ՀՀ տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով: Սողանքները ՀՀ-ում հաճախ հանդիպող երկրաբանական երևույթներից են:
Սողանքները ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժերն են, որոնք լվացման հետևանքով ապարների հավասարակշռության խախտման արդյունք են: Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետևանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները:
ՀՀ տարածքում գոյություն ունի 2000-ից ավելի խոշոր սողանք, որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի (Դիլիջան, Իջևան, Կապան, Վանաձոր և այլն) սահմաններում: Ինչպես նաև միջին բարձրության լեռնային գոտիներում՝ Ախուրյանի հովտում, Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազաններում, Նուբարաշենի, Ջերմուկի սարավանդներում և այլն:
Սողանքային վտանգն սպառնում է նաև տրանսպորտային և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին, մշակովի հողերին, պատմամշակութային համալիրներին (Մակարավանք, Ջուխտակ վանք, Գոշավանք և այլն): Սողանքները ՀՀ-ում ավերիչ են եղել մի շարք բնակավայրերի համար, օրինակ՝ Մարմարաշեն (Շիրակի մարզ) և Մարտիրոս (Վայոց Ձորի մարզ) գյուղերն ավերվել են, բնակչությունը տեղափոխվել է:
Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում:
ՀՀ-ում առկա են բլոկային տեղաշարժեր, որոնք հիմնական զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր ապարների խոշոր հատվածներ են (Իջևանի լեռնաշղթայում, Որոտանի կիրճում և այլն): Կան նաև փլվածքային սողանքներ, հոսքային սողանքներ: ՀՀ-ի տարածքի սողանքային տեղաշարժերի տեսակները շատ հաճախ տարանցման ընթացքում փոխակերպվում են փլվածք-սահք-հոսք սխեմայով, օրինակ՝ Ջերմուկի սողանքային խումբը:
Երկրաշարժածին սողանքներին բնոոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով և լանջերի կայունության խախտմամբ:
Ողջաբերդի, Վեդիի սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ: Նրանք ունեն շատ բարձր ակտիվություն և մշտապես վնաս են հասցնում ճանապարհային ցանցին:
Սողանքների դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարում են ծառատունկ և այլ միջոցառումներ:
Բլոգ Հայաստանի մասին
«Սուրբ և բարեպաշտ» Մարաթուկը
/in Ֆիլմեր /by armeniangeographicՄարաթուկ լեռ կամ Մարութա սար
«Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը:
Մարաթուկի ավանդությունը
Ըստ ավանդության՝ Մարութաի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասուն գավառում, Հայկական տավրոսի գագաթներից մեկը), և նա Մարութուկ լեռանը մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։
Հաղորդումը նվիրվում է Մարաթուկ լեռին և նրա գագաթին գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցուն:
Տեսանյութը՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի
Մեր վերելքը Մարաթուկ լեռ
Կամար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԿամար լեռը Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից է: Բարձրությունը՝ 2738 մ: Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Սիփան գյուղից հյուսիս-արևմուտք:
Սիփան գյուղը հիմնադրվել է 1870-ական թվականներին: Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին: Գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա: Հնում կոչվել է Թամբ, Փամբ, Փամբակ, Փամբ քրդի անունով:
Գյուղի էթնիկ կազմը տարբեր ժամանակներում տարբեր է եղել: Այժմ գյուղում ապրում են քրդեր (եզդիներ), որոնք տեղափոխվել են այստեղ Արևմտյան Հայաստանից:
Կամար լեռան գագաթին կա քրիստոնեական սրբատեղի և տեղադրված է խաչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սասուն Դանիելյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Անի Բաղդասարյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographicՄեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Հարսնասար լեռ
/in Բլոգ /by armeniangeographicԱռաջին անգամ որոշեցինք բարձրանալ Հարսնասար անցած տարի: Հասանք Գնիշիկ և ձյան ծածկույթից ու լեռան հեռավորությունից հասկացանք, որ չենք հասցնի լույսով հետ վերադառնանք: Հարսնասարը սահմանամերձ լեռ է: Վայքի լեռների բարձր կետերից մեկն է՝ 2773 մ բարձրությամբ: Գտնվում է Վայոց ձորի և Նախիջևանի սահմանագլխին:
Սա մեր Հարսնասար բարձրանալու երկրորդ փորձն էր և չնայած ձյան ծածկույթին ու քամու ուժգնությանը հասանք գագաթ:
Վերելք Հարսնասար լեռ
Հարսնասարի մասին
Հարսնասար անվան հետ կապված հետաքրքիր ավանդապատում կա: Գնիշիկեցիներն ու Նախիջևանում գտնվող Ազնաբերդցիները շրջապատված լինելով թրքաբնակ գյուղերով միայն իրար են աղջիկ տվել: Գյուղերի մեջ կապը եղել է լեռներով: Այն սարը որով անցել է գյուղերն իրար կապող ճանապահը կոչվել է Հարսնասար:
Տեսարան Հարսնասարից
Կա ևս մեկ ավանդապատում, որը մեզ պատմեց մի ծերունի Գնիշիկ գյուղում: Մի անգամ երբ Ազնաբերդցիները եկել են Գնիշիկ հարսանիքի, կերել, խմել, քեֆ են արել ամբողջ գիշեր և առավոտը սարերով ճամփա են ընկել դեպի Ազնաբերդ: Ճանապարհին բուք է սկսվել և հարսն ու փեսան, իչպես նաև հարսանքավորների մեծ մասը մահացել են: Այդ օրվանից է սարը կոչվել Հարսնասար:
Չգիտեմ այս պատմություններից որն է համապատասխանում իրականությանը, բայց սարով հարս տանելու ավանդույթն ու դրա հետ կապված սարի անունը հետաքրքիր են:
Բարձրանալուց եղանակը լավ էր, սակայն ցավոք գագաթնամերձ հատվածում ամպերը փակեցին սարը և շատ բան հնարավոր չեղավ տեսնել ու լուսանկարել:
Ճանապարհին մեզ հանդիպած միակ կենդանին այս աղվեսն էր
Օձասար
Ճանապարհին դեպի հարավ բացվող ամենագեղեցիկ տեսարանը Օձասարն էր: Շատ անսպասելի էր տեսնել լեռը այդքան պարզ:
Օձասար
Օձասարը կամ Վիշապասարը գտնվում է Երնջակ գավառի կենտրոնական մասում: Բարձրությունը՝ 2412 մ: Այն հարթությունից միանգամից վեր խոյացող վիթխարի լեռ է: Նրա շուրջ են հիմնադրվել Երնջակ գավառի հնամենի գյուղերն ու բերդերը:
Քանի որ Հարսնասարը սահմանամերձ է մենք խորհուրդ չենք տալիս կրկնել այս վերելքը:
Տիգրան Շահբազյան
Կարդացեք նաև՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում
Զորաց քարեր
Աղձքի դամբարան
Կտուց կղզի
Կենդանիների պաշտամունքը Հայաստանում
Սելավապահ
Ոսկեպարի հուշարձանները
Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Մելիք Թանգու կամուրջ
Տարվա ամփոփում: Մենք 4 տարեկան ենք:
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic2016 թ.-ի դեկտեմբերի 19-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մեր տարվա ամփոփիչ միջոցառումը:
Մենք 4 տարեկան ենք, իսկ դա նշանակում է 230 արշավ Հայաստանում, հազարավոր մասնակիցներ և տասնյակ բացահայտումներ:
Մեր գլխավոր առաքելությունը եղել և մնում է ներկայացնել Հայաստանի աշխարհագրությունը:
Գիտակցելով թե ինչքան կարևոր է այսօր դեպի Արցախ իրականացվող ճանապարհորդությունները, մենք միջոցառումը նվիրել էինք Արցախին: Փորձեցինք ցույց տալ Արցախի տուրիստական պոտենցիալը:
Տարվա ամփոփում: Մենք 4 տարեկան ենք:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը 2016 թվականը անվանեց աննախադեպ լեռնային տարի
Միջոցառման ընթացքում խոսվեց աշխարհագրական տուրիզմի և տուրիզմի այլ տեսակների կապի մասին: Ներկայացվեց այս տարվա առավել հետաքրքիր արշավները, մասնավորապես՝ վերելք Մեծ Քիրս լեռ, վերելք Քաջքար լեռ, ճանապարհորդություն Համշենում, վերելք Կազբեկ լեռ և այլն:
Այս ամենն ուղեկցվեց տեսանյութերով, լուսանկարներով և հետաքրքիր պատմություններով:
Կազբեկի վերելքի մասին պատմում են արշավի մասնակիցները:
Տրվեցին շնորհակալագրեր մեր նախագծին օժանդակող և ակտիվ մասնակցող մարդկանց:
Միջոցառման ընթացքում անցկացվեց մրցույթ, որն անվանել էինք «Հայկական Էվերեստ»: Ներկա գտնվողները գումարում էին իրենց բարձրացած լեռների հարաբերական բարձրությունները: Հաղթողներն էին Կարինե Հակոբյանը, Վիգեն Աբրահամյանը և Հրաչյա Իվանյանը:
Միջոցառումը կազմակերպվում է «Elite Plaza» բիզնես կենտրոնի հետ համատեղ: Մուտքավճարից հավաքված գումարը կազմեց 125 000 դրամ, որն ամբողջությամբ ուղղվեց լեյկոզով հիվանք Անի Երզնկյանի բուժմանը:
«Elite Plaza» բիզնես կենտրոնի տնօրեն Դավիթ Մկոյանը փոխանցեց հավաքված գումարը «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Սահակյանին
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի
Տարվա ամփոփում: Մենք 4 տարեկան ենք:
Շիշ լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՇիշ լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Քարագլուխ գյուղից 3 կմ դեպի հյուսիս արևմուտք: Լեռը գտնվում է Վարդենիսի լեռների ճյուղավորումներից մեկի վրա: Բարձրությունը 2411 մետր է:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Սողանքները ՀՀ-ում
/in Բլոգ /by armeniangeographicՀՀ տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով: Սողանքները ՀՀ-ում հաճախ հանդիպող երկրաբանական երևույթներից են:
Սողանքները ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժերն են, որոնք լվացման հետևանքով ապարների հավասարակշռության խախտման արդյունք են: Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետևանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները:
ՀՀ տարածքում գոյություն ունի 2000-ից ավելի խոշոր սողանք, որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի (Դիլիջան, Իջևան, Կապան, Վանաձոր և այլն) սահմաններում: Ինչպես նաև միջին բարձրության լեռնային գոտիներում՝ Ախուրյանի հովտում, Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազաններում, Նուբարաշենի, Ջերմուկի սարավանդներում և այլն:
Սողանքային վտանգն սպառնում է նաև տրանսպորտային և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին, մշակովի հողերին, պատմամշակութային համալիրներին (Մակարավանք, Ջուխտակ վանք, Գոշավանք և այլն): Սողանքները ՀՀ-ում ավերիչ են եղել մի շարք բնակավայրերի համար, օրինակ՝ Մարմարաշեն (Շիրակի մարզ) և Մարտիրոս (Վայոց Ձորի մարզ) գյուղերն ավերվել են, բնակչությունը տեղափոխվել է:
Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում:
ՀՀ-ում առկա են բլոկային տեղաշարժեր, որոնք հիմնական զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր ապարների խոշոր հատվածներ են (Իջևանի լեռնաշղթայում, Որոտանի կիրճում և այլն): Կան նաև փլվածքային սողանքներ, հոսքային սողանքներ: ՀՀ-ի տարածքի սողանքային տեղաշարժերի տեսակները շատ հաճախ տարանցման ընթացքում փոխակերպվում են փլվածք-սահք-հոսք սխեմայով, օրինակ՝ Ջերմուկի սողանքային խումբը:
Երկրաշարժածին սողանքներին բնոոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով և լանջերի կայունության խախտմամբ:
Ողջաբերդի, Վեդիի սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ: Նրանք ունեն շատ բարձր ակտիվություն և մշտապես վնաս են հասցնում ճանապարհային ցանցին:
Սողանքների դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարում են ծառատունկ և այլ միջոցառումներ:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Մեծ Մայմեխ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՈրպես պարզաբանում պետք է նշել, որ Հայաստանի տարածքում կար 4 Մայմեխ անունով լեռ: Դրանցից ամենաբարձրը Վանաձորի մոտ գտնվող (Փամբակի լեռնաշղթա) Մայմեխ լեռն էր (3081 մ), որն այժմ կոչվում է Ձիթհանից սար լեռ:
Ձիթհանից սարից դեպի հյուսիս արևմուտք գտնվում է Անփայտ Մայմեխը (2534 մ):
Արեգունու լեռների ծայր հյուսիս-արևմուտքում էին գտնվում Մեծ ու Փոքր Մայմեխները: Փոքր մայմեխն այժմ կոչվում է Եղջերվասար (2559 մ), իսկ Մեծ Մայմեխը մնացել է նույն անունով: Մեծ Մայմեխին հաճախ նաև Դիլիջանի Մայմեխ են ասում:
Մեծ մայմեխ
Լեռնագագաթ Տավուշի մարզում, Արեգունի լեռների հս-արմ, մասում, Դիլիջան քաղաքից 6 կմ հվ.-արլ.: Բարձրությունը 2642 մ է: Մեծ մայմեխի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Հովաջուր գետի աջ՝ հայոցջուր վտակը, իսկ արևմտյան լանջից՝ Հովաջուր գետի աջ Եղեգնագետ և Թուջիգետ վտակները: Լեռան լանջերը ծածակված են քարակույտերով, մերձալպյան և ալպյան բուսականությամբ և հարուստ են սառնորակ աղբյուրներով: Լեռը կազմում է «Դիլիջան ազգային պարկի» մասը:
Մենք իրականացրել ենք արշավ Սեմյոնովկա գյուղից: Գագաթ հասնելու հետո շարունակեցինք ճանապարհը և արշավն ավարտեցինք Դիլիջանում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Հովհաննիսյանի, Տիգրան Սահակյանի, Արտյոմ Սարիբեկյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Կապանու լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԿապանու լեռը Ծաղկունյաց լեռնաշղթայի բարձր գագաթներից է: Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղից հյուսիս-արևելք: Լեռան լանջին է գտնվում «Թուխ Մանուկ» («Վերի վանք») սրբավայրը (7-րդ դար): «Թուխ Մանուկ»-ի տարածքում կա բուժիչ աղբյուր: Տեղացիներն այն լույս տվող աղբյուր են կոչում, ջուրը խմում են, քսում աչքերին, վերցնում իրենց հետ: Այս վայրից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արագած լեռը:
Լուսագյուղ
Լուսագյուղի մոտ կա ևս մի հետաքրքիր սրբավայր, որին գյուղացիները Մխեյի վանք են ասում: Մխեյի վանքը թվագրվում է 4-րդ դար: Կա վարկած, որ այն հեթանոսական կառուց է եղել, հետագայում վերածվել է քրիստոնեական վանքի և ծառայել որպես իջևանատուն: Այստեղով անցել և իրենց հանգիստն ու գիշերակացն են կազմակերպել շատ օտարազգի ճամփորդներ:
Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք՝ «Ձախի ձոր» կոչվող բարձունքի վրա է գտնվում «Ավեր բերդ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.): Արգիշտի արքայի սեպագիր արձանագրություններից (786թ. ք.ա.) կարելի է ենթադրել, որ շատ հին է այս վայրը: Այն բազմաթիվ երկրաշարժերի ու պատերազմների հետևանքով շատ է ավերվել, հորերն ու թունելները փակվել են մեծ քարերով, մնացած շերտերն էլ մնացել են հողի տակ:
Կապանու լեռ
Կապանու լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Արագած, Արա, Գեղամա, Ծաղկունյաց լեռները: Կապանուից դեպի հարավ-արևելք գտնվում է Ճանճիկ լեռը:
Անտառներն այստեղ ընդհանուր առմամբ հինգ հազար հեկտար տարածք են զբաղեցնում։ Իշխող ծառատեսակներից են կաղնին, թխկին, կեչին, կան նաև սոճու պուրակներ։ Անտառներում աճում են վայրի խնձորենի և տանձենի։
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Անի Բաղդասարյանի, Հասմիկ Բեգլարյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Ծովագյուղից Գոշ
/in Մեր արշավները /by armeniangeographicԾովագյուղից Գոշ մեր արշավային երթուղին սկսվում է Ծովագյուղից, որը գտնվում է Սևանի ափին՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս: Բնակչությունը գաղթել է Արևմտյան Հայաստանի Արծափ գյուղից: Գտնվում է ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա:
Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք գտնվում է Կակաչ լիճը, որին հաճախ Ծովագյուղի լիճ են անվանում: Լճի բարձրությունը ծովի մակարդակից 2300 մ է, մակերեսը՝ 1 հա:
Կակաչ լիճ
Արեգունի լեռներով դեպի Գեղատափ
Անցնելով Կակաչ լճակը շարունակում ենք ճանապարհը Արեգունի լեռներով դեպի Գեղատափ: Գեղատափից ճանապարհը շարունակվում է դեպի Գոշի լիճ և ավարտվում Գոշ գյուղում:
Գոշի լիճը գտնվում է Գոշ գյուղից 2,2 կմ դեպի հարավ-արևելք: Առաջացել է սողանքապատվարային պրոցեսների հետևանքով: Առավելագույն խորությունը 8 մ է:
Ծովագյուղից Գոշ արշավի Երթուղու ընդհանուր երկարությունը 23 կմ է:
Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