Այս հոդվածում առանձնացրել ենք Հայաստանի Հանրապետության մարզերի ամենաբարձր կետերը: Կան մարզեր, որոնց սահմանագիծն անցնում է լեռներով և երկու մարզի բարձր գագաթները համընկնում են:
Լոռի – Աչքասար լեռ / 3196 մ
Աչքասար լեռը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանագլխին: Ջավախքի լեռների ամենաբարձր կետն է:
Աչքասարը լավային կոն է՝ կազմված անդեզիտադացիտներից, լանջերը զառիթափ են ու ծածկված մերձալպյան բուսականությամբ, իսկ բարձրադիր մասերը՝ քարակառկառներով և ալպյան գորգերով:

Աչքասար
Տավուշ – Միափոր լեռ / 2993 մ
Տավուշի մարզի ամենաբարձր կետը Միափոր լեռն է: Այն գտմվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին:
Միափորի լեռնաշղթան ձգվում է Աղստևի հովտից արևելք՝ մինչև Քաշաթաղ լեռ: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Հյուսիսային և արևելյան լանջերից ճյուղավորվում են Պայտասարի, Հախումի, Տավուշի, Կենաց և Խնձորուտի լեռնաշղթաները, սկիզբ առնում Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը: Հյուսիսային լանջերը՝ անտառապատ են: Բարձրադիր գոտում լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավ-արևմտյան լանջերը ներառված են Դիլիջան ազգային պարկի տարածքի մեջ:

Միափոր լեռ

Միափոր լեռ
Արագածոտն – Արագած լեռ / 4090 մ
Արագածոտինի մարզի ամենաբարձր կետը Արագած լեռն է:
Արագածն իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Արագածը Հայկական լեռնաշխարհի չորրորդ և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ և Հարավայինը` 3887,8 մ:

Հյուսիսային գագաթ
Շիրակ – Թեժառույք լեռ / 3423 մ
Թեժառույք լեռը գտնվում է Շիրակի և Արագածոտնի սահամագլխին: Որոշ աղբյուրներում գրված է, որ Շիրակի ամենաբարձր կետը Արագածն է, քանի որ Շիրակի և Արագածոտնի սահմանն անցնում է Արագածի գագաթով, սակայն միջմարզային սահմանն անցնում է Արագած լեռնազանգվածով, բայց ոչ Արագած լեռնագագաթով: Թեժառույքը Արագած լեռնազանգվածի գագաթներից է:

Կոտայք և Գեղարքունիք – Աժդահակ լեռ / 3597 մ
Կոտայքի մարզի ամենաբարձր լեռը Աժդահակն է:
Աժդահակը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:
Բացարձակ բարձրությունը 3597 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Աժդահակ լեռ

Աժդահակ լեռ
Արարատ – Սպիտակասար լեռ / 3555 մ
Արարատի մարզի ամենաբարձր կետը հյուսիս արևելքում գտնվող Սպիտակասար լեռն է: Սպիտակասարը հրաբխային լեռնազանգված է: Բարձրությամբ Գեղամա լեռների երկրորդ գագաթն է, Աժդահակից (3597 մ) հետո: Գմբեթաձև է՝ կազմված լիպարիտներից, վանակատներից ու պեռլիտներից:

Սպիտակասար

Սպիտակասար
Արմավիր – Գինեկ Բլուր / 1316 մ
Արմավիրի մարզի ամենաբարձր կետը հանդիսանում է Գինեկ Բլուրը։
Վայոց ձոր – Վարդենիս լեռ / 3522 մ
Վարդենիս լեռը գտնվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին: Վարդենիսի լեռների ամենաբարձր կետն է: Վարդենիս լեռան լանջերը քարքարոտ են, ծածկված ալպյան մարգագետիններով, լեռան բարձրադիր մասերում տարածված են քարակարկառներ և ժայռային բույսեր, արլ. լանջը հարուստ է սառնորակ աղբյուրներով:

Վարդենիս լեռ

Վարդենիս լեռ
Սյունիք – Կապուտջուղ / 3904 մ
Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3904 մ)՝ ՀՀ Սյունիքի մարզում: Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիտներից: Լանջերը զառիթափ ու քարափային են՝ կտրտված Ողջի ու Գիլյան գետերի հովտաձորակային ցանցով: Բնորոշ են սառնամանիքային հողմահարումը, ծանրահակ շարժընթացներն ու անթրոպոգենի սառցապատման հետքերը (կառեր, տաշտակաձև հովիտներ, մորեններ): Կան ֆիռնային դաշտեր ու ձնաբծեր, սառցադաշտային լճակներ: Կլիման լեռնատունդրային է, դաժան, տարեկան տեղումները՝ 800-850 մմ (հիմնականում՝ ձյան տեսքով), ձնածածակույթի տևողությունը՝ 9-10 ամիս: Գագաթը լերկ է: Գագաթնամերձ մասում ձնամերձ գոտու աղքատիկ բուսածածակույթ է:

Կապուտջուղ
Միացեք մեր արշավներին
Աչքասար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՋավախքի լեռնավահան
Ջավախքի լեռնավահանը գտնվում է ՀՀ Լոռու, Շիրակի մարզերում և Վրաստանում: Սկսվում է Քարախաչի լեռնանցքից և միջօրեականի ուղղությամբ ձգվում է մինչև Վրաստանի՝ Դիքմադաշ լեռնանցքը: Երկարությունը՝ 65 կմ, ՀՀ-ում՝ 20 կմ: Ամենաբարձր կետը ՀՀ-ում Աչքասարն է (3196 մ), Վրաստանում՝ Եմլիկի լեռն է (3054 մ): Ջավախքի լեռներին անվանում են նաև Խոնավ լեռներ, Կանգառք, Մթին լեռներ:
Աչքասար հս-արլ. լանջից է սկիզբ առնում Տաշիր գետի աջ՝ Մթնաձոր վտակը, իսկ արևմտյան լանջին է գտնվում Յոթաղբյուրը: Աչքասարը լավային կոն է՝ կազմված անդեզիտացիդներից, լանջերը զառիթափ են ու ծածկված մերձալպյան բուսականությամբ, իսկ բարձրադիր մասերը՝ քարակառկառներով և ալպյան գորգերով:
Լեռնավահանը սկսվում է Թրիալեթի լեռների կենտրոնական հատվածից և ձգվելով միջօրեականի ուղղությամբ՝ հասնում է Քարախաչի լեռնանցք: Ունի հրաբխային ծագում:
Մթին լեռներ
Լեռնավահանը ծածկված է հրաբխային ապարներով: Շատ մասերում հանդիպում են քարային կուտակումներ, որոնք ցածրադիր լանջերում առաջացնում են քարե բլուրներ: Այդ քարային կուտակումներն առաջանում են հրաբխային ապարների հողմնահարման հետևանքով, որոնց հաճախ կոչում են «քարե ծովեր», որոնք ավելի շատ հանդիպում են արևմտյան լանջերին: Չնայած սրանց տարածմանը լեռները հարուստ են մարգագետնային բուսականությամբ, որոնց առաջացմանը նպաստում է կլիմայի խոնավությունը: Այդ պայմանններում լեռների ստորոտներում առաջացել են մեծ թվով լճեր, ճահճուտներ և աղբյուրներ: Հաճախակի մշուշային եղանակների պատճառով Ջավախքի լեռներին անվանում են Մթին լեռներ: Լեռների արևմտյան լանջերը կտրտված են ձորակներով, աղքատ են հոսքային ջրերից: Թափվող տեղումները և ձնհալքի ջրերը ներծծվում են երկրի խորքը և լանջերի փեշերի տարբեր շերտախմբերի տակից դուրս են գալիս երկրի մակերևույթ, որոնցից էլ ձևավորվում է գետային ցանցը: Լեռներից դեպի արևմուտք ձգվում են մի շարք լեռնաբազուկներ, որոնք տարածվում են դեպի Չըլդըրի լեռները, բայց չհասած նրան վերջանում են: Լեռնավահանի առանցքային գոտին ունի բեկյալ գծի տեսք:
Դեպի Աշոցքի սարավանդ իջնող լանջերը կարճ են ու զառիթափ, դեպի Լոռվա դաշտ իջնողները՝ երկար ու մեղմաթեք, մասնատված՝ Տաշիր և Ձորագետ գետակներով:
Պաղաղբյուր գյուղ
Պաղաղբյուր գյուղում
Մենք սկսեցինքն վերելքը Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի կողմից: Անցնելով գյուղը մեքենայով առաջացանք մոտ 10 կմ:
Թողնելով մեքենան դաշտում սկսեցինք վերելքը: Վերելքը միջինից բարդ էր: Մի քանի ժամ բարձրանալուց հետո վերջապես երևաց Աչքասար լեռան գագաթը, որի վրա նկատվում է եռոտանին:
Աչքասար լեռ
Շրջանցելով Արևելյան Աչքասարի մերձգագաթային հատվածը սկսեցինք վերելք դեպի Աչքասարի գագաթ:
Արևելյան Աչքասարի և Աչքասարի միջև գտնվող թամբից բացվում է տեսարան դեպի Աչքասար լիճ: Լիճն իր գեղեցկությամբ գերեց առաջին հայացքից:
Աչքասար լիճ
Աչքասարի լիճը
Գագաթ հասնելուց հետո որոշեցինք իջնել ուրիշ ճանապարհով, որպեսզի լողանք լճում: Լիճն այնքան էլ փոքր չէր ինչպես երևում էր վերևից, որպես լեռնային լիճ բավականին մեծ լիճ էր:
Աչքասար լիճ
Ինչպես և պլանավորել էին զովացանք Աչքասար լճում և շարունակեցինք ճանապարհը: Ընդհանուր առմամբ քայլեցինք 21 կմ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Գևորգ Հարոյանի և Տիգրան Շահբազյանի
[/av_textblock]
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
«Երկրի Աղը» կինոդիտում
/in Մեր գործունեությունը /by armeniangeographicՖիլմը պատմում է բրազիլացի լուսանկարիչ Սեբաստյան Սալգադուի մասին, ով իր լուսանկարների միջոցով ցույց է տալիս ժամանակակից աշխարհի սոցիալ-տնտեսական խնդիրները և տարբեր ժողովուրդների ապրելակերպը:
Կինոդիտում / «Երկրի Աղը»
Մրցանակներ. Օսկարի 87-րդ մրցանակաբաշխություն` «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ», Կաննի միջազգային փառատոն՝ «Հատուկ հայացք», «Էկումենիկ ժյուրիի մրցանակ», Եվրոպական կինոակադեմա 2015թ.՝ «Հանդիսատեսի համակրանք»:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Հայաստանի մարզերի ամենաբարձր գագաթները
/in Բլոգ /by armeniangeographicԼոռի – Աչքասար լեռ / 3196 մ
Աչքասար լեռը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանագլխին: Ջավախքի լեռների ամենաբարձր կետն է:
Աչքասարը լավային կոն է՝ կազմված անդեզիտադացիտներից, լանջերը զառիթափ են ու ծածկված մերձալպյան բուսականությամբ, իսկ բարձրադիր մասերը՝ քարակառկառներով և ալպյան գորգերով:
Աչքասար
Տավուշ – Միափոր լեռ / 2993 մ
Տավուշի մարզի ամենաբարձր կետը Միափոր լեռն է: Այն գտմվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին:
Միափորի լեռնաշղթան ձգվում է Աղստևի հովտից արևելք՝ մինչև Քաշաթաղ լեռ: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Հյուսիսային և արևելյան լանջերից ճյուղավորվում են Պայտասարի, Հախումի, Տավուշի, Կենաց և Խնձորուտի լեռնաշղթաները, սկիզբ առնում Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը: Հյուսիսային լանջերը՝ անտառապատ են: Բարձրադիր գոտում լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավ-արևմտյան լանջերը ներառված են Դիլիջան ազգային պարկի տարածքի մեջ:
Միափոր լեռ
Միափոր լեռ
Արագածոտն – Արագած լեռ / 4090 մ
Արագածոտինի մարզի ամենաբարձր կետը Արագած լեռն է:
Արագածն իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Արագածը Հայկական լեռնաշխարհի չորրորդ և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ և Հարավայինը` 3887,8 մ:
Հյուսիսային գագաթ
Շիրակ – Թեժառույք լեռ / 3423 մ
Թեժառույք լեռը գտնվում է Շիրակի և Արագածոտնի սահամագլխին: Որոշ աղբյուրներում գրված է, որ Շիրակի ամենաբարձր կետը Արագածն է, քանի որ Շիրակի և Արագածոտնի սահմանն անցնում է Արագածի գագաթով, սակայն միջմարզային սահմանն անցնում է Արագած լեռնազանգվածով, բայց ոչ Արագած լեռնագագաթով: Թեժառույքը Արագած լեռնազանգվածի գագաթներից է:
Կոտայք և Գեղարքունիք – Աժդահակ լեռ / 3597 մ
Կոտայքի մարզի ամենաբարձր լեռը Աժդահակն է:
Աժդահակը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:
Բացարձակ բարձրությունը 3597 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։
Աժդահակ լեռ
Աժդահակ լեռ
Արարատ – Սպիտակասար լեռ / 3555 մ
Արարատի մարզի ամենաբարձր կետը հյուսիս արևելքում գտնվող Սպիտակասար լեռն է: Սպիտակասարը հրաբխային լեռնազանգված է: Բարձրությամբ Գեղամա լեռների երկրորդ գագաթն է, Աժդահակից (3597 մ) հետո: Գմբեթաձև է՝ կազմված լիպարիտներից, վանակատներից ու պեռլիտներից:
Սպիտակասար
Սպիտակասար
Արմավիր – Գինեկ Բլուր / 1316 մ
Արմավիրի մարզի ամենաբարձր կետը հանդիսանում է Գինեկ Բլուրը։
Վայոց ձոր – Վարդենիս լեռ / 3522 մ
Վարդենիս լեռը գտնվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին: Վարդենիսի լեռների ամենաբարձր կետն է: Վարդենիս լեռան լանջերը քարքարոտ են, ծածկված ալպյան մարգագետիններով, լեռան բարձրադիր մասերում տարածված են քարակարկառներ և ժայռային բույսեր, արլ. լանջը հարուստ է սառնորակ աղբյուրներով:
Վարդենիս լեռ
Վարդենիս լեռ
Սյունիք – Կապուտջուղ / 3904 մ
Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3904 մ)՝ ՀՀ Սյունիքի մարզում: Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիտներից: Լանջերը զառիթափ ու քարափային են՝ կտրտված Ողջի ու Գիլյան գետերի հովտաձորակային ցանցով: Բնորոշ են սառնամանիքային հողմահարումը, ծանրահակ շարժընթացներն ու անթրոպոգենի սառցապատման հետքերը (կառեր, տաշտակաձև հովիտներ, մորեններ): Կան ֆիռնային դաշտեր ու ձնաբծեր, սառցադաշտային լճակներ: Կլիման լեռնատունդրային է, դաժան, տարեկան տեղումները՝ 800-850 մմ (հիմնականում՝ ձյան տեսքով), ձնածածակույթի տևողությունը՝ 9-10 ամիս: Գագաթը լերկ է: Գագաթնամերձ մասում ձնամերձ գոտու աղքատիկ բուսածածակույթ է:
Կապուտջուղ
Միացեք մեր արշավներին
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Վերելք Խուստուփ լեռ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Դժարսար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԳուգարաց լեռներ
Երկարությունը՝ 80 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Դժարսար (2244 մ)
Լեռնաշղթան ձգվում է Պապաքարի լեռնաշղթայից մինչև Բազումի՝ Բովաքար զանգված: Լեռնաշղթան միջին բարձրության է, առավելագույն բարձրության հասնում է կենտրոնական մասում՝ Դժարսար գագաթում՝ 2244 մ: Դեպի Դեբեդի հովիտ է իջնում Սևորդյաց լեռնաբազուկը, որն ունի խիստ թեք լանջեր: Դեպի հս-արլ. իջնում են Ոսկեպարի և Մթնասարի լեռնաբազուկները, որոնք միմյանցից առանձնացնում են Ոսկեպար, Մթնաձոր և Հաղարծին գետակները: Այս լեռնաշղթաններն ունեն գրեթե նույն բարձրությունները և ավելի երկար են քան Դեբեդի հովիտ իջնող լեռնաբազուկները:
Գուգարաց լեռնաշղթայի հարավային մասից սկսվում և մինչև Իջևան է ձգվում Հովքի կամ Իջևանի լեռները, որոնք մասնատված են մի շարք սողանքներով: Սողանքներն ավելի ակտիվ են դեպի Աղստևի հովիտ իջնող լանջերին: Արևելյան մասի անտառապատվածությունը բացատրվում է նրա դիրքով, այս լանջերը համարվում են արտաքին լանջեր, որոք իրենց վրա են կրում Կասպից ծովից Հայաստանի տարածք ներթափանցող խոնավ օդային զանգվածների ազդեցությունը: Լեռնաշղթայի հյուսիսում ձևավորվել է Պապաքարի լեռները, որոնք ամբողջովին պատված են տափաստանային բուսականությամբ:
Դժարսար
Դժարսարը գտնվում է Քարինջ գյուղից 6,5 կմ հս.-արլ: Այստեղից են սկսում Սևորդյաց լեռները: Լեռան ստորին լանջերն անտառապատ են, իսկ ավելի բարձրադիր մասերում տարածված է մարգագետնային առատ բուսականությունը:
5000 դրամանոցի սարը
5000 դրամանոց թղթադրամներին պատկերված է Մարտիրոս Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը» կտավը:
Մարտիրոս Սարյան / «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում»
Կտավն արտացոլում է Լոռվա բնությունը: Քարինջ գյուղից այն կողմ Սևորդյաց լեռներն են:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Իջևանի լեռների լանջերով
/in Մեր արշավները /by armeniangeographicԻջևանի լեռները գտնվում են Տավուշի մարզում: Հանդիսանում են Գուգարաց լեռների հվ-արլ ճյուղավորությունը: Լեռնաշղթան սկսվում է Գուգարաց լեռների Բազեաքար գագաթից և հս-արլ ուղղությամբ ձգվում մինչև Աղստև և Սառնաջուր գետերի միախառնման վայրը: Երկարությունը՝ 32 կմ: Ջրբաժան է Սառնաջուր և Դեղինաղբյուր գետերի միջև: Լեռների հս-արլ. և հվ-արլ. լանջերն անտառապատ են: Ամենաբարձր կետը՝ Սառցապատ լեռն է (2532 մ) (Կայենի լեռներ):
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Սասուն Դանիելյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Կարկտասար / Արեգունու լեռներ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԱրեգունու լեռներ
Երկարությունը՝ 65 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2750 մ
Ամենաբարձր գագաթը՝ Կարկտասար լեռ
Արեգունու լեռները հանդիսանում են Փամբակի լեռների հվ-արլ. շարունակությունը` Սևանի լեռնանցքից հվ-արլ. մինչև Քաշաթաղ գագաթը, եզերում է Սևանա լիճը հս-արլ. կողմից: Չնայած իր բավականին մեծ բացարձակ բարձրությանը, հարավահայաց դիրքադրության շնորհիվ Սևանի ավազանում ամենից շուտն է ազատվում ձյան ծածկույթից: Արեգունու լեռներում են գտնվում նաև Պուտաքար, Եղջերվասար, Եղնասար, Կարկտասար լեռները։
Պուտաքար
Արեգունու լեռների բարձր գագաթներից է: Բարձրությունը 2743 մ: Գտնվում է Մարտունի գյուղից մոտ 6 կմ հարավ: Պուտաքարի լանջերը ծածկված են քարակույտերով և մերձալպյան բուսականությամբ: Լեռան արևելյան լանջից են սկիզբ առնում Գետկի ձախ՝ Խորաձոր և Ջրտական վտակները, իսկ հարավային լանջից՝ Դրախտիկ գետի ձախ օժանդակ Գոմագետը։
Կարկտասար
Կարկտասարը գտնվում է Պուտաքարից մոտ 800 մ հեռավորության վրա: Քարտեզներում Կարկտասարի բարձրությունը 2740 մ է: Հետևաբար Արեգունու լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը համարվում է Պուտաքարը, բայց մեր չափումների արդյունքում Կարկտասարը մոտ 8 մետրով ավելի բարձր էր քան Պուտաքարը: Չափումն արել ենք մի քանի GPS սարքերով, նույն եղանակային պայմաններում, 30 րոպե ընդմիջումով: GPS սարքերի անճշտության հավանականությունը շատ փոքր է այդ իսկ պատճառով կարելի է փաստել, որ Արեգունու լեռների ամենաբարձր կետը Կարկտասար լեռն է:
Տիգրան Շահբազյան
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Քաջքար լեռ
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicԱրևելապոնտական լեռներ
Խաղտյաց լեռները տարածվում են Ծանախ (Խարշատ) գետից մինչև Ճորոխի գետաբերանն ընկած հատվածում։ Լեռնաշղթան ունի 2 լեռնաճյուղ՝ Զիգանայի և Տրապիզոնի։ Նրանց միջև է Զիգանայի լեռնանցքը, որով Արծաթահանը կապվում է Տրապիզոնի հետ: Խաղտյաց լեռների ամենաբարձր հատվածը Քաջքարի լեռներն են։ Լեռների հյուսիսային լանջերը երկար են ու մասնատված, ձգվում են դեպի Սև ծով։ Գետերը հարուստ են սահանքներով ու ջրվեժներով։
Սև ծովի ծովափնյա ծանծաղուտը (մինչև 200 մ) գրեթե բացակայում է, դաշտավայրը կտրուկ իջնում է դեպի հատակ. ափից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա ծովի խորությունը հասնում է 1000 մ-ի:
Քաջքար լեռ
Քաջքար լեռը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսում` Խաղտյաց (Պարխարի, Քաջքարի) լեռնաշղթայում` Խոտրջրի շրջանում: 5-րդ դարի պատմիչները հիշատակում են Պարխար(յան) կամ Պարիադրես(յան) ձևերով: Ադոնցը այս լեռների անունը համեմատում է Բարխ ամրոցի անվան հետ:
Լեռների անունն առաջացել է Քաջք բառից։ Գագաթից հարավի ուղղությամբ նայելիս բացվում է տեսարան դեպի ողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ հյուսիսում երևում է Սև ծովը: Լեռան հյուսիսահայաց՝ դեպի Սև ծով իջնող լանջերը խոնավ են և անտառապատ։ Ծովահայաց անտառապատ լանջերին է գտնվում Համշենի շրջանը։
Դեպի Քաջքարի գագաթ
Քաջքարի կանաչապատ լեռների լանջերին գտնվում են բազմաթիվ մեծ ու փոքր լճեր:
Ծովալիճ
Ծովալիճը (Deniz gyol) գտնվում է Քաջքարի հարավային լանջին:
Պարզ եղանակին գագաթից երևում է նաև Մասիս լեռան գագաթը:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Նորայր Հովհաննիսյանի, Արթուր Մանուչարյանի և Տիգրան Վարագի
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Արջասար
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԱրջասարը գտնվում է Լոռու մարզում՝ Բազումի լեռնահամակարգում, Պուշկինո գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը՝ 1819 մ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Սասուն Դանիելյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Մարիամ լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՄարիամ լեռը Փամբակի լեռնաշղթայի բարձր լեռներից է: Բարձրությունը՝ 2499 մ:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Թուխմանուկ լեռ
/in Մեր արշավները /by armeniangeographicԹուխմանուկ (կամ Թուխ Մանուկ) լեռը Ծաղկունյաց լեռների բարձր գագաթներից է: Բարձրությունը՝ 2761 մ:
«Թուխ Մանուկ» անվան ծագումը
Թե ինչ ծագում են ունեցել Թուխ Մանուկները դեռևս ընդհանուր կարծիք չկա։
Ոմանք Թուխ Մանուկները կապել են նախաքրիստոնեական ժամանակների հետ, իսկ ոմանք էլ դրանք դիտել են որպես միջնադարյան ուխտավայրեր։
Դեռևս 19-րդ դարի կեսերից պատմական Հայաստանի տարածքում արձանագրեցին Թուխ Մանուկ անունով բազմաթիվ ուխտավայր սրբավայրեր։ Գարեգին Սրվանձտյանը գրում է որ «Հայաստանի մեջ մը տեսած տեղեր, հազիվ գրեթե կը գտնվի գեղ մը, որ Թուխ Մանուկ չունենա, թեև քաղաքնեու մեջ ալ կը գտնվին»։
Սակայն Թուխ Մանուկ հուշարձանները երբեք ուսումնասիրության առարկա չեն եղել։
Ճարտարապետական առումով Թուխ Մանուկները հիմնականում եղել են մատուռանման կառույցներ, իսկ երբեմն էլ գերեզմանաձև փոքրիկ շինություններ։
Հ.Աճառյանը, նկատի ունենալով մի քանի այլ հեղինակների կարծիքներ Թուխ Մանուկները համարում է միջնադարյան երևույթ։
«Բարբառներում- գրում է նա- Թուխ Մանուկ նշանակում է նոր հայտնված կամ անանուն սրբի գերեզման, որի վրա փոքրիկ տնակ են կառուցում իբրև ուխտատեղի»։
Թուխ Մանուկների պաշտամունքը
Դ. Խաչկունցը Թուխ մանուկների պաշտամունքը կապում է ջրի պաշտամունքի հետ։ Նրա կարծիքով շատ տեղեր ջրի ակը սուրբ է համարվում, իսկ Թուխ Մանուկների ջրերը հիվանդություն կբուժեն։
Թուխ մանուկներին մեծարողները մեծ մասամբ կանայք են, հատկապես տարիքավորները։ Ոչ մի վկայություն չկա որ Թուխ մանուկներում ծառայել են հոգևորականների կամ պաշտոնական եկեղեցու այլ ներկայացուցիչներ։ Դա ևս խոսում է նրանց ոչ քրիստոնեական բնույթի ու ծագման մասին։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ քրիստոնեական ազգային և միջազգային սրբերի ցանկում իսպառ գոյություն չունի Թուխ Մանուկ անունով սուրբ կամ սրբություն։ Դրան հակառակ կան անեծքներ, որոնց մեջ արդեն Թուխ Մանուկները, Թուխերը, Աղեկ մանուկները դիտված են որպես չար ոգիներ և դևեր։
Ըստ Գարեգին Սրվանձտյանի թուխ մանուկներին պաշտել են նաև թուրքերը։ Ըստ ժողովրդի նա քրդու լամուկ է եղած և քրիստոնյա դառնալով նահատակվել է և սուրբ դարձել։
«Թուխ Մանուկ» ուխտատեղիները
Հայերի մեջ բացի վանական ուխտատեղիներից կան նաև երկրորդական ուխտատեղիներ, որտեղ խունկ ու մոմ են վառում։ Ինչպես օրինակ ջերմախտի ջրեր, որտեղ լողում են ջերմողները, ծառեր՝ որոնց ոստերի վրա կապում են հանդերձի կտրված կտորներ, գլխից կտրված մազի փունջեր։ Այդ ամենը անվանում են Թուխ Մանուկ։
Վանում եղել է հատուկ ջրհոր, որը գտնվելիս է եղել Ս. Նշան եկեղեցու մոտ ՝մատուռի ներսում և կոչվել է Թուխ Մանուկ։
Այս փաստերը գալիս են ապացուցելու, որ Թուխ Մանուկ ըմբռնման վերաբերյալ պետք է հաշվի առնել ոչ թե լոկ թուխ մանուկ արտահայտությունը, այլ նկատի ունենալ նաև նրանց հնարավոր տարատեսակները։
Այսպիսով տեսնում ենք որ Թուխ Մանուկ հասկացությունը իր կնիքն է դրել գյուղերի, գետերի, լեռների, ամրոցների վրա։
Թե ինչքանով Թուխմանուկ լեռան անունը կապ ունի թուխ մանուկ կոչվող այլ սրբավայրերի հետ և թե որքանով է այն համարվում ուխտատեղի` հստակ չենք կարող նշել։ Բայց և այնպես լեռան անունը հենց էնպես չի ընտրված և հնարավոր է, որ լեռը ինչ որ ժամանակ նույնպես համարվել է սրբատեղի։
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