2006 թվ.-ին քանդվեց մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը կամ այսպես կոչված «Կուկուռուզնիկ» -ը: Հետադարձ հայացք նետենք և տեսնենք, թե ինչպես էր 1979 թվ.-ին՝ հանրապետության ղեկավարության մասնակցությամբ բացվում Երիտասարդության պալատը՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչ Պողոսյանի ամենահայտնի գործերից մեկը:
«Կուկուռուզնիկ» -ը համարվում էր սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իշխանությունները որոշեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում Երիտասարդական պալատներ կառուցել: 1970 թթ. կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավարը Ստեփան Պողոսյանն էր: Նա դիմեց երեք ճարտարապետների՝ Հրաչ Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին՝ առաջարկելով զբաղվել այդ նախագծով, ովքեր արդեն իսկ համագործակցության որոշակի փորձ ունեին: Նախատեսվում էր, որ Երիտասարդական պալատը պիտի բարձրադիր, բոլորին երևացող վայրում կառուցվի: Երկար փնտրտուքներից հետո կանգ առանք այն վայրի վրա, որտեղ և կառուցվեց Երիտասարդական պալատը: Նախագծային աշխատանքները բավականին բարդ էին. պետք է կառուցվեր ոչ միայն հյուրանոց, այլև ակումբ, ռեստորան, հարսանյաց սրահ, լողավազան և սրճարան:

Ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը
Շինարարությունը բավականին երկար տևեց. պալատը կառուցվում էր մաս-մաս: Շենքի ամենավերեւի հարկում կար սրճարան, որի հատակը պտտվում էր: Մեկ ժամվա ընթացքում սրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ` հնարավորություն տալով վայելել քաղաքի տեսարանը: Մարդիկ նախօրոք էին տեղեր պատվիրում այդ սրճարան հաճախելու համար: Հետո բացվեցին ակումբային հատվածը, լողավազանը, դահլիճը: 1980-ականների կեսերին համալիրն արդեն ամբողջությամբ պատրաստ էր:
Կոմերիտականների մտահաղացումն այն էր, որպեսզի Երիտասարդական Պալատում հավաքվեն տարբեր հանրապետություններից, մարզերից ժամանած երիտասարդներ, շփվեն միմյանց հետ, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեն, սպորտով զբաղվեն և ողջ այդ ընթացքում բնակվեն շենքի տարածքում գործող հյուրանոցում:
Երիտասարդական պալատի նախագծի համար ճարտարապետները ստացան Կոմերիտմիության համամիութենական մրցանակ, որը համարվում էր ԽՍՀՄ թվով երրորդ պատվավոր մրցանակը: Անցյալ տարի Նյու-Յորքում լույս տեսավ «Սովետական Մոդերնիզմ» գիրքը, որտեղ տեղ են գտել խորհրդային շրջանի մոդերն ոճի շենքերը: Ի թիվս այլ կառույցների, գրքում տեղ է գտել նաև Երիտասարդական պալատի շենքը:
1979 թվ. հանդիսավորությամբ տեղի ունեցավ Երևանի Երիտասարդության պալատի բացման արարողությունը:

Երիտասարդական պալատի շենքը
«Պալատը գործում է»
«Սովետական Հայաստան» թերթն այդ իրադարձությանը նվիրել էր «Պալատը գործում է» հոդվածը (հեղինակ՝ Խ. Մխիթարյան):
«Օրերս մեծ հանդիսավորությամբ բացվեց Երևանի Երիտասարդության պալատը: Հանրապետության պատանիններն ու աղջիկները երախտագիտության ջերմ զգացումով ու անսքող հրճվանքով ընդունեցին այդ հիասքանչ նվերը:
Պալատում պայմաններ են ստեղծված բովանդակալից հանգստի եւ ուրախ ժամանցի համար: Առաջիկա մեկ-երկու տարում շարք կմտնեն համալիրի մյուս շինությունները` սպորտային ու կինոդահլիճները, լողավազանը, բազմաթիվ այլ հարմարություններ, որոնք հնարավորություն կստեղծեն պալատը վերածելու երիտասարդության հետ տարվող քաղաքական-մասսայական, գեղագիտական դաստիարակության մի յուրօրինակ կենտրոնի:
Օրեր են դեռևս անցել, բայց արդեն բուռն կենդանությամբ ու աշխույժով են շնչում պալատի հոյաշեն ճեմասրահները, դահլիճները, ռեստորան-սրճարանները, ցուցասրահը:
Խորհրդավոր խաղաղությամբ է լցված ձայնապնակների սրահը (դիսկոտեկա):
Կիսամութի մեջ լսվում են փոքրիկ սեղանների շուրջը նստած երիտասարդների շշնջոցները: Եվ հանկարծ սրահը լցվում է երաժշտության հոգեպար հնչյուններով: Մեղեդու զվարթ ռիթմի հետ խաղում, կարծես պարում են գույնզգույն լույսերը: Հետո երգին փոխարինում է պարը, նույնպիսի գունավոր լուսախաղային ուղեկցությամբ պտտվում, պարում են զույգերը: Դիկտոր-մեկնաբանողը խորհրդավոր ձայնով ձեզ պատմում է պարի, նրա ծագման արմատների մասին, այն մասին, թե բազում տասնամյակներ առաջ մեր պապիկներն ու տատիկներն ինչպիսի զմայլանքով, հուզմունքով էին պարում այդ պարը:

Երիտասարդական պալատի ձայնապնակների սրահը
Մենք անաղմուկ դուրս ենք գալիս և ուղղվում դեպի մեծ ու փոքր սրահներով ռեստորանները, որոնք ձևավորված են գեղեցիկ, ճաշակով, առանց ավելորդությունների:
Չափազանց գրավիչ է ընդարձակ ճեմասրահը: Այս ու այնտեղ դրված փոքրի սեղանների մոտ երիտասարդներ են նստած, որոնք զրուցում են, կարդում ամսագրերի ու թերթերի թարմ համարները: Ճեմասրահից կարող ես մտնել ցուցասրահը, որտեղ ցուցադրվում են կերպարվեստի մշտապես փոփոխվող նմուշներ:
Իսկ ներքևում խորհրդավոր արարողություն է. Պսակադրության սրահում իրենց ամուսնությունն են գրանցում երիտասարդ զույգերը: Ամեն ինչ այստեղ պարզ է, զուսպ ու հանդիսավոր: Հատկապես գրավիչ է սրահն իր ազգային-ճարտարապետական արտահայտիչ լուծումներով` կամարակապ առաստաղից մինչև մետաղյա յուրօրինակ էլեկտրաջահը:

Ամուսնությունների գրանցման պալատի հայտնի վիտրաժները
Բարձրանում ենք հյուրանոցի 18-րդ հարկը, որտեղ տեղավորված է սրճարանը` պտտվող հատակով: Անկրկնելի գեղեցիկ համայնապատկեր է բացվում սրճարանից: Երևում է մայրաքաղաք Երևանը բոլոր կողմերից: Եվ որքան գեղեցիկ, գրավիչ եւ հոյաշեն է մեր մայրաքաղաքը:
Եվ այս բոլորը ձեզ համար` երիտասարդներ, ձեր հանգստի, ուրախ ժամանցի համար, որ վաստակած աշխատանքից հետո ավելի ամբողջական զգաք ձեզ բաժին ընկած խաղաղ ու երջանիկ կյանքի ազնիվ հաճույքը»:
Երիտասարդական Պալատն ու ռոքը
1980-ականներին Երիտասարդական Պալատը մեծ դեր ունեցավ հայկական ռոք-շարժման մեջ: 1983 թվ.-ին այնտեղ հիմնվեց «Այաս» ռոք-ակումբը, որի գործունեության շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ համերգներ, փառատոներ, հանդիպումներ:

«Այաս» ռոք խումբը
Համագործակցում էին ռուսական խմբերի հետ, օրինակ՝ 1987թվ. -ին Մոսկվայից Երևան ժամանեց շատ սիրված «Սեկրետ» խումբը, որի հետ համատեղ համերգ տվեցին: Բացի այդ, հյուրեր էին ընդունում նաև արտերկրից: Այդ առումով Երիտասարդական պալատը շատ հարմար էր, քանի որ գտնվում էր քաղաքի կենտրոնում և ուներ սեփական հյուրանոց:
Հաճախ տեղի էին ունենում նաև հանրապետական ռոք-փառատոններ, Երևան էին ժամանում խմբեր Լենինականից, Սիսիանից, Կիրովականից: Երիտասարդական պալատի ռոք-ակումբի գործունեության գագաթնակետը դարձավ 1987թվ. -ին կազմակերպված եռօրյա ռոք-փառատոնը, որը տեղի ունեցավ ապամոնտաժված հեծանվային հրապարակի տարածքում:
Երիտասարդական պալատը կառուցվել էր որպես ժողովրդավարական հանրության խորհրդանիշ
«Երիտասարդական պալատի կառուցման համար ընտրված վայրը շատ յուրահատուկ էր: Կարծես, ամֆիթատրոն լիներ, որի կենտրոնում գտնվում էր դոմինանտ բլուրը: Բլուրի շուրջ ստեղծվում էր էներգետիկ տարածություն,-ասում է Անահիտ Թարխանյանը՝ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը,-երիտասարդական պալատը ստեղծվեց այն ժամանակ, երբ արգելված էր ցանկացած մուտք դեպի ճարտարապետության արևմտյան աշխարհ: Սա կարծես մի հնարավորություն լիներ՝ ժողովրդավարական աշխարհ ներխուժելու համար: Մոտենում էիր շենքին, «բարձրացնում էիր» երկաթյա վարագույրը եւ հայտնվում մեկ ուրիշ միջավայրում: Առջևումդ կանաչ գորգով պատված աստիճանն էր և դեպի վեր խոյացող հիմնասյուները: Բարձրանում էիր վերջին հարկը, մտնում էիր պտտվող սրճարանը և զգում էիր ազատության շունչը»: «Այն կառուցվել էր որպես ժողովրդավարական հանրության խորհրդանիշ, որում տեսնում էինք նոր հորիզոններ, մտքի ազատություն: Ցավալի է, որ հետագայում, երբ Հայաստանն անկախացավ, հենց այդ հանրությունն էլ քանդեց այն, ինչ ստեղված էր իր համար»:

Կուկուռուզնիկ
Քսանհինգ տարի անց՝ 2005 թվականին, Երևանի քաղաքապետարանը որոշում ընդունեց քանդել «Կուկուռուզնիկ» -ի շենքը: 2010 թվ.-ին այդ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց: Ներկայացված աշխատանքներից ընտրվեց ճապոնացի ճարտարապետի ներկայացրած առաջարկը: Այն ներկայացվեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում և, որոշ դիտողություններով հանդերձ, հավանություն ստացավ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նախագիծը չիրագործվեց:
«Երիտասարդական պալատը ժողովրդի, մեր քաղաքի բնակիչների սեփականությունն էր, որը նման ճակատագրի չպետք է արժանանար»,- նշում է Հրաչ Պողոսյանը:
Նյութի աղբյուրը՝ mediamax.am
Բլոգ Հայաստանի մասին
«Հայաստանի չբացահայտված լեռները» սեմինար – քննարկում
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic«Հայաստանի չբացահայտված լեռները» սեմինար – քննարկում
Սեմինարի ընթացքում խոսվեց Հայաստանի մի շարք լեռնագագաթների, դրանց առանձնահատկությունների և ներկաներին հետաքրքրող հարցերի մասին: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևով:
Սեմինար – քննարկում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում
Հանդիպմանը ներկա էին ոչ միայն աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները, այլ նաև որոշ դասախոսներ: Վերջիններս հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
Հայկական լեռնաշխարհի լճերը
Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները
Հայկական լեռնաշխարհի կլիման
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Բարդող լեռ
Հաչա լեռ
Տողասար լեռ
Սաբալան լեռ
Այծպտկունք լեռ
Սեպուհ լեռ
Առնոս լեռ
Արարադ լեռ (Ջուդի)
Վերջնբակ լեռ
Գավազան լեռ
Օձասար (Վիշապասար)
Ջիլո (Ջողա) լեռ
Գրգուռ լեռ
Ընձակիսար (Կապուտկող)
Սիփանի նետ
Սուրբ լույս լեռ
Ծռասար
Արշավականի դերը բնության մեջ
/in Բլոգ /by armeniangeographicՊահպանել բնությունը նշանակում է անկեղծորեն սիրել հայրենիքը
Սիրել և պահպանել բնությունը չի նշանակում միայն գեղագիտական հաճույք ստանալ: Ընտրելով բնության գրկում հանգստանալն ու կազդուրվելը՝ ամեն մեկը պետք է կարողանա պահպանել այն՝ մյուսներին ևս հնարավորություն տալով վայելելու մեր չքնաղ բնախշարհը: Յուրաքանչյուր մարդ՝ հատկապես բնության գրկում շրջագայողը, հաճախակի պետք է հանդես գա համամարդկային արժեք ներկայացնող բնության հարստությունների, պատմաճարտարապետական անկրկնելի հուշարձանների պահպանության օգտին: Նրանք պետք է լինեն գործի առաջին նախաձեռնողները, բնության բարեկամներն ու պահապանները: Չպետք է մոռանալ, որ անցյալի ժառանգությունը ժողովրդի սեփականությունն է, որի հարատևության ապահովումն ու վերականգնումը, լավագույն ավանդույթներից օգտվելը պատիվ է բերում յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի ժողովրդի:
Անտառներն ու նրանց դերը մեր կյանքում
Մենք թերագնահատում ենք անտառների նշանակությունը և հաճախ մոռանում, որ դա կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն է: Անտառների պահպանման հետ ուղղակիորեն կապված է մոլորակի պահպանման խնդիրը: Դեռ հնագույն ժամանակներից փայտանյութն օգտագործվում է որպես հիմնական շինանյութ, իսկ ներկայումս՝ ավելի քան 20 հազար տեսակի նյութերի և առարկաների հիմնական աղբյուր: Անտառները պահպանում են հողն էրոզիայից, մեղմացնում կլիման և այլն, հետևաբար պետք է միաժամանակ հոգալ անտառային նոր գոտիների ավելացման մասին, խիստ վերահսկողություն սահմանել ընդդեմ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև արգելել էնդեմիկ և արժեքավոր կենդանիների որսը:
Դիլիջան ազգային պարկ
Խարույկի ճիշտ պատրաստումը
Արշավների ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձվի խարույկի ճիշտ օգտագործմանը: Արշավի յուրաքանչյուր մասնակից պետք է կարողանա խարույկի համար ճիշտ վայր ընտրել, վառել այն՝ բնության պահպանման և հակահրդեհային միջոցների բոլոր կանոններին համապատասխան: Այստեղ ոչ մի դժվարություն չկա: Ուղղակի պետք է հիշել, որ խարույկը անհրաժեշտ է պատրաստել շինություններից, ծառերից և վրաններից 8-10 մ հեռու՝ բաց տարածությունում: Խարույկի պատրաստման ձևերին ծանոթանալու համար կարդացե՛ք «Ինչպե՞ս խարույկ պատրաստել» հոդվածը:
Արշավների ընթացքում այժմ հազվադեպ կարելի է հանդիպել կենդանական աշխարհի ներկայացուցիչներին, քանի որ ուշադրություն չի հատկացվում նրանց բազմացմանն ու խնամքին, այլ, ընդհակառակը, երբեմն իրականացվում է գաղտնի որս, նույնիսկ արգելոցներում: Այս ամենի դեմ, իհարկե, պետք է խիստ և հետևողական պայքար մղել:
Բեզոարյան այծ
Բնության, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև պատմաճարտարապետական հուշարձանների բարեկարգումն ու պահպանումը յուրաքանչյուր մարդու` հատկապես արշավականի քաղաքացիական պարտքն է: Հանգիստը ճիշտ և բովանդակալից անցկացնելուց հետո՝ դադարի վայրից հեռանալիս պետք է խնամքով մաքրել շրջակայքը:
Պահպանել բնությունը նշանակում է անկեղծորեն սիրել հայրենիքը:
Նյութը՝ Անի Ռակոբյանի
Կարդացեք նաև՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում
Զորաց քարեր
Աղձքի դամբարան
Կտուց կղզի
Կենդանիների պաշտամունքը Հայաստանում
Սելավապահ
Ոսկեպարի հուշարձանները
Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Մելիք Թանգու կամուրջ
Ինչպե՞ս խարույկ պատրաստել
/in Գոյատևում /by armeniangeographicՄեր օրերում կրակի ստացման տարբեր եղանակներ գիտի ամենափոքր դպրոցականն անգամ: Սակայն այդ իմացածը լիովին բավարար համարել և կրակի հետ ցանկացած ձևով վարվել չի կարելի, որովհետև անզգուշության դեպքում կրակը կարող է բազմաթիվ չարիքների պատճառ դառնալ: Իզուր չի ասված՝ կրակի հետ ճիշտ վարվելու դեպքում այն քո բարեկամն է, սխալվելու դեպքում՝ մեծագույն թշնամին:
Խարույկ՝ արշավի անբաժան մասնիկը
Դժվարին անցումներից հետո անհնար է արշավը պատկերացնել առանց խարույկի, դրա շուրջ հանգստանալու, զրույցներ պատմելու, խաղեր կազմակերպելու և, իհարկե, առանց խարույկի վրա եփած ծխահամ թեյի:
Արշավի յուրաքանչյուր մասնակից պետք է կարողանա խարույկի համար համապատասխան վայր ընտրել, վառել այն՝ բնության պահպանման և հակահրդեհային միջոցների բոլոր կանոններին համապատասխան: Բնության գրկում, մանավանդ անտառաշատ վայրերում, հրդեհից խուսափելու համար պետք է ունենալ խարույկ վառելու որոշակի կարողություններ: Հատկապես անհրաժեշտ է ուշադիր լինել արգելոցներում, աչալուրջ հետևել, կարդալ բոլոր ցուցիչներն ու զգուշացումները և խարույկ վառել այնպիսի տեղում, որտեղ թույլատրվում է:
Խարույկի ճիշտ պատրաստումը
Պետք է հիշել, որ խարույկն անհրաժեշտ է պատրաստել շինություններից, վրաններից ու ծառերից 8-10 մ հեռու՝ բաց տարածությունում: Անվտանգությունն ապահովելու համար խարույկի շուրջը հարկավոր է փորել 15-20 սմ խորությամբ և նույնքան լայնությամբ փոսեր, որպեսզի կրակը չոր խոտերի, տերևների ու ճյուղերի միջոցով չտարածվի դեպի անտառի խորքը: Նպատակահարմար է խարույկը պատրաստել գետի, լճի, աղբյուրի մոտ կամ ավազուտ տեղում: Վտանգավոր ու անթույլատրելի է կրակ վառել ծառի արմատների, քարաքոսների, խոտի դեզերի և մրջնանոցների մոտ: Այդպիսի տեղերում կրակը պահպանվում է երկար ժամանակ և կարող է տարածվել ու հրդեհի պատճառ դառնալ:
Խարույկի տեղը պատրաստելուց հետո, պետք է ընտրել չոր ճյուղեր և դասավորել իրար վրա՝ խաչաձև: Պետք է հիշել, որ կաղնու, լորենու, գիհու, ընկուզենու և կեչու ճյուղերը շատ ջերմություն չեն տալիս և քիչ ծուխ են արձակում: Եղևնու, մայրու, շամի չոր ճյուղերը շատ ծուխ են արձակում և այրվելիս կայծեր սփռում շուրջը. դա վտանգավոր է:
Որպեսզի խարույկը շուտ բոցավառվի, կարելի է օգտագործել կեչու կեղև, թուղթ, չոր քարաքոսեր, լաստենու ճյուղեր կամ չոր ճյուղերից պատրաստված վառիչներ:
Արգելավայրերում բաց խարույկ վառելն արգելվում է: Այստեղ հարկավոր է օգտագործել գազայրիչ(պրիմուս), որ խումբը պետք է ունենա իր հետ:
Խարույկի տարբեր ձևերը
Կան խարույկի մի քանի ձևեր՝ «հյուղակ», «ջրհոր», «աստղաձև» և այլն:
«Հյուղակ» ձևի խարույկի փայտերն իրար վրա դասավորվում են ուղղահայաց՝ վերևի ծայրերը դեպի ներս թեքված: Նրա վրա ոչ միայն կարելի է կերակուր պատրաստել, այլև լուսավորել ճամբարի շրջակայքը: Բայց այն նախատեսված է ոչ մեծ թվով մասնակիցների համար:
Խարույկ «Հյուղակ»
Խարույկի մյուս ձևը «ջրհորն» է: Փայտերն իրար վրա դասավորում են զուգահեռ, և մի քանի շարք դասավորելուց հետո՝ այն նմանվում է ջրհորի: «Ջրհորի» փայտերն այրվում են շատ դանդաղ, բայց տաքությունը շատ է և հարմար ճաշ պատրաստելու, տաքանալու և հագուստ չորացնելու համար:
Խարույկ «Ջրհոր»
«Աստղաձև» խարույկի դեպքում հաստ ճյուղերը դասավորում են աստղի ձևով. որքան այրվում են ճյուղերը, այնքան դրանք կարելի է առաջ հրել: Կրակը հիմնականում կենտրոնանում է մեջտեղում և հնարավոր է օգտագործել ճաշ եփելու համար: Պղինձը կամ դույլը պետք է կախել խարույկի վրա միայն այն ժամանակ, երբ այլևս բոց չի բարձրանում:
«Աստղաձև» խարույկ
Խարույկի հանգցնելը
Եթե խարույկը այլևս պետք չէ` հարկավոր է կրակը հանգցնել, իսկ չայրված փայտերը հավաքել իրար վրա: Խարույկի մոտից պետք է հեռանալ միայն այն ժամանակ, երբ խարույկը մարված է և անվտանգ է շրջապատի համար: Խարույկը մարելու համար կրակը պետք է տարածել և ջրով մարել: Եթե շրջապատում ջուր չկա, հարկավոր է կրակի վրա լցնել 10-15 սմ հող կամ ծածկել ճիմով:
Իզուր չէ ասված, որ մեկ ծառից կարելի է պատրաստել միլիոնավոր լուցկիներ, բայց մեկ լուցկու հատիկը կարող է այրել հազարավոր ծառեր:
Կարդացեք նաև՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում
Զորաց քարեր
Աղձքի դամբարան
Կտուց կղզի
Կենդանիների պաշտամունքը Հայաստանում
Սելավապահ
Ոսկեպարի հուշարձանները
Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Մելիք Թանգու կամուրջ
Տապալոց լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՏապալոց լեռը գտնվում է Թառաթումբ և Հորս գյուղերի միջև: Բարձրությունը՝ 2160 մ: Հանդիսանում է ջրբաժան Թառատուն և Հորս գետերի միջև: Ամբողջ վերելքի ընթացքում երևում են Քարկատարի և Թեքսարի լեռնաշղթաները:
Լուսանկարները՝ Սասուն Դանիելյանի
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Քարհատ լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՎահագնի լեռներ
Երկարությունը՝ 16 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2230 մ
Ամենաբարձր գագաթը՝ Քարհատ լեռ
Վահագնի լեռները գտնվում են Լոռու մարզում: Հանդիսանում են Բազումի լեռների հս.-արլ. ճյուղավորությունը: Սկսվում է Շատեր գագաթից և հս.-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Գայլաձորի կիրճը: Ջրբաժան է Վահագնի և անտառամուտ գետերի միջև: Լեռների հս. և հվ. լանջերն անտառապատ են:
Քարհատ լեռ
Լեռնագագաթը գտնվում է Լոռու մարզում, Բազում գյուղից 6,5 կմ հս.-արլ.: Այստեղից են ճյուղավորվում Գյուլագարակի լեռները: Քարհատի լանջերը ծածկված են նոսր անտառներով, ցածրադիր մասերում՝ բոխու և հաճարենու անտառներով:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Լեռնագնացությունը Հայաստանում
/in Բլոգ /by armeniangeographicԼեռնագնացության ծնունդը և զարգացման պատմական ընթացքը
Լեռնագնացությունը սպորտի և ակտիվ հանգստի յուրահատուկ ձև է, որի հիմնական խնդիրը լեռնագագաթներ բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Լեռնագնացությունը ծնունդ է առել Արևմտյան Եվրոպայում, 1786 թվականին, շվեյցարացի գիտնական Գ. Սոսյուրի նախաձեռնությամբ: Ձևավորման սկիզբը նշանավորվում է հենց այդ թվականից, քանի որ այդ ժամանակ հաղթահարվեց Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլան լեռը (4810 մ):
Առաջին վերելքը Մոնբլան
Մոնբլանի համար պայքարը տևեց շուրջ 26 տարի: Գիտնական Սոսյուրն անգամ խոստացել էր դրամական պարգև նրան, ով ցույց կտար դեպի գագաթ տանող ուղին: Սոսյուրն՝ ինքը, 1785 թվականին փորձեց վերելք կատարել, սակայն նրա բոլոր փորձերն անհաջողությամբ էին ավարտվում: Արդեն 1786 թվականին որսորդ Ժակ Բալմայի մոտ ծնվեց գաղափար, որի շնորհիվ հենց ինքը կարող էր արժանանալ Սոսյուրի պարգևին: Նա գտավ համեմատաբար հեշտ ուղի և առաջարկեց բժիշկ Միշել Պակկարդին, որպեսզի համատեղ իրականացնեն վերելքը: Օգոստոսի 8-ին՝ հաղթահարելով բազում դժվարություններ, նրանք իրականացրեցին կանխորոշված վերելքը:
Մոնբլան լեռ
Դժվարություններն ահռելի էին: Պակկարդն ու Բալման գագաթ հասան ուժասպառ: Վայրէջքի ժամանակ Պակկարդը ստացավ ձնային կուրություն: Հաջորդ տարի՝ 1787 թվականի օգոստոսի 1-ին, Սոսյուրը և Բալման 18 ուղեկցորդների հետ սկսեցին վերելքը և 3-րդ օրն արդեն գագաթին էին: Այդ վերելքը մեծ արձագանք ստացավ ողջ Եվրոպայում և դեպի Ալպեր գրավեց հարյուրավոր արկածասերների:Հետագայում լեռնագնացության զարգացման համար մեծ խթան հանդիսացավ լեռնային ակումբների և ազգային կազմակերպությունների ստեղծումը:
Լեռնագնացության սկիզբը Հայաստանում
Հայաստանի պատմության մեջ գրանցված լեռան առաջին վերելքը եղել է 1829 թվականի հոկտեմբերի 9-ին, երբ առաջին անգամ Արարատի գագաթ բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը: Նրան ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկոն ու Մատվեյ Չալպանովը:
Դեպի Արարատ վերելքի փորձերը
1829 թվականի մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Ֆ. Պարրոտն իր արշավախմբով գալիս է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը: Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ: Աբովյանը միանում է արշավախմբին` որպես թարգմանիչ և ուղեկցորդ: Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից: 2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով հոկտեմբերի 9-ին), Պարրոտը, Աբովյանը և 4 ուղեկցորդներ հասնում են Արարատի գագաթ: Արարատի գագաթ առաջին վերելքի մասին առավել մանրամասն կարդացեք՝ «Առաջին վերելքն Արարատի գագաթ» հոդվածում:
Հետագայում՝ 1845 թվականի հուլիսի 29-ին, Արարատի գագաթ է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ Հովհաննես Այվազյանի, Մուրադ Պողոսյանի և թարգմանիչ Պ. Շարոյանի ուղեկցությամբ: 1896 թվականի սեպտեմբերի 14-ին Արարատի վերելքը հաղթահարել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր՝ Ի. Աբելյանը:
Հայկական լեռնագնացության զարգացումը
Հայկական լեռնագնացության նոր ալիքի ձևավորման սկիզբը համարվում է նախորդ դարի 30-ական թվականները: 1935 թվականին Վահրամ Դարյանի ղեկավարած 1000 հոգանոց խումբը բարձրացավ Արագածի հյուսիսային գագաթ (4090 մ): Իսկ 1950-ականներին լեռնագնացության խմբերում կար արդեն 1500 մարդ:
Վերելք դեպի Արարատ
1950-1960-ական թվականներին ԽՍՀՄ հայտնի սպորտի մասնագետներ՝ Վանո Գալուստովը, Սերգեյ Հարությունովը, Ալբերտ Հակոբյանը և Աղվան Չատինյանը պատվով ներկայացրել են հայկական լեռնագնացությունը: ԽՍՀՄ-ի տարիներին հայտնի լեռնագնաց Աղվան Չատինյանն այսօր 97 տարեկան է և չնայած իր տարիքին, նա շարունակում է ակտիվ կենսակերպ վարել:
Լեռնագնացության երկար սպասված վերածնունդը
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լեռնագնացությունը Հայաստանում անկում ապրեց: Միայն 2000-ական թվականներին հայ լեռնագնացները սկսեցին բարձրանալ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող լեռներ (Էլբրուս, Կազբեկ, Արարատ): Սակայն այդ տարիներին լեռնագնացային ակումբներ և դպրոցներ դեռևս չկային:
Խուստուփ
Լեռնագնացությունը Հայաստանում սկսեց արագ կերպով զարգանալ 2010 թվականից և ազդարարվեց ալպինիզմի վերածնունդը: Վերջին տարիների ընթացքում հայ լեռնագնացները հաղթահարել են բազմաթիվ գագաթներ, ինչպիսիք են Արարատը, Էլբրուսը, Դեմավենդը, Կազբեկը: Մասնակցել են միջազգային մրցաշարերի և անցկացրել մրցաշարեր Հայաստանում:
Վերելք Էլբրուս / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի
Այս հարցում իր մեծ նշանակությունն ունեցավ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ստեղծումը, որը գործում է 2011 թվականից:
2011 թվականից ֆեդերացիայի անդամները սկսեցին առաջին վերելքները դեպի Դեմավենդ (5671 մ), Հեզար լեռ (4501 մ) և Կազբեկ (5034 մ): Իսկ ավելի ուշ, հայ լեռնագնացները մասնակցեցին Դեմավենդ լեռան միջազգային ձմեռային մրցաշարին և պատվով հասան գագաթ:
Լեռնագնացները իրանական Հեզար լեռան գագաթին
Լեռներին նվիրված օրեր
2003 թվականի դեկտեմբերի 11-ը նշվում է որպես լեռների միջազգային օր: Հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Օրվա կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ: Դրանց շնորհիվ ներկայացվում են լեռնային և ալպյան գոտիների բացառիկ նշանակությունն ու հնարավորությունները:
Հայաստանի լեռների օր. հոկտեմբերի 9
Իսկ Հայաստանում հոկտեմբերի 9-ին է նշվում Հայաստանի լեռների օրը: Ամսաթիվը կապված է 1829 թվականի հոկտեմբերի 9-ի հետ, երբ Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ Մասիսի գագաթին:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ֆելիքս Քոչարյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicՄասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, աշխատում եմ երևանյան ՏՏ ընկերություններից մեկում։
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց
Համալսարանն ավարտելու առթիվ ընկերներով որոշեցինք բարձրանալ Արագածի 4 գագաթներից ամենաբարձրը՝ հյուսիսային գագաթը, ու այդ ձևով նշել մեր համալսարանական տարիների ավարտը։ Դա իմ առաջին «լուրջ» արշավն էր։ Չնայած 13 ժամ քայլելը հոգնեցուցիչ էր, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ։ Դրանից հետո որոշեցինք գոնե ամիսը մեկ անգամ մասնակցել լեռնային արշավների։ Իսկ ինչ վերաբերում է հարմարավետությանը, իմ դեպքում այդպիսի խնդիր չի եղել, քանի որ մանկությունս գյուղում է անցել, իսկ զինվորական ծառայությունս՝ սարեր-ձորերում։
Քասաղի կիրճ
Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները
Նախ և առաջ, արշավներն ինձ համար Հայաստանն ավելի լավ ճանաչելու միջոց են, լինի լեռնային արշավ, թե քայլարշավ: Եվ հետո, բնությանը մոտ լինելը միշտ էլ հաճելի է։ Բացի դրանից՝ լեռներում ես ինձ ուժեղ եմ զգում։ Լեռ բարձրանալը լեռան հետ ընկերանալու պես բան է. եթե կարողացար բարձրանալ, ուրեմն լեռը քո ընկերն է, ու դու ինքնըստինքյան ավելի ուժեղ ես դառնում` նրա պես ուժեղ ընկեր ունենալով։ Ամեն անգամ բարձրացածս լեռը հեռվից տեսնելիս հաճելի զգացողություն եմ ունենում, կարծես հին ընկերոջս տեսած լինեմ։ Երևի լեռներ բարձրանում եմ, որպեսզի ընկերանամ նրանց հետ։
Ունե՞ս սիրելի մեջբերում լեռների մասին
Ամենագեղեցիկ տեսարաններն ամենադժվար վերելքներից հետո են բացվում։ Սա կարելի է հասկանալ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով։
Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Մյուս տարվա ընթացքում շատ եմ ուզում Արևմտյան Հայաստանում գտնվող որևէ լեռ բարձրանալ։ Դեռ հստակ չի, թե ո՛ր մեկը կլինի։
Կազբեկ
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Ամենահիշարժաններից մեկը, անկասկած, Մեղրիում եռօրյա արշավն էր։ Նախ, Հայաստանի հարավում նախկինում երբեք չէի եղել, և այն, ինչ տեսա, ինձ համար մեծ բացահայտում էր (Լիճք գյուղի վերևում գտնվող ջրվեժների կասկադի մասին չէի էլ լսել)։ Մյուս հաճելի զգացողությունը մեկ արշավի ընթացքում այդքան շատ հրաշալի մարդկանց հետ ծանոթանալն էր։ Նրանց մեծ մասը մինչև հիմա իմ ընկերներն են։
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Ուղղակի խորհուրդ կտամ համարձակություն գտնել ու փորձել։ Գեղեցիկ տեսարաններից բացի, արշավները մարդուն կարևոր հմտություններ են տալիս, որ ուրիշ ոչ մի տեղ ձեռք չես բերի:
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում գրանցված հայկական մշակութային արժեքները
/in Բլոգ /by armeniangeographicՍանահին
Սանահինի միջնադարյան վանական համալիրը տեղակայված է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համանուն գյուղում: Վերջինս հիմնվել է Աշոտ Գ Ողորմածի կողմից` 966թ.-ին, իսկ անվան նշանակությունը բացատրվում է “սա նրանից (Հաղպատից) հին է” արտահայտությամբ:
Սանահինի վանական համալիրը եղել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային և կրթական համալիրներից մեկը, որն ունեցել է դպրոց իրեն կից հսկա գրադարանով: Ընդհանուր կառույցը բաղկացած է Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիներից, երեք գավիթներից, զանգակատնից, գրատնից և Սբ. Գրիգոր մատուռից:
Սանահին
Սանահինի վանական համալիրի տարածքում են պահպանվել ավելի քան հիսուն խաչքարեր, որոնք Հայաստանի միջնադարյան քանդակագործական արվեստի լավագույն նմուշներց կարելի է համարել:
Հաղպատ
Հաղպատի վանական համալիրը հիմնադրվել է 976թ-ին Աշոտ Գ Ողորմածի կողմից: Վերջինս տեղակայված է կիրճերով շրջապատված սարահարթի վրա: Այս համալիրը միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկն էր, որտեղ գործել են նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, այդ թվում նաև “Հաղպատի Ավետարանը”:
Հաղպատի եռահարկ զանգակատունը գտնվում է համալիրի արևելյան մասում, որի առաջին երկու հարկերում տեղակայված են յոթ աղոթարաններ: Կառույցը աչքի է ընկնում իր զարմանալի համաչափությամբ:
Հաղպատ
Համալիրը հարուստ է նաև միջնադարյան որմնանկարներով, որոնցից մեզ է հասել միայն ավագ խորանի որմնանկարների առաջին շերտը, որտեղ պատկերված է գահին նստած Քրիստոսը:
Էջմիածնի Մայր տաճար
Էջմիածնի Մայր տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է և վաղ քրիստոնեության շրջանի լավագույն ճարտարապետական կոթողներից մեկը: Վերջինս կառուցվել է IV դարի սկզբներին, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո` Գրիգոր Լուսավորչի կողմից:
Ըստ 5-րդ դարի հայ պատմիչների վկայության առաջին քրիստոնյա եկեղեցիները հիմնադրվել են հեթանոսական մեհյանների տեղում։ Բացառություն չէ նաև Մայր Տաճարը, որը հիմնադրվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված տաճարի տեղում, իսկ կատարված պեղումների արդյունքում Ավագ խորանի տակ հայտնաբերված կրակարանը գալիս է կրկին անգամ հաստատելու այս վարկածը:
7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանային հատվածը, որտեղ պահվում են հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն: Կա նաև հայկական հին դրամների, գորգերի, նկարների և այլ արժեքավոր նյութերի հավաքածու։
Էջմիածին
Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճարը կառուցվել է 641-661 թվականներին Ներսես Երրորդ Շինարար կաթողիկոսի կողմից: Տաճարը հայ եկեղեցաշինության բացառիկ նմուշներից մեկը կարելի է համարել: Վերջինս եղել է գլանաձև, աստիճանաբար նվազող հարկերով` եռահարկ մի շինություն, որն ունեցել է հինգ շքամուտք: Ողջ շինությունը քանդակազարդված է հիմնականում խաղողի որթերի և նռնապատ ճյուղերի որմնաքանդակներով և պատված է եղել հոգևոր անձանց 32 բարձրաքանդակներով, որոնցից մեր օրեր են հասել միայն 9: Կառույցը 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութակակ ժառանգություների շարքում:
Զվարթնոցի տաճար
Ենթադրվում է, որ տաճարն ավերվել է X դարում` երկրաշարժի հետևանքով: Ըստ պատմական տվյալների, տաճարը կառուցվել է Տիր աստծուն նվիրված մեհյանի տեղում, որի մասին փաստում է պեղումների արդյունքում հայտնաբերված Ռուսա II արքայի կողմից գրված սեպագիր առձանագրությունը` այդ հատվածում այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու մասին:
Գեղարդի վանք
Գեղարդի վանքը Հայաստանի հնագույն վանքերից է, որն ըստ պատմական տվյալների կառուցվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո, Գրիգոր Լուսավորչի կողմից` հեթանոսական մեհյանի տեղում:
Սա ժայռափոր կառույցների բարդ համալիր է որն իր մեջ ներառում է երկհարկանի քարակերտ տաճարներ ու կից եկեղեցի: Այն գտնվում է Երևանից հարավ-արևելք, երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղակայված է Ազատ գետի վերին հոսանքի աջ ափին, պատմական Գեղարդաձորում, որի շնորհիվ էլ անկախ բազմաթիվ հարձակումներից, մնացել է անառիկ և անմատչելի:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Հայկական տարազ
/in Բլոգ /by armeniangeographicՀայ ժողովրդի տարազային քարտեզ
Տարազային համալիրներ
Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝ մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել:
Տղամարդու հայկական տարազ
Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Հասարակական վայրում առանց չերքեզիի երևալը համարվում էր անընդունելի՝ նույնիսկ շոգ եղանակին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:
Տղամարդու հայկական տարազ
Կնոջ հայկական տարազ
Կանանց արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը:
Ասեղնագործ բանվածքը, որը հատուկ էր կնոջ տարազին, բացի գեղագիտական գործառույթից ունեցել է մեկ այլ ու թերևս ավելի կարևոր՝ ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն: Այդ բանվածքներին մոգական զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից: Այս գաղափարը կար նաև կանանց գլխաշորի վրա, որի գաղափարաբանությունը այն էր, որ կրողին այն պաշտպանում էր նույնիսկ ծոծրակի հատվածից:
Կանացի հայկական տարազ
Միջնադարյան և ուշ միջհնադարյան կնոջ տարազ
Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև IXI դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։
Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները
Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում կանացի տարազն աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում:
Արևմտյան Հայաստանի տարազ
Արևմտյան Հայաստանի տարազային համալիրի մեջ մտել են Վասպուրականի, Բարձր Հայքի, Սասունի տարազաձևերը, ինչպես նաև Կիլիկիայի և Փոքր Հայքի հայաբնակ շրջանների տարազները: Վերջիններս աչքի են ընկնում բուսական և երկրաչափական զարդանախշերով, որոնք առկա էին թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հագուստներում: Կրել են բարձրարվեստ զարդեր, որոնք էլ ամբողջացրել են տարազային համալիրը:
Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տարբեր էր նաև տղամարդկանց դեպքում: Արևելյան գավառներում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարո մորթուց գլխարկ: Արևմտահայերի տարազը տարբերվում էր: Այն կազմված էր ասեղնագործ տարրերով տաբատից, կարճ անթև զգեստից, վերնաշապիկից, կարճ վերնազգեստից: Շապիկի թևքերը հարդարվում էին ասեղնագործություններով: Մեջքին կապում էին բրդյա գոտի ու դնում էին սպիտակ, կոնի ձևով գլխարկներ:
Տղամարդու հայկական տարազ
Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Թե՛ կին և թե՛ տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:
Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելիպարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:
Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:
Օգտ. նյութի աղբյուրներ՝ Wikipedia և Point89.am
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
«Կուկուռուզնիկ»՝ մայրաքաղաքի ոչնչացված խորհրդանիշը
/in Բլոգ /by armeniangeographic«Կուկուռուզնիկ» -ը համարվում էր սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը