• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
արշավային բաճկոն

Արշավային բաճկոն

Բաճկոնը, թերևս, հագուստի գլխավոր բաղկացուցիչ մասն է: Մարդու մարմնի ամենամեծ մակերեսը զբաղեցնում է իրանը և հետևաբար ջերմության ամենամեծ կորուստը մենք ունենում ենք, երբ այն, ինչպես հարկն է, չենք պաշտպանում ցրտից: Ինչպես գիտենք արշավային հագուստի ցանկացած բաղադրիչ տարբերվում է սովորական քաղաքային հագուստից, քանի որ օգտագործվում է էքստրեմալ պայմաններում և պետք է համապատասխանի շատ բարձր պահանջների: Այդ պահանջները շատ հաճախ լինում են միմյանց հակասող, ինչպես օրինակ, միաժամանակ ամրություն և թեթև քաշ, ջրադիմացկունություն և շնչողունակություն: Այս ամենին հնարավոր է եղել հասնել օգտագործելով նորագույն նյութեր և տեխնոլոգիաներ: Այս նյութում փորձել ենք հասանելի, բայց մանրամասն և սպառիչ նկարագրել արշավային բաճկոնների տեսակներն ու նշանակությունը:

Հագուստը լեռներում ունի երկու հիմնական գործառույթ՝ պաշտպանություն քամուց ու թրջվելուց և տաքության ապահովում:

Ըստ այդ գործառույթների էլ առանձնացնում ենք բաճկոնների տեսակները: Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է հստակ իմանալ ամեն տեսակի նշանակությունը, և արշավի ժամանակ ակնկալվող եղանակային պայմանները:  Նշենք, որ ժամանակակից բոլոր բաճկոնները պատված են մեմբրանե շերտով:

Արշավային բաճկոնների տեսակները

“Hardshell” բաճկոններ՝ լինում են պինդ պոլիէսթերից, կամ նմանատիպ այլ սինթետիկ նյութից։ Հրաշալի պաշտպանում են քամուց և ջրից, մեմբրանե շերտի շնորհիվ ապահովվում են մարմնի օդափոխությունը և դուրս հանում քրտինքը: Այս բաճկոնները չունեն ջերմամեկուսիչ շերտ՝ այսինքն մերկ մարմնին հագնելու դեպքում դուք միևնույն է կմրսեք: Սրանք հանդիսանում են եռաշերտ համակարգի վերջին՝ երրորդ պաշտպանիչ շերտն արտաքին ազդեցություններից (քամի, անձրև, ձյուն, ձնամրրիկ): Hardshell-ի տակից անհրաժեշտ է հագնել ջերմամեկուսիչ շերտ՝ ֆլիսե բաճկոն, կամ նմանատիպ տաք հագուստ:

Արշավական բաճկոն

Արշավական բաճկոն

“Softshell” բաճկոններ՝ սրանք ֆլիսի ու “harshell” – ի միջև են գտնվում: Պատրաստվում են ավելի հաստ և բազմաշերտ կտորներից, ունեն ջերմամեկուսիչ շերտ կամ լցոնում, մեմբրան, իսկ արտաքին շերտը մշակվում է ջրադիմացկուն նյութերով: Ամեն դեպքում սրանք քամուց և թրջվելուց այնքան լավ չեն պաշտպանում, որքան “hardshell” տեսակի բաճկոնները: Հարմար են թեթև, մեկօրյա արշավների համար, ինչպես նաև քաղաքում հագնելու, հատկապես ակտիվ առօրյա ունեցող մարդկանց համար: “Softshell” բաճկոնները հաճախ օգտագործվում են նաև որպես միջին ջերմամեկուսիչ շերտ՝ ֆլիսի փոխարեն, կամ լրացուցիչ 4-րդ շերտ՝ հատուկ ցուրտ պայմաններում: Սակայն պետք է հիշել, որ սրանք քաշով էլ թեթև չեն:

“Downshell” բաճկոններ՝ կախված բրենդի պատենդավորած անվանումից կարող են տարբեր անվանումներ ունենալ՝ “Down shell” “Insulate” “Downshell” և այլն: Կապ չունի, ընդհանուր առմամբ սա նույն դասն է: Այս բաճկոնները նախատեսված են առավել էքստրեմալ պայմանների, հիմնականում ալպինիզմի համար: Սրանք արտաքինից “hardshell” բաճկոնների նման պինդ շերտից են կազմված, որպեսզի արդյունավետ պաշտպանեն քամուց և թրջվելուց, ունեն ուժեղացված մեմբրանե շերտ, ջերմամեկուսիչ լցոնում՝ հիմնականում սագի փետուրից: Սրանց շեշտը դրված է քամուց պաշտպանելու վրա, քանի որ բարձրլեռնային պայմաններում քամու ուժգնությունը հաճախ գերազանցում է 60կմ/ժ արագությունը:

Ինչին ուշադրություն դարձնել մեմբրանե բաճկոն ընտրելիս

Այսօր ամենատարածված մեմբրանե բաճկոնը Gore-Tex-ն է: Սակայն տարբեր ընկերություններ օգտագործում են նաև իրենց սեփական մշակման մեմբրանները: Օրինակ “Refdfox” ընկերությունն ունի “windstopper” կոչվող մեմբրանը, որn օգտագործում է իր “Down shell” բաճկոններում: Սրանք ալպինիստական բաճկոններ են, և շեշտը դրված է ուժեղ քամուց պաշտպանելու վրա:

արշավային բաճկոն

Արշավային բաճկոն

Ըստ ջրադիմացկունության, մեմբրանները նույնպես լինում են տարբեր կարգերի: Քանի որ մեմբրանը փոխզիջումային տարբերակ է շնչողունակության և ջրադիմացկունության միջև, ապա տեսակներն էլ լինում են տարբեր, ըստ նախապատվությունների: Gore-Tex-ն ունի երեք տեսակի մեմբրան․

  • Gore-Tex active – առավելագույն շնչող և նվազագույն ջրապաշտպան տարբերակն է: Նախատեսված է զով կամ մառախլապատ եղանակին ակտիվ սպորտով զբաղվելու ժամանակ, երբ մարմինը շատ է քրտնում և պետք է արագ ու արդյունավետ քրտինքը հեռացնել:
  • Gore-Tex – ունիվերսալ տարբերակ, որը կհամապատասխանի գրեթե բոլոր պայմաններին
  • Gore-Tex pro – առավելագույն ամրություն և պատշպանություն քամուց և ջրից: Այստեղ տուժում է շնչողունակությունը: Այդ իսկ պատճառով նախատեսված է ցուրտ պայմանների՝ հիմնականում ալպինիստական վերելքների համար:

Ջրադիմացկունությունը չափվում է մմ/սնդիկի սյուն սկզբունքով: Սա վերաբերում է ցանկացած ջրադիմացկուն գործառույթ կատարող կտորին: Ճիշտ ընտրություն կատարելու համար առաջնորդվե՛ք հետևյալ սանդղակով.

  • 1.000մմ – ից պակաս՝ պաշտպանում է միայն թույլ քամուց
  • 1.000 – 2.000 մմ՝ պաշտպանում է մառախլապատ եղանակից և կարճատև մաղող անրձրևից
  • 2.000 – 4.000մմ՝ չափավոր ուժգնության անձրև մինչև 3-4 ժամ տևողությամբ
  • 4.000- 7.000մմ՝ երկարատև անձրևներ
  • 7.000+ մմ՝ երկարատև և հորդառատ անձրևներ, ուժեղ քամիներ, կարկուտ

Արշավային բաճկոն ընտրելիս ուշադիր կարդացեք արտադրողի խորհուրդները և հստակ ուսումնասիրեք երթուղում սպասվող մարտահրավերները, և այդպիսով դուք ճիշտ ընտրություն կկատարեք:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

քնապարկ

Ինչպես ընտրել քնապարկ

Թեև քնապարկը չունի այդքան բարդ և բազմազան չափորոշիչներ, ինչպես, օրինակ՝ արշավական կոշիկը կամ ուսապարկը, այնուամենայնիվ, ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է իմանալ, թե ինչ տեսակի են դրանք լինում և ինչին է պետք ուշադրություն դարձնել քնապարկ ընտրելիս:

Քնապարկերի տեսակները

Ըստ նշանակության քնապարկերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ ճամբարային (քեմփինգային) և տուրիստական (թրեքինգային)։

