Այս հոդվածում ներկայացնում ենք լեռնային դեղատուփ, որի պարունակությունը նախատեսված է մինչև 6000 մետր բարձրությունների համար: Ըստ բժիշկ-արշավական Ռաֆայել Ժամակոչյանի այս դեղատուփը կազմված է միայն ամենաանհրաժեշտ դեղերից, որպեսզի ցանկացած արշավական կարողանա ունենալ իր ուսապարկում: Հակիրճ նկարագրել ենք դեղերի ազդեցությունը, կողմնակի ազդեցությունը և մոտավոր գինը, որպեսզի հեշտ կողմնորոշվեք դեղատանը:
Մենք խորհուրդ ենք տալիս տպել այս ցանկը կամ ուղղակի դեղատանը բացել հեռախոսով և հավաքել արշավային դեղատուփ: Մի թողեք վաղվան, փորձանքը մի անգամ է լինում և յուրաքանչյուր արշավական պատասխանատու է ոչ միայն իր այլ նաև արշավի մյուս մասնակիցների համար:
Եթե Ձեզ հետաքրքրում են Հայաստանի արշավների համար նախատեսված դեղատուփի պարունակությյանը կարող եք ծանոթանալ Արշավային դեղատուփ (մինչև 4000 մ) հոդվածում:
ՑԱՎԱԶՐԿՈՂՆԵՐ
Անալգին
Ազդեցությունը – Ունի միջին ուժգնության ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցություն: Նախատեսված է հոդային, մկանային ցավերի, ատամնացավի և նյարդացավերի համար: Ունի նաև ջերմիջեցնող հատկություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները, երիկամների և լյարդի ախտահարումները, ասթմատիկ վիճակի խորացումը. Արյան որոշակի պաթոլոգիաներ:
Գինը-100 դրամ-1 տուփը-10 հաբ
Կետոռոլակ
Ազդեցությունը – Ունի բարձր ուժգնության ցավազրկող, քիչ ջերմիջեցնող և միջին հակաբորբոքային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները:
Գինը – 1300 դրամ – 10 ամպուլան
Դեքսալգին

Գինը – 190 դրամ – 1 տուփ փոշին
210 դրամ – 1 հաբը
ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ
Նո-Շպա
Ազդեցությունը – ունի կծկանքալույծ ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները, գլխացավ, ճնշմանանկում, սրտխառնոց, փսխում:
Գինը – 35 դրամ – 1 հաբը, 160 դրամ – 1 ամպուլան
ԱՉՔԻ ԿԱԹԻԼՆԵՐ
Աչքի Դեքսամետազոն
Ազդեցությունը – ունի տեղային՝ հակաալերգիկ, հակաբորբոքային ազդեցություն: Կիրառվում է ձնակուրության, ալերգիկ ռեակցիաների ժամանակ: Ազդում է բավականին արագ:
Կողմնակի էֆեկտները – չունի արտահայտված կողմնակի էֆեկտներ:
Գինը – 750 դրամ
Աչքի ալբուցիտ
Ազդեցությունը – ունի բակտերոցիտ, մաքրող հատկություն: Կիրառվում է աչքում օտար մարմինների, փոշու, ինֆեկցիաների ժամանակ:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից:
Գինը – 300 դրամ
ՀԱԿԱՓՍԽՈՒՄԱՅԻՆ
Ցեռուկալ
Ազդեցությունը – ունի հակափսխեցնող ազդեցություն: Կիրառվում է գլխի վնասվածքներից, սննդանյութերից, նաև լեռնային հիվանդության ժամանակ առաջացած սրտխառնոցների և փսխումների դեպքում:
Կողմնակի էֆեկտները – Զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր է գլխապտույտ, գլխացավ, բերանի չորություն, ալերգիկ ռեակցիաներ:
Գինը – 120 դրամ – 1 հաբը
Մետոկլոպրամիդ

Գինը – 65 դրամ – 1 ամպուլան
ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ
Բիսակոդիլ
Ազդեցությունը – Ունի աղիքները աշխատացնող հատկություն: Կիրառվում է փորկապությունների ժամանակ: Դեղորայքը պետք է կիրառել զգույշ:
Կողմնակի էֆեկտները – Կողմնակի էֆեկտները դոզակախյալ են: Պետք է զգուշությամբ կիրառել՝ փորլուծությունից խուսափելու համար:
Գինը – 20 դրամ – 1 հաբը
ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Իմոդիում
Ազդեցությունը – Ունի աղիքների աշխատանքը դանդաղեցնող ազդեցություն: Կիրառվում է փորլուծությունների ժամանակ: Կիրառվում է կապսուլաների կամ մաստակների տեսքով: Դեղորայքը պետք է զգույշ օգտագործել:
Կողմնակի էֆեկտները – Կողմնակի էֆեկտները դոզակախյալ են: Պետք է զգուշությամբ կիրառել՝ փորկապությունից խուսափելու համար:
Գինը – 185 դրամ – 1 կապսուլան
ԴԵՂԵՐ ՍՏԱՄՈՔՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օմեպրազոլ
Ազդեցությունը – Ունի ստամոքսի ցավը, վքնածությունը հանող ազդեցություն: Կիրառվում է ստամոքսի ցավի, այրոցների ժամանակ:
Կողմնակի էֆեկտները – Կոմնակի էֆեկտներից է բերանի չորությունը, մաշկային ալերգիկ ռեակցիաները: Դեղորայքի կողմնակի էֆեկտները գրեթե զուրկ են կլինիկական նշանակությունից:
Գինը – 350 դրամ – 10 կապսուլան
Ակտիվացրած ածուխ
Ազդեցությունը – Ունի ստամոքսաղիքային համակարգում առաջացած գազերը և դիսպեպտիկ երևույթները վերացնելու հատկություն:
Կողմնակի էֆեկտները – Զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հիմնական կողմնակի էֆեկտներից է փորկապությունը, որը դոզակախյալ է:
Գինը – 150 դրամ – 10 հաբը
ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Մեզիմ ֆորտե
Ազդեցությունը – Ունի մարսողական համակարգում առաջացած խնդիրներըվ երացնող և մարսողությունը լավացնող ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – Զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հիմնական կողմնակի էֆեկտներից է ալերգիան և փորլուծությունը:
Գինը – 40 դրամ – 1 հաբը
ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ
Պարացետամոլ
Ազդեցությունը – Ունի ջերմիջեցնող էֆեկտ: Դեղորայքը ունի նաև քիչ արտահայտված ցավազրկող և հակաբորբոքային էֆեկտ: Կիրառվում է բարձր 38.5 և ավել ջերմության ժամանակ:
Կոմնակի էֆեկտներ – Դեղորայքը զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Կիրառվում է նաև հղիների մոտ: Հնարավոր կողմնակի ազդեցություններից է ստամոքսացավը և ալերգիկ ռեակցիաները:
Գինը – 100 դրամ – 10 հաբը
Vitamin C 1000 mg
Ազդեցությունը – Ունի օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող ազդեցություն: Կիրառվում է օրեկան 1գ դոզայով: Օգնում է օրգանիզմին հարմարվել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Կարելի է կիրառել նաև պրոֆիլակտիկ եղանակով:
Կողմնակի էֆեկտները – դեղորայքը լինելով օրգանիզմի բաղադրիչ մաս չունի կողմնակի էֆեկտներ: Կիրառելիս հնարավոր է այրոց և գազերի առաջացում ստամոքսում:
Գինը – 130 դրամ – 1 լուծվող հաբը
ԲՐՈՆԽԱԼԱՅՆԻՉՆԵՐ
Սալբուտամոլ
Ազդեցությունը – Ունի բրոնխալայնիչ ազդեցություն: Կիրառել պետք է միայն բրոնխային ասթմայի նոպայի ժամանակ:
Կոմնակի էֆեկտները – Դեղորայքի հիմնական կողմնակի էֆեկտներից է սրտխփոցը: Հնարավոր է նաև ալերգիկ ռեակցիաները:
Գինը – չճշտված
ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ
Կեստին
Ազդեցությունը – ունի հակաալերգիկ ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ սրտխառնոց, անքնություն, ցավ որովայնում:
Գինը – 500 դրամ – 1 հաբը (ոչ իրական արժեք)
ՀԱԿԱՇՈԿԱՅԻՆ
Դեքսամետազոն
Ազդեցությունը – ունի հակաալերգիկ և հակաշոկային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ստամոքս-աղիքային, նյարդային, նյութափոխանակության խանգարումներ, որոնք դրսևորվում են շատ հազվադեպ և մեծ դոզաներով կիրառելու դեպքում:
Գինը – 10 0դրամ – 1 ամպուլան
ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Ստերիլ անձեռոցիկներ – 100 դրամ
Ջրածնի պերօքսիդ 3% – 150 դրամ
Բետադին – 750 դրամ
Եռանկյուն կտոր – 500 դրամ
Մկրատ – 300 դրամ
Էլաստիկ բինտ – 750 դրամ
Պինցետ – 1000 դրամ
Santavik – 150 դրամ
ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ
Անուշադրի սպիրտ – 150 դրամ
Կատվախոտ – 120դրամ
Բինտ – 200 դրամ
Ներարկիչներ – 50 դրամ
Լարան զարկերակային – 700 դրամ
Սպիրտե գնդիկներ – 10 դրամ
Ոչ ստերիլ ձեռնոցներ – 50 դրամ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Գոյատևում
Լեռնային դեղատուփ (մինչև 6000 մ)
/in Գոյատևում /by armeniangeographicԱյս հոդվածում ներկայացնում ենք լեռնային դեղատուփ, որի պարունակությունը նախատեսված է մինչև 6000 մետր բարձրությունների համար: Ըստ բժիշկ-արշավական Ռաֆայել Ժամակոչյանի այս դեղատուփը կազմված է միայն ամենաանհրաժեշտ դեղերից, որպեսզի ցանկացած արշավական կարողանա ունենալ իր ուսապարկում: Հակիրճ նկարագրել ենք դեղերի ազդեցությունը, կողմնակի ազդեցությունը և մոտավոր գինը, որպեսզի հեշտ կողմնորոշվեք դեղատանը:

Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ
Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
Պաշտպանություն թունավոր օձերից
Ջրի աղբյուրները լեռներում
Լեռնային հիվանդություն
Կլիմայավարժեցումը լեռներում
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում
Արշավային դեղատուփ (մինչև 4000 մ)
/in Բլոգ, Գոյատևում /by armeniangeographicՁեզ ենք ներկայացնում արշավային դեղատուփ, որը պատրաստված է հատուկ Հայաստանի արշավների համար: Դեղատուփի պարունակությունը նախատեսված է մինչև 4000 մետր բարձրությունների համար: Ըստ բժիշկ-արշավական Ռաֆայել Ժամակոչյանի այս դեղատուփը կազմված է միայն ամենաանհրաժեշտ դեղերից, որպեսզի ցանկացած արշավական կարողանա ունենալ իր ուսապարկում: Հակիրճ նկարագրել ենք դեղերի ազդեցությունը, կողմնակի ազդեցությունը և մոտավոր գինը, որպեսզի հեշտ կողմնորոշվեք դեղատանը:
Մենք խորհուրդ ենք տալիս տպել այս ցանկը կամ ուղղակի դեղատանը բացել հեռախոսով և հավաքել արշավային դեղատուփ: Մի թողեք վաղվան, փորձանքը մի անգամ է լինում և յուրաքանչյուր արշավական պատասխանատու է ոչ միայն իր այլ նաև արշավի մյուս մասնակիցների համար:
ՑԱՎԱԶՐԿՈՂՆԵՐ
Անալգին
Ազդեցությունը – Ունի միջին ուժգնության ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցություն: Նախատեսված է հոդային, մկանային ցավերի, ատամնացավի և նյարդացավերի ժամանակ: Ունի նաև ջերմիջեցնող հատկություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները, երիկամների և լյարդի ախտահարումները, ասթմատիկ վիճակի խորացումը. Արյան որոշակի պաթոլոգիաներ:
Գինը – 100 դրամ- 1 տուփը-10 հաբ
Կետոռոլակ
Ազդեցությունը – Ունի բարձր ուժգնության ցավազրկող, քիչ ջերմիջեցնող և միջին հակաբորբոքային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները:
Գինը – 1300 դրամ – 10 ամպուլան
Դեքսալգին
Ազդեցությունը – Ունի բարձր ուժգնության ցավազրկող, քիչ ջերմիջեցնող և միջին հակաբորբոքային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները:
Գինը – 190 դրամ-1 տուփ փոշին, 210 դրամ-1 հաբը
ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ
Նո-Շպա
Ազդեցությունը – ունի կծկանքալույծ ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները, գլխացավ, ճնշման անկում, սրտխառնոց, փսխում:
Գինը – 35 դրամ- 1 հաբը
ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ
Կեստին
Ազդեցությունը – ունի հակաալերգիկ ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ սրտխառնոց, անքնություն, ցավ որովայնում:
Գինը – 500 դրամ-1 հաբը (ոչ իրական արժեք)
ՀԱԿԱՇՈԿԱՅԻՆ
Դեքսամետազոն
Ազդեցությունը – ունի հակաալերգիկ և հակաշոկային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ստամոքս-աղիքային, նյարդային, նյութափոխանակության խանգարումներ, որոնք դրսևորվում են շատ հազվադեպ և մեծ դոզաներով կիրառելու դեպքում:
Գինը – 100 դրամ-1 ամպուլան
ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Ստերիլ անձեռոցիկներ – 100 դրամ
Ջրածնի պերօքսիդ 3% – 150 դրամ
Բետադին – 750 դրամ
Եռանկյուն կտոր – 500 դրամ
Մկրատ – 300 դրամ
Էլաստիկ բինտ – 750 դրամ
Պինցետ – 1000 դրամ
Santavik – 200 դրամ
ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ
Անուշադրի սպիրտ – 150դ րամ
Կատվախոտ – 120 դրամ
Բինտ – 200 դրամ
Ներարկիչներ – 50 դրամ
Լարան՝ զարկերակային – 700 դրամ
Սպիրտե գնդիկներ – 10 դրամ
Ոչ ստերիլ ձեռնոցներ – 50 դրամ
Արշավներ և Լեռնագնացություն Հայստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Արշավային դեղատուփի դասընթաց
/in Մեր գործունեությունը /by armeniangeographicՄարտի 31-ին Ալպիզիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում տեղի ունեցավ արշավային դեղատուփի մասին դասընթաց: Դասընթացը վարեց բժիշկ Ռաֆայել Ժամակոչյանը: Ռաֆայելը լինելով արշավական և լեռնագնաց ունի սեփական փորձի վրա հիմնված դեղատուփ պատրաստելու ցանկ: Դասընթացի ընթացքում ներկայացվեց ամենակարևոր դեղերը, որոնք պետք է պարտադիր լինեն արշավականի դեղատուփում:
Բոլոր մասնակիցներին տրվեցին տպված թերթիկներ դեղերի ցանկով ըստ որի պետք է ամենքը պատրաստի իր դեղատուփը:
Հանդիպման երկրորդ մասում ունեցանք օդերևութաբանության դաս, որը վարեց Հայաստանի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Այծաժայռ լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԱյծաժայռ լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևան քաղաքի և Լուսահովիտ գյուղի միջև: Բարձրությունը 1423 մ է: Գագաթը դժվարամատչելի է, գլխավոր խոչընդոտը հանդիսանում է թեքությունն ու խիտ բուսականությունը:
Գագաթից բացվում է տեսարան դեպի Իջևան քաղաք, Աղստևի և Խաչաղբյուրի կիրճ, Մթնասարի և Իջևանի լեռներ:
Լուսանկարնարը՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
«Հյուսիսային պատ» կինոդիտում
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic2017 թ.-ի մարտի 14-ին ArmGeo-ն կազմակերպել էր կինոդիտում, որը տեղի ունեցավ Թիմ Թայմ հակասրճարանում: Դիտեցինք «Հյուսիսային պատ» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է լեռնագնացների մասին: Դեպքերը տեղի են ունենում 1936 թ.-ին:
Կինոդիտում
Այգերի հյուսիսային պատը հանդիսանում էր Ալպերի վերջին «չլուծված խնդիրը», որի հաղթահարման համար Հիտլերն անձամբ խոստանում է շնորհել Բեռլինյան օլիմպիադայի ոսկե մեդալներ…
Կինոդիտումից հետո տեղի ունեցավ քննարկում ֆիլմում տեղի ունեցող լեռնային իրավիճակների մասին:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
«Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic2017 թ.-ի մարտի 7-ին Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար։ Սեմինարը վարեց Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը: Ներկայացվեց Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից:
Սեմինարի նպատակը
Սեմինարի նպատակն էր տեղեկացնել Հայկական լեռնաշխարհի տեղի, դիրքի, սահմանների մասին, ինչպես նաև անդրադառնալ «Հայկական լեռնաշխարհ» հասկացությանը որպես միջազգային տերմին, ներկայացնել Հայկական լեռնաշխարհի բարձր կետերը, անդրադառնալ Հայաստան և Հայկական լեռնաշխարհ հասկացությունների տարբերություններին: Հանդիպումը առիթ հանդիսացավ նաև մշակույթի և տուրիզմի ոլորտների ներկայացուցիչների հետագա համագործակցության ծրագրերի մշակման համար։
«Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար
Սեմինարի վերջում մասնակիցները գրավոր ներկայացրին իրենց առաջարկները, թե հաջորդիվ հատկապես ժողովրդական արվեստի արեալային առանձնահատկություններին վերաբերող ի՞նչ թեմաներ կցանկանան քննարկել:
Հատուկ շնորհակալություն Ժողովրդական ստեղծագործության կենտրոնին ի դեմս Նանե Բագրատունու հայկական կոլորիտային միջավայրում մեզ հյուրընկալելու համար:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
Հայկական լեռնաշխարհի լճերը
Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները
Հայկական լեռնաշխարհի կլիման
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Բարդող լեռ
Հաչա լեռ
Տողասար լեռ
Սաբալան լեռ
Այծպտկունք լեռ
Սեպուհ լեռ
Առնոս լեռ
Արարադ լեռ (Ջուդի)
Վերջնբակ լեռ
Գավազան լեռ
Օձասար (Վիշապասար)
Ջիլո (Ջողա) լեռ
Գրգուռ լեռ
Ընձակիսար (Կապուտկող)
Սիփանի նետ
Սուրբ լույս լեռ
Ծռասար
Սասուն Դանիելյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographicՄասնագիտությամբ գեղանկարիչ-դիզայներ եմ: Լուսանկարչությամբ զբաղվել եմ 2011 թվականից, սիրողական լուսանկարիչ եմ, հիմնականում լուսանկարում եմ բնությունը: Մանկությունս անց եմ կացրել սարերում և գյուղում, այդ իսկ պատճառով բնության տեսարաններն ինձ համար ամենահոգեհարազատն են:
Հիմնականում լուսանկարում եմ բնությունը
Արշավներ դեռևս փոքր ժամանակից եմ գնացել, լուսանկարչությամբ հիմնականում սկսեցի զբաղվել, երբ հասկացա, որ այն գեղեցիկ տեսարանները , որ տեսնում եմ հեռավոր գողտրիկ վայրերում, պետք է դարձնեմ հասարակությանը ճանաչելի: Վերջին տարիներին միացել եմ «Հայկական աշխարհագրական նախագծին», հետաքրքիր բացահայտումների ակնկալիքով:
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Սառցե Թռչկան
/in Մեր արշավները /by armeniangeographicՍառցե Թռչկան ջրվեժը հատկապես գեղեցիկ է ձմռանը, երբ շուրջբոլորն ամեն ինչ սառած է ու ձնածածկ։
Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանագլխին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250 մետր բարձրությունից։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։
Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատն է։ Գահավիժում է 23 մետր բարձրությունից։ Ձմռանը ջրվեժը սառչում է։
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Դավիթ Միրզոյանի, Վահրամ Դավոյանի և Տիգրան Վարագի
Մեր առաջիկա արշավները
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Ձմեռային վերելք Ապակեքար
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԱպակեքար (Աբեղաքար) լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Հաղարծին և Հովք գյուղերի միջև: Բարձրությունը՝ 1651 մետր է:
Լուսանկարները՝ Սասուն Դանիելյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Համշենում համշենահայեր փնտրելիս
/in Բլոգ /by armeniangeographicՔաջքար լեռան վերելքից հետո ուղևորվում ենք Համշեն՝ Քաջքարի ծովահայաց լանջերին գտնվող տարածք, որը ժամանակին հայաբնակ է եղել, իսկ այժմ այնտեղ այլ ազգերի հետ մեկտեղ ապրում են նաև էթնիկ հայեր, որոնք 18-19-րդ դարերում բռնի մահմեդականացվել են:
Համշեն
Պատմիչ Ղևոնդի վկայությամբ 8-րդ դարում Մեծ Հայքի Կոտայք և Արագածոտն գավառներից մոտ 12000 մարդ, չդիմանալով արաբական ճնշումներին, Աբաս Ամատունու և նրա որդի Համամ իշխանի գլխավորությամբ հեռանում է Հայաստանից և բնակություն հաստատում Բյուզանդական կայսրության մաս կազմող Պոնտոսում:
Բյուզանդիայի կայսր Կոնստանտինը սիրով ընդունում է հայերին, բնակեցնում բարեբեր հողերում, իսկ հայ նախարերներին է նվիրում Տամբուր քաղաքը, որը կարճ ժամանակ անց հիմնովին ավերվում է պատերազմներից: Համամ Ամատունին այն վերականգնում է և կոչում Համամշեն (Համշեն):
Համամ Ամատունու հիմնդրած իշխանությունը տևեց մինչև 15-րդ դար: Այն Բյուզանդական, հետագայում նաև Պոնտական կայսրության կազմում ուներ կիսանկախ դրություն:
Օսմանյան կայսրության ստեղծումից կարճ ժամանակ անց հայերի և քրիստոնյա այլ ազգերի նկատմամբ սկսվեց վարվել անհանդուրժողական քաղաքականություն, որը հաճախ հանգեցնում էր պատերազմական գործողությունների:
Օսմանյան կայսրությունը ամեն կերպ փորձում է մահմեդականացնել այս տարածքները: 19-րդ դարի կեսերից սկսվում է քրիստոնյա համշենահայերի արտագաղթը դեպի Ռուսական կայսրության ծովափնյա շրջաններ:
Այսպիսով համշենահայերը բաժանվեցին 2 մասի
Համշենահայեր
Զիլ ամրոցն ուսումնասիրելուց հետո սկսեցինք համշենահայերի փնտրտուքը: Մի քանի հոգուց հարցուփորձ անելուց հետո հասկացանք, որ հայերին հանդիպելու համար պետք է գնանք Չեմլիհեմշին (Վերին Համշեն): Զիլ ամրոցից Չեմլիհեմշին հասնելու համար պետք էր շրջանցել լեռաբազուկը, այսինքն պետք էր հասնել ծովափ և մյուս ձորով ուղևորվել դեպի Չամլիհեմշին: Մենք նախընտրեցինք լեռնային ճանապարհը, որն ավելի կարճ էր ու արկածային:
Համշենական երգեր
Համշենական Մելուսես խմբի այս կատարումը ուղեկցում էր մեզ ողջ ճանապարհի ընթացքում
Չեմլիհեմշինում տարբեր մարդկանց հարցուփորձ անելուց հետո մեզ չհաջողվեց հայերի հանդիպել: Համշենահայեր գտնելու համար դիմեցինք համշենական երգերի օգնությանը, մեքենայում միացնում էինք Վովա խմբի կատարումներից մեկն ու հանդիպած մարդկանց հարցնում էինք ծանոթ է արդյոք այս լեզուն և ովքեր են երգում: Մեզ համար զարմանալի էր, որ համշենցիների համար դա անհայտ լեզու էր: Մեր հայաստանյան պատկերացումներն այլ էին այդ տարածքի մասին: Թվում էր թե բոլորը պետք է իմանան համշենական բարբառը:
Երեկոյան հասանք հյուրանոց և համացանցում սկսեցինք փնտրել հայաբնակ գյուղեր: Ֆեյսբուքյան գրառումից հետո հայերի հետ հանդիպելու համար խորհուրդ տվեցին գնալ Բաշոբա:
Հաջորդ օրն առավոտյան ուղևորվում ենք Բաշոբա: Գյուղում հանդիպեցինք շինարարություն անող տղամարդկանց, հայեր չէին, լազեր էին, ցույց տվեցին գյուղի ճանապարհին իր գույնով ու ձևով աչքի ընկնող կարմիր տան կողմ և ասեցին որ այն տանն են հայեր ապրում:
Համշենում համշենահայեր փնտրելիս
Տուն գնալու ճանապարհին հանդիպեցինք երիտասարդ զույգի, տղան էթնիկ հայ էր, բայց հայերեն չէր խոսում: Անգլերենով կարողացանք հասկացնել մեր այցի նպատակը և ինքը մեր հետ քայլեց դեպի կարմիր տունը:
Մտանք կարմիր տան դարպասից ներս, մարդ չկար, դուռը ծեծեցինք ոչ ոք չբացեց: Սպասեցինք մի քանի րոպե ու տեսնենք մի բաց թափքով, կարմիր մեքենա է մոտենում տանը: Հասկացանք, որ տան տերերն են: Պատրաստեցինք ֆոտոխցիկները ու առաջացանք դեպի մեքենան:
Համշենահայեր
Մեքենայի վարորդը տղամարդ էր, մյուս երեքը՝ կանայք:
Համշենահայեր
Մինչև տղամարդը կայանում էր մեքենան, մենք սկսեցինք շփվել կանանց հետ, նրանք շատ ուրախացան երբ իմացան Հայաստանից ենք: Երիտասարդի օգնությամբ անգլերենի ու հայերենի խառնուրդով մի կերպ փորձում էինք հասկանալ իրար: Հավանաբար շատ հետաքրքիր կանցներ հանդիպումը եթե մեքենան կայանելուց հետո չվերադառնար վերը նշված տղամարդը:
Նա շատ կոշտ ձևով այդ կանանց ասաց, որ անցնեն տուն և մեզ էլ ասեց, որ իրենք հայ չեն, իսլամ են և հայերեն խոսել չգիտեն ու չեն ուզում մեզ հետ շփվել:
Համշենահայեր
Այս կնոջ աչքերում նկատվում էր ափսոսանք: Հավանաբար նա էլ չէր սպասում , որ այդ տղամարդը մեզ նման ձևով կվռնդի իր տան շեմից:
Շարունակեցինք համշենահայերի փնտրտուքը, բայց արդեն առանց ֆոտոխցիկների: Որոշեցինք չասել մեր այցի նպատակը և չլուսանկարել մարդկանց, որպեսզի չվանենք: Դե ոչ մեկի համար գաղտնիք չի, որ մինչ օրս Թուրքիայի վարած քաղաքականության արդյունքում ազգային փոքրամասնությունները թաքցնում են իրենց ինքնությունը:
Համշենական բարբառ
Նստեցինք մեքենան մի քիչ բարձրացանք գյուղի գլխավոր ճանապարհով ու հասանք մի հին կամուրջի: Կամուրջի կողքը երկրահրանի տուն էր, տան առաջ նստած էին տարեց տղամարդ և կին: Տան դիմաց կար ծորակ: Դուրս եկանք մեքենայից իբր ջուր խմելու համար: Սկզբում այդ մարդկանց հարցրեցինք կարելի է արդյոք խմել այդ ջուրը, հետո նրանք մեզ հարցրեցին թե որտեղից ենք և այդպես խոսքից խոսք իրենք առաջարկեցին նստել:
Համշենահայեր
Ամուսիններ էին, տղամարդը էթնիկ հայ էր, կինը՝ լազ: Ինչպես հետո պարզվեց այս մարդը 3 անգամ է ամուսնացել, սա արդեն նրա երրորդ կինն էր: Շատ ջերմ զրույց ունեցանք: Խոսում էինք հայերենով: Չնայած որ շատ բառեր չէինք հասկանում, բայց մոտավոր ստացվում էր ընկալել միտքը:
Խոսքի մեջ այդ մարդն ասած, որ ինքը հայ չէ, այլ իսլամ է: Ես նրան փորձում էի բացատրել, որ դա կապ չունի, իսլամն իրենց կրոնն է, բայց ինքը հայ է էթնիկ ծագմամբ: Որպես փաստ ասում էի, որ մենք նույն լեզվով ենք խոսում, ուրեմն երկուսս էլ հայ ենք:
Ազգության խնդիրը սակայն միայն էթնիկ ծագումը չէ: Եթե մարդ իրեն զգում է համշենցի կամ թուրքիացի դա իր իրավունքն է, բայց այդ մասին չէի ուզի խոսել այս նյութում: Դրա մեղավորը երևի մենք ենք, հայ առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչներ մինչ օրս պնդում են, որ ով քրիստոնյա չի, հայ չի, բայց սա արդեն լրիվ ուրիշ թեմա է:
Համշեն
Մեզ վերջապես հաջողվեց համշենահայի հետ հանդիպել, դա արդեն ուրախալի էր: Նկարվելուց և ջերմ հաջող անելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը: Գյուղից դուրս գալիս մի երիտասարդ կանգնեցրեց մեքենան և խնդրեց, որ իրեն մինչև Հոպա տանենք:
Կարմիր վերնաշապիկով երիտասարդը համշենցի Կադիրն է
Մենք հայերենով հարցրեցինք
– Հա՞յ ես:
Նա պատասխանեց.
– Հա, հա:
Երբ նստեց մեքենան՝ չէինք կարողանում միմյանց հասկանալ: Սկսեցինք կասկածել, որ մեզ խաբել է, որ հայ է, միայն թե հասցնենք իր ուզած վայրը:
Սակայն, երբ միացրեցինք համշենական ամենահայտնի երգերից մեկը՝ «Քուզիմը», երիտասարդը սկսեց կրկնել բառերը:
Տիգրան Վարագ