Ամեն տարի փորձում ենք վերելք իրականացնել նաև Արևմտյան Հայաստանում։ Այս անգամ հերթը Արտոսին էր հասել։ Ամռանը չստացվեց, աշնանը չստացվեց, իսկ ձմռանը կարծես թե ամեն բան լավ էր դասավորվում։ Դեռևս նոյեմբերի սկզբին որոշեցինք, ինչ էլ պատահի դեկտեմբերի 15, 16, 17 գնում ենք Արտոսի կանչով։ Գնալիս նկարներ հրապարակեցինք ճանապարհից, որտեղ նշել էինք, թե իբր Կ-2 ենք գնում։ Ինչպես հետո պարզվեց, ոմանք լուրջ էին ընդունել Կ-2 գնալը, բայց ինչպես ասում են՝ միտքը ուժ ունի և ինչպես շատ խմբերի մոտ ձմեռային Կ-2 չի ստացվում, մեզ մոտ էլ ձմեռային Արտոսի վերելքը վերջնակետին չհասավ։ 3300-ից ստիպված էինք հետ վերադառնալ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ 4 օրերի ընթացքում (ըստ պլանավորածի 3 օր պետք է մնայինք), հազար գագաթ արժեր։ Դեկտեմբերի 15-ին ճանապարհ ընկանք։ Արկածները սկսվելու էին «թուրքական» սահմանից, քանի որ նախապես տրանսպորտի համար չէինք պայմանավորվել, ամեն բան պետք է ընթանար ըստ ընթացքի (տաքսի, հասարակական տրանսպորտ)։ Հայ-վրացական սահմանին մի երիտասարդ հայ հետաքրքվեց, թե ուր ենք գնում և առաջարկեց տանել մինչև Կարս։ Ինչպես ցույց տվեց ճամփորդության ընթացքը, պատահական ոչինչ չի լինում և նրան պետք է տեսնեինք։ Երիտասարդը Գյումրեցի Արտյոմն էր, ով արդեն 3 տարի է Ստամբուլում է ապրում։ Երբ իմացավ ուր ենք գնում, ինչ նպատակի համար և 4 աղջիկներով՝ շատ անհանգստացավ։ Բավականին շատ խորհուրդներ տվեց, և որ ամենակարևորն է տվեց թուրքական սիմ քարտ, որն ինտերնետի հասանելիություն էր ապահովում։ Նա շատ բան գիտեր թուրքերի, այնտեղ ապրող քրդերի, նաև հայերի մասին։ Արտյոմը Կարսի օդանավակայանից պետք է Ստամբուլ մեկներ, և մինչ կհասնեինք օդանավակայան, մի լավ սակարկեց տաքսու գումարը, որպեսզի մեզ Կարսից մինչև Գեվաշ հասցնի։

Ճամբար Գեվաշում
Երբ ոգևորված պատմում էինք մեր պլանների մասին, զարմացած մեզ էր նայում։ 21։00 մոտակայքում հասանք Գեվաշ։ Լեռն այդ մթության մեջ մի հսկայի էր նման, որն ասես հպվել էր երկնքին։ Նախապես ուսումնասիրելով տեղանքի քարտեզը, ընտրել էինք բարդ, բայց ձնահոսքի վտանգից հեռու թամքոց։ Հասնելով մեր նշած կետին, որոշեցինք, որ ճիշտ կլինի որևէ մեկի բակում կազմակերպել ճամբար, որպեսզի վերելքից հետո՝ վերադարձին, մեր գույքն ամբողջական գտնենք։ Արտյոմին զանգելու միջոցով տաքսու վարորդին բացատրեցինք, որ տան տիրոջը, որի մոտ կանգնած էինք, տեղեկացնի բակում վրան դնելու մեր ցանկության մասին։ Տան տերերը թուրքեր էին՝ տարեց ամուսիններ։ Վերջիններս սիրով համաձայնեցին, որ մնանք, բայց դեմ էին, որ բակում գիշերենք, ասում էին քյոփակներ կան ինչը մեր իմացածին հակառակ շուն էր նշանակում։ Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես կարող ենք ձմռանը դրսում քնել, ինչքան էլ բացատրում ենք վրանի, քնապարկի և հագուստի տաք լինելու մասին։ Տան տիկինը՝ Նուրջանը, թեյ հյուրասիրեց, ուտելիք մատուցեց։

Նուրջանը, մենք և տաքսու վարորդը
