաստանում է, հնանում, կոշտանում, և պղտորում աչքի վրայի թաղանթը:
*Հոտառությունը
Օձերն ունեն շատ զարգացած հոտառություն:
*Շոշափելիքը
Օձի շոշոփելիքի ամենակարևոր օրգանը լեզուն է: Օձը լեզուն դուրս է հանում նույնիսկ բերանը փակ ժամանակ՝ վերին ծնոտի բացվածքի միջով:
Լեզվի ծայրը երկատված է, ինչն օգնում է նրան նաև հեռավորությունների որոշման համար: Շոշափելով օդը կամ առարկաները, օձը լեզուն հետ է քաշում բերանը, որտեղ որոշում է սննդի հետքերը, ջրի աղբյուրի և այլ օձերի հեռավորությունը և այլն: Ցավոք սրտի մարդկանց մեծ մասը սխալմամբ լեզուն համարում է թունավոր: Տեսնելով լեզուն, օձին համարում է թունավոր և անմիջապես սպանում:
*Ջերմային զգացողությունը
Ի տարբերություն մարդկանց, օձերն ունեն նաև ջերմային զգացողության օրգաններ: Այդ օրգանների օգնությամբ նրանք տարածության վրա ընկալում են իրենց զոհի կամ որսի մարմնից արձակված ջերմությունը:
Օձերի շարժումները
Օձերի ալիքաձև շարժումները դիտողի վրա մեծ ազդեցություն են թողնում և գեղագիտական բավականություն պատճառում: Հարթ մակերեսների վրա, կամ, օրինակ՝ ապակու վրա, օձերը չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ ալիքաձև շարժվելու ժամանակ նրանք հենվում են հողի անհարթություններին: Ընդ որում՝ ամենաարագաշարժ օձերը շարժվում են 6-8 կմ/ժամ արագությամբ:

Հայաստանի օձերը
Այդ է պատճառը, որ օձը, մարդու ետևից ընկնելով, երբեք չի կարող հասնել նրան, որքան էլ ցանկանա, քանի որ մարդը միջին քայլքով շարժվում է 6-8 կմ/ժ արագությամբ: Իրականում օձերը երբեք չեն հետապնդում մարդկանց: Ավազներում բնակվող օձերն անցել են շարժման այլ ձևի՝ կողքային շարժման: Սա ևս շատ հետաքրքիր շարժում է:
Ի միջի այլոց, երկրագնդի բոլոր օձերն էլ, առանց բացառության, շատ լավ լողում են:
Ինչպես են սնվում օձերը
Բոլոր օձերը գիշատիչ են, նրանք սնվում են և՛ կենդանի, և՛ մահացած կենդանիներով: Օձերն իրենց զոհին երբեք չեն ծամում, այլ ամբողջությամբ կուլ են տալիս: Կուլ տալուց հետո, սնունդը հատուկ նյութերի օգնությամբ մարսվում է: Սպանված օձերից մեկի ստամոքսում հայտնաբերվել է կողք-կողքի շարված 12 մուկ:
Ցանցավոր պիթոնը կամ վիշապօձը կարող է կուլ տալ մինչև 25 կգ և ավելի քաշով զոհ:
Սակայն օձերը շատակեր չեն և կարող են շաբաթներով կամ ամիսներով մնալ առանց սննդի: Նույնիսկ կա նշված ռեկորդ, երբ օձը երկու տարի սոված է մնացել:

Հայաստանի օձերը
Թունավոր օձերը կուլ տալուց առաջ խայթում են, սպասում, որ զոհը մահանա՝ այնուհետև կուլ տալիս: Ընդ որում, ներարկված թույնը քայքայում է զոհին և օգնում, որ շուտ մարսվի: Օձերի բոլոր ատամները, բացի 2 խայթող ատամներից, խիստ թեքված են դեպի հետ և հարմարեցված են սնունդը կուլ տալու համար: Խայթող ատամները երկուսն են: Դրանք խողովակաձև են և տեղակայված են վերին ծնոտում:
Հետաքրքիրն այն է, որ երբ օձի բերանը փակ է, թունավոր ատամները պառկած են բերանում՝ սուր ծայրերով դեպի հետ: Բերանը բացելիս՝ նրանք պտտվելով ընդունում են ուղղաձիգ կամ «մարտական» դիրք: Դա կարելի է նմանեցնել գրպանի ծալովի դանակին: Մի քանի շաբաթը մեկ, այս ատամները փոխարինվում են նորերով:
Հայաստանի օձերը
Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի:
Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝
- Գյուրզան
- Հայկական իժը
- Դարևսկու իժը
- Լեռնատափաստանային իժը
Ընդ որում լեռնատափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:
Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, Շահմար օձը և այլն:

Հայաստանի օձերը
Փաստորեն մեր հանրապետությունում հանդիպող 6 օձերից 5-ը ոչ թունավոր են, և հաշվի առնելով, որ թունավոր օձերն ակտիվ են հիմնականում երեկոյան ժամերին, ստացվում է, որ ցերեկը մենք մեծ մասամբ հանդիպում ենք ոչ թունավոր օձերի, և պետք չէ զգուշանալ ամեն պատահած օձից:
Անդրադառնանք Հայաստանում տարածված թունավոր օձերին.
Գյուրզա
Գյուրզան համարվում է շատ թունավոր օձ, որի խայթոցները հաճախ են ավարտվում մահվան ելքով: Գյուրզայի մարմինը հաստ է, երկարությունը կարող է հասնել մինչև 2 մետրի: Գլուխը խիստ եռանկյունաձև է, անկյունները՝ ուռուցիկ: Մեջքը մոխրագույն է, մեջքի երկարությամբ դասավորված են լայնակի ձգված բծեր, իսկ կողքերից՝ մանր կետեր:
Գյուրզան բնակվում է կիրճերի քարքարոտ զառիթափերում, այգիներում, քարակույտերում և աղքատ բուսականություն ունեցող այլ վայրերում: Այս վայրերում նա դարանակալում է ջուր խմելու եկած թռչուններին և մանր կենդանիներին՝ մկներին, գորտերին, մողեսներին, նույնիսկ նապաստակի ձագերին:

Գյուրզա
Գյուրզան շատ է սիրում նաև խաղողի այգիները, քանի որ այնտեղի խոնավությունը և ջուրը ձգում են գորտերին, մկներին և ջրային առնետներին: Իսկ երբ խաղողը սկսում է քաղցրանալ, այնտեղ են շտապում նաև ճնճղուկները, սարյակները և այլ փոքրիկ թռչուններ, հենց այդտեղ էլ նրանց սպասում է գյուրզան:
Ամառվա շոգին գյուրզան գրեթե չի հանդիպում, քանի որ ննջում է իր բնում: Առհասարակ գյուրզան սիրում է մթությունը, և ամռանը որսի է դուրս գալիս գիշերները: Արարատյան դաշտում այգիները և ցանքերը մեծ մասամբ գիշերն են ջրում, այն էլ բոբիկ ոտքերով, ինչի պատճառով այդքան շատ են գյուրզային անզգույշ տրորելու և խայթվելու դեպքերը: Գյուրզան կենդանածին է, օգոստոսին ծնում է 10-15 ձագ:
Հետաքրքիր է, որ գյուրզայի բնակության տարածքում այլ տեսակի օձեր քիչ են հանդիպում: Ինչպես երևում է, նա իր տարածքը մաքրում է այլ տեսակի օձերից:
Հայկական իժ
Բնակվում է քարքարոտ լանջերում, որոնք ծածկված են փոքր ծառերով և թփուտներով: Հաստ, խոշոր օձ է, երկարությունը հասնում է մինչև 1 մետրի: Պոչը շատ կարճ է՝ 5-6 սմ: Աչքերի վրա կա մեկական խոշոր թեփուկ, որոնք հոնքի տպավորություն են թողնում:
Մեջքը մոխրագույն է, ունի մուգ գույնի զիգզագաձև շերտ, իսկ կողքերից ծածկված են մուգ կետերով: Փորի տակի հատվածը դեղնավուն է:

Հայկական իժ
Իժը սնվում է մանր մկներով, թռչուններով, միջատներով, շատ է սիրում մորեխներ որսալ: Վարում է գիշերային կյանք: Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո՝ մինչև կեսգիշեր: Իժը ևս կենդանածին է, օգոստոսին ծնում է 4-9 ձագ, որոնք, ծնված օրվանից, կարող են խայթել և թունավորել մարդուն:
Շատ հազվադեպ է պատահում, որ իժի խայթոցից մարդ մահանա: Հիմնականում մահանում են երեխաները, այն էլ այն դեպքում, երբ խայթվել է դեմքի հատվածում: Չնայած, այս դեպքում էլ գտնում են, որ մահվան պատճառը սխալ ցույցաբերած օգնությունն է:
Իժերին չպետք է շփոթել լորտուների կամ ոչ թունավոր օձերի հետ: Լորտուները գլխի վրա՝ պարանոցին մոտիկ, ունեն 2 նարնջագույն կամ դեղին բծեր, իսկ իժերը՝ չունեն:
Դարևսկու իժ
Դարևսկու իժը թունավոր օձ է, որը պատկանում է Իժերի ընտանիքին: Տարածված է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում, Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Հիմնականում ակտիվ են մայիսի սկզբից մինչև սեպտեմբեր: Մարմինը հաստ է, երկարությունը 13-42 սմ, պոչը 6-8 անգամ կարճ է մարմնից: Մարմնի թեփուկները կատարավոր են և անփայլ։ Մեջքը հիմնականում լինում է մոխրագույն, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։
Էգերը սովորաբար ավելի խոշոր են լինում քան արուները: Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսերը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում ծնում է 2-8 ձագ։

Դարևսկու իժ
