ՀՀ տարածքում առավել տարածված են քարանյութերը: Հայտնաբերված քարանյութերից առավել կարևորները՝ տուֆերը, բազալտները, անդեզիտները, պեմզան, պեռլիտը, հրաբխային խարամը, մարմարը, գրանիտները, կրաքարերը, բենտոնիտները, հրակայուն կավերն են:
Քարանյութերից տնտեսական նշանակության տեսակետից մինչ այժմ առաջին տեղը պատկանում է տուֆաքարերին: Ֆիզիկական, պետրոգրաֆիական և այլ հատկանիշներից ելնելով ՀՀ-ի տարածքում հանդիպող տուֆերը բաժանվում են 5 տեսակի՝ Արթիկի, Երևանյան, Անիական, Բյուրականի և ֆելզիտային :
Արթիկի տիպի տուֆերի հանքավայրերից են Արթիկի, Տուֆաշենի, Կաթնաղբյուրի, մարալիկի, Սառնաղբյուրի հանքավայրերը:
Անիական տիպի տուֆեր կան Անիպեմզայի, Հայկաձորի հանքավայրերում:
Երևանյան տիպի տուֆեր կան Անիի, Երնջատափի, Ալագյազի, Ապարանի, Վահրամաբերդի և այլ հանքավայրերում:
Բյուրականի տիպի տուֆեր կան Ագարակի, Աշտարակի, Բյուրականի, Օշականի, Աղավնատան և այլ հանքավայրերում:
Ֆելզիտային տիպի տուֆերով հայտնի են՝ Մեծավանի, Տաշիրի, Նորատուսի, Մարտիրոսի, Այգեձորի, Կարմիրաղբյուրի և այլ հանքավայրերը:
Տնտեսական խոշոր նշանակություն ունեն նաև բազալտները և դրա խմբն պատկանող մյուս ապարները՝ անդեզիտները, անդեզիտաբազալտները: Տուֆաքարերի համեմատ բազալտներն ավելի ամուր են, դիմացկուն, համեմատաբար դժվար մշակվող քարանյութեր են: Որպես կարծր ու դիմացկուն շինանյութ բազալտները կիրառվում են կամուրջների, հիդրոտեխնիկական և այլ բարդ կառույցներում, օգտագործվում են քանդակագործության և հուշարձանների կառուցման գործում: Բազալտները մանրացված վիճակում՝ որպես խիճ, օգտագործվում են բարձրորակ բետոնի արտադրության համար:
Անդեզիտները և անդեզիտաբազալտները բազալտներից տարբերվում են թեթևությամբ, ծակոտկենությամբ և բարձր թթվայնությամբ: Նշանավոր հանքավայրերից են Անիի, Արզնու, Կապուտանի, Վանաձորի, Խնձորուտի հանքավայրերը:
ՀՀ-ի քարանյութերի շարքում են նաև մարմարները: Մարմարը բարձրորակ դեկորատիվ նյութ է, օգտագործվում է շենքերի ներքին և արտաքին հարդարման համար: Մարմարի հանքավայրեր են հայտնաբերվել՝ Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերում: Այժմ գործնական նշանակություն ունեն՝ Արարատի, Ենոքավանի, Իջևանի, Աղվերանի հանքավայրերը:
Յուրահատուկ է Խոր Վիրապի հանքավայրի մարմարը, որն ունի սև գույն՝ սպիտակ և դեղին երանգներով: Շինանյութերի համակարգում յուրահատուկ է Մարմարաշենի օնիքսանման մարմարը, որն ունի սպիտակավուն, ոսկյա, դեղին, կանաչավուն և այլ երանգներ:
ՀՀ տարածքում կան նաև գրանիտի խոշոր պաշարներ, որոնց հանքավայրերը գտնվաում են նախկին Գուգարքի, Նոյեմբերյանի, Մեղրու, Կապանի, Սիսիանի, Հրազդանի, Թումանյանի տարածաշրջանում: Գրանիտն օգտագործվում է շինարարության մեջ, օրինակ՝ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի շենքը կառուցված է Փամբակի գրանիտով:
ՀՀ տարածքը հարուստ է հրաբխային ծագում ունեցող թեթև լցանյութերի՝ հրաբխային խարամների, պեմզայի, պեռլիտների պաշարներով:
Հրաբխային խարամները բնական, թեթև, ծակոտկեն ապարներ են, ունեն կարմիր, սև գույներ, իրենց բազմաթիվ երանգներով: Նշանավոր հանքավայրերից են՝ Կարմրաշենի հանքավայրը, Քարահունջի, Շինուհայրի, Գավառի, Լճաշենի, Պեմզաշենի հանքավայրերը:
Պեմզան հրաբխային ժայթքման արդյունք է: Բնական վիճակում այն լինում է մանր ավազի ու ավելի խոշոր կտորնորի ձևով: Խոշոր հանքավայրերն են՝ Անիի և Պեմզաշենի հանքավայրերը: ՀՀ տարածքում ավելի խոշոր պաշարներ ունի լիթոիդային պեմզաները՝ որոնք պեռլիտների տեսակներ են՝ ավելի ծակոտկեն են, ավելի կարծր ու ամուր:
Պեռլիտները կազմված են այսպես կոչված հրաբխային ապակուց: Պաշարներով և դրանց որակով ՀՀ-ն եզակի դեր ունի: Պեռլիտի հիմնական պաշարները գտնվում են Աբովյան-Հրազդան հանգույցում, Արագածի լեռնալանջերին: Պեռլիտի հանքավայրերում կան նաև օբսիդիանի պաշարներ:
ՀՀ տարածքում կան բենտոնիտների և դիատոմիտների խոշոր պաշարներ: Բենտոնիտների խոշոր պաշարներ կան Սարիգյուղի մոտ:
Հանրապետության տարբեր հատվածներում հայտնաբերված են նաև իսլանդական շպատի, կվարցի, ազբեստի երևակումներ: Գործնական տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում քարաղի խոշոր պաշարները: Առավել հանրահայտը Երևանի և նրա շրջակայքում գտնվող բարձրորակ կերակրի աղի պաշարներն են:
Կարծիքներ
/in Կարծիքներ /by armeniangeographicԴասեր Շատաևից
/in Բլոգ /by armeniangeographicՎլադիմիր Շատաևին հանդիպեցի Կազբեկի մետեոկայանի մոտ: Սա մեր առաջին հանդիպումը չէր: Առաջին անգամ նրան հանդիպել էի Մոսկվայում՝ Եվրասիական ալպինիզմի և ժայռամագլցման կոնֆերանսի ժամանակ: Երկու օր իրար հետ նստել ենք մի սեղանի շուրջ, դա արդեն մեծ պատիվ էր ինձ համար, վերջում էլ իր գրած գիրքը ստորագրեց ու նվիրեց ինձ: Այդ ժամանակ մտածեցի, որ թոռներիս պատմելու բան կունենամ:
Վերելք Կազբեկ
2016-ի օգոստոսի 4-ին բարձրացանք Կազբեկի մետեոկայան: Սա այն վայրն էր, որտեղ պետք է գիշերեինք: Դրսում կանգնած զրուցում էինք, երբ նկատեցի, որ հեռվում կանգնած տարեց մարդը ծանոթ է: Միանգամից չճանաչեցի, բայց հենց համոզվեցի, որ ինքն է՝ արագ քայլերով մոտեցա: Մի քիչ զրուցեցինք: Փորձառու մարդկանց հետ թեկուզ մի քանի րոպե զրույցից կարող ես դասեր քաղել: Երկու դաս Շատաևից, որոնց մասին ուզում եմ կիսվել ընթերցողի հետ:
Նույն գիշերը ինքն էլ էր մեր պես պատրաստվում գագաթ գնալ: Ճանապարհին իրար չտեսանք: Գագաթ հասնելուց հետո բոլորը նկարվում ու արագ իջնում էին, եղանակը անբարենպաստ էր վայելելու համար: Մենք էլ նկարվեցինք, մի փոքր ուշքի եկանք ու Շատաևը հասավ գագաթ: Մտածեցի ուրեմն ճակատագիր է, մի հատ պետք է գագաթին էլ նկարվենք, որ թոռներիս ցույց տալու բան ունենամ :)
Վլադիմի Շատաև – ԽՍՀՄ ալպինիզմի հավաքականի գլխավոր մարզիչ: Այնուհետև Ռուսաստանի ալպինիզմի հավաքականի գլխավոր մարզիչ: Բարձրացել է Էվերեստ, Շիշապանգմա, Անապուռնա, Կոմունիզմի պիկ, Մակ-Կինլի և այլ գագաթներ:
Շատաևի կինը նույնպես ալպինիստ էր: Մահացել է Լենինի պիկից իջնելու ճանապարհին: Նա այն 8 հոգանոց կանանց խմբի ղեկավարն էր, որը մնաց ձնաբքի մեջ:
Գագաթին խնձոր կերեք
Գագաթին մոտեցա, շնորհավորեցի: Շոկոլադ առաջարկեցի, հրաժարվեց: Հանեց խնձորն ու սկսեց ուտել: Նկարվելու ժամանակ էլ խնձորը պահեց օբյեկտիվի դիմաց: Կարծում եմ դա երրորդ դասն էր: Գագաթին խնձոր կերեք:
Այս պահին Վլադիմիր Շատաևը 79 տարեկան է:
Կազբեկի գագաթին
Տիգրան Շահբազյան
Օգոստոս,2016
Կարդացեք նաև՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում
Զորաց քարեր
Աղձքի դամբարան
Կտուց կղզի
Կենդանիների պաշտամունքը Հայաստանում
Սելավապահ
Ոսկեպարի հուշարձանները
Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Մելիք Թանգու կամուրջ
Քարահանի (Կիրանցի) կիրճ
/in Մեր արշավները /by armeniangeographicԿիրանց գետը սկիզբ է առնում Գուգարաց լեռների արլ. լանջերից և թափվում Բերքաբերի ջրամբար: Երկարությունը` 31 կմ:
Գետի վրա է գտնվում Սրանոց կամուրջը՝ մոտ 10 մ կամարի բացվածքով և 2 մ անցուղով: Կամուրջը դիմացել է ժամանակի ավերածություններին և հիմա էլ կանգուն է: Կամրջի վրայով ճանապարհը անցել է դեպի գետակի աջ ափը, հասնելով կամուրջից ոչ հեռու բնակավայրը, որի ավերակներն են այժմ մնացել: Կամուրջն ամենայն հավանականությամբ կառուցվել է XII—XIII դդ. Առաքելոց վանքի և նրանից ոչ հեռու գտնվող բնակավայրերի հետ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Շահան Ջեբեջյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Հայաստանի ոչ մետաղային օգտակար հանածոները
/in Օգտակար հանածոներ /by armeniangeographicՀՀ տարածքում առավել տարածված են քարանյութերը: Հայտնաբերված քարանյութերից առավել կարևորները՝ տուֆերը, բազալտները, անդեզիտները, պեմզան, պեռլիտը, հրաբխային խարամը, մարմարը, գրանիտները, կրաքարերը, բենտոնիտները, հրակայուն կավերն են:
Քարանյութերից տնտեսական նշանակության տեսակետից մինչ այժմ առաջին տեղը պատկանում է տուֆաքարերին: Ֆիզիկական, պետրոգրաֆիական և այլ հատկանիշներից ելնելով ՀՀ-ի տարածքում հանդիպող տուֆերը բաժանվում են 5 տեսակի՝ Արթիկի, Երևանյան, Անիական, Բյուրականի և ֆելզիտային :
Արթիկի տիպի տուֆերի հանքավայրերից են Արթիկի, Տուֆաշենի, Կաթնաղբյուրի, մարալիկի, Սառնաղբյուրի հանքավայրերը:
Անիական տիպի տուֆեր կան Անիպեմզայի, Հայկաձորի հանքավայրերում:
Երևանյան տիպի տուֆեր կան Անիի, Երնջատափի, Ալագյազի, Ապարանի, Վահրամաբերդի և այլ հանքավայրերում:
Բյուրականի տիպի տուֆեր կան Ագարակի, Աշտարակի, Բյուրականի, Օշականի, Աղավնատան և այլ հանքավայրերում:
Ֆելզիտային տիպի տուֆերով հայտնի են՝ Մեծավանի, Տաշիրի, Նորատուսի, Մարտիրոսի, Այգեձորի, Կարմիրաղբյուրի և այլ հանքավայրերը:
Տնտեսական խոշոր նշանակություն ունեն նաև բազալտները և դրա խմբն պատկանող մյուս ապարները՝ անդեզիտները, անդեզիտաբազալտները: Տուֆաքարերի համեմատ բազալտներն ավելի ամուր են, դիմացկուն, համեմատաբար դժվար մշակվող քարանյութեր են: Որպես կարծր ու դիմացկուն շինանյութ բազալտները կիրառվում են կամուրջների, հիդրոտեխնիկական և այլ բարդ կառույցներում, օգտագործվում են քանդակագործության և հուշարձանների կառուցման գործում: Բազալտները մանրացված վիճակում՝ որպես խիճ, օգտագործվում են բարձրորակ բետոնի արտադրության համար:
Անդեզիտները և անդեզիտաբազալտները բազալտներից տարբերվում են թեթևությամբ, ծակոտկենությամբ և բարձր թթվայնությամբ: Նշանավոր հանքավայրերից են Անիի, Արզնու, Կապուտանի, Վանաձորի, Խնձորուտի հանքավայրերը:
ՀՀ-ի քարանյութերի շարքում են նաև մարմարները: Մարմարը բարձրորակ դեկորատիվ նյութ է, օգտագործվում է շենքերի ներքին և արտաքին հարդարման համար: Մարմարի հանքավայրեր են հայտնաբերվել՝ Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերում: Այժմ գործնական նշանակություն ունեն՝ Արարատի, Ենոքավանի, Իջևանի, Աղվերանի հանքավայրերը:
Յուրահատուկ է Խոր Վիրապի հանքավայրի մարմարը, որն ունի սև գույն՝ սպիտակ և դեղին երանգներով: Շինանյութերի համակարգում յուրահատուկ է Մարմարաշենի օնիքսանման մարմարը, որն ունի սպիտակավուն, ոսկյա, դեղին, կանաչավուն և այլ երանգներ:
ՀՀ տարածքում կան նաև գրանիտի խոշոր պաշարներ, որոնց հանքավայրերը գտնվաում են նախկին Գուգարքի, Նոյեմբերյանի, Մեղրու, Կապանի, Սիսիանի, Հրազդանի, Թումանյանի տարածաշրջանում: Գրանիտն օգտագործվում է շինարարության մեջ, օրինակ՝ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի շենքը կառուցված է Փամբակի գրանիտով:
ՀՀ տարածքը հարուստ է հրաբխային ծագում ունեցող թեթև լցանյութերի՝ հրաբխային խարամների, պեմզայի, պեռլիտների պաշարներով:
Հրաբխային խարամները բնական, թեթև, ծակոտկեն ապարներ են, ունեն կարմիր, սև գույներ, իրենց բազմաթիվ երանգներով: Նշանավոր հանքավայրերից են՝ Կարմրաշենի հանքավայրը, Քարահունջի, Շինուհայրի, Գավառի, Լճաշենի, Պեմզաշենի հանքավայրերը:
Պեմզան հրաբխային ժայթքման արդյունք է: Բնական վիճակում այն լինում է մանր ավազի ու ավելի խոշոր կտորնորի ձևով: Խոշոր հանքավայրերն են՝ Անիի և Պեմզաշենի հանքավայրերը: ՀՀ տարածքում ավելի խոշոր պաշարներ ունի լիթոիդային պեմզաները՝ որոնք պեռլիտների տեսակներ են՝ ավելի ծակոտկեն են, ավելի կարծր ու ամուր:
Պեռլիտները կազմված են այսպես կոչված հրաբխային ապակուց: Պաշարներով և դրանց որակով ՀՀ-ն եզակի դեր ունի: Պեռլիտի հիմնական պաշարները գտնվում են Աբովյան-Հրազդան հանգույցում, Արագածի լեռնալանջերին: Պեռլիտի հանքավայրերում կան նաև օբսիդիանի պաշարներ:
ՀՀ տարածքում կան բենտոնիտների և դիատոմիտների խոշոր պաշարներ: Բենտոնիտների խոշոր պաշարներ կան Սարիգյուղի մոտ:
Հանրապետության տարբեր հատվածներում հայտնաբերված են նաև իսլանդական շպատի, կվարցի, ազբեստի երևակումներ: Գործնական տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում քարաղի խոշոր պաշարները: Առավել հանրահայտը Երևանի և նրա շրջակայքում գտնվող բարձրորակ կերակրի աղի պաշարներն են:
Թեժլեռ / Փամբակի լեռնաշղթա
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԲարձրությունը՝ 3101
Հանդիսանում է Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետը և տեղակայված է լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Լանջերը զառիթափ են, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային։
Փամբակի լեռնաշղթա
Երկարությունը՝ մոտ 106 կմ
Լայնությունը՝ 15 կմ
Լեռնաշղթա Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Ձգվում է Շիրակի սարահարթի հյուսիսարևելյան եզրից մինչև Սևանա թերակղզի՝ 100 կմ-ից ավելի։ Ջրբաժան է Կուր և Արաքս գետերի ավազանների միջև։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելյան ուղղությամբ, Զաջուռի լեռնանցքից մինչև Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափը։
Ծալքավոր լեռնաշղթա Է՝ կազմված էոցենի հրաբխանստվածքային, նստվածքային և հրաբխածին ապարներից, արևելքում ծածկված է լավաներով։ Կենտրոնական մասը (Փամբակի պլուտոն) համեմատաբար լայն ու բարձրադիր է, առավել կտրտված։ Կատարային գոտու միջին բարձրությունը ավելի քան 2600 մ է։ Լեռնանցքները գտնվում են մինչև 2800 մ բարձրության վրա։
Արևմուտքում հարաբերական բարձրությունները նվազում են։ Փամբակի լեռնաշղթան ունի դենուդացիոն-էրոզիոն ռելիեֆ և տեկտոնական կառուցվածքով պայմանավորված անհամաչափ լանջեր։ Հյուսիսային լանջերը զառիվեր, քարքարոտ ու մերկ են, տեղ-տեղ՝ կախված, կտրտված նեղ ու խոր ձորերով։ Հարավային լանջերը կարճ են, մեղմ թեքությամբ, երբեմն՝ կտրտված։
Թեժլեռ
Բարձր լեռնային գոտին (2600–2700 մ բարձրությամբ) կղզիացած լեռնագագաթների շարք է, որին բնորոշ են սառնամանիքային ու ծանրահակային պրոցեսները։ Լեռնագագաթները գմբեթանման են, կլորավուն և ունեն 200-300 մ հարաբերական բարձրություն։ Լեռնաշղթայից են ռանձնանում Ծաղկունյաց և Արջանոցի լեռնաշղթաները։ Լեռնագագաթներից նշանավոր են Թեժլեռը, Ձիթհանիցը (Մայմեխ 3081 մ), լեռնանցքներից՝ Փամբակի լեռնանցքը (2152 մ)։ Կլիման բարեխառն է, կարճատև ամառներով և ցուրտ ձմեռներով։ Լանդշաֆտներն արտահայտված են բարձունքային գոտիականությամբ։ Լեռնաշղթայի լանջերը ծածկված են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսականությամբ։ Հյուսիսային լանջերին կան անտառներ։
Լուսանկարները՝ Տիգրան Վարագի և Աղասի Մարտիրոսյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Արտանիշ լեռ
Հայաստանի մետաղային օգտակար հանածոները
/in Օգտակար հանածոներ /by armeniangeographicՀայաստանի տարածքում դեռևս վաղ ժամանակներում մեծ կիրառություն են ունեցել գունավոր մետաղները, դրանց վառ ապացույցներից են մետաղաձուլարանների վաղուց պահպանված մնացորդներն ու հետքերը: Նշանվոր էր Մեծամորի մետաղաձուլարանի հայտնաբերումը, որտեղ հայտնաբերվել է մետաղաձուլարանի վառարանը, մետաղաձուլության թափոնները՝ խարամը: Մոտակա ժայռի վրա քարի վրա քանդակված է ամբողջ ձուլարանի կառուցվածքը:
ՀՀ-ի տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակություն կարող են ունենալ պղինձը, մոլիբդենը, բազմամետաղներից՝ կապարն ու ցինկը, ոսկին, ալյումինի հումքը և մի քանի այլ մետաղներ:
Գունավոր մետաղներից գործնական նշանակության և տարածվածության տեսակետից առաջին տեղում է պղինձը, որի հայտնաբերված պաշարների գրեթե 80-90 ℅-ը գտնվում է Կապանի, Քաջարանի և Ագարակի հանքավայրերում: Քաջարանի և Ագարակի հանքավայրերում հանքանյութը պղնձից բացի պարունակում է նաև մոլիբդեն և հազվադեպ այլ մետաղներ: Լոռու մարզում նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը:
Գործնական նշանակության տեսակետից կարևոր է նաև մոլիբդենի դերը: Հանրապետությունում առկա է մոլիբդենի տասնյակ հանքավայրեր, որոնցից մեծ նշանակություն ունեն Քաջարանի և Ագարակի հանքավայրերը։
Բազմամետաղների հանքավայրեր հայտնաբերվել են Հայաստանի տարբեր տարածաշրջաններում՝ Մեղրու, Վայքի, Ստեփանավանի և այլն: Մինչ այժմ գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետաղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա:
ՀՀ տարածքում կան նիկելի, տիտանի, մագնեզիումի, վոլֆրամի, սնդիկի, ծարիրի և այլ գունավոր ու հազվադեպ մետաղների պաշարներ որոնք հայտնաբերվել են պղնձամոլիբդենային հանքավայրերի հանքանյութի և հանրապետության տարածքում հայտնաբերված կոմպլեքսային այլ հանքավայրերում: Օրինակ՝ տիտանի պաշարներ կան Արաածոտնի, Կոտայքի մարզի տարածաշրջաններում, նիկելի և կոբալտի պաշարներ՝ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում և այլն:
ՀՀ տարածքում կան նաև մետաղային մագնեզիումի և մետաղային ալյումինի արտադրության համար անհրաժեշտ հումքի խոշոր պաշարներ: Մետաղային մագնեզիումի արտադրության համար բազա կարող են հանդիասանալ դոլոմիտների խոշոր պաշարները, այդ տեսակետից խոշոր նշանակություն կարող են ունենալ Արզկան և Լուսաձորի դոլոմիտային հանքավայրերը: Մագնեզիտի հանքավայրեր և երևակումներ են հայտնաբերված նաև Շորժայում, Ջիլում և այլն: Մետաղային ալյումինի արտադրության համար հումք կարող են ծառայել հանրապետեությունում առկա նեֆելինային սիենիտների պաշարները: Նշանավոր է Թեժ լեռան հանքավայրը:
Հանրապետությունում կան նաև ոսկու պաշարներ: Հանքավայրերից մեծ նշանակություն ունեն Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերը:
Արծաթի և պլատինի պաշարներն աննշան են, որոնք հանդես են գալիս կոմպլեքսային հանքավայրերում:
ՀՀ տարածքում կան նաև սև մետաղների պաշարներ, նշանավոր են՝ երկաթի հանքաքարի պաշարները, որոնց զգալի մասը գտնվում է Կապուտանի, Սվարանցի, Հրազդանի տարածքում։
Հանրապետության տարածքում սև մետաղներից հայտնաբերվել են նաև մանգանի ու քրոմի պաշարներ: Սակայն արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրեր դեռևս չեն հայտնաբերվել:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Կարո Հովասափյան
/in Բլոգ /by armeniangeographicՄիակ հայը, ով եղել է բոլոր մայրցամաքների ամենաբարձր կետերում
Կարո Հովասափյան՝ լեռնագնաց, բևեռախույզ: Նա միակ հայն է, ով եղել է աշխարհի բոլոր մայրցամաքների ամենաբարձր կետերում: Ծնվել է Իրանում: 1969 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Հայաստանում 10 տարի ապրելուց հետո՝ կրկին տեղափոխվել արտասահման:
Նա բարձրացել է Պամիրի, Հիմալայների, Կովկասի, Ալպերի, Կորդիլիերների, Անդերի, Էլսվորտի, Կիլիմանջարոյի գագաթները: Առաջին հայն է, ով հասել է հարավային բևեռ: Աշխարհում երկու հայերից մեկն է, ում հաջողվել է լինել մոլորակի 2 բևեռներում: 2006-ին բարձրացել է Մասիս, որի գագաթին ծածանել է Հայաստանի դրոշը: Հայոց եռագույնը ծածանել է բոլոր 7 բարձր կետերում: 3-րդ հայն է, ով բարձրացել է Էվերեստ Լև Սարկիսովից և Իգոր Խալաթյանից հետո:
Կարո Հովասափյան
Գիրք Սքոթի մասին
Նա պատմում է, որ լեռնագնացության հանդեպ սերն առաջացել է դեռևս վաղ տարիքից, երբ հորեղբայրը նրան նվիրեց Սքոթի մասին գիրքը, որը նրան շատ է ոգևորում: Այնուհետև սկսում է կարդալ լեռնագնացության մաասին բազմաթիվ գրքեր:
Էվերեստ բարձրանալու երազանքը ծնվել է դեռևս 15 տարեկանում: Դեռ փոքր ժամանակվանից բարձրանում էր Հայաստանի լեռները: Առաջին համեմատաբար բարձր վերելքը եղել է Արագածը: Այնուհետև երկար ճանապարհ է անցել, ծանոթացել է բազմաթիվ լեռնագնացների հետ: Նա պատմում է, որ Կանադա գնալու ճանապարհին օդանավակայանի մեջ ծանոթացել է Լոլի Դեքսթերի հետ՝ ում միայն ամսագրերից գիտեր, և խնդրում է իրեն ընդգրկել արշավախմբի մեջ: Արշավախմբի մեջ ընգրկվելուց հետո մոտ 4 տարի մարզվում էր և մի օր առաջարկ է ստանում գնալ հարավային բևեռ: Արդեն 2000 թվականի հունվարի 10-ին հարավային բևեռում էր: Արշավախումբը 9 հոգուց էր բաղկացած և տեսնելով նրա հնարավրությունները՝ նրան հրավիրում են բարձրանալ Ակոնգակուա գագաթը, որը համարվում է Ասիա աշխարհամասից դուրս ամենաբարձր կետը, և հարավային բևեռից ճիշտ մեկ տարի հետո՝ նա Ակոնգակուայի գագաթին կրկին ամրացնում է Հայաստանի դրոշը: Այնուհետև նա հրավեր է ստանում 2003 թվականին մեկնել հյուսիսային բևեռ, հյուսիսային Ամերիկա, Եվրոպա և 2005 թվականի վեջապես բարձրանում է Էվերեստ:
Նա ասում է. «Լեռները չեն նվաճում, լեռները բարձրանում են»
Կարո Հովասափյան
Ճանապարհորդական Բլոգ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Կարապետ Սահակյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographic«ՊանՖոտո» (pan.am/photo) ֆոտոգործակալության լուսանկարիչ եմ։ 2012 թվականից Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի անդամ եմ հանդիսանում։
Մասնագիտացած եմ բնության և ճանապարհորդական լուսանկարչության մեջ։
Համագործակցում եմ մի շարք տպագիր և առցանց գործակալությունների հետ։ Լուսանկարներիցս մի քանիսը համարվել են լավագույնը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված աճուրդում 2012 թվականին։
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Հայաստանի ջրամբարները
/in Բլոգ /by armeniangeographicՀայաստանի ջրամբարները հետևյալն են՝ Ախուրյանի ջրամբար, Արփի լճի ջրամբար, Բերքաբերի ջրամբար, Սևաբերդի ջրամբար, Վարդաքարի ջրամբար և այլն։
Ախուրյանի ջրամբար
Ախուրյան գետի վրա կառուցված արհեստական լիճ ՀՀ և Թուրքիայի սահմանագըլխին: Մակերեսը կազմում է 54 կմ² , ջրի ծավալը` 525 մլն մ³: Ոռոգում է Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերի հողերը:
Արփի լճի ջրամբար
Նախկինում լիճ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում, 1950-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 կմ², խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն մ³
Բերքաբերի ջրամբար
Արհեստական լիճ Տավուշի մարզում` Ջողազ գետի վրա: Ջրի ծավալը 43 մլն մ³ : Ծառայում է Տավուշի մարզի հողերը ոռոգելու համար:
Կեչուտի ջրամբար
Արհեստական լիճ Վայոց ձորի մարզում, Արփա գետի հովտում, Ջերմուկ քաղաքի մոտ: Ծառայում է Արփա-Սևան ջրատարով Արփա գետի ջրերի մի մասը Սևանա լիճ մղելու համար: Մակերեսը` 130 հա, ջրի ծավալը` 24 մլն մ³
Մանթաշի ջրամբար
Ջրամբար Շիրակի մարզում, Արագած լեռնազանգվածի հս-արմ. լանջին, Մանթաշ գետի վրա: Մակերեսը` 0,76 հա, ջրի ծավալը` 7,0 մլն մ³
Սպանդարյանի ջրամբար
Արհեստական լիճ Սյունիքի մարզում, Որոտան գետի վերին հոսանքի վրա: Ծառայում է Որոտանի կասկադի ՀԷԿ- երին սնելու և Որոտան գետի հոսքի մի մասը Սևանա լիճ տեղափոխելու (Կեչուտի ջրամբարի միջոցով) համար: Մակերեսը` 14,1 կմ², ջրի ծավալը` 237 մլն մ³
Ազատի ջրամբար
Ջրամբար ՀՀ Արարատի մարզում՝ Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Սնվում է նաև աղբյուրներից։ Օգտագործվում է ոռոգման համար։
Մեծավանի ջրամբար
Ջրամբար Լոռու մարզում, Տաշիր գետի վրա, Մեծավան գյուղից 1 կմ հս-արմ.: Մակերեսը` 330 հա, ծավալը` 5,4 մլն մ³:
Աղբյուրակի ջրամբար
Ջրամբար Կոտայքի մարզում, Հրազդան գետի վրա, Հրազդան քաղաքի տարածքում, Արգելի ՀԷԿ-ի արհեստական ջրավազանը: Բարձրությունը ծովի մակարդակից 1695 մ է, մակերեսը` 133 հա, ջրի ծավալը` 5,8 մլն մ³
Սառնաղբյուրի ջրամբար
Արհեստական լիճ Շիրակի մարզում, Ճլկան գետի վրա: Ջրի ծավալը` 4,5 մլն մ³, բարձրությունը ծովի մակարդակից` 1854 մ: Մակերեսը` 0,56 կմ²: Ոռոգում է Շիրակի մարզի հողերը
Սևաբերդի ջրամբար
Արհեստական լիճ Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արմ. լանջին, Սևաբերդ գյուղի արմ. մասում: Մակերեսը` 1200 հա, ջրի ծավալը` 6 մլն մ³, բարձրությունը ծովի մակարդակից` 1970 մ
Վարդաքարի ջրամբար
Արհեստական լիճ Շիրակի սարահարթում` Կարկաչան գետի վրա: Մակերեսը` 80 հա, ջրի ծավալը` 5,0 մլն մ³: Ոռոգում է Շիրակի մարզի հողերը
Տավուշի ջրամբար
Արհեստական լիճ Տավուշի մարզում՝ Տավուշ գետի վրա: Մակերեսը` 40 հա, ջրի ծավալը` 4,5 մլն մ³ : Ոռոգում է Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ և Տավուշ գյուղերի հողերը
Տոլորսի ջրամբար
Արհեստական լիճ Սյունիքի մարզում` Այրիգետի և Սիսիան գետի վրա: Մակերեսը` 4,5 կմ², ջրի ծավալը` 82 մլն մ³: Հիմնականում ծառայում է Շամբի և Տաթևի ՀԷԿ- երը սնելու համար, նաև ոռոգում է Սյունիքի մարզի հողերը
Մարմարիկի ջրամբար
Գտնվում է Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա: Այս ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 միլիոն խոր.մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խոր.մ` օգտակար ծավալ: Ջրամբարը սկզբնապես կառուցվել էր 1974 թ. նոյեմբերին, սակայն երբեք չէր շահագործվել: Ջրամբարի պլանավորված ջուր լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խոր.մ բնահող սահեց դեպի ստորին բյեֆը
Երևանյան լիճ
Արհեստական ջրամբար Երևան քաղաքի հվ-արմ. մասում, Հրազդանի կիրճում: Մակերեսը` 65 հա, միջին խորությունը` 8 մ, ջրի ծավալը` շուրջ 5 մլն մ³
Հերհերի ջրամբար
Արհեստական ջրամբար Վայոց Ձորում, ընդհանուր ծավալը 26 մլն մ³, օգտակար ծավալը 23 մլն մ³, պատվարի բարձրությունը 74 մ
Խնձորուտի ջրամբար
Արհեստական ջրամբար Տավուշի մարզում, Խնձորուտ գետի վրա:Ջրի ծավալը 4 մլն մ³
Դավիթ-Բեկի ջրամբար
Գտնվում է Սյունիքի մարզում՝ Նոր Առաջաձոր գյուղի մոտ
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Բնապատմական հուշարձաններ
/in Բնության հուշարձաններ /by armeniangeographic