• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ Արարատ լեռ: Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։
Եթե նախկինում եղել եք պատմական Հայաստանի տարածքում, կամ ունեք ժամանակի խնդիր՝ առաջարկում ենք վերելք Արարատ մեր 6-օրյա ծրագրով։

Վերելք Արարատ 2023

Վերելք Արարատ

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

Վերելքի օրերը՝ 

07.08-13.08, 2027

Օր 1: Երևան – Անի – Բայազետ

Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։

Վերելք Արարատ 2023

Ժամանում Բայազեթ

Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:

Գիշերակացը հյուրանոցում:

Օր 2: Առաջին Ճամբար / 3400 մ /

Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2400 մ բարձրություն: Այստեղից մինչև 3400 մ կլինի քայլարշավ (4-5 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:

Գիշերակացը՝ վրաններում:

Վերելք Արարատ

Արարատի առաջին ճամբար

Վերելք Արարատ
Վերելք Արարատ
Վերելք Արարատ
Վերելք Արարատ

Երթուղու երկարությունը՝ 5 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ

Օր 3: Երկրորդ ճամբար /  4200 մ /

Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3400մ) դեպի երկրորդ ճամբար (4200մ): Վերելքը տևում է մոտ 4-ից 5 ժամ: Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:

Գիշերակացը՝ վրաններում:

Վերելք Արարատ

Վերելք Արարատ

Վերելք Արարատ
Վերելք Արարատ
Վերելք Արարատ
Վերելք Արարատ
Վերելք Արարատ
Վերելք Արարատ

Երթուղու երկարությունը՝ 4 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 800 մ

Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ / – Վերադարձ առաջին ճամբար

Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 3400 մ, որտեղ էլ կգիշերենք:

Գիշերակացը՝ վրաններում։

Վերելք Արարատ

Վերելք Արարատ

Վերելք Արարատ
Վերելք Արարատ
Վերելք Արարատ
Վերելք Արարատ
Հայաստանի լեռների օր
Հայաստանի լեռների օր

Երթուղու երկարությունը՝ 12 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ

Օր 5: Վերադարձ Բայազետ

Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2400 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։

Երթուղու երկարությունը՝ 5 կմ

Վերելք Արարատ

Վերելք Արարատ

Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը:

Գիշերակացը հյուրանոցում:

Օր 6: Բայազետ – Կարս – Երևան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:

Վերադարձ Երևան:

Վերելք Արարատ

Կարս / Վերելք Արարատ

Ճամփորդության արժեքը՝ 800 $ (համարժեք դրամ)

 

Եթե ցանկանում եք գիշերել մեկտեղանոց սենյակում և վրանում, ապա հավելավճարը կկազմի $ 160 (համարժեք դրամ)։

Արժեքի մեջ ներառված է`

  • Տրանսպորտը
  • Հյուրանոցը
  • Սնունդը սարի վրա՝ վերելքի ողջ ընթացքում
  • Հյուրանոցի նախաճաշերը
  • Հայ և քուրդ ուղեկցորդների ծառայությունները
  • Անիի մուտքավճարները
  • Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը
  • Ձիերի վարձակալությունը
  • Ամենագնացների ծառայություն
  • Արարատ բարձրանալու վկայականը (հավաստագիր «Հայկական աշխարհագրական նախագծի» և «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից)
Արժեքի մեջ ներառված չէ՝
  • Քաղաքներում ճաշն ու ընթրիքը
  • Քնապարկը
  • Արկածային ապահովագրությունը (պարտադիր)
  • Պարտադիր ապահովագրություն Վրաստան մուտքի համար
  • Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)

Գրանցման հայտ

Եթե ​​պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք մեր օգտակար հոդվածները.

Ինչպես պատրաստվել Արարատի վերելքին

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

 

6 պատճառ, թե ինչո՞ւ պետք է բարձրանալ Արարատ հենց մեզ հետ

  1. Մենք մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում
  2. Կազմակերպել ենք 5 000-ից ավել արշավ և լեռնային վերելք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս
  3. Արդեն իսկ 500-ից ավել մասնակիցներ մեզ հետ բարձրացել են Արարատի գագաթ
  4. Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդները
  5. Աշխատում ենք տեղացիների հետ, ովքեր ունեն Արարատի վերելքի կազմակերպման երկար տարիների փորձ
  6. Ողջ տարվա ընթացքում կազմակերպում ենք նախապատրաստական վերելքներ, բոլոր մասնակիցների հարցերին տալիս ենք սպառիչ պատասխաններ՝ գործնականում փորձի փոխանակման շնորհիվ

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

 

Արարատվածների պատմությունները

Այս ամառ բարձրանում ենք Արարատ

Դիանա Թավադյան

Արարատի գագաթին՝ երազանքից իրականություն

Աննա Աբրահամյան/ Արարատվածներ

Արարատը՝ հավերժական սեր

Արարատվածներ / Անի Թովմասյան

Երազանքի կանչով դեպի Արարատ

Արարատվածներ / Ռազմիկ Ահարոնյան

Արարատը սկսվում է երազանքից

Արարատվածներ / Հայկ Գալստյան

Երազանքից մինչև իրականություն

Արարատվածներ / Սոնա Վարդանյան

Արարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմվոլիկա չէ

Արարատը կարծես մի երազ լինի

Արարատվածներ / Նարե Մկրտչյան

Արարատը սարի, մարդկանց ու սիրո մասին է

 

Հիմալայներ

Հիմալայներ՝ Աստվածային երթուղի

Վերադառնում ենք աշխարհի հսկաների հայրենիք՝ Հիմալայներ։ Այս անգամ քայլելու ենք նոր երթուղով։
Մենք արդեն մի քանի անգամ եղել ենք Նեպալի երկու ամենահայտնի արահետների վրա՝ Էվերեստի և Անապուրնայի բազային ճամբարներում։ Այժմ քայլելու ենք նոր և ոչ հայտնի երթուղով։ 

Հիմալայներ

Հիմալայներ՝ Աստվածային երթուղի

Մեր վստահելի գործընկերոջ հետ միասին մշակել ենք այնպիսի երթուղի, որն անցնում է ոչ մարդաշատ արահետներով՝ ողողված նեպալյան շնչով, կոլորիտով և կուսական բնությամբ։ Այսպիսի ուղղություններն ավելի լավ են օգնում մխրճվել երկրի մշակույթի և սովորույթների մեջ, վայելել ամեն քայլը և ավելի խորը զգալ բնության ու լեռների ոգին։

Մեր երթուղին անցնում է Մաչապուչարե սուրբ լեռան լանջերով և ուղեկցվում է լեռան հզոր տեսարաններով։ Ըստ ավանդության՝ հենց այս լեռան գագաթին է բնակվում Շիվա աստվածը։ Հենց այս պատճառով էլ այն սուրբ է համարվում և փակ է լեռնագնացության համար։ Բայց ոչինչ մեզ չի խանգարում քայլել լեռան լանջերով ու վայելել բացվող տեսարանները։ 

Հիմալայներ
Հիմալայներ
Հիմալայներ
Հիմալայներ

Ողջ երթուղու ընթացքում քայլելու ենք թեթև ուսապարկերով, իսկ ծանր իրերը տեղափոխելու են բեռնակիրները։

Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝

Օր 1։ Մեկնում Երևանից դեպի Կատմանդու

Ժամանում Կատմանդու քաղաքի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։

Օր 2։ Կատմանդու

Երկրորդ օրը կիրականացնենք զբոսանք Կատմանդու քաղաքում։

Կատմանդու

Կատմանդու

Կատմանդու
Կատմանդու
Կատմանդու
Կատմանդու
Կատմանդու
Կատմանդու

Օր 3։ Կատմանդու – Պոկհարա

Երրորդ օրը կուղևորվենք դեպի Պոկհարա։ Ճանապարհը կտևի 7-8 ժամ։ Օրվա ավարտին կարող ենք շրջել քաղաքում, վայելելով տեղի մթնոլորտը։

Մարդի Հիմալ բազային ճամբար

Պոկհարա

Պոկհարա
Պոկհարա
Պոկհարա
Պոկհարա

Օր 4։ Պոկհարա – Կանդե

Պոկհարայից մեքենայով մոտ մեկ ժամում կհասնենք Կանդե, որտեղից էլ կսկսվի մեր քայլարշավը: Անցնելով կանաչապատ բլուրներով և անտառներով կհասնենք Դեուրալիի լեռնանցք։ Շարունակելով մեր երթուղին տարբեր գյուղերով՝ կվայելենք հեռվում երևացող ձյունածածկ գագաթների հիասքանչ տեսարանները:

Մարդի Հիմալի բազային ճամբար
Մարդի Հիմալի բազային ճամբար
Մարդի Հիմալի բազային ճամբար
Մարդի Հիմալի բազային ճամբար
  • Վերելքի տևողությունը՝ 3-4 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 5-6 կմ
  • 550 մ ↑, 150 մ ↓

Օր 5։ Առաջին ճամբար (3050 մ)