Իրենք խոսում էին թուրքերեն, մենք հայերեն, մի կերպ փորձում էինք հասկանալ միմյանց։ Ամբողջ ընթացքում աղջիկներով խոսում էինք, որ երբևէ չէինք կարող պատկերացնել, որ թուրքի տանը կարող ենք լինել, ավելին՝ հաց ուտել, ապահով զգալ, շոյվել տան տերերի հոգատարությունից։ Հետո ինչ որ մի մարդ եկավ, բարի ժպիտով ու ինչ որ բան էր խոսում թուրքերեն, որից միայն հասկացանք ժանդարմ և տուրիստ բառերը։ Այդ նախադասություններն ասելիս, ձեռքով շարժում էր անում, որից հասկացանք, որ ասում էր՝ հանգիստ եղեք։ Մենք դա մեկնաբանեցինք այսպես՝ տարածքում ոստիկաններ կան, դուք տուրիստ եք, կարող եք հանգիստ լինել։ Բայց դա այդպես չէր։

ժանդարմները
Բանակցություններ՝ վերելքից առաջ
Չանցած տաս րոպե, ներս մտան զինված 5 անձինք՝ ժանդարմները (ոստիկանները)։ Սկզբում շատ խիստ դեմքերով էին, հարցնում էին քանի՞ օր ենք Վանում մնացել, ինչու՞ ենք եկել, քանի՞ օր ենք մնալու, հետո մի տաս անգամ անձնագրերը ու վիզայի թղթերը նայեցին, հարցրեցին՝ ո՞նց ենք հասել Գեվաշ ու այդ ընթացքում նաև հեռախոսով էին զանգեր լինում ու նույնը նաև զանգողներին էինք բացատրում (իհարկե անգլերենով)։ Երբ իմացան, որ Արտոսն ենք ուզում բարձրանալ, ամեն ինչ ավելի խառնվեց։ Ասացին, որ չեն թողնի բարձրանալ, քանի որ այնտեղ քրդական տեռորիստական խմբեր կան՝ PKK, և դա վտանգավոր է։ Վերջին հեռախոսային զանգի զրուցակիցն էլ ասում էր, որ բարդ լեռ է, կարող ենք մոլորվել, հետաքրքվում էր լավ հագուստով ենք արդյո՞ք, լեռներ բարձրանալու ի՞նչ փորձ ունենք։ Մի խոսքով մոտ 2 ժամ բանակցություններից և ստուգողական աշխատանքներից հետո, ասացին, որ կարող ենք գնալ, բայց իրենք պատասխանատու չեն մեզ համար։ Բանակցությունների ընթացքում ոստիկաններից մեկը թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կուսակցության նշանն էր ցույց տալիս, և ուզում էր, որ մենք էլ նույնն անեինք, բայց ջանքերը զուր էին։ Մյուսն էլ որոշեց հետաքրքրվել, թե ինչ կարծիքի ենք ցեղասպանության մասին, մենք էլ հարցին հարցով պատասանեցինք՝ դուք ի՞նչ կարծիքի եք։ Թուրքի պատասխանը չզարմացրեց՝ հայկական կառավարությունն է ցեղասպանություն արել թուրքերի նկատմամբ։ Մի տեսակ կոմպլեքս էր զգացվում թուրքերի մոտ ցեղասպանության թեմայի շուրջ խոսելիս։ Դա նկատելի էր և՛ շարժումներից, և՛ հարցը տալիս աչքերին չնայելուց։ Մենք էմոցիաներ ցույց չտվեցինք ու շատ խորությամբ չմեկնաբանեցինք ասածները, միայն ասացինք, որ դա այդպես չէ։ Հարց տվող ոստիկանը միայն ավելացրեց՝ հանգիստ եղեք, մենք ձեզ սիրում ենք։ Ժանդարմներին ճանապարհեցինք և որոշեցինք, որ ճիշտը տանը մնալն է։ Առավոտյան սկսեցինք վերելքը։ Լավ թեք լանջեր էին, որոնց վրա համեմատաբար քիչ ձյուն կար՝ տեղ-տեղ 20 սմ, տեղ-տեղ ընդհանրապես չկար, տեղ-տեղ սարսափելի սառույց։ Հիմնականում քայլել ենք ժայռային թամքոցով։ Եղանակը հիմնականում բարեհաճ էր, միայն 2800 մ-ից լավ քամի սկսվեց։

Արտոս լեռ
Լեռան վրայից բացվող տեսարանները շատ տարբեր են՝ դեպի հյուսիս Վանա լիճ, Աղթամար կղզի, Սիփան, դեպի արևելք՝ Վարագ լեռ, դեպի հարավ՝ Շատախի և Կորդվաց լեռներն էին։

Վարագ լեռը Արտոսից

Վանա լիճն ու Սիփան լեռը
Լեռը կմնա նույն տեղում, էլի կգնանք
Իսկ հենց Արտոսի մասին կարելի է խոսել և խոսել՝ ժայռեր, խոր վիհեր, գեղարվեստորեն կախված քիվեր, կտրուկ լանջեր, քամուց օդում պտտվող ձյուն, ձյուն, սառույց …։ 3300 մ-ի վրա որոշեցինք հետ իջնել, որոշումը երկար չքննարկվեց։ Վերադարձի հիմնական պատճառը սառույցն էր և ինչքան էլ սառցակտրիչով ճանապարհ բացեինք և հասնեինք գագաթ, ստիպված էինք լինելու մթին անցնել շատ վտանգավոր հատվածներ (ժամը 17։00 սկսում է մթնել)։ Որոշված է՝ հետ ենք իջնում։ Լեռը կմնա նույն տեղում, էլի կգնանք, կարևորը ճիշտ ժամանակին ողջամիտ որոշում կայացնելն էր, որը ստացվեց մեզ մոտ։

Վերադարձի կետը, հեռվում երևացողը Արտոսի գագաթն է։ Լանջերի թեքությունը լավագույնս էստեղ է երևում։
Ճակատագրի հեգնանք, թե՞ անզգուշություն
Իջանք, հասանք անվտանգ և համեմատաբար հարմար վայր, որոշեցինք հաց ուտել և շարունակել ճանապարհը։ Ճակատագրի հեգնանք, թե անզգուշություն (ուսապարկի դրած տեղը ուղիղ էր), բայց ուսապարկը գլորվեց 50-60° թեքության լանջով, որի մեջ էին նաև անձնագրեր։ Սկսեցինք փնտրել, շատ փնտրել, բայց չգտանք, մթության մեջ հեշտ չէր տարբերել քարերն ու ուսապարկը։ Թուրքիա տեղ, 4 հայ աղջիկ ու 3 հոգին առանց անձնագիր։ Դե վատ մտքերը գրոհել էին, բայց իրար ոգևորում էինք, որ կգտնենք։ Ու նման դեպքերում առավել գնահատում ես այն մարդկանց, ում հետ ճանապարհ ես գնում, ու հասկանում, որ չես սխալվել։ Ոչ մի քննադատական խոսք, ոչ մի խուճապ, ոչ մի տարաձայնություն չեղավ։

Արտոս լեռ
Որոշեցինք առավոտյան գալ փնտրելու՝ օրվա 2-րդ ճիշտ որոշումը։ Վերադարձի ճանապարհն այլ կողմով էինք ընտրել։ Այդ օրը 1600մ վերելք էինք ունեցել, իսկ հաջորդ օրն առավոտյան պետք է նորից 700մ վերելք անեինք ուսապարկը փնտրելու համար։ Վերադարձին ահագին բան պլանավորել էինք արդեն, Երևանում ԸՆԿԵՐՆԵՐԸ հետաքրքրվել էին, թե ինչպես պետք է կազմակերպել վերադարձը, եթե անձնագրերը չգտնվեն, Արտյոմը արդեն Ստամբուլի Պատրիարքին էր դիմել )) …։ Բայց դե ուսապարկ էր, հո ասեղ չէր, որ չգտնեինք։ Առավոտյան տաքսի վարձեցինք և տան տիրոջ հետ բարձրացանք մինչև 2000մ, որտեցից 4-ով շարունակեցինք ճանապարհը։

Պապիկը մեզ ճանապարհելիս
Տրամադրություններս լավ էր, բայց հոգնածությունն ու նախորդ օրվա լարվածությունն իրենց ասում էին։ Հասանք 2500 մ բարձրությանը և սկսեցինք փնտրել։ Լույսի ազդեցությունը շատ էական էր, և 20 րոպե չանցած ուսապարկը գտնվեց՝ խինդ, ծիծաղ և ուրախություն, Երևանում բոլորը միանգամից իմացան լավ լուրի մասին։ Անհոգ դեմքերով սկսեցինք ցած իջնել։ Ամեն ինչ հաջող ավարտվեց։

Արտոս
Բազմաշերտ զգացողություններով ճամփորդություն
Էս դեպքը մի տեսակ այլ ազդեցություն ունեցավ լավ առումով (մի քիչ աննորմալ է հնչում)։ Ներքևում թուրք պապիկը դիմավորեց տաքսիով (պապիկի անունը մեզնից ոչ ոք չի հիշում), և ինչքան էլ ցանկացանք իր կողմից վճարված տաքսու գումարը վերադարձնել, չվերցրեց, ասելով, որ դուք իմ հյուրն եք։ Տանը Նուրջանը տաք ապուր էր պատրաստել և համեղ փլավ, վառարանի վրա պատրաստ էին սև և մասուրի թեյը …։ Երբ իմացան, որ հենց այդ օրն էլ վերադառնալու ենք, համոզում էին, որ մի օր էլ մնանք։ Եվ այդ ամենը կեղծ չէր …։ Ինչ է եղել նախկինում, ինչ է փոխվել կամ ամենևին էլ չի փոխվել հայ-թուրքական հարաբերություններում, դժվար է միանշանակ ասել, բայց փաստը մնում է փաստ, որ կան սովորական մարդիկ, ովքեր բարի են և չար չեն հայի հանդեպ։ Խառը և բազմաշերտ զգացողություններով և տպավորիչ ճամփորդություն ստացվեց։ Բայց մի բան անվիճելի է, մենք թուրքերի հետ շփվում էինք առանց ցեղասպանված ազգի հոգեբանության, կարծում եմ մեր այդ վիճակը ազդեց թուրք ոստիկանների հետ շփման վրա։ Արկածները դեռ առջևում են:
Նարինե Ճաղարյան
Ճանապարհորդական բլոգ
Աղջիկների արկածները Արտոսում՝ Կ2-ում

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Գայլատու լիճ
Արտոս լեռան վերելքից հետո որոշեցինք անցնել Հայկական Պար լեռնաշղթան և տեսնել Գայլատու լիճը: Շեղվեցինք Բայազետ – Իգդիր – Կարս հիմնական ճանապարհից և գյուղերով բարձրացանք լեռներն ի վեր: Լիճը գտնվում է լեռնաշղթայի միջլեռնային գոգավորությունում՝ ծովի մակերևույթից 2247 մետր բարձրության վրա: Ջուրը քաղցրահամ է, հարուստ ձկներով՝ հատկապես կարմրախայտով։
Գայլատուն Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից ամենաբարձրն է: Գայլատուն (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ ) այժմ կոչվում է Բալըք գյոլ (թուրք. ձկների լիճ):
Գայլատու լիճ
Լճում երևում էին ձկնորսական նավակները: Մի քանի հնձվոր հնձում էին լճի ափի խոտը: Ծանոթացանք մի ընտանիքի հետ ովքեր Իգդիրից էին եկել գայլատուի ափին հանգստանալու: Նրանք մեզ հրավիրեցին ինքնաեռով պատրաստվող թեյ խմելու:
Գայլատու լիճ
Լճի ափին կարճ դադարից հետո շարունակեցինք ճանապարհը դեպի նախկին Կողբ (Թուզլուջա): Կտրեցինք Հայկական Պար լեռնաշղթան հարավից հյուսիս: Ճանապարհին բացվեց հիանալի տեսարան դեպի Կողբասարը (Բարդող, Թեքելթի), որն այս դիրքից տեսնելը տպավորիչ էր:
Կողբասար (Բարդող, Թեքելթի)
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Բլոգ
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Ռանչպարների Կանչը
Մենք 6 տարեկան ենք
2018 թ.-ի Դեկտեմբերի 17-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մեր տարվա ամփոփիչ միջոցառումը:
Մենք 6 տարեկան ենք, իսկ դա նշանակում է ավելի քան 450 արշավ Հայաստանում և Հայաստանից դուրս, հազարավոր մասնակիցներ և տասնյակ բացահայտումներ:
Այս տարվա միջոցառումն անվանել ենք “Ռանչպարների Կանչը” քանի որ այն նվիրված է Արևմտյան Հայաստանին և այնտեղ կատարած մեր էքսպեդիցիոն վերելքներին:
Ռանչպարների Կանչը
Մեր գլխավոր առաքելությունը եղել և մնում է ներկայացնել Հայաստանի աշխարհագրությունը և բացահայտել չբացահայտվածը: Այժմ այդ առաքելությունը շարունակում ենք նաև Արևմտյան Հայաստանի տարածքում:
Նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը ներկայացրեց նախագծի ստեղծման նախապատմությունը, ամփոփեց 6 տարիների անցած ուղին և «Մերն է» լեռնային նախագիծը, որն այս տարի հաջողությամբ ավարտեցինք:
Վանա լճի 4 գագաթները
Վանա լիճը հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից եզրավորող 4 լեռներն են Սիփանը (4058 մ), Վարագը (3200 մ), Արտոսը (3550 մ) և Նեմրութը (2935 մ): Վերջին 2 տարիների ընթացքում մենք բարձրացել ենք նշված 4 գագաթները: Միջոցառման ժամանակ, այն մարդիկ, ովքեր եղել էին Վանի 4 գագաթներին, մեր նախագծի կողմից ստացան հավաստագրեր և «Արծիվ Վասպուրականի» կոչումը:
Վանա լճի 4 գագաթները
Արտոս լեռան վերելքը
2018 թվականի հուլիսի 20-ին իրականացրինք էքսպեդիցիոն վերելք Արտոս լեռան գագաթ: Էքսպեդիցիան հաջողությամբ ավարտվեց, և մեր խումբը պարզեց Հայաստանի դրոշը այդ լեռան գագաթին: Այս վերելքը շատ նշանավոր էր, քանի որ վերջին 100 տարվա ընթացքում մենք առաջին հայերն էինք ովքեր ոտք դրեցին Արտոս լեռան գագաթ:
Միջոցառման ժամանակ դիտեցինք նաև Արտոսի մեր վերելքին նվիրված տեսանյութը, որի հեղինակը Սիփան Գրիգորյանն է:
Միջոցառման հատուկ հյուրերը
Մեր միջոցառման հատուկ հյուրեն էին՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնածագահ Սուրեն Դանիելյանը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը: Վերջինս հանդես եկավ «Արարատի վերելքների խրոնիկան» թեմայով. ովքեր և երբ են փորձել բարձրանալ Մասիս լեռը: Այնուհետև տեղի ունեցավ պատմական Շատախ գավառի մասին պատմող «Շատախ» ֆիլմի փակ ցուցադրությունը:
Շարունակելով բացահայտումների շարքը
Միջոցառման ժամանակ քննարկվեց նաև 2018 թվականի մայիսի 30-ին իրականացրած մեր էքսպեդիցիոն վերելքը պատմական Վարագ լեռան գագաթ: Այս լեռան գագաթին ևս վերջին հարյուր տարվա ընթացքում ոչ մի հայ ոտք չէր դրել, և մեր խումբը, տասնամյակներ անց, եղավ առաջինն ում դա հաջողվեց: Արևմտյան Հայաստանի տարածքում իրականացրած ցանկացած հաջողված վերելք՝ հատկապես էքսպեդիցիոն, մեզ համար մեծ հաղթանակ է, քանի որ նույնիսկ մի մանրուքի պատճառով ամբողջ ճանապարհորդությունը կարող է ձախողվել:
Վարագ լեռն ինքնին շատ գեղեցիկ էր, իսկ գագաթից բացվող տեսարաններն աննկարագրելի, մասնակիցների զգացողությունների մասին լռում եմ:
Տարվա ամենասպասված վերելքը
2018 թվականի ամենասպասված վերելքը Մասիսն էր: Երկար դադարից հետո վերսկսեցինք մեր արշավները դեպի ամենացանկալի լեռը: Միջոցառման ընթացքում նախագծի հիմնադիր Տիգրան Շահբազյանը վերելքի բոլոր մասնակիցներին Մասիսի վերելքի հավաստագրեր հանձնեց: Ապա դիտեցինք մեր վերելքին նվիրված «Փակ լեռը» ֆիլմի պրեմիերան, որի հեղինակը Սիփան Գրիգորյանն է:
Միջոցառումից հետո նախասրահում տեղի ունեցավ Սիփանի լուսանկարների ցուցահանդես-վաճառքը, որի թեման ևս Արևմտյան Հայաստանն էր:
Ռանչպարների Կանչը
Մեր գործունեության 6 տարիների ընթացքում հասցրել ենք բազմաթիվ բացահայտումներ անել, նորանոր բարձունքներ հաղթահարել, ավարտին հասցնել վաղուց սկսած նախագիծը, ավելի կատարելագործվել, բայց մեր ամենակարևոր ձեռքբերումը, անշուշտ, այն մարդիկ են, ովքեր մեր կողքին են, հավատում են մեզ և պատրաստ են մեզ հետ անցնել լեռնային դժվարությունների և հաղթանակների միջով: Շնորհակալ ենք, որ հավատում և ուժ եք տալիս մեզ:
Կհանդիպենք լեռներում:
Նյութը՝ Հրաչուհի Այվազյանի
Լուսանկարները՝ Բաբկեն Արզումանյանի և Սասուն Դանիելյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Լեռների միջազգային օր։ Տարվա ամփոփում
2003 թվականից ի վեր դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր։ Օր, որ հատկապես կարևոր է բոլոր լեռնագնացների, լեռնասերների և լեռնային տուրիզմով զբաղվողների համար։ Լեռների միջազգային օրն է՛լ առավել հիշարժան և նշանակելի դարձնելու նպատակով այս տարի՝ 2018թ․-ի դեկտեմբերի 11-ին կազմակերպվեց հանդիպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2018 թվականի մի շարք ձեռքբերումները և գալիք՝ 2019 թվականի համագործակցություններն ու նպատակները։
Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծեց սպորտային տուրիզմի և լեռնագնացության կարևորությունն ու ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Բարձր գնահատելով մեր կատարած աշխատանքը՝ նախարար Ղազարյանը նաև սերտիֆիկատներ հանձնեց լեռնային տուրիզմի և լեռնագնացության ոլորտի մի քանի գործիչների։ ArmGeo-ն ևս անմասն չմնաց․ Հայկական աշխարհագրական նախագծի հիմնադիր-ղեկավար Տիգրան Շահբազյանին տրվեց շնորհակալագիր՝ լեռնային տուրիզմի ոլորտում ակտիվ գործունեության, զարգացման և «Մերն է» նախագծի իրագործման համար։
Գանձակ լեռ
Մենաքարի լեռներ
Երկարությունը՝ 7 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Գանձակ լեռ (2374 մ)
Կոորդինատները՝ 39°41’13.70, 45°16’14.16
Ժայռոտ լեռներ Վայոց ձորի մարզում, Վայքի լեռներում: Սկսվում են Թեքխաչի լեռնանցքից և հս. արմ. ուղղությամբ ձգվում մինչև Արևերես ժայռը:
Գանձակ լեռ
Լեռնագագաթ Վայոց ձորի մարզում, Մոզրով գյուղից 2.5 կմ հվ-արմ.: Գանձակի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Արփայի ձախ՝ Գանձակ վտակը, արևմտյան. լանջից՝ Գնիշիկ գետի աջ վտակ Մենաջուրը: Լեռան լանջերը քարքարոտ են և ծածկված մարգագետնային բուսականությամբ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի
Հայաստանի լեռները
Սիս լեռ
Թեժառույք լեռ
Շամլուղից Ախթալա / Կկվի բույն
Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամուտեղ
Շրջապատի համեմատ բավականին առանձնացած, ծովի մակերևույթից 1315 մ բարձրությամբ, ամեհի քարափներով երիզված Ամուտեղ լեռը գտնվում է Հակարի գետի ձախ ափից ուղիղ գծով 5 կմ արևելք: Լեռան գագաթին կանգուն է 17-րդ դարի վերջին կամ 18—րդ դարի սկզբներին կառուցված մի փոքրիկ եկեղեցի: Այն թաղածածկ, միանավ շինություն է՝ կառուցված կրաքարով և կրաշաղախով: Արձանագրություններ չկան:
Ամուտեղի եկեղեցին մինչև Հարար գյուղի հայաթափվելը, հանդիսացել է վերջինների գլխավոր ուխտատեղին:
լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Սիս լեռ
Թեժառույք լեռ
Շամլուղից Ախթալա / Կկվի բույն
Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Ծակքարի լիճ
Ծակքարի լիճ կամ Ծաղկարի լիճը գտնվում է Կապուտանից մոտ 2 կմ արևելք՝ ավելի բարձր դիրքում (3272 մ): Մակերեսը 3 հա, անվանում են նաև Սագքար, Ծակքար, Ծաղկարի:
Զանգեզուրի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ: Սկսվում է Հարավային Ծարասարից և ձգվում մինչև Արաքսի կիրճ: Երկարությունը՝ շուրջ 160 կմ: Ջրբաժան է Որոտան և Արփա գետերի միջև: Զանգեզուրի լեռների կատարային մասում են գտնվում Գազանալիճ, Կապուտան, Ծակքար, Կապտաչ և Խուրջին լճերը:
Ծաղկարի (Ծակքարի) լիճ և Զանգեզուրի լեռներ
Ավելի մանրամասն կարող եք կարդալ Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը հոդվածում
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Ծովինար Հակոբյանի և Սիփան Գրիգորյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Սիս լեռ
Թեժառույք լեռ
Շամլուղից Ախթալա / Կկվի բույն
Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Կենացբլուր լեռ
Կենացբլրի լեռներ
Երկարությունը՝ 8 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կենացբլուր լեռ (2428 մ)
Կոորդինատները՝ 40°38’19.80, 45° 9’15.67
Հանդիսանում է Արեգունի լեռների հս. ճյուղավորությունը: Սկսվում է Արեգունու լեռների Պուտաքար գագաթից և հս.-արմ. ուղղությամբ ձգվում մինչև Գետիկ և Բարեբեր գետերի միախառնման վայրը:
Կենացբլուր լեռ
Լեռնագագաթը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Կալավան գյուղից 4 կմ հվ.-արլ.: Լեռան հվ.արլ. լանջից է սկիզբ առնում Գետիկի ձախ՝ Կարմրաջուր վտակը: Լանջերը ժայռոտ են, ծածկված մարգագետնային խոտածածկով, նոսր անտառներով, իսկ հս. լանջը սաղարթավոր ծառերով: Լեռը հարուստ է սառնորակ աղբյուրներով:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Սիս լեռ
Թեժառույք լեռ
Շամլուղից Ախթալա / Կկվի բույն
Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Ձոր լեռ
Արջանոցի լեռներ
Երկարությունը՝ 28 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2628 մ
Ամենաբարձր գագաթը՝ Ձոր լեռ
Լեռներ Գեղարքունիքի մարզում: Փամբակի լեռների հվ-արլ. ճյուղավորությունն է: Սկսվում է Փամբակի լեռների Ուղեո գագաթից և հվ.-արլ. ուղղությամբ ձգվում դեպի Սրբասարը, ապա թեքվում հս.-արլ. մինչև Յուղաքար գագաթը, որտեղից փոխելով իր ուղղությունը դեպի հվ.-արլ.՝ հասնում Սևանա թերակղզի: Ջրբաժան է Ձկնագետ և Հրազդան գետերի միջև:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Սիս լեռ
Թեժառույք լեռ
Շամլուղից Ախթալա / Կկվի բույն
Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
«Մերն է» Լեռնային նախագիծ
Հայաստանի նման ռելիեֆ ունեցող երկրում մեր բնության հետ ծանոթանալու և ակտիվ հանգստի լավագույն միջոցն ենք համարում լեռնային տուրիզմը: Այդ իսկ պատճառով մեր գործունեությունն ուղղված է եղել բնական հուշարձանների և աշխարհագրական օբյեկտների հետ ծանոթությանը:
Հետևելով մեր որդեգրած լեռնային արշավներին և համախմբելով շատ գաղափարակիցների, ովքեր սիրում են լեռները և կիսում են մեր հայացքները, առաջարկեցինք շարունակել լեռնագնացությունների շարքը` բարձրանալով Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները:
Նախագիծը ստացավ «Մերն է» խորագիրը, քանի որ նպատակն էր իրականացնել վերելքներ Հայաստանի և Արցախի տարածքում, որպեսզի զարգացնենք մեր երկրի լեռնային տուրիզմը: Կազմվեց լեռների ցանկ և սկսվեց ծրագրի իրականացումը:
Հայաստանի լեռնաշղթաների ամենաբարձր կետերը
Մեկնարկը տրվեց 2013 թ.-ին: Բարձրացանք Հայաստանի լեռնաշղթաների, բարձրավանդակների, լեռնավահանների ու լեռնազանգվածների ամենաբարձր կետերը Ջավախքից մինչև Դիզակ: Ծրագիրը հատկապես հետաքրքրեց արկածներ որոնողներին, քանի որ մեր նախագիծը կրում էր էքսպեդիցիոն բնույթ: Լեռներից շատերի մասին ոչ մի տեղեկություն չկար համացանացում: Ծրագրի ընթացքում բացահայտեցինք մեզ համար նոր բարձունքներ, ծանոթացանք բնաշխարհին, հարակից գյուղերին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին: Ծրագիրը բաց էր բոլոր արշավականների, լեռների սիրահարների համար: Լեռնային վերելքներին միացան հարյուրավոր մարդիկ Հայաստանի տարբեր բնակավայրերից: Ստորև ներկայացնում ենք լեռնաշղթաների և նրանց բարձր գագաթների ցանկը և արշավների ֆոտոհաշվետվությունները:
1. Արագած լեռնազանգված – Հյուսիսային գագաթ 4090 մ
2. Արջանոցի լեռներ – Ձոր լեռ 2628 մ
3. Արջաքարի լեռներ – Արտանիշ 2460
4. Արջուտի թամքոց լեռներ – Նժույգ լեռ 2470 մ
5. Արեգունու լեռներ – Կարկտասար 2743 մ
6. Արևելյան Սևանի լեռներ – Ծարասար 3427 մ
7. Բազումի լեռներ – Ուրասար 2992 մ
8. Բովաքարի լեռներ – Բովաքար 3016 մ
9. Բարգուշատի լեռներ – Արամազդ 3399 մ
10. Գուգարաց լեռներ – Դժարսար 2244 մ
11. Գեղամա լեռնավահան – Աժդահակ 3597 մ
12. Գնդասարի լեռներ – Մկնասար 2947 մ
13. Թեղենյաց լեռներ – Թեղենիս 2851 մ
14. Թեքսարի լեռներ – Սեմասար 3385 մ
15. Իջևանի լեռներ – Սառցապատ 2532 մ
16. Իշխանասար լեռնազանգված – մեծ Իշխանասար 3550 մ
17. Խուստուփ-Կատարի լեռնազանգված – Խուստուփ 3201 մ
18. Ծաղկոտ լեռնաբազուկ – Մակաղաքար 2170 մ
19. Կամատուրի լեռներ – Գլուտ 2101 մ
20. Կարմիր Թևի լեռներ – Կարմիր Թև 2582 մ
21. Կարմրակողի լեռներ – Կարմրակող լեռ 2712 մ
22. Կոտուցի լեռներ – Կոտուց լեռ 2061 մ
23. Կենաց լեռներ – Կենացսար 2138 մ
24. Կենացբլրի լեռներ – Կենացբլուր 2428 մ
25. Մեղրու լեռներ – Բաղացսար 3249 մ
26. Միափորի լեռներ – Միափոր 2993 մ
27. Մենաքարի լեռներ – Գանձակ 2374 մ
28. Շիրակի լեռներ – Ցուլասար 2556 մ
29. Ողջաբերդի լեռներ – Ողջաբերդ 2220 մ
30. Պայտապարի լեռներ – Շունքար լեռ 2079 մ
31. Ջավախքի լեռներ – Աչքասար 3196 մ
32. Սյունիքի բարձրավանդակ – Թրասար 3594 մ
33. Վահագնի լեռներ – Քարհատ 2230 մ
34. Վարդենիսի լեռներ – Վարդենիս 3522 մ
35. Վիրահայոց լեռներ – Լալվար 2543 մ
36. Տասանորդի լեռներ – Տասանորդ լեռ 2535 մ
37. Տավուշի լեռներ – Մեծլանջ 2052 մ
38. Տափերի լեռներ – Վարդուտ 2353 մ
39. Ուրծի լեռներ – Ուրծ 2445 մ
40. Փամբակի լեռներ – Թեժ լեռ 3101 մ
41. Քարհանքի լեռներ – Շիկալիճ 2402 մ
42. Քարկատարի լեռներ – Քարկատար լեռ 2961 մ
43. Արայի լեռ լեռնազանգված – 2557 մ
44. Արցախի լեռներ – Կուսանաց լեռ 2832 մ