Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Լեզվաբան եմ: Այս պահին Իտալիայում EVS եմ անում: Հետ գամ ` կտեսնենք ինչով կզբաղվեմ:
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց
Առաջին վերելքս, ինչպես շատերի մոտ, սխալմամբ Արագածն էր համալսարանական տարիներին: ArmGeo-ի հետ մշտական արշավները սկսվեցին ավելի ուշ: Ձմեռ էր: Տխուր էի: Լեռները կանչեցին (Արտենին), սիրտս զնգաց, պարզվեց հեռախոսս էր: Վարդուհին էր. կանչում էր արշավ : Գնում էի գագաթ մտքերս դասավորելու: Երբ հասա, մտքերս ցնդել էին, միտք չկար: Լռություն: Սկզբնակետ: Հարմարավետության գոտուց դուրս լինելս կապված էր միայն ձմեռվա և ոչ համապատասխան հանդերձանքի հետ, բայց ես արդեն որոշել էի, դա ինձ հետ չի պահի:
Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները
Երբ սար եմ բարձրանում, ինձ թվում է` գնում եմ այնտեղ, որտեղից եկել եմ: Վերադարձի համ ունեն լեռները: Գնում եմ լեռներ, երբ ինձ թվում է, թե ինչ-որ բան կորցրել եմ. հանգիստս, խաղաղությունս, ներքին երկխոսությունս կամ ուժս, վստահությունս, բարությունս կամ ներդաշնակությունս, ազնվությունս, պարզությունս կամ անխռովոոթյունս: Հասնում եմ գագաթ, մի քիչ պառկում եմ, ու կորցրածս քամու հետ գալիս մտնում է մեջս: Իսկ եթե ավելի պրակտիկ, պարբերաբար լեռներ բարձրանալը կոփեց առողջությունս: Արդեն քանի տարի է համարյա չեմ հիվանդանում ու չեմ վարակվում գրիպի վիրուսներով (թու թու թու): Ֆիզիկապես ավելի ուժեղ եմ և առողջ: Աչքերս տեսել են աշխարհի ամենասիրուն տեսարանների մի մասը, ունեմ համախոհ ընկերներ, վառ հիշողություններ, Հայաստանի գեղեցկությունը սիրելու, պաշտպանելու և ապացուցելու հիմքեր և առջևում սպասվող գալիք արկածներ:

Մարիամ լեռ
Ու՞նես սիրելի մեջբերում լեռների մասին
Սահյանի տողերն եմ շատ սիրում, բայց հատուկ լեռների մասին չեն, այլ ընդհանրապես` բնության: Բնությունն իմ հավերժ ուսուցիչն է, իսկ այս տողերը ` մշտական ուղեցույցս:
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու կարողությունը
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը…
Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Տեսականորեն այո, որովհետև միշտ ձգտում ես զարգացման, պրոգրեսիայի: Շատ սարեր կան, որ դեռ չեմ բարձրացել և ուզում եմ, բայց ոչ հատուկ նպատակայնությամբ: Գիտեմ, որ կբարձրանամ վաղ թե ուշ, իր ժամանակին: Իսկ մինչ այդ հարգանքով, սիրով, բաղձանքով ու հիացմունքով եմ մոտենում բարձրացածս յուրաքանչյուր սարին:
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Բոլոր-բոլորը անխտիր: Այդուհանդերձ, ինձ համար առանձնահատուկ են գիշերակացով արշավները: Սարից հետո քաղաք գալը նման է նրան, երբ քեզ հանկարծակի ու միանգամից արթնացնում են: Իրականության փոփոխությունը անսպասելի է ու տհաճ: Գիշերակացով արշավների ժամանակ բաց տեղ չի մնում: Վաաախ, էդ գիշերվա խարույկը, էդ զրույցները, երգերը, էդ մութը, էդ երկինքը, էդ հոգնած դմբրությունը… Վաաախ

Կուսանաց լեռ
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Մարդու բնավորությունից է կախված, լեռները կապ չունեն: Կան մարդիկ, որ խոսում են, խոսում, ու կան մարդիկ, որ որոշում են ու անում: Ես արշավել սկսել եմ ձմռանը, առանց համապատասխան հանդերձանքի: Իջնելուց հետո ծնկներիցս ներքև թաց էի լինում: Մեքենայում փոխվում էի հագուստս, կոշիկներս, որ չմրսեմ հիվանդանամ: Տանը խնամքով լվանում ու չորացնում էի կոշիկներս մինչ հաջորդ շաբաթ: Իհարկե, այդպես էլ չի կարելի, շուտով գնեցի արշավային գույք, բայց ասածս ինչ է. մի անգամ վարակվեք լեռներով, արեք առաջին քայլը, լուծումները կգան հետո: Ոչինչ, մի անգամ էլ սառեք, հիվանդացեք: Ավելի լավ է տենց հիվանդանալ, քան երթուղայինում անծանոթի փռշտոցից: Մի երկու սրճարան կարելի է պակաս գնալ ու համապատասխան հանդերձանք գնել: Համարեք, որ ներդրում եք անում ձեր ինքնազարգացման մեջ: Ուղղակի որոշեք և արեք, մի անգամ, առաջին անգամ:
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Ձմեռային վերելք Արագածի Հյուսիսային գագաթ
/in Բլոգ, Մեր արշավները /by armeniangeographicՄեկնարկի կետը Արագած գյուղն է
Պետք է Գեղարոտ գետի հոսանքն ի վեր քայլել դեպի Գեղարոտի ջրվեժ:
Ջրվեժը հեռվից տեսնելուց հետո պետք է թեքվել աջ և շրջանցելով Արևելյան գագաթը հյուսիսից գնալ դեպի Արևելյանի և Հյուսիսայինի թամբ:
Վերելք Արագածի Հյուսիսային գագաթ
Վերելք Արագածի Հյուսիսային գագաթ
Թամբ հասնելուց հետո կախված եղանակային պայմաններից կարելի է թողնել ծանր իրերը և թեթև բարձրանալ գագաթ: Նույնիսկ ամենապարզ եղանակին բնության մեջ որևէ իր թողնելիս հույսներդ մի դրեք տեսողական հիշողության վրա: Անպայման նշեք gps կոորդինատները: Վերադարձի ճանապարհին կարող է եղանակը կտրուկ փոխվել, մութն ընկնել կամ տեղանքի նմանության պատճառով հնարավոր չլինի հիշել թե որտեղ եք թողել ձեր իրերը:
Մեկ օրում գագաթ հասնելու և վերադառնալու համար վերելքը պետք է սկսել առավոտյան 4-ին: Արագած գյուղից մինչև գագաթ մոտավորապես 9-10 ժամ ճանապարհ ունեք անցնելու: Անպայման ունեցեք հավելյալ մարտկոցներ լապտերի համար, քանի որ մի քանի ժամ օգտագործելու եք մինչև լույսը բացվի, այնուհետև վերադարձի ճանապարհին մի քանի ժամ քայլելու եք լուսնի լույսի տակ:
Արագածի Հյուսիսային իրական գագաթ
Արագածի Հյուսիսային գագաթը լեռնագնացների կողմից պայմանականորեն բաժանվել է 2 գագաթի՝ իրական և կեղծ: Թամբից դեպի Հյուսիսային բարձրանալիս սկզբում հասնում ես այսպես կոչված կեղծ գագաթ, որը մոտ 10 մետրով ցածր է իրականից: Այս գագաթին ժամանակին տեղադրված էր խաչ և շատերն այստեղ հասնելով համարում էին արշավի վերջնակետ: Այս ավանդույթը նաև եկել է նրանից, որ կեղծից իրական գնացող հատվածը բարդ է ու վտանգավոր: Շատերին ձեռնտու է համաձայնվել այն մտքի հետ, որ կեղծ գագաթն էլ Հյուսիսային է և, չվտանգելով սեփական կյանքը, վերելքը համարել հաղթահարված: Եթե որոշել եք ձմռանը գնալ իրական գագաթ ուրեմն պետք է պատրաստ լինեք: Ձյան ու քամիների շնորհիվ դեպի իրական տանող ճանապարհին գոյանում է քիվ, որը դուրս է ձգվում հիմնական ճանապարհից: Ձնե քիվով քայլելը վտանգավոր է, քանի որ ցանկացած պահի կարող է փլվել: Քիվի վրայով քայլել չի կարելի: Պետք է ունենալ ապահովում:
Լուսանկարում երևում է, որ մենք գնացել ենք առանց ապահովման, քանի որ ձմռան սկիզբ էր և դեռ ձյան քիվ չէր գոյացել: Մենք այդ ճանապարհը անցել ենք նաև ամռանը և գիտեինք ինչ է սպասվում: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ առանց լեռնագնացության փորձի ու համապատասխան հմտությունների ձմռանը Արագած գնալ չի կարելի: Մի վտանգեք Ձեր և Ձեր ետևից օգնության եկողների կյանքը:
Ձմեռային վերելք Արագածի Հյուսիսային գագաթ
Վերելքին պատրաստվելուց առաջ անպայման դիմեք ոլորտից հասկացող մարդկանց՝ թողնելով նրանց մոտ Ձեր կոորդինատները և տվյալներ երթուղու վերաբերյալ:
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Պարտադիր պարագաներից է նաև ձյան վրա քայլելու համար նախատեսված ձնամուճակները (снегоступы).
Արագածի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ – Արագած լեռ
Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի
Լուսանկարները՝ Գևորգ Հարոյանի և Հրաչ Իվանյանի
[/av_textblock]
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Սեմասար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԹեքսարի լեռնազանգվածը գտնվում է Վայոց ձորի մարզում: Հանդիսանում է Վարդենիսի լեռների հարավային ճյուղավորությունը: Սկսվում է Վարդենիսի լեռների Սանդուխտասարից և հարավային ուղղությամբ ձգվում դեպի Շեկսարը, ապա թեքվելով հվ-արմ.՝ հասնում մինչև Պարզկա գագաթը: Երկարությունը 45 կմ է:
Թեքսարի լեռների ամենաբարձր կետը
Ամենաբարձր կետը՝ Սեմասարն է (3385 մ): Գտնվում է Գետիկվանք գյուղից 7 կմ հյուսիս արևելք: Նրա հյուսիս արևելյան լանջերից հոսող աղբյուրներից են սկիզբ առնում Արփա, իսկ հարավային լանջերից՝ Եղեգիս գետի ձախ վտակ՝ Բերքաձորը: Նրա լանջերը ծածկված են ալպյան և մերձալպյան բուսականությամբ ու քարացրոններով:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Վերելք Խուստուփ լեռ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Գնդասար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԳնդասարի լեռները գտնվում են Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում: Այդպես է կոչվում Վարդենիսի լեռների Վարդենյաց լեռնանցքից մինչև Զովաշենի լեռնանցքն ընկած հատվածը: Երկարությունը՝ 28 կմ:
Գնդասար լեռնազանգված
Գնդասարի լեռների կենտրոնական մասում է գտնվում Գնդասար լեռնազանգվածը (2878 մ): Գնդասարի հարավային լանջից է սկիզբ առնում Արածո գետի ձախ՝ Սալորաձոր վտակը, հվ-արլ. լանջից՝ Միջին Արգիճի գետի ձախ վտակ Արևմտյան Արգիճին, իսկ արմ. լանջից՝ Վեդի գետի ձախ վտակ Քարկապանը: Գնդասարի լանջերին տարածվում են լեռնամարգագետնային տափաստաններ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Ծանոթացեք մեր նախորդ արշավներին
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Կուսանաց լեռ
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicԱրցախի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Թարթառից մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր կետը՝ Կուսանաց լեռն է (2832 մ):
Կուսանաց լեռը գտնվում է Պատարա գյուղից 14 կմ հարավ-արևմուտք: Արևելահայաց լանջերը ժայռոտ են: Վերելքը՝ դժվարամատչելի:
Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Հրաչուհի Այվազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Մարիամ Կիրակոսյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicՄասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Լեզվաբան եմ: Այս պահին Իտալիայում EVS եմ անում: Հետ գամ ` կտեսնենք ինչով կզբաղվեմ:
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց
Առաջին վերելքս, ինչպես շատերի մոտ, սխալմամբ Արագածն էր համալսարանական տարիներին: ArmGeo-ի հետ մշտական արշավները սկսվեցին ավելի ուշ: Ձմեռ էր: Տխուր էի: Լեռները կանչեցին (Արտենին), սիրտս զնգաց, պարզվեց հեռախոսս էր: Վարդուհին էր. կանչում էր արշավ : Գնում էի գագաթ մտքերս դասավորելու: Երբ հասա, մտքերս ցնդել էին, միտք չկար: Լռություն: Սկզբնակետ: Հարմարավետության գոտուց դուրս լինելս կապված էր միայն ձմեռվա և ոչ համապատասխան հանդերձանքի հետ, բայց ես արդեն որոշել էի, դա ինձ հետ չի պահի:
Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները
Երբ սար եմ բարձրանում, ինձ թվում է` գնում եմ այնտեղ, որտեղից եկել եմ: Վերադարձի համ ունեն լեռները: Գնում եմ լեռներ, երբ ինձ թվում է, թե ինչ-որ բան կորցրել եմ. հանգիստս, խաղաղությունս, ներքին երկխոսությունս կամ ուժս, վստահությունս, բարությունս կամ ներդաշնակությունս, ազնվությունս, պարզությունս կամ անխռովոոթյունս: Հասնում եմ գագաթ, մի քիչ պառկում եմ, ու կորցրածս քամու հետ գալիս մտնում է մեջս: Իսկ եթե ավելի պրակտիկ, պարբերաբար լեռներ բարձրանալը կոփեց առողջությունս: Արդեն քանի տարի է համարյա չեմ հիվանդանում ու չեմ վարակվում գրիպի վիրուսներով (թու թու թու): Ֆիզիկապես ավելի ուժեղ եմ և առողջ: Աչքերս տեսել են աշխարհի ամենասիրուն տեսարանների մի մասը, ունեմ համախոհ ընկերներ, վառ հիշողություններ, Հայաստանի գեղեցկությունը սիրելու, պաշտպանելու և ապացուցելու հիմքեր և առջևում սպասվող գալիք արկածներ:
Մարիամ լեռ
Ու՞նես սիրելի մեջբերում լեռների մասին
Սահյանի տողերն եմ շատ սիրում, բայց հատուկ լեռների մասին չեն, այլ ընդհանրապես` բնության: Բնությունն իմ հավերժ ուսուցիչն է, իսկ այս տողերը ` մշտական ուղեցույցս:
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու կարողությունը
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը…
Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Տեսականորեն այո, որովհետև միշտ ձգտում ես զարգացման, պրոգրեսիայի: Շատ սարեր կան, որ դեռ չեմ բարձրացել և ուզում եմ, բայց ոչ հատուկ նպատակայնությամբ: Գիտեմ, որ կբարձրանամ վաղ թե ուշ, իր ժամանակին: Իսկ մինչ այդ հարգանքով, սիրով, բաղձանքով ու հիացմունքով եմ մոտենում բարձրացածս յուրաքանչյուր սարին:
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Բոլոր-բոլորը անխտիր: Այդուհանդերձ, ինձ համար առանձնահատուկ են գիշերակացով արշավները: Սարից հետո քաղաք գալը նման է նրան, երբ քեզ հանկարծակի ու միանգամից արթնացնում են: Իրականության փոփոխությունը անսպասելի է ու տհաճ: Գիշերակացով արշավների ժամանակ բաց տեղ չի մնում: Վաաախ, էդ գիշերվա խարույկը, էդ զրույցները, երգերը, էդ մութը, էդ երկինքը, էդ հոգնած դմբրությունը… Վաաախ
Կուսանաց լեռ
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Մարդու բնավորությունից է կախված, լեռները կապ չունեն: Կան մարդիկ, որ խոսում են, խոսում, ու կան մարդիկ, որ որոշում են ու անում: Ես արշավել սկսել եմ ձմռանը, առանց համապատասխան հանդերձանքի: Իջնելուց հետո ծնկներիցս ներքև թաց էի լինում: Մեքենայում փոխվում էի հագուստս, կոշիկներս, որ չմրսեմ հիվանդանամ: Տանը խնամքով լվանում ու չորացնում էի կոշիկներս մինչ հաջորդ շաբաթ: Իհարկե, այդպես էլ չի կարելի, շուտով գնեցի արշավային գույք, բայց ասածս ինչ է. մի անգամ վարակվեք լեռներով, արեք առաջին քայլը, լուծումները կգան հետո: Ոչինչ, մի անգամ էլ սառեք, հիվանդացեք: Ավելի լավ է տենց հիվանդանալ, քան երթուղայինում անծանոթի փռշտոցից: Մի երկու սրճարան կարելի է պակաս գնալ ու համապատասխան հանդերձանք գնել: Համարեք, որ ներդրում եք անում ձեր ինքնազարգացման մեջ: Ուղղակի որոշեք և արեք, մի անգամ, առաջին անգամ:
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Բացահայտելով Հայաստանը | «Ճանապարհ» ֆիլմաշարը
/in Ֆիլմեր /by armeniangeographic«Ճանապարհ» նախագիծը
«Ճանապարհ»-ը վավերագրական, արկածային ճանապարհորդական ֆիլմաշար է, որի նպատակը Հայաստանը, հայկական գեղատեսիլ վայրերը, ավանդույթներն ու պատմությունն ամենապարզ և բնական եղանակով ներկայացնելն է: Նախագիծը բաղկացած է 12 մասից և այն ներկայացնում է հայկական արմատներ ունեցող ամերիկացի երիտասարդի՝ Րոֆֆի Պետրոսյանի շրջագայությունը Հայաստանով մեկ: Ամբողջ ճանապարհը նա անցնում է ոտքով՝ հատելով անտառներ, լճեր, գյուղեր, շփվելով և ընկերանալով մարդկանց հետ և այս ամենին զուգահեռ՝ բացահայտելով նաև իր ինքնության թաքնված շերտերը: Նրա աչքերով մենք կարող ենք տեսնել նոր, շատերի համար անսպասելի և յուրահատուկ Հայաստան:
«Եկել եմ Հայաստան՝ ավելի լավ հասկանալու՝ ինչ է դա նշանակում»
«Միշտ զգացել եմ, որ հայ եմ, բայց մի օր մտածեցի՝ իսկ ի՞նչ է նշանակում հայ լինել: Հայրս ասում է, որ հայ եմ, բայց ի՞նչ է դա: Իմ հայրը երբեք չի գնացել Հայաստան, բայց ինձ պատմել է Հայաստանի պատմությունը, և ես կրկնում եմ այն, ինչ ինձ ասել են: Երբ որևէ մեկի հետ եմ ծանոթանում, ասում եմ՝ իմ անունը Րոֆֆի է, ասում են՝ Ռաֆայե՞լ, ի՞նչ անուն է դա, ասում եմ՝ չէ, Րաֆֆի, հետո սկսում եմ պատմել Հայաստանի պատմությունը: Մի օր էլ հասկացա, որ ես այդ պատմությունը չգիտեմ, ու ինքս պիտի տեսնեմ, հասկանամ, իմ մաշկով զգամ Հայաստանի համն ու հոտը: Դրա համար եկել եմ Հայաստան՝ ավելի լավ հասկանալու՝ ինչ է դա նշանակում», – ասում է Րոֆֆին:
«Ճանապարհ», Րոֆֆի Պետրոսյան
Րոֆֆին ասում է, որ շատ է սիրում Լոռու մարզի և Տավուշի բնությունը: Տավուշը սիրում է իբրև բուսաբան, քանի որ այնտեղ շատ տարբեր մրգեր ու բույսեր կարող է մշակել, բայց առանձնահատուկ շատ է սիրում Լոռին:
«Լոռին իմ քաղաքի նման է, իր լանդշաֆտը շատ հարուստ է, ամեն ինչ կա, դաշտեր կան, ձորեր, գետ, մաքուր գետ, սարեր, անտառներ», – ասում է նա:
«Ճանապարհ» ֆիլմաշարը դիտելու համար անցեք հղումով՝ «Ճանապարհ»
Հարցազրույցի նյութը՝ panorama.am կայքից:
Գառնիկ Պողոսյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicՄասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Մասնագիտությամբ ատամնատեխնիկ եմ: Զբաղվում եմ ծաղիկների բիզնեսով, աճեցնում եմ ծաղիկներ, ունեմ ծաղկի սրահ:
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց
Մեր երկրին ավելի լավ ծանոթանալու, նոր բացահայտումների ու արկածների որոնումերով որոշեցի մասնակցել արշավների: Արշավականի կյանքը միշտ հետաքրքրել է ինձ: ArmGeo-ի էջին հետևում էի մի տարուց ավել և հիացած էի մեր երկրի գեղեցկությամբ, որը ներկայացված էր լրիվ ուրիշ անկյունից: Հրաշք լուսանկարները, հետաքրքիր ու արկածային պատմություններն արշավների մասին ինձ ստիպեցին, որ իմ աչքով տեսնեմ ու զգամ այդ ամենը: Ես մեծացել ու ապրում եմ գյուղում: Իմ համար հարմարավետության գոտին բնությունն է, գյուղն է, լեռն է, որը բարձրանում եմ, քարն է, որի վրայով քայլում եմ, լիճն է, որում լողում եմ, հողն է, որը մշակում եմ:
Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում, ի՞նչ են տալիս քեզ լեռները
Շատ եմ տվել ինձ այս հարցը ու միշտ ուզել եմ մի նախադասությամբ ու կարճ պատասխանել, բայց դեռ չեմ գտել այդ նախադասությունը: Լեռներ բարձրանում եմ առօրյաից հանգստանալու, ինձ փորձելու, դժվարությունները հաղթահարելու, գագաթից հեքիաթային պատկերը տեսնելու ու նոր բացահայտումնրի համար: Լեռները սովորեցնում են մեզ հավատալ սեփական ուժերին և չհանձնվել: Դու ունես հստակ նպատակ՝ հասնել գագաթ, չնայած ճանապարհի դժվարություններին ու հանդիպող խոչընդոտներին: Ճանապարհին ոտքերդ հոգնում են, ուժերդ քիչ-քիչ լքում են քեզ, բայց քո նպատակը մնում է նույնը՝ հասնել գագաթ: Հասնելով գագաթ դու քեզ հաղթանակած ես զգում: Լեռներում գտնում ես մի նոր աշխարհ, որտեղ դու ազատ ես, ունես շատ ժամանակ մտածելու, մտքերդ ծանր ու թեթև անելու, ինքդ քո հետ զրուցելու: Լռներից իջնում ես հավաքված մտքերով: Լեռները տալիս են ինձ նոր մտքեր, նոր գաղափարներ, ուժ ու էներգիա:
Ունե՞ս սիրելի մեջբերում լեռների մասին
Վիսոցկու բառերն եմ շատ հավանում.
Лучше гор могут быть только горы,
На которых ещё не бывал.
Ունե՞ս ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Ինձ թվում է նրանք ովքեր բարձրանում են լեռներ ունեն ցանկություն գերազանցել իրենց արդյունքը: Բարձրանալ ավելի բարձր, քայլել ավելի դժվար ուղով:
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Բոլոր արշավները, որոնց մասնակցել եմ հետաքրքիր են անցել: Բոլորում էլ հիշվող պահեր շատ կան, բայց կուզեի առանձնացնել հատկապես ուղևորությունը Արևմտյան Հայաստան: Վայրեր, որոնց մասին կարդացել կամ լսել էի, տեսա իմ աչքերով: Տարբեր զգացմունքներ՝ հուզմունք, կարոտ, ցավ մեր կորցրածի ու այնտեղ թողածի հանդեպ: Բաց երկնքի տակ գիշերակացը Վանա լճի ափին ամենաարկածայիններից էր: Առավոտը արթնանում ես լճի ալիքների ձայնից ու տեսնում, թե ինչպես է արևը կամաց բարձրանում լճի վրայով: Հեքիաթային գեղեցկություն: Կուզեի նշել նաև Նեմրութի խառնարանում շամպունով լողալը ?, Սիփանի դժվար վերելքը, Ախթամար կղզին, Անին, Կարսը, որոնք միշտ կհիշվեն: Շնորհակալ եմ ArmGeo-ից, որ հնարավորություն տվեց ունենալ նման զգացողություններ և հիշողություններ:
Արևմտյան Հայաստան
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Խորհուրդ կտայի գոնե մեկ անգամ փորձել: Փորձել թեթև և կարճ ուղով արշավ, բայց փորձել: Մինչև նուռը չկտրես ու չհամտեսես ի՞նչ իմանաս քաղցր է, թէ թթու:
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Դրախտիսար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԴրախտիսար լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում: Բարձրությունը՝ 2209 մետր է: Հանդիսանում է ջրբաժան Ընկուզաց ձորի և Շրեշտի կիրճի միջև: Գագաթից բացվում է տեսարան դեպի Քարկատարի և Գնդասարի լեռները:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Վահե Առաքելյանի, Ծովինար Հակոբյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Վերելք Խուստուփ լեռ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Սիփան լեռ
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicԼեռանն իր վեհության համար գերմանացի աշխարհագրագետ Մորից Վագներն (1813-1887թթ.) անվանել է «Հպարտ լեռ»: Վագներից դեռ շատ առաջ Թովվմա Արծրունին գրել է. «Բարձրագագաթ է, ձյունապատ ու սպիտակափառ և նման է զորավոր նախարարների մեջ զվարճացող, վայելուչ մազերով փառահեղ թագավորի, որն առջևում տեսնում է կապուտակ ու ծիրանագույն դաշտի նմանվող ծովը»:
Սիփան լեռ
Նեխ Մասիք
Սիփանը հին հայկական աղբյուրներում կրել է Նեխ Մասիք (Փավստոս Բյուզանդն անվանում է Մեծ Լեառն Մասիք), Մասիաց լեռ, Ծիպան և ուրիշ այլ անուններ:
Էրիդա
Արարատյան թագավորության արձանագրություններում լեռն անվանվել է Էրիդա: Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանն այդ տեղանունը ստուգաբանում է հայերեն երդ արմատով, երդիկ, տուն, տնվոր իմաստով:
Սիփանը Հայկի խորհրդանիշ
Ժողովրդական հին հավատալիքներում Սիփանը հանդես է գալիս որպես Հայկի խորհրդանիշը, իսկ Նեմրութը՝ Բելի: Սրվանձտյանանցն այդ երկու լեռների մասին գրել է «..Որպես թե Նեմրութն լիներ Բելը և Սիփանը մեր Հայկը, որ զԲելն իր ոտքին տակ կապած է»:
Սիփան սարը
Սիփանն արվեստում
Սիփան սարը իր գեղեցկությամբ գրավել է նաև հայ նկարիչների ուշադրությունը: Փանոս Թերլեմեզյանի բնանկարների շարքում իրենց առանձնահատուկ հմայքով, տեղանքի ճանաչելի պատկերավորմամբ են առանձնանում հեղինակի ծննդավայրի` Վանի և Վանա լճի տեսարանները: 1915 թ. հայ ժաղովրդի պատմության օրհասական պահերին է վրձնել գեղանկարիչը «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը: Թերլեմեզյանը ռեալիստական բնապատկերը հագեցրել է հայրենի եզերքի հանդեպ անսահման ջերմ սիրո շնչով:
Փ. Թերլեմեզյան, Սիփան սարը Կտուց կղզուց (1915)
Վերելք Սիփան լեռ
Մեր վերելքը սկսեցինք 2017 թ.-ի օգոստոսի 8-ին, ժամը 5-ին: Վրանային ճամբարից մինչև գագաթ վերելքը տևեց 9 ժամ: Հարաբերական բարձրությունը 1500 մետր:
Դժվար էր, բայց հաղթահարելի: Սիփանից բացվող տեսարաններն անմոռանալի կերպով դաջվում են հիշողության մեջ ու հաճախ վերհիշելու և մտորելու առիթ դառնում:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Էդուարդ Ստեփանյանի և Տիգրան Շահբազյանի
Հայկական լեռնաշխարհի մասին այլ նյութեր
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
Հայկական լեռնաշխարհի լճերը
Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները
Հայկական լեռնաշխարհի կլիման
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Բարդող լեռ
Հաչա լեռ
Տողասար լեռ
Սաբալան լեռ
Այծպտկունք լեռ
Սեպուհ լեռ
Առնոս լեռ
Արարադ լեռ (Ջուդի)
Վերջնբակ լեռ
Գավազան լեռ
Օձասար (Վիշապասար)
Ջիլո (Ջողա) լեռ
Գրգուռ լեռ
Ընձակիսար (Կապուտկող)
Սիփանի նետ
Սուրբ լույս լեռ
Ծռասար
Միացեք մեր առաջիկա արշավներին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Վերելք Խուստուփ լեռ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
«Հայաստանի չբացահայտված լեռները» սեմինար – քննարկում
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic«Հայաստանի չբացահայտված լեռները» սեմինար – քննարկում
Սեմինարի ընթացքում խոսվեց Հայաստանի մի շարք լեռնագագաթների, դրանց առանձնահատկությունների և ներկաներին հետաքրքրող հարցերի մասին: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևով:
Սեմինար – քննարկում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում
Հանդիպմանը ներկա էին ոչ միայն աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները, այլ նաև որոշ դասախոսներ: Վերջիններս հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:
Հայկական լեռնաշխարհ