Այսօրվա քայլարշավի ընթացքում կանցնենք մարգագետիններով, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Անապուրնայի լեռնաշղթան: Ապա կշարունակենք վերելքը դեպի առաջին ճամբար: Ճանապարհին հանդիպում են լեռնային այծեր, բծավոր եղջերուներ և այլ էկզոտիկ կենդանիներ։

Մարդի Հիմալի բազային ճամբար

Մարդի Հիմալի բազային ճամբար

Մարդի Հիմալի բազային ճամբար
Մարդի Հիմալի բազային ճամբար
Մարդի Հիմալի բազային ճամբար
Մարդի Հիմալի բազային ճամբար

Գիշերակացը՝ լեռնային հյուրատանը:

  • Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 12-13 կմ
  • 1200 մ ↑, 300 մ ↓

Օր 6։ Երկրորդ ճամբար (3600 մ)

Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի երկրորդ ճամբար։ Այս երթուղին արշավի ամենագեղեցիկ հատվածներից մեկն է։ Կքայլենք մոտավորապես 3-4 ժամ։

Մարդի Հիմալ բազային ճամբար

Մարդի Հիմալ բազային ճամբար

Մարդի Հիմալի բազային ճամբար
Մարդի Հիմալի բազային ճամբար
Մարդի Հիմալի բազային ճամբար
Մարդի Հիմալի բազային ճամբար

Գիշերակացը՝ լեռնային հյուրատանը:

  • Երթուղու երկարությունը՝ 5-6 կմ
  • 550 մ ↑

Օր 7։ Մարդի Հիմալի բազային ճամբար (4500 մ)

Այսօր մեր ճանապարհորդության ամենասպասված օրն է․ կհասնենք Մարդի Հիմալ բազային ճամբար։ Այստեղից մեզ կբացվեն Հիմալայների ամենագեղեցիկ տեսարաններից մեկը՝ Մարդի Հիմալ (5 587 մ), Անապուրնա I (8 091 մ), Հարավային Անապուրնա (7 219 մ), Հինչուլի (6 441 մ), Բարա Շիքհար (Կռունկ լեռ) (7 647 մ), Մաչապուչարե (6 993 մ) և այլ տպավորիչ գագաթներ։

Մարդի Հիմալ բազային ճամբար

Մարդի Հիմալ բազային ճամբար

Մարդի Հիմալ բազային ճամբար
Մարդի Հիմալ բազային ճամբար
Մարդի Հիմալ բազային ճամբար
Մարդի Հիմալ բազային ճամբար

Այնուհետև կիջնենք Բադալ Դանդա՝ գիշերակացի համար։

  • Վերելքի տևողությունը՝ 9-10 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 15 կմ
  • 1300 մ ↑, 1600 մ ↓

Օր 8։ Սիդհինգ – Պոկհարա

Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս բարձր լեռների աշխարհին և քայլում դեպի Սիդհինգ։ Օրվա ավարտին կհասնենք Սիդհինգ բնակավայրը, որտեղ էլ ավարտվում է մեր ճամփորդության արշավային հատվածը և սկսվում մոտ 2 ժամ տևողությամբ ճանապարհը դեպի Պոկհարա։

Մարդի Հիմալի բազային ճամբար

  • Վերելքի տևողությունը՝ 3-4 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 7 կմ
  • 110 մ ↑, 1650 մ ↓

Օր 9։ Դեպի Կատմանդու

Այսօր կվերադառնանք Կատմանդու և երեկոյան կշրջենք քաղաքում։

Կատմանդու

Կատմանդու
Կատմանդու
Կատմանդու
Կատմանդու

Օր 10։ Վերադարձ

Կուղևորվենք օդանավակայան և կվերադառնանք տուն։

Ճամփորդության արժեքը՝ 1275 $ (համարժեք դրամ)

Արժեքը ներառում է՝

  • Ուղեկցորդների ծառայությունը
  • Տրանսպորտը
  • Գիշերակացը և նախաճաշը Կատմանդուի 3* հյուրանոցում (2 գիշեր)
  • Գիշերակացը և նախաճաշը Պոկհարայի 3* հյուրանոցում (2 գիշեր)
  • Երեքանգամյա սնունդը արշավի ընթացքում 
  • Բոլոր գիշերակացերը լեռան վրա
  • Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և թույլտվությունները
  • Բեռնակիրների ծառայությունը (15 կգ յուրաք․ արշավականի հաշվարկով)

Արժեքը չի ներառում՝

  • Միջազգային ավիատոմսերը (700-800$)
  • Վիզայի արժեքը (ՀՀ քաղաքացիների համար՝ անձը 30$)
  • Էքստրեմալ ճամփորդական պահովագրությունը
  • Ճաշն ու ընթրիքը քաղաքներում
  • Անձնական ծախսերը 
  • Անձնակազմի թեյավճարները (150$)

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Աշնանային Համշեն

Աշնանային Համշեն․ յայլաներ, կամուրջներ, ջրվեժներ

 

Իրականացնելու ենք ուղևորություն դեպի Համշեն մեր մշակած բացառիկ ծրագրով և մեզ հատուկ ձևաչափով։

Ծրագրի շրջանակում տեսնելու ենք Զիլ ամրոցը, քայլելու ենք դեպի լճեր ու ջրվեժներ, տեսնելու ենք Համշենի նշանավոր միաթռիչք կամուրջներն ու բարձրանալու ենք սարվորների յայլաներ, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Քաջքարի լեռներն ու Սև ծովը։

Համշենն անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, արտաքին աշխարհից կտրված երկրամաս է։ Գտնվում է Արևելապոնտական երկնաքեր գագաթների ստորոտում։ 

Այլ ազգերի հետ մեկտեղ` այսօր էլ Համշենում ապրում են փոքր թվով էթնիկ հայեր, որոնք յուրահատուկ բարբառի, երաժշտության ու մշակույթի կրողն են:

 

Օր 1։ Դեպի Համշեն

Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Համշեն։ Անցնելով Արսյան լեռները կուղևորվենք դեպի Շավշատի գավառ։ Շավշատում կունենանք կանգառ Բագրատունիների կողմից կառուցված Շավշատի բերդի մոտ։ Բերդի բարձունքից կվայելենք բացվող տեսարանները։

Ճորոխի կիրճ

Ճորոխի կիրճ

Այնուհետև Ճորոխի կիրճով կուղևորվենք դեպի Համշեն։ Ճանապարհին կտեսնենք լեռան լանջին փռված Արտվին քաղաքն ու կունենանք կանգառ Ճորոխի ափին։

Երեկոյան կհասնենք Սև ծովի ափ։

Գիշերակացը հյուրանոցում։

Օր 2։ Յայլաներ

Օրվա սկզբում կուղևորվենք Ֆուրտունայի կիրճ։ Ճանապարհին կունենանք կանգառներ համշենյան հայտնի միաթռիչք կամուրջների մոտ։ Կտեսնենք նաև Զիլ ամրոցն ու Բալահովիտի ջրվեժը:
Զիլ ամրոց

Բալահովիտի ջրվեժ
Բալահովիտի ջրվեժ
Համշեն
Համշեն

Այնուհետև արտաճանապարհային մեքենաներով բարձրանալու ենք դեպի Արևելապոնտական լեռներ։ Արտաճանապարհային մեքենաների շնորհիվ հնարավորություն կունենանք հասնել ամպերից վեր՝ բարձրալեռնային սարատեղիներ (յայլաներ), որտեղից բացվում են հիանալի տեսարաններ դեպի Արևելապոնտական լեռների ձյունածածկ գագաթները։

Համշեն
Համշեն
Համշեն
Համշեն

Օր 3։ Զույգ կամուրջներ ու Մենչունայի ջրվեժ

Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Զույգ կամուրջներ և կիրականացնենք թեթև քայլարշավ դեպի գահավիժող Մենջունայի ջրվեժ։

Համշեն
Համշեն
Մենջունայի ջրվեժ
Մենջունայի ջրվեժ

Դեպի ջրվեժ տանող արահետն անցնում է անտառներով և վերջում բացվում է հիանալի տեսարան դեպի գահավիժող ջրվեժը։

Արշավն ավարտելուց հետո վերադառնում ենք Երևան։ Ուղևորվում ենք 4X4 մեքենաներով, ինչի շնորհիվ կունենանք հնարավորություն ավելի շատ առաջանալ և ավելի շատ բան տեսնել։

Մասնակցության արժեքը` 300 € (համարժեք դրամ)

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հոկտեմբերի 8-ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։00

Արժեքն իր մեջ ներառում է՝

  • Տրանսպորտը
  • Ուղեկցորդների ծառայությունը
  • 2 գիշերակաց հյուրանոցում
  • 2 նախաճաշ

Արժեքի մեջ ներառված չէ՝

  • Սնունդ (ճաշ և ընթրիք)
  • Վիզայի արժեք (ՀՀ քաղաքացիների համար մոտ 17 000 դրամ)
  • Պարտադիր բժշկական ապահովագրություն Վրաստան մուտքի համար

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

  • Ուսապարկ
  • Ձեռնափայտեր
  • Ջուր
  • Դեղատուփ
  • Արևային ակնոց
  • Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
  • Տաք հագուստ
  • Լապտեր
  • Անձրևապաշտպան թիկնոց
  • Զանգապաններ

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ։

Ինչպե՞ս գրանցվել՝

Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանակով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։

Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Արտագնա տուրեր

Արարատ 2027

Վերելք Արարատ 2027

Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

Բալկաններ

Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ

Կազբեկ

Վերելք Կազբեկ լեռ 2026

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

Էվերեստ բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար 2026

Միացիր մեր երրորդ արշավին դեպի Էվերեստի բազային ճամբար։

2026 թվականի նոյեմբերի 1-ից 15-ը հրավիրում ենք մասնակցել մեր արշավին ու մի քայլ ավելի մոտ լինել աշխարհի ամենաբարձր և ամենացանկալի գագաթին, հայտնվել լեռնագնացների միջավայրում, ծանոթանալ Շերպերի կենցաղին ու վերջապես վայելել աշխարհի հսկաների շլացուցիչ տեսարանները։

Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝

Օր 1։ Ժամանում Կատմանդու

Ժամանում Կատմանդու քաղաքի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։

Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար

Օր 2։ Կատմանդու – Լուկլա (2700մ) – Փակդինգ (2900մ)

Առավոտյան ինքնաթիռով կուղևորվենք Լուկլա, որտեղից կսկսենք մեր արշավը դեպի Էվերեստի բազային ճամբար։
Լուկլայում կհանդիպենք շերպաների անձնակազմին և կսկսենք արշավը Դուդհ Կոսի գետի երկայնքով դեպի Փակդինգ։

Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար

Թռիչքն իրականացվելու է Dornier կամ Twin Otter տեսակի ինքնաթիռներով։ Թռիչքի տևողությունը մոտ 30 րոպե։

Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար

  • Վերելքի տևողությունը՝ 3-4 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 8 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 400 մ

Օր 3։ Փակդինգ (2900 մ) – Նամչե Բազար (3440 մ)

Առավոտյան, նախաճաշից հետո, կշարունակենք մեր քայլարշավը դեպի Նամչե Բազար՝ Խումբու շրջանի ամենամեծ ու կարևոր բնակավայրը։

  • Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 11 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 960 մ
Նամչե Բազար

Նամչե Բազար

Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար

Օր 4։ Կլիմայավարժեցում Նամչե Բազարում

Մեր ճամփորդության չորրորդ օրը կանցկացնենք Նամչե Բազարում՝ զբոսնելով քաղաքում և վայելելով մեզ շրջապատող հսկա լեռների տեսարանները։
Ցանկության դեպքում կարող ենք բարձրանալ Սյանգբոչե (3800մ), որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Էվերեստ, Լհոցզե, Ամա Դաբլամ, Խումբիլա լեռները։

Նամչե Բազար

Նամչե Բազար

Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար

Օր 5։ Նամչե Բազար (3440մ) – Թենգբոչե (3860մ)

Առավոտյան, նախաճաշից հետո, կշարունակենք վերելքը դեպի Թենգբոչե քաղաք։ Այստեղ է գտնվում համանուն Բուդդիստական վանքը, որը Խումբու շրջանի ամենամեծ գոմպան է (Բուդդիստական ուսումնական և հոգևոր կառույց)։

  • Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 10 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 1150 մ
Թենգբոչե վանք

Թենգբոչե վանք

Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար

Օր 6։ Թենգբոչե (3860մ) – Դինգբոչե (4410մ)

Առավոտյան կեչիների անտառով կքայլենք դեպի Դինգբոչե գյուղը։ Ճանապարհին կանցնենք Պանգբոչե գյուղով, որը տեղակայված է Ամա Դաբլամի փեշերին։

  • Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 11 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 950 մ
Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար

Օր 7։ Դինգբոչե (4410մ) – Լոբուչե (4940մ)

Լոբուչեն մեր արահետի երկրորդ ամենաբարձր գյուղն է։ Այստեղից երևում է ողջ Խումբու սառցադաշտը։
Լոբուչե տանող ճանապարհին մենք կանցնենք Թուկլայի լեռնանցքով, որտեղ գտնվում է Էվերեստից այդպես էլ չվերադարձած լեռնագնացների և շերպերի հիշատակին նվիրված սրբավայրը։

  • Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 10 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 900 մ
Էվերեստ - բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար / Լոբուչե

Էվերեստ - բազային ճամբար
Էվերեստ - բազային ճամբար
Էվերեստ - բազային ճամբար
Էվերեստ - բազային ճամբար
Էվերեստ - բազային ճամբար
Էվերեստ - բազային ճամբար

Օր 8։ Լոբուչե (4940մ) – Էվերեստի բազային ճամբար (5360մ) – Գորակ Շեպ (5150մ)

Սա մեր ճամփորդության ամենասպասված օրն է, քանի որ այսօր քայլելու ենք դեպի Էվերեստի բազային ճամբար։
Երթուղու սկզբում Լոբուչեից կքայլենք դեպի Գորակ Շեպ, որը մոտ 3-4 ժամ կտևի, որից հետո կշարունակենք ճանապարհը դեպի բազային ճամբար։
Շրջապատված լինելով աշխարհի ամենաբարձր լեռնագագաթներով ու վայելելով դրանց վեհությունը կվերադառնանք Գորակ Շեպ։

  • Վերելքի տևողությունը՝ 7-8 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 14 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 700 մ
Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար
Էվերեստի բազային ճամբար
Էվերեստ - բազային ճամբար
Էվերեստ - բազային ճամբար
Ամա Դաբլամ
Ամա Դաբլամ

Օր 9։ Գորակ Շեպ (5150մ) – Կալա Պատթար (5644մ) – Փանգբոչե (3900մ)

Առավոտյան, նախաճաշից հետո, կսկսենք բարձրանալ Կալա Պատթար լեռնագագթը, որտեղից բացվում է շլացուցիչ տեսարան դեպի Հիմալայան հսկաների ձյունածածկ գագաթները։

  • Վերելքի տևողությունը՝ 8-9 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 18 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 494 մ
Կալա Պատհար

Դեպի Կալա Պատհար

Կալա Պատհար
Կալա Պատհար
Կալա Պատհար
Կալա Պատհար
Կալա Պատհար
Կալա Պատհար

Օր 10։ Փանգբոչե (3900մ) – Նամչե Բազար (3440մ)

Առավոտյան կվերադառնանք Նամչե Բազար, որտեղ էլ կգիշերենք։

  • Քայլարշավի տևողությունը՝ 6-7 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 15 կմ
Նամչե Բազար

Փանգբոչե – Նամչե Բազար

Օր 11։ Նամչե Բազար (3440մ) – Լուկլա (2700մ)

Հրաժեշտ ենք տալիս լեռներին ու վերադառնում Լուկլա, որտեղ կանցկացնենք գիշերակացը։

  • Քայլարշավի տևողությունը՝ 6-7 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 19 կմ
Լուկլա

Նամչե Բազար – Լուկլա

Օր 12։ Լուկլա (2700մ) – Կատմանդու

Առավոտյան փոքրիկ ինքնաթիռով կվերադառնանք Կատմանդու։ Կունենանք երեկոյան զբոսանք քաղաքում։

Էվերեստի բազային ճամբարԿատմանդու

Օր 13։ Զբոսանք Կատմանդույում

Այս օրն ամբողջության նվիրված կլինի Կատմանդուին։ Կզբոսնենք Կատմանդուի հայտնի տաճարներով, ժամանակ կունենանք շրջել շուկայում։

Էվերեստի բազային ճամբար

Կատմանդու

Օր 14։ Վերադարձ

Կուղևորվենք օդանավակայան և կվերադառանքն տուն մի մեծ ուսապարկ հիշողություններ ու փորձ հավաքած։

 

Ճամփորդության արժեքը՝ 1950 $ (համարժեք դրամ)

Արժեքը ներառում է՝

  • Ուղեկցորդների ծառայությունը
  • Տրանսպորտը
  • Կատմանդու – Լուկլա – Կատմանդու ավիատոմսը
  • Գիշերակացը և նախաճաշը Կատմանդուի 3* հյուրանոցում (3 գիշեր)
  • Երեքանգամյա սնունդը արշավի ընթացքում (12 նախաճաշ, 11 լանչ, 11 ընթրիք)
  • Բոլոր գիշերակացերը լեռան վրա (10 գիշեր)
  • Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և թույլտվությունները
  • Բեռնակիրների ծառայությունը (15 կգ յուրաք․ արշավականի հաշվարկով)

Արժեքը չի ներառում՝

  • Միջազգային ավիատոմսերը (մոտ 800$)
  • Վիզայի արժեքը (ՀՀ քաղաքացիների համար՝ անձը 30$)
  • Ապահովագրությունը
  • Ճաշն ու ընթրիքը Կատմանդույում
  • Անձնական ծախսերը 
  • Անձնակազմի թեյավճարները (150$)

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

2027 թվականի հունվարի 15-24-ը ուղևորվում ենք արևադարձային Էկվադոր՝ բարձր հրաբուխների հայրենիք։

Մեր ճամփորդության հիմնական նպատակն Էկվադորի ամենաբարձր կետը՝ Չիմբորասո (6263 մ) հրաբուխը բարձրանալն է, որը համարվում է Երկրագնդի կենտրոնից ամենահեռու կետը։  Չիմբորասոն ծովի մակարդակից աշխարհի ամենաբարձր լեռը չէ, բայց, գտնվելով հասարակածային ուռուցիկության վրա, այն երկրի կենտրոնից ամենահեռու կետն է։
Կունենանք արշավներով ու արկածներով լի օրեր՝ վայելելով Անդերի շքեղ լանդշաֆտները, ճանաչելով էկվադորյան մշակույթն ու մեր լեռների ցանկն ավելացնելով 6000+ մ գագաթով:

Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝

Օր: 1 Երևան – Կիտո

Ժամանում Կիտո քաղաք, որը գտնվում է 2850 մ բարձրության վրա։ Մեզ կդիմավորեն և կտեղափոխեն հյուրանոց: Մի փոքր հանգստանալուց և երկար թռիչքից ուժերը վերականգնելուց հետո կզբոսնենք քաղաքում։ 

Կիտո

Կիտո

Օր: 2 Կիտո քաղաքը և «Աշխարհի կենտրոն»-ը

Առավոտյան մեր տեղացի գիդի հետ կշրջենք Կիտոյի պատմական կենտրոնում։ Կիտոն 1978 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված առաջին քաղաքներից մեկն է եղել։ Ճաշից հետո կուղևորվենք հյուսիս՝ այցելելու Միտադ Դել Մունդո (Աշխարհի կենտրոն) հուշարձանը, որտեղ բառացիորեն կարող ենք կանգնել հենց հասարակածի գծի վրա. միաժամանակ գտնվելով հյուսիսային և հարավային կիսագնդերում։ Հենց այստեղ է, որ կարելի է լիովին զգալ Էկվադորի աշխարհագրական յուրահատկությունը:

Կիտո

Կիտո
Կիտո
Կիտո
Կիտո
Կիտո
Կիտո

Գիշերակացը՝ Կիտոյում:

Օր 3: Վերելք Ռուկու Պիչինչա (4696 մ)

Այս օրը մեզ սպասվում է ակլիմատիզացիոն վերելք դեպի Ռուկու Պիչինչա հրաբուխ։ Մեքենայով կբարձրանանք մինչև 4,100 մ, որտեղից կսկսենք մեր վերելքը դեպի լեռան գագաթ։ Գագաթից բացվում են Անդերի լեռների և շրջակա հրաբուխների շշմեցնող տեսարաններ։ Այս վերելքն օրգանիզմը մեծ բարձրություններին աստիճանաբար սովորեցնելու հիանալի հնարավորություն է:

Ռուկու Պիչինչա

Ռուկու Պիչինչա

Ռուկու Պիչինչա
Ռուկու Պիչինչա
Ռուկու Պիչինչա
Ռուկու Պիչինչա
Ռուկու Պիչինչա
Ռուկու Պիչինչա

Վերելքը տևում է միջինում 4–5 ժամ:

Երեկոյան կվերադառնանք Կիտո քաղաք։

Օր 4: Չիմբորասո բազային ճամբար (3900 մ)

Առավոտյան կուղևորվենք դեպի Չիմբորասո արգելոցի տարածք, ճանապարհին անցնելով «Հրաբուխների պողոտա» կոչվող հատվածով։
Հասնելով 3900 մետրի վրա տեղակայված մեր տնակը՝ կտեղավորվենք և կճաշենք։ Այնուհետև կզբոսնենք տարածքում՝ օրգանիզմին թույլ տալով կլիմայավարժեցվել։

Չիմբորասո
Այստեղ կարող ենք հանդիպել տարածքում խաղաղ շրջող ալպակաների և վիկունիաների։

Օր 5: Վերելք Կարիհուաիրազո (5020 մ)

Գիշերը ժամը 2:00-ին կսկսենք վերելքը բազային ճամբարից դեպի Կարիհուաիրազո լեռան գագաթ, որը Չիմբորասոյի փոքր «հարևանն» է։
Վերելքը տևում է մոտ 5–6 ժամ և ծառայում է որպես հիանալի ակլիմիտիզացիա՝ օրգանիզմը նախապատրաաստելով ավելի բարձր գագաթին։

ԷկվադորԳիշերակացը բազային ճամբարում։

Օր 6: Հանգստի օր

Այս օրն ամբողջությամբ նախատեսված է պատասխանատու վերելքից առաջ լիարժեք հանգստի և վերականգնման համար:

Չիմբորասո

Կշրջենք տարածքում, գեղեցիկ լուսանկարներ կանենք ու պարզապես կվայելենք Անդերի տեսարանները։

Օր 7: Երկրորդ ճամբար (5300 մ)

Մեքենայով կբարձրանանք մինչև Չիմբորասոյի կայանատեղի՝ 4,800 մ բարձրության վրա, որտեղից կսկսենք արշավը դեպի երկրորդ ճամբար, որը տեղակայված է 5,300 մ բարձրության վրա։ Այստեղ գիշերելու ենք հատուկ վրաններում։

Չիմբորասո

Չիմբորասո

Կունենանք վաղ ընթրիք, որպեսզի կարողանանք բավականաչափ հանգստանալ և պատրաստ լինել հաջորդ օրվա վերելքին դեպի գագաթ։ 

Օր 8: Չիմբորասոյի գագաթ (6310 մ)

Այս օրն արթնանում ենք կեսգիշերին։ Վերելքը սովորաբար 6–7 ժամ է տևում։ Առավոտյան 06:00–07:30-ի սահմաններում նախատեսվում է հասնել Էկվադորի ամենաբարձր կետ՝ այն վայրը, որտեղ մարդը կանգնած է ամենամոտն արևին:
Կվայելենք աներևակայելի արևածագը և գագաթից բացվող տեսարանները։

Չիմբորասո

Չիմբորասո

Չիմբորասո
Չիմբորասո
Չիմբորասո
Չիմբորասո
Չիմբորասո
Չիմբորասո

Այնուհետև կիջնենք երկրորդ ճամբար՝ նախաճաշելու, ապա կշարունակենք մինչև կայանատեղի, որտեղից էլ մեքենայով կվերադառնանք բազային ճամբար։ Այստեղից էլ կուղևորվենք Բանյոս դե Ագուա Սանտա։

Օր 9: Ջրվեժների ուղի

Այս օրն անց ենք կացնելու Բանյոս դե Ագուա Սանտայում։
Այցելելու ենք հայտնի «Ջրվեժների ուղին» և վայելենք հսկա ջրվեժների կասկադը։

Էկվադոր

Էկվադոր

Էկվադոր
Էկվադոր
Էկվադոր
Էկվադոր
Էկվադոր
Էկվադոր

Ցանկության դեպքում կարելի է փորձել տարբեր ակտիվություններ՝ զիփլայն, կանյոնինգ կամ այցելել տաք ջրային աղբյուրները։
Կեսօրից հետո կարելի է զբոսնել քաղաքով և վայելել տեղական խոհանոցը:

Օր 10: Վերադարձ

Կուղևորվենք դեպի Կիտո և կվերադառնանք Հայաստան:

Մասնակցության արժեքը՝ 2350 USD (համարժեք դրամ)

Արժեքը ներառում է՝

  • Ծրագրում նշված բոլոր գիշերակացերը
  • Տրանսպորտը
  • Սնունդը սարերի վրա
  • Տեղացի սերտիֆիկացված ուղեկցորդների ծառայություն (1 ուղեկցորդ ամեն 2 մասնակցին)
  • Չիմբորասո ազգային պարկի մուտքավճարները
  • Վերելքի թույլտվությունը
  • Բեռնակիրների ծառայությունը
  • Կատվիկների, սաղավարտների, պարանների տրամադրում

Արժեքի մեջ ներառված չէ՝

  • Միջազգային ավիատոմսերը (մոտ 1300-1400$)
  • Ճաշը և ընթրիքը քաղաքներում
  • Ցանկության դեպքում հավելյալ ծառայություններ Բանյոսում (զիփլայն, կանյոնինգ, տաք ջրային աղբյուրներ և այլն)։
  • Անձնական ծախսեր

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Առաջիկա արշավներ

Արարատ 2027

Վերելք Արարատ 2027

Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

Բալկաններ

Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ

Կազբեկ

Վերելք Կազբեկ լեռ 2026

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

2027 թ.-ի Փետրվարի 6-14-ը իրականացնելու ենք վերելք դեպի Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո (5895 մ):
Վերելքի համար ընտրել ենք ամենակարճ և ամենահարմարավետ երթուղին՝ Մարանգուն, 6 օր տևողությամբ, որի ընթացքում, ի տարբերություն այլ երթուղիների, գիշերակացերն իրականացվելու են հատուկ լեռնային խրճիթներում։

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Մարանգու երթուղին անվանում են նաև «Կոկա Կոլա»։ Սա ամենահին և ամենալավ կահավորված երթուղին է համարվում, որտեղ արգելվում են վրանային ճամբարները, բայց փոխարենը երթուղին կահավորված է հարմարավետ լեռնային խրճիթներով և բոլոր հարմարություններով, ինչն էլ իր հերթին շատ հարմար է վատ եղանակային պայմաններում հավելյալ պաշտպանության համար։

Մարանգու երթուղին համեմատաբար հանգիստ վերելք է ապահովում, սակայն պետք չէ թերագնահատել վերելքի լրջությունը։

Ճամփորդության տևողությունը՝ 9 օր

Բարդության աստիճանը՝ միջին

Վերելքի մանրամասներն ըստ օրերի՝ 

Օր 1: Ժամանում Տանզանիա

Մոտ 14-ժամյա թռիչքից հետո ժամանում Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։

Օր 2։ Մարանգու անցակետ (1830մ) – Մանդարա ճամբար (2720մ)

  • Վերելքի տևողությունը՝ 4-5 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 8 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 890 մ
  • Բնական միջավայր՝ խոնավ անտառներ
Վերելք Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո / Մանդարա ճամբար

Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո

Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք Մարանգու անցակետ։ Ճանապարհը կտևի մոտ 1,5 ժամ։ Գրանցումն անցնելուց հետո պատրաստվում ենք վերելքին, իսկ մինչ այդ բեռնակիրները փաթեթավորում և դասավորում են իրերը՝ ճամբար բարձրացնելու համար։
Մոտ 4-5 ժամ խոնավ ու խիտ անտառներով քայլելուց հետո կհասնենք մեր առաջին ճամբարը։

Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։

Օր 3։ Մանդարա ճամբար (2720մ) – Հորոմբո ճամբար (3720մ)

  • Վերելքի տևողությունը՝ 6-7 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 13 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
  • Բնական միջավայր՝ ճահճային գոտի
Վերելք Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո / Հորոմբո ճամբար

 

Նախաճաշից հետո լքում ենք անտառային գոտին և բարձրանում դեպի ճահճային գոտի։
Ընթացքում կվայելենք Մավենզի հրաբխային կոնի գեղեցիկ տեսարանը։ Մոտ 6-7 ժամ վերելքից հետո կհասնենք երկրորդ ճամբար, որտեղից էլ կվայելենք հրաշալի տեսարան դեպի Կիբո գագաթ։
Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։

Օր 4։ Կլիմայավարժեցում (Zebra Rocks, 4010մ)

  • Վերելքի տևողությունը՝ 3 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 10 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 310 մ
  • Բնական միջավայր՝ կիսաանապատ
Վերելք Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո

Առավոտյան նախաճաշից հետո կսկսենք մեր կլիմայավարժեցումը դեպի Zebra rocks բնական հուշարձան, որից հետո կվերադառնանք Հորոմբո ճամբար։
2023-ի վերելքի ընթացքում հասկացանք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը, ու թե ինչքան էր զգացվում դրա կարիքը գագաթ բարձրանալիս։ Այդ պատճառով հետագա ծրագրերում որոշել ենք հատուկ մեկ օր առանձնացնել հենց կլիմայավարժեցման համար, այդպիսով դարձնելով մեր վերելքն ավելի անվտանգ և մեծացնելով գագաթ հասնելու հավանականությունը։

Օր 5։ Հորոմբո ճամբար (3720մ) – Կիբո ճամբար (4720մ)

  • Վերելքի տևողությունը՝ 6-7 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 10 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
  • Բնական միջավայր՝ կիսաանապատ
Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո
Կիլիմանջարո
Կիլիմանջարո
Կիլիմանջարո
Կիլիմանջարո
Կիլիմանջարո

Նախաճաշից հետո կբարձրանանք դեպի երրորդ ճամբար, որը տեղակայված է «Թամբ» կոչվող տեղանքում, որը գտնվում է Մավենզի և Կիբո գագաթների արանքում։ Այստեղից պարզ երևում է դեպի գագաթ տանող երթուղին։

Վաղ ընթրիք և գիշերակաց խրճիթներում։

Օր 6։ Կիբո ճամբար (4720մ) – Կիլիմանջարո (Ուհուրու) գագաթ (5895մ)

  • Վերելքի տևողությունը՝ 7-8 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 6 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
  • Բնական միջավայր՝ սառցադաշտեր, ձնածածկ գագաթ
Վերելք Կիլիմանջարո

ArmGeo-ն Կիլիմանջարոյի գագաթին

Արթնանալու ենք կեսգիշերին և թեթև սնվելուց հետո սկսենք մեր վերելքը։ Քայլելու ենք քարքարոտ երթուղով մինչև Գիլմանի կետ (5681մ)։ Եվս մեկ-երկու ժամ վերելքից հետո կհասնենք Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո։ 

Ուհուրու գագաթ (5895մ) – Հորոմբո ճամբար (3720մ)

  • Տևողությունը՝ 4-5 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 16 կմ
  • Բնական միջավայր՝ ճահճային գոտի
Վերելք Կիլիմանջարո

Արևածագը Կիլիմանջարոյից / հայացք դեպի Մավենզի լեռնագագաթ

Գագաթին հանգստանալուց և լուսանկարվելուց հետո սկսում ենք իջնել։ Մոտ 3 ժամ վայրէջքից հետո հասնում ենք Կիբո ճամբար, որտեղ հանգստանում ենք, թեթև սնվում և շարունակում իջնել դեպի Հորոմբո ճամբար։
Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։

Օր 7։ Հորոմբո ճամբար (3720մ) – Մարանգու անցակետ (1830մ) – Արուշա

Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք իջնել դեպի Մարագու անցակետ, ճանապարհին կանգառ կունենանք Մանդարա ճամբարում՝ լանչի համար։ Անցակետում կստանանք մեր վերելքի սերտիֆիկատները և կուղևորվենք դեպի մեր հյուրանոց։ 

Վերելք Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Սերտիֆիկատների հանձնումը բավականին ուրախ է անցնում։ Ահա, մի փոքրիկ հատված մեր 2023-ի վերելքի սերտիֆիկատների հանձնման արարողությունից՝ պատկերացում կազմելու համար։

Օր 8։ Սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում

Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք Տարանգիրե ազգային պարկ և կիրականացնենք սաֆարի տուր պարկի տարածքում։ Այն հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Տուրի ընթացքում հնարավոր է տեսնել զեբրերի, ռնգեղջյուրների, առյուծների, փղերի, գոմեշների և այլն։

Վերելք Կիլիմանջարո

Սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում

Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո

Մասաի ցեղ (Maasai)

Օրվա ընթացքում բացառիկ հնարավորություն կունենանք այցելել Աֆրիկյան Մասաի ցեղի ներկայացուցիչներին։ Կծանոթանանք նրանց կենցաղին ու սովորույթներին, և պարզապես հետաքրքիր ու յուրօրինակ փորձառություն կունենանք։

Վերելք Կիլիմանջարո

Ծանոթություն Մասայի ցեղի հետ

Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո
Վերելք Կիլիմանջարո

Օր 9։ Հրաժեշտ

Տեղափոխում դեպի Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան և վերադարձ Երևան։

 

Ճամփորդության արժեքը՝ 2450 EUR (համարժեք դրամ)

Արժեքն իր մեջ ներառում է՝

  • օդանավակայանից տեղափոխում դեպի հյուրանոց և հակառակը
  • մեքենաներով տեղափոխում դեպի լեռնային անցակետ և հակառակը
  • գիշերակացը հյուրանոցում (2 գիշեր)
  • երեքանգամյա սնունդ ողջ վերելքի ընթացքում
  • պահպանվող տարածքների մուտքավճարները
  • ուղեկցորդների ծառայության վճարը
  • փրկարարի ծառայության վճարը
  • գիշերակացը խրճիթներում
  • ճամբարային հարմարություններից օգտվելու վճար
  • թթվածնային բալոններ
  • լեռնային խոհարարի աշխատավարձ
  • բեռնակիրների աշխատավարձ
  • սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում
  • պիկնիկ սաֆարի տուրի ժամանակ
  • մասայի ցեղերի այցելություն
  • տեղական հարկեր

Արժեքը չի ներառում`

  • ինքնաթիռի տոմսերը (գումարը տատանվում է 1300-ից 1600 դոլարի սահմաններում)
  • վիզայի արժեքը (50$՝ օդանավակայանում)
  • անձնական գույքը
  • քնապարկերը
  • ընթրիքները
  • բեռնակիրների, խոհարարի և ուղեկցորդի թեյավճարները (մոտավորապես 300$ ամեն մասնակցից)

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Մեր առաջիկա արշավները

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Մաչու Պիկչու

Մաչու Պիկչու. Ինկերի կորուսյալ քաղաք

Հրավիրում ենք ձեզ միանալ անմոռանալի ճամփորդության դեպի Պերու՝ լեռների, ինկյան առեղծվածների և յուրօրինակ մշակույթի երկիր։ Այս բացառիկ ճամփորդության ընթացքում մենք կբացահայտենք աշխարհում ամենանշանավոր հնավայրերից մեկը՝ Մաչու Պիկչուն։ Կունենանք արշավներով լի օրեր, որոնց ընթացքում կվայելենք Անդերի բնությունը, կզգանք հարավամերիկյան կյանքի իսկական ռիթմը և մեր 5000+ մ լեռների ցանկը կավելացնենք ևս մեկով (Վինիկունկա 5036 մ)։

Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝

Օր 1։ Երևան – Լիմա

Ժամանում Լիմայի միջազգային օդանավակայան և տեղափոխում դեպի հյուրանոց։

Լիմա

Լիմա

Օր 2։ Լիմա – Կուսկո

Լիմայից ներքին թռիչքով կուղևորվենք Կուսկո քաղաք, որը գտնվում է 3399 մետր բարձրության վրա։ Թռիչքը կտևի մոտ մեկ ժամ։ 

Կուսկո

Կուսկո

Ժամանակ կունենանք հանգստանալու և կլիմայավարժեցման համար։

Օր 3։ Մարաս և Մորեյ / Ծանոթացում տեղի մշակույթին

Մեր առաջին կանգառը կլինի Մորեյի հնագիտական համալիրում, որը ինկերի ամենակարևոր գյուղատնտեսական կենտրոններից մեկն է։ Այստեղ կտեսնենք հսկայական ամֆիթատրոնի ձևով կառուցված շրջանաձև հողահարթակները՝ տարբեր խորություններով։ Այս հողահարթակների յուրաքանչյուր մակարդակ ունի տարբեր միկրոկլիմա:

Այնուհետև մեր երկրորդ կանգառը կլինի Մարասի աղահանքերում, որոնք հայտնի են իրենց ավելի քան 3000 աղի ավազաններով՝  կառուցված լեռան լանջին։ Այս աղահանքերը մինչ օրս շահագործվում են տեղացի ընտանիքների կողմից՝ հին մեթոդներով։

Միսմինայ համայնք

Միսմինայ համայնք

Մորեյ
Մորեյ
Միսմինայ համայնք
Միսմինայ համայնք
Մարաս
Մարաս

Նաև կայցելենք Միսմինայի համայնք։ Հնարավորություն կունենանք ներգրավվել տեղի մշակույթի մեջ և ծանոթանալ ավանդական անդյան կենսակերպին։ Միսմինայում մեզ կդիմավորեն ջերմ ընդունելությամբ՝ ուղեկցված երաժշտությամբ և ուրախ ազգային պարերով, այնուհետև կմիանանք մասնակցելու համայնքի ավանդական առօրյա գործերից որևէ մեկին։

Օր 4։ Ինկերի արահետ

Այսօր կսկսենք մեր արշավն Ինկերի արահետով։ Կքայլենք լեգենդար Ինկերի արահետի մի հատվածով, կհասնենք Արևի դարպաս (Ինթի Պունկու), որտեղից բացվում է Մաչու Պիկչուի պանորամային տեսարանը։ Կավարտենք օրը Ագուաս Կալիենտեսում, որտեղ էլ կունենանք գիշերակաց:

Մաչու Պիկչու

Մաչու Պիկչու

  • Արշավի տևողությունը՝ 5-6 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 12 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 500 մ

Օր 5։ Մաչու Պիկչու

Այսօր մեզ ճանապարհը տանելու է դեպի Պերուի ամենախորհրդանշական և առեղծվածային հնավայրերից մեկը՝ Մաչու Պիկչու։ Կծանոթանանք Մաչու Պիկչուի կառուցման պատմությանը, կիմանաք թե ինչ դեր է ունեցել ինկերի քաղաքակրթության մեջ և կբացահայտենք բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ, որոնք թաքնված են այս քարե քաղաքում։ Շրջայցի ընթացքում կայցելենք հիմնական հատվածները՝ Աստվածային արևի տաճար, արքայական դամբարան և այլ ուշագրավ անկյուններ:

Մաչու Պիկչու

Մաչու Պիկչու

Մաչու Պիկչու
Մաչու Պիկչու
Մաչու Պիկչու
Մաչու Պիկչու
Մաչու Պիկչու
Մաչու Պիկչու

Շրջայցից հետո կունենաք ազատ ժամանակ՝ ուսումնասիրելու տարածքը, վայելելու բնությունն ու առեղծվածային մթնոլորտը, լուսանկարելու և զգալու Մաչու Պիկչուի կախարդանքը։

  • Արշավի տևողությունը՝ 2 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 4 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 500 մ

Օր 6։ Հումանթայ լիճ

Այսօր մեզ սպասվում է աննկարագրելի գեղեցիկ և ոգեշնչող արշավ դեպի Պերուի ամենահիասքանչ ալպյան լճերից մեկը՝ Հումանթայ։ Առավոտյան շուտ մեկնում ենք դեպի Սորայպամպա գյուղ, որը գտնվում է ծովի մակարդակից շուրջ 3900 մ բարձրության վրա։ Այստեղից կսկսենք մեր մոտ 2 ժամ տևողությամբ վերելքը դեպի Հումանթայ լիճը՝ ծովի մակարդակից 4200 մ բարձրության վրա։

Հումանթայ լիճ

Հումանթայ լիճ

Հումանթայ լիճ
Հումանթայ լիճ
Հումանթայ լիճ
Հումանթայ լիճ
Հումանթայ լիճ
Հումանթայ լիճ

Ճանապարհին կվայելենք Անդերի հիասքանչ բնապատկերները, սառցադաշտերն ու վայրի բնությունը։ Հումանթայ լիճը կդիմավորի մեզ իր զմրուխտագույն ջրերով՝ արտացոլելով շրջապատի սպիտակ լեռնագագաթները։ Այստեղ կունենանք ժամանակ՝ հանգստանալու, լուսանկարվելու և լեռնային տեսարանները վայելելու։

  • Արշավի տևողությունը՝ 2-3 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 6-7 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 400 մ

Օր 7։ Ծիածան լեռ (5036 մ)

Մեր օրը կսկսենք վաղ առավոտյան՝ մեկնելով Կուսկո քաղաքից դեպի արշավի մեկնարկային կետը, որը գտնվում է մոտ 4600 մ բարձրության վրա։ Ճանապարհը դեպի գագաթ տևում է մոտ 1.5–2.5 ժամ՝ կախված խմբի ֆիզիկական պատրաստվածությունից։

Ծիածան լեռ

Ծիածան լեռ

Ծիածան լեռ
Ծիածան լեռ
Ծիածան լեռ
Ծիածան լեռ
Ծիածան լեռ
Ծիածան լեռ

Արշավի ընթացքում կտեսնենք ալպիական մարգագետիններ, վայրի ալպականեր և հիասքանչ լեռնային բնապատկերներ։ Երբ հասնենք մոտ 5000 մ բարձրության վրա գտնվող գագաթին, մեր առջև կբացվի գունագեղ լեռների կախարդական տեսարանը՝ բնական հանքանյութերի շնորհիվ առաջացած վառ շերտերով։

  • Արշավի տևողությունը՝ 2 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 6 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 400 մ

Օր 8։ Լիմա

Այսօր կվերադառնանք Լիմա և կունենանք ազատ օր քաղաքում։

Լիմա

Լիմա

Օր 9։ Վերադարձ

Կուղևորվենք դեպի օդանավակայան և կվերադառնանք Հայաստան։

Մասնակցության արժեքը՝  2400 USD (համարժեք դրամ)

Արժեքը ներառում է՝

  • Ներքին թռիչք Լիմա – Կուսկո – Լիմա (300 USD)
  • Տեղացի գիդի ծառայությունը
  • Տրանսպորտն ըստ ծրագրի
  • Գիշերակացը և նախաճաշը հյուրանոցներում
  • Ինկերի արահետի մուտքավճարը
  • Մաչու Պիկչուի մուտքավճարը
  • Հումանթայ լճի մուտքավճարը
  • Ծիածան լեռի մուտքավճարը

Արժեքը չի ներառում՝

  • Միջազգային ավիատոմսերը
  • Ճաշն ու ընթրիքը քաղաքներում
  • Անձնական ծախսերը 
  • Անձնակազմի թեյավճարները 

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Ինկերի արահետի տոմսերը անհրաժեշտ է ամրագրել առնվազն 3 ամիս առաջ, քանի որ օրական թույլատրելի այցելուների քանակը սահմանափակ է։ Այդ պատճառով խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև հունվարի 15-ը։

Առաջիկա արշավներ

Արարատ 2027

Վերելք Արարատ 2027

Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

Բալկաններ

Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ

Կազբեկ

Վերելք Կազբեկ լեռ 2026

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

Բովաքար

Վերելք Բովաքար

Հրավիրում ենք մասնակցելու Բովաքար լեռան վերելքին։ Բովաքարը համանուն լեռնաշղթայի ամենաբարձր լեռն է։ Բարձրությունը 3016 մետր է։

Վերելք Բովաքար

Վերելք Բովաքար

Վերելք Բովաքար
Վերելք Բովաքար
Վերելք Բովաքար
Վերելք Բովաքար

Գագաթը սեղանակերպ է, լանջերը ծածկված են քարակույտերով, մերձալպյան և ալպյան բուսականությամբ: Լեռնագագաթը գտնվում է Լոռու մարզում, մարգահովիտ գյուղից 6 կմ հյուսիս: Վերելքը սկսելու ենք Մարգահովիտ գյուղից։

Ուշադրություն!!! Վերելքը միջինից բարդ է և պահանջում է լավ ֆիզիկական պատրաստվածություն և արշավային փորձ։

Երթուղու երկարությունը՝ 22 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1300 մետր

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7։00
Մասնակցության արժեքը` 10 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Հունիսի 11-20, 2027

Ուղևորվում ենք Մարոկկո՝ յուրահատուկ մշակույթով, շքեղ բնապատկերներով և բազմազան փորձառություններով լի երկիր։
Այս 10-օրյա ճամփորդության ընթացքում կվայելենք Մարոկկոյի գույները, համերը, անհավանական տեսարանները, կծանոթանանք նոր մշակույթի և այս ամենը կհամադրենք լեռնային վերելքի հետ՝ բարձրանալով Ատլասյան լեռների ամենաբարձր կետը՝ Թուբկալ լեռը։

Այս արկածային օրերին կհետևի գիշեր Սահարայի անապատում, որտեղ մեզ սպասվում է եզակի փորձառություն՝ զբոսանք ուղտերով և գիշեր աստղազարդ երկնքի տակ։

Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝

Օր 1։ Ժամանում Մարաքեշ

Ժամանում Մարաքեշի Մենարա օդանավակայան և տեղափոխում հյուրանոց: Մարաքեշը հաճախ անվանում են «Կարմիր քաղաք» ճարտարապետական շինությունների յուրահատուկ գույների համար։

Մարոկկո

Մարաքեշ

Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո

Միասին կշրջենք  քաղաքի նեղ փողոցներով, որտեղ երաժշտությունը, բույրերը և ճարտարապետությունը տեղափոխում են միջնադարյան յուրօրինակ մթնոլորտ։ 

Օր 2։ Թուբկալի բազային ճամբար

Առավոտյան կուղևորվենք դեպի հարավ՝ Իմլիլ գյուղ, որտեղից կսկսենք վերելքը դեպի Թուբկալ լեռան բազային ճամբար: Սիդի Շամհարուշի սրբավայրը կդառնա մեր ճանապարհի ոգեշնչող կանգառներից մեկը։ Այն գրավում է ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ ուխտավորներին (սակայն միայն մահմեդականներին է թույլատրվում մուտք գործել սրբավայր): 

Մարոկկո

Թուբկալի բազային ճամբար

Թուբկալ․ Բազային ճամբար
Թուբկալ․ Բազային ճամբար
Վերելք Թուբկալ
Վերելք Թուբկալ
Վերելք Թուբկալ
Վերելք Թուբկալ

Այստեղից կշարունակենք վերելքը դեպի Թուբկալի բազային ճամբար (3206 մ), որտեղ կանցակցնենք գիշերակացը՝ լեռների անսահման խաղաղության մեջ։

  • Վերելքի տևողությունը՝ 5 ժամ
  • Երթուղու երկարությունը՝ 10-12 կմ

Օր 3: Վերելք Թուբկալ լեռ

Վաղ առավոտյան սկսում ենք մեր վերելքը դեպի Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր գագաթ՝ Թուբկալ (4165)։ Ճանապարհը անցնելու է հարավային զառիթափ լանջերով: Գագաթից բացվում են շլացուցիչ տեսարաններ դեպի բոլոր կողմերը՝ Մարաքեշի հարթավայրից դեպի հյուսիս գտնվող Բարձր Ատլասի լեռներ, Անտի-Ատլաս և Սահարա։

Թուբկալ լեռ

Թուբկալ լեռ

Թուբկալ լեռ
Թուբկալ լեռ
Թուբկալ լեռ
Թուբկալ լեռ

Գագաթից նույն ճանապարհով կվերադառնանք Թուբկալի բազային ճամբար, որտեղ կունենաք ճաշ: Հետո կվերադարնանք Իմլիլ և այնտեղից կուղևորվենք Մարաքեշ:
Գիշերակացը Մարաքեշում։

  • Արշավի տևողությունը՝ 9-10 ժամ 
  • Առավելագույն բարձրությունը՝ 4165 մ

Օր 4: Մարաքեշ – Վարզազատի

Առավոտյան կուղևորվենք դեպի Ատլասյան լեռներ՝ անցնելով Թիզի-Ն-Թիշկա հիասքանչ լեռնանցքով։ Ճանապարհին կտեսնենք իրենց եզակիությամբ աչքի ընկնող բերբերական գյուղեր, գետափնյա օազիսներ, ամայի սարալանջեր  և բերբերական քասաբներ (արաբերեն՝ ամրոցներ):

Մարոկկո

Վարզազատի

Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո

Ցանկության դեպքում ճանապարհին հնարավորություն կունենանք այցելել Մարոկկոյի կինոմայրաքաղաք Վարզազատի (Ouarzazate) կինոստուդիան, որտեղ նկարահանվել են բազմաթիվ հայտնի հոլիվուդյան ֆիլմեր՝ «Մումիա»-ն, «Գլադիատոր»-ը, «Ալեքսանդր»-ը: 

Մեքենայով ճանապարհի տևողությունը՝ 7 ժամ: 

Գիշերակացը՝ Վարզազատիում։

Օր 5: Դադեսի կիրճ – Թոդրայի կիրճ – Մերզուգա

Հյուրանոցում նախաճաշելուց հետո Դադեսի կիրճով կշարժվենք դեպի Թոդրայի կիրճ: Այստեղ կունենանք հիանալի զբոսանք կանաչ  արմավենիների օազիսով: Ճաշից հետո կուղևորվենք դեպի սահմանամերձ Մերզուգա քաղաք, որը հայտի զբոսաշրջային կենտրոն է: Մայրամուտին կսկենք անմոռանալի մի ուղևորություն դեպի բերբերների ճամբար:

Մարոկկո

Մերզուգա

Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո

Մեզ սպասվում է մոտ 2 ժամ տևողությամբ յուրահատուկ զբոսանք ուղտերով դեպի ճամբարի տեղակայման վայր։ Կունենանք Մարոկկոյի ավանդական ընթրիք, իսկ գիշերը կանցկացնենք վրաններում կամ բաց երկնքի տակ՝ վայելելով աստղազարդ երկինքը: 

Մեքենայով ճանապարհի տևողությունը՝ 5-6 ժամ: 

Օր 6: Զբոսանք ուղտերով

Վաղ առավոտյան կունենանք հիանալի զբոսանք  ուղտերով և կդիմավորենք արևածագը: Հետո ուղտերով կվերադառնանք Մերզուգա։ Նախաճաշից հետո կսկսենք մեր ճանապարհորդությունն անապատով և Ատլասի լեռներով:

Զբոսանք ուղտերով

Զբոսանք ուղտերով

Զբոսանք ուղտերով
Զբոսանք ուղտերով
Զբոսանք ուղտերով
Զբոսանք ուղտերով
Զբոսանք ուղտերով
Զբոսանք ուղտերով

Կունենանք բազմաթիվ կանգառներ՝ լուսանկարվելու համար: Երեկոյան կհասնենք Այաթ Բեն Հադդու՝ բերբերական մշակույթի խորհրդանիշ դարձած հնագույն ամրոց-քաղաք, որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 

 Մեքենայով ճանապարհը՝  6 ժամ

Օր 7: Այաթ Բեն Հադդու

Առավոտյան, նախաճաշից հետո, կունենանք հետաքրիքր զբոսանք Այաթ Բեն Հադդուի նեղ փողոցների, բարձր պարիսպների և գեղեցիկ աշտարակների իսկական լաբիրինթոսով: 

Մարոկկո

Այաթ Բեն Հադդու
Այաթ Բեն Հադդու
Այաթ Բեն Հադդու
Այաթ Բեն Հադդու
Այաթ Բեն Հադդու
Այաթ Բեն Հադդու

Այաթ Բեն Հադդուն հանդիսանում է ավանդական Մարոկկոյի ամենանշանավոր պատմական և ճարտարապետական ​​վայրերից մեկը: Այն չափազանց հայտնի է, որպես ֆիլմերի նկարահանման վայր: 

Այաթ Բեն Հադդու քաղաքն ուսումնասիրելուց հետո կվերադառնանք Մարաքեշ:

Օր 8: Էսաուիրա

Առավոտյա կուղևորվեք նավահանգստային Էսաուիրա քաղաք: Այս կոլորիտային քաղաքի կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում։

Մարոկկո

Էսաուիրա

Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո
Մարոկկո

Միասին կբացահայտենք հնագույն Մեդինայի անկյունները, որտեղ ամեն քայլափոխի կզգանք արաբական և պորտուգալական մշակույթների  ազդեցությունը: Կզբոսնենք Ատլանտյան օվկիանոսի ավազե ափերով: Դե իսկ ամեն քայլափոխի հանդիպող հուշանվերների, համեմունքների տարբեր խանություները մեզ երկար բաց չեն թողնի: 

Օր 9: Մարաքեշ

Այս օրն անց ենք կացնելու Մարաքեշում։ Կզբոսնենք արդեն ծանոթ ու հարազատ դարձած Մարաքեշի գունեղ և հյուրընկալ փողոցներով և հնարավորինս կվայելենք այստեղ անցկացրած վերջին պահերը։ Ժամանակ կունենանք շրջել տեղի շուկաներով և խանութներով։

Մարոկկո

Մարաքեշ

Օր 10: Հրաժեշտ Մարոկկոյին և վերադարձ տուն

Այսքանով մեր ճամփորդությունը կմոտենա իր ավարտին, իսկ մենք կվերադառնանք տուն՝ մեզ հետ տանելով մի մեծ պարկ հիշողություններ այս յուրօրինակ ճամփորդությունից։

 

Մասնակցության արժեքը՝ 1450 EUR (համարժեք դրամ)

Արժեքը ներառում է՝

  • Տեղացի ուղեկցորդների և գիդերի ծառայությունը
  • Տրանսպորտն ըստ ծրագրի
  • Գիշերակացը Թուբկալի ճամբարում
  • Սնունդը Թուբկալի ճամբարում
  • Ձիերով իրերի տեղափոխումը
  • Գիշերակացը և նախաճաշը Մարաքեշում (4 գիշեր)
  • Քաղաքային տուր Մարաքեշում
  • Գիշերակացն Էսաուիրայի հյուրանոցում
  • Գիշերակացն անապատում
  • Նախաճաշ և ընթրիք անապատում
  • Զբոսանք ուղտերով

Արժեքը չի ներառում՝

  • Միջազգային ավիատոմսերը (մոտ 500-700$)
  • Վիզայի արժեքը (ՀՀ քաղաքացիների համար՝ անձը 25$)
  • Ապահովագրությունը
  • Ճաշն ու ընթրիքը քաղաքներում
  • Անձնական ծախսերը 
  • Անձնակազմի թեյավճարները 

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Առաջիկա արշավներ

Արարատ 2027

Վերելք Արարատ 2027

Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

Բալկաններ

Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ

Կազբեկ

Վերելք Կազբեկ լեռ 2026

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

30․06-04․07․2027

Հրավիրում ենք միանալ տարվա ամենասպասված ու տպավորիչ ուղևորություններից մեկին՝ Սվանեթին։

Կան վայրեր, որոնք պետք է տեսնել կյանքում գոնե մեկ անգամ, և կա Սվանեթը, որտեղ ուզում ես վերադառնալ անդադար։ Սա Վրաստանի ամենաբարձրադիր շրջանն է, որտեղ հնամենի պաշտպանական աշտարակները հազարամյակներ շարունակ հսկում են Կովկասյան լեռների անդորրը։

Սվանեթի արշավը սկսել ենք կազմակերպել 2013-ից:

Ճանապարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին, այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չէ: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատանը:

Սվանեթ

Սվանեթ

Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմտյան պատմական շրջանն է: Տարածվում է Ինգուրի գետի բարձրալեռնային հովտի վերին հոսանքում: Վերին Սվանեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնի է իր ճարտարապետական գանձերով (մասնավորապես 9-12-րդ դարում կառուցված աշտարակ-ամրոցներով, որոնք մինչ օրս բնակելի են) և աննկարագրելի բնության հրաշքներով (սարեր, ձորեր, ջրվեժներ, սառցադաշտեր, լեռնանցքներ և այլն):

Եթե հետաքրքրեց, ուրեմն ծանոթացիր մանրամասներին:

Ուղևորության տևողությունը` 5 օր, 4 գիշեր (ներառում է 3 ոչ աշխատանքային օր)

Օր 1: Աշտարակների քաղաք

Վաղ առավոտյան, երբ Երևանը դեռ նոր է արթնանում, մենք սկսում ենք մեր ուղևորությունը դեպի վեհաշուք Վերին Սվանեթի սիրտը՝ Մեստիա։ Ճանապարհը մեզ կտանի դեպի Կովկասի ամենախորհրդավոր անկյուններից մեկը, որտեղ բնությունն ու պատմությունը միահյուսված են իրար։

Սվանեթ / Մեստիա

Աշտարակների քաղաք / Մեստիա

Սվանեթ
Սվանեթ
Սվանեթ
Սվանեթ

Մեստիա կհասնենք երեկոյան, հենց այն ժամին, երբ քաղաքի երեկոյան կյանքը սկսում է արթնանալ։ Եթե ժամանակը ների, մենք կսուզվենք Մեստիայի նեղլիկ փողոցների մեջ, որտեղ ամեն քայլափոխի մեզ կուղեկցեն լեգենդար սվանական աշտարակները։ Այդ հնամենի ամրոց-աշտարակները երեկոյան լուսավորության ներքո ստանում են առանձնահատուկ, գրեթե հեքիաթային տեսք՝ հիշեցնելով հզոր անցյալի մասին։

Օր 2: Ճալաադի սառցադաշտ

Սվանեթի հետ ծանոթությունը սկսելու ենք Մեստիայի ազգագրության թանգարանից, որտեղ կծանոթանանք Վրաստանի այս գողտրիկ անկյան պատմությանն ու ավանդույթներին։ Այնուհետև կայցելենք աշխարհահռչակ լեռնագնաց Միխաիլ Խերգիանիի տուն-թանգարան, որտեղ մենք ոչ միայն կծանոթանանք լեգենդար մարզիկի կենսագրությանն ու խորհրդային լեռնագնացության փառահեղ էջերին, այլև իրական պատկերացում կկազմենք սվանների կենցաղի մասին։ Կտեսնենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրել և ինչու են կառուցել իրենց հայտնի աշտարակ-ամրոցները, որոնք դարեր շարունակ եղել են նրանց տունն ու պաշտպանը։

Սվանեթ

Ճալաադի սառցադաշտ

Սվանեթ
Սվանեթ
Սվանեթ
Սվանեթ

Այնուհետև կիրականացնենք արշավ դեպի Ճալաադի սառցադաշտ։ Սա թեթև, բայց շատ տպավորիչ քայլարշավ է։ Անցնելու ենք անտառի միջով, անմիջապես սառցադաշտից սկիզբ առնող վարար գետի հոսանք ի վեր ու կախովի կամրջներով մինչև սառցադաշտ։

Երթուղու երկարությունը՝ 7 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 400 մ

Օր 3։ Շդուգրա ջրվեժ

Առավոտյան մեկնում ենք Բեչոյի շրջան, որը սահմանակցում է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ: Այստեղ մի փոքրիկ գյուղից սկսենք մեր քայլարշավը դեպի լեգենդար Շդուգրա ջրվեժ, որը գտնվում է Ուշբա լեռան հյուսիս-արևմտյան լանջերին և գահավիժում է մոտ 150 մ բարձրությունից: Մենք կկանգնենք մի կետում, որտեղից բացվում է ջրվեժի ամբողջ համայնապատկերը։ Ջրվեժին մոտենալը վտանգավոր է, սակայն հեռվից նայելիս մենք կտեսնեք նրա իրական մասշտաբն ու ուժը՝ Ուշբայի ժայռոտ լանջերի ֆոնին։ Սա այն տեսարանն է, որը ստիպում է շունչդ պահած վայելել բացվող տեսարանը։

Սվանեթ

Սվանեթ
Սվանեթ
Սվանեթ
Սվանեթ

Երթուղու երկարությունը՝ 12 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 600 մետր

Օր 4։ Ուշգուլի – Շխարայի սառցադաշտ

Առավոտյան ամենագնաց մեքենաներով ուղևորվում ենք դեպի Սվանեթի ամենաբարձր բնակավայրը՝ Ուշգուլի: Բնակավայրը գտնվում է 2200 մետր բարձրության վրա։ Դժվարամատչելի ճանապարհների շնորհիվ Ուշգուլին կտրված լինելով արտաքին աշխարհից պահպանել է իր բնական միջավայրը։ Գյուղի աշտարակներն ուսումնասիրելուց հետո կիրականացնենք արշավ դեպի Վրաստանի ամենաբարձր լեռան՝ Շխարայի սառցադաշտ: Սառցադաշտից է սկիզբ առնում Սվանեթի ամենաջրառատ գետը՝ Ինգուրին։

Սվանեթ

Սվանեթ / Ուշգուլի

Սվանեթ
Սվանեթ
Սվանեթ
Սվանեթ

Երթուղու երկարությունը՝ 10 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 350 մ

Օր 5։ Վերադարձ

Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան:

Սվանեթ

Սվանեթ

 

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»

Հանդիպման ժամը` 6:00

Արժեքը՝  490$ (համարժեք դրամ)

 

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտ

Ուղեկցորդների ծառայություն

4 գիշերակաց հյուրատանը (Մեստիա)

Թանգարանների մուտքի տոմսը

3 օրվա համար նախաճաշ

 

Արժեքի մեջ ներառված չէ՝

• Պարտադիր առողջապահական ապահովագրություն Վրաստան մուտքի համար

• Սնունդը  (ճաշ, ընթրիք)

Քանի որ Մեստիան տուրիստական քաղաք է, այստեղ շատ են կոլորիտային, համեղ և ավանդական ճաշացանկով ռեստորանները, այնպես որ սնունդի հարցը հեշտ լուծելի է։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 18-ը։ Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

Ուշադրություն

Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

 

ArmGeo Global

Արարատ 2027

Վերելք Արարատ 2027

Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

Բալկաններ

Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ

Կազբեկ

Վերելք Կազբեկ լեռ 2026

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

Էջ 2 / 105‹1234›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top