Իժերը, իսկ Դարևսկու իժը մասնավորապես, մեծ դեր ունեն էկոլոգիայի համար և նրանց վնասել չի կարելի: Նրանք հիմնականում սնվում են մորեխներով, ծղրիդներով, մանր կրծողներով: Այսինքն այն կարգավորում է որոշ վնասատու տեսակների թվաքանակը և նրանց ոչնչացումն ուղղակիորեն կարող է ազդել հողագործության վրա: Հայտնի է, որ գրագետ խաղողագործը երբեք չի վնասի օձին, քանի որ եթե խաղողի դաշտում կա օձ, ապա կրծողներն ու այլ վնասատուները չեն փչացնի բերքը:
Դարևսկու իժը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում: 2004 թ –ից սկսած մշակվել և իրականացվում են մի շարք միջոցառումներ անհրաժեշտ բիոտոպերի տարանջատման և պահպանության նպատակով:
Լեռնատափաստանային իժ
Ինչպես նշվեց, այս օձի թույնը մահացու չէ մարդու համար, սակայն ձիերի, ոչխարների և մանր կաթնասունների համար թույնը մահացու է: Այս օձի թշնամիներից է նաև մողեսակեր օձը, որը, չգիտես ինչու, բոլոր կերերի մեջ նախընտրում է տափաստանային իժի միսը, որին կուլ է տալիս ամբողջությամբ:

Լեռնատափաստանային իժ
Հայաստանի ոչ թունավոր օձերը
Հայաստանի 18 տեսակի ոչ թունավոր օձերից 14-ը պատկանում են Լորտուների ընտանիքին: Սակայն ժողովուրդը լորտուին հաճախ շփոթում է առանց ոտքերի դեղնափոր մեծ մողեսի, կամ Դեղնափորիկի հետ: Պետք է հիշել, որ լորտուները ոչ թունավոր օձեր են:
Կատվաօձ
Երկար օձ է, սև խալերով: Սիրում է ապրել նաև մարդկանց տներում, ինչի պատճառով նրան անվանում են նաև Տան օձ: Ներկայումս շատ քիչ կատվաօձ է մնացել, այդ պատճառով այն գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում:

Կատվաօձ
Ջրային օձ
Հիմնականում սնվում է ձկներով և գորտերով: Այսպիսի օձերից մեկի ստամոքսից հանվել է 265 նոր կուլ տված և դեռ չմարսած ձկնիկներ:

Ջրային օձ
Ձկների հոտով շարժվում և գտնում է ցանկացած գետ, լճակ, որտեղ ձուկ կա: Ձվադրում է 6-20 ձու:
Մողեսակեր օձ
Սա երբեք չի հարձակվում, իսկ պաշտպանվելիս և նահանջելիս՝ կատաղի և սպառնագին ֆշշացնում է: Պարսիկներն այս օձին «Զահրումար» էին կոչում կամ «թունավոր օձ», քանի որ կարծում էին, որ շատ թունավոր է: Ունի սև գույն, սնվում է մողեսներով, թռչունների ձագերով և մանր օձերով՝ հատկապես տափաստանային իժերով:
Շահմար կամ Կարմրափոր սահնօձ
Շահմար պարսկերեն նշանակում է «Արքա-օձ»: Պարսիկները նրան անվանում են նաև «Ել-մար»՝ «քամի-օձ», քանի որ անհետանում է շատ արագ՝ սուրալով: Սա Եվրոպայի ամենախոշոր օձն է, երկարությունը հասնում է մինչև 2,5 մետրի: Ձվադում է 7-8 խոշոր ձու՝ մինչև 5 սմ: Գունավորումը բազմազան է, սովորաբար ոչ վառ, մոխրադարչնագույն երանգների գերակշռությամբ։
Շատ արագաշարժ, կռվարար և անվախ օձ է: Գլուխը բարձր պահած, սուր ֆշշոցով հարձակվում է և կծում: Բայց քանի որ թունավոր չէ, չի վնասում: Հետապնդելիս, եթե թաքստոց չի գտնում, շրջվում է, ցատկում մարդու վրա և կծում: Նա գյուրզայի նման թմրած և անտարբեր չէ, այլ շատ շարժուն և անհանգիստ օձ է:
Անտառներում չի հանդիպում, դրա փոխարեն հանդիպում է քարքարուտներում և ավերակներում: Իր գեղեցկության, անվախության և ճկունության շնորհիվ, ժողովուրդը նրան «Օձերի թագավոր» տիտղոսն է տվել, որն արտացոլվել է հին հեքիաթներում և ավանդույթներում:
Այս նյութով մենք ծանոթացանք օձերի ընդհանուր բնութագրին և Հայաստանում հանդիպող օձերին: Հաջորդ նյութում կխոսենք թունավոր օձերից, նրանցից խուսափելու և խայթոցի դեպքում ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելու մասին:
Նյութը կազմելիս օգտվել ենք Սպարտակ Հովհաննիսյանի նյութերից
Բլոգ Հայաստանի մասին
Շունքար լեռ
/in Մեր արշավները /by armeniangeographicՇունքար լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Աղավնավանք գյուղից 4,5 կմ հս., Միափորի և Պայտապարի լեռնաշղթայի հատման հատվածում: Գագաթը լավ արտահայտված ժայռ է:
Լուսանկարները՝ Սիփան Գրիգորյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Շառաչ ջրվեժ
/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographicՇառաչ ջրվեժը գտնվում է Տավուշի մարզում՝ Խնձորուտ գետի վրա: Գահավիժում է մոտ 15 մետր բարձրությունից: Գետը սկիզբ է առնում Միափորի լեռների հյուսիսարևելյան լանջերից, 2000 մ բարձրությունից և Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք միախառնվում է Աղնջա գետին։
Լուսանկարները՝ Հրաչ Իվանյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Կալասար լեռ
/in Մեր արշավները /by armeniangeographicԿալասարի գագաթին դեռ պահպանվում են բերդի պատերից որոշ հատվածներ: Ենթադրվում է, որ այս բերդը Սմբատաբերդից ավելի հին է, որի մասին է վկայում պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը: Բերդի տարածքում հաճախ են հանդիպում քարայծեր:
Գագաթից բացվող տեսարանը
Գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Վայոց ձորի լեռները, մասնավորապես Թեքսարի լեռների Սրկղոնք գագաթը և Վարդենիսի լեռների Սևաժայռ լեռը:
Կալասար լեռ – Վայոց Ձոր – Armenian Geographic – ArmGeo
Լուսանկարները՝ Սիփան Գրիգորյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Ձմեռային Վերելք Մեծ Քիրս
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicՄեծ Քիրս / Արցախ – 2724 մ
Մեծ Քիրսը Արցախի լեռնաշաղթայի հարավային հատվածի ամենաբարձր գագաթներից է: Այս լեռան գագաթը ոչ միայն գեղեցիկ է այլ նաև խորհրդանշական: Մենք այն անվանում ենք Արցախի սեղմված բռունցք:
Վերելքը սկսել ենք Քիրսավան գյուղից: Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, խմբի պատրաստվածության, կարգապահության ու կամքի ուժի շնորհիվ, մեզ հաջողվեց հասնել գագաթ:
Մեր նախորդ վերելքների լուսանկարներն այստեղ – Վերելք Մեծ Քիրս լեռ
Տեսանյութը՝ Աղասի Մարտիրոսյանի
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի, Հրաչուհի Այվազյանի, Սիփան Գրիգորյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Ձմեռային Դիզափայտ
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicԴիզափայտը վաղուց ի վեր սրբավայր է համարվել, դեպի իրեն ձգելով բազմաթիվ ուխտավորների և ճանապարհորդների Արցախից և շրջակա տարածքներից, ընդ որում ոչ միայն հայերի այլև այլ ազգերի: Ուխտավորները Դիզափայտ էին բարձրանում մանավանդ Վարդավառի օրերին: գալիս էին սրբերից խնդրելու իրենց երազանքների կատարումը, հիվանդությունների ապաքինումը և այլն: Որոշ ուխտավորներ պնդում էին, որ սուրբն է կանչել նրանց դեպի լեռ: Լեռան գագաթին է գտնվում Կատարովանքը:
Խանձաձոր
Նախորդ անգամ Դիզափայտ բարձրացել էինք Մոխրենես գյուղից: Այս անգամ մեր վերելքը ձմեռային էր և մեկնարկը Խանձաձոր գյուղից էր:
Վերելք Դիզափայտ լեռ
Ավանդազրույցներ Դիզափայտի մասին
Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։
Զիարաթ
Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։
Կատարովանք
4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարովանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։
Կատարովանք / Դիզափայտ
Ժողովուրդը մի ավանդություն է հյուսել լեռան մասին, ըստ որի Աստված մարդկանց արարքներից վրդոհված, ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց: Այդժամ Աստված ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը պիտի լեռը կրի: Երբ լեռը համաձայնվել է, կայծակի սոսկալի հարվածը հարվածել է լեռանը:
Դիզափայտի գագաթից բացվող տեսարաններ
Գագաթից երևում են Արցախի դաշտավայրը, Արաքս գետի հովիտը, Զանգեզուրի լեռնաշղթան, Խուստուփ լեռը, Հադրութի գյուղերն ու Տողասարը, Արցախի լեռնաշղթան, Կուսանաց և Մեծ Քիրս գագաթները, իսկ դեպի Իրան երևում է Ղարադաղի լեռնաշղթան ու Սաբալան լեռը:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Հատուկ շնորհակալություն Խանձաձոր գյուղի բնակիչ Գնել Համբարձումյանին մեզ հյուրընկալելու և գյուղի գաղտնիքները բացահայտելու համար:
Դժոխքի ձորի բացահայտումը
/in Բլոգ, Մեր արշավները /by armeniangeographicԴժոխքի ձոր
Դժոխքի ձորի ուսումնասիրությունը
2013-ի ամռանը 2 օրով գնացել էինք Դժոխքի ձոր մագլցելու: Երկրորդ օրը կեսօրին 2 հոգով որոշեցինք իջնել ձորը ուսումնասիրելու: Շոգ էր, երկնքից կրակ էր թափվում, իսկական դժոխք էր: Փշոտ ճանապարհով իջանք մինչև գետի հունը: Գետը համարյա ցամաքած էր: Գնալով կիրճն ավելի խոր և գրավիչ էր դառնում, բայց ուսումնասիրելու ժամանակ չկար, պատրաստված չէինք արշավի, եկել էինք հատուկ մագլցելու նպատակով և վերադարձանք ճամբար այն մտքով, որ անպայման պետք է մի օր հատուկ գալ կիրճն ուսումնասիրելու նպատակով:
Դժոխքի ձորի անհասանելիությունը
2014-ի փետրվարին կրկին տեսա Դժոխքի ձորը Ուրծ լեռան գագաթից: Կիրճի գեղեցկությունն ու անունը կանչում էին: Փորձեցի պարզել ճանապարհը, կամ որևէ տեղեկություն ստանալ ձորի մասին, բայց ապարդյուն: Համացանցում ու գրքերում ոչ մի տեղեկություն չկար: Ո՛չ տեղեկություն, ո՛չ նկար: Սպասելու ժամանակ չկար՝ որոշեցինք գնալ բացահայտելու:
Դժոխքի ձոր
Ընկերներիցս երկուսի հետ քննարկեցինք այս միտքը և որոշեցինք երեքով գնալ Դժոխքի ձոր: Մի քիչ ուշացումով հասանք այն կետը որտեղից պետք է սկսեինք արշավը: Կեսօրին սկսեցինք իջնել ձոր ու քայլել Արածոգետի հոսանքն ի վար: Սկզբում ճանապարհն այնպիսին էր, ինչպիսին լինում է կիրճում․ վերելքներով ու վայրէջքներով շարժվում էինք առաջ և չէինք էլ պատկերացնում, թե ինչ արկածներ են մեզ սպասվում առջևում: Հայտնվեցինք մի գեղեցիկ ու շատ նեղ կիրճում՝ ժայռերը սեղմում էին երկու կողմից, իսկ մեջտեղով գետն էր հոսում` տեղ-տեղ առաջացնելով փոքրիկ ջրվեժներ: Այստեղ կիրճը նման էր դրախտի, և զարմանում էինք՝ ինչու է անունը Դժոխքի ձոր, բայց ամեն ինչ դեռ առջևում էր:
Աշխարհագրական տեղեկություններ
Դժոխքի ձորը (Դժոխաձոր, Արածո կիրճ) գտնվում է Արարատի մարզի հարավ-արևելքում` Նախիջևանի սահմանի մոտ: Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով թափվում է Արաքս: Գետի երկարությունը մոտ 25 կմ է, կիրճի խորությունը` 100-400 մ, լայնությունը` 1,5 – 80 մ: Լանջերը լերկ են, ժայռոտ ու զառիթափ: Կան բազմաթիվ կարստային քարայրներ ու խոռոչներ:
Լինելով լեռնային գետ Արածոգետը սնվում է հիմնականում ձնհալքներից ու անձրևաջրերից և վարարում է ապրիլ-մայիս ամիսներին: Վերին հոսանքներում` Հորթուն գյուղատեղի մոտ, կառուցված է Զանգակատան ջրամբարը:
Արածոգետի հոսանքն ի վար
Կարճատև դադարից հետո շարունակեցինք ճանապարհը: Հասանք մի տեղ, որտեղ գետը մտնում էր ժայռերի արանքը և կողքով անցնելու հնարավորություն չկար: Փորձեցինք լանջով շրջանցել քանի որ գետ մտնելը ժամանակատար է, իսկ մինչև մութն ընկնելը հաշված ժամեր էին մնացել: Տարբեր կողմերից փորձեցինք, բայց ապարդյուն, միակ տարբերակը գետով անցնելն էր: Սկսեցինք հանվել, պահեցինք ջրից «վախեցող» ամենաթարկարժեք իրերը` ֆոտոխցիկներն ու սկսեցինք հերթով մտնել սառը ջուրը ու ժայռերից բռնվելով գնալ առաջ:
Դժոխքի ձոր
Փշոտ ճանապարհն ու կարճատև անձրևի հետևանքները
Ճանապարհը փշոտ էր, դժվարանցանելի, ժայռոտ ու զառիթափ, բայց դա մեզ միայն էլ ավելի էր ոգևորում: Այդ ամենի հետ մեկտեղ անձրև սկսվեց, ճիշտ է կարճատև էր, բայց ժայռերն ավելի սղլիկ դարձան, մանավանդ, որ ցեխն էլ հավասարեցրել էր կոշիկի տակացույի անհարթությունները: Միևնույն ժամանակ անձրևից հետո ժայռերը ավելի կարմրեցին, աննկարագրելի գույների համադրություն էր, իսկ մենք ժամանակ չունեինք հիանալու, պետք է շարժվեինք առաջ՝ մութն ընկնում էր:
Նարեի ջրվեժը
Բնության հետ կռիվ տալով շարունակում էինք ճանապարհն ու մեկ էլ նկատեցինք որ ժայռից ջուր է թափվում՝ առաջացնելով երկհարկանի ջրվեժ: Առաջին հարկը այդքան տպավորիչ չէր, բայց երկրորդը` իսկական հրաշք: Այս ջրվեժի մասին ոչ մի աշխարհագրական տեղեկություն և ոչ մի լուսանկար չկար: Ջրվեժը որոշեցինք անվանել մեր փոքրիկ արշավախմբի միակ աղջկա` Նարեի անունով:
Նարեի ջրվեժը
Նարեի ջրվեժի ջուրը քիչ էր, բայց այնպես գեղեցիկ ու հավասարաչափ էր ծորում նեղ ժայռերի արանքից… մենք հիացած էինք մեր փոքրիկ բացահայտումով:
Ջրվեժից հետո…
Մի քիչ էլ վեր ու վար արեցինք անցնելու տեղ ման գալով, և ինչպես սպասելի էր մութն ընկավ: Նախիջևան գնալու ցանկությունը մեծ է, բայց ոչ երեք հոգով: Հանեցինք լապտերները, կողմնացույցը դրեցինք քարտեզի վրա ու սկսեցինք շարժվել դեպի հյուսիս-արևելք:
Թե ոնց հասանք մայրուղուն ու կանգնացրեցինք մեքենա, որով կովեր էին տեղափոխում ընթերցողին երևի չհետաքրքրի…
Հ.Գ. Դժոխքի ձոր ցանկալի է գնալ տեղանքին ծանոթ մարդու ուղեկցությամբ: Կիրճում կան կյանքի համար վտանգավոր հատվածներ, որտեղ պետք է անցնել ապահովմամբ: Մոլորվելու դեպքում կարող եք հայտնվել հակառակորդի դիրքերի մոտ:
Դժոխքի ձոր իրականացրած մեր երկօրյա արշավի լուսանկարներն ու տեսանյութը դիտեք այստեղ` Դժոխքի ձորի հոսանքն ի վար
Տեքստը՝ Տիգրան Շահբազյանի
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարո Սահակյանի
Էքսպեդիցիոն արշավի անդամներ` Տիգրան Շահբազյան, Նարե Մկրտչյան, Կարո Սահակյան
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Սարսանգի ջրամբար
/in Մեր արշավները /by armeniangeographicՍարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի հյուսիսում՝ Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի միջին հոսանքում: Ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Սարսանգը կառուցվել է ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն ունեցող Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Սարսանգի ջրամբարն ունի ավելի քան 600 խմ ջրատարողություն, որից 500 մլն խմ-ն՝ օգտակար:
Ձմռանը ջրամբարը չի սառցակալում
Անտառներով շրջապատված Սարսանգում նաև ձկնաբուծություն կա: Սարսանգի ջուրն օգտագործվում է և ոռոգման, և էներգետիկ նպատակներով: Սարսանգի շրջակայքից բացվում է հիանալի տեսարան դեպի Մռավի լեռնաշղթան և Մռավ լեռը:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Մթնասարի լեռներ
/in Մեր արշավները /by armeniangeographicԱրշավը սկսեցինք Աչաջուր գյուղից: Գիշերակացը նախատեսված էր անցկացնել 1620 մետր բարձրության վրա գտնվող տնակի շրջակայքում, որտեղ ձմռան ամիսներին մարդ չի լինում: Մեր արշավից մի քանի օր առաջ ձյուն էր եկել և ճանապարհը դարձրել դժվարանցանելի: Դժվարությունը կայանում էր նրանում, որ եղանակը տաք էր և ձյան հաստ շերտը ինտենսիվ հալվում էր: Ճանապարհին մեծ առու էր գոյացել: Արշավախմբի մեծ մասի կոշիկները թրջվել էին:
Գիշերակաց ձյան վրա
Գիշերն, իհարկե, ջերմ անցավ մեծ խարույկի շուրջ: Նստած կոշիկ էինք չորացնում: Սա մեզ համար մեծ փորձ էր, քանի որ առաջին անգամ էինք ձյան վրա վրաններ խփում: Այսպիսի պայմաններում ամեն մարդ հասկանում է իր հանդերձանքի, քնապարկի ու վրանի ուժեղ և թույլ կողմերը, և մյուս անգամ ավելի լավ պատրաստվում:
Վաղ առավոտյան շարունակեցինք ճանապարհը դեպի Մահկանաբերդ: Մի քանի կիլոմետր քայլելուց հետո հասանք այն վայրին, որտեղից պետք է իջնեինք ձորակը և բարձրանայինք բլրի գագաթին գտնվող բերդը: Սակայն տեղում որոշում կայացվեց չգնալ, քանի որ լանջի թեքությունը մեծ էր, ձյան շերտը հաստ, հետևաբար՝ վտանգավոր:
Մահկանաբերդ չհասանք, այն տեսանք միայն հեռվից, սակայն երկու անմոռանալի օր անցկացրինք Մթնասարի լեռներում և ձմռանը վրանում քնելու փորձ ձեռք բերեցինք:
Մթնասարի լեռներ / աշխարհագրություն
Լեռներ Տավուշի մարզում, Գուգարաց լեռների հս-արլ. ճյուղավորությունն է: Ձգվում է Պաղակն լեռնագագաթից մինչև Ադրբեջանի տարածք: Երկարությունը` 38 կմ: Բարձր գագաթներից են Խատուտիկ լեռը՝ 1964 մ, Պայտաթափը՝ 1979 մ, Ճիլիսը՝ 1916 մ, Արածո լեռը՝ 1868 մ: Հյուսիսահայաց լանջերից սկիզբ են առնում Քարահան գետի մի շարք վտակներ, հարավահայաց լանջերից՝ Աղստևի մի քանի վտակներ:
Մահկանաբերդ / Բերդքար / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Մահկանաբերդ / Բերդքար
Բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորոփոր (Կայան) գավառում, Աղստև գետի միջին հոսանքի ավազանում, Ոսկեպարի վտակ Խնձորուտի աջ ափին, Դեղձնուտ վանքի մոտակայքում: Հիմնվել է XII դ.։ XII-XIII դդ. պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, որի համար բերդին հարող շրջանը կոչվել է «գավառ Մահկանաբերդոյ»։ Մահկանաբերդի պարիսպները համեմատաբար լավ են պահպանված, բայց հուշարձանը ճարտարապետական առումով ուսումնասիրված չէ։ Այժմ կոչվում է Բերդքար։
Լուսանկարները՝ Ծովինար Հակոբյանի և Սիփան Գրիգորյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Հունոտի կիրճ
/in Բլոգ, Մեր արշավները /by armeniangeographic«Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը չի կարող անտարբեր թողնել զբոսաշրջիկներին: Արցախի սրտում գտնվող այս գեղատեսիլ կիրճում են գտնվում պատմական, բնական և ճարտարապետական բազում հրաշքներ: Կարկառ գետի հովտից դեպի Շուշի վեր են խոյանում 20-300 մետր բարձրություն ունեցող ժայռերը: Ժայռերի տակ է թաքնված Ավան հարյուրապետի քարանձավը, Մամռոտ քար բնության հուշարձանը, Հունոտ գյուղն ու միջնադարյան կամուրջը, ջրաղացները և բազում այլ տեսարժան հուշարձաններ:
Հունոտի կիրճ
Հունոտ Գյուղի Ավերակները
Կարկառ գետի ձախ ափին է գտնվում Հունոտ գյուղը, ոը հիմնադրվել է 18-րդ դարում: Այդ փոքրիկ գյուղի ավերակներն այսօր զբաղեցնում են մոտ 1,5 հա տարածք: Այստեղ են գտնվում հին շինությունների և գերեզմանների ավերակները: 1895 թվականին 130 բնակիչ ունեցող գյուղը մեծ դեր էր խաղում Շուշի քաղաքի համար: Բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը գտնվում էին հենց Կարկառ գետի վրա՝ Հունոտի տարածքում: Գյուղը լքվել է 1930 թվականին:
Հունոտ գյուղի ավերակները
Հունոտի Ջրաղացները
Հունոտի և դրա շրջակայքի մոտ 12 ջրաղացների ավերակները վկայում են այստեղի երբեմնի ծաղկում ապրած արդյունաբերության մասին: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր մատակարարելու գործում կարևոր դեր են ունեցել: Գրավիչ շինությունները տարածվում էին կիրճի գեղատեսիլ գետակի երկայնքով, որտեղ ջուրը դրանց համար շարժիչ ուժ էր հանդիսանում: Այսօր գետի շուրջը դեռ կարող ենք տեսնել այդ ջրաղացներից շատերի ավերակները:
Հունոտի կիրճ / Լուսանկարը՝ Արեգ Բալայանի
Հունոտի Կամուրջ
Կամուրջները կարևոր դեր ունեին Շուշին շրջակա բնակավայրերին կապելու մեջ: Հունոտի քարե կամարաձև կամուրջը կառուցվել է 1720 թվականին և մինչ այժմ ծառայում է որպես գետանցման լավագույն միջոց: Գյուղական ավերակներում գտնվող հենց այս կամուրջն է մի ժամանակ կարևոր կապ հանդիսացել Շուշիի և Վարանդայի միջև: Հունոտի կամուրջն ունի 25 մ երկարություն, 4 մ լայնություն և 8 մ բարձրություն: Այն գտնվում է ծովի մակարդակից 890 մ բարձրության վրա:
Հունոտի կիրճի կամուրջը
Ջրվեժ Մամռոտ Քար (Հովանոց)
Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռով պատված քարի վրայով առաջացնում է ջրվեժ՝ հովանոցաձև քարայրով: Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին: Շուշիի կողմից Մամռոտ քարին հասնելու համար պետք է անցնել Հունոտ գյուղի ավերակներով և միջնադարյան կամրջի վրայով: Այս բնության հրաշքի շուրջը վեր են խոյանում Հունոտի կիրճի հսկա ժայռերը՝ անիրական գեղեցկություն հաղորդելով տեղանքին:
Մամռոտ քար
Մամռոտ քար
Ավան հարյուրապետի (Յուզբաշի) քարանձավ
Բերդաքաղաք Շուշիի կիրճը հայտնի է նաև քարանձավներով, որոնք օգտագործվել են պաշտպանական նպատակով: Դրանցից ամենամեծը և հայտնին Ավան հարյուրապետի քարանձավն է: Այն գտնվում է Շուշիի դժվարանցելի ժայռերի տակ: Քարանձավը ունի մոտ 75 մետր խորություն և մինչև 15 մետրի հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է: Քարանձավի ուղղահայաց մուտքի մոտ կարող եք տեսնել մարդաշեն հատվածներ, քարե պատեր և այլ կառույցներ: Սրանք տարիներ շարունակ կառուցվել են տարբեր նպատակների ծառայելու համար, քանի որ քարանձավը մարդկանց կողմից օգտագործվել է Ք.ա. 2-րդ հազարամյակից սկսած մինչև 18-րդ դարը:
Ավան հարյուրապետի քարանձավը / Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Հունոտի կիրճի պաշտպանական քարայրները
Այսպիսի պաշտպանական կառույցներ կարելի է տեսնել Հունոտի կիրճի զառիթափ ժայռերի վրա:
Հունոտի կիրճ
Կատարոտ (Ջդրդուզ) / Հունոտի կիրճ
Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի հենց գագաթին է գտնվում Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող հարթավայրը: Կարկառ գետի հովտի պատկերով՝ այս վայրը դարձել է Արցախի ամենասիրելի և այցելուների կողմից ամենաշատ այցելվող վայրերից մեկը:
Կատարոտ / Հունոտի կիրճ
Հունոտի կիրճ
Հունոտի կիրճ
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Հայկական աշխարհագրական նախագիծ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայաստանի օձերը
/in Բլոգ /by armeniangeographicՕձերի մասին բազմաթիվ առասպելներ և լեգենդներ են ստեղծվել: Այժմ գիտության զարգացմանը զուգընթաց այդ լեգենդները քողազերծվում են և միաժամանակ բացվում են օձերի առավել հետաքրքիր վարքագծերը: Այնքան մեծ է օձերի տարածած ահը ժողովրդի մեջ, որ ինչ օձ էլ հանդիպի, մարդն առաջին վայրկյանից նրան հարվածելու մասին է մտածում: Իր պարտքն է համարում ջախջախել օձի գլուխը և հպարտանալ, որ օձ է սպանել: