• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu

Հայաստանի ամենաբարձր լեռները

Հայաստանը լեռնային երկիր է և ունի լեռնագնացության և լեռնային տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ: Ներկայացնելով Հայաստանի լեռները նպատակ ունենք հետաքրքրություն առաջացնել դեպի Հայաստանի բնաշխարհը:

Հայաստանը լեռնային երկիր է և ունի լեռնագնացության և լեռնային տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ, սակայն Առանձնացված 20 լեռնագագաթների մեծ մասը հնարավոր չէ բարձրանալ, քանի որ գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին կամ սահմանամերձ գոտում։

Արագած (4090 մ)

Արագած

Արագած

Արագածը լեռնազանգված է Հայաստանի արևմուտքում, Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Արագածի անվան ծագումը պատմիչները կապում են Արա աստծո հետ, Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել է նախամարդու մշակույթի, ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ կանգնեցված հսկա վիշապներ, միջնադարյան ճարտարապետության հոյակապ կերտվածքներ:

Արագած

Արագած / Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Արագածը Հայկական լեռնաշխարհի չորրորդ և Հայաստանի ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ և Հարավայինը` 3887,8 մ:

Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան-կրկեսը: Արագածի գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերում լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:

Արագած

Արագած / Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Արագածի լավային քարերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ: Սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Ումրոյ, Լեսսսինգի և այլն:

Բնությունը արտասովոր գեղեցիկ է, գրավում է հովեկներին և զբոսաշրջիկներին: Հարավ-արևելյան լանջերին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթային սարավանդի վրա` Տիեզերական ճառագայթների հետազոտման բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում` խոշոր ջրամբարը: Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Իրենց ստեղծագործություններում Արագածը գովերգել են հայ պատմիչները, նկարիչները, բանաստեղծները, երաժիշտները (Ղ. Ալիշան, Կոմիտաս, Հ. Թումանյան, Ե. Չարենց, Մ. Սարյան, Ավ. Իսահակյան և այլն):

Կապուտջուղ (3906 մ)

Կապուտջուղը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին: Զանգեզուրի լեռների ամենաբարձր կետն է: Գտնվում է Քաջարանց գյուղից 9 կմ արևմուտք: Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը Հայաստանի տարածքում բարձրությամբ երկրորդն է Արագածից հետո: Լեռան լանջերը զառիթափ են, պատված ալպյան և մերձալպյան բուսականությամբ: Գագաթային մասերում պահպանվում են ձնաբծեր:

Կապուտջուղ լեռը

Կապուտջուղ լեռը / Լուսանկարն արված է Խուստուփի գագաթնամերձ հատվածից

Կապուտջուղ

Կապուտջուղ / Լուսնկարն արված է Արամազդ լեռան մերձգագաթային հատվածից

Կապուտջուղը սահմանամերձ լեռ է: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի արդյունքում լեռան վերելքները դադարեցին և մինչ օրս գագաթն անհասանելի է:

Գազանալեռ (3829 մ)

Գազանալեռը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների հարավային կատարային մասում, Գազանալճից հարավ-արևմուտք։ Լեռան արևելյան լանջերը լերկ են, արևմտյան լանջերը ծածկված են ալպիական բուսականությամբ։ Գազանալեռը կազմում է «Զանգեզուր» արգելավայրի մասը։

Սիսակապար (3826 մ)

Լեռնագագաթը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների կատարային մասում, Սիսիանի լեռնանցքից հյուսիս-արևմուտք, Բազմառի գյուղից 8-9 կմ հյուսիս-արևմուտք։

Փառական (3826 մ)

Լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին։ Զանգեզուրի լեռների հարավային մասում, Քաջարանց գյուղից 10 կմ հարավ-արևմուտք։ Լեռան լանջերը ծածկված են ալպյան բուսականությամբ։ Փառականը կազմում է «Զանգեզուր» արգելավայրի մասը։

Շիկաձոր (3753 մ)

Լեռնագագաթ ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների հվ․ կատարային մասում, Լիճք գյուղից 7,7 կմ արմ․։
Շիկաձորի հս-արլ․ լանջին է գտնվում Խուրջին լճակը։ Լեռան լանջերը զառիթափ են, ժայռոտ, ցածրադիր մասերը ծածկված են կիսաթփուտային բուսականությամբ։ Շիկաձորը կազմում է «Արևիք» ազգային պարկի մասը։

Ալուկ (3707 մ)

Լեռնագագաթ Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների հարավային մասում, Քաջարան քաղաքից 6 կմ հվ-արմ․։
Հս-արլ․ լանջից սկիզբ է առնում Ծաղկար գետի ձախ՝ Մականաջուր վտակը։ Լեռան ստորոտը ծածկված է լեռնային տափաստաններով, բարձրադիր մասերը ալպյան մարգագետիններով։ Կազմում է «Զանգեզուր» արգելավայրի մասը։

Եկեղյաց (3621 մ)

Լեռնագագաթ Սյունիքի մարզում, Պահակաձոր գետի աջ կողմում, Քաջարանց գյուղից 6,5 կմ հս-արև․։ Եղեղյացը Քաջարանի լեռների ամենաբարձր կետն է։ Լեռան լանջերը մասնատված են քարափներով և մանր ձորակերով, ծածկված քարակույտերով և ալպյան մարգագետնային բուսականությամբ։ Լեռը կազմում է «Զանգեզուր» արգելավայրի մասը։

Աժդահակ  (3597 մ)

Հրաբխային լեռ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Սևաբերդ գյուղից 12,7 կմ հվ-արլ․։ Աժդահակը Գեղամա լեռների ամենաբարձր կետն է։ Աժդահակի հս-արլ․ լանջից է սկիզբ առնում Գելոյիձոր գետի ձախ՝ Մեծ Ուրուր վտակը։ Լեռն ունի կոնաձև տեսք, խառնարանի խորությունը ՝40-50 մ, որտեղ առաջացել է լիճ։ Աժդահակը կազմված է գորշավուն խարամներից։ Լեռը տարվա մեծ մասը ձյունածածկ է, լանջերը լերկ են։

Հայաստանի լեռների օր

Աժդահակ

Ծղուկ (3584 մ)

Լեռնագագաթ ՀՀ Սյունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին,  Սյունիքի բարձրավանդակում, Ծղուկ լեռնազանգվածի հարավային մասում, Իշխանասար գյուղից 12,5 կմ հս-արլ․։ Լեռան արևմտյան լանջից է սկիզբ առնում Որոտանի ձախ՝ Ծղուկ վտակը։ Ծղուկի լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան մարգագետիններով։

Շեկ լեռ (3577 մ)

Լեռնագագաթ  ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին։ Զանգեզուրի լեռների հվ․ հատվածում։ Լիճք գյուղից 8,5 կմ հվ-արմ․։ Լեռան արևելյան լանջից են սկիզբ առնում Մեղրի գետի՝ Զվար և Բաղաքար վտակները։ Շեկ լեռան լանջերի ցածրադիր մասերը ծածկված են կիսաթփային բուսականությամբ։ Լեռը կազմում է «Արևիք» ազգային պարկի մասը։

Սևքար (3574 մ)

Լեռներ Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռներում, Պիրկի լեռների արլ․ ճյուղավորությունը։ Սկսվում են Սևքար գագաթից և արևելյան ուղղությամբ ձգվում մինչև Արաքս ու Մեղրի գետերի միախանման վայրը։ Երրկարությունը 5 կմ։ Ամենաբարձր կետը Սևքար լեռն է 1145 մ։

Ուղտասար (3563 մ)

Լեռնագագաթ ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների կատարային մասում, Գազանալճից հս․, Նոր Աստղաբերդ գյուղից 9,5 կմ արմ․։ Լեռան լանջերը զառիթափ են, մասնատված քարափներով, ցածրադիր մասերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Ուղտասարը կազմում է «Զանգեզուր» արգելավայրի մասը։

Խոչաքար (3559 մ) (Մեղրու լեռներ)

Մեծ Իշխանասար (3550 մ)

Իշխանասարը լեռնազանգված է ՀՀ Սյունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Նորավան գյուղից 10,5 կմ հս-արլ․։ Ամենաբարձր կետը Մեծ Իշխանասար լեռնագագաթն է։ Այն հսկա հրաբխային զանգվախ է, լանջերը զառիթափ ու կտրտված՝ ծածկված քարաբեկորային կուտակումներով որոնք բաժանվում են բազմաթիվ խորը ձորակների ու կիրճերի։ Լեռնազանգվածում պահպանվել են սառցապատման հետքերը։

Սպիտակասար (3556 մ)

Հրաբխային լեռ Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Գեղամա լեռների կատարային մասում, Ձորագյուղից 13 կմ արև․։ Լեռան արմ․ լանջից է սկիզբ առնում Գողթ գետի աջ՝ Ոսկեջուր վտակը, հվ․ լանջից՝ Շողվագ գետը և Արաքս գետի ձախ՝ Ազատ վտակը, իսկ հյուսիսային լանջից՝ Գավառագետի աջ վտակ՝ Գեղարքունիքը։ Սպիտակասարը կազմված է թթու լավաներից, դացիտներից, օբսիդիաններից։ Մերձալպյան և ալպյան մարգագետինները հանդես են գալիս համեմատաբար նեղ գոտիով, գագաթային շրջանում կան հավերժական ձյան բծեր։

Վարդենիս (3522 մ)

Լեռնավահան ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի և Ադրբեջանի սահմանագլխին։ Սկսվում է Հարավային Ծարասար գագաթից, արևմտյան ուղղությամբ ձգվում դեպի Վարդենիս գագաթը, ապա թեքվում հվ-արմ․ մինչև Մկնասարը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի արևմուտք, հասնում Գնդասար և հվ-արմ․ ուղղությամբ իջնում մինչև Թուխմանուկի լեռնանցքը։ Երկարությունը՝ 78 կմ։ Ջրաբաժան է Սևանի գոգավորության և Արփա գետի հովտի միջև։ Վարդենիսի լեռների հյուսիսային լանջերից է սկիզբ առնում Սևանիավազանի Արգիճի գետը։ Ամենաբարձր կետը՝ Վարդենիս լեռն է։

Քաջարանց (3403 մ)

Քաջարանցը լեռնագագաթ է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռներում, Քաջարանց գյուղից 4,5 կմ հվ-արմ․։ Լեռան հս-արլ․ լանջերը ծածկված են տափաստանային բուսականությամբ արևելյան լանջերը՝ թփուտներով և սաղարթավոր ծառերով։ Քաջարանցի լանջերը քարքարոտ են, ծածկված քարակույտերով, թփուտներով և տափաստանային խոտաբույսերով։

Նահապետ (3376 մ)

Նահապետը լեռնագագաթ է ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների կենտրոնական մասում, Գեղի գետի վերնագավառում, Նոր Աստղաբերդ գյուղից 8 կմ հս-արև․։ Լեռան լանջերը ծածկված են ալպյան և մերձալպյան բուսականությամբ։ Նահապետը կազմում է «Զանգեզուր» արգեավայրի մասը։

Գեղաքար (3348 մ)

Լեռնագագաթ Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռների արևմտյան մասում, Կիցք գյուղից 5,5 կմ հս-արմ․։ Գեղաքարի լանջեից են սկիզբ առնում Այրի գետը և նրա աջ՝ Կըշկոշտի վտակը, հյուսիսային լանջից՝ Որոտան գետի աջ վտակը Շենթաղը, իսկ հարավայինից՝ Կահուրդ գետի աջ վտակ Սարիձորը։ Լեռը բարձրադիր է, սրակատար, լանջերը ծածկված են քարտացրոններով և մերձալպյան ու ալպյան բուսականությամբ։ Գեղաքարը կազմում է «Զանգեզուրի» արգելավայրի մասը։

Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները

Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժները գտնվում են Սյունիքի մարզի Լիճք գյուղի տարածքով հոսող երկու` Զվարագետի եւ Մեղրի գետերի վրա: Զվարագետի վրա գտնվող մատչելի ջրվեժները չորսն են, գտնվում են իրարից փոքր հեռավորության վրա: Նույն գետի վրա գտնվող մյուս ջրվեժները համեմատաբար դժվարամատչելի են, սակայն իրենց գեղեցկությամբ չեն զիջում առաջիններին: Գյուղի միջով հոսող Մեղրի գետի վրա գտնվող ջրվեժների ստույգ քանակը դժվար է ասել: Մի քանի տասնյակի հասնող ջրվեժները սկսվում են գյուղից 2 կմ դեպի հյուսիս գտնվող ջրվեժների կասկադով եւ ձգվելով ողջ կիրճով ավարտվում անտառի վերջում:

Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները

Լիճքի ջրվեժներ – Մեղրիի հրաշալիքները / Լուսանկարը՝ Սիփան Գրիգորյանի

Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները

Լիճքի ջրվեժներ – Մեղրիի հրաշալիքները / Լուսանկարը՝ Սիփան Գրիգորյանի

Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի

Մեր արշավները ընթացքում արված լուսանկարները

Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ
Լիճքի ջրվեժներ
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - ArmGeo
Լիճքի ջրվեժներ - ArmGeo

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շիկալիճ լեռ

Շիկալիճ լեռ

Քարհանքի լեռներ

Երկարությունը՝ 14 կմ

Ամենաբարձր գագաթը՝ Շիկալիճ լեռ (2402 մ)

Կոորդինատները՝ 40°51’54.79,  44°31’30.64

Լեռնաշղթան գտնվում է Լոռու մարզում: Հանդիսանում է Բազումի լեռների հվ.-արլ. ճյուղավորությունը: Սկսվում են Բազումի լեռների Շատեր գագաթից և հվ.-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Շիկալիճ գագաթը, որտեղից, փոխելով ուղղությունը դեպի հս.-արլ., իջնում Գայլաձորի կիրճը: Ջրբաժան է Փամբակ գետի և նրա ձախ վտակ Վահագնի միջև: Լեռների հս.-արլ. և հվ.-արլ. լանջերն անտառապատ են:

Շիկալիճ լեռ

Շիկալիճ լեռը գտնվում է Լոռու մարզում, Քարաբերդ գյուղից 2,5 կմ հս.: Գագաթը ժայռոտ է: Գագաթից երևում է Վանաձոր քաղաքը:

Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի և Անի Սարգսյանի

Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
ArmGeo - Շիկալիճ լեռ
ArmGeo - Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռ - ArmGeo
Շիկալիճ լեռ - ArmGeo

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Վերելք Արտոս լեռ

Արտոս լեռ

Արտոս լեռը` գտնվում է Հայկական Տավրոս լեռնային համակարգում: Բարձրությունը 3550 մետր է: Լանջերը ծածկված են լեռնատափաստանային և ենթաալպյան բուսականությամբ։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Գյավաշ բնակավայրը (նախկին Ոստան), Սիփան լեռը, Վանա լիճը և նրա կղզիները՝ Աղթամար և Առտեր:

Վանա լիճն ու Աղթամար կղզին

Վանա լիճն ու Աղթամար կղզին

Առասպելներ

Ասում են` Տավրոսի եղջյուրներից մեկը Արտոսն է, մյուսը Առնոսը: Ասում են նաև` երբ նոյան տապանը հասնում է Արտոս լեռանը` նահապետն արտասվում է, և դրա համար լեռը կոչվում է Արտոս:

Արտոսի լանջերին է գտնվում Չարահան Ս. Նշան վանքը, որտեղ ամփոփված է Եղիշե մատենագրի նշխարները: Ավանդության համաձայն՝ Եղիշեն Արտոս լեռան վրա ճգնելիս վախճանվում է, և հովիվները նրա մարմինը լեռան լանջին են թաղում, իսկ գլուխը տանում են Մոքս և թաղում Ս. Զորավանքում:

Շահպաղի կարմիր ավետարանը

Արտոսի մոտ մի գյուղ կար Շահպաղ անունով: Օրերից մի օր շահպաղցի մի աղջիկ երազում տեսնում է կարմրազգեստ մի կին, որը կարմիր ձիու վրա նստած, շիկակարմիր ճիպոտը ձեռքին մոտենում է աղջկան և մատնացույց անելով Արտոս լեռան ստորոտը ասում է, որ այնտեղ ավետարան կա պահված:

Կարմիր հուրին պատվիրում է աղջկան հանել ավետարանը և սերնդեսերունդ փոխանցելով պահել այն իրենց տանը:

Աղջկա եղբայրը գնում է Արտոսի ստորոտ ավետարանը որոնելու: Այնտեղ ավերակ տուն է գտնում, տան անկյունում տեսնում է կարմիր աքաղաղ որը մեն-մենակ, առանց հավերի, բարձրաձայն կանչելով քուջուջ է անում:

Տղան սա համարում է աստվածային նախանշան և փորում է աքաղաղի քուջուջ արած տեղը: Կարմիր կճուճի մեջ գտնում է մագաղաթյա մի ավետարան: Ավետարանը բերում և պահում է իրենց տան կարմիր ակղի մեջ և ավետարանի դեմը ձիթե կանթեղ է վառում: Այդ օրվանից նրանց տունը դառնում է ուխտատեղի՝ զորավոր Կարմիր ավետարանի ուխտատեղին:

Որոշ ժամանակ անց, վանի առաջնորդը Ավետարանը տեղափոխում է Վանի Ս. Նշան եկեղեցի:  Շահպաղցիներին դուր չի գալիս այս արարքը և նրանց բողոքով Կարմիր Ավետարանը կրկին տեղափոխվում է իրենց գյուղ, սակայն այս անգամ դրվում է գյուղի եկեղեցու մեջ:

1915-ին Շահպաղի հայերը մասնակցել են Վանի ինքնապաշտպանական կռիվներին և ստիպված գաղթել են դեպի Արևելյան Հայաստան, սակայն մեծ մասը ճամփին զոհվել է…

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Սիփան Գրիգորյանի

Տեսանյութը՝ Սիփան Գրիգորյանի

Արտոս լեռը Աղթամար կղզուց
Արտոս լեռը Աղթամար կղզուց
Վարագ լեռը Արտոսից
Վարագ լեռը Արտոսից
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վանա լիճն ու Աղթամար կղզին
Վանա լիճն ու Աղթամար կղզին
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ - ArmGeo
Վերելք Արտոս լեռ - ArmGeo
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Արշավ Վրաստանում

Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում

2019 թ.-ի հուլիսի 13-17-ը (5 օր, 4 գիշեր)

Առաջարկում ենք յուրօրինակ ճանապարհորդություն Վրաստանի պատմական Խեվի շրջանում:

Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում

Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում

Ճանարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատներում:

Եթե հետաքրքրեց ուրեմն ծանոթացեք մանրամասներին:

Օր 1: Երևան – Թբիլիսի – Ստեփանծմինդա

Վաղ առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Ստեփանծմինդա գյուղաքաղաք (նախկին Կազբեգի): Ստեփանծմինդան գտնվում է Թերեք գետի աջ ափին՝ Կազբեկ լեռան փեշերին: Գյուղի դիրքն ինքնին գեղատեսիլ է: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1750 մ:

Ստեփանծմինդա

Ստեփանծմինդա գյուղն ու Կազբեկ լեռը

Օր 2: Գերգեթի վանք և Կազբեկի դիտակետ

Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Կազբեկի լանջին գտնվող Գերգեթի վանք և կշարունակենք ճանապարհը դեպի այն կետը (2940 մ), որտեղից Կազբեկ լեռը հայտնվում է ափի մեջ: Այստեղից կտեսնենք Կազբեկն իր ողջ վեհությամբ:

Գերգեթի վանք

Գերգեթի վանք

Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում
Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում
Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում
Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում
Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում
Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում

Երթուղու երկարությունը՝ 16 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ

Օր 3: Գվելեթի Ջրվեժ

Երկար ճանապարհից ու հագեցած արշավից հետո երրորդ օրը կլինի թեթև արշավ և զբոսանք Ստեփանծմինդայում: Նախաճաշից հետո կուղևորվենք Թերեկի ձախ ափին գտնվող Դարյալի կիրճ և կիրականացնենք արշավ դեպի Գվելեթի ջրվեժ:

Գվելեթի ջրվեժ
Գվելեթի ջրվեժ
Գվելեթի ջրվեժ
Գվելեթի ջրվեժ

Օր 4: Չաուխիի լեռնանցք

Վաղ առավոտյան ուղևորվում ենք փոքրիկ գյուղ, որտեղ հնարավոր է հասնել միայն ամենագնաց մեքենաներով: Սկսում ենք արշավ Վրաստանի ամենագեղատեսիլ լեռներից մեկի՝ Չաուխիի լանջերով: Այս երթուղին հնարավորինս մոտենում է Չաուխի լեռանը: Սա այն վայրն է, որտեղից երևում է Չաուխի լեռն իր ողջ վեհությամբ: Լեռնանցքը գտնվում է 3300 մետր բարձրության վրա և այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Կովկասյան լեռներն ու Չաուխիի հովիտը:

Չաուխիի լեռնանցք

Չաուխիի լեռնանցք

Չաուխիի լեռնանցք
Չաուխիի լեռնանցք
Չաուխիի լեռնանցք
Չաուխիի լեռնանցք

Երթուղու երկարությունը՝ 17 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ

Օր 5: Վերադարձ

Վերադառնում ենք Երևան: Ճանապարհին կունենանք կանգառ Թբիլիսիում: Կզբոսնենք քաղաքով:

Արժեք  

290$  /համարժեք դրամ/

 Գիշերակաց

Բոլոր գիշերակացները լինելու են հյուրատներում

Տրանսպորտ

Mitsubishi Delica մակնիշի ամենագնաց մեքենա

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտ

Ուղեկցորդի ծառայություն

Գիշերակաց հյուրատանը

 

Արժեքի մեջ ներառված չէ

Ճանապարհորդության արժեքի մեջ միայն սնունդը ներառված չէ: Հյուրատանը կարող ենք օգտվել խոհանոցից և պատրաստել մեր ուզածը (բնակավայրերում կան և՛ խանութներ, և՛ արագ սննդի կետեր մատչելի գներով, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է)

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին 

 

Մշո Առաքելոց

Մշո Առաքելոց

Մշո Սուրբ Առաքելոցը միջնադարյան հայկական վանքային համալիր է: Կոչվել է նաև Տիրինկատարի կամ Ծիրնկատարի վանք, քանի որ գտնվում է համանուն լեռան լանջին: Գտնվում է պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։

Առաքելոց վանքի կռիվը

Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը կապված է Մշո Առաքելոց վանքի հետ։ 1901 թ.-ի նոյեմբերի սկզբին զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը 25-27 հայդուկային խմբով պաշարվում են վանքում, նպատակ ունենալով գրավել օտարեկրացիների ուշադրությունը։ Մի քանի օր պայքարից հետո հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։

Հայ մեծերի գերեզմաններ

Մշո առաքելոց վանքի տարածքում են թաղված Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Ասողիկը և Ղազար Փարպեցին:

Լուսանկարները՝ Դավիթ Միրզոյանի, Գևորգ Հարոյանի և Տիգրան Շահբազյանի

Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց - ArmGeo
Մշո Առաքելոց - ArmGeo
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց
Մշո Առաքելոց

Հայկական լեռնաշխարհ

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Ապակեքար լեռ

Ապակեքար լեռ կամ Աբեղաքար անունով հայտնի լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Հաղարծին և Հովք գյուղերի միջև: Բարձրությունը՝ 1651 մետր է:

Հովք գյուղից մի տպավորիչ լեռ է երևում, որը երբևէ տեսնողին անտարբեր չի թողնի: Տեղացիներն այդ հեռվից նշմարվող լեռը անվանում են Աբեղաքար: Լեռան մասին դժվար է տեղեկություններ գտնելը, քանի որ լեռը հայտնի չէ լեռնագնացների շրջանում: Ապակեքար լեռը գտնվում է Դիլիջան Ազգային Պարկի տարածքում:

Դիլիջան Ազգայի Պարկ

Զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Բովաքարի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։

 

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
Ապակեքար լեռ
Ապակեքար լեռ
Ապակեքար լեռ
Ապակեքար լեռ
Ապակեքար լեռ
Ապակեքար լեռ
ArmGeo - Ապակեքար լեռ
ArmGeo - Ապակեքար լեռ
Ապակեքար լեռ - ArmGeo
Ապակեքար լեռ - ArmGeo
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ

Մարաթուկ լեռ

Մարութա սարը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Սասուն գավառում: Եղել է սասունցիների սիրած և պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ։ Լեռան գագաթին՝ 2967 մ բարձրության վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։

Ծովասար լեռ

Մարաթուկը լեռը Ծովասարից

2018 թ.-ի հունիսի 1-ին իրականացրեցինք վերելք Մարաթուկ լեռ: Ստորև կարող եք ծանոթանալ մեր վերելքի տեսանյութին և լուսանկարներին:

Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի

Լուսանկարները՝ Գևորգ Հարոյանի, Դավիթ Միրզոյանի և Տիգրան Շահբազյանի

Delica Armenia
Delica Armenia
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ
Մարաթուկ լեռ
Մարաթուկ լեռ
Մարաթուկ լեռ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ
Մարաթուկ լեռ - Մարութա սար - Սասունի լեռներ

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

Delica Armenia

Արտաճանապարհային արշավներ Հայաստանում

Մենք կազմակերպում ենք անհատական արշավներ և արտաճանապարհային արշավներ Հայաստանում, Վրաստանում և Արևմտյան Հայաստանում:

Delica

Delica

Mitsubishi Delica մակնիշի մեքենաները մրցակից չունեցող արտաճանապարհային մինիվեններ են. որոնք աչքի են ընկնում իրենց հզորությամբ և հարմարավետությամբ: Այս մեքենայի գլխավոր առանձնահատկությունը արտաճանապարհային հատկություններն են և նստատեղերի քանակը:

Mitsubishi Delica

Mitsubishi Delica

Բացի վարորդից Delica մակնիշի մեքենայով կարող են հարմարավետ ճանապարհորդել 6 ուղևոր: Բոլոր մեծ ու ծանր իրերը դրվում են մեքենայի տանիքի բեռնախցիկին:

Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia
Delica Armenia

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Վարագավանքի մոտ

Վարագա ճոխ գյոզալը

Ինչպես բոլոր քրդական գյուղերում, այնպես էլ այստեղ՝ Վարագավանքի մոտ, դեպի մեզ վազեցին գյուղի երեխաները: Նրանց ոչ թե ուրախացնում է զբոսաշրջիկների ներկայությունն իրենց գյուղում և ոչ էլ հյուրասիրության դրսևորում է այս ուրախությունը, ընդամենը ուզվորի ու գողի հոգեբանությամբ մեծացող սերունդ է: Այս «փեշակը» փոխանցվում է պապերից: Խնդրել, ուզել, շողոքորթել, գողանալ: Քրդական բնակավայրերում զբոսաշրջիկ տեսնող երեխաները ձեռքերը պարզում են մի կոպեկ ստանալու ակնկալիքով: Նրանք դա չեն անում, որովհետև սոված են, այլ որովհետև ընդունված բան է ուրիշի ունեցածին տիրանալը: Նրանց ուղղորդող մեծերը երբեմն անձամբ էին երեխայի ձեռքը բռնած վազում դեպ մեզ՝ լուսանկարվելու և վերջում փող ուզելու: Նրանց համար աշխարհը բաժանվում է 3 ազգության, դա քուրդն է, թուրքն է ու օտարը, սակայն օտարի մեջ կա մեկը, որի մասին նրանք գրեթե ոչինչ չգիտեն, թե չէ օտարն էլ իր հերթին կբաժանեն 2 մասի՝ հայեր և մյուսներ: Նրանք կիմանային, որ մյուսներից կարելի է մուրալ, մյուսներից ուզել, շողոքորթել, իսկ հային կամ սիրել է պետք կամ ատել, բայց անտարբեր պետք չէ մնալ, որովհետև ապրում ես հայի պատմության վրա «անմեղսունակ քրդի լամուկ»: Հայը չի եկել քո գյուղի գոմի վերածված «քիլիսե»-ն նկարելու, հայն իր մեջ կռիվ ունի, հարցեր ունի անթիվ, որոնցով գալիս է քո գյուղ, բայց ավելի շատ հարցեր հավաքած հետ է դառնում:

Վարագավանքի մոտ

Վարագավանքի մոտ

Ու երբ ինչպես բոլոր քրդական գյուղերում, այնպես էլ այստեղ՝ Վարագավանքի մոտ, դեպի մեզ վազեցին գյուղի երեխաները, ես բացեցի Սամվել Կարապետյանի «Եղեռն եղեռնից հետո» գիրքը, ցույց տվեցի վանքի հին լուսանկարը և նայելով նրանց անմեղ աչքերին հարցրի․
– գյոզա՞լ
– ճոխ գյոզալ
Պատասխանեցին երեխաները, մանկական հետաքրքրությամբ նայեցին գիրքը, փայլող աչքերով նայեցին մեր գրպաններին, նրանց ուշքն ու միտքը մի բան թռցնելն ու մի փարա ստանալն էր:

Հ.Գ. Ով գիտի, մեկ էլ տեսար մի օր մի քուրդ գիտնական գրի իր հուշերում, որ հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվեց այն օրից, երբ Վարագա սարից իրենց գյուղ իջան մի խումբ լեռնագնացներ, որոնցից մեկի ձեռքին գիրք կար:

Տիգրան Շահբազյան

Վարագավանքը մեր օրերում

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանքի պատմությունը

Վարագավանքը գտնվում է պատմական Հայաստանի Վասպուրական նահագնում: Կառուցվել է 7-րդ դարում։ Գտնվում է Վան քաղաքից հարավ-արևելք, Վարագա լեռան արևմտյան լանջին։

1856 թվականին Վարագա վանքի վանահայրությունը ստանձնել է Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): Վարագավանքում Խրիմյանը մնացել է մինչև 1862 թվականը, երբ տեղափոխվել է Մշո Սուրբ կարապետ:  1857 թ-ին հիմնադրել է Վարագավանքի հոգևոր ժառանգավորաց վարժարանը, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը:

Վարագավանք

Վարագավանք

Վարագավանքի վարժարանը եղել Է նոր տիպի դպրոց. Վանում առաջինը այստեղ են աշակերտներին տրամադրվել սեղաններ, գրատախտակ, քարտեզներ ու բնագիտական նկարներ, վերացվել էր մարմնական պատիժը: Դասավանդել են արտասահմանում կրթված մտավորականներ Մ. Արտամետցյանը, Մ. Փափազյանը, Մ. Գալպակչյանը, Մ. Ռուբենյանը, Ն. Փիրղալամյանը և ուրիշներ։ Ծրագրային առարկաներ են եղել սրբազան պատմությունը, աստվածաբանությունը, եկեղեցական երաժշտությունը, ճարտասանությունը, քերականությունը, աշխարհագրությունը, ազգային պատմությունը և այլն։ Վասպուրականում առաջին անգամ այստեղ է դասավանդվել հայրենագիտություն առարկան, որի նպատակն էր նաև հետազոտել հայրենի բնությունը, պատմական հուշարձաններն ու բանահյուսությունը։ Այդ հետազոտությունների արդյունքներն ընդհանրացվել են առարկայի ուսուցիչ Խ. Խրիմյանի 1883-ին հրատարակված «Հայրենագիտություն» 3 մասից բաղկացած գրքում։ 1862-ին դպրոցը տվել է առաջին շրջանավարտները։ Ժառանգավորացն ունեցել է գրադարան, թանգարան, տպարան, որտեղ տպագրվել է նաև «Արծվի Վասպուրական»-ը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները Հայկական լեռնաշխարհ ոչ թե Անատոլիա Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները: Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհիդաշտերը

Միջլեռնային գոգավորություններ

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում

Էջ 74 / 105«‹7273747576›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top