Օր 2: Առավոտյան 5-6-ի կողմերն արթնացա կովի ձայնից: Տպավորությունն այնպիսին էր, որ գլուխը մտցրել է սենյակիս մեջ և գոռում է: Հետո պարզվեց, որ երեկոյան չէին կթել և դա կովին նեղություն էր պատճառում:
Առավոտյան հավաքվեցինք նախաճաշի: Այդ օրը համընկավ զատիկի հետ: Թարմ խոտի մեջ դասավորված ձվերը սեղանին տոնական տեսք էին հաղորդում:
Առաջին գյուղը Մուշկապատն էր
Առաջին գյուղը բարձրադիր սարահարթի վրա գտնվող Մուշկապատն էր: Դիրքի պատճառով այն հաճախակի մառախլապատ է լինում, մշուշով ծածկված` մշուշապատ: Հենց մշուշապատ բառն էլ ձևափոխվել ու դարձել է Մուշկապատ:
Կանգ առանք գյուղի եկեղեցու մոտ, որը կառուցվել է 18-րդ դարում: Մուշկապատը շատ մոտ է Հաղորտիին, բայց, ի տարբերություն նախորդի, այս գյուղն ավելի կոկիկ և խնամված տեսք ուներ: Շրջեցինք գյուղում, չնկատեցինք ոչ մի լքված տուն: Գյուղը փոքր էր, բայց մի տեսակ կյանք կար, աշխուժություն կար: Ճանապարհին հանդիպեցինք շատ ուրախ մարդկանց, որոնցից մի քանիսի հետ զրույցի բռնվեցինք:
Մուշկապատի առօրյան
Այստեղ բնակչությունը զբաղվում է հացահատիկի աճեցմամբ և խաղողագործությամբ: Գյուղի ցածրադիր հողատարածություններում կան ընդարձակ թթաստաններ: Այստեղի թութը քաղցր է ու անուշահամ: Գյուղն էլեկտրաֆիկացվել է 1961 թ.:
1906 թ. Մուշկապատում բացվել է երկսեռ դպրոց, որտեղ այդ տարի սովորել է 26 տղա և 6 աղջիկ:
19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին այստեղ կար 83 տուն, 827 բնակիչ: 1989 թ. Մուշկապատում կար 107 տուն, 372 բնակիչ: Այժմ կա 105 տուն 360 բնակիչ:
Գյուղում գործում են ակումբ, գրադարան, բուժկետ:
Այս գյուղում է ծնվել գրող, պատմական գիտությունների դոկտոր, Արցախի անկախության ջատագով Բագրատ Ուլուբաբյանը: Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ աղբյուրներ: Դրանցից են Ծվեն ճուրը, Ծրվա ճուրը, Յուղուբեն աղբյուրը, Շրշռանը, Շխրին աղբյուրը: Նշանավոր են Թաքուն բաղը, Բուստանա ծմակը, Մանգունց բաղը, Մրալանց բաղը, Տժեր ծորը և այլ վայրեր:
Զրույցի բռնվեցինք Մուշկապատի պատմության ուսուցչի` Նորենցի հետ: Նա այդ պահին ցակատը ձեռքին, մայրիկի հետ գործ էր անում հողամասում: Կարելի է ասել, որ ցակատն արցախյան ժողովրդական, ունիվերսալ գործիք է, որը գյուղացու ձեռքում ծառայում է որպես դանակ, կացին, սղոց և այլն:

Արցախի գյուղերով
Հաջորդը Գիշի գյուղն էր
Հաջորդն Արցախի ամենահնագույն պատմություն ունեցող բնակավայրերից է` Գիշին: Տեղադրված է Ճարտարի հյուսիսային մասը երիզող լեռնապարի հակադիր թեք լանջին: Ինչպես Արցախի մյուս գյուղերը՝ Գիշին նույնպես թիկունքով հենված է երեք կողմից շրջափակված բարձրադիր լեռներին և միայն հարավային ուղղությամբ ելք ունի դեպի Խոնաշեն գետի հովիտը:
Գյուղի դիրքը գեղատեսիլ է: Դեռ շատ հնուց տները կառուցվել են գյուղը երիզող սարի հարավահայաց, քարքարոտ, ավազոտ լանջին` բերրի հողատարածությունները այգեգործության համար օգտագործելու նպատակով: Հարակից և դիմացի լանջերն անտառածածկ են: Կլիմայական պայմանները մեղմ են. լավ են աճում խաղողը, թութը, խնձորը, տանձը, սալորը, մոշը: Որպես բնորոշ առանձնահատկություն՝ ամռան սկզբներին հաճախակի են կարկտահարությունն ու սելավները:
Գիշիի հին բնակատեղիների հետքերը
Գյուղում և նրա շրջակայքում կան պատմական նշանակություն ունեցող վայրեր, հուշարձաններ: Գիշի և Ճարտար գյուղերի միջև գտնվող բարձունքի վրա այժմ էլ պահպանվում են հին բնակատեղիների հետքեր, պարիսպների մնացորդներ: Դրանցից մեկի` Ղլեն խութ կոչվող բնակատեղիից հայտնաբերված կարասները, կճուճները, ափսեները, հուլունքներն ու շատ այլ իրեր պահվում են Գիշու դպրոցի թանգարանում: Պատմական այդ փաստերը և պահպանվող քարակիր, ամրակուռ պարսպի մնացորդներն ապացուցում են, որ Ղլեն խութը երկար ժամանակ եղել էլ բնակավայր-ամրոց:
Անցած շուրջ հարյուր տարվա ընթացքում Գիշիի տների թիվը բավականին ավելացել է, սակայն արտագաղթի պատճառով բնակչության թիվը չի աճել: 1888 թ. Գիշի գյուղում հիմնվել է ծխական դպրոց (որտեղ սովորում էին նաև Մուշկապատ և Հաղորտի գյուղերի աշակերտները), որը փակվել է, հետո նորից վերաբացվել է 1907 թ., որպես երկսեռ դպրոց: Գիշու ներկայիս միջնակարգ դպրոցը գործում է 1932 թվականից:
Գիշին ամենից երկարը մեզ պահեց իր գրկում, շնորհիվ մի հյուրասեր տատիկի, որը բոլորիս հրավիրեց թեյ խմելու: Հայկական գյուղերում ընդունված է անծանոթին հրավիրել տուն, հյուրասիրել և ինչքան ես նկատել եմ, որքան գյուղը փոքր է և կացությունը ծանր, այդքան բնակիչներն ավելի ջերմ ու հյուրասեր են լինում:

Գիշի գյուղում
Եղանակը լավն էր, արևը հաճելի տաքացնում էր և որոշեցինք դրսում նստել: Տնից արագ հանեցինք սեղանն ու աթոռները և նստեցինք թեյի սեղանի շուրջ: Մեզ միացավ տատիկի հարևանը` Գիշիի ռուսերենի ուսուցչուհին: Տատիկները մեզ համար արտասանեցին, երգեցին, պատմեցին գյուղի մասին: Հրաժեշտի ժամանակ թողեցի հեռախոսահամարս և մեր կայքի հասցեն (պետք եկավ արդյոք հասցեն թե ոչ՝ կիմանաք, եթե նյութը կարդաք մինչև վերջ):
Դեպի Խնուշինակ
Անձրև սկսվեց: Ուղևորվում ենք Խնուշինակ:
Գյուղը տեղադրված է թույլ թեքություն ունեցող անտառազուրկ Սրբախութ լեռան արևելյան լանջի գոգավորությունում, Մարտունուց 12 կմ հարավ-արևմուտք: Դիրքը հարավահայաց է: Գյուղում պահպանվում է Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1855 թ.:
Խնուշինակում 1873 թ. բացվել է ծխական դպրոց` 14 աշակերտով, իսկ 1905 թ.` երկսեռ դպրոց` 56 աշակերտով: Ներկայիս դպրոցը միանգամից աչքի է ընկնում իր բարեկարգ տեսքով, որը վերանորոգվել է վերջերս:
Բարձրացանք մի բլրակի վրա, որտեղից լավ երևում էր գյուղը և շրջակա տարածքը: Մոտակա տներից մի կին մոտեցավ մեզ, որպեսզի հետաքրքրվի որտեղից ենք եկել: Հրավիրեց իրենց տուն, սակայն մեր ժամանակը սուղ էր և ստպիված էինք մերժել հրավերը: Կնոջ հետ ճակատագիրը դաժան խաղ էր խաղացել: Նա 2006-ին կորցրել էր որդուն, որը բանակի սպա էր և դիրքերում մահացել էր հակառակորդի դիպուկահարի գնդակից: Կինը հիշեց պատերազմի տարիները, մեզ ցույց տվեց բլուրի տակով անցնող նախկին խրամատի հետքերը: Հակառակորդը համարյա հասել է գյուղի մատույցներին, բայց հաջողվել է հետ շպրտել:
Խանութի պատի տակ նստած էր մի ծերունի Յախշիբեկյանների ցեղից: Նա պատմեց, որ իր նախնիները եկել են Սպահանից և Ջուղայից: Գյուղը կոչվել է Սպահանջուղ (Սպահան-Ջուղա) և հետագայում վերանվանվել Խնուշինակ (ենթադրում եմ, որ ինչ-որ ժամանակարշջան այստեղ խան է բնակվել և գյուղը կոչվել է Խանի շեն, Խնուշեն, Խնուշինակ):
Ճարտար գյուղը
Ճարտարը ոչ միայն Մարտունու շրջանի, այլև ամբողջ Արցախի ամենամեծ գյուղն է: Անվանումն առաջացել է բնակիչների հմտության, ձեռներեցության, ճարտարախոսության առանձնահատկություններով պայմանավորված:
Պատմական փաստերը ցույց են տալիս, որ այժմյան Ճարտարը գոյություն է ունեցել 4-րդ դարից դեռևս շատ առաջ: Ներկայիս Ճարտար գյուղը բաղկացած է չորս խոշոր թաղամասերից, որոնցից յուրաքանչյուրը փաստորեն առանձին գյուղ է: Այսպիսով՝ Ճարտար գյուղը բաղկացած է Գյունե Ճարտար, Գյունե Կալեր, Ղուզե Ճարտար և Ղուզե Կալեր բնակավայրերից:
Ճարտարում նույնպես հյուրընկալվեցինք բարեհամբույր արցախցիների մոտ: Գյուղում մեզ դիմավորեց Սիրանույշի ընկերուհու` Լարայի հայրը: Բակում դրված սեղանն աննկարագրելի համ ու հոտ էր տրամադրում այդ գյուղական միջավայրին` զատկի ձվեր, ժենգյալով հաց, թխվածք ու տնական գինի: Լարայի հայրը` Ռուբիկը, մեզ ցույց տվեց իր օղի քաշելու սարքն ու մի քանի մանրամասներ այդ պրոցեսից: Այդ ընթացքում մեր աղջիկներն արդեն շուրջպար էին բռնել բակում:

Ճարտար
Վերադարձ Հաղորտի
Երեկոյան վերադարձանք Հաղորտի: Հոգնած էինք, բայց ոչ ոք չէր ուզում ժամանակը ծախսել հանգստանալու վրա: Դեռ նախորդ օրը գյուղացիներից լսել էինք, որ գյուղում ինչ-որ ջրաղացի քար կա և որոշեցինք գնալ տեսնել: Քարը ջրաղացի չէր, բայց աղացի էր, հավանաբար անասունների օգնությամբ էին այն բանեցնում: Ափսոսանքով պետք է նշեմ, որ այն շպրտած էր այգու անկյունում` կիսով չափ հողի մեջ և նույնիսկ ոչ ոք չգիտեր գետնի տակ եղած հատվածը ամբողջական էր, թե կոտրված:
Ժամերով նստել ու հիանալ արցախյան լեռնաշխարհով
Բարձրացանք գյուղից քիչ վերև գտնվող բարձունքը: Տարածքը հիշեցնում էր Շուշվա Կատարոտը, թեև նման չէր, բայց ինչ-որ բան նմանեցրեցի: Այստեղ կարելի էր ժամերով նստել ու հիանալ արցախյան լեռնաշխարհով: Հեռվում` կարծես կախված մի քանի մեծ ու փոքր գյուղերի վրա, երևում էր Մեծ Քիրս լեռնագագաթը: Այդ պահին նստած մտածում էի, որ երջանիկ են հաղորտեցիները, ամեն օր հնարավորություն ունեն վայելելու այս բնությունը:
Տանն արդեն տարածվել էր անուշաբույր ժենգյալով հացի հոտը: Ցանկացողները կարող էին անմիջական մասնակցություն ունենալ պատրաստմանը: Գայանեն ու մայրը` Ռիման, այնպիսի հմտությամբ էին փաթաթում կանաչին խմորի մեջ, որ միայն նայելն արդեն հաճելի էր:
Հուշեր պատերազմի տարիներից
Սկսեցի հարցուփորձ անել Սիրանույշի հորաքրոջը` Ռիմային, գյուղի անցյալից, պատերազմի տարիներից և այլն:
Ռիմայի ամուսինը գյուղի առաջին զոհն էր: 1991 թվականի հուլիսի 17-ին, ժամը 12-իղ 13-ի սահմաններում սպանվեց հաղորտու միջնակարգ դպրոցի զինղեկ, 33-ամյա Վալերիկ Կարապետյանը: Ճակատագրական այդ օրը նա իր երկու ընկերների հետ ձմռան համար վառելափայտ էր հավաքում Հաղորտու Ափունց բաղի տարածքում: Այն պահին երբ գործընկերները խորացել էին անտառում, Վալերիկ Կարապետյանը ենթարկվում է ավազակային հարձակման: Սպառազեն մարդասպանները, դրսևորելով առանձնակի դաժանություն վայրենաբար խոշտանգում են անմեղ ու անպաշտպան զոհին: Շարունակելով իրենց սադիստական գործողությունները, մարդասպանները հրկիզում են դիակը: Շատ չանցած դեպքի վայրում էին իրավապահ մարմինները: Հարուցվեց քրեական գործ, որը, սակայն անարդյունք վերջաբան ունեցավ: Բոլորը համոզված էին, որ մարդասպանները Ղարադաղլու գյուղից էին: Դեպքի վայրից մինչև Ղարադաղլու 3 կմ է:
Վալերիկ Կարապետյանը ամուսնացած էր, ուներ 3 զավակներ: Չորրորդը` Վալերան ծնվել է հոր մահից 6 ամիս անց: Վալերան չտեսավ սև մորուքով, գանգուր մազերով հորը:

Դեպքի վայրից Վալերիկի դին գյուղ են բերել պատգարակով: Կարելի էր ավտոմեքենայով, Ննգիջանով մոտենալով Ննգի Մարտունի մայրուղուն, սակայն Ղարադաղլուն շրջափակ էր պահում այն: Վրեժխնդրությամբ էին լցված հավաքվածները թուրքերի նկատմամբ: Շատ չուշացավ Ղարադաղլուի կրակակետի վնասազերծումը: Վալերիկի առանձնակի դաժանությամբ սպանությունը ցնցել էր արցախահայությանը: Այն ազդականչ էր համայն հայությանը լինել զգոն, զգաստ, զգույշ, միասնաբար դիմակայելու ազերական դաժան մարտահրավերներին:
Ռիման պատմում է, որ նախքան այս իրադարձությունները ազատամարտիկներ էին եկել գյուղ (Երևանից և այլ տեղերից), որոնք հավաքել էին գյուղացիներին և փորձել են համոզել, որ զենք վերցնեն քանի որ պատերազմն անխուսափելի է, թուրքը հային հենց այնպես չի զիջի հողը: Այդ ժամանակ գյուղը դեռ պատրաստ չէր մարտի: Սակայն այս դաժան սպանությունից հետո թուրքն ինքն իր փոսը փորեց:
Հիմա, Հաղորտի տանող ճանապարհի աջ կողմում երևում են նախկին Ղարադաղլու գյուղի ավերակները, քանդված, վառված այդ երբեմնի թուրքաբնակ գյուղը, որ լինելով ավելի բարենպաստ աշխարհագրական դիրքում ահաբեկում էր հայկական գյուղերը, բայց 20-րդ դարի վերջի հայը դարասկզբի հայը չէր, որին քշեցին սեփական հողից ու կտրեցին բնօրրանից:
Կարդալ նախորդը՝ օր 1
Կարդալ հաջորդը՝ օր 3
Լուսանկարները՝ Բաբկեն Արզումանյանի, Հռիփսիմե Աբրահամյանի և Տիգրան Շահբազյանի
Կարդացեք նաև՝
Վարդաբլուր / Գայլի ականջներ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԼուսանկարը՝ Շահե Հարությունյանի
Վայոց ձորով անցնելիս շատերդ եք նկատել այն ականջներով լեռը, որն ունի արջի կամ գայլի տեսք: Տեղացիները ժամանակին լեռը կոչել են գայլի ականջներ, իսկ հիմա՝ Վարդաբլուր: Բարձրությունը՝ 2455 մ:
Լուսանկարները՝ Արամ Թովմասյանի, Գևորգ Ղազարյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Վերելք Վուլկան լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՎուլկան լեռը գտնվում է Լոռու մարզում: Փամբակի լեռնաշղթայի անանուն գագաթներից է՝ 2800 մ բարձրությամբ: Քարտեզների վրա այս լեռան անունը նշված չէ: Լեռը պարզ երևում է Ֆիոլետովո գյուղից: Տեղի մոլոկանները լեռանը Վուլկան են անվանում: Ես փորձեցի ճշտել լեռան իրական անունը, բայց ոչինչ գտնել չհաջողվեց և քանի որ քարտեզով այն անվանակոչված չէ ուրեմն մենք էլ այսուհետ կօգտագործենք Վուլկան անունը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Մեծ Քիրս լեռ
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicՄեծ Քիրս / Արցախ – 2724 մ
Մեծ Քիրս լեռն Արցախի լեռնաշաղթայի հարավային հատվածի ամենաբարձր գագաթներից է: Այս լեռան գագաթը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև խորհրդանշական: Մենք այն անվանում ենք Արցախի սեղմված բռունցք: Ուշադիր նայեք և կտեսնեք մեր միասնության բռունցքը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Դժոխքի ձոր / Արածոգետի հոսանքն ի վար
/in Մեր արշավները /by armeniangeographicԲացահայտելով և ուսումնասիրելով Դժոխքի ձորը մենք մշակել ենք 2 երթուղի: Այստեղ ներկայացված է երկօրյա արշավի տեսանյութն ու լուսանկարները: Այս արշավի ընթացքում մենք անցնում ենք Դժոխաձորի ողջ երկայնքով: Ճանապարհը միջինից բարդ է: Կան վտանգավոր հատվածներ, որոնք պետք է անցնել ապահովմամբ:
Թե ինչպես բացահայտեցինք Դժոխքը կարդացեք այստեղ:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Մասիս լեռ 2014
/in Մեր արշավները /by armeniangeographic2014 թ.-ի օգոստոսի 17-23-ը իրականացրեցինք վերելք Մասիս լեռ և շրջայց պատմական Հայաստանում:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Դիզափայտ լեռ
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicԴիզափայտ լեռը գտնվում է Արցախի՝ Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը: Լեռնագագաթն Արցախի պատմական սրբավայրերից է։
Ավանդազրույցներ Դիզափայտի մասին
Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։
Կատարովանք
4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում:
Ժողովուրդը մի ավանդություն է հյուսել լեռան մասին, ըստ որի Աստված մարդկանց արարքներից վրդոհված, ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց: Այդժամ Աստված ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը պիտի լեռը կրի: Երբ լեռը համաձայնվել է, կայծակի սոսկալի հարվածը հարվածել է լեռանը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Արցախի գյուղերով / Մարտունի / Օր 1
/in Բլոգ /by armeniangeographicՃանապարհորդության այս տեսակն ընտրել ենք հատուկ գյուղերում շրջելու և բնակչության հետ ծանոթանալու համար, քանի որ որպես տուրիստ չեն շրջում հայրենիքում և Գանձասար ու Ամարաս տեսնելով երբեք չես հասկանա ո՛չ Արցախը, ո՛չ էլ արցախցուն:
Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց էինք ուտում մինչև մեզ միացավ մեր արցախցի լավ ընկեր Սիրանույշը` Արցախուհին: Լինելով Մարտունու շրջանի Սոս գյուղից Արցախուհին էր հրավիրել ծանոթանալու իրենց շրջանին: Ուղևորվում էինք Հաղորտի` Արցախուհու հորաքրոջ տուն, որտեղ էլ պատրաստվում էինք գիշերել:
Սակայն նախքան Հաղորտի հասնելը դեռ պետք է այցելենք Բովուրխանավանք և ՆՆգի:
Բովուրխանավանք
Բովուրխանավանքը (Բողրխանի վանք – ըստ Մակար Բարխուդարյանցի) հիմնված է համանուն սարի հարավ-արևելյան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջում, մի հարթակի վրա: Ունի շրջապարիսպ: Պարսպի հարավային և արևմտյան կողմում ներքուստ շինված են թաղակապ խուցեր: Վանքի շուրջն անտառապատ է: Վանքի կողքը կա մի փոքրիկ լճակ: Պահպանվում են վանքի փլատակները, խաչքարերը, շրջապատող պարսպի մնացորդները: Նյութական ապացույցները, տեղանքի դիրքը, ջրի առկայությունը վկայում են, որ Բովուրխանի վանքի շրջակա տարածքը միաժամանակ բնակավայր-ամրոց է եղել:
Վանքն ուսումնասիրելուց ու լուսանկարելուց հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Ննգի: Ննգին գտնվում է Խոնաշեն գետի վերին հոսանքի անտառապատ լեռնալանջին: Դիրքը գեղատեսիլ է, գյուղը թաղված է պտղատու այգիների մեջ: Գյուղի հյուսիս-արևմտյան մասը շրջափակում է Բովուրխան անտառածածկ սարը, որի լանջով անցնող ճանապարհով Ննգի գյուղը կապվում է Ստեփանակերտի հետ:
Ննգի
Ննգին Արցախի առավել հին պատմություն ունեցող բնակավայրերից է: Մինչև 16-րդ դարի սկիզբը ներկայիս հողատարածքում եղել են 12 փոքր բնակավայրեր` Եղծե հողը, Բյարգյուզանը, Արցաղբյուրը, Քոլատակը, Շենիառաջը, Օխն աղբյուրը, Ըլաջու ճուրը, Մկնակերը, Թանակ աղբյուրը, Գոմերի հովիտը, Թառանց տունը և Նիգ շենը: Հետագայում այս բնակավայրերը պաշտպանական նպատակով միավորվել են և ստեղծել մեկ միասնական գյուղ` Ննգի անվամբ:
Այս գյուղում է ծնվել Բոգդան Կնունյանցը, որի արձանն այժմ էլ կանգնած է գյուղի կենտրոնական մասում:
Զրույցի բռնվեցինք պապիկների հետ: Հարցուփորձ արեցի, թե ինչպես է կյանքը գյուղում, կա արդյոք աշխատելու և ապրելու պայմաններ և պապիկը ցավով ասեց, որ ամեն պայման էլ կա. և՛ ջուր և՛ հող և՛ անասուն պահելու պայմաններ, բայց երիտասարդները ձգտում են գնալ ուրիշ երկրներում աշխատանք փնտրելու: Զրույցի ընթացքում մեկ էլ հանկարծ պապիկը վեր թռավ տեղից, կարծես շատ կարևոր մի բան էր մոռացել և շատ աշխույժ կերպով, արագ քայլերով գնաց տուն ու մի տոպրակ պոպոք ձեռքին վերադարձավ:
Շրջեցինք Ննգիում, շատ տներ կային լքված, ինչն ինձ ամենաշատն էր տխրեցնում:
Հասանք Հաղորտի
Երբ հասանք Հաղորտի՝ արևն արդեն մայր էր մտնում : Գյուղը տեղադրված է թփութածածկ լեռնապարի հարավահայաց լանջին: Ունի գեղատեսիլ դիրք, զով կլիմա: Գյուղի շրջակայքում կան պատմական նշանավոր վայրեր: Հնում այս գյուղի բնակատեղին գտնվել է այժմյան բնակավայրից մոտ մեկ կիլոմետր հյուսիս-արևմուտք: Ներկայիս Հաղորտի գյուղի մոտ եղել է հազարամյա մի չքնաղ թեղու ծառ, որի տակ այժմ աղոթատեղի է: Բնակիչներն այստեղ հավաքվել մատաղ են արել, աղոթել և դրանով կարծես թե հաղորդակցվել աստծո հետ: Այստեղից էլ առաջացել է գյուղի այժմյան անունը (հաղորդի բառը ձևափոխվել դարձել է Հաղորտի): Գյուղում կանգուն է Ս. Աստվածածին եկեղեցին, որն իմ կարծիքով բավականին անշուք տեսք ունի` ներկված վարդագույն ներկով, կտուրի ժեշտից խաչն էլ ծռված ներքև:
Գյուղն ունի խմելու ջրի մեկ աղբյուր: Ճանապարհներն անբարեկարգ են: Սոցիալական զարգացման հարցերը երկար ժամանակ անտեսվել են, սակայն այստեղ ապրում է մի չքնաղ ժողովուրդ: Հաղորտեցիները աշխատասեր են ու ժպտերես, այսպես երկու բառով կնկարագրեմ նրանց:
Գյուղի տարածքում կան թթենու ընդարձակ այգիներ: Անտառները հարուստ են պտուղներով ու հատապտուղներով (մոշ, հոն, տանձ, խնձոր, տկողին և այլն):
Գյուղում մեզ դիմավորեց Գայանեն` Արցախուհու հորաքրոջ աղջիկը: Գայանեն շատ հյուրասեր ու արագաշարժ կին է, այդ 3 օրվա ընթացքում ես նրան չտեսա մի վայրկյան հանգստանալիս, անընդհատ շարժման մեջ էր, տանում-բերում, եփում-թափում: Տանը տեղավորվելուց հետո գնացինք թոնիր: Այնտեղ հավաքված էին կանայք: Պարզվեց սա այդ թաղամասի ընդհանուր թոնրատունն է: Շաբաթվա մեջ մի օր վառում են ու մի քանի հարևաններով թխում շաբաթվա հացը:
Գյուղի հին գերեզմանները
Ծանոթացանք տեղացիների հետ, մեր ձեռքով հաց թխեցինք և որքան էլ տարօրինակ կթվա, բայց մութն ընկնելուն պես գնացինք զբոսնելու հին հանգստարանում (գերեզմանոցում): Հազիվ կարդացվող քարերի վրա մի քանի 1800-ականների գերեզման նկատեցի, ցավով պետք է նշեմ, որ ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերում այստեղ ևս հին գերեզմաններն անբարեկարգ են, քարերը ժամանակի ընթացքում շեղված, ընկած, խիտ մացառների տակ թաղված: Հին գերեզմանների ընդամենը մի քանիսն էին խնամված, դա միգուցե վկայում է այն մասին, որ այնտեղ թաղվածների ժառանգներն այլևս գյուղում չեն ապրում կամ միգուցե ընդհանրապես լքել են Հայաստանը:
Որտեղ էլ լինեմ՝ ինձ առաջնահերթ հետաքրքրում է գյուղի գերեզմանոցը. այն լուռ վկան է այնտեղ ապրող էթնիկ կազմի: Նայելով գերեզմաններին՝ պատկերացում ես կազմում գյուղի անցյալի և ներկայի մասին:
Խորոված պատրաստելու արարողությունը
Վերադարձանք տուն: Արդեն մութ էր: Սկսվեց խորոված պատրաստելու արարողությունը: Մի քանի հոգի կրակ էին վառում, մի քանիսը՝ միսը հագցնում շամփուրներին: Ասում են՝ խորոված պատրաստելը մի հոգու գործ է, բայց ես դեռ չեմ հիշում այդպիսի դեպք և համոզված եմ այն համն ու հոտն էլ չի ունենա, եթե չլինի ավանդական միահամուռ ուժերով պատրաստումը, եթե չլինեն խորհուրդ տվողը, միսը կրակի վրա պտտողները, ջուր լցնողը, հով անողը, օղի լցնողը, լավաշով միսը քաշողը և այլն: Միահամուռ ուժերով պատրաստեցինք խորովածն ու նստեցինք սեղան:
Սեղանի դասավորվածությանը նայելիս ափսոսում ես օգտվել, որ չփչանա այդ գեղեցիկ, գյուղական կոլորիտով սեղանի տեսքը` ստեղծված գյուղական թարմ մթերքներից ու պահածոներից: Նոր թխած հացի բույրը տարածվել էր ամբողջ տնով: Լցվեցին բաժակները գինով ու թթի օղիով և սկսվեց կենացների շարքը: Կերանք, խմեցինք, երգեցինք և հենց այստեղ էլ ավարտվում է առաջին օրվա նկարագրությունը, քանի որ օղին ու գինին մի կողմից, երկար ճանապարհը մյուս կողմից, մեզ տարավ ննջասենյակներ:
Կարդալ շարունակությունը՝ օր 2, օր 3
Կարդացեք նաև՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Արցախի գյուղերով / Մարտունի / Օր 2
/in Բլոգ /by armeniangeographicՕր 2: Առավոտյան 5-6-ի կողմերն արթնացա կովի ձայնից: Տպավորությունն այնպիսին էր, որ գլուխը մտցրել է սենյակիս մեջ և գոռում է: Հետո պարզվեց, որ երեկոյան չէին կթել և դա կովին նեղություն էր պատճառում:
Առավոտյան հավաքվեցինք նախաճաշի: Այդ օրը համընկավ զատիկի հետ: Թարմ խոտի մեջ դասավորված ձվերը սեղանին տոնական տեսք էին հաղորդում:
Առաջին գյուղը Մուշկապատն էր
Առաջին գյուղը բարձրադիր սարահարթի վրա գտնվող Մուշկապատն էր: Դիրքի պատճառով այն հաճախակի մառախլապատ է լինում, մշուշով ծածկված` մշուշապատ: Հենց մշուշապատ բառն էլ ձևափոխվել ու դարձել է Մուշկապատ:
Կանգ առանք գյուղի եկեղեցու մոտ, որը կառուցվել է 18-րդ դարում: Մուշկապատը շատ մոտ է Հաղորտիին, բայց, ի տարբերություն նախորդի, այս գյուղն ավելի կոկիկ և խնամված տեսք ուներ: Շրջեցինք գյուղում, չնկատեցինք ոչ մի լքված տուն: Գյուղը փոքր էր, բայց մի տեսակ կյանք կար, աշխուժություն կար: Ճանապարհին հանդիպեցինք շատ ուրախ մարդկանց, որոնցից մի քանիսի հետ զրույցի բռնվեցինք:
Մուշկապատի առօրյան
Այստեղ բնակչությունը զբաղվում է հացահատիկի աճեցմամբ և խաղողագործությամբ: Գյուղի ցածրադիր հողատարածություններում կան ընդարձակ թթաստաններ: Այստեղի թութը քաղցր է ու անուշահամ: Գյուղն էլեկտրաֆիկացվել է 1961 թ.:
1906 թ. Մուշկապատում բացվել է երկսեռ դպրոց, որտեղ այդ տարի սովորել է 26 տղա և 6 աղջիկ:
19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին այստեղ կար 83 տուն, 827 բնակիչ: 1989 թ. Մուշկապատում կար 107 տուն, 372 բնակիչ: Այժմ կա 105 տուն 360 բնակիչ:
Գյուղում գործում են ակումբ, գրադարան, բուժկետ:
Այս գյուղում է ծնվել գրող, պատմական գիտությունների դոկտոր, Արցախի անկախության ջատագով Բագրատ Ուլուբաբյանը: Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ աղբյուրներ: Դրանցից են Ծվեն ճուրը, Ծրվա ճուրը, Յուղուբեն աղբյուրը, Շրշռանը, Շխրին աղբյուրը: Նշանավոր են Թաքուն բաղը, Բուստանա ծմակը, Մանգունց բաղը, Մրալանց բաղը, Տժեր ծորը և այլ վայրեր:
Զրույցի բռնվեցինք Մուշկապատի պատմության ուսուցչի` Նորենցի հետ: Նա այդ պահին ցակատը ձեռքին, մայրիկի հետ գործ էր անում հողամասում: Կարելի է ասել, որ ցակատն արցախյան ժողովրդական, ունիվերսալ գործիք է, որը գյուղացու ձեռքում ծառայում է որպես դանակ, կացին, սղոց և այլն:
Արցախի գյուղերով
Հաջորդը Գիշի գյուղն էր
Հաջորդն Արցախի ամենահնագույն պատմություն ունեցող բնակավայրերից է` Գիշին: Տեղադրված է Ճարտարի հյուսիսային մասը երիզող լեռնապարի հակադիր թեք լանջին: Ինչպես Արցախի մյուս գյուղերը՝ Գիշին նույնպես թիկունքով հենված է երեք կողմից շրջափակված բարձրադիր լեռներին և միայն հարավային ուղղությամբ ելք ունի դեպի Խոնաշեն գետի հովիտը:
Գյուղի դիրքը գեղատեսիլ է: Դեռ շատ հնուց տները կառուցվել են գյուղը երիզող սարի հարավահայաց, քարքարոտ, ավազոտ լանջին` բերրի հողատարածությունները այգեգործության համար օգտագործելու նպատակով: Հարակից և դիմացի լանջերն անտառածածկ են: Կլիմայական պայմանները մեղմ են. լավ են աճում խաղողը, թութը, խնձորը, տանձը, սալորը, մոշը: Որպես բնորոշ առանձնահատկություն՝ ամռան սկզբներին հաճախակի են կարկտահարությունն ու սելավները:
Գիշիի հին բնակատեղիների հետքերը
Գյուղում և նրա շրջակայքում կան պատմական նշանակություն ունեցող վայրեր, հուշարձաններ: Գիշի և Ճարտար գյուղերի միջև գտնվող բարձունքի վրա այժմ էլ պահպանվում են հին բնակատեղիների հետքեր, պարիսպների մնացորդներ: Դրանցից մեկի` Ղլեն խութ կոչվող բնակատեղիից հայտնաբերված կարասները, կճուճները, ափսեները, հուլունքներն ու շատ այլ իրեր պահվում են Գիշու դպրոցի թանգարանում: Պատմական այդ փաստերը և պահպանվող քարակիր, ամրակուռ պարսպի մնացորդներն ապացուցում են, որ Ղլեն խութը երկար ժամանակ եղել էլ բնակավայր-ամրոց:
Անցած շուրջ հարյուր տարվա ընթացքում Գիշիի տների թիվը բավականին ավելացել է, սակայն արտագաղթի պատճառով բնակչության թիվը չի աճել: 1888 թ. Գիշի գյուղում հիմնվել է ծխական դպրոց (որտեղ սովորում էին նաև Մուշկապատ և Հաղորտի գյուղերի աշակերտները), որը փակվել է, հետո նորից վերաբացվել է 1907 թ., որպես երկսեռ դպրոց: Գիշու ներկայիս միջնակարգ դպրոցը գործում է 1932 թվականից:
Գիշին ամենից երկարը մեզ պահեց իր գրկում, շնորհիվ մի հյուրասեր տատիկի, որը բոլորիս հրավիրեց թեյ խմելու: Հայկական գյուղերում ընդունված է անծանոթին հրավիրել տուն, հյուրասիրել և ինչքան ես նկատել եմ, որքան գյուղը փոքր է և կացությունը ծանր, այդքան բնակիչներն ավելի ջերմ ու հյուրասեր են լինում:
Գիշի գյուղում
Եղանակը լավն էր, արևը հաճելի տաքացնում էր և որոշեցինք դրսում նստել: Տնից արագ հանեցինք սեղանն ու աթոռները և նստեցինք թեյի սեղանի շուրջ: Մեզ միացավ տատիկի հարևանը` Գիշիի ռուսերենի ուսուցչուհին: Տատիկները մեզ համար արտասանեցին, երգեցին, պատմեցին գյուղի մասին: Հրաժեշտի ժամանակ թողեցի հեռախոսահամարս և մեր կայքի հասցեն (պետք եկավ արդյոք հասցեն թե ոչ՝ կիմանաք, եթե նյութը կարդաք մինչև վերջ):
Դեպի Խնուշինակ
Անձրև սկսվեց: Ուղևորվում ենք Խնուշինակ:
Գյուղը տեղադրված է թույլ թեքություն ունեցող անտառազուրկ Սրբախութ լեռան արևելյան լանջի գոգավորությունում, Մարտունուց 12 կմ հարավ-արևմուտք: Դիրքը հարավահայաց է: Գյուղում պահպանվում է Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1855 թ.:
Խնուշինակում 1873 թ. բացվել է ծխական դպրոց` 14 աշակերտով, իսկ 1905 թ.` երկսեռ դպրոց` 56 աշակերտով: Ներկայիս դպրոցը միանգամից աչքի է ընկնում իր բարեկարգ տեսքով, որը վերանորոգվել է վերջերս:
Բարձրացանք մի բլրակի վրա, որտեղից լավ երևում էր գյուղը և շրջակա տարածքը: Մոտակա տներից մի կին մոտեցավ մեզ, որպեսզի հետաքրքրվի որտեղից ենք եկել: Հրավիրեց իրենց տուն, սակայն մեր ժամանակը սուղ էր և ստպիված էինք մերժել հրավերը: Կնոջ հետ ճակատագիրը դաժան խաղ էր խաղացել: Նա 2006-ին կորցրել էր որդուն, որը բանակի սպա էր և դիրքերում մահացել էր հակառակորդի դիպուկահարի գնդակից: Կինը հիշեց պատերազմի տարիները, մեզ ցույց տվեց բլուրի տակով անցնող նախկին խրամատի հետքերը: Հակառակորդը համարյա հասել է գյուղի մատույցներին, բայց հաջողվել է հետ շպրտել:
Խանութի պատի տակ նստած էր մի ծերունի Յախշիբեկյանների ցեղից: Նա պատմեց, որ իր նախնիները եկել են Սպահանից և Ջուղայից: Գյուղը կոչվել է Սպահանջուղ (Սպահան-Ջուղա) և հետագայում վերանվանվել Խնուշինակ (ենթադրում եմ, որ ինչ-որ ժամանակարշջան այստեղ խան է բնակվել և գյուղը կոչվել է Խանի շեն, Խնուշեն, Խնուշինակ):
Ճարտար գյուղը
Ճարտարը ոչ միայն Մարտունու շրջանի, այլև ամբողջ Արցախի ամենամեծ գյուղն է: Անվանումն առաջացել է բնակիչների հմտության, ձեռներեցության, ճարտարախոսության առանձնահատկություններով պայմանավորված:
Պատմական փաստերը ցույց են տալիս, որ այժմյան Ճարտարը գոյություն է ունեցել 4-րդ դարից դեռևս շատ առաջ: Ներկայիս Ճարտար գյուղը բաղկացած է չորս խոշոր թաղամասերից, որոնցից յուրաքանչյուրը փաստորեն առանձին գյուղ է: Այսպիսով՝ Ճարտար գյուղը բաղկացած է Գյունե Ճարտար, Գյունե Կալեր, Ղուզե Ճարտար և Ղուզե Կալեր բնակավայրերից:
Ճարտարում նույնպես հյուրընկալվեցինք բարեհամբույր արցախցիների մոտ: Գյուղում մեզ դիմավորեց Սիրանույշի ընկերուհու` Լարայի հայրը: Բակում դրված սեղանն աննկարագրելի համ ու հոտ էր տրամադրում այդ գյուղական միջավայրին` զատկի ձվեր, ժենգյալով հաց, թխվածք ու տնական գինի: Լարայի հայրը` Ռուբիկը, մեզ ցույց տվեց իր օղի քաշելու սարքն ու մի քանի մանրամասներ այդ պրոցեսից: Այդ ընթացքում մեր աղջիկներն արդեն շուրջպար էին բռնել բակում:
Ճարտար
Վերադարձ Հաղորտի
Երեկոյան վերադարձանք Հաղորտի: Հոգնած էինք, բայց ոչ ոք չէր ուզում ժամանակը ծախսել հանգստանալու վրա: Դեռ նախորդ օրը գյուղացիներից լսել էինք, որ գյուղում ինչ-որ ջրաղացի քար կա և որոշեցինք գնալ տեսնել: Քարը ջրաղացի չէր, բայց աղացի էր, հավանաբար անասունների օգնությամբ էին այն բանեցնում: Ափսոսանքով պետք է նշեմ, որ այն շպրտած էր այգու անկյունում` կիսով չափ հողի մեջ և նույնիսկ ոչ ոք չգիտեր գետնի տակ եղած հատվածը ամբողջական էր, թե կոտրված:
Ժամերով նստել ու հիանալ արցախյան լեռնաշխարհով
Բարձրացանք գյուղից քիչ վերև գտնվող բարձունքը: Տարածքը հիշեցնում էր Շուշվա Կատարոտը, թեև նման չէր, բայց ինչ-որ բան նմանեցրեցի: Այստեղ կարելի էր ժամերով նստել ու հիանալ արցախյան լեռնաշխարհով: Հեռվում` կարծես կախված մի քանի մեծ ու փոքր գյուղերի վրա, երևում էր Մեծ Քիրս լեռնագագաթը: Այդ պահին նստած մտածում էի, որ երջանիկ են հաղորտեցիները, ամեն օր հնարավորություն ունեն վայելելու այս բնությունը:
Տանն արդեն տարածվել էր անուշաբույր ժենգյալով հացի հոտը: Ցանկացողները կարող էին անմիջական մասնակցություն ունենալ պատրաստմանը: Գայանեն ու մայրը` Ռիման, այնպիսի հմտությամբ էին փաթաթում կանաչին խմորի մեջ, որ միայն նայելն արդեն հաճելի էր:
Հուշեր պատերազմի տարիներից
Սկսեցի հարցուփորձ անել Սիրանույշի հորաքրոջը` Ռիմային, գյուղի անցյալից, պատերազմի տարիներից և այլն:
Ռիմայի ամուսինը գյուղի առաջին զոհն էր: 1991 թվականի հուլիսի 17-ին, ժամը 12-իղ 13-ի սահմաններում սպանվեց հաղորտու միջնակարգ դպրոցի զինղեկ, 33-ամյա Վալերիկ Կարապետյանը: Ճակատագրական այդ օրը նա իր երկու ընկերների հետ ձմռան համար վառելափայտ էր հավաքում Հաղորտու Ափունց բաղի տարածքում: Այն պահին երբ գործընկերները խորացել էին անտառում, Վալերիկ Կարապետյանը ենթարկվում է ավազակային հարձակման: Սպառազեն մարդասպանները, դրսևորելով առանձնակի դաժանություն վայրենաբար խոշտանգում են անմեղ ու անպաշտպան զոհին: Շարունակելով իրենց սադիստական գործողությունները, մարդասպանները հրկիզում են դիակը: Շատ չանցած դեպքի վայրում էին իրավապահ մարմինները: Հարուցվեց քրեական գործ, որը, սակայն անարդյունք վերջաբան ունեցավ: Բոլորը համոզված էին, որ մարդասպանները Ղարադաղլու գյուղից էին: Դեպքի վայրից մինչև Ղարադաղլու 3 կմ է:
Վալերիկ Կարապետյանը ամուսնացած էր, ուներ 3 զավակներ: Չորրորդը` Վալերան ծնվել է հոր մահից 6 ամիս անց: Վալերան չտեսավ սև մորուքով, գանգուր մազերով հորը:
Դեպքի վայրից Վալերիկի դին գյուղ են բերել պատգարակով: Կարելի էր ավտոմեքենայով, Ննգիջանով մոտենալով Ննգի Մարտունի մայրուղուն, սակայն Ղարադաղլուն շրջափակ էր պահում այն: Վրեժխնդրությամբ էին լցված հավաքվածները թուրքերի նկատմամբ: Շատ չուշացավ Ղարադաղլուի կրակակետի վնասազերծումը: Վալերիկի առանձնակի դաժանությամբ սպանությունը ցնցել էր արցախահայությանը: Այն ազդականչ էր համայն հայությանը լինել զգոն, զգաստ, զգույշ, միասնաբար դիմակայելու ազերական դաժան մարտահրավերներին:
Ռիման պատմում է, որ նախքան այս իրադարձությունները ազատամարտիկներ էին եկել գյուղ (Երևանից և այլ տեղերից), որոնք հավաքել էին գյուղացիներին և փորձել են համոզել, որ զենք վերցնեն քանի որ պատերազմն անխուսափելի է, թուրքը հային հենց այնպես չի զիջի հողը: Այդ ժամանակ գյուղը դեռ պատրաստ չէր մարտի: Սակայն այս դաժան սպանությունից հետո թուրքն ինքն իր փոսը փորեց:
Հիմա, Հաղորտի տանող ճանապարհի աջ կողմում երևում են նախկին Ղարադաղլու գյուղի ավերակները, քանդված, վառված այդ երբեմնի թուրքաբնակ գյուղը, որ լինելով ավելի բարենպաստ աշխարհագրական դիրքում ահաբեկում էր հայկական գյուղերը, բայց 20-րդ դարի վերջի հայը դարասկզբի հայը չէր, որին քշեցին սեփական հողից ու կտրեցին բնօրրանից:
Կարդալ նախորդը՝ օր 1
Կարդալ հաջորդը՝ օր 3
Լուսանկարները՝ Բաբկեն Արզումանյանի, Հռիփսիմե Աբրահամյանի և Տիգրան Շահբազյանի
Կարդացեք նաև՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում
Զորաց քարեր
Աղձքի դամբարան
Կտուց կղզի
Կենդանիների պաշտամունքը Հայաստանում
Սելավապահ
Ոսկեպարի հուշարձանները
Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Մելիք Թանգու կամուրջ
Արցախի գյուղերով / Մարտունի / Օր 3
/in Բլոգ /by armeniangeographicՕր 3: Վաղ առավոտյան ուղևորվում ենք Կուսաբերդ (Աղջկա բերդ)՝ շարունակելու ուսումնասիրել Արցախի գյուղական կյանքը:
Այս բնակավայրի Բերդաշեն և Աղջկաբերդ հայկական հրաշալի անվանումները մահմեդականները ձևափոխել են իրենց լեզվով: Անվանվում էր նաև Կարաքենդ, Ղըզղալա բոլորն էլ նույն ծագումն ունեն: Օտարահունչ այդ անվանումներն առաջացել են ղալա կամ կալա բառից, որը հայկական բերդ բառի թարգմանությունն է: Ղըզղալա կամ Կըզկալա նշանակում է Աղջկա բերդ: Իսկ Կարաքենդը՝ Կալաքենդի ձևափոխված տարբերակն է, որը նշանակում է Բերդաշեն:
Աղջկաբերդի ավանդությունը
Գյուղից 3 կմ հեռավորության վրա, հյուսիսային մասում է գտնվում այն բարձրադիր սարը (լերկ լեռնազանգվածը), որը տեղացիներն այժմ էլ անվանում են բերդ, կուսաբերդ, աղջկա բերդ, և որի հետ է կապված գյուղի այժմյան անվանումը: Աղջկաբերդի առաջացման վերաբերյալ ժողովուրդը պահպանում է մի ավանդություն: Անհիշելի ժամանակներում այստեղ ապրում էր հայրենի լեռների պես հպարտ, Արցախի կուսական անտառների եղնիկի պես չքնաղ, բայց նաև քաջ ու համարձակ մի աղջիկ: Նա սիրում էր իր հայրենակից քաջ կտրիճներից մեկին, որը նույնպես անսահմանափակ նվիրված էր աղջկան: Սակայն թշնամու դեմ մղված մարտերում զոհվում է աղջկա սիրած երիտասարդը: Աղջիկը երկար սգում, ողբում է այդ կորուստը և երդվում սրբորեն պահել սիրած տղայի նկատմամբ ունեցած սերը: Անցնում են տարիներ: Աղջկա գեղեցկության համբավը տարածվում է ամենուրեք:
Եվ ահա նրա օտար երկրպագուներից մեկը որոշում է զենքով, ուժով տիրանալ նրան: Աղջիկը բարձրանում է բերդի գագաթը, այնտեղ դղյակ կառուցում և պատսպարվում: Հայ կտրիճները պաշտպանում են աղջկան: Սակայն թշնամին նոր ու մեծ ուժով է պաշարում բերդը, զրկում այն ջրից, հույս ունենալով, որ աղջիկը ծարավից կհանձնվի: Քաջարի գեղեցկուհին, հավատարիմ մնալով իր երդմանը, ժայռի կատարից եղնիկի նման ցատկում է դեպի անդնդախոր ձորը: Ասում են, որ բերդասարի ստորոտում այժմ էլ բխող աղբյուրը ժայթքել է աղջկա ընկած տեղում: Ահա այդ ժամանակվանից ժայռասարը կոչվում է աղջկա բերդ:
Արցախի գյուղական կյանքը / Կուսաբերդ
Կատարված ուսումնասիրությունների շնորհիվ այստեղ հայտնաբերվել են տարբեր տեսակի աշխատանքային գործիքներ, զենքի տեսակներ, կենցաղային իրեր, դրամատեսակներ, զարդաքանդակներ, խաչքարեր:
19-րդ դարի ճանապարհորդ Հայկունին ճանապարհորդելով Արցախում նկարագրում է, որ գյուղացիներն իրեն համոզում էին, որ ժայռը բարձրանալն անհնար է, միայն թռչուններին է այն հասանելի: Այնտեղ այնքան օձեր կան, որոնց միայն տեսնելը մահացու է: Սակայն Հայկունին շատ հեշտությամբ բարձրանում է բերդը և ապացուցում, որ այդ պատմությունները իրականությանը չեն համապատասխանում:
Նա նկարագրում է, որ բերդի վրա կան պարիսպների և մի քանի տների ավերակներ, մի ջրի մեծ ավազան:
Մենք որքան էլ ուշադիր նայում էինք, բայց բերդի պատերի հետքեր չտեսանք:
Բերդաշեն գյուղը
Աղջկա բերդից իջանք և ուղևորվեցինք Բերդաշեն գյուղ: Արցախի գյուղական կյանքը շարունակում էր զարմացնել մեզ: Գյուղում մեզ հանդիպած առաջին մարդը մեզ համոզեց, որ շատ հետաքրիր թուր ունի և ուզում է մեզ ցույց տալ: Իր խոսքերով պապը եղել է Անդրանիկի զինվորը և դա նրա թուրն է: Տուն գնալու ճանապարհին նա մեզ տեղեկացրեց, որ վաճառում է թուրը և երբ հետաքրքրվեցինք թե ինչ արժի, պատասխանեց, որ 185 000 ԱՄՆ դոլար: Սկզբում մեզ թվաց թե կատակում է, սակայն նա բացատրեց, որ թուրը 185 տարեկան է և նա գնահատում է տարին 1000 դոլար:
Արցախի գյուղական կյանքը / Բերդաշեն
Թուր կոչվածն իրականում մի արծաթյա դաշույն էր, որի բռնակից երևում էր, որ այն հավանաբար կանացի է: Իրականում այն շատ գեղեցիկ էր, բայց 185 000 դոլար արժողությամբ թուրը կմնա հավերժ առանց գնորդի: Վերջում դաշույնի տերն ինձ առանձին կանչեց ու խոստացավ, որ եթե ես վաճառեմ այն նա ինձ 06 մակնիշի մեքենա կնվիրի: Այնպես որ, եթե ցանկացողներ լինեն՝ դիմեք, գինը շատ հարմար է:
Գյուղից ճանապարհը տանում է դեպի մի այլ բարձունք, որտեղ տեղադրված է հայրենական պատերազմի հուշարձան: Հուշարձանի վրա երևում են արցախյան պատերազմի հետքերը:
Հուշարձանի պատվանդանի մեջ գործում է Բերդաշենի թանգարանը: Ցավոք թանգարանն անմխիթար վիճակում էր: Աղջկա բերդի տարածքից գտնված իրերը, զարդերը ցուցադրված են կոտրված ապակու հետևում: Այս անխնա ձևով պահպանելու դեպքում շատ թանկարժեք իրեր վերացման վտանգի տակ են:
Հացին գյուղը
Հացին գտնվում է Մարտունուց հյուսիս-արևմուտք: Տեղադրված է Բովուրխանի լեռնազանգվածից դեպի Մարտունի ձգվող լեռնաճյուղի արևելահայաց լանջին: Դիրքը գեղատեսիլ է ու լեռնահովտային, շրջապատված է այգեստաններով, թավ անտառներով:
Պատմական նշանավոր գյուղերից է: Ղազարոս Աղայանի Անահիտ հեքիաթում հիշատակվում է Հացիկ անունով: Այս բնակավայրի հետ է կապված վաչագան Բարեպաշտ թագավորի և նույն գյուղի հովվի աղջիկ` Անահիտի հանդիպման պատմությունը: Հացի գյուղի այն աղբյուրը, որի մոտ հանդիպել են նրանք, այժմ էլ կոչվում է Անահիտի աղբյուր:
Գյուղում և շրջակայքում կան պատմական հուշարձաններ: Առավել նշանավոր է Բռի Եղցին, որն էլ հասցրեցինք տեսնել:
Հ.Գ. Վերադարձանք Երևան ևս մի կտոր Արցախ բերելով մեր սրտում: Հաջորդ օրը հեռախոսիս զանգ է գալիս: Զանգում է Գիշիում մեզ հյուրընկալած տատիկի թոռը, որը մեր այցելության ժամանակ տանը չէր: Երեկոյան տատիկը նրան պատմում է մեր մասին և նա որոշում է անպայման հրավիրել իրենց տուն, բայց ցավոք մենք արդեն վերադարձել էինք: Այդ տղան թողեց իր հեռախոսահամարը և ասաց, որ ցանկացած ժամանակ սպասում են մեզ Գիշիում: Այսպիսին է Արցախն ու արցախցին:
Կարդալ նախորդը՝ օր 1, օր 2
Լուսանկարները` Բաբկեն Արզումանյանի, Գայանե Տոնոյանի, Հռիփսիմե Աբրահամյանի և Տիգրան Շահբազյանի
Տեքստը` Տիգրան Շահբազյանի
Գրականություն: Սերգեյ Մելքումյան, Հայկունի, Շահեն Մկրտչյան
Կարդացեք նաև՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում
Զորաց քարեր
Աղձքի դամբարան
Կտուց կղզի
Կենդանիների պաշտամունքը Հայաստանում
Սելավապահ
Ոսկեպարի հուշարձանները
Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Մելիք Թանգու կամուրջ
Հեծանվարշավ Ազատի կիրճում
/in Բլոգ /by armeniangeographicՀեծանվարշավ դեպի Գառնի
Փետրվարի 12-ին` ձմեռային սովորական մի օր, որոշեցինք սկսել 2014-ի հեծանվաարշավները և իրակացնել հեծանվարշավ Ազատի կիրճում: Չորեքշաբթի էր, ինչն ավելի հաճելի էր դարձնում արշավը: Հանգստյան օրերին Գառնու ձորում շատ են հանդիպում քեֆչիները, որոնք հիմնականում ուտել-խմել-ջարդել-թափել սկզբունքով են գտնվում բնության գրկում: Աշխատանքային օրերին գոնե զերծ ես մնում նման տեսարաններից:
Դուրս եկանք Երևանից դեպի Գառնի, նախ ասեմ, որ ճանապարհի ամենադժվար հատվածը Երևանի մեջ էր: Դավթաշենից մինչև հասա Ջրվեժ ահագին էներգիա էի կորցրել և դեռ ամենը առջևում էր:
Ջրվեժի գազալցակայանի մոտ սպասում էր Ահարոնը: Շնչակտուր վերջին դիքը քաշեցի, բարևեցի ու Ահարոնը կիսած խնձորը դեմ տվեց: Իսկը տեղին էր: Կերա դզվեցի, շունչս էլ տեղն եկավ: Դե ինչ՝ գնացինք իրականացնելու իսկական հեծանվարշավ: Տեսնենք էսօր ինչ է գալու գլխներիս…
Հասանք Գառնի, սննդի հարցը լուծեցինք ու իջանք ձորը: Ամենավտանգավորը գյուղից դեպի Քարերի սիմֆոնիա տանող հատվածն էր: Թեքությունը մեծ է և անկախ քեզնից արագություն ես ուզում (ով տեսել է այդ հատվածի քարերը՝ կհասկանա), հեծանիվի ղեկը պահելը դժվար է դառնում, երբեմն նույնիսկ անկառավարելի: Հանդիպում են քարեր, որոնք իրենց ձևով կարծես հեծանիվի համար են ստեղծված և այնպես հարմար են սկսում ակի հետ պտտվել, որ մինչև չկանգնես կամ չդանդաղեցնես ընթացքը՝ չես պրծնի դրանցից: Այդ ընթացքում մի քանի քար հասցրեցին ոտքս կապտեցնել:
Քարերի սիմֆոնիա կամ բազալտե երգեհոն
Ամեն անգամ նայելիս հիանում եմ այս բնության հրաշքի գեղեցկությամբ: Զբոսաշրջիկներին դժվար է համոզել, որ սա բնական է և մարդն այստեղ կապ չունի: Մեր` հայերիս համար սովորական բան է` քթներիս տակ, աչքներիս առաջ, երևի դրա համար էլ չենք գնահատում արժեքը, դա ապացուցում է վերջերս մեծ աղմուկ բարձրացված հարցը: Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի քարերը ջարդվում և տարվում էին մեծահարուստների առանձնատները կառուցելու համար: Բնության այս հրաշքից օգտվում են ոչ միայն մեծահարուստները: Գառնիում զբոսնելիս հաճախ կհանդիպեք շարքային գառնեցիների տան պատերը, ցանկապատերը կամ դռան շեմը սալիկապատված այս քարերով:
Ազատի կիրճ
Սլացանք Ազատի հոսանքն ի վար: Գետը վարար էր, ինչպես գարնանը, գույնը՝ նման կակաոյի: Դա վկայում է այն մասին, որ եղանակը տաքանում է, և ձնհալք է սկսվել:
Հասանք մի կանաչ բացատ: Մի կողմից վարար գետ, մյուս կողմից դեռ պահպանված ձյուն ու արանքում չոր բացատ, որտեղ կանաչ խոտն արդեն ծլել էր: Որոշեցինք հենց այստեղ էլ մի քիչ հանգստանալ և հաց ուտել: Երևի չկա ավելի հաճելի պահ, քան հաց ուտելուց հետո պառկել գետի ափին ու լսել վարար գետի շառաչը:
Շարունակեցինք ճանապարհը դեպի Բանավան` նախկին ֆիզիկոսների ավան: Ճանապարհին հանդիպող ջրափոսերի կողքով անտարբեր անցնելն անհնար էր: Հույսներս դնելով հեծանիվի ամրությանը` առանց նախապես ստուգելու ջրի խորությունը, մտնում էինք մեջը: Մի այդպիսի ջրափոսի մեջ մտնելիս էլ՝ ուժերս սխալ հաշվարկելու արդյունքում ամբողջ օրն անցկացրեցի թաց ոտքերով:
Ազատի կիրճ
Ի սկզբանե նպատակ ունեինք Գառնի-Արտաշատ ավտոճանապարհով դուրս գալ, բայց Երանոսի լեռնաշղթայի տեսարաններով ոգևորված մտանք Ազատի ջրամբարի տարածք: Տարվա այս սեզոնին ջրամբարը լիքը չի և շանսեր կային մեքենայի ճանապարհով անցնելու մինչև Լանջազատ գյուղ: Սկզբում ամեն ինչ իր հունով էր ընթանում, ոգևորված քշում էինք, առջևում արդեն բացվեց սառած ջրամբարի տեսարանը: Նման տեսարան Հայաստանում ոչ մի տեղ չկա, շատ յուրօրինակ գույներ են ստացվում Ազատի կիրճում: Ճանապարհը գնում էր ու մտնում ջուրը: Գետը վարար էր, արդեն սկսել են ջուրն ամբարել չոր սեզոնին օգտագործելու համար և մենք ստիպված էինք շրջանցել: Նման հողի վրա երբեք հեծանիվ չէինք քշել, այնքան փափուկ էր, որ հածանվի անվադողը խրվում էր հողի մեջ: Տեղ-տեղ անհնար էր լինում քշել և հեծանիվը գրկած էինք անցնում:
Ազատի կիրճ
Հասանք Ազատի ջրամբարի պատնեշի մոտ: Սա այն տեղն է, որտեղից բացվում է ջրամբարի և Երանոսի լեռների մի հրաշալի տեսարան: Երեկոյան` մայրամուտի ժամանակ, սարն ամբողջովին կարմրում է, դրա համար էլ տեղացիներն այն Կարմիր սար են անվանում:
Վերջ, այսքանով ավարտվեց մեր արշավի բացահայտումներով ու սպասումներով լի հատվածը: Ֆոտոխցիկս պահեցի, մի քիչ կանգնեցինք, ջուր խմեցինք, դզվեցինք ու ճանապարհ ընկանք: Մնացածի մասին չեմ գրի, թե ինչպես թուրքերին հիշելով բարձրացանք Նուբարաշենի դքերը, առավել ևս ցանկություն չկա գրելու անցնող մեքենաների մեջից նայող զարմացած հայացքների, ազդանշանների, Նուբարաշենի աղբանոցի, գերեզմանոցի և այլնի մասին:
Այդ օրը հեծանվարշավ Ազատի կիրճում նախաձեռնության արդյունքում իմ հաշվարկներով քշեցինք մոտ 80 կմ (հաշվի առնելով նաև Երևանի մեջ ընկած հատվածը` 30 կմ):
Տիգրան Շահբազյան
Արշավական բլոգ