Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք և մոտ 125 մ խորությամբ խառնարան:

Վայոցսար
Վայոցսարի վերջին ժայթքումը
Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:
Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»
Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:
Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը իրականությանը չի համապատասխանում: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց Ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց Ձոր անունը:
(Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ)
Սակայն երկրաբանական տվյալները խոսում են այն բանի մասին, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հրաբուխներ գործել են հազարամյակներ առաջ:

Վայոցսար
Վայոցսարը չի՛ համարվում գործող հրաբուխ
Հայկական լեռնաշխարհում կա երկու հրաբուխ, որոնք համարվում են գործող: Խոսքը Նեմրութի և Թոնդրակի մասին է: Ընդհանրապես կա մի այսպիսի օրինաչափություն, հրաբուխը համարվում է գործող եթե պատմության մեջ հիշատակվում է, այսինքն մարդը տեսել է նրա գործելը: Այս օրինաչափությանը հետևելով և հիմնվելով պատմական աղբյուրների վրա փաստորեն կարող ենք ասել, որ Վայոցսարն էլ գործող հրաբուխ է: Սակայն հարց է ծագում որքանով են այդ տվյալները հավաստի: Երկրաբաններն այլ բան են պնդում: Հայաստանի Հանրապետության տարածքում միգուցե ամենաերիտասարդ հրաբուխը Վայոցսարն է, բայց նրա վերջին ժայթքումը եղել է մոտ 40 000 տարի առաջ:
Վայոցսար հրաբխի այլ անվանումները
Վայոցսարը Ջալալյանի գրքի մեջ հիշատակվում է նաև Գագաթածակ անունով: Թուրքերի ու թաթարների ներխուժումով Հայաստան, ինչպես շատ աշխարհագրական անուններ այնպես էլ Վայոցսարը սկսվեց շրջանառվել օտար՝ Դալիկ թափա անվամբ, որ նշանակում է գիժ սար: Հերհեր գյուղի բնակիչներն մինչ օրս հավատում են, որ սարի գագաթին եթե քար բարձրացնես անձրև կգա:

Վայոցսար
Հերհեր գյուղը
Հերհերը շատ հարուստ է պատմական և բնական հուշարձաններով: Այստեղ է գտնվում Սիոնի վանքը, Կապույտ բերդը: Գյուղից վերև՝ Քարավազ և Հերհեր գետերի վրա գտնվում են գեղեցիկ ջրվեժներ:
Հերհեր գյուղի անվան ծագումն էլ կապվում է 8-րդ դարի երկրաշարժի հետ: Սկզբում անունը եղել է Երեր (երերալ, շարժվել բառից), այնուհետև հնչյունափոխվելով դարձել է Հերհեր:
Հերհերում նաև մի հետաքրքիր երևույթ կա: Գյուղի տակով անցնում է ճեղքվածք, որից սառը օդ է փչում: Մի քանի տուն կա, որոնց տակով է անցնում այդ ճեղքը: Գյուղացիներն այդ ճեղքի վրա կառուցել են մառաններ և ամռան ամիսներին երկրի ընդերքից փչող սառը օդն օգտագործում են, որպես բնական սառնարան:
Վայոցսար լեռը լեռնագնացության տեսակետից դժվարամատչելի չէ: Այն պետք է բարձրանալ արևելյան կողմից:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Գեղարոտի ջրվեժ
/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographicԳեղարոտի ջրվեժը գտնվում է Արագած գյուղից 12 կմ արևմուտք։ Ջրվեժն առաջացել է Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3000 մետր է։ Գեղարոտի ջրվեժի սառնորակ ջրերը գալիս են Արագած լեռան խառնարանից և գահավիժում են 25 մետր բարձրությունից:
Այն ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Քարավազի և Հերհերի ջրվեժներ
/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographicՔարավազի և Հերհերի ջրվեժները գտնվում են Հերհեր գյուղից վերև: Այս ջրվեժներն իրական բնության հրաշք են: Ջրվեժները երկուսն են: Նրանցից վերինը՝ Քարավազի ջրվեժը, ճեղքելով ժայռերը դուրս է գալիս առաջացնելով սահանքային ջրվեժ, այնուհետև Քարավազ գետը միանում է Հերհեր գետին և գահավիժում ցած առաջացնելով երկրորդ ջրվեժը: Երկրորդ ջրվեժը գտնվում է Հերհեր գետի վրա և կոչվում է Հերհերի ջրվեժ: Ջրվեժի տակ գոյացել է խորը ավազան, որտեղ կարելի է լողալ:
Լուսանկարները՝ Հասմիկ Մելիքյանի, Բաբկեն Արզումանյանի, Կարո Սահակյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Վայոցսար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՎայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք և մոտ 125 մ խորությամբ խառնարան:
Վայոցսար
Վայոցսարի վերջին ժայթքումը
Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:
Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»
Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:
Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը իրականությանը չի համապատասխանում: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց Ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց Ձոր անունը:
(Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ)
Սակայն երկրաբանական տվյալները խոսում են այն բանի մասին, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հրաբուխներ գործել են հազարամյակներ առաջ:
Վայոցսար
Վայոցսարը չի՛ համարվում գործող հրաբուխ
Հայկական լեռնաշխարհում կա երկու հրաբուխ, որոնք համարվում են գործող: Խոսքը Նեմրութի և Թոնդրակի մասին է: Ընդհանրապես կա մի այսպիսի օրինաչափություն, հրաբուխը համարվում է գործող եթե պատմության մեջ հիշատակվում է, այսինքն մարդը տեսել է նրա գործելը: Այս օրինաչափությանը հետևելով և հիմնվելով պատմական աղբյուրների վրա փաստորեն կարող ենք ասել, որ Վայոցսարն էլ գործող հրաբուխ է: Սակայն հարց է ծագում որքանով են այդ տվյալները հավաստի: Երկրաբաններն այլ բան են պնդում: Հայաստանի Հանրապետության տարածքում միգուցե ամենաերիտասարդ հրաբուխը Վայոցսարն է, բայց նրա վերջին ժայթքումը եղել է մոտ 40 000 տարի առաջ:
Վայոցսար հրաբխի այլ անվանումները
Վայոցսարը Ջալալյանի գրքի մեջ հիշատակվում է նաև Գագաթածակ անունով: Թուրքերի ու թաթարների ներխուժումով Հայաստան, ինչպես շատ աշխարհագրական անուններ այնպես էլ Վայոցսարը սկսվեց շրջանառվել օտար՝ Դալիկ թափա անվամբ, որ նշանակում է գիժ սար: Հերհեր գյուղի բնակիչներն մինչ օրս հավատում են, որ սարի գագաթին եթե քար բարձրացնես անձրև կգա:
Վայոցսար
Հերհեր գյուղը
Հերհերը շատ հարուստ է պատմական և բնական հուշարձաններով: Այստեղ է գտնվում Սիոնի վանքը, Կապույտ բերդը: Գյուղից վերև՝ Քարավազ և Հերհեր գետերի վրա գտնվում են գեղեցիկ ջրվեժներ:
Հերհեր գյուղի անվան ծագումն էլ կապվում է 8-րդ դարի երկրաշարժի հետ: Սկզբում անունը եղել է Երեր (երերալ, շարժվել բառից), այնուհետև հնչյունափոխվելով դարձել է Հերհեր:
Հերհերում նաև մի հետաքրքիր երևույթ կա: Գյուղի տակով անցնում է ճեղքվածք, որից սառը օդ է փչում: Մի քանի տուն կա, որոնց տակով է անցնում այդ ճեղքը: Գյուղացիներն այդ ճեղքի վրա կառուցել են մառաններ և ամռան ամիսներին երկրի ընդերքից փչող սառը օդն օգտագործում են, որպես բնական սառնարան:
Վայոցսար լեռը լեռնագնացության տեսակետից դժվարամատչելի չէ: Այն պետք է բարձրանալ արևելյան կողմից:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Դավիթ Բեկի ջրամբար
/in Մեր արշավները /by armeniangeographicԴավիթ Բեկի ջրամբար – գտնվում է Սյունիքի մարզում՝ Նոր Առաջաձոր գյուղի մոտ:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Սև ծովի ափին
/in Մեր արշավները /by armeniangeographicԱրշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Кошик Анапат
/in Առանց խորագրի /by armeniangeographicВ народе этот комплекс называют просто Анапатом (что в переводе означает «пустынь»). Он находится на расстоянии 8 км от деревни Колатак в лесу на холме, называемом Анапат. Комплекс состоит из трех церквей, обведенных каменной оградой. Внутри ограды сохранился резервуар для воды, четко прослеживаются следы водопроводной сетки. Большую историческую, этнографическую и художественную ценность представляют хачкары комплекса, разнообразные рельефы и эпиграфические надписи. 25 надписей ХII-XIII изданы. Этот крупный монастырский комплекс в исторической литературе упоминается под названием Кошик Анапат.
Монастырский комплекс своим просторным двором делится на две части. Памятники северной группы представляют собой три церкви и одну общую для них трехарочную притвор-часовню
Постройки южного крыла двора состоят из двух зданий, связанных друг с другом дверными проемами.
Интересным сооружением является баня, от которой сохранились полуразрущенные стены с уложенными в них десятками глиняных труб. Отдельные орнаментальные мотивы, в частности, рельефы виноградных гроздьев на некоторых хачкарах и надгробных плитах указывают на то, что монастырь Анапат был основан ранее XII в.
К востоку находится кладбище, занимающее большую часть территории.
Պարզ լիճ – Գոշ – Գոշի լիճ
/in Մեր արշավները /by armeniangeographicՃանապարհը տանում է Գոշ գյուղ
Այս երթուղին սկսվում է Պարզ լճից և ավարտվում Խաչարձան գյուղում: Ճանապարհն անցնում է փարթամ բուսականությամբ պատված անտառով: Ճանապարհին հանդիպում են խաչքարեր: Մի քանի փոքրիկ գետակներ անցնելուց հետո բացվում է մի ընդարձակ մարգագետին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Իջևանի լեռնաշղթան: Անցնելով մարգագետինները ճանապարհը տանում է դեպի Մխիթար Գոշի ծննդավայր՝ Գոշ գյուղ: Գյուղի վերևից արդեն երևում է Գոշավանքը: Գոշավանք (Նոր Գետիկի վանք) անունը ստացել է 1213 թ-ին՝ Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան: Վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
Հարուստ է երթուղու բուսական աշխարհը
Երթուղու ընթացքում կարող եք հանդիպել մասրենի, սորհունդ խոցված, խնկածաղիկ սովորական, սինդրիկ, ազնվամորի և այլն: Հարուստ է նաև երթուղու ֆաունան: Պարզ լճի շրջակայքում կարելի է հանդիպել երկկենցաղների տարբեր տեսակների: Հնարավոր է նկատել ծառերի ճյուղերի վրա ցատկոտող սկյուռների: Արշավի ընթացքում կարելի է նկատել անտառային կատու, ականջեղ ոզնի, այծյամ, աղվես և նապաստակ:
Լուսանկարները՝ Կորյուն Բոքսյանի, Սերգո Առաքելյանի, Բաբկեն Արզումանյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Սևանի ափին
/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographicՍևանավանք
Համալիրը ներկայացնում են Սբ Առաքելոց և Սբ Կարապետ երկու եկեղեցիները, գավթի ավերակները, մասնակի վերակառուցված վանական խցերը, Սբ. Հարություն եկեղեցու հիմքերը։ Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին և նրան կից գավիթն այլևս գոյություն չունեն։ Համալիրի բոլոր կառույցները բլրի հարավ-արևմտյան կողմում են։ Պահպանվել են նաև համալիրի ներքին և արտաքին պատերի հիմքերը, բնակելի և տնտեսական շինություններ։
Ըստ հայոց պատմիչների, Աշոտ Ա Բագրատունու դուստր և Սյունաց իշխան Վասակ Գաբուռի կին իշխանուհի Մարիամը ուխտել էր 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Հանդիպելով Սևանավանքի վանահայր, ապագա կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցուն, նա հանձն է առնում հովանավորել վանքի նորոգումը և ընդարձակումը և կառուցել Սբ Առաքելոց և Սբ Աստվածածին եկեղեցիները։
Սևանա լիճ / Սևանավանք
Ավանդությունը պատմում է, որ վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան:
Սևանի և Հայաստանի այլ լճերի մասին լեգենդները կարող եք կարդալ այստեղ:
Իսկ ստորև ներկայացված լուսնկարները կպատմեն, թե ինչպես ենք մենք անց կացնում մեր հանգիստը Սևանի ափին:
Լուսանկարները՝ Միրեյ Մարսուվանյանի, Կարո Սահակյանի, Հռիփսիմե Հովհաննիսյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Լաստիվեր
/in Մեր արշավները /by armeniangeographicԻ՞նչ է Լաստիվերը
Լաստիվերը մի վայր է, որի գեղեցկության և առանձնահատկությունների մասին դուք գուցե լսել եք, բայց դեռևս չունեք ոչ մի գաղափար, թե որտեղ է այն գտնվում: Մենք կօգնենք ձեզ այդ հարցում:
Լաստիվերն առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է: Այնտեղ դուք կարող եք տեսնել քարանձավներ, որտեղ ժամանակին ճգնավորներ են ապրել: Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ նման էր լաստի, ոչ թե աստիճանի և այդ իսկ պատճառով այդ վայրը ստացավ «Լաստիվեր» անվանումը: Մեկ այլ վարկածով՝ այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը:
Բացի այդ այնտեղ է գտնվում նաև «Լաստիվեր Անապատը», որտեղ կարող ենք տեսնել ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթներ և տներ, որոնք ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար:
Որտե՞ղ է գտնվում Լաստիվերը
Լաստիվերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, Ենոքավան գյուղի ծայրամասում: Պետք է Տավուշի խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը, որտեղ էլ գտնվում է այդ թաքնված գանձը: Իսկ արահետի վերջում մեր առջև կբացվի Լաստիվերի ջրվեժի գեցեցիկ տեսարանը: Լաստիվերը հանրության համար առավել հայտնի դարձավ 2000-ականների սկզբին, երբ էկոտուրիզմի սիրահարները սկսեցին արշավներ կազմակերպել դեպի Լաստիվեր:
Ստորև կարող եք տեսնել Լաստիվերի նկարները, որոնք կարող են պատմել ավելին քան բառերը:
Միացեք մեր առաջիկա արշավներին
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Վերելք Խուստուփ լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Ծաղկունյաց լեռներ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԼեռնաշղթան գտնվում է Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին: Փամբակի լեռնաշղթայի ճյուղավորումներից է, սկսվում է նրա կենտրոնական հատվածից՝ Ուղտաքար գագաթից և հարավ արևելյան ուղղությամբ ձգվում մինչև Հրազդանի հովիտ: Ունի 42 կմ երկարություն, կենտրոնական հատվածում լայնությունը հասնում է 7 կմ-ի:
Լեռնաշղթան ներարկված է ինտրուզիաներով, որոնց վրա էլ ձևավորվել են բարձր գագաթները: Ամենաբարձր կետը Ծաղկունյաց լեռն է՝ 2821 մ: Կազմված է հիմնականում քվարցիտներից և բյուրեղային թերթաքարերից: Լեռնաշղթայի տարբեր կողմնադրության լանջերը տարբերվում են միմյանցից լանդշաֆտներով: Հյուսիսահայաց լանջերը՝ դեպի Մարմարիկի հովիտ, անտառապատ են, հարավահայաց լանջերը՝ ծածկված են տափաստանային բուսականությամբ: Անգամ անտառապատ լանջերը, զառիթափության շնորհիվ, մասնատված են, բայց մասնատվածությամբ զիջում են հարավահայաց լանջերին: Հարավահայաց լանջերից դեպի Քասաղի հովիտ են իջնում մի շարք սելավային հոսքեր, որոնցից ամենաակտիվը Մելիք գյուղի սելավն է:
Լեռնաշղթայի նախալեռնային գոտում՝ արտածին պրոցեսների ազդեցությամբ, տեղատարվել են մակերևույթը կազմող ապարները և ձևավորվել են ռելիեֆի երիտասարդ ձևերը: Լեռնաշղթայի առանցքային գոտում դեռևս պահպանվել է քայքայված ծալքաբեկորավոր հիմքը:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարո Սահակյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