Ճամբարային քնապարկը նախատեսված է բնության գրկում առավել պասիվ հանգստի համար: Օրինակ՝ ավտոմեքենաներով ճամբարների, պիկնիկների, կամ լճի ափին վրանային ճամբարների համար: Անունն ինքնին հուշում է: Այսպիսի քնապարկերն առանձնանում են առավելագույն հարմարավետությամբ, փափկությամբ, հաճախ ունենում են տարբեր փափուկ կտորներից աստառ, բարձի համար առանձնացված հատված: Սրանք նաև կարելի է ամբողջությամբ բացել և օգտագործել որպես վերմակ: Մեծ քաշի և չափսերի պատճառով այսպիսի քնապարկերը նպատակահարմար չեն լեռնային տուրիզմում օգագործելու համար:

Տուրիստական քնապարկերը նախատեսված են քայլարշավների և լեռնային տուրիզմի համար: Դրանք չափսերով ավելի փոքր և հարմար են՝ պատրաստված ավելի թեթև և ժամանակակից նյութերից: Այս քնապարկերը ոտքերի մասում նեղանում են, իսկ գլխի հատվածում կազմում կապիշոն, որպեսզի ավելի քիչ օդային տարածություն մնա, և ցուրտ եղանակին ավելի հեշտ տաքանա: Այսպիսի քնապարկերը կոչվում են մումիաներ:

Ինչպես ընտրել քնապարկ

Քնապարկերի տաքությունը հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել երեք ցուցանիշի: Քնապարկի վրա նշվում է երեք թիվ՝ կոմֆորտ, նվազագույն և էքստրիմ: Կոմֆորտը ցույց է տալիս օդի այն ջերմաստիճանը, որն ամենահարմարն է տվյալ քնապարկի համար, նվազագույնը՝ լիարժեք և ապահով քնի համար նվազագույն ցուցանիշը, իսկ էքստրիմը՝ այն ջերմաստիճանը, որի դեպքում դուք կմրսեք, բայց ցրտամահ չեք լինի:

Քնապարկ

Քնապարկ

Գիշերակացով արշավների գնալիս պետք է մանրամասն ուսումնասիրել տեղանքի եղանակային պայմանները կամ ճշտել այդ տեղեկությունը ձեր խմբավարից, որպեսզի ճիշտ քնապարկ ընտրել: Սովորաբար Հայաստանյան պայմաններում գարնանից մինչև ուշ աշուն բնության մեջ գիշերելու համար +10-ից -5-ի միջակայքում քնապարկը պետք է լիովին բավարար լինի, բացառությամբ վաղ գարնանը կամ ուշ աշնանը որոշ բարձր լեռնային վայրեր գնալը, օրինակ՝ Արագած կամ Գեղամա լեռներ:

Երկրորդ կարևոր կետը, որին պետք է ուշադրություն դարձնել քնապարկի տաքացնող նյութն է: Որպես տաքացնող լցոնիչ հիմնականում օգտագործվում է կամ սագի բնական փետուր, կամ սինթետիկ բմբուլ: Յուրքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

Բնական փետուրն ավելի թեթև է և ավելի լավ է տաքացնում, սակայն թրջվելու դեպքում սեղմվում, կռկվում  և կորցնում է իր ջերմամեկուսիչ հատկությունները: Այն նաև ավելի նուրբ խնամք է պահանջում: Չի կարելի ծալել, սեղմել կամ թրջել այն: Տանը պետք է պահել լրիվ բացված վիճակում կախիչից կախված: Փետուրից պատրաստված քնապարկերը, որպես կանոն, ավելի թանկ են լինում:

Սինթետիկն ավելի ծանր է, քան բնական փետուրը, նույն կատեգորիայի մեջ ավելի վատ է տաքացնում, բայց ավելի քիչ խնամք է պահանջում և համեմատաբար ավելի էժան է: Չնայած, հիմա կան ժամանակակից սինթետիկ ջերմամեկուսիչ լցոնիչով քնապարկեր, որոնք փետուրի նման թեթև են և նույնքան լավ տաքացնում են, բայց սրանց արժեքն էլ նախորդ երկուսից ավելի բարձր է:

Կան նաև բարձր դասի քնապարկեր, նախատեսված էքստրեմալ պայմաններում օգտագործելու համար: Օրինակ՝ բևեռային էքսպեդիցիաների կամ բարձրլեռնային ձմեռային վերելքների ժամանակ, երբ գիշերն օդի ջերմաստիճանը կարող է հասնել -50 -ի և նույնիսկ ավելի ցածր: Այս քնապարկերը բացի խիտ լցոնումից, ունենում են ավելի պինդ արտաքին շերտ և հաճախ պատված են լինում մեմբրանային շերտով, որպեսզի վրանում առաջացող կոնդենսատի կաթիլները չթրջեն քնապարկը:

քնապարկ

Քնապարկն ամրացված ուսապարկին

Պետք է հիշել, որ կախված արժեքից, միևնույն տաքություն ապահովող քնապարկերը կարող են տարբեր քաշեր ունենալ: Բնականաբար, որքան թեթև է քնապարկը, այնքան այն թանկ արժե:

Կա ևս մեկ նրբություն, որը պետք է իմանալ քնապարկ ընտրելիս: Միևնույն մոդելի երկու քնապարկ սովորաբար հնարավոր է լինում իրար միացնել և ստանալ երկտեղանոց քնապարկ: Եթե դուք սիրում եք արշավել ձեր զուգընկերոջ հետ՝ կարևոր է հաշվի առնել այս փաստը: Եթե ձեր քնապարկը ճամբարային է կամ ուղղանկյունաձև, այսինքն չունի ոտքերի և գլխի հատվածում նեղացումներ, ապա կարող եք հանգիստ վերցնել երկու միանման քնապարկ և շղթայով միացնել իրար: Սակայն «մումիա» քնապարկերը կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով լինում են ձախ և աջ: Այդ ժամանակ երկու քնապարկ ընտրելիս պետք է ուշադիր լինել, որպեսզի վերցնեք մեկ ձախ և մեջ աջ քնապարկ: Դրանք տարբերվում են շղթայի գտնվելու կողմով: Ձախ քնապարկերի շղթան ձախից է, աջերինը՝ աջից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

 

Ինչ է Ֆլիսը

Ինչ է Ֆլիսը

Առաջին անգամ ֆլիս անվանումը լսելիս հարց է առաջանում, թե ինչ է ֆլիսը: Ֆլիս են անվանում սինթետիկ կտորների մի մեծ ընտանիքի, որն ունի արտահայտված խավամազ: Ֆլիսը (անգլ. fleece) թարգմանաբար նշանակում է բուրդ: Ֆլիսը ստանում են պոլիէսթերի մանրաթելից: Տեխնոլոգիան համեմատաբար նոր է, այն մշակել է ամերիկյան “Malden Mills” ընկերությունը 1970-ական թվականներին: Որից հետո ֆլիսից կարվող հագուստը լայն տարածում գտավ ակտիվ տուրիզմով և սպորտով զբաղվող մարդկանց շրջանակներում: Եվ դա պատահական չէր, քանի որ ֆլիսը իր որակական հատկություններով հեղաշրջում կատարեց: Իսկ ինչո՞վ է ֆլիսը տարբերվում բնական բրդից, ինչու՞մ է դրա առավելությունը:

Որն է ֆլիսի առավելությունը

Ֆլիսի տեսակարար կշիռը անհամեմատ ցածր է բնական բրդից: Ֆլիսը ավելի լավ է տաքացնում, քան բուրդը: Խավամազ մակերեսի շնորհիվ օդային գրպանիկներ են առաջանում, ինչն էլ պատնեշ է հանդիսանում դրսի սառը օդի համար:

Պոլիէսթերի անջրանցիկ հատկությունների շնորհիվ թրջվելիս ջուրը ներծծվում է միայն կտորի արտաքին մակերևույթային շերտում: Այս հատկության շնորհիվ ֆլիսը, անգամ թրջվելուց հետո, շարունակում է ինչ-որ չափով տաքացնել մարմինը, ինչը բնորոշ չէ բրդյա հագուստին:

Ֆլիսե շապիկ

Ֆլիսե շապիկ

Ֆլիսը հատուկ խնամքի կարիք չունի: Այն կարելի է լվանալ լվացքի մեքենայում այլ հագուստների հետ:

Ֆլիսը ժամանակի ընթացքում չի դեֆորմացվում և չի կորցնում իր նախնական տեսքը գործվածքի ձևի և պոլիէսթերային մանրաթելի առաձգական հատկությունների շնորհիվ:

Ֆլիսը այլ կտորների համեմատ մարմնից արդյունավետ հեռացնում է քրտինքը և, թրջվելու դեպքում, արագ չորանում։

Ֆլիսի տեսակները

Ֆլիսի կտորն ունի երկու հիմնական չափորոշիչ՝

  • Գործվածքի խտությունը
  • Գործվածքի մազմզուկների ձևը

Գործվածքի խտությունը արտահայտվում է գրամ/մ² ձևով: Ստորև կարող եք տեսնել դասակարգման ընդունված ցանկը՝ յուրաքանչյուրին բնորոշ մոդելներով.

  • 100 գ/մ²-ից պակաս  — Polartec Classic Micro, Polartec Power Stretch Pro, Pontetorto Technostretch;
  • 100–200 գ/մ² — Polartec Classic 100, The North Face TKA 100, Patagonia R1, Polartec Power Stretch Pro, Pontetorto Technostretch;
  • 200–300 գ/մ² — Polartec Classic 200, The North Face TKA 200, Patagonia R2;
  • 300 և ավել գ/մ² — Polartec Classic 300, The North Face TKA 300, Patagonia R3.

Բնականաբար որքան խիտ է գործվածքը, այնքան ավելի տաք է այն: Բայց գործվածքի խտության բարձրացման հետ մեկտեղ ավելանում է նաև քաշը, և իջնում են շնչող հատկությունները, քանի որ առավել խիտ գործվածքի ծակոտկենությունը փոքր է և ավելորդ ջերմությունն ու քրտինքի գոլորշիները դժվարությամբ են դուրս գալիս: Սա պետք է միշտ հիշել, խելամիտ ընտրություն կատարելու համար:

Գործվածքների մազմզուկների ձևը

Տաք պահելը պայմանավորված է ոչ միայն գործվածքի խտությամբ, այլ նաև ձևով: Ինչքան ավելի երկար և հաստ են լինում գործածքի մազմզուկները, այնքան ավելի տաք է լինում հագուստը: Սակայն այստեղ էլ կա մի նրբություն․ առավել նոսր և հաստ մազմզուկներով բաճկոնը չի պաշտպանում քամուց ինչպես հարկն է:

ի՞նչ է ֆլիսը

Երկար ու նոսր մազմզուկները չեն կարող պատնեշ դառնալ քամու համար, ինչպես դա անում է կարճ և խիտ մազմզուկներով գործվածքը: Այսպիսի գործվածքից շապիկը առավել նպատակահարմար է հագնել քամուց պաշտպանող ամուր բաճկոնի տակից, որպես ջերմամեկուսիչ շերտ:

Ֆլիսից լինում են հանդերձանքի գրեթե բոլոր մասերը՝ տաբատ, բաճկոն, ձեռնոց, գլխարկ և անգամ գուլպա: Բազմաշերտ հագնվելիս ֆլիսը իդեալական տարբերակ է որպես ջերմամեկուսիչ շերտ օգտագործելու համար: Ֆլիսե բաճկոնը այսօր արշավականի զգեստապահարանի պարտադիր բաղադրիչն է: Այն հարմար է ոչ միայն արշավների ժամանակ հագնելու համար, այլ նաև առօրյա կյանքում՝ փողոցում, տանը, աշխատանքի վայրում, երեկոյան զբոսնելիս և այլն:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

սնունդն արշավների ժամանակ

Սնունդն արշավների ժամանակ

Ի՞նչ ուտել արշավների ժամանակ։ Սա հավանաբար ամենաշատ տրվող հարցն է արշավականների կողմից: Ճիշտ սնունդն արշավների ժամանակ անչափ կարևոր է: Անգամ ամենահեշտ արշավի ժամանակ մեր մարմինը բավականին շատ էներգիա է ծախսում և ջրազրկվում: Եվ եթե մենք ինչպես հարկն է չսնվենք, հնարավոր է թուլություն զգանք: Մեկօրյա արշավի պարագայում հետևանքներն այդքան էլ լուրջ չեն լինի, պարզապես հնարավոր է գլխապտույտ և թուլության զգացում ունենաք օրվա վերջում: Բայց եթե պատրաստվում եք իրականցվել երկար և բարդ վերելք, ինչպես, օրինակ՝ Արագած կամ Գեղամա լեռներ, ապա վատ սնուցումը և ջրի պակասը կարող են փչացնել ձեր ամբողջ արշավը, կամ անգամ անդրադառնալ ձեր կյանքի վրա:

Այս հոդվածում մենք պարզապես չենք թվի մթերքներ, այլ կխոսենք թե ինչպես է աշխատում մարդու նյութափախանակությունը: Մենք բոլորս գիտենք, որ սնուցիչները բաժանվում են երեք հիմնական տեսակի. սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Իսկ ածխաջրերն էլ իրենց հերթին լինում են պարզ և բարդ: Այժմ մի փոքր կխոսենք վերը նշված սնուցիչների մասին:

Պարզ ածխաջրեր

Պարզ ածխաջրեր են շաքարի տարբեր ձևերը, ինչպես օրինակ գլյուկոզան և սախարոզը: Դրանց մոլեկուլները փոքր են, հետևաբար դրանք արագ են մասնատվում և յուրացվում օրգանիզմի կողմից, դառնալով էներգիայի կուտակման ամենաարագ աղբյուրներից մեկը: Մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր են պարունակում մրգերը, կաթնամթերքը, մեղրը և թխկու օշարակը, որոնք քաղցր համ են հաղորդում շատ քաղցրավենիքներին և թխվածքներին:

Բարդ ածխաջրեր

Այս ածխաջրերի մոլեկուլները կազմված են պարզ ածխաջրերի երկար շղթաներից: Եվ քանի որ բարդ ածխաջրերի մոլեկուլներն ավելի երկար են, քան պարզ ածխաջրերինը, սրանք պետք է մասնատվեն մինչ օրգանիզմը կկարողանա դրանք յուրացնել: Հետևաբար, օրգանիզմը ավելի դանդաղ է էներգիա ստանում, քան պարզ ածխաջրերի դեպքում, բայց ամեն դեպքում ավելի արագ քան սպիտակուցների և ճարպերի դեպքում: Առհասարակ, ճիշտ սնուցման համար մենք պետք է սպառենք բարդ ածխաջրեր, բայց այս դեպքում կան մի քանի մանրուքներ, որոնք պետք է հաշվի առնել: Արշավականի համար ամենակարևոր բանը հնարավորինս արագ էներգիա ստանալն է:

սնունդն արշավների ժամանակ

Սնունդն արշավների ժամանակ

Սպիտակուցներ

Սպիտակուցները ծառայում են որպես «շինանյութ» բջիջների վերականգնման համար: Սպիտակուցները կազմված են ամինաթթու կոչվող հիմքերից, որոնք միմյանց միացված են բարդ շղթաներով: Եվ քանի որ սպիտակուցներն ունեն բարդ մոլեկուլային կառուցվածք, հետևաբար օրգանիզմի կողմից յուրացվում են ավելի երկար ժամանակահատվածում: Հետևաբար սրանք ավելի դանդաղ և երկար էներգիայի աղբյուր են, քան ածխաջրերը:

Ճարպեր

Ճարպերն էներգիայի կուտակման ամենադանդաղ աղբյուրն են, բայց միևնույն ժամանակ սննդի ամենախնայող տեսակը: Ճարպերն օրգանիզմին անհրաժեշտ են հորմոնների կարգավորման համար: Սակայն ճարպերը դժվար են յուրացվում օրգանիզմի կողմից: Այդ է պատճառը, որ յուղալի սնունդը ցակալի է ընդունել հանգստի ժամանակ, որպեսզի օրգանիզմը ժամանակ ունենա յուրացնել ամբողջը:

Ֆիզիկական ակտիվության ժամանակ մեզ անհրաժեշտ է էներգիայի պաշար, որպեսզի պահենք օրգանիզմի աշխատողունակությունը: Եթե հաշվի առնենք, որ օրգանիզմը մարսողության համար բավականին էներգիա է ծախսում, ապա արշավային ճիշտ սննդի տրամաբանությունն ավելի պարզ է դառնում: Կա միայն մեկ սկզբունք՝ թեթև և հեշտ մարսվող սնունդ, հարուստ պարզ ածխաջրերով: Դրանք են ֆրուկտոզաները, սախարոզը և լակտոզան, կամ, այսպես ասած, շաքարը: Բայց պետք չէ վախենալ շաքար բառից, եթե դուք դիետա եք պահում: Խնդիրն այն է, որ նման պայմաններում մեր օրգանիզմն ունակ չէ մարսելու ծանր սնունդը՝ հարուստ սպիտակուցներով և ճարպերով: Նման պարագայում դուք ճիշտ սնուցում չեք ստանա և կունանաք ստամոքսի խանգարումներ՝ իր բոլոր հետևանքներով:

Սննդի պլանավորում

Ձեր արշավային սննդակարգն անհրաժեշտ է պլանավորել հետևյալ կերպ. առավոտյան նախաճաշ՝ ոչ ծանր և առողջ: Այն կարող է լինել ձու, վարսակի շիլա, փանքեյք և այլն: Իսկ արդեն արշավի ընթացքում կարող եք ուտել բանան, քաղցրավենիք, մրգեր, շոկոլադ, ինչպես նաև սպորտային սնունդ, բայց այս ամենի մասին կխոսենք առանձին:

սնունդը արշավների ժամանակ

Սպիտակուցներ

Մեկ պանրով և խոզապուծտով սենդվիչը ձեզ ոչ մի վնաս չի տա: Միշտ հաճելի է, երբ արշավի ընթաքում ձեզ հետ ունենում եք ձեր սիրելի խորտիկը կամ խմիչքը: Ձեր սիրելի խորտիկի փոքրիկ չափաբաժինը ոչ մի վնաս չի տա և վստահաբար կբարձրացնի ձեր տրամադրությունը: Քաղաքում, ճամբարում դուք հանգիստ կարող եք վայելել ձեր սիրելի ուտելիքները՝ հարուստ սպիտակուցներով և բարդ ածխաջրերով: Բարդ ախծաջրերը սովորաբար հանդիպում են հատիկեղենի, կարտոֆիլի, մակարոնի, հնդկացորենի և բրնձի մեջ:

Ջրի անհրաժեշտ պաշար

Ջուրը և օրգանիզմում բավականաչափ հեղուկի առկայությունը շատ ավելի կարևոր է քան սնունդն արշավների ժամանակ: Ֆիզիկական աշխատանք կատարելիս, մարդու մարմինը քրտում է և մեծ քանակությամբ հեղուկ կորցնում: Հեղուկի հետ միասին մարմինը կորցնում է նաև աղ, հանքանյութեր և էլեկտրոլիտներ: Պարտադիր չէ կենսաբանություն իմանալ, որպեսզի հասկանալ, որ այս նյութերը շատ կարևոր են: Շնորհիվ այս նյութերի օրգանիզմը ճիշտ նյութափոխանակություն է կատարում: Ջրազրկումը կանխելու համար անհրաժեշտ է խմել հաճախակի և փոքր կումերով: Եթե դուք ծարավ եք զգում, դա նշան է, որ ջրազրկումն արդեն սկսվել է: Այսպիսով ցանկալի է ձեզ հետ ունենալ 1-2 լիտր հեղուկ: Կարող եք վերցնել ոչ միայն ջուր, այլ նաև սուրճ, թեյ կամ բնական հյութ: Այն կարող է լինել ցանկացած բան, որը դուք սիրում եք, բացի ալկոհոլից և էներգետիկ ըմպելիքներից: Էներգետիկ ըմպելիքներն առողջարար և համապատասխան չեն արշավների համար, քանզի նրանք առաջացնում են հավելյալ ոգևորվածություն և ուժեղ լարվածություն սրտի վրա: Կարծում ենք, որ ալկոհոլի վտանգներին անդրադառնալու կարիք չկա:

Սպորտային սնունդ

Ժամանակակից գիտությունն ու սպորտային արդյունաբերությունը ստեղծել են մեզ համար հատուկ հավելումներ և սպորտային սնունդ, որպեսզի բարձրացնեն մեր ֆիզիկական ակտիվության արդյունավետությունը: Մենք կխոսենք էներգետիկ գելերի և իզոտոնիկների մասին:

Էներգետիկ գել

Սա խտացված օշարակ է, որ պարունակում է պարզ ածխաջրեր, տարբեր վիտամիններ և ամինաթթուներ: Սա արագ և հարմար միջոց է անհրաժեշտ սնուցում ստանալու և մարմնին արագ տոնուս հաղորդելու համար: Իր խտության և նյութերի համակենտրոնացման պատճառով ցանկալի է գելի հետ օգտագործել նաև մի քանի կում ջուր: Կարևոր է նաև հիշել, որ էներգետիկ գելերը սնունդ չեն համարվում, և անհրաժեշտ է դրանց հետ միասին նաև սնունդ ընդունել օրվա ընթացքում:

Իզոտոնիկներ

Իզոտոնիկներն աղի, հանքանյութերի և էլեկտրոլիտների համակցություն են՝ հաճախ շաքարի հավելումով: Դրանք հիմանկանում հանդիպում են հաբերի կամ փոշու տեսքով: Անհրաժեշտ է լուծել այն ջրի մեջ և խմել ամբողջ օրվա ընթացքում, քանի որ արշավների ընթացքում՝ հատկապես շոգ օրերին, մարմինը շատ է քրտնում և ավելի շատ հեղուկ կորցնում, քան սովորաբար: Հասարակ ջուրը կարող է բավարար չլինել կորցված հանքանյութերի քանակը վերականգնեու համար: Համոզված ենք, որ բոլորն ունեցել են սրտխառնոցի կամ գլխապտույտի զգացողություն արշավի օրը՝ երեկոյան կամ հաջորդ առավոտյան: Սրանք ջրազրկման ախտանիշներ են, և իզոտոնիկները կօգնեն ձեզ լրացնել դրա պակասը:

սնունդը արշավների ժամանակ

Արշավային սնունդ – Իզոտոնիկ

Իզոտոնիկներ կարող եք պատրաստել նաև տնային պայմաններում: Մեկ լիտր ջրին անհրաժեշտ է ավելացնել կես թեյի գդալ աղ, լիմոնի ջուր կամ լիմոնի աղ, իսկ շաքարը կարող եք օգտագործել որպես հավելում: Պետք է հաշվի առնել, որ եթե ավելացնում եք շաքար, այն պետք է բնական լինի, այլապես այն չի ունենա որևէ սնուցող նշանակություն:

Այս հավելումներն օգտագործվում են մեր մարմնին օգնելու համար և միանգամայն կամային են:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Արշավային ուսապարկ

Արշավային ուսապարկ

Եթե դուք կարդում եք այս նյութն, ապա, ամենայն հավանականությամբ, դուք արդեն մեկ կամ երկու անգամ գնացել եք արշավ, և ձեզ դա շատ է դուր եկել: Այժմ որոշել եք զինվել առավել պրոֆեսիոնալ գույքով, որպեսզի գալիք արշավներն ավելի հարմար և անվտանգ լինեն։ Եվ, իհարկե, ձեր նոր ուսապարկով ու բաճկոնով նկարներն ավելի լավ կստացվեն: Մենք լավ գիտենք, թե ինչքա՜ն եք սիրում նկարվել: Ասեմ, որ շատ ճիշտ եք արել, որ որոշել եք ուսապարկից սկսել: Հատուկ արշավական կոշիկների հետ միասին ուսապարկը հանդիսանում է ձեր հանդերձանգի ամենակարևոր բաղկացուցիչը: Սխալ ուսապարկով կամ կոշիկով արշավների մասնակցած մարդիկ դա լավ կհասկանան: Ուսերդ բռնվում են, ողնաշարդ կորանում ու ցավում, ուսապարկի մեջ գտնվող իրերի կոշտ հատվածները ցավեցնում են մեջքդ, իսկ կոշիկները հարում և վերքեր ու կոշտուկներ են առաջացնում ոտնաթաթերին: Մենք դեռ անպայման կանդրադառնանք արշավային կոշիկներին, բայց այժմ ուսապարկերի մասին: Եվ այսպես, ինչպես ընտրել արշավային ուսապարկ, և ինչ տեսակի են դրանք լինում․

արշավային ուսապարկ

Ինչպես ընտրել արշավային ուսապարկ

Ինչպիսին են լինում ուսապարկերը

Տուրիստական և արշավային ուսապարկերը տարբերվում են առօրյա քաղաքային ուսապարկերից: Ժամանակակից բոլոր ուսապարկերը պատրաստված են հետևյալ սկզբունքով․ դրանք ունեն կոշտ մեջք՝ կազմված պլաստիկ թիթեղից, կամ դյուրալյումինե ձողերով կարկասից, հատուկ կախոցային համակարգից, գոտիով և ուսաթոկերով: Կախոցային համակարգը նախագծված է այնպես, որ մեջքը պահող հատվածի և գոտու շնորհիվ քաշը ճիշտ բաշխվի ամբողջ մարմնով: Քաշի 70-80%-ը պետք է ընկնի գոտու վրա, քանի որ գոտկատեղի և տազային հատվածի մկաններն ավելի ուժեղ են, քան ուսերի մկանները: Ուսաթոկերի ֆունկցիան ուսապարկը մարմնին առավել մոտ պահելն է:

արշավային ուսապարկ

20-35 լիտրանոց ուսապարկ՝ մեկօրյա արշավների համար

Եկեք ուսապարկերը բաժանենք ըստ չափսերի և նշանակության: Ուսապարկի տարողունակությունը չափվում է լիտրերով: Սակայն պետք է հիշել, որ այստեղ չկան չափման հստակ ստանդարտներ, և, կախված ֆիրմայից և մոդելից, նույն լիտրաժի ուսապարկերը կարող են զգալիորեն տարբերվել չափսերով: Այդ իսկ պատճառով ուսապարկ ընտրելիս պարտադիր պետք է փորձել այն, ստուգել կախոցային համակարգը, արդյոք չափսը քեզ հարմար է, թե ոչ: Խանութում խնդրեք վաճառող-խորհրդատուին և բարձեք ուսապարկն այնքան, որքան այն մոտավորապես պետք է կշռի արշավների ժամանակ և այդպես կարգավորեք այն ըստ ձեր մարմնի:

Կարգավորել պետք է հետևյալ հերթականությամբ.

Միայն բարձված վիճակում ուսապարկը կընդունի իր ճիշտ տեսքը և դուք կզգաք, թե որքանով է այն ձեզ հարմար:

  1. Թուլացրեք բոլոր թոկերը և այդպես հագեք ուսապարկը։
  2. Սկզբում կարգավորեք գոտկատեղի թոկն այնպես, որ գոտին ողջ մակերեսով գրկի ձեր գոտկատեղը, սակայն չափազանց ամուր էլ չսեղմի։
  3. Կարգավորեք ուսաթոկերը և ետգցովի թոկերը այնպես որ ուսաթոկերն ամուր նստեն ուսերին․ ոչ շատ հետ կախվեն, ոչ էլ սեղմեն ուսերը՝ դեֆորմացվելով:
  4. Մեծ չափսի ուսապարկերն ունենում են նաև մեջքի բարձրությունն ըստ հասակի կարգավորելու համակարգ: Կարգավորեք սա, մինչև նախորդ երկու կետերը համապատասխանեն պահանջներին:

Ինչպես ընտրել ուսապարկի ճիշտ չափսը

Ուսապարկի չափսն ընտրելիս պետք է առաջնորդվել ըստ օգտագործման վայրի և նպատակների.

  • 20-35 լիտր – հարմար են մեկ օրանոց արշավների համար: Որպես կանոն լինում են առավել պարզ համակարգով, առավել փափուկ նյութերից, քանի որ մեծ պահանջներ էլ նրանց առջև չեն դրվում:
  • 40-55 լիտր – երկուսից երեք օրանոց, ոչ շատ երկար արշավների և ճամփորդությունների համար: Ուսապարկը ճիշտ դասավորելու դեպքում այսպիսի ուսապարկում կարելի է տեղավորել փոքր չափսի վրան և քնապարկ, մի քանի կոմպլեկտ փոխնորդ հագուստ և սնունդ երկու-երեք օրվա համար, կամ մեկ շաբաթով արտասահման ճամփորդության գնալու համար ամբողջ անհրաժեշտ իրերը։
  • 60-70 լիտր – նախատեսված են մինչև մեկ շաբաթ տևողությամբ արշավների համար: Այսպիսի ուսապարկերից ենթադրվում են առավել մեծ պահանջներ: Նրանց կախոցային համակարգը պետք է լինի առավել ամուր և առավել մանրակրկիտ մշակված անատոմիայով, պետք է ունենա լրացուցիչ թոկերով կախոցներ թրեքինգային փայտիկներ, սառցահատ, արշավային գորգ և այլ իրեր ամրացնելու համար:
  • 80-100+ – Այսպիսի ուսապարկերը նախատեսված են երկարատև թրեքինգների և էքսպեդիցիաների համար: Սխեմատիկ շատ չեն տարբերվում նախորդ դասից: Բնականաբար ավելանում է կոմֆորտը և մասերի ամրությունը, հնարավոր է ավելանան լրացուցիչ գրպաններ և տարբեր մանրուքներ, որոնք մեծացնում են հարմարավետությունը օգտագործման ժամանակ, սակայն պետք է հիշել՝ չափսի և ցանկացած լրացուցիչ օպցիայի հետ ուղիղ համեմատականորեն մեծանում է նաև ուսապարկի զանգվածը:
Արշավային ուսապարկ

Արշավային ուսապարկ 70Լ

Սկզբնական փուլում հիմնականում առավելագույնը 35-40 լիտրանոց ուսապարկը բավարար է: Սկսնակ արշավականները, որպես կանոն, դժվարանում են ուսապարկը կոմպակտ դասավորել և նրանց միշտ տեղը չի հերիքում: Սակայն ժամանակի հետ փորձ ձեռք բերելով սովորում են ճիշտ և կոմպակտ դասավորել ուսապարկը:

Արշավային ուսապարկերն ըստ նշանակության

Կախված, թե ինչ սպորտաձևի համար է նախատեսած ուսապարկը, այն կարող է կոնստրուկտիվ տարբերություններ ունենալ: Եթե ընտրում եք ուսապարկ ամռանն արշավների ժամանակ օգտագործելու համար, ապա ուշադիր եղեք, որպեսզի մեջքի կարկասը լինի ցանցով: Դրա շնորհիվ մեջքի և ուսապարկի միջև մնում է դատարկ տարածություն, ինչը թույլ է տալիս մեջքին շնչել և չքրտնել: Սա շատ կարևոր է շոգ, արևոտ եղանակների համար, սակայն անհարմար կլինի ցուրտ ու քամոտ եղանակներին: Իսկ, օրինակ, ալպինիզմի կամ դահուկային սպորտի համար ուսապարկերն ամուր նստում են մեջքին:

արշավային ուսապարկ

Ցանցով ուսապարկ՝ ամառային արշավների համար

Ալպինիզմի համար սովորաբար վերցնում են երկու ուսապարկ՝ 60-70 լիտրանոց հիմնական իրերը մինչև ճամբար հասցնելու համար և 25-35 լիտրանոց ուսապարկ ակլիմատիզացիոն ելքերի և դեպի գագաթ վերելքի օրվա համար: Այստեղ առաջնահերթ է քաշը, քանի որ բարձրլեռնային պայմաններում օրգանիզմը թուլանում է մթնոլորտային ցածր ճնշման, ցրտի և անընդմեջ կատարվող ֆիզիկական աշխատանքի պատճառով։ Ցանկացած կիլոգրամ ավելի ծանր է թվում, քան ստորոտում: Նաև շատ կարևոր է, որպեսզի ուսապարկն ունենա կախոցներ սառցահատի, թրեքինգային փայտիկների, գորգի, վրանի և այլ իրերի համար:

Նաև պետք է ուշադրություն դրաձնել մի քանի լրացուցիչ հնարավորությունների վրա, որոնք ուսապարկերը կարող են ունենալ: Օրինակ՝ ջրի պարկի համար նախատեսած գրպան, խողովակը դուրս հանելու անցքով, անձրևապաշտպան ծածկ, լրացուցիչ փոքր գրպաններ, գրպաններ գոտու վրա, ուսաթոկերի վրա ռացիա կամ GPS սարք ամրացնելու տեղեր և այլն…

ինչպե՞ս ընտրել արշավային ուսապարկ

Ջրի պարկ

Ուսապարկի քաշը

Պետք է նաև կողմնորոշվել քաշի հարցում: Կան ուլտրաթեթև ուսապարկեր: Օրինակ՝ 70 լիտրանոց ուսապարկը, որը կշռում է կիլոգրամից մի փոքր ավել: Սակայն նմանատիպ ուսապարկերը չեն ունենում լրացուցիչ հնարավորություններ, գրպաններ, պատրաստված են լինում առավել բարակ նյութերից: Այս ամենի արդյունքում տուժում է ամրությունը, երկարակեցությունն ու կոմֆորտը։ Սակայն գերթեթև քաշը կարող է շատ տեղին լինել երկարատև արշավների կամ վերելքների մեջ: Կան բազում կարգավորումներով, մետաղական ամրակներով, տարբեր գրպաններով և հաստ, փափուկ ուսաթոկերով ու գոտիով ուսապարկեր: Սրանք կարելի է շատ ճշգրիտ կարգավորել ըստ ձեր մարմնի, շատ հարմար են, սակայն ծանր: Նույն չափսի ուսապարկը կարող է կշռել 3.5 – 4 կգ:

Սկզբի համար ավելի ճիշտ է չընկնել ծայրահեղությունների մեջ և ընտրել միջին տեսակի որևէ բան: Իսկ ժամանակի հետ փորձ հավաքելով արդեն կհասկանաք և կգտնեք ձեր ոճը:

Սկսնակները հայկական շուկայում կարող են նայել “Quechua” և “Снаряжение” ֆիրմաների ուսապարկերը: Երկուսն էլ ունեն բավական լայն տեսականի: Կան նույնիսկ ալպինիստական վերելքների համար ուսապարկեր: Սակայն նման միջոցառումների համար խորհուրդ կտամ դիտարկել առավել առաջադեմ ֆիրմաների:

Ավելի որակյալ և առաջադեմ մոդելներ կարող եք ընտրել “Red Fox”, “Deuter”, Osprey, Arcteryx ֆիրմաների մոդելային շարքից: Սրանց միջից Red Fox-ը համեմատաբար պարզ և բյուջետային տարբերակ է։ Deuter-ը տեխնոլոգիապես ամենաառաջադեմներից է, որակյալն ու հարմարը, սակայն այս բրենդի ուսապարկերը համեմատաբար ավելի ծանր են և թանկ:

Բնականաբար բրենդերի և տեսակների ցանկը այսքանով չի սահմանափակվում: Սակայն այսքան տեղեկությունը բավարար է նախնական պատկերացում կազմելու և խանութում մեծ ընտրանու առջև չշփոթվելու համար:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

լեռնային ակնոց

Լեռնային ակնոց

Լեռնային ակնոցների կարևորությունը

Աչքերը մեր ամենանուրբ և ամենաբարդ օրգաններն են: Աչքը վնասելը շատ հեշտ է, իսկ վերականգնելը՝ դժվար: Արշավների ժամանակ արևապաշտպան ակնոց կրելը պարտադիր պայման է տարվա ցանկացած եղանակին: Հատկապես, եթե արշավը բարձրլեռնային պայմաններում է: Ինչպես գիտենք, լեռներում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելի ուժեղ է: Խնդիրն առավել վտանգավոր է դառնում ձյան շերտի առկայության դեպքում, քանի որ արևի ճառագայթներն, անգամ ամպամած եղանակին, կրկնակի ուժով անդրադարձվում են ձյան մակերեսից: Այսպիսի պայմաններում առանց ակնոց երկար գտնվելը կարող է տեսողական լուրջ խնդիրների հանգեցնել և անգամ առաջացնել ժամանակավոր տեսողության կորուստ՝ ձնային կուրություն: Այս ամենից խուսափելու համար, ինչպես արդեն նշվեց, պետք է կրել լեռնային ակնոց: Բայց ոչ գետնանցումներում վաճառվող ակնոցներից, այլ հատուկ ակնոցներ, որոնց ձևը, ոսպնյակների որակը, օգտագործված նյութերն ու տեխնոլոգիաները ապահովում են մաքսիմալ պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Ինչպե՞ս ճիշտ լեռնային ակնոց ընտրել

Այսպիսով ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել լեռնային ակնոց ընտրելիս․

  • Ակնոցի և ոսպնյակի կառուցվածքին
  • Ոսպնյակի արևի ճառագայթները կլանելու հատկությանը
  • Ոսպնյակների գույնին
  • Լրացուցիչ հնարավորություններին
արշավային ակնոց

Արշավային ակնոց

Լեռներում, բացի արևի անմիջական ճառագայթներից, հնարավոր է նաև արտացոլվող ճառագայթներ ձյան, սառույցի, մառախուղի կամ այլ անդրադարձնող մակերեսների վրայից: Այդ պատճառով ակնոցը պետք է կողքերից գրկի դեմքը՝ բոլոր կողմերից պաշտպանելով աչքերը: Սա նաև պաշտպանում է մեխանիկական ներգործություններից՝ փոշի, քամի, ձնամրրիկ և այլն: Ակնոցի կողային հատվածները կարող են լինել ինչպես բուն լինզայի շարունակությունը, այնպես էլ առանձին կաշվե կամ պլաստիկե ներդիրներից: Այստեղ սկզբունքային տարբերություն չկա, եթե այն ապահովում է բավարար պաշտպանություն և տեսանելիություն: Ամեն ինչ կախված է անմիջապես ակնոցի մոդելից:

Լեռնային ակնոցների դասակարգումը

Ակնոցների ֆիլտրերը՝ ոսպնյակները, դասակարգվում են ըստ կլանվող լույսի չափի: Ընդունված է բաժանել չորս կատեգորիայի.

  1. Փոխանցում են տեսանելի լույսի 43-80%-ը: Նախատեսված են քաղաքային պայմաններում ակտիվ սպորտով զբաղվելու կամ երեկոյան ժամերին կրելու համար:
  2. Փոխանցում են տեսանելի լույսի 18-43%-ը: Ունեն միջին մակարդակի մգացվածություն: Կարելի է կիրառել պարզ արշավների՝ ոչ բարձր լեռնային պայմաններում
  3. Փոխանցում են տեսանելի լույսի 8-18%-ը: Ամենաունիվերսալ տարբերակն է: Համապատասխանում է հիմնականում բոլոր նրանց, ովքեր այս, կամ այլ ակտիվ սպորտաձևով են զբաղվում: Կարելի է կրել միջին բարձրության լեռներում՝ ոչ ձնոտ եղանակին:
  4. Փոխանցում են տեսանելի լույսի 3-8%-ը: Սրանք արդեն լուրջ ալպինիստական և այլ ձմեռային սպորտաձևերով զբաղվելու համար նախատեսված ակնոցներ են: Ունենում են առավելագույն պաշտպանություն բոլոր ներգործություններից: Քանի որ այս ակնոցները կլանում են լույսի մինչև 98%-ը, դրանք կարող են անհարմար լինել սովորական քաղաքային պայմաններում, կամ փոքր ինչ ամպամած եղանակին կրելու համար: Այսիպիսի ակնոց ընտրելիս, սովորաբար, մարդիկ վերցնում են ևս մեկ՝ ավելի պարզ ակնոց:
Արշավային ակնոց

Արշավային ակնոց

Ակնոցների ոսպնյակները կարող են տարբեր գույների լինել: Սա արված է գույների կոնտրաստը ուժեղացնելու համար: Կախված, թե ինչ պայմաններում եք կրում ակնոցը: Օրինակ՝

Դեղին՝ հարմար է լեռնադահուկային սպորտի ժամանակ: Դեղին գույնը ընդգծում է ձյան ռելիեֆը:

Շագանակագույն՝ ընդհանուր ուժեղացնում է գույների կոնտրաստը: Հարմար է ուժեղ արևի դեպքում, քանի որ հստակ ընդգծում է ռելիեֆը և կարողանում եք «կարդալ» հեռուն:

Մոխրագույն, սև՝ ունիվերսալ տարբերակ է, հարմար ցանկացած վայրում կրելու համար:

Կանաչ՝ ուժեղացնում է կանաչի երանգների միջև կոնտրաստը: Հարմար է կրել անտառներում և այլ կանաչապատ տարածքներում: Հաճախ կանաչ լինզաներով ակնոցներ օգտագործում են գոլֆի ժամանակ:

Վարդագույն, կարմիր՝ ուժեղացնում է գույների խորությունը: Հարմար է հեծանվասպորտի, կամ մեքենա վարելու համար:

Արևապաշտպան ակնոցների գործառույթները

Ակնոցների ոսպնյակները հաճախ ունենում են լրացուցիչ գործառույթ՝ տեսանելիությունն առավել բարելավելու համար:

  • Պոլյարիզացիոն ֆիլտրեր՝ շատ հաճախ անրադարձվող լույսը բուն արևի լույսից ուժգին կարող է լինել: Հատկապես բարձր լեռնային պայմաններում, սառցադաշտից անրադարձող լույսը կուրացնում է և թույլ չի տալիս տեսնել ռելիեֆի առանձնահատկությունները՝ ստիպելով մարդուն աչքերը կկոցել, և ժամանակից շուտ հոգնացնել նրանց: Պոլարիզացիոն ֆիլտրերը լուծում են այս հարցը՝ պատկերը դարձնելով հանդարտ, հավասարակշռված լուսավորությամբ:
  • Հակայուղային ծածկույթը հեշտացնում է ակնոցները յուղային հետքերից և փոշուց մաքրելու գործընթացը:
  •  Anti-fog ծածկույթն ինչ-որ չափով զերծ է պահում ակնոցը քրտնելուց:
  • Հայելային ծածկույթ՝ մեղմում է անրադարձվող ճառագայթներն ու փայլքը, պոլարիզացիոն ֆիլտրի բացակայության դեպքում:

Նշվածներից առավել կարևոր է պոլարիզացիոն ֆիլտրը, քանի որ բնության մեջ կողմնակի օբյեկտներից արտացոլվող փայլք հաճախ ենք հանդիպում: Քանի որ ցանկացած գործառույթի ավելանալուց ապրանքի գինը նույնպես աճում է, մնացած հատկությունների դեպքում առաջնորդվեք ըստ ձեր նախասիրությունների և հնարավորությունների:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Սիփանի նետ

Սիփանի նետ

Սիփանից արևելք` ուղիղ գծով 55 կմ հեռավորության վրա, Նազիկ և Խաչլվա լճերի միջև է գտնվում Բիլեջանի լեռնազանգվածը։ Զանազան լանջեր ու գագաթներ ունեցող այս լեռնազանգվածի ամենաբարձր գագաթը համանուն սրածայր լեռն է։ Բարձրությունը` 2743 մետր։ Նախկինում լեռնազանգվածն ավելի անտառածածկ էր և լանջերից մեկը կրում էր Այգեստան անունը։ Ըստ ավանդության լեռնազանգվածի անունը կապված է Հայկ նահապետի ու Բաբելոնի տիրակալ Բելի մենամարտի հետ։ Հայկի նետից սպանված Բելի մարմինը դրվել է լեռան գագաթին։ Այստեղից էլ առաջացել է անունը՝ Բելի ջան (Բելի մարմին)։ Այս ավանդությանն ի նպաստ է խոսում նաև լեռնազանգվածի «Գերեզմանք» անունը (հայերեն գերեզման բառից)։

Սիփանի նետ

Սիփանի նետ

Բիլեջան (Բելիջան) գագաթը մոտակա Նեխ Մասիք (Սիփան) և Սարակն (Նեմրութ) լեռների հետ կազմում է եռանկյուն, որը ստացել է «Սիփանի նետ» անունը։

Նեմրութ

Նեմրութա Ծովակ

Լուսանկարում երևում է Գրգուռ լեռը, այնուհետև Սարակն (Նեմրութ) հրաբխի խառնարանն ու խառնարանային Նեմրութա Ծովակ լիճը, ավելի հյուսիս՝ Նազիկ լիճը և ամենավերևում Խաչլվա լիճը։ Նազիկի ու Խաչլվայի արանքում (դեպի արևմուտք) Բելիջանի (Բիլեջան) լեռնազանգվածն է։

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները Հայկական լեռնաշխարհ ոչ թե Անատոլիա Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները: Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

 

Աշխարհի ամենահին քարտեզը

Աշխարհի ամենահին քարտեզը

Մեզ հասած աշխարհի ամենահին քարտեզը պատկերված է կավե սալիկի վրա։ Քարտեզը գտնվել է Իրաքի տարածքից 19-րդ դարում։ Այժմ այն պահվում է Անգլիայի թանգարանում։ 

Բաբելոնյան այս կավե սալիկը թվագրվում է մ․թ․ա․ 6-րդ դարով։ Ըստ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի քարտեզը ցույց է տալիս աշխարհը սկավառակի ձևով, շրջապատված «դառը» ջրերով, որոնց մեջ կան 7 կղզիներ։ Աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, որի մոտ պատկերված են Ասորեստանը և Հայաստանը։ Փոքր շրջաններով պատկերված են նաև 7 այլ քաղաքներ, որոնցից են Հարրանը և Դերին։ Հռոմեացիները Հարրանին կոչում էին Քարհա, իսկ քրիստոնյա հայրերը նրան կոչեցին Հելիոպոլիս (հերետիկոսների քաղաք), որն այժմ գտնվում է Հյուսիսային Միջագետքում։ Բիթ Ջակինու կոչվող մասը ըստ երևույթին Իրաքի ճահճուտներն են։ Եփրատ գետը, ակունք առնելով Հայաստանի լեռներից, անցնում է Բաբելոնի և ճահիճների միջով և հասնում Պարսից ծոց։ 

Սալիկի հետևում եղած տեքստի մեջ գրված է աշխարհը շրջապատող ծովերում եղած 7 կղզիների և այնտեղ ապրող արտասովոր արարածների մասին։ Կղզիները պատկերված են եռանկյունիներով, որոնց մեծ մասը վնասված են և անընթեռնելի։

Բաբելոնյան քարտեզ

Բաբելոնյան քարտեզ

Գծագրության մեջ տրված է սալիկի քարտեզի գրվածքների անգլերեն բացատրությունը։ 

Չափերը 8×12,5 սմ

Բրիտանական թանգարան, Լոնդոն․ Ant. Ref. 92687

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

 

հարցազրույց Civilnet-ում

CivilNet-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Վարագը  անդրադառնում է Հայաստանում լեռնային զբոսաշրջության խնդիրներին, նշում, որ հայկական լեռնաշղթաների ու լեռների գագաթներից բոլորովին այլ Հայաստան է բացվում: Խոսվում է նաև Հայաստանում լեռնային տուրիզմի զարգացման հեռանկարների և ուղիների մասին: Տիգրանը հարցազրույցի ընթացքում նաև պատմում է, թե ինչպես արշավախմբին միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Կալասար

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Գելխեղդ

Լեռնային արշավների վտանգները / Գելխեղդ

Հաճախ մտածում եք ո՞րն է ամենամեծ վտանգը լեռնային արշավների ժամանակ։ Առաջին բանը որ կգա ձեր մտքին այդ հարցից հետո՝ վատ եղանակը, կայծակը, փոթորիկը, վայրի կենդանիները կամ թունավոր օձերը։ Բայց այստեղ կարևոր է հիմնվել փաստերի և հետազոտությունների վրա։ Վերը թվարկված վտանգներից ամենաիրականը գելխեղդներն են, որոնք լեռներում հսկում են նախիրները։ Հիմնականում սրանք հայկական գամփռներն են, Ալաբայները կամ կովկասյան հովվաշները, և այլ գելխեղդ շներ։ Նախապես նշենք որ այս հոդվածում հիմնականում անդրադառնալու ենք Հայաստանի տարածքում հանդիպող վտանգներին։Մենք կարող ենք փաստել, որ աշխարհի այլ երկրներում վայրի կենդանիների պատկերը այլ է։

Վերջին քսան կամ հնարավոր է մի փոքր ավել տարիների հետազոտությունները խոսում են այն մասին որ մատների վրա կարելի է հաշվել դեպքերը, երբ վայրի կենդանիները հարձակվել են զբոսաշրջիկների վրա։ Մինչ շները կատաղի հաչոցներով դիմավորում են անծանոթին,ով մոտեցել է նախրին, որը գտնվում է շան պաշտպանության տակ։ Բարեբախտաբար նման դեպքերում գրեթե միշտ շան տերը մոտակայքում է լինում և կարողանում է շանը պահել օտարների վրա հարձակվելուց։ Նման վտանգների կարելի է հանդիպել Աժդահակ լեռան վերելքի ժամանակ, կամ եթե արշավ եք իրաանացնում Գեղամա լեռներում:

Բայց ամեն դեպքում անհրաժեշտ է իմանալ մի քանի տարրական քայլեր հովվաշներից պաշտպանվելու համար:

Գելխեղդների հոգեբանությունը

Առաջին հերթին եկեք հասկանանք, թե ինչ հոգեբանություն ունեն այս շները և փորձենք համեմատականներ անց կացնել այլ վայրի կենդանիների հետ, ինչպես օրինակ գայլերը։ Գայլերը, ինչպես շատ վայրի կենդանիներ, խուսափում են մարդկանցից: Դրան հակառակ՝ շները ապրում են մարդկանց հետ և չեն վախենում նրանցից։ Կարելի է ասել, որ մարդը օտար չէ շան համար։ Այս է պատճառը, որ գայլերն ու արջերը կփորձեն շրջանցել մարդկանց և կհարձակվեն միայն այն դեպքում, երբ նրանք այլևս տեղ չունեն գնալու կամ եթե մարդիկ մոտեցել են նրանց բներին։ Իհարկե մենք չենք կարող անտեսել նաև այն փաստը, որ կենդանին կարող է սոված լինել և հնարավոր է վտանգավոր հարձակում կատարի։ Բայց այս երևույթը այնքան բնական ու շատ հանդիպող չէ ինչքան շների դեպքում։ Լեռներում շները ունեն հստակ առաքելություն, այն է՝ հսկել նախիրը։ Եվ այսպիսով սա գելխեղդի գործն է, հարձակվել նրա վրա, ով կփորձի մոտենալ իր պահպանության տակ գտնվող տարածքին։

