Վիշապաքար կոչվող կոթողները բազմաթիվ են և դրանցից շատերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ ծիսական և մշակութային նշանակությամբ: Սակայն մինչ վիշապաքարերի մասին խոսելը, նախ անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից է առաջացել քարակոթողների «վիշապ» անվանումը, և ինչ նշանակություն են ունեցել վիշապները հայոց հնագույն մշակույթում:
Տարբեր մշակույթներում վիշապներն ունեցել են տարբեր նշանակություն և վարքագիծ: Ինչպես, օրինակ՝ չինական վիշապները մարմնավորում են իմաստությունն ու բարոյական կատարելությունը: Եվրոպական վիշապները կատաղի են և միշտ սոված: Իսկ հայկական վիշապերն իշխում են ջրի վրա, ապրում լճերում, գետերում ու նույնիսկ երկնքում՝ մարդկանց գլխին բերելով ամպրոպներ ու փոթորիկներ:
Որոշ առասպելներում ջուր և հարստություն պարգևող ոգի է, մյուսներում աղետ ու փորձանք է բերում: Շատ դեպքերում մարդիկ երկրպագում էին վիշապներին՝ հատկապես երաշտի ժամանակ, նրանք կարծում էին, որ այդ օձակերպ կենդանին, գետնի վրա սողալով, ցույց էր տալիս այն կետերը որտեղ փորելով կարելի էր ջուր գտնել: Որոշ դեպքերում էլ հենց այդ կենդանին էր փակում ջրի աղբյուրը, կամ ցամաքեցնում գետերն ու լճերը:

Վահագն Վիշապաքաղ
Հայաստանում վիշապի գլխավոր հակառակորդն ամպրոպի աստված Վահագնն էր, ով կռվում սպանում էր ատելի օձին, ինչից հետո տեղում էր բաղձալի անձրև:
Սակայն կոթողներին տրված վիշապ անունը ոչ մի կապ չունի հայտնի եվրոպական առասպելների սողունակերպ վիշապների հետ: Հայկական ավանդության վիշապը հստակ ինչ-որ կենդանատեսակ չէ: Այն բնության անկառավարելի տարերք է, որը կարող է ընդունել տարբեր կերպարներ:
Վիշապաքարեր
Վիշապ կոթողները կամ վիշապաքարերը նկարագրվում են որպես միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ առանձնահատուկ և առեղծվածային կոթողներ: Դրանք առաջին անգամ սկսել են ուսումնասիրել 19-րդ դարում: Այնուհետև թողարկվել են մի շարք աշխատություններ, որտեղ խոսվում է դրանց ծագման և պաշտամունքային նշանակության մասին:
Վիշապաքարերի տեսքը և տեղադրությունը նույնպես կարելի է կապել առասպելական օձ-վիշապ կերպարի հետ: Դրանք հաճախ տեղակայված են աղբյուրների և գետերի ակունքների մերձակայքում, իսկ առասպելում վիշապի պարտությունից հետո սկիզբ էին առնում ջրերը: Դեռ նախնադարյան Հայաստանում գետերի ակունքների մոտ ու, ընդհանրապես, ամենուր ջրի մոտակայքում, դնում էին վիշապաքարեր (վիշապներ), որպեսզի ջրի ակը պաշտպանեին վիշապներից:
Վիշապաքարերը հաճախ ունենում են ձկան տեսք: Իսկ որոշ աղբյուրներում ամպրոպի աստծո հակառակորդը ջրային հսկա է՝ մի մեծ ձուկ:
Մեր տարածաշրջանում և հնդեվրոպական ավանդություններում ամպրոպի աստվածը պատկերվել է ցլի կերպարով: Իսկ աստվածներին, շատ հաճախ, իրենց սիմվոլ հադիսացող կենդանիներին են զոհաբերել: Այդ է պատճառը, որ վիշապաքարերի վրա հաճախ կարելի է հանդիպել զոհաբերված ցլի մորթու քանդակներ։

Հայկական Լեռնաշխարհի վիշապները
Ամպրոպի աստծո հաղթանակը հաճախ կապվել է նոր տարվա՝ նոր կյանքի սկզբի հետ: Իսկ վիշապաքարերի վրա եղած պատկերները համապատասխանում են կենդանակերպի գարնանային նշանների հետ: Ինչպես օրինակ ցուլը կամ երկու ձկնակերպ պատկերները, որոնք նույնացվում են երկվորյակների հետ: Որոշ վիշապաքարերի վրա ցլի փոխարեն պատկերված է խոյ: Եվ այսպիսով ստացվում է կենդանակերպի ձուկ, խոյ, ցուլ, երկվորյակ հաջորդականությունը, որը և համընկնում է գարնանային կենդանակերպերի հետ: Իսկ ինչպես մենք գիտենք, նոր տարին բազմաթիվ վաղնջական հասարակություններում կապվել է գարնան գալստյան հետ:
Ոսկե գեղմի առասպելն ու հայկական վիշապները
Բազմաթիվ փոքրասիական հին աղբյուրներից հայտնի է ոչխարի մորթու՝ գեղմի ծիսական օգտագործումը: Հնագույն ծեսերից մեկի ժամանակ այն կախել են տիեզերական ծառից:
Որոշ տաճարներում պահվող գեղմը համարվում է աստվածության կամ հենց աստծո խորհրդանիշ: Ըստ հունական ոսկե գեղմի առասպելի Արգոնավորդները ցանկանում էին ձեռք բերել ոսկե գեղմը, որը կախված էր «Տիեզերական ծառից» և հսկվում էր օձ-վիշապի կոմից: Ոսկե գեղմի ողջ պատմությունը կապված է ամպրոպի աստծո և նրա հակառակորդ օձ-վիշապի հակամարտության առասպելի հետ: Եվ այս հունական առասպելի տարրերը մենք հանդիպում ենք նաև հայկական վիշապների պատկերագրության և նրանցով իրագործվող ծեսերի մեջ: Ինչպես նաև այս առասպելների ստեղծման պատմական շրջանը մոտ է վիշապների ստեղծման դարաշրջանին:

Հայկական Լեռնաշխարհի վիշապները
Սակայն, ինչքան էլ որ ոսկե գեղմի և վիշապաքարերի միջև կա տրամաբանական կապ, պետք է նշել, որ այս համեմատությունները պարզապես վարկած են, և այս համատեքստում չկա գիտականորեն ապացուցված փաստարկ:
Վիշապաքարերի տեսակները
Գեղամա լեռների վիշապաքարերի ուսումնասիրություններից ելնելով կարող ենք դրանց բաժանել 4 հիմնական խմբի.
- Ձկան մեծ քարե արձան, որն ունենում է հիմնականում լոքո կամ ճանար ձկների տեսքը։
- Ձուկ, որի գլխին ցլի կամ գոմեշի մորթի է փռված: Ցլի բերանից ներքև, կան ալիքաձև գծեր, որոնք հավանաբար խորհրդանշում են ջրի հոսք կամ անձրև: Երբեմն ցլի մորթին պատկերված է նաև ձկան մարմնի վրա՝ տարածված նրա ողջ երկայնքով:
- Նույնը պատկերված է ոչ թե ձկան քանդակի, այլ բազալտե սյան վրա: Վիշապների այս տեսակները քանակապես ավելի շատ են քան ձկանակերպ վիշապները։
- Այլ պատկերներ՝ սյան վերևում մի քանի երկարավուն ելուստ, որոնցից ներքև ալիքաձև գծեր են, ինչպես երկրորդ խմբում ցլի բերանից: Կամ սյան գագաթից սկսվող ուղղակի ալիքաձև գծեր, որոնց մեջտեղինը որոշ չափով նմանվում է օձի:
Սակայն կան նաև վկայություններ Ճորոխի ավազանի վիշապների մասին, որոնց վրա կան օձի, մողեսի, եզի, իսկ մի այլ տեղ նաև առյուծի պատկերներ:
Տարբեր տարածաշրջանի վիշապաքարերն, այնուամենայնիվ, տարբեր են իրարից:
Վիշապաքարերի տեղադրությունը
Վիշապաքարերի նախնական քարտեզագրումը ցույց է տալիս, որ վերջիններս հանդես են գալիս միայն Հայկական լեռնաշխարհում: Հայկական լեռնաշխարհի վիշապները մոտ 150-ն են, որոնցից 100-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Սակայն հայկական արխիվներում չկան վիշապներին վերաբերող հստակ տվյալներ՝ ընդհանուր առմամբ հիշատակվում է 30 վիշապաքար:

Գեղամա լեռների վիշապները
Երևանի տարածքում կա 6 վիշապաքար: Բոլոր այս հուշարձանները տեղափոխված են այլ վայրերից, և որպես պատմական միջավայր նշվում է Գեղամա լեռները: Բոլորն էլ հիմնականում թվագրվում են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ:
Երևանի տարածքում հանդիպող վիշապաքարերից մեկը գտնվում է Մատենադարանի տարածքում: Այն ձկնակերպ հուշարձան է՝ վերին մասում ընդգծված երախով եզան գլուխ: Վիշապաքարերից երկուսն էլ տեղակայված են Նոր Նոքի՝ Գայի պողոտայի շրջակայքում: Նրանցից մեկը կրկին ձկնակերպ է, իսկ մյուսի վերին մասում պատկերված է եզան գլուխ, որի բերանից կարծես ջուր է հոսում:
Առավել մեծ քանակությամ վիշապաքարեր հանդիպում են Գեղամա լեռներում և Արագածի լեռնազանգվածում: Վերջինում հանդիպող վիշապաքարերն ավելի պարզ և անզարդ են, մինչդեռ ավելի բարդ և զարդարուն տեսակները հանդիպում են Գեղամա լեռներում: Սա խոսում է այն մասին, որ Արագածը հավանաբար եղել է վիշապաքարերի ձևավորման օրրանը, իսկ Գեղամա լեռները՝ «ծաղկման շրջանի» էպիկենտրոնը: Եվ պատահական չէ, որ ցլակերպ և ձկնակերպ վիշապաքարեր հանդիպում են գրեթե ամենուրեք, իսկ այս երկուսի համադրությամբ տարբերակները՝ միայն Գեղամա լեռներում:
Խաչքար դարձած վիշապաքարերը
Ուլգյուր բնակավայրի արևելյան մասում՝ Ներքին Ուլգյուր գյուղատեղիում գտնվում է Սբ Աստվածածին (XI-XIVդդ.) փոքրաչափ, ուղղանկյուն հատակագծով եկեղեցի-մատուռը: Հուշարձանի հարավային կողմում տեղակայված է երկու վիշապաքար, որոնցից մեկը խաչքարի է վերածվել 1001թ., մյուսը՝ XI-XII դդ.: Հետագայում (1199) վիշապներից մեկի ստորին մասում քանդակվել է նոր հորինվածք, թիկունքին՝ փորագրվել արձանագրություն:

Ուլգյուրի վիշապաքարերը
Ուլգյուրը (Ժամիդուզ) միջնադարի նշանավոր ճարտարապետ Մոմիկի ծննդավայրն է։ Ուլգյուր գյուղատեղիի եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են նրա ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ՝ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը:
Վիշապաքար կոչվող քարակոթողները հանդիպում են բացառապես Հայկական լեռնաշխարհի տարածքում և այս իմաստով ունեն կարևոր նշանակություն Հայաստանի մշակութային ժառանգության համատեքստում: Չնայած որ վիշապաքարերը բազմիցս ուսումնասիրվել և մեկնաբանվել են տարբեր հետազոտողների կողմից, այնուամենայնիվ դեռ կան բազմաթիվ առեղծվածներ նրանց անվան և պատկերագրության հետ կապված: Սակայն այս ամենը չի խանգարում, որպեսզի այս յուրահատուկ կոթողները դառնան Հայաստանի այցեքարտ՝ զարմանք առաջացնելով հազարավոր օտարերկյա զբոսաշրջիկների շրջանում:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք «Վիշապ քարակոթողները» գրքից։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Արշավ / Հստակեցնենք տերմինները
/in Առանց խորագրի /by armeniangeographicԵկեք առանձին դիտարկենք արշավ և թրեքինգ երևույթները և փորձենք հասկանալ նրանց միջև առկա տարբերությունները:
Նախ նշենք, որ երկուսն էլ իրենից ենթադրում են քայլք բնության գրկում և կարող են անցնել անտառներով, լեռներով և անգամ լեռնագագաթներով: Թերևս այստեղ ընդհանրություններն ավարտվում են և սկսում ենք խոսել տարբերությունների մասին:
Քայլարշավներ
Քայլարշավ
Չնայած կարող են լինել մի քանի օրանոց, քայլարշավներ նույնպես: Աշխարհում կան քայլարշավային հայտնի երթուղիներ, որոնք տևում են մինչև 7 օր: Բանն այն է, որ քայլարշավի ժամանակ գիշերակացը հիմնականում արվում է գյուղական տներում, հյուրատներում, կամ երթուղու վրա հատուկ պատրաստված ճամբարային կացարաններում: Սնունդը ձեռք է բերվում և պատրաստվում տեղում, կամ մոտեցվում է ուղեկցող ամենագնաց մեքենայով:
Քայլարշավների ժամանակ ավտոնոմության մակարդակը ցածր է, այդ իսկ պատճառով դուք հիմնականում վերցնում եք անձնական իրեր և առաջին անհրաժեշտության գույք՝ (դեղարկղիկ, power bank, ջուր և թեթև սնունդ):
Թրեքինգներ
Թրեքինգի ժամանակ դուք առավելապես վայրի բնության մեջ եք: Ճանապարհին, որպես կանոն, չկան ցուցատախտակներ, կամ էլ նրանք մի քանիսն են՝ օրինակ երթուղու սկզբում և վերջում:
Կարող են տևել երկու երեք օրից մինչև մեկ ամիս և ավելի: Օրական միջինը անցնում եք 13-15 կիլոմետր, առանձին օրերի այն կարող է գերազանցել 20 կիլոմետրը:
Թրեքինգ
Դուք ձեր ուսերին եք կրելու ձեր ողջ սնունդը, սպասքը, վրանն ու քնապարկը: Դուք հիմնականում գիշերում եք ձեր վրաններում, ինքներդ պատրաստում ձեր նախաճաշն ու ընթրիքը: Այնուամենայնիվ հնարավոր է, որ երկար երթուղու ընթացքում որևէ բնակավայրով անցնելիս դուք գիշերակաց իրականացնեք որևէ հյուրատանը: Որտեղ կլողանաք, կլվաք կեղտոտ հագուստը, լիարժեք կսնվեք և թարմ ուժերով կշարունակեք ձեր երթուղին:
Հաշվի առեք, որ այս սահմանումները հստակ չեն և կարող են միախառնվել: Մենք առանձնացրեցինք հիմնական առանձնահատկությունները, որպեսզի արշավ և թրեքինգ տերմինները ավելի պարզ լինեն ձեզ համար:
Լեռնային տուրիզմ կամ լեռնագնացություն (ալպինիզմ)
Այս երկու հասկացություններն էլ միմյանց են շատ նման և մարդիկ հաճախ շփոթում են դրանք: Չնայած որ երկուսն էլ անցնում են միատեսակ լեռնային տեղանքներով, նրանց միջև նույնպես կան սկզբունքային տարբերություններ:
Լեռնագնացության (ալպինիզմի) նպատակը լեռնագագաթ հասնելն է՝ հաղթահարելով երթուղու բարդությունները՝ սառցադաշտեր, ժայռեր և սառցե պատեր և այլն: Լեռնագնացության երթուղիները ունենում են բարդության աստիճաններ, նշվում են 1-ից 6 թվերով և a, b ինդեքսներով: Եթե լեռնագագաթը չունի բարդության աստիճան, այն լեռնագնացություն չի համարվում: Ինչպես օրինակ Թեղենիսի կամ Խուստուփի գագաթ բարձրանալը լեռնագնացություն չի համարվում:
Լեռնային տուրիզմ
Լեռնային տուրիզմում մարդիկ քայլում են լեռնային երթուղիներով, որոնք կարող են անցնել սառցադաշտերով, լեռնանցքներով, ջրբաժաններով, սարահարաթերով և լեռնագագաթներով նույնպես: Սակայն որևիցե գագաթ հասնելը չի հանդիսանում քայլքի նպատակը: Լեռնային տուրիզմի երթուղիները կարող են գնալ դեպի որևիցե մեծ լեռան բազային ճամբար, օրինակ շատ հայտնի է դեպի Էվերեստի բազային ճամբար թրեքինգը: Նպատակակետ կարող են լինել նաև լեռներում թաքնված լճերն ու ջրվեժները, բնության որևէ հուշարձանի, սառցադաշտի, հասնելը, լեռնաշթղաներ, ջրբաժաններ հաղթահարելը:
Հայաստանում չկան լեռնագնացության բարդության աստիճան ունեցող լեռնագագաթներ, սակայն լեռնային տուրիզմով հնարավոր է զբաղվել: Մասնավորապես Արագածում, Գեղամա լեռներում և Սյունիքի մարզում:
Ժայռամագլցում
Ժայռամագլցումը ժամանակին միայն ալպինիզմի բաղկացուցիչ մաս էր: Բայց ժամանակի ընթացքում այն առանձնացավ և դարձավ առանձին ուղղվածություն, այնուհետև օլիմպիական սպորտաձև: ժայռամագլցման ժամանակ մասնակիցները մագլցում են բնական ժայռերը կամ արհեստականորեն ստեղծված ժայռապատերը։ Նպատակը լեռանգագաթին կամ նախապես սահմանված երթուղու վերջնակետին հասնելն է։ Ժայռամագլցումն անվտանգ անց կացնելու համար օգտագործվում են ապահովության համակարգեր՝ պարան, ամրագոտի, զսպանակակեռիկներ և այլ հարմարանքներ:
Սառցամագլցումը նման է ժայռամագլցմանը, սակայն հաղթահարվում են սառցե պատեր, սառած ջրվեժներ, սառցադաշտի ուղղահայաց հատվածներ: Սառցամագլցման համար բացի ապահովության համակարգերից օգտագործվում են հատուկ կատվիկներ և սառցե գործիքներ՝ սառուցի մեջ մխրճվելու և այդպես բարձրանալու համար:
ժայռամագլցում
Սառցամագլցումն ու ժայռամագլցումը, ինչպես առանձին սպորտաձևեր են, այնպես էլ լեռնագնացության անբաժան տարր: Կախված լեռան գագաթ տանող երթուղու բարդության աստիճանից, առանձին հատվածներում անհրաժեշտ է լինում կիրառել սառցամագլցման և ժայռամագլցման տարբեր տեխնիկաներ:
Հայաստանում կան ժայռամագլցման համար տարբեր բարդության մշակված երթուղիներ Նորավանքի կիրճում, Դժոխքի ձորում, Արզնու ձորում, «Դիլիջան ազգային պարկում»՝ Սառցապատի լեռնաշղթա: Սառցամագլցումը նույնպես տեսականորեն հնարավոր է, մասնավորապես ջրվեժների վրա: Սակայն այդ ուղղությամբ փորձեր մեզ մոտ առայժմ չեն եղել: Միակ արհեստական սառցամագլցման պատը պատրաստվել է Ջերմուկում:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
Արշավային լապտեր
Արշավային գուլպաներ
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
/in Գոյատևում /by armeniangeographicՎրանային գիշերակաց
Օրվա ընթացքում քայլելիս մենք մեծ քանակությամբ էներգիա ենք ծախսում և ծանրաբեռնում մեր մարմնի մկաններն ու մնացած օրգանները: Դա պետք է վերականգնել լիարժեք սնվելով և լավ քնելով: Սնվելու մասին արդեն խոսել ենք, հիմա ցանկանում ենք զրուցել գրագետ վրանային գիշերակաց ապահովելու մասին: Ի՞նչն է կարևոր վրանում հանգիստ քնելու համար։ Ճիշտ է՝ չմրսել։ Մրսելուց օրգանիզմը սկսում է հավելյալ էներգիա ծախսել հիպոթերմիայից և ցրտահարումից պաշտպանվելու համար, արդյունքում չի ստացվում լիարժեք քնել, գիշերն անցնում է անհանգիստ, իսկ առավոտյան դուք ուժասպառ և քնկոտ եք լինում՝ կազդուրված և ուժերը վերականգնած լինելու փոխարեն:
Պատրաստվում ենք գիշերակացին
Վրանային գիշերակաց
Վրանային գիշերակաց
*Ուշադիր եղեք ժամանակին շիշը հանել քնապարկից՝ մինչև սառելը։
* Չի կարելի եռման ջուր լցնել պլաստիկ շշի մեջ, այն կարող է հալվել: Ջուրը պետք է լինի տաք, բայց ոչ եռման աստիճանի:
Գազօջախով վրանը տաքացնել չի կարելի: Արշավային գազօջախները մեծ քանակությամբ ածխաթթու գազ են արտանետում, ինչը փակ տարածություններում վտանգավոր է կյանքի համար:
Գազօջախը վրանում կարելի է վառել միայն լավ օդափոխություն ապահովելու դեպքում և կարճ ժամանկով:
Եվս մեկ խորհուրդ ձեր գաջեթների համար: Որպեսզի ձեր գաջեթների մարտկոցները ժամանակից շուտ չլիցքաթափվեն ցրտից, վրանային գիշերակացի ժամանակ դրանք նույնպես դրեք քնապարկի մեջ, կամ պահեք ուսապարկում՝ տաք շորերով փաթաթած:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
Արշավային լապտեր
Արշավային գուլպաներ
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում
/in Գոյատևում /by armeniangeographicՈւսապարկը դասավորելու փորձը մարդիկ ձեռք են բերում ժամանակի ընթացքում՝ արշավից արշավ հմտանալով դրանում: Այնպես որ, եթե այս հոդվածը կարդալուց հետո ձեզ մոտ միանգամից չստացվի ճիշտ հավաքել ուսապարկը, ոչ մի դեպքում չհուսահատավեք:
Ներքևի նկարի սխեման հիմնականում վերաբերում է մի քանի օրանոց թրեքինգների համար նախատեսվող ուսապարկի դասավորությանը, քանի որ մեծ ծանրություների դեպքում քաշի ճիշտ բաշխումն առավել կարևոր է դառնում: Սակայն մեկօրյա արշավների ժամանկ էլ կարող եք առաջնորդվել հետևյալ սկզբուքնով: Պարզապես այդ ժամանակ ամեն ինչ ավելի հեշտ կլինի:
Ինչպես դասավորել ուսապարկը
Ինչպես դասավորել ուսապարկը
Այնուհետև կասկածեք, որ ինչ-որ բան մոռացել եք դնել, քանդեք, թափեք ամբողջ ուսապարկի պարունակությունը, համոզվեք, որ չէիք մոռացել և նորից ամբողջը տեղավորեք: Եվ այդպես ամենաքիչը երեք անգամ:
Ինչպես դասավորել ուսապարկը
Ինչպես դասավերել ուսապարկը
Կարծես թե այսքանը: Այս խորհուրդները կարդալուց հետո տանը փորձեք մի քանի անգամ ուսապարկը ճիշտ դասավորել: Փորձեք տարբեր կոմբինացիաներ՝ մինչև կհասկանաք ձեզ համապատասխան ձևը: Հետո փորձեք անհրաժեշտ իրն արագ գտնել ուսապարկում, առանց ամեն ինչ ներսում տակնուվրա անելու: Մտքում կրկնեք և փորձեք անգիր սովորել, թե ինչը որտեղ եք դրել: Սա կարող է շատ կարևոր լինել արտակարգ իրավիճակներում և ահռելի ժամանակ խնայել:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Օգտակար է իմանալ
Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ
Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
Պաշտպանություն թունավոր օձերից
Ջրի աղբյուրները լեռներում
Լեռնային հիվանդություն
Կլիմայավարժեցումը լեռներում
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում
Քայլարշավային երթուղիները Սևան ազգային պարկում
/in Բլոգ /by armeniangeographicՍևանը տեկտոնահրաբխային ծագման լիճ է: Դա նշանակում է, որ դրա շուրջ պետք է լինեն բազմաթիվ հրաբուխներ և ոչ միայն: Իսկ որտեղ լեռներ՝ այնտեղ էլ քայլարշավներ:
Վերելք Արտանիշ լեռ
Արտանիշ հրաբխային լեռը գտնվում է համանուն թերակղզում: Լեռան բարձրությունը կազմում է 2461 մետր, իսկ հարաբերական բարձրությունն ընդամենը 560 մ է:
Արտանիշ լեռ
Սա նշանակում է, որ վերելքը ձեզանից ոչ մի լուրջ ջանք չի պահանջի, անգամ ձմռանը՝ եթե եղանակային պայմանները նպաստավոր են: Արտանիշն ուշագրավ է նրանով, որ գտնվում է մեծ և փոքր Սևանների հատման հատվածում, և գագաթից երևում է գրեթե ողջ Սևանը: Մենք՝ Armenian Geographic-ում, ունենք ավանդույթ՝ ձմռանը կատարել վերելք Արտանիշ լեռ, որից հետո ամենախիզախները լողում են ձմեռային սառցե Սևանում:
Վերելք Արմաղան լեռ
Արմաղանը հանգած հրաբուխ է Գեղամա լեռների հյուսիսարևելյան հատվածում: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխային ծագում ունեցող լիճը դարձնում են այն Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:
Ավանդույթի համաձայն Գեղամա լեռների ամենանշանավոր ուխտատեղին Արմաղանն է: Վարդավառին Արմաղանի խառնարանային լճում լողալու էին գնում բազմաթիվ մարդիկ, լոգանքից զերծ չէին մնում նաև կենդանիները:
Արմաղան լեռ
Արմաղանի բացարձակ բարձրությունը 2829 մետր է, հարաբերականը՝ 600: Արմաղան լեռը շատ հարմար վայր է ոչ միայն վերելքների, այլ նաև ջիփինգի, լեռնային հեծանիվ և մոտոցիկլետ վարելու, ինչպես նաև ձիարշավների համար:
Հեծանվարշավ Արեգունու լեռներում
Այս երթուղին մեզ տանում է դեպի Դրախտիկ գյուղ: Երթուղու ողջ ընթացքում մի կողմից մեզ ուղեկցում են դեպի Սևանա լիճը բացվող տեսարանները, մյուսից՝ Դիլիջան ազգային պարկի սաղարթախիտ անտառները: Կարծես թե վերջնակետի անվանումն ինքնին արդեն վկայում է, թե ինչ է ձեզ սպասվում այս երթուղու ավարտին:
Ծովագյուղից Գոշի լիճ և Գոշ գյուղ
Այս քայլարշավի ընթացքում դուք կզգաք, թե ինչպես է Սևանի սառնաշունչ լեռնային կլիման աստիճանաբար փոխվում Դիլիջանի մեղմ, անտառային, խոնավ կլիմայի:
Ծովագյուղից Գոշ
Ճանապարհին կայցելենք լքված Ճերմակավան բնակավայրը, այնուհետև Գոշի լիճը և, օրվա վերջում, կհասնենք Գոշ գյուղ, որտեղ էլ գտնվում է համանուն վանքը: Այս երթուղին կարելի է քայլել հակառակ ուղղությամբ՝ Գոշից Ծովագյուղ: Այս դեպքում դուք երեկոյան կկարողանաք վայելել մայրամուտը Սևանա լճի վրա:
Այս բոլոր երթուղիները ուշագրավ են նրանով, որ հնարավորություն են տալիս բացահայտել «Սևան ազգային պարկ»-ը և տեսնել Սևանն անսովոր անկյուններից և նորովի ճանաչել բոլորիս համար սիրելի դարձած լիճը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Հայկական լեռնաշխարհի վիշապները
/in Բլոգ /by armeniangeographicՏարբեր մշակույթներում վիշապներն ունեցել են տարբեր նշանակություն և վարքագիծ: Ինչպես, օրինակ՝ չինական վիշապները մարմնավորում են իմաստությունն ու բարոյական կատարելությունը: Եվրոպական վիշապները կատաղի են և միշտ սոված: Իսկ հայկական վիշապերն իշխում են ջրի վրա, ապրում լճերում, գետերում ու նույնիսկ երկնքում՝ մարդկանց գլխին բերելով ամպրոպներ ու փոթորիկներ:
Կենդանիների պաշտապունքը Հայաստանում
Որոշ առասպելներում ջուր և հարստություն պարգևող ոգի է, մյուսներում աղետ ու փորձանք է բերում: Շատ դեպքերում մարդիկ երկրպագում էին վիշապներին՝ հատկապես երաշտի ժամանակ, նրանք կարծում էին, որ այդ օձակերպ կենդանին, գետնի վրա սողալով, ցույց էր տալիս այն կետերը որտեղ փորելով կարելի էր ջուր գտնել: Որոշ դեպքերում էլ հենց այդ կենդանին էր փակում ջրի աղբյուրը, կամ ցամաքեցնում գետերն ու լճերը:
Վահագն Վիշապաքաղ
Հայաստանում վիշապի գլխավոր հակառակորդն ամպրոպի աստված Վահագնն էր, ով կռվում սպանում էր ատելի օձին, ինչից հետո տեղում էր բաղձալի անձրև:
Սակայն կոթողներին տրված վիշապ անունը ոչ մի կապ չունի հայտնի եվրոպական առասպելների սողունակերպ վիշապների հետ: Հայկական ավանդության վիշապը հստակ ինչ-որ կենդանատեսակ չէ: Այն բնության անկառավարելի տարերք է, որը կարող է ընդունել տարբեր կերպարներ:
Վիշապաքարեր
Վիշապ կոթողները կամ վիշապաքարերը նկարագրվում են որպես միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ առանձնահատուկ և առեղծվածային կոթողներ: Դրանք առաջին անգամ սկսել են ուսումնասիրել 19-րդ դարում: Այնուհետև թողարկվել են մի շարք աշխատություններ, որտեղ խոսվում է դրանց ծագման և պաշտամունքային նշանակության մասին:
Վիշապաքարերի տեսքը և տեղադրությունը նույնպես կարելի է կապել առասպելական օձ-վիշապ կերպարի հետ: Դրանք հաճախ տեղակայված են աղբյուրների և գետերի ակունքների մերձակայքում, իսկ առասպելում վիշապի պարտությունից հետո սկիզբ էին առնում ջրերը: Դեռ նախնադարյան Հայաստանում գետերի ակունքների մոտ ու, ընդհանրապես, ամենուր ջրի մոտակայքում, դնում էին վիշապաքարեր (վիշապներ), որպեսզի ջրի ակը պաշտպանեին վիշապներից:
Վիշապաքարերը հաճախ ունենում են ձկան տեսք: Իսկ որոշ աղբյուրներում ամպրոպի աստծո հակառակորդը ջրային հսկա է՝ մի մեծ ձուկ:
Մեր տարածաշրջանում և հնդեվրոպական ավանդություններում ամպրոպի աստվածը պատկերվել է ցլի կերպարով: Իսկ աստվածներին, շատ հաճախ, իրենց սիմվոլ հադիսացող կենդանիներին են զոհաբերել: Այդ է պատճառը, որ վիշապաքարերի վրա հաճախ կարելի է հանդիպել զոհաբերված ցլի մորթու քանդակներ։
Հայկական Լեռնաշխարհի վիշապները
Ամպրոպի աստծո հաղթանակը հաճախ կապվել է նոր տարվա՝ նոր կյանքի սկզբի հետ: Իսկ վիշապաքարերի վրա եղած պատկերները համապատասխանում են կենդանակերպի գարնանային նշանների հետ: Ինչպես օրինակ ցուլը կամ երկու ձկնակերպ պատկերները, որոնք նույնացվում են երկվորյակների հետ: Որոշ վիշապաքարերի վրա ցլի փոխարեն պատկերված է խոյ: Եվ այսպիսով ստացվում է կենդանակերպի ձուկ, խոյ, ցուլ, երկվորյակ հաջորդականությունը, որը և համընկնում է գարնանային կենդանակերպերի հետ: Իսկ ինչպես մենք գիտենք, նոր տարին բազմաթիվ վաղնջական հասարակություններում կապվել է գարնան գալստյան հետ:
Ոսկե գեղմի առասպելն ու հայկական վիշապները
Բազմաթիվ փոքրասիական հին աղբյուրներից հայտնի է ոչխարի մորթու՝ գեղմի ծիսական օգտագործումը: Հնագույն ծեսերից մեկի ժամանակ այն կախել են տիեզերական ծառից:
Որոշ տաճարներում պահվող գեղմը համարվում է աստվածության կամ հենց աստծո խորհրդանիշ: Ըստ հունական ոսկե գեղմի առասպելի Արգոնավորդները ցանկանում էին ձեռք բերել ոսկե գեղմը, որը կախված էր «Տիեզերական ծառից» և հսկվում էր օձ-վիշապի կոմից: Ոսկե գեղմի ողջ պատմությունը կապված է ամպրոպի աստծո և նրա հակառակորդ օձ-վիշապի հակամարտության առասպելի հետ: Եվ այս հունական առասպելի տարրերը մենք հանդիպում ենք նաև հայկական վիշապների պատկերագրության և նրանցով իրագործվող ծեսերի մեջ: Ինչպես նաև այս առասպելների ստեղծման պատմական շրջանը մոտ է վիշապների ստեղծման դարաշրջանին:
Հայկական Լեռնաշխարհի վիշապները
Սակայն, ինչքան էլ որ ոսկե գեղմի և վիշապաքարերի միջև կա տրամաբանական կապ, պետք է նշել, որ այս համեմատությունները պարզապես վարկած են, և այս համատեքստում չկա գիտականորեն ապացուցված փաստարկ:
Վիշապաքարերի տեսակները
Գեղամա լեռների վիշապաքարերի ուսումնասիրություններից ելնելով կարող ենք դրանց բաժանել 4 հիմնական խմբի.
Սակայն կան նաև վկայություններ Ճորոխի ավազանի վիշապների մասին, որոնց վրա կան օձի, մողեսի, եզի, իսկ մի այլ տեղ նաև առյուծի պատկերներ:
Տարբեր տարածաշրջանի վիշապաքարերն, այնուամենայնիվ, տարբեր են իրարից:
Վիշապաքարերի տեղադրությունը
Վիշապաքարերի նախնական քարտեզագրումը ցույց է տալիս, որ վերջիններս հանդես են գալիս միայն Հայկական լեռնաշխարհում: Հայկական լեռնաշխարհի վիշապները մոտ 150-ն են, որոնցից 100-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Սակայն հայկական արխիվներում չկան վիշապներին վերաբերող հստակ տվյալներ՝ ընդհանուր առմամբ հիշատակվում է 30 վիշապաքար:
Գեղամա լեռների վիշապները
Երևանի տարածքում կա 6 վիշապաքար: Բոլոր այս հուշարձանները տեղափոխված են այլ վայրերից, և որպես պատմական միջավայր նշվում է Գեղամա լեռները: Բոլորն էլ հիմնականում թվագրվում են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ:
Երևանի տարածքում հանդիպող վիշապաքարերից մեկը գտնվում է Մատենադարանի տարածքում: Այն ձկնակերպ հուշարձան է՝ վերին մասում ընդգծված երախով եզան գլուխ: Վիշապաքարերից երկուսն էլ տեղակայված են Նոր Նոքի՝ Գայի պողոտայի շրջակայքում: Նրանցից մեկը կրկին ձկնակերպ է, իսկ մյուսի վերին մասում պատկերված է եզան գլուխ, որի բերանից կարծես ջուր է հոսում:
Առավել մեծ քանակությամ վիշապաքարեր հանդիպում են Գեղամա լեռներում և Արագածի լեռնազանգվածում: Վերջինում հանդիպող վիշապաքարերն ավելի պարզ և անզարդ են, մինչդեռ ավելի բարդ և զարդարուն տեսակները հանդիպում են Գեղամա լեռներում: Սա խոսում է այն մասին, որ Արագածը հավանաբար եղել է վիշապաքարերի ձևավորման օրրանը, իսկ Գեղամա լեռները՝ «ծաղկման շրջանի» էպիկենտրոնը: Եվ պատահական չէ, որ ցլակերպ և ձկնակերպ վիշապաքարեր հանդիպում են գրեթե ամենուրեք, իսկ այս երկուսի համադրությամբ տարբերակները՝ միայն Գեղամա լեռներում:
Խաչքար դարձած վիշապաքարերը
Ուլգյուր բնակավայրի արևելյան մասում՝ Ներքին Ուլգյուր գյուղատեղիում գտնվում է Սբ Աստվածածին (XI-XIVդդ.) փոքրաչափ, ուղղանկյուն հատակագծով եկեղեցի-մատուռը: Հուշարձանի հարավային կողմում տեղակայված է երկու վիշապաքար, որոնցից մեկը խաչքարի է վերածվել 1001թ., մյուսը՝ XI-XII դդ.: Հետագայում (1199) վիշապներից մեկի ստորին մասում քանդակվել է նոր հորինվածք, թիկունքին՝ փորագրվել արձանագրություն:
Ուլգյուրի վիշապաքարերը
Ուլգյուրը (Ժամիդուզ) միջնադարի նշանավոր ճարտարապետ Մոմիկի ծննդավայրն է։ Ուլգյուր գյուղատեղիի եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են նրա ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ՝ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը:
Վիշապաքար կոչվող քարակոթողները հանդիպում են բացառապես Հայկական լեռնաշխարհի տարածքում և այս իմաստով ունեն կարևոր նշանակություն Հայաստանի մշակութային ժառանգության համատեքստում: Չնայած որ վիշապաքարերը բազմիցս ուսումնասիրվել և մեկնաբանվել են տարբեր հետազոտողների կողմից, այնուամենայնիվ դեռ կան բազմաթիվ առեղծվածներ նրանց անվան և պատկերագրության հետ կապված: Սակայն այս ամենը չի խանգարում, որպեսզի այս յուրահատուկ կոթողները դառնան Հայաստանի այցեքարտ՝ զարմանք առաջացնելով հազարավոր օտարերկյա զբոսաշրջիկների շրջանում:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք «Վիշապ քարակոթողները» գրքից։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Աղջկա քար
/in Մեր արշավները /by armeniangeographicԲարձրությունը՝ 945 մ
Կոորդինատները՝ 40.808250, 45.500867
Աղջկաքար ժայռը գտնվում է Աղնջա գետի աջ ափին, Այգեձոր գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։
Աղջկա քար
Ավանդազրույցներից մեկի համաձայն թշնամու դեմ մղված անհավասար մարտում Աշոտ երկաթը նեղն է ընկնում և մի հաղթանդամ, լայն ուսերով աղջկա ուղարկում է՝ բերդից հսկա քար է գցել տալիս թշնամու կողմը։ Թշնամին սարսափում է մտածելով, եթե աղջիկներն այսքան ուժեղ են բա տղամարդիկ ինչեր կարող են անել և նահանջում է։ Այդ օրվանից այդ տեղանքը կոչվել է Աղջկաքար։ Տեղաբնիկները հավատում են իրենց առասպելներին և ամեն տարի հուլիսին գնում են ուխտագնացության դեպի Աղջկաքար, որպեսզի ուժ ու եռանդ, հաջողություն ու բարերարություն ստանան։ Դատարկաձեռն չեն գնում, իրենց հետ տանում են ատաղ՝ նախորդ օրը թխած ծիսական հաց ու քաղցր գինի, որպեսզի աղջկա քարի տակ Աղնջա գետում մաքրազօծվելուց հետո ուտեն, ու երկրային ու երկնային ուժերից օրհնվեն։
Աղջկա քար
Մեկ այլ ավանդազրույցի համաձայն, երբ թշնամին հարձակվել է բնակիչների վրա, վերջիններս այդ բարձունքում են պատսպարվել։ Նրանց հետ է եղել նաև մի աղջիկ, ով երկար մազեր է ունեցել և կարողացել է իր ծամերով գետից ջուր բարձրացնել։ Իսկ երբ թշնամին նաև այնտեղ է հասել, աղջիկն իրեն ցած է նետել՝ ասելով․
-Ա՜խ, ինչի՞։
Այս բառերի հնչյունափոխությունից էլ առաջացել է Ախնջի անունը։
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Տիգրան Վարագի
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Արշավ Խաշթառակից Այգեհովիտ
/in Առանց խորագրի /by armeniangeographicԳնիշիկի կիրճ
/in Առանց խորագրի /by armeniangeographicԻ՞նչ է ջրազրկումը
/in Գոյատևում /by armeniangeographicՋրազրկում
Դրան նպաստում է բարձր լեռնային պայմաններում չոր օդը: Քանի որ շնչառության ընթացքում չոր օդը մեր օրգանիզմից «կլանում» է խոնավություն և արտաշնչելուց իր հետ տանում այն: Բայց ամենաշատ հեղուկ մենք կորցնում ենք քրտինքի, փսխումների և փորլուծության հետևանքով։ Սրանք առողջական խնդիրներ են, որոնք հաճախ են պատահում բարդ լեռնային վերելքների ժամանակ, այդ պատճառով անհրաժեշտ է հիշել, որ նման դեպքերում տուժածն առավել խոցելի է:
Ինտենսիվ ֆիզիկական աշխատանքի, հատկապես ցիկլային սպորտաձևերի ժամանակ (վազք, քայլարշավ, հեծանվասպորտ, լող) քրտինքի հետ ավելի ինտենսիվ օրգանիզմը կորցնում է տարբեր միկրոտարրեր՝ աղեր, էլեկտրոլիտներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի նյութափոխանակության համար, մասնավորապես, հենց հանքանյութերն են կարգավորում բջջաթաղանթի կողմից հեղուկի կլանման արագությունը և արյան մեջ ջրի լուծման գործընթացը: Եթե այս նյութերի անհրաժեշտ քանակը պակասում է, օրգանիզմը սկսում է թուլանալ, խախտվում է նյութափոխանակությունը: Սա նաև նպաստում է այլ խնդիրների առաջացմանը, օրինակ՝ հիպոթերմիայի, արևային հարվածի կամ լեռնային հիվանդության:
Ինչպե՞ս է տեղի ունենում ջրազրկումը
Ե՞րբ է կարելի համարել, որ օրգանիզմը ջրազրկված է, որո՞նք են դրա նախանշանները և ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Ջրազրկումը պայմանականորեն կարելի է բաժանել բարդության երեք աստիճանի․
Իսկ եթե ավելի պարզ խոսենք՝ պարզապես առաջնորդվեք հետևյալ կանոնով․ դուք չպետք է ծարավ զգաք: Եթե ունեցաք ծարավի զգացում, նշանակում է ջրազրկումն արդեն սկսվել է: Դրանից խուսափելու ամենապարզ եղանակը գործողության ողջ ընթացքում փոքր կումերով կանունավոր ջուր խմելն է:
Ջրազրկման միջին մակարդակում հայտնվում են հետևյալ նախանշանները.
Եթե բանը հասել է սրան, ապա իրավիճակն արդեն լուրջ է, սա կարող է ծանր պաթոլոգիական վիճակի հանգեցնել: Պետք է անհապաղ դադարեցնել վերելքը, հանգիստ դիրք ընդունել ստվերի տակ և փորձել վերականգնել օրգանիզմի ջրային բալանսը:
Ինչպե՞ս խուսափել ջրազրկումից
Ինչպես արդեն գիտենք, ավելի հեշտ է կանխարգելել, քան հետո վերացնել հետևանքները: Ջրազրկումը կանխելն ավելի պարզ է, քան որևէ այլ երևույթը: Ջուր խմեք, այո՛, պարզապես շատ ջուր խմեք:
Իսկ եթե ավելի պարզ, ապա հետևե՛ք հետևյալ քայլերին.
Իզոտոնիկներ
Իզոտոնիկների մասին բազմիցս խոսել ենք այլ նյութերում, և նշել դրանց կարևորության մասին: Սակայն հարկ ենք համարում այս նյութում առավել մանրամասն անդրադառնալ այս թեմային, քանի որ մարդկանց մոտ կարծրացած կարծիք կա, որ ցանկացած հավելում, դեղամիջոց կամ վիտամին դա «քիմիա» է և վնասակար է առողջությանը: Բայց թե ինչի՞ն է վնաս, ինչո՞վ է վնասում, ինչի՞ հաշվին՝ ոչ ոք հիմնավորել չի կարողանում:
Ակտիվ ֆիզիկական աշխատանք կատարելիս քրտինքի հետ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հանքանյութեր և էլեկտրոլիտներ: Դրանց առկայությունն արյան մեջ մեծ նշանակություն ունի: Դրանց շնորհիվ ջուրն ավելի արագ և արդյունավետ է ներծծվում բջջաթաղանթից ներս, դրանք կարգավորում են նյարդային հանգույցների աշխատանքը, մկանային կծկումները, նյութափոխանակությունը: Դրանց պակասից օրգանիզմը սկսում է արագ ուժասպառ լինել, տեղի են ունենում անկառավարելի ջղաձգումներ, կոորդինացիայի կորուստ և, ի վերջո, նույնիսկ գիտակցության կորուստ: Բանն այն է, որ ջրազրկումը շարունակվում է, անգամ եթե դուք ջուր եք խմում, որոշ դեպքերում սովորական ջրի հանքայնությունը չի բավարարում պակասը լրացնելուն: Հաճախ արշավների ընթացքում զգում եք գլխախտույտ, գլխացավ, խումհարային զգացողություններ: Դա հենց ջրազրկումն է:
Օրգանիզմին պետք է օգնել հաղթահարել այս իրավիճակը: Եվ այստեղ մեզ օգնության են հասնում իզոտոնիկները: Իզոտոնիկները ներկայացվում են փոշու կամ հաբերի տեսքով, որոնք լուծվում են ջրում: Դրանց հիմնական բաղադրիչներն են՝ աղեր, տարբեր հանքանյութեր, էլեկտրոլիտներ, սոդա: Որոշ տեսակներ պարունակում են հավելյալ վիտամիններ, պարզ ածխաջրեր, ամինաթթուներ: Այս ամենն օգնում է օրգանիզմին մնալ տոնուսի մեջ մինչև երեկոյան ճամբարում ինչպես հարկն է սնվելը:
Իզոտոնիկը պետք է սկսել խմել ֆիզիկական ակտիվությունը սկսելուց մոտ 20 րապե առաջ, շարունակել փոքր կումերով խմել ընթացքում և ավարտից հետո նույնպես շարունակել խմել, որպեսզի օրգանիզմում միկրոէլեմենտների և հեղուկի կորուստ չլինի:
Հետևելով այս պարզ կանոններին դուք կխուսափեք ջրազրկումից: Դրանց հետևելը շատ պարզ է:
Օգտակար է իմանալ
Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ
Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
Պաշտպանություն թունավոր օձերից
Ջրի աղբյուրները լեռներում
Լեռնային հիվանդություն
Կլիմայավարժեցումը լեռներում
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում
Արշավային երթուղիներ Դիլիջան ազգային պարկում
/in Բլոգ /by armeniangeographicԴիլիջանը հայտնի է իր անտառներով, մեղմ, խոնավ կլիմայով և հանքային ջրի աղբյուրներով: Այս պայմանների շնորհիվ այն միշտ եղել է գրավիչ վայր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում: Անտառային արահետներն այստեղ շատ հարմար են քայլարշավների, ձիավարության և լեռնային հեծանվարշավների համար:
Կան մի քանի լեռնագագաթներ, որոնք շատ գրավիչ են վերելքների և պարապլանով թռիչքներ կազմակերպելու համար: 2019 թվականից Սառցապատ լեռան ժայռերին կան ժայռամագլցման պատրաստի երթուղիներ:
Այս հոդվածում մենք որոշեցինք առանձնացնել որոշ արշավային երթուղիներ Դիլիջան ազգային պարկում:
Վերելք Ապակեքար լեռ
Ապակեքար լեռը գտնվում է Թեղուտ և Հովք գյուղերը միջև: Բարձրությունը շատ չէ՝ 1651 մետր, սակայն դրանից երթուղին չի կորցնում իր հետաքրքրությունը: Քանի որ վերելքի ընթացքում մեզ ուղեկցելու է Սառցապատի լեռնաշղթան՝ իր վեր խոյացող ժայռերով: Երթուղին անցնում է մարգագետիններով, որտեղ կտեսնենք արածող կենդանիների: Լեռան ստորոտից ճանապարհը մտնում է անտառի մեջ և դուրս գալիս ժայռերի վրա, որտեղ էլ հենց գտնվում է գագաթը: Երթուղու երկարությունը կազմում է մոտ 11 կիլոմետր:
Ապակեքար լեռ
Պարզ լճից Գոշ գյուղ
Այս երթուղին հավանաբար ամենահայտնին է: Երթուղու ընթացքում դուք հնարավորություն ունեք տեսնելու Դիլիջան ազգային պարկի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Պարզ և Գոշ լճերը: Ճանապարհն անցում է հաճարենիների խիտ անտառի միջով և հասնում Գոշ գյուղ, որտեղ գտնվում է Գոշավանքը: Երթուղու երկարությունը 7 կիլոմետր է, սակայն, եթե ցանկանաք, ևս 3 կիլոմետր վերև քայլելով, կհասնեք Գոշի լճին:
Ճանապարհին բաց մի թողեք հնարավորությունն այցելել «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ պարկը, «Կովկասի բնության ֆոնդի»(CNF) հետ միասին, ստեղծել է բազմացման կենտրոն՝ դրանց պոպուլյացիան վերականգնելու և ապագայում վայրի բնություն բաց թողնելու նպատակով: Ժամանակին այս անտառներում ապրել են ազնվացեղ եղջերուներ, սակայն որսագողերի պատճառով վերացել են:
Պարզ լճից Գոշի լիճ
Ջուխտակ վանքից Մաթոսավանք
Սա հավանաբար ամենակարճ երթուղին է՝ 3 – 3.5 կմ, սակայն այն ոչ պակաս հետաքրքիր է: Այս երկու վանքերը գտնվում են Բլդանի ձորի երկու կողմերում: Սկզբում բարձրանում ենք դեպի Ոսկեպարի հուշարձաններից մեկը՝ Ջուխտակ վանք, և այնտեղից շարունակում իջնել գետի հունով: Անցնելով գետը՝ դուրս ենք գալիս թավ անտառ, որտեղ էլ կանաչների մեջ թաքնված է Մաթոսավանքը: Այս երթուղու համար ձեզանից կպահանջվի 1-2 ժամ: Սա հարմար տարբերակ է նրանց համար, որվքեր ընդամենը մի քանի ժամով են գտնվելու Դիլիջանում:
Դիլիջան Ազգային պարկ
Ջուխտակ վանքից Հաղարծին
Այս երթուղու երկարությունը 20 կիլոմետրից մի փոքր ավելի է: Այն անցնում է թավ անտառներով, բարձրանում դեպի Իջևանի լեռներ, անցնում ժայռերի արանքով և կրկին թավ անտառներով իջնում Հաղարծին վանք: Այս երթուղին նրանց համար է, ովքեր փնտրում են առավել բարդ և երկար քայլարշավներ:
Ջուխտակ վանքից Հաղարծին
Նյութում փորձեցինք ներկայացնել մի քանի արշավային երթուղիներ Դիլիջան ազգային պարկում: Հուսով ենք՝ նյութը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արշավներ և ազգային պարկեր: