• Facebook
  • Instagram
  • Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Ակումբի անդամներ
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Որոնում
  • Menu
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ

Մարաթուկ լեռ

/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographic

Մարութա սարը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Սասուն գավառում: Եղել է սասունցիների սիրած և պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ։ Լեռան գագաթին՝ 2967 մ բարձրության վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։

Ծովասար լեռ

Մարաթուկը լեռը Ծովասարից

2018 թ.-ի հունիսի 1-ին իրականացրեցինք վերելք Մարաթուկ լեռ: Ստորև կարող եք ծանոթանալ մեր վերելքի տեսանյութին և լուսանկարներին:

Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի

Լուսանկարները՝ Գևորգ Հարոյանի, Դավիթ Միրզոյանի և Տիգրան Շահբազյանի

Delica Armenia Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ Մարաթուկ լեռ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

Delica Armenia

Արտաճանապարհային արշավներ Հայաստանում

/in Առանց խորագրի /by armeniangeographic

Մենք կազմակերպում ենք անհատական արշավներ և արտաճանապարհային արշավներ Հայաստանում, Վրաստանում և Արևմտյան Հայաստանում:

Delica

Delica

Mitsubishi Delica մակնիշի մեքենաները մրցակից չունեցող արտաճանապարհային մինիվեններ են. որոնք աչքի են ընկնում իրենց հզորությամբ և հարմարավետությամբ: Այս մեքենայի գլխավոր առանձնահատկությունը արտաճանապարհային հատկություններն են և նստատեղերի քանակը:

Mitsubishi Delica

Mitsubishi Delica

Բացի վարորդից Delica մակնիշի մեքենայով կարող են հարմարավետ ճանապարհորդել 6 ուղևոր: Բոլոր մեծ ու ծանր իրերը դրվում են մեքենայի տանիքի բեռնախցիկին:

Delica Armenia Delica Armenia Delica Armenia Delica Armenia Delica Armenia Delica Armenia Delica Armenia Delica Armenia Delica Armenia

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Ամպասար

Ամպասար

Գոմբակ լեռ

Գոմբակ լեռ

Կայեն լեռ

Կայեն լեռ

Չախալաբերդ

Չախալաբերդ

Վիշապի կիրճ

Վիշապի կիրճ

Գեղամասարի ջրվեժներ

Գեղամասարի ջրվեժներ

Անձավաջրի կիրճ

Անձավաջրի կիրճ

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռ

Թաքնված կիրճ

Թաքնված կիրճ

Մթնաձորի կիրճ

Մթնաձորի կիրճ

Վարդագույն կիրճ

Վարդագույն կիրճ

Չքնաղ լեռ

Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ

Իլկասար լեռ

Իլկասար լեռ

Լեջան լեռ

Լեջան լեռ

Մթնալիճ

Մթնալիճ

Բարդող

Բարդող լեռ

Պատարայի ջրվեժներ

Պատարայի ջրվեժներ

Խաթաբալա լեռ

Խաթաբալա լեռ

Բերդավանք

Բերդավանք

Ոսկեպար

Ոսկեպարի հուշարձանները

Վարագավանքի մոտ

Վարագա ճոխ գյոզալը

/in Բլոգ /by armeniangeographic

Ինչպես բոլոր քրդական գյուղերում, այնպես էլ այստեղ՝ Վարագավանքի մոտ, դեպի մեզ վազեցին գյուղի երեխաները: Նրանց ոչ թե ուրախացնում է զբոսաշրջիկների ներկայությունն իրենց գյուղում և ոչ էլ հյուրասիրության դրսևորում է այս ուրախությունը, ընդամենը ուզվորի ու գողի հոգեբանությամբ մեծացող սերունդ է: Այս «փեշակը» փոխանցվում է պապերից: Խնդրել, ուզել, շողոքորթել, գողանալ: Քրդական բնակավայրերում զբոսաշրջիկ տեսնող երեխաները ձեռքերը պարզում են մի կոպեկ ստանալու ակնկալիքով: Նրանք դա չեն անում, որովհետև սոված են, այլ որովհետև ընդունված բան է ուրիշի ունեցածին տիրանալը: Նրանց ուղղորդող մեծերը երբեմն անձամբ էին երեխայի ձեռքը բռնած վազում դեպ մեզ՝ լուսանկարվելու և վերջում փող ուզելու: Նրանց համար աշխարհը բաժանվում է 3 ազգության, դա քուրդն է, թուրքն է ու օտարը, սակայն օտարի մեջ կա մեկը, որի մասին նրանք գրեթե ոչինչ չգիտեն, թե չէ օտարն էլ իր հերթին կբաժանեն 2 մասի՝ հայեր և մյուսներ: Նրանք կիմանային, որ մյուսներից կարելի է մուրալ, մյուսներից ուզել, շողոքորթել, իսկ հային կամ սիրել է պետք կամ ատել, բայց անտարբեր պետք չէ մնալ, որովհետև ապրում ես հայի պատմության վրա «անմեղսունակ քրդի լամուկ»: Հայը չի եկել քո գյուղի գոմի վերածված «քիլիսե»-ն նկարելու, հայն իր մեջ կռիվ ունի, հարցեր ունի անթիվ, որոնցով գալիս է քո գյուղ, բայց ավելի շատ հարցեր հավաքած հետ է դառնում:

Վարագավանքի մոտ

Վարագավանքի մոտ

Ու երբ ինչպես բոլոր քրդական գյուղերում, այնպես էլ այստեղ՝ Վարագավանքի մոտ, դեպի մեզ վազեցին գյուղի երեխաները, ես բացեցի Սամվել Կարապետյանի «Եղեռն եղեռնից հետո» գիրքը, ցույց տվեցի վանքի հին լուսանկարը և նայելով նրանց անմեղ աչքերին հարցրի․
– գյոզա՞լ
– ճոխ գյոզալ
Պատասխանեցին երեխաները, մանկական հետաքրքրությամբ նայեցին գիրքը, փայլող աչքերով նայեցին մեր գրպաններին, նրանց ուշքն ու միտքը մի բան թռցնելն ու մի փարա ստանալն էր:

Հ.Գ. Ով գիտի, մեկ էլ տեսար մի օր մի քուրդ գիտնական գրի իր հուշերում, որ հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվեց այն օրից, երբ Վարագա սարից իրենց գյուղ իջան մի խումբ լեռնագնացներ, որոնցից մեկի ձեռքին գիրք կար:

Տիգրան Շահբազյան

Վարագավանքը մեր օրերում

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանքի պատմությունը

Վարագավանքը գտնվում է պատմական Հայաստանի Վասպուրական նահագնում: Կառուցվել է 7-րդ դարում։ Գտնվում է Վան քաղաքից հարավ-արևելք, Վարագա լեռան արևմտյան լանջին։

1856 թվականին Վարագա վանքի վանահայրությունը ստանձնել է Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): Վարագավանքում Խրիմյանը մնացել է մինչև 1862 թվականը, երբ տեղափոխվել է Մշո Սուրբ կարապետ:  1857 թ-ին հիմնադրել է Վարագավանքի հոգևոր ժառանգավորաց վարժարանը, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը:

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանքի վարժարանը եղել Է նոր տիպի դպրոց. Վանում առաջինը այստեղ են աշակերտներին տրամադրվել սեղաններ, գրատախտակ, քարտեզներ ու բնագիտական նկարներ, վերացվել էր մարմնական պատիժը: Դասավանդել են արտասահմանում կրթված մտավորականներ Մ. Արտամետցյանը, Մ. Փափազյանը, Մ. Գալպակչյանը, Մ. Ռուբենյանը, Ն. Փիրղալամյանը և ուրիշներ։ Ծրագրային առարկաներ են եղել սրբազան պատմությունը, աստվածաբանությունը, եկեղեցական երաժշտությունը, ճարտասանությունը, քերականությունը, աշխարհագրությունը, ազգային պատմությունը և այլն։ Վասպուրականում առաջին անգամ այստեղ է դասավանդվել հայրենագիտություն առարկան, որի նպատակն էր նաև հետազոտել հայրենի բնությունը, պատմական հուշարձաններն ու բանահյուսությունը։ Այդ հետազոտությունների արդյունքներն ընդհանրացվել են առարկայի ուսուցիչ Խ. Խրիմյանի 1883-ին հրատարակված «Հայրենագիտություն» 3 մասից բաղկացած գրքում։ 1862-ին դպրոցը տվել է առաջին շրջանավարտները։ Ժառանգավորացն ունեցել է գրադարան, թանգարան, տպարան, որտեղ տպագրվել է նաև «Արծվի Վասպուրական»-ը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները Հայկական լեռնաշխարհ ոչ թե Անատոլիա Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները: Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհիդաշտերը

Միջլեռնային գոգավորություններ

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում

Վարագ լեռ

Վարագ լեռ

/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographic

Վարագ լեռը գտնվում է Վասպուրականի բարձրավանդակում՝ Վանա լճից 15 կմ արևելք: Բարձրությունը 3200 մետր է:

Հատված «Այրվող Այգեստանները» գրքից

Վարագ լեռն ունի մի քանի գագաթներ, որոնցից ամենաբարձրը Աստղկաբերդն է: Հնագույն ժամանակներում այստեղ գոյություն է ունեցել Աստղիկ աստվածուհուն նվիրված հեթանոսական մեհյան, որի մնացորդները նշմարվել են մինչև նոր ժամանակները: Քանի որ Աստղիկը եղել է Վահագնի տարփուհին, ապա մեհյանը կոչվել է նաև Վահագնի անունով:

Վարագ լեռ

Վարագ լեռ

Վարագ լեռան առասպելը

Վարագա սարից հրաշալի երևում է արևի ծագելը արևելքից: Նախ լեռան տակից ելնում են տասներկու սևամորթ ծառաներ և լուսեղեն ճիպոտներով ճառագայթաձև զարկում են լեռանը:

Լեռը ցածրանում է, և նրան շրջապատող բոլոր սարերը նույնպես խոնարհում են գլուխները: Արևն իր երեսը լվալու ժամանակ, ջուրը ցողելով, սրսկում է սարերին և դաշտերին:

Բոլոր հավքերը վեր են թռչում այդ սրսկումից, արթնանում են և իրենց ձայն – մեղեդիով լցնում աշխարհը: Վերջապես բարձրանում է ոսկեգլուխ հրեղեն արևը…

Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Գևորգ Հարոյանի, Դավիթ Միրզոյանի և Տիգրան Շահբազյանի

Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ Վարագ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները Հայկական լեռնաշխարհ ոչ թե Անատոլիա Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները: Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհիդաշտերը

Միջլեռնային գոգավորություններ

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները

Հայկական լեռնաշխարհի լճերը

Հայկական լեռնաշխարհի լճերը

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Հայկական լեռնաշխարհի կլիման

Հայկական լեռնաշխարհի կլիման

Նեմրութ

Հայկական լեռնաշխարհի Նեմրութները

Բարդող

Բարդող լեռ

Հաչա լեռ

Հաչա լեռ

Սպի / Մտորումներ Վանում և Վարագ լեռան գագաթին

Սպի

/in Բլոգ /by armeniangeographic

Վանի բերդի բարձունքից նայում ենք Վարագ լեռանը: Եղանակը անհանգստության առիթ է տալիս: Ամպեր են կուտակվում Վարագի վրա: Վաղն առավոտյան պետք է սկսենք վերելքը: Երկար եմ սպասել այս օրվան: Դեռ ուսանողական տարիներից անիրականանալի երազանքների թվում էր նաև Վարագ լեռը: Անհանգստությունս վերելքի հետ չի կապված: Խմբի մասնակիցներից բոլորը վստահելի մարդիկ են, իրար հետ շատ սարեր ենք բարձրացել, «վարագներ»՝ քիչ:

Վանի բերդն ու Վարագ լեռը

Վանի բերդն ու Վարագ լեռը

Վանի բերդն ու Վարագ լեռը

Վանի բերդն ու Վարագ լեռը

Վանի բերդն ու Վարագ լեռը

Վանի բերդն ու Վարագ լեռը

«Վարագները» բեկումնային են մեր կյանքում, «վարագները» երկար մտածելու և խորհելու նյութ են տալիս: Վարագի վերելքն առավել քան կարևոր է, ինչ էլ լինի պիտի հասնենք գագաթ: Վանի բերդի բարձունքում նստած, նայում ենք Վանի հնագույն թաղամասին՝ Քաղաքամեջին, որը հռչակվել է 1915-ի ինքնապաշտպանությամբ: Հայկական Վանից ոչինչ չի մնացել: Նախկին Քաղաքամեջ թաղամասից մնացել են միայն 2 մզկիթի մինարեթ և մի կիսավար եկեղեցի:

Վանի քաղաքամեջ թաղամասը

Վանի Քաղաքամեջ թաղամասը

Քաղաքամեջ թաղամասը

Քաղաքամեջ թաղամասի մզկիթների մինարեթները

Մտքերով գնացի մի դար հետ, փորձեցի պատկերացնել Վանի աշխույժ փողոցները, շուկան, գրադարանները, դպրոցներն ու մանկապարտեզները: Քաղաքամեջում գտնվում էր քաղաքի 12 եկեղեցիներից 7-ը, որոնցից Ս. Նշանը, Ս. Պողոսը, Ս. Տիրամայրը, Ս. Վարդանը, Ս. Ծիրանավորը, Ս. Սահակը գործող էին:

Վան

Վան

Մենք հիմա նստած ենք այնտեղ, որտեղից առնվազն երեք հազարամյակ մարդիկ նայում են Վանին ու Վարագին: Նրանց մեջ եղել են զորավարներ, զինվորներ, բանվորներ, վանեցիներ, այժմ նաև զբոսաշրջիկներ: Իմ մեջ կա թվարկածներից առնվազն երկուսը՝ ես վանեցի զբոսաշրջիկ եմ: Ցույց տալով դեպի Քաղաքամեջ ասեցի, որ պապս այստեղ է ծնվել: Ընկերներս էլ սկզբում զարմացան: Այո՛ պապս, ոչ թե հեռու նախնիներս: Սկսեցի պատմել, թե ինչպես թրքաքրդական յաթաղանի տակ ընկան նաև իմ նախնիները, և ինչպես այդ դեպքերից 53 տարի անց պապս գտավ իր եղբորը:

Գլխի վերքը

Ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում, մի սովորական օր թակում են մի սովորոկան բնակարանի դուռը: Բենժամենը բացելով տեսնում է մի քանի տղամարդու, որոնցից մեկը ուրախությամբ ու տխրությամբ լի աչքերով իրեն է նայում, այդ մարդու աչքերում այնքան հուզմունք կա, որ թվում է՝ հիմա կարտասվի: Բայց ո՞վ է այդ տղամարդը, ինչո՞ւ է այդպես նայում: Մարդկանցից մեկը ներկայանում է որպես կազմակերպության միջնորդ և ասում է.

– Պարո՛ն Բենժամեն, սա ձեր եղբայրն է, որի հետ ճակատագիրը ձեզ բաժանեց մանուկ հասակում: Նա ապրում է Սովետական Հայաստանում, երկար տարիներ փնտրելուց հետո գտել է Ձեզ:

Բենժամենը չի հավատում տեսածին ու լսածին: Ինչպե՞ ս կարող է այդպիսի բան լինել: Այսքան տարի անց: Հնարավոր չէ: Մոտենում է անծանոթ տղամարդուն և ձեռքը տանում է գլխին, հանելով նրա գլխարկը շոշոփում գլուխը և ասում.

– Այո՛, եղբայրս է:

Նրանք փաթաթվում են, և այդ մի քանի վայրկյան տևող պահին Բենժամենի աչքի առաջ անցնում է գաղթի ճանապարհը: Նրան ողջ կյանքի ընթացքում ուղեկցում է այն տեսարանը, երբ քուրդ ձիավորը հարվածում է իր փոքր եղբոր՝ Շահբազի գլխին: Նա հիշում է՝ ինչպես էր իր մանկական փոքր ձեռքերով պահում եղբոր գլխի վերքը, որպեսզի  կանգնեցնի արյունահոսությունը: Աչքի առաջ գալիս են իր արյունոտ ձեռքերը և լացող եղբոր արյունոտ դեմքը: Ավելի պինդ է գրկում եղբորը, որ էլ երբեք բաց չթողնի:

Հիմա, տարիներ անց նա կրկին ձեռքը դրեց եղբոր գլխին և շոշափելով սպին ճանաչեց եղբորը:

53 տարի անց

1975 թ. հունիսի 11-ին, ֆրանսիական Պյույ քաղաքում, 53 տարվա բաժանումից հետո “Վելայի Լա Վերվեն” թեյերի արտադրամասի աշխատակից Բենժամեն Շահբազյանը հանդիպեց իր եղբորը՝ Հայկական Սոցիալիստական Հանրապետության քաղաքացի, լուսանկարիչ Շահբազ Շահբազյանին:

Վան

Շահբազյանների ընտանիքը ապրում էր Վանում: Մանուկ Շահբազյանն ու Մարիամ Անդոնյանն ունեին երեք զավակ՝ երկու տղա և մի աղջիկ: Նրանք ապրում էին աղքատ պայմաններում: Կանոնավոր կերպով  թուրքերին անասուն, հացահատիկ և գինի էին տալիս: Հայրենիքը լքելով հայրը մեկնում է ԱՄՆ գումար աշխատելու, որպեսզի ֆինանսապես օգնի իր ընտանիքին:

Ջարդերից հետո Մանուկ Շահբազյանի ճակատագիրը հայտնի չէ:

Շահբազյանների ընտանիքը լքում է Վանը 1917 թ.-ին և մեկնում Երևան: Կյանքի պայմանները ծանր են, քանզի տիկին Շահբազյանը հազիվ ապրուստի գումար է վաստակում աշխատելով որպես հավաքարար: Երեխաները ստիպված էին ինչ-որ կերպ հոգալ իրենց կարիքները: Նրանք այգիներից միրգ ու բանջարեղեն են գողանում՝ սովը թեթևացնելու համար: Մի քանի անգամ նույնիսկ ողորմություն են խնդրում փողոցում:

Վերադարձ Վան

Վեց ամիս հետո, քաղաքական իրավիճակի փոխվելուց հետո, նրանք վերադառնում են հայրենի քաղաք՝ Վան: Այստեղ նրանց սպասվում էր խորը հիասթափություն. այժմ նրանք ունեին միայն տուն և ուրիշ ոչինչ: Տեսնելով, որ վիճակն անտանելի է, նրանք 1918-ին կրկին ստիպված լքում են Վանը, բայց այս անգամ ուղղությունը Բաղդադն է: Ճանապարհի ընթացքում 250-300 հայերի խումբը, որոնց թվում Շահբազյանների ընտանիքն էր, ընկնում է թուրքերի ձեռքը:

Մի կին իր զգեստի տակ պահելով կարողանում է փրկել երկու եղբայրներին, մոր և քրոջ ճակատագիրն անհայտ է (հավանաբար սպանվում են):

Երեխաները գերի են ընկնում: Մահից փրկված բանտարկյալները, որոնց թվում էին որբ Շահբազյան եղբայրները, հայտնվում են ճամբարում: Այստեղ պայմանները շատ ծանր էին: Կերակրվում էին հում եգիպտացորենով, առվույտով և նույնիսկ մարդկային մսով:

Գալիս է առաջին փրկության հնարավորությունը: Թուրքիայի կառավարությունը փոխանակվում է բանտարկյալներով: Բենժամենն ու Շահբազը նրանց թվում են: Ճակատագրիրը նրանց հասցնում է Բաղդադ, այնուհետև Երուսաղեմ:

Փախուստ մանկատնից

Երուսաղեմում երեխաներն ապրում են մանկատանը: Սակայն մեծ եղբայրը չի հարմարվում որբանոցի կարգերին: Նա 6 այլ երեխաների հետ փախնում է մանկատնից: Նրանց շատ արագ բռնում են: Փախնելու մտքից նրանց հետ սովորեցնելու համար յոթին էլ ծեծում են մյուս աշակերտների ներկայությամբ: Սակայն պատիժն անիմաստ էր, քանի որ փախուստի հաջորդ փորձը պսակվում է հաջողությամբ:

Այդիպսով, 12-13 տարեկան հասակում Բենժամենը ընկերոջ հետ փախնում է մանկատնից: Փոքր եղբորն իր հետ չի վերցնում, քանի որ չգիտեր գլխի գալիքը և չի ուզում վտանգել եղբոր կյանքը:

Անցնելով հարյուրավոր կիլոմետրեր ոտքով Բենժամենն ու ընկերը հասնում են Բեյրութ: Կացարան ունենալու միակ միջոցը ամերիկյան որբանոցն էր: Նրանք այնտեղ են ներկայանում՝ առանց ընդգծելու Երուսաղեմի որբանոցից փախչելու փաստը: Բացատրում են, որ Թուրքիայից են եկել և ուտելու ոչինչ չունեն: Վեց ամիս անց Ֆրանսիայի հողամշակութային միությունը երիտասաարդներին Ֆրանսիայում աշխատելու առաջարկ է անում: Հազարավոր այլ հայերի թվում Բենժամենը ճանապարհ է ընկնում և 7 օրից հասնում է Մարսել:

Շահբազյան եղբայրները

Շահբազյան եղբայրները

Ճակատագիրը բերեց Բենժամենին Ֆրանսիա, որտեղ նա պիտի ապրեր ողջ կյանքը: Շահբազն էլ մանկատնից հետո հաստատվում է սովետական Հայաստանում:

Վերջին անգամ 53 տարի առաջ էր Բենժամենը տեսել եղբորը: Լքել էր նրան առանց հրաժեշտի, մի օր կրկին հանդիպելու ակնկալիքով:

Վարագ լեռան գագաթին

Վարագ լեռ

Վարագ լեռ

Վան քաղաքն ու Վանա լիճը

Վան քաղաքն ու Վանա լիճը

Վարագ լեռան գագաթին

Վարագ լեռան գագաթին

Եվ հիմա նստած Վարագի գագաթին նայում եմ Վան քաղաքին ու Վանա լճին: Միգուցե մենք առաջին հայերն ենք 100 տարի անց ոտք դնում Վարագի գագաթին: Չգիտեմ: Նախնիներս երևի ամեն օր Վանից էին նայում Վարագին: Նրանց մտքով չէր կարող անցնել, որ մի օր Վանում հայեր չեն ապրելու և իրենց թոռները բարձրանալու են Վարագը ո՛չ թե որպես հովիվ կամ հայդուկ, այլ որպես լեռնագնաց: Բարձրանալու են Վարագ՝ պատմական հայրենիք գտնելու, լսածն ու կարդացածը համեմատելու, հարցերին պատասխաններ ստանալու և ավելի շատ հարցեր հավաքած գնալու են կրկին վերադառնալու սպասումով:

 

Կարդացեք նաև

Վարագ լեռը

Վարագա ճոխ գյոզալը

Տիգրան Շահբազյան, 2018

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները Հայկական լեռնաշխարհ ոչ թե Անատոլիա Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները: Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհիդաշտերը

Միջլեռնային գոգավորություններ

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում

Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ

Սևաժայռ լեռ

/in Մեր արշավները /by armeniangeographic

Սևաժայռ լեռը գտնվում է Սևաժայռ գյուղից 2 կմ հս-արմ.: Լեռը հեռվից գրավում է իր ժայռոտ ռելիեֆով և անմատչելի թվացող տեսքով:

Առաջին անգամ այս ժայռն իմ կողմից ուշադրության արժանացավ Վարդենիս լեռան վերելքի ճանապարհից:

Սևաժայռ

Սևաժայռը Վարդենիս լեռան լանջերից

Մտածեցինք լավ լեռ է երևում մի օր կարելի է գալ բարձրանալ: Հաջորդ անգամ այս լեռն ուշադրության արժանացավ Կալասար լեռան վերելքի ճանապարհից:

Սևաժայռը Կալասարից

Սևաժայռը Կալասարից

Այս սարի մասին ոչ մի տեղ ոչ մի տեղեկությույն չգտնելով որոշեցինք իրականացնել էքսպեդիցիոն արշավ: Ձեզ ենք ներկայացնում Սևաժայռի լուսանկարները: Գագաթից բացվում էր հիանալի տեսարան դեպի Սևաժայռ և Վարդահովիտ գյուղերը: Հեռվում երևում էր Վայոցսարը, Վարդենիսի լեռների գագաթները՝ Աստղոնքը, Սոխասարը, Սանդուխտասարը, Վարդենիսը և այլն:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Դավիթ Վարդանյանի և Տիգրան Շահբազյանի

Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ

Արշավներ Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Ամպասար

Ամպասար

Գոմբակ լեռ

Գոմբակ լեռ

Կայեն լեռ

Կայեն լեռ

Չախալաբերդ

Չախալաբերդ

Վիշապի կիրճ

Վիշապի կիրճ

Գեղամասարի ջրվեժներ

Գեղամասարի ջրվեժներ

Անձավաջրի կիրճ

Անձավաջրի կիրճ

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռ

Թաքնված կիրճ

Թաքնված կիրճ

Մթնաձորի կիրճ

Մթնաձորի կիրճ

Կենացսար լեռ

Կենացսար

/in Մեր արշավները /by armeniangeographic

Կենաց լեռներ

Երկարությունը՝ 50 կմ

Ամենաբարձր գագաթը՝ Կենացսար լեռ (2139 մ)

Լեռնաշղթան ձգվում է ՀՀ Տավուշի մարզում և Ադրբեջանում: Միափորի լեռների հս. ճյուղավորությունն է: Սկսվում է Միափորի լեռների Միափոր գագաթից և հս. ուղղությամբ ձգվում մինչև Կենացսարը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հս.-արլ.՝ հասնում Վարագաջուր գետի հովիտը: ՀՀ-ում երկարությունը 42 կմ է: Հանդիսանում է ջրբաժան Վարագաջուր և Տավուշ գետերի միջև: Լեռների արմ. և հվ. արլ. լանջերն անտառապատ են:

Կենացսար լեռ

Գտնվում է Տավուշի մարզում, Վարագաջուր գետի աջ կողմում, Գանձաքար գյուղից 8,5 կմ հվ.-արլ.: Լեռան լանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ և նոսր անտառներով, ցածրադիր մասերում՝ բոխու և հաճարենու անտառներով:

Կենացսար լեռ Կենացսար լեռ Կենացսար լեռ Կենացսար լեռ Կենացսար լեռ Կենացսար լեռ Կենացսար լեռ Կենացսար լեռ

Արշավներ Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Բերկրիի ջրվեժ

Բերկրիի ջրվեժ

/in Մեր արշավները /by armeniangeographic

Բերկրին պատմագիտական աշխատություններում հիշատակվում է Բարկիրի, Բերգրի, Պարկիրի։ Գտնվում է Վանա լճից հյուսիս-արևելք՝ Վան քաղաքից 90 կմ հեռավորության վրա: Բերկրիի ջրվեժը ունի մոտ 15 մետր բարձրություն։ Գտնվում է Բերկրի գետի վրա, որը սկիզբ է առնում Թոնդրակ լեռրից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ՝ անցնելով 65 կմ տարածություն, եւ թափվում Վանա լիճ:

Բերկրիի ջրվեժ Բերկրիի ջրվեժ Բերկրիի ջրվեժ

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները Հայկական լեռնաշխարհ ոչ թե Անատոլիա Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները: Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհիդաշտերը

Միջլեռնային գոգավորություններ

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները

Հայկական լեռնաշխարհի լճերը

Հայկական լեռնաշխարհի լճերը

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Հայկական լեռնաշխարհի կլիման

Հայկական լեռնաշխարհի կլիման

Նեմրութ

Հայկական լեռնաշխարհի Նեմրութները

Բարդող

Բարդող լեռ

Հաչա լեռ

Հաչա լեռ

Տողասար

Տողասար լեռ

Սաբալան լեռ

Սաբալան լեռ

Այծպտկունք լեռ

Այծպտկունք լեռ

Սեպուհ լեռ

Սեպուհ լեռ

Սուրբ Թովմաս վանք

Սուրբ Թովմաս վանքը

/in Մեր արշավները /by armeniangeographic

Հայկական լեռնաշխարհի լեռների կանչով տարված ուսումնասիրում էի թուրք լեռնագնացների վերելքները: Աչքովս ընկավ մի արշավախումբ, որը Վանա լճի ափով բարձրանում է դեպի լեռան լանջին գտնվող վանական համալիր ՝ Սուրբ Թովմաս վանք: Վանա լճի ափին եթե եկեղեցի կա ուրեմն հայկական է: Մեր արշավների նպատակը բնական հուշարձաններ բացահայտելն է, սակայն այս վանքի աշխարհագրական դիրքը չէր կարող մեզ անտարբեր թողնել: Վանական համալիրը այնպես ներդաշնակ էր Վանա լճի հետ, բնությունն ու ճարտարապետությունը այնքան հայկական էին, այնքան պատմական շունչ կար այդ տեսարանում, որ որոշեցի անպայման այս երթուղին էլ ավելացնել մեր ծրագրի մեջ:

Սուրբ Թովմաս վանք

Սուրբ Թովմաս վանք

Վարագ լեռան վերելքից հետո վրաններով գիշերեցինք Վանա լճի ափին: Մեր հաջորդ նպատակակետը Սասունն էր: «Դեռ ճամփա ունեինք պիտ հասնեինք Սասուն՝ Մարաթուկ լեռը մեզ էր ըսպասում»: Սասունի ճանապարհին անակնկալ ունեինք: Այդպես էի ներկայացրել բոլորին Սուրբ Թովմաս վանք այցելությունը: Իմ համար այս վանքն անակնկալ բացահայտում էր: Ինչպես նշեցի հատկապես սիրահարվել էի աշխարհագրական դիրքին և համոզված էի, որ մյուսների համար էլ անակնկալ է լինելու: Սուրբ Թովմասը գտնվում է Գանձակ (այժմ Ալթընսաչ) գյուղի մոտակայքում: Հենց մտանք գյուղ միանգամից կանգ առանք հայկական եկեղեցու մոտ: Մենք բոլորս առաջին անգամ էինք այստեղ, բայց հայերի մոտ կարծես բնազդ լինի բազմաթիվ շինություններից միանգամից տարբերել եկեղեցին: Եկեղեցին ախոռի վերածված կիսաքանդ մի շինություն էր, որի տանիքին կովեր էին արածում:

Գանձակ (այժմ Ալթընսաչ) գյուղ

Գանձակ (այժմ Ալթընսաչ) գյուղի հայկական եկեղեցին

Ճանապարի մյուս կողմում խաչքարի կտոր էր գցած: Մտածեցի, որ հավանաբար մի դարից ավել այդ քարի կտորը նույն տեղում է և ոչ մեկին չի հետաքրքրում: Քանի որ հարմար չի շինարարության մեջ օգտագործելու համար: Մտքերով տարված դուրս եկանք գյուղից և շարունակեցինք ճանապարհը Վանա լճի ափով: Բարձունքի վրա երևաց վանքը և բոլորը հասկացան ուր ենք գնում, բայց դեռ չգիտեին ինչ տեսարան է բացվում վերևից:

Վանա լճի թաքնված գանձը՝ Սուրբ Թովմաս վանք

Սուրբ Թովմաս վանք

Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ` վանքը կառուցվել է 10-11-րդ դարերում Մանուել ճարտարապետի կողմից: Եկեղեցու վրա առկա հայատառ գրության համաձայն` այն վերանորոգվել է 1581 թվականին, իսկ 1671-ին կառուցվել են վանքի շուրջ կանգնած պարիսպները: 1801 թվականին այն կրկին վերանորոգվում է: Վանքը գործել է մինչև 1915 թ.: Վանքից 100 մետր արևմուտք հայկական գերեզմանատունն է, որտեղ դեռևս պահպանվել են մեծ թվով նախշազարդ տապանաքարեր:

Սուրբ Թովմաս վանք

Սուրբ Թովմաս վանք

Այժմ վանքը հանձնված է բախտի քմահաճույքին և վերածված է ախոռի: Վանքից քիչ վերև բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սուրբ Թովմաս համալիրն ու Վանա լիճը: Գեղեցկությամբ հիացանք և հեռացանք տխրությամբ:

Տիգրան Շահբազյան

Լուսանկարները՝ Դավիթ Միրզոյանի և Տիգրան Շահբազյանի

Սուրբ Թովմաս վանք Սուրբ Թովմաս վանք Սուրբ Թովմաս վանք Սուրբ Թովմաս վանք Սուրբ Թովմաս վանք Սուրբ Թովմաս վանք Սուրբ Թովմաս վանք Սուրբ Թովմաս վանք Սուրբ Թովմաս վանք

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները Հայկական լեռնաշխարհ ոչ թե Անատոլիա Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները: Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհիդաշտերը

Միջլեռնային գոգավորություններ

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները

Հայկական լեռնաշխարհի լճերը

Հայկական լեռնաշխարհի լճերը

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Հայկական լեռնաշխարհի կլիման

Հայկական լեռնաշխարհի կլիման

Նեմրութ

Հայկական լեռնաշխարհի Նեմրութները

Բարդող

Բարդող լեռ

Հաչա լեռ

Հաչա լեռ

Տողասար

Տողասար լեռ

Սաբալան լեռ

Սաբալան լեռ

Այծպտկունք լեռ

Այծպտկունք լեռ

Սեպուհ լեռ

Սեպուհ լեռ

Կարճևանի ջրվեժ

Կարճևանի ջրվեժ

/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographic

Կարճևանի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կարճևան գյուղի մոտակայքում: Տեղացիները ջրվեժին Ծոր են անվանում:

Կարճևանի ջրվեժ - ArmGeo Կարճևանի ջրվեժ Կարճևանի ջրվեժ Կարճևանի ջրվեժ

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Ամպասար

Ամպասար

Գոմբակ լեռ

Գոմբակ լեռ

Կայեն լեռ

Կայեն լեռ

Չախալաբերդ

Չախալաբերդ

Վիշապի կիրճ

Վիշապի կիրճ

Գեղամասարի ջրվեժներ

Գեղամասարի ջրվեժներ

Անձավաջրի կիրճ

Անձավաջրի կիրճ

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռ

Թաքնված կիրճ

Թաքնված կիրճ

Մթնաձորի կիրճ

Մթնաձորի կիրճ

Վարդագույն կիրճ

Վարդագույն կիրճ

Էջ 72 / 102«‹7071727374›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

🏔️Մայիսի 10-ին բարձրանում ենք Դիմաց լեռ. միացի՜ր մ 🏔️Մայիսի 10-ին բարձրանում ենք Դիմաց լեռ. միացի՜ր մեզ
On May 10, we’re hiking to Mount Dimats. Join us!
📩Գարնցումների և հարցերի դեպքում կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել / For booking as well as for all the questions DM us or call 043 00 5165
Balahovit waterfall / #Hamshen Balahovit waterfall / #Hamshen
📌June 6–7 🥾Ascent to Mt. Khustup Length of the r 📌June 6–7
🥾Ascent to Mt. Khustup
Length of the route: 12 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 7։00 AM
Price: 37 000 AMD per person
📩For booking as well as for all questions DM us or call 043 00 5165
Մայիսի 10-ին գնում ենք Կալասար` վայելելու Թեքսարի Մայիսի 10-ին գնում ենք Կալասար` վայելելու Թեքսարի հրաշալի տեսարանները. միացի՜ր մեզ:
On May 10, we’re heading to Kalasar to enjoy the stunning views of Teqsar. Join us!
📩Գրանցման և հարցերի դեպքում կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել \ For booking as well as for all questions DM us or call 043 00 5165
From Verin Vachagan to the summit of Khustup — 200 From Verin Vachagan to the summit of Khustup — 2000m of pure challenge, strength, and determination.
Not an easy climb, but every step was worth it.
📸Sharing some moments from the journey
🥾Join our upcoming hikes 📍On Sunday - 10.05.26 A 🥾Join our upcoming hikes
📍On Sunday - 10.05.26
Ascent to Mt. Dimats
Length of the route: 18 km
Altitude gain: 1000 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 7:00 AM
Price: 9 500 AMD per person
————
📍On Sunday 10․05․26
Ascent to Mt. Kalasar 
Length of the route: 10 km
Altitude gain: 600 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30
Price: 9 500 AMD per person
————-
📍On Sunday 10․05․26
Three Hawks’ Trail
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9000 AMD per person
————
📍May 23-24
Ascent to Mt. Aramazd
Length of the route: 14 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 7:00 AM
Price: 35 000 AMD per person
—————
📍Մայիսի 27-31-ը
Ուղևուրություն դեպի Սվանեթ
————-
📍June 6–7
Ascent to Mt. Khustup
Length of the route: 12 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 7։00 AM
Price: 37 000 AMD per person
————-
📍Հուլիսի 10-12-ը
Վերելք Սիս 
————
📍Հուլիսի 16-19-ը
Վերելք Ջիլո 
———
📍July-September, 2026
Ascent to Mt. Ararat
📩For booking as well as for all the questions DM us or call 043 00 5165
Exploring the Hamshen yaylas. We enjoyed the most Exploring the Hamshen yaylas.
We enjoyed the most amazing views.
Մեր գործունեության շրջանակը վաղուց դուրս է եկել մի Մեր գործունեության շրջանակը վաղուց դուրս է եկել միայն Հայաստանի սահմաններից։ Մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ մարդը, սկսելով տեղական քայլարշավներից, աստիճանաբար անցնում է աշխարհի ամենահետաքրքիր երթուղիներին։
Այս հոդվածում մեր ամենահին և ամենահավատարիմ արշավականի՝ Նարեի անցած ճանապարհն է՝ իրական, առանց ավելորդ ռոմանտիկայի։ Կարծում ենք շատերին այն հոգեհարազատ կլինի։
Yesterday’s ascent to Mt. #Kalasar was something u Yesterday’s ascent to Mt. #Kalasar was something unreal.
Spring has arrived at the base, but winter is still holding onto the Teksar Mountains. That contrast between the fresh spring grass and the snowy peaks created an incredible backdrop throughout the entire hike.
The photos speak for themselves.
Follow on Instagram
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
Scroll to top