Բարեբախտաբար այս ամենը տեղի չի ունենում հանկարծակի, ինչպես օրինակ վայրի կենդանիների դեպքում: Շները հիմնականում հաչոցներով կվազեն մոտեցող մարդուն ընդառաջ և մոտավորապես հարյուր մետր հեռավորությունից կսկսեն հաչել՝ հենց իրենց տարածքի սահմանների մոտ՝ զգուշացնելով, որ եթե մոտենաք ձեզ համար ամեն ինչ այդքան էլ լավ չի վերջանա: Այն նույնն է՝ ինչ կաներ ցանկացած սահմանապահ: Նա նախազգուշական կրակոց կարձակեր օդում, որպեսզի զգուշացնի չմոտենալ:

Ինչպե՞ս պահել շների հարձակման դեպքում

Այսպիսով հարց է առաջանում. Ինչպե՞ս պահել մեզ, որպիսզի մասերի չբաժանվենք 80 կիլոգրամանոց գելխեղդի կողմից: Առաջին հերթին չպետք է խախտել նրանց սահմանը, երկրորդը՝ պետք չէ պարալիզացված կանգնել, ինչպես կանեիք օրինակ օձ տեսնելիս: Դուք պետք է կանխեք շների կողմից շրջափակումը: Շատ հավանական է, որ ձեզ կարող են հանդիպել ավել քան 1 կամ 2 շուն: Նրանք հիմնականում խմբով են պահպանում հոտը և նրանցից յուրաքանչյուրն ունի իր հանձնարարությունը: 

Գելխեղդ

Գելխեղդ հանդիպելիս ցանկալի է շարունակել շարժվել, որպեսզի թույլ չտաք նրան շրջափակել ձեզ ՝ փորձելով հեռանալ նրանց տարածքից: Հետո, ամեն ինչ նույնն է, ինչպես այլ վայրի կենդանիներին հանդիպելիս: Անհրաժեշտ է բարձր ձայներ հանել և վախ ցույց չտալ, գործել ինքնավստահ: Եթե դուք խմբով եք քայլում, ապա կանգնեք միմյանց հնարավորինս մոտ: Այս ձևով շների աչքում տպավորություն կստեղծվի, որ դուք մեծ ու ուժեղ եք:

Մեկ անգամ չէ, որ ինձ գելխեղդ է մոտեցել և սկսել ագրեսիվության նշաններ ցույց տալ: Նման դեպքերում պետք է հիշել, որ բնության մեջ դիվանագիտություն և փոխհամաձայնություններ չկան: Եթե շան կողմից ագրեսիա կա, պետք է ցուցաբերել հանգիստ վարքագիծ, բայց միևնույն ժամանակ այնպես պահել, որ շները հասկանան, որ իրենց առջև ուժեղ արարած է կանգնած: Պետք է շարունակել նահանջել՝ պարզելով արշավային փայտերը առաջ ՝ դրանով սահմանանշելով ձեր տարածքը, որպիսզի թույլ չտաք շանը ավելի մոտենալ: Էքստրեմալ իրավիճակներում, որպես պաշտպանության միջոց կարելի է օգտագործել ձեռքի տակ ընկած ցանկացած իր՝ քար, արշավային փայտեր, դանակ և այլն:

Ինքնապաշտպանության այլ եղանակները

Բայց եթե դուք կենդանիների իրավունքների ուժեղ պաշտպան եք, կան նաև այլ՝ ավելի քաղաքակիրթ և հարմար, ինքնապաշտպանության միջոցներ, որոնք չեն վնասի շներին: Ես նույնպես այս կերպ եմ մտածում, բայց այնուամենայնիվ ինքնապաշտպանության բնազդի դեմ դժվար է պայքարել: Այսպիսով առաջնահերթ ունեցեք ձեզ հետ փոքրիկ պայթուցիկներ կամ ինչ որ այլ բան, որը ուժեղ ձայն և լույս է արձակում: Սակայն պետք չէ մոռանալ նաև հրդեհային անվտանգության մասին, եթե դուք, օրինակ, անտառում եք, կամ տարածքում չոր խոտածածկ կա: Պայթուցիկները օգտագործելիս անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի չվնասենք շրջակա միջավայրն ու մեզ: Պայթուցիկները վախեցնում են կենդանիներին և նրանք որոշ ժամանակ չեն անհանգստացնի ձեզ:

Գելխեղդ

Պայթուցիկները կարելի է օգտագործել նաև կանխարգելիչ նպատակներով: Օրինակ գիշերակացով վրանային արշավների ժամանակ կարող եք քնելուց առաջ վրանատեղիի տարածքում մի քանի պայթուցիկ նետել: Բայց պետք է զգուշանալ նաև ձնահոսքերից, եթե իհարկե տարածքում խիտ ձնածածկ կա: 

Եթե շները սպասվածից ավելի են մոտեցել, ապա այստեղ մնում է երկու իրատեսական տարբերակ՝ էլեկտրաշոկեր կամ արցունքաբեր սփրեյ: Գազային կամ բնեվմատիկ ատրճանակների մասին չենք խոսի, քանի որ առաջին հերթին ճիշտ չէ զբոսաշրջկների հետ քայլել զենքով, և հետո այն անտեղի ուշադրություն է գրավում: 

Այսպիսով եկեք խոսենք միայն էլեկտրաշոկերի և արցունքաբեր սփրեյի մասին:

Էլեկտրաշոկեր

Էլեկտրաշոկերը ունի մի շարք անհարմարություններ: Այն օգտագործելու համար անհրաժեշտ է կենդանուն շատ մոտ լինել և որոշակի ֆիզիկական ճնշում գործադրել: Այս ձևով շան կողմից կծելու հավանականությունը մեծ է: Բացի այդ այն այդքան էլ օգտակար չէ, երբ դու հանդիպում ես վայրի կենդանու, քանի որ նրանց հաստ մազածածկը կարող է խանգարել էլեկրտաշոկին:

Արցունքաբեր սփրեյ

Այսպիսով արցունքաբեր սփրեյը մնում է լավագույն տարբերակը: Պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարել: Կան արցունքաբեր սփրեյների մի քանի տեսակներ:  Այս սփրեյները դասկարգվում են կամ ըստ վնսասակար հիմքի, կամ ըստ սփրեյի ուժգնության: Դրանք լինում են աերոզոլային, հեղուկ կամ երկուսը համատեղ: Երրորդ տարբերակը ամենալավ և ամենատարածված տարբերակն է: Դու միաժամանակ ստեղծում ես պաշտպանիչ գազային ամպ և ստանում հնարավորություն ցողելու սփրեյը կենդանու վրա մի քանի մետր հեռավորությունից: 

Ցանկացած արցունքաբեր սփրեյի մեջ կա գրգռիչ և ինչքան բարձր է գրգռիչի խտությունը, այնքան թշնամին ավելի շատ է տառապում: Տարբեր գրգռիչներ ունենում են տարբեր արդյունք, բայց նպատակը մեկն է՝ ժամանակավորապես կասեցնել թշնամու հարձակումը:

Ինչպե՞ս օտագործել

Այժմ պետք է հասկանալ՝ ինչպե՞ս օգտագործել սփրեյը: Այն շատ պարզ է, ընդամենը պետք է վերցնել տարան, ուղղել այն դեպի թշնամին և սեղմել կոճակը: Եթե ուզում եք ավելի լավ արդյունք ունենալ՝ ուղղեք այն ուղիղ քթին կամ աչքերին: Բայց, այնուամենայնիվ, պետք է հետևել անվտանգության կանոններին: Պետք է ուշադիր լինել, որ սփրեյի գլխիկը ուղղված լինի հենց թշնամու ուղղությամբ, որպեսզի ձեր սեփական աչքերը չվնասեք: Ինչպես նաև օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ստուգել քամու ուղղությունը:

Այսպիսով վերը թվարկված միջոցները պետք է որ բավարար լինեն ինքնապաշտպանության համար, եթե այս ամենը խելացի օգտագործեք: Եվ մշտապես պետք է հիշել, որ մենք նպատակ չունենք վնասել որևէ կենդանու: Բոլոր այս միջոցները ընդունելի են միայն ծայրահեղ իրավիճաներում, երբ շան տերը մոտակայքում չէ, որպեսզի հանգստացնի նրան:

Նման վտանգներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս արշավել խմբով, կամ պարզապես միանալ մեզ :

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Էջ 66 / 105«‹6465666768›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

The Himalayas 🏔️ The Himalayas 🏔️
2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top