Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի ամրոց-քաղաքը: Էրեբունի քաղաքանունը ուրարտական սկզբնաղբյուրների մեջ առաջին անգամ հանդիպում է Վանի Սբ. Սահակ եկեղեցում հայտնաբերված կոթողի բնագրում:
Պատմական ակնարկ
Էրեբունի ամրոց-քաղաքը կառուցվել է մ.թ.ա. 782 թ. Մենուայի որդի Արգիշտի I թագավորի կողմից և հանդիսացել է ռազմաստրատեգիական կենտրոն Արարատյան դաշտի Ազա երկրում: Ուրարտական պետության անկումից հետո էլ (VI դ. մ.թ.ա.) Էրեբունին շարունակել է գոյատևել աքեմենյան, վաղ հայկական և հելլենիստական ժամանակներում, ինչի մասին վկայում են ամրոցի ճարտարապետական կառույցները և պեղումներից գտնված հնագիտական առարկաները (երկու միլեթյան դրամներ, Օգոստոս կայսեր դրամը, արծաթյա երեք եղջերագավաթներ և մեկ սափոր):
Ճարտարապետական նկարագիր
Քաղաքաշինական առումով Էրեբունի ամրոցը, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ։
Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ՝ հարավարևելյան հատվածում կազմում են երեք շարք, և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակագիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։
Միջնաբերդ
Էրեբունի ամրոց-քաղաքի՝ Արարատին և Արագածին նայող կողմերը, միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասերն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։
Պալատը
Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։ Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր։
Պալատի ամենամեծ դահլիճը (12,0մ×30,0մ), որը երկայնական առանցքով ուներ հինգ սյուն, նախատեսված էր, ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնանկարներով, որոնք պատկերում են աշխարհիկ (որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն) և պաշտամունքային թեմաներ։ Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին։ էրեբունիի պալատի արգիշտյան մասը, որ հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, ուրարտական արվեստի նշանավոր ստեղծագործություններից է։
Կառուցվածքային առանձնահատկություններ
Ամրոցին կից տարածքի մի մասը շրջապատված է եղել հզոր պարիսպներով: Պարիսպը, յուրաքանչյուր 8մ հեռավորության վրա, ամրացված է եղել 5 մ-անոց որմնահեցերով: Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ (բակ) կարելի էր հասնել աստիճաններով:
Խալդիի տաճար
Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի` պաշտամունքային, պալատական և տնտեսական: Կրոնա-պաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք: Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը՝ իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով: Դահլիճը կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտե սյուներից; Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով: Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար ունեցել է մի քանի հարկ, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ: Սակայն, հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց:
Իուբշա աստծո տաճար
Պալատական հատվածի արևմտյան հատվածում էր գտնվում Սուսի տաճարը` ձոնված Իվարշա/Իուբշա աստծուն: Ընհանրապես, սովորաբար Սուսի տաճարները ձոնվել են Ուրարտուի գերագույն աստված Խալդիին, և միայն Էրեբունիում և Չավուշթեփեում (Հայկաբերդ) այս տաճարները համապատասխանաբար նվիրված են եղել Իվարշա և Իրմուշինի աստվածներին: Իվարշա աստծո վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն Իվարշայի պաշտամունքն ունեցել է փոքրասիական ծագում: Ըստ մեկ այլ կարծիքի`այս աստվածությունը եղել է Արարատյան դաշտի տարածքում գտնվող Ուազա երկրի բնակիչների աստվածություններից մեկը:
Ամրոցի ռազմավարական նշանակությունը
Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից՝ Արարատյան հարթավայրը Էրեբունի ամրոց-քաղաքի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։
Պեղումներ
Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ. Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում Արին բերդի հետախուզական պեղումների ժամանակ գտնվեց Արգիշտի I թագավորի շինարարական մի արձանագրություն, որն ինչպես պարզվեց վերծանումից, Էրեբունի ամրոց-քաղաքի կառուցման վավերագիրն էր: Հուշարձանի արժեքը կրկնապատկվեց, երբ ուրարտագետ Մ. Իսրայելյանի մեկնաբանման շնորհիվ այն դարձավ նաև Երևան քաղաքի ծննդյան, գիտական առումով` առաջին հավաստի վկայականը:
Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք:
Վերականգնման աշխատանքներ կատարվել են սյունազարդ բակին կից կառույցներում` 1980-ական թվականներին: Չնայած նրան, որ ներկայումս էլ շարունակվում են պեղման և ամրակայման աշխատանքներն, այնուամենայնիվ, հուշարձանը, մասնավորապես պալատական սենյակները, Խալդի տաճարը և որոշ սենյակների պատեր, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող կառույցներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բերդեր և ամրոցներ
Կոշի բերդ
/in Բերդեր և ամրոցներ /by armeniangeographicԱրագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ գյուղից հյուսիս, բլրի գագաթին է գտնվում Կոշի բերդը, որը թվագրվում է որպես 13-րդ դարի կառույց:
Բերդ – համալիրի կառուցվածքային առանձնահատկությունները
Կոշի բերդ ամրոցն-համալիրն ունի ուղղանկյուն հատակագծային կառուցվածք, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ բերդի ստորին հատվածը՝ կոպտատաշ բազալտով: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված 6,8 մ բարձրություն ունեցող խաչքար-հուշարձան (1195թ.), որն ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն:
Կոշ գյուղի և Կոշի ամրոցի վերաբերյալ հիշատակություններ
Հայկական մատենագրության մեջ պահպանվել են IV դարին վերաբերող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է,որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշ գյուղում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինիս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները: Այդ պատճառով Տիրանը անիծում է Արշակին և վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։
Գոյություն ունեն նաև վաղ Երկաթի դարաշրջանի բազմաթիվ հիշատակումներ, ինչպես նաև բազալտ քարից կառուցված բնակելի շենքերի ավերակներ: Գյուղում են գտնվում Սբ. Գրիգոր (13-14-րդ դդ.) և Սբ. Գևորգ (19-րդ դ.) եկեղեցիները: Արձանագրության համաձայն` Կոշը կառուցվել է Արագածոտնը թուրք-սելջուկներից ազատագրելու պատվին:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Մեր արշավները
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Կայանբերդ ամրոց / Դսեվանք
/in Բերդեր և ամրոցներ /by armeniangeographicԿայանբերդ (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։
Պատմական ակնարկ
Համաձայն շինարարական արձանագրությունների` բերդը կառուցվել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թ.-ին, Հաղպատի միաբանության համար։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու պատճառով։
Մեծ վնաս են հասցրել թաթարները 1241թ.-ին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սբ.Աստվածածին եկեղեցին։
Կառուցվածքային առանձնահատկություններ
Կայանբերդի հիմնական մուտքը հարավային կողմից է, որտեղից հրվանդանը Ջաղացաձորով կապվում է գյուղի հետ: Ձորում ճանապարհն անցնում է Շերեք գետի վրա կառուցված միաթռիչք կամարակապ կամրջի վրայով (XIII դ.): Ամրոցն ունի մոտ 120 մ հարավ-հյուսիս ձգվածություն, իսկ առավելագույն լայնությունը չի անցնում 20 մետրից: Բաղկացած է երկու մասից:
Հիմնականը հարավայինն է` տեղադրված ավելի բարձր և հյուսիսային մասից բաժանված առանձին պարսպով, որում կա սրահավոր թաղակապ դարպաս (ներկայումս գտնվում է ավերված վիճակում): Հյուսիսային մասը, որն անմիջապես տեղադրված է Դեբեդի կիրճի եզրին, իր երկարությամբ մոտ մեկ ու կես անգամ պակաս է հարավայինից: Այն արևմտյան կողմից ունեցել է իր առանձին մուտքը: Ներսում պահպանվել են մեծ թվով կացարանների ավերակներ, ջրավազանների և ջրագծերի մնացորդներ` թրծված կավե գունգերով:
Սբ. Աստվածածին եկեղեցի
Տարածքի հարավային մասում, արևելյան կողմի ժայռի գլխին, շրջակայքից լավ տեսանելի վայրում է գտնվում Դսեվանքի (Դրսեվանք) Սբ. Աստվածածին ոչ մեծ գմբեթավոր եկեղեցին` դրսից ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով: Մուտքն արևմուտքից է` ձևավորված անպաճույճ եզրակալով: Ուշագրավ է մուտքի բարավորը` երեք առանձին քարից, որոնցից միջինն ունի խաչաթևերի նմանվող կտրվածք, որին էլ հարմարեցված են մյուս երկուսը: Թմբուկի ցածրանիստ համաչափությունները, նրա գոտու կտրված լինելը պատուհանների բացվածքներից, փաստորեն, վկայում են գմբեթի վերափոխված լինելու մասին: Մուտքից վերև՝ ողջ ճակատի երկարությամբ փորագրված շինարարական բովանդակություն ունեցող արձանագրության մեջ հիշատակվում է ամրոցը և եկեղեցին, որը կառուցել է Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ որդի` Հաղպատի վանահայր Հովհաննեսը:
Կայան ամրոցը եղել է միջնադարյան Հայաստանի պաշտպանական կարևոր հենակետներից մեկը և խիստ ուշագրավ է ամրաշինական տեխնիկայի առումով: Կայան բերդը, որպես դիտակետ ամրոց, իր բարձրադիր դիրքի շնորհիվ՝ հսկիչ դեր է ունեցել ամբողջ ձորի երկայնքով և շրջակա սրբավայրերի նկատմամբ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բերդեր և ամրոցներ
Չախալաբերդ
Տափի բերդ
Կոշաբերդ
Ջրաբերդ ամրոց
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Հայաստանի միջնադարյան բերդերն ու ամրոցները
Սև բերդ
Հոռոմ ամրոց / Ուրարտական ցիտադել
Հալիձորի բերդ
Ողջաբերդի լեռներ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԱռավելագույն բարձրությունը՝ 2220 մ
Ամենաբարձր գագաթը՝ Ողջաբերդ լեռ
Լեռնաշղթան գտնվում է Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արմ. ճյուղավորությունն է: Սկսվում են Ողջաբերդ գագաթից և հվ.-արմ. ուղղությամբ ձգվում դեպի Լերկասարը, ապա թեքվում հս. մինչև Վրանատեղ գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հվ.-արմ.՝ հասնում Մուշաղբյուր գետի հովիտը: Ջրբաժան է Ջրվեժ և Ողջաբերդ գետերի միջև: Լեռների հս.-արմ. լանջերն անտառապատ են:
Լճակ Ողջաբերդի լեռներում
Ողջաբերդ լեռ
Լեռնագագաթը գտնվում է Կոտայքի մարզում, Սագերի լճից 2 կմ հվ.-արմ.: Գեղարդ գյուղից 4 կմ հս.-արմ.: Ողջաբերդի լեռների ամենաբարձր կետն է: Լանջերը բյուրակն են, թույլ մասնատված ձորակներով, տարածված են տարախոտային, մարգագետնային բուսականություն:
Ողջաբերդի քարայրների մասին կարդացեք այստեղ
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Վերելք Խուստուփ լեռ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Տավուշի բերդ / Ցլիկ Ամրամի ամրոց
/in Բերդեր և ամրոցներ /by armeniangeographicՊատմական ակնարկ
Բերդի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ և առաջին անգամ հիշատակվում է X-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ X-XI դդ. այն պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին։ XIV դ. վերջից բերդը եղել է լքված այժմ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում։
Տավուշի բերդ
Բերդի կառուցվածքային առանձնահատկությունները
Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիսարևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։
Ավանդություն
Ըստ ավանդության, երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում։ Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին։ Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի։ Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը։ Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում։ Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից և տեղափոխվում Սևանի կողմերը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բերդեր և ամրոցներ
Չախալաբերդ
Տափի բերդ
Կոշաբերդ
Ջրաբերդ ամրոց
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Հայաստանի միջնադարյան բերդերն ու ամրոցները
Սև բերդ
Հոռոմ ամրոց / Ուրարտական ցիտադել
Հալիձորի բերդ
Էրեբունի ամրոց
/in Բերդեր և ամրոցներ /by armeniangeographicԵրևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի ամրոց-քաղաքը: Էրեբունի քաղաքանունը ուրարտական սկզբնաղբյուրների մեջ առաջին անգամ հանդիպում է Վանի Սբ. Սահակ եկեղեցում հայտնաբերված կոթողի բնագրում:
Պատմական ակնարկ
Էրեբունի ամրոց-քաղաքը կառուցվել է մ.թ.ա. 782 թ. Մենուայի որդի Արգիշտի I թագավորի կողմից և հանդիսացել է ռազմաստրատեգիական կենտրոն Արարատյան դաշտի Ազա երկրում: Ուրարտական պետության անկումից հետո էլ (VI դ. մ.թ.ա.) Էրեբունին շարունակել է գոյատևել աքեմենյան, վաղ հայկական և հելլենիստական ժամանակներում, ինչի մասին վկայում են ամրոցի ճարտարապետական կառույցները և պեղումներից գտնված հնագիտական առարկաները (երկու միլեթյան դրամներ, Օգոստոս կայսեր դրամը, արծաթյա երեք եղջերագավաթներ և մեկ սափոր):
Ճարտարապետական նկարագիր
Քաղաքաշինական առումով Էրեբունի ամրոցը, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ։
Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ՝ հարավարևելյան հատվածում կազմում են երեք շարք, և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակագիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։
Միջնաբերդ
Էրեբունի ամրոց-քաղաքի՝ Արարատին և Արագածին նայող կողմերը, միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասերն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։
Պալատը
Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։ Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր։
Պալատի ամենամեծ դահլիճը (12,0մ×30,0մ), որը երկայնական առանցքով ուներ հինգ սյուն, նախատեսված էր, ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնանկարներով, որոնք պատկերում են աշխարհիկ (որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն) և պաշտամունքային թեմաներ։ Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին։ էրեբունիի պալատի արգիշտյան մասը, որ հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, ուրարտական արվեստի նշանավոր ստեղծագործություններից է։
Կառուցվածքային առանձնահատկություններ
Ամրոցին կից տարածքի մի մասը շրջապատված է եղել հզոր պարիսպներով: Պարիսպը, յուրաքանչյուր 8մ հեռավորության վրա, ամրացված է եղել 5 մ-անոց որմնահեցերով: Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ (բակ) կարելի էր հասնել աստիճաններով:
Խալդիի տաճար
Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի` պաշտամունքային, պալատական և տնտեսական: Կրոնա-պաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք: Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը՝ իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով: Դահլիճը կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտե սյուներից; Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով: Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար ունեցել է մի քանի հարկ, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ: Սակայն, հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց:
Իուբշա աստծո տաճար
Պալատական հատվածի արևմտյան հատվածում էր գտնվում Սուսի տաճարը` ձոնված Իվարշա/Իուբշա աստծուն: Ընհանրապես, սովորաբար Սուսի տաճարները ձոնվել են Ուրարտուի գերագույն աստված Խալդիին, և միայն Էրեբունիում և Չավուշթեփեում (Հայկաբերդ) այս տաճարները համապատասխանաբար նվիրված են եղել Իվարշա և Իրմուշինի աստվածներին: Իվարշա աստծո վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն Իվարշայի պաշտամունքն ունեցել է փոքրասիական ծագում: Ըստ մեկ այլ կարծիքի`այս աստվածությունը եղել է Արարատյան դաշտի տարածքում գտնվող Ուազա երկրի բնակիչների աստվածություններից մեկը:
Ամրոցի ռազմավարական նշանակությունը
Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից՝ Արարատյան հարթավայրը Էրեբունի ամրոց-քաղաքի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։
Պեղումներ
Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ. Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում Արին բերդի հետախուզական պեղումների ժամանակ գտնվեց Արգիշտի I թագավորի շինարարական մի արձանագրություն, որն ինչպես պարզվեց վերծանումից, Էրեբունի ամրոց-քաղաքի կառուցման վավերագիրն էր: Հուշարձանի արժեքը կրկնապատկվեց, երբ ուրարտագետ Մ. Իսրայելյանի մեկնաբանման շնորհիվ այն դարձավ նաև Երևան քաղաքի ծննդյան, գիտական առումով` առաջին հավաստի վկայականը:
Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք:
Վերականգնման աշխատանքներ կատարվել են սյունազարդ բակին կից կառույցներում` 1980-ական թվականներին: Չնայած նրան, որ ներկայումս էլ շարունակվում են պեղման և ամրակայման աշխատանքներն, այնուամենայնիվ, հուշարձանը, մասնավորապես պալատական սենյակները, Խալդի տաճարը և որոշ սենյակների պատեր, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող կառույցներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բերդեր և ամրոցներ
Չախալաբերդ
Տափի բերդ
Կոշաբերդ
Ջրաբերդ ամրոց
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Հայաստանի միջնադարյան բերդերն ու ամրոցները
Սև բերդ
Հոռոմ ամրոց / Ուրարտական ցիտադել
Հալիձորի բերդ
Մեղրու բերդ
/in Բերդեր և ամրոցներ /by armeniangeographicՔաղենիի ամրոց / Դաշտադեմի ամրոց
/in Բերդեր և ամրոցներ /by armeniangeographicՖեոդալական դղյակ Արագածոտնի մարզում
Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:
Քաղենիի ամրոց
Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական մի դղյակ է՝ իր պաշտպանական բոլոր կառույցներով։
Քաղենիի ամրոց / ամրոց Արագածոտնի մարզում
Ամրոց – համալիրում առկա կառույցները
Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար):
Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են): Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:
Պատմական ակնարկ
Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն։ Թ. Թորամանյանը, ուսումնասիրելով բերդը, հաստատապես եզրակացրել է, որ այն կառուցվել է ուրարտական բերդի պարիսպների վրա։ Հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։
Քաղենիի ամրոց
Բագրատունիների օրոք՝ 9-10-րդ դարերում բերդապարիսպը նորից վերակառուցվել է՝ ներառյալ միջնաբերդի դղյակն ու տաճարը։ Սելջուկների կողմից 1064թ. Անի քաղաքը գրավելուց հետո, ամրոցը նույնպես անցնում է նրանց տիրապետության տակ: Սելջուկներից հետագայում այն անցնում է Շադադյան տոհմին և այդ տոհմի ներկայացուցիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին: Վերջինս 1174թ. նորոգում և վերակառուցում է ամրոցը, սրբատաշ քարերից և կրաշաղախից ուղղանկյուն հին աշտարակին կցելով կիսաշրջանաձև, բազմանկյուն հատակագծով բուրգեր։ Այդ մասին է վկայում հարավային բուրգի վրա թողնված արաբերեն արձանագրությունը:
Քաղենիի ամրոց
Ամրոցը հետագայում ազատագրվում է Զաքարյան իշխանների կողմից: Նրանց է վերագրվում միջնաբերդի շուրջ կառուցված կիսաշրջանաձև աշտարակներով առաջին պարսպապատի կառուցումը: Ինչպես երևում է, հետագա ժամանակներում այն անցել է Զաքարյանների մեծ տոհմի շառավիղներից մեկին՝ Աղպաղային: Դղյակի մուտքի դռան վրա եղել է նվիրատվության վերաբերյալ մի ընդարձակ արձանագրություն՝ 1307թ.։ Միջնաբերդի հիմքերը դրված են կոպտատաշ և խոշոր քարասալերի վրա։ Ամրոցի շրջագծից դուրս՝ նրա արևմտյան կողմում, բլրի լանջերին կիկլոպյան տիպի շարվածքով պարիսպների հետքեր են նկատվում։ Միջնաբերդից պահպանվել են միայն առաջին հարկի մեծ դահլիճը և վերևի հարկերի առանձին պատեր։ Ամրոցի հնագույն շինությունը դահլիճն է, որն ունի քառակուսի ձև։ Քառանկյուն աշտարակին հետագայում կցվել են կիսաշրջանաձև բուրգեր, որոնք կառուցվել են 12-րդ դարում։
Բերդի պարսպապատերը
Վերականգնումներ և պեղումներ
Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը:
1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:
2005-2007թթ. մասնակիորեն վերականգնվել են միջնաբերդը և արտաքին պարսպապատերը, Միլանի հայկական մշակույթի ուսումնասիրության և վերականգնման կենտրոնի մասնակցությամբ պեղվել են Զաքարյանների կառուցած պարսպի գլխավոր, կամարակապ մուտքի ներսի հատվածը և աշտարակները: 2006 թվականին եկեղեցին հիմնովին վերականգնվել է: 2011-2012, 2015 թթ. ամրոցի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածներում` միջնաբերդի և պարսպապատի միջև, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի կողմից իրականացվել են պեղումներ: 2015 թվականին ամրոց-համալիրի տարածքում կատարվել են օտար կառույցներից մաքրման աշխատանքներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Մակաղաքար լեռ
/in Մեր արշավները /by armeniangeographicԾաղկոտ լեռնաշղթա
Երկարությունը՝ 7 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2170 մ
Ամենաբարձր գագաթը՝ Մակաղաքար
Լեռնաշղթան ձգվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Միափորի լեռների հվ.-արմ. ճյուղավորությունն է: Սկսվում է Միափորի լեռների Իշխանաց գագաթից, հվ.-արմ. ուղղությամբ ձգվում մինչև Մակաղաքար գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի արմ.՝ հասնում Գետիկ և Աղնովատ գետերի միախառնման վայրը: Լեռների հս. արմ. և հվ. արմ. լանջերը անտառապատ են:
Մակաղաքար լեռ
Մակաղաքարը գտնվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին, Դպրաբակ գյուղից 4 կմ հս.: Լեռան հվ. լանջից է սկիզբ առնում Գետիկի աջ՝ Հզորաղբյուր վտակը: Լեռան լանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ և սաղարթավոր ծառերով: Մակաղաքարը կազմում է «Գետիկ» արգելավայրի մասը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Սմբատաբերդ
/in Բերդեր և ամրոցներ /by armeniangeographicՍմբատաբերդ
Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:
Պատմական ակնարկ
Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է, որ հիմնադրվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:
Եղեգիսի կիրճ / Սմբատաբերդ
Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն մնացել է անառիկ: Այս ամուր բերդը չի կարողացել գրավել նույնիսկ Նըսր արաբ զորավարը, 10-րդ դարի սկզբներին։
13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի: Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը: Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:
Կառուցվածքային առանձնահատկությունները
Ամբատաբերդը հանդիսացել է Եղեգիսի միջնաբերդը` գրավելով դժվարամատչելի լեռնաբազուկի բարձրադիր գագաթամերձ մասը և ընդգրկելով ընդարձակ տարածություն: Ամրոցի հատակագիծը թելադրված է տեղանքի ռելիեֆի առանձահատկություններով: Ունի կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը` 3-5 մետրի: Պարիսպները շարված են բազալտի ճեղքված և կոփածո քարերով ու կրաշաղախով, բարձրությունը տեղ-տեղ անցնում է տասը մետրից, լայնությունը` երեքից հինգ մետր է:Կառուցված է երկարատև պաշտպանության համար՝ միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով:
Սմբատաբերդ
Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի` հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր: Երկու հատվածներում էլ կան զորնոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք` հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում:
Սմբատաբերդ
Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ: Ամրոցի ջուրը բերվել է Ցաղաց քար վանքի շրջակայքից: Տեղացիների վկայությամբ այս ջրատարի կավե խողովակաշարի առանձին հատվածներ բացվել են Սմբատաբերդ և Ցաղաց քար հուշարձանների միջև ընկած տարածքից:
Սմբատաբերդը, շնորհիվ բացառիկ դիրքի, իր կարևորությունը պահպանել է նաև նորագույն շրջանում, երբ Վայոց ձորի ժողովուրդը կենաց մահու կռիվ էր մղում դարավոր ոսոխների` օսմանյան զորքերի և նրանց մոտենալուց ոգևորված հենց իր հողում բնավորված դրկից թշնամիների դեմ։
1918թ. մարտ–ապրիլ ամիսներին, թշնամին դիրքավորվելով Սմբատաբերդում, գրեթե մեկ ամիս շուրջօրյա կրակի տակ էր պահում բերդի ստորոտում գտնվող հայաբնակ Էրդափին (հին և Ներկա անունը` Արտաբույնք) գյուղը։ Հիշարժան է, որ Անթառամ անունով մի գեղջկուհի գիշերային հանդուգն հարձակում կազմակերպելով` կարողանում է թուրքերից հետ խլել բերդը և վերջ է տալիս գյուղի շրջափակմանը։
2006-2007 թթ. Սմբատաբերդի որոշ հատվածներում իրականացվել են վերականգնման աշխատանքներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բերդեր և ամրոցներ
Չախալաբերդ
Տափի բերդ
Կոշաբերդ
Ջրաբերդ ամրոց
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Հայաստանի միջնադարյան բերդերն ու ամրոցները
Սև բերդ
Հոռոմ ամրոց / Ուրարտական ցիտադել
Հալիձորի բերդ
Բջնիի ամրոց
/in Բերդեր և ամրոցներ /by armeniangeographicՄիջնադարյան անառիկ ամրոց
Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից Բջնիի ամրոց-բերդը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որոնց երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է:
Բջնիի ամրոց
Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Փոքրի վրա, որը 10-15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 մ² մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում՝ վերին ամրոցը: Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր:
Մեծ ամրոցի տարածքում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.:
Պատմական ակնարկ
Առաջին անգամ Բջնի բնակավայրի մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին: Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր։ 11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան։ 1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում։ 13-րդ դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։
1387-1388 թվականներին գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին։ 1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։
Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Մեզ են հասել 12-17-րդ դարերի այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր։ Ըստ տեղեկությունների՝ Բջնի ամրոց-բերդը կառուցել են Պահլավունիները՝ 11-րդ դարում։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։ Մեզ են հասել XII-XVII դդ. այնտեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր:
Ամրոցի պեղումները
1977-1978 թթ. Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Իգիթ Ղարիբյանի ղեկավարությամբ, կատարել են պեղումներ, որոնց շնորհիվ բացվել են IX-X դդ. կենտրոնագմբեթ Սբ. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած՝ թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին:
2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները:
Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի
Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ 1031 թվականին և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով: Բջնիի Սբ. Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի։
Սբ. Աստվածածին եկեղեցին մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է՝ պսակված բազմանիստ թմբուկով և հովանոցաձև վեղար ունեցող գմբեթով։
Բջնիի Սբ. Սարգիս եկեղեցի
Բջնիի Սբ. Սարգիս եկեղեցին սրբատաշ տուֆից գմբեթավոր խաչաձե եկեղեցի է, կառուցվել է 7-րդ դարում։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ հուշարձաններից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են: Արևելյան խաչթևը ներսից կիսաշրջանաձև է։ Ութնիստ թմբուկը ավարտվում է վեղարավոր գմբեթով։ Ճակատների հարդարանքը՝ մեծաչափ ելուստով, մի մասը մշակված պայտաձև կամարախորշիկներով քիվերն են, իսկ միակ մուտքը բացվում է արևմտյան խաչթևում։ Վերանորոգվել է 1970 թվականին